© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
SAVRIDIN DZHURAYEV-ն ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 71386/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013 թվականի ապրիլի 25
Սույն վճիռը կլինի վերջնական այն հանգամանքներում, որոնք ամրագրված են 44-րդ հոդվածի 2-րդ կետում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Savridin Dzhurayev -ն ընդդեմ Ռուսաստանի գործով`
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (Առաջին բաժին) Պալատը, հետևյալ կազմով
Isabelle Berro-Lefèvre՝ Նախագահ
Khanlar Hajiyev,
Mirjana Lazarova Trajkovska,
Julia Laffranque,
Erik Møse,
Ksenija Turković,
Dmitry Dedov - դատավորներ
Søren Nielsen քարտուղար
2013 թվականի ապրիլի 9-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը՝
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործն սկսվել է դիմումով ընդդեմ Ռուսատանի Դաշնության, ներկայացվել է Դատարան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի ներքո ազգությամբ տաջիկ պարոն Սավրիդին Դժանոբիդինովիչ Դզուրայեվի (“դիմող”) կողմից 2010 թվականի դեկտեմբերի 6-ին:
2. Դիմողին ներկայացրել են Մոսկվայում աշխատող իրավաբաններ տիկին Ե. Ռյաբինինան և տիկին Թրենինան: Ռուսական Կառավարությունը (“Կառավարություն”) ներկայացրել է պարոն Գ. Մատյուշկինը՝ Ռուսաստանի Դաշնության՝ Մարդու իարվունքների Եվրոպական Դատարանի ներկայացուցիչը:
3. Դիմողը, մասնավորապես, բողոքել է, որ Տաջիկստանին հանձնվելու դեպքում ինքը կարող էր ենթարկվել վատ վերաբերմունքի, և որ մինչ հանձնումն իր կալանքի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացվել է դանդաղ:
4. 2010 թվականի դեկտեմբերի 7-ին Առաջին բաժնի նախագահը Դատարանի Կանոնակարգի 39-րդ Կանոնի ներքո պատասխանող Կառավարությանը մատնանշել է, որ դիմողը չպետք է հանձնվի Տաջիկստանին մինչև հետագա ցուցումները: Որոշվել է նաև տալ սույն գործին առաջնություն Դատարանի Կանոնակարգի 41-րդ Կանոնի ներքո:
5. 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին առ այն, որ իշխանությունները ձեռնարկել են համապատասխան քայլեր երաշխավորելու համար, որպեսզի դիմողը չհանձնվի Տաջիկստանին մինչև հետագա ցուցումները:
6. 2011 թվականի հունվարի 31-ին դիմողը կապ է հաստատել Կառավարության հետ: Որոշվել է նաև պարզել բողոքի ընդունելիությունը և հանգամանքները միևնույն ժամանակ (29-րդ հոդվածի 1-ին կետ):
7. 2011 թվականի նոյեմբերի 2-ին Առաջին բաժնի նախագահը Դատարանի Կանոնակարգի 54-րդ Կանոնի 2-րդ կետի ներքո խնդրել է Կառավարությանը ներկայացնել հետագա փաստացի տեղեկություններ՝ ի բացատրություն Մոսկվայում դիմողի ենթադրվող առևանգման վերաբերյալ:
8. 2012 թվականի հունվարի 17-ին Պալատը կոչ է արել կողմերին ներկայացնել գրավոր դիտարկումներ դիմողի առևանգման և Տաջիկստան տեղափոխելու վերաբերյալ: Արդյունքում կողմերը Դատարան են ներկայացրել մի շարք դիտարկումներ, որոնցում պարունակվել են տեղեկություններ գործի հետագա զարգացումների և հանգամանքների առթիվ:
ՓԱՍՏԵՐԸ.
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը ծնվել է 1985 թվականին: Ներկայումս նա ազատազրկման ձևով պատիժ է կրում Տաջիկստանում:
A. Դիմողի դրությունը մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդումն հարուցելը:
10. 2006 թվականին դիմողը ապրել է Տաջիկստանի Սոգդիսկայա շրջանի իր հայրենի Նավգիլեմ գյուղում: Նա աշխատել է որպես վաճառող տեղի պարենային խանութում:
11. Տաջիկստանից մեկնելուց առաջ տեղի ունեցած իրադարձությունները դիմողն անձամբ նկարագրել է հետևյալ կերպ.
12. 2002-2005 թվականներին դիմողն այցելել է մզկիթ, որտեղ պարոն Մարուֆովի առաջնորդությամբ ուսումնասիրել է ղուրանը: Վերջինս ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից և 2006 թվականի մայիսին՝ մահացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Կան տեղեկություններ, որ մինչև մահը պարոն Մարուֆովը ենթարկվել է վատ վերաբերմունքի (տես ստորև՝ կետ 102):
13. Պարոն մուրաֆովի մահվանից հետո իշխանությունները որպես թիրախ ընրել են նրա հետևորդներին: Դիմողը լլքել է երկիրը՝ վախենալով իր կրոնական գործունեության համար հետապնդվելուց:
14. Դիմողը Ռուսաստան է եկել 2006 թվականին և ապրուստի միջոց է ստեղծել Մոսկվայի տարբեր ծայրամասերում ցածրակարգ աշխատանքներ կատարելով:
B. Դիմողի նկատմամբ քրեական գործը Տաջիկստանում և հանձնման գործընթացը Ռուսաստանում:
15. 2006 թվականի նոյեմբերի 7-ին Տաջիկտանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել դիմողի դեմ և դատարանում ներկայացրել է նրա կալանքի սանկցիան: Դիմողին, մի քանի այլ անձանց հետ մեկտեղ մեղադրանք է առաջադրվել Տաջիկստանի քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ կետի և 187-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով («Բայատ» կոչվող «հանցավոր համագործակցության» համար, որը հետագայում միացել է «հանցավոր զինված խմբին» «Ուզբեկստանի իսլամական շարժում» կոչվող» («ՈՒԻՇ») («IMU»): Դիմողի դեմ երկրորդ մեղադրանքը վերաբերել է տեղի կառավարության վրա 2006 թվականի սեպտեմբերի 27-ին կատարված զինված հարձակմանը մասնակցելուն:
16. Նույն օրը Տաջիկստանի գլխավոր դատախազը վերը նշված մեղադրանքների հիման վրա կայացրել է դիմողին ձերբակալելու մասին որոշում և ներառել է նրա անունը «հետախուզվող անձանց» ցանկում:
17. Ռուսական ոստիկանությունը 2009 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում ձերբակալել է դիմողին Տաջիկստանի իշխանությունների կողմից ներկայացված միջազգային հետախուզման մասին որոշման հիման վրա: Նա կալանքի տակ է մնացել մինչև 2011 թվականի մայիսի 21-ը՝ մինչ հանձնումը (տես ստորև՝ կետեր 32-36):
18. 2009 թվականի դեկտեմբերի 21-ին և 2010 թվականի մարտի 29-ին Տաջիկստանի գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է իր ռուսաստանյան գործընկերոջը որոշում կայացնել դիմողին Տաջիկստանին հանձնելու վերաբերյալ:
19. 2010 թվականի հունիսի 17-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը որոշում է կայացրել դիմողին հանձնելու վերաբերյալ: Նա գտել է, inter alia, որ դիմողը մեղադրվել է Տաջիկստանում ՈՒԻՇ-ում 1992 թվականից ներգրավված լինելու համար: Գլխավոր դատախազի տեղակալը նաև նշել է, որ 2005 թվականի վերջին դիմողը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ հիմնել է ՈՒԻՇ-ի զինված խումբ, և որ 2006 թվականին նա ամսական մինչև 5,000 ԱՄՆ դոլար է փոխանցել Տաջիկստանի ՈՒԻՇ առաջնորդներին՝ այդպիսով հովանավորելով նրանց ահաբեկչական գործողությունները, ինչպիսին պետական պաշտոնյաների սպանությունն է: Գլխավոր դատախազի տեղակալը գտել է, որ դիմողի արարքները պատժելի են նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքով, և որ նրա հանձնումը չէր կարող կանխվել Մոսկվայում կատարած հանցագործությամբ, քանի որ այդ առթիվ չի հարուցվել որևէ քրեական գործ և չի ներկայացվել որևէ մեղադրանք: Առկա չէին դիմողի հանձնման դեմ որևէ այլ խոչընդոտ իրենց միջազգային պայմանագրերում կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունում:
20. Դիմողն իր հանձնման դեմ բողոք է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարանին՝ նշելով, որ տաջիկական իշխանությունները կենթարկեն իրեն տանջանքների՝ ստիպելով իրեն խոստովանել այնպիսի հանցանքներ, որոնք ինքն իրականում չի կատարել: Նա ներկայացրել է Դատարանի բազմաթիվ նախադեպային վճիռներ, որոնց համաձայն առկա է եղել ռիսկ, որ որոշ դիմողներ նման իրավիճակում կարող էին ենթարկվել տանջանքների այդ երկիր հանձնվելու դեպքում (Khodzhayev v. Russia, no. 52466/08, 12 May 2010, and Khaydarov v. Russia, no. 21055/09, 20 May 2010): Դիմողը նաև ընդգծել է Տաջիկստանում նրան ներկայացված մեղադրանքների հակասությունները և անհեթեթությունը, որոնց համաձայն ինքն իբրև ակտիվորեն ներգրավված է եղել ահաբեկչական գործողություններում 1992 թվականից, երբ ինքը դեռ փոքր տարիքի երեխա էր:
21. Գլխավոր դատախազի տեղակալը քաղաքային դատարանին է ներկայացրել Տաջիկստանի իր գործընկերոջ կողմից ստորագրված նամակը, որը, inter alia, պարունակել է հետևյալ երաշխիքները.
«Մենք երաշխավորում ենք, որ համաձայն միջազգային նորմերի՝ դիմողը կունենա Տաջիկստանի Հանրապետությունում իրեն պաշտպանելու բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ փաստաբանի ծառայությունից օգտվելը: Նա չի ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, Միավորված ազգերի և Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիաներ և արձանագրություններ).
Տաջիկստանի քրեական օրենսգիրքը մահապատիժ չի նախատեսում այն հանցանքների համար, որոնց կատարման մեջ դիմողը մեղադրվում է:
Տաջիկստանի Գլխավոր դատախազը երաշխավորում է, որ հանձնման նպատակի հիմք չեն հանդիսանում նրա ռասայական, կրոնական, հավատքի, ազգային պատկանելությունը կամ քաղաքական հայացքները»:
22. 2010 թվականի հոկտեմբերի 29-ին քաղաքային դատարանում տեղի է ունեցել դռնբաց դատական նիստ: Դատարանն ընդունել է պաշտպանության կողմի միջնորդությունը հարցաքննելու պարոն Է. Ռյաբինին՝ որպես Ռուսաստանում մարդու իրավունքների ինստիտուտի՝ Տաջիկստանում տիրող իրավիճակի հարցով փորձագետի: Փորձագետը պատասխանել է հարցերին դռնբաց դատական նիստի ընթացքում՝ պարզաբանելով Դատարանի կողմից կայացված վերջին չորս վճիռների մանրամասները՝ կապված դիմողներին Տաջիկստանին հանձնելու և դրանով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության համար առաջացած բարդությունների հետ (Khodzhayev, cited above; Khaydarov, cited above; Iskandarov v. Russia, no. 17185/05, 23 September 2010; and Gaforov v. Russia, no. 25404/09, 21 October 2010):
23. Նույն օրը կայացած դատավճռով Քաղաքային դատարանը բավարարել է հանձնման դիմումը՝ գտնելով, որ չկա որևէ խոչընդոտ դիմողին Տաջիկստանին հանձնելու համար: Կոնվենցիայի ներքո Ռուսաստանի պարտավորությունների և Դատարանի նախադեպային որոշումների վրա հիմնված դիմողի փաստարկները մերժվել են Դատարանի կողմից հետևյալ պատճառաբանությամբ.
« ... փաստարկները, թե դիմողը կարող է հետապնդվել կրոնական հիմքով և Տաջիկստանում քրեական հետապնդման ընթացքում տանջանքների ենթարկվելու լուրջ ռիսկի առկայության մտավախությունը...անհիմն են համարվում դատարանի կողմից, քանի որ այդ փաստարկներն իրենցից ներկայացնում են ենթադրություններ, որոնք ոչ մի կերպ չեն հաստատվում, ընդհակառակը, դրանք լիովին հերքվում են գործի նյութերով, որոնք հետազոտվել են դատարանի կողմից, և հատկապես Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից ներկայացված գրավոր երաշխավորություններով...
Այն փաստարկները...թե Տաջիկստանում ենթարկում են տանջանքների և լինում են կրոնական ու քաղաքական հիմքերով հետապնդման դեպքեր, որոնք և հաստատվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերով, ... դատարանը համարում է անհիմն, քանի որ այդ փաստաթղթերն առնչվել են այլ անձանց, այլ ոչ թե «դիմողին», ավելին՝ այդ փաստարկները հերքվել են Տաջիկստանի գլխավոր դատախազի՝ վերը նշված գրավոր երաշխավորություններով»:
24. 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Քաղաքային դատարանի որոշումը: Դիմողի այն փաստարկը, թե իր հանձնումը կխախտի Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, մերժվել է Գերագույն դատարանի կողմից բացառապես Տաջիկստանի գլխավոր դատախազի գրավոր երաշխավորությունների հիման վրա:
C. Փախստականի կարգավիճակի և ժամանակավոր ապաստանի մասին դիմումը:
25. 2009 թվականի դեկտեմբերի 22-ին դիմողը դիմել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության մոսկովյան մասնաճյուղին (ՄԴԾ) փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նա պնդել է, որ հետապնդվել է Տաջիկստանում իր կրոնական պատկանելության հիմքով, և որ հանձնման դեպքում ինքը կենթարկվի տանջանքների:
26. 2010 թվականի ապրիլի 26-ին ՄԴԾ մոսկվյան մասնաճյուղը մերժել է այդ դիմումը: Դիմողը տեղեկացել է այդ որոշման մասին 2010 թվականի մայիսի 12-ին:
27. 2010 թվականի օգոստոսի 26-ին ՄԴԾ ղեկավարի տեղակալը մերժել է դիմողի կողմից այդ որոշման դեմ ներկայացված բողոքը: Նա հիշեցրել է դիմողին, որ ՈւԻՇ-ն թե Տաջիկստանի և թե Ռուսաստանի գերագույն դատարանների կողմից ճանաչվել է կազմակերպություն, որն իրականացրել է ահաբեկչական գործողություններ: Նկատելով հանդերձ Տաջիկստանում տանջանքների կիրառման և պատասխանատու պետական մարմինների անպատժելիության առթիվ լուրջ միջազգային քննադատությունները՝ ՄԴԾ ղեկավարի տեղակալը չի գտել որևէ հիմնավոր պատճառ մտավախության համար, որ դիմողը կհետապնդվի իր կրոնական պատկանելության հիմքