© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 162
Ապրիլ 2013
Savriddin Dzhurayev-ն ընդդեմ Ռուսաստանի - 71386/10
Վճիռ - 25.4.2013 վճիռ [I բաժանմունք]
34-րդ հոդված
Հանրագրի իրավունքի իրականացմանը խոչընդոտելը
Անձի` հարկադրաբար Տաջիկստան տեղափոխումը Դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցների շրջանցման և զրկման իրական վտանգի պայմաններում. խախտում։
46-րդ հոդված
46-րդ հոդվածի 2-րդ մաս
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունից պահանջվում է առանց հետաձգման երաշխավորել պետության գործողության օրինականությունը հանձման և արտաքսման գործերով ու հավանական զոհերի արդյունավետ պաշտպանությունը
Վճռի կատարում
Անհատական միջոցներ
Պատասխանող պետությունից պահանջվում է ձեռնարկել շոշափելի դատական պաշտպանության միջոցներ օտարերկրյա իրավասության ներքո պաշտպանելու դիմողին` նրա կյանքին և առողջությանը սպառնացող գոյություն ունեցող իրական վտանգից։
Գործի փաստական հանգամանքները – Դիմողը փախել էր իր հայրենի Տաջիկստանից` վախենալով, որ կհետապնդվի իր կրոնական գործողությունների պատճառով: Նա մեկնել էր Ռուսաստան, որտեղ նրան ավելի ուշ տրվել էր ժամանակավոր ապաստան: Այդ ընթացքում Տաջիկստանի իշխանությունները պահանջել էին նրա հանձնումը հանցագործություն կատարելու մեղադրանքով: Ռուսական իշխանությունները համաձայնել էին այդ խնդրանքին, սակայն դիմողի հանձնումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիմնա վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հետաձգվել էր: Այնուամենայնիվ, 2011 թվականի հոկտեմբերի 31-ին Մոսկվայում դիմողն անհայտ անձանց կողմից առևանգվել էր և նախքան հարկադրաբար օդանավակայան տարվելն ու Տաջիկստանի չվերթով մեկնելը մեկ կամ երկու օր արգելանքի տակ էր պահվել, իսկ Տաջիկստանում նա անմիջապես կալանավորվել էր:
Իրավունքի հարցեր – 3-րդ հոդված: Իրավասու իշխանությունները դիմողի ներկայացուցչի և Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից տեղեկացվել էին նրան սպառնացող խոշտանգման և վատ վերաբերմունքի իրական ու անմիջական վտանգի մասին։ Իրոք, հանգամանքները, որոնց պայմաններում դիմողն առևանգվել էր, և նրա առևանգման նախապատմությունը որևէ կասկած չէր հարուցում նման վտանգի առկայության մասին և պետք է հուշեին իշխանություններին ձեռնարկելու կանխարգելիչ օպերատիվ միջոցներ պաշտապնելու դիմողին այլ անձանց անօրինական գործողություններից: Այդուհանդերձ, Կառավարությունը Դատարանին չի տեղեկացրել որևէ պատշաճ կանխարգելիչ միջոցի մասին, որը ձեռնարկվել էր այդ վտանգը կանխելու համար։
Դիմողի փաստարկներն այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել իր հետ, նշանակալից չափով հիմնավորվում են անհերքելիության կանխավարկածով, որը սահմանվել էր Իսկանդարովն ու Աբդուլխակովն ընդդեմ Ռուսաստանի գործերով, որոնցում Դատարանը գտել էր, որ այդ գործերով դիմողներին հարկադրաբար Տաջիկստան տեղափոխելը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի իշխանությունների գիտության և ակտիվ կամ պասիվ ներգրավվածության: Ռուսաստանի Կառավարությունը ոչինչ չի ներկայացրել, որը սույն գործով կհերքեր այդ կանխավարկածը: Իրականում, իշխանություններն ակնհայտորեն ձախողել էին միջադեպի հանգամանքների բացահայտումը ներպետական մակարդակում անարդյունավետ քննության արդյունքում: Համապատասխանաբար, Պատասխանող պետությունը Կոնվենցիայի ներքո պատասխանատու է դիմողի` հարկադրաբար Տաջիկստան տեղափոխելու համար` այն առումով, որ Պետության գործակալները մասնակցում էին այդ օպերացիային: Պետական գործակալների գործողությունները բնութագրվում էր որպես ակնհայտ կամայականություն և իշխանության չարաշահում` նպատակ ունենալով շրջանցելու դիմողի` Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալն ապահովող որոշման օրինականությունը և Կառավարության կողմից պաշտոնապես ձեռնարկած քայլերը` կանխելու դիմողի հանձնումը Դատարանի կողմից որոշված ժամանակավոր միջոցներին համապատասխան: Տեղի ունեցած գործողությունը «դուրս է բնական իրավական համակարգից» և ընթացակարգային նորմերի դիտավորյալ խախտման տեսանկյունից > իրավունքի գերակայության և Կոնվենցիայով պաշտպանվող արժեքների համար»։
Ուստի տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում այն առումներով, որ իշխանությունները չէին պաշտպանել դիմողին Տաջիկստան հարկադրաբար տեղափոխելուց, որտեղ նա ենթակա էր խոշտանգման և վատ վերաբերմունքի իրական և անխուսափելի վտանգի, և միջադեպի արդյունավետ քննության բացակայությունն ու գործողությանը Պետության գործակալների ակտիվ կամ պասիվ ներգրավվածությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
34-րդ հոդված: Դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներն ուժի մեջ լինելու ընթացքում դիմողը հատուկ գործողության արդյունքում, որին Պետության գործակալները ներգրավված էին եղել, ինքնաթիռով հարկադրաբար տեղափոխվել էր Տաջիկստան: Անհավանական է, որ ազգային իշխանությունները կարող էին թույլատրել ժամանակավոր միջոցների շրջանցում, ինչպես դա տեղի էր ունեցել սույն գործով` օգտագործելով մեկ ուրիշ ներպետական ընթացակարգ դիմողին այլ պետություն տեղափոխելու համար, կամ թույլատրելով, որ նա կամայականորեն տեղափոխվի այնտեղ ակնհայտ անօրինական ճանապարհով, ինչը նույնիսկ ավելի մտահոգիչ է: Ինչ վերաբերում է Պատասխանող պետության կողմից ժամանակավոր միջոցները չպահպանելու հետևանքներին, ապա դիմողը Տաջիկստանում ենթարկվել է վատ վերաբերմունքի իրական վտանգի և Դատարանին խոչընդոտել են երաշխավորելու 3-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների արդյունքներից գործնականում և արդյունավետորեն օգտվելը:
Եզրակացություն. խախտում (միաձայն)։
Դատարանը նաև գտել է 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում 2010 թվականին դիմողի կալանավորման վերաբերյալ երկու հրամանների դեմ նրա վերաքննիչ բողոքների քննության երկարաժամկետ հետաձգման առումով:
41-րդ հոդված. 30,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
45-րդ հոդված: Պատասխանող պետությունից պահանջվում է ձեռնարկել շոշափելի դատական պաշտպանության միջոցներ պաշտպանելու դիմողին, ում համար նա տրամադրել էր ժամանակավոր ապաստան, արտասահմանյան իրավազորության ներքո նրա կյանքին ու առողջությանն սպառնացող վտանգի դեմ: Պատասխանող պետությունից նաև պահանջվում է քննարկվող միջադեպի կապակցությամբ իրականացնել արդյունավետ քննություն:
Ի հավելումն, ընդհանուր միջոցները պահանջվում են կանխելու համար հետագա նման խախտումները: Դատարանը հանդիպել էր նման բնույթի կրկնվող միջադեպերի Իսկանդարովի վերաբերյալ գործում: Նման միջադեպերը պարունակում են իրավունքի գերակայության ակնհայտ խախտումներ և ենթադրում են, որ տվյալ պետության իշխանությունները զարգացրել են և Ռուսաստանի օրենսդրությանը, և Կոնվենցիային հակասող պրակտիկա: Վճռորոշ ընդհանուր միջոցները պետք է շարունակվեն ձեռնարկվել հանձման և արտաքսման գործերով դատական պաշտպանության ներպետական միջոցների կատարելագործման և այս ոլորտում Պետության որևէ գործողության օրինականության երաշխավորման համար, մասնավորապես` Դատարանի կողմից սահմանված ժամանակավոր միջոցներին համապատասխան հավանական զոհերի արդյունավետ պաշտպանությունը և յուրաքանչյուր նման միջոցների խախտման կամ նմանատիպ անօրինական գործողությունների արդյունավետ քննությունը: Սույն վճռով նախատեսված` Պետության պարտականությունները պահանջում են այս կրկնվող խնդրի անհետաձգելի լուծում:
(Տե´ս Իսկանդարովն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 17185/05, 23 սեպտեմբերի 2010, Տեղեկատվական նկատառում թիվ 133; և Աբդուլխակովն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 14743/11, 2 հոկտեմբերի 2012, Տեղեկատվական նկատառում թիվ 156)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy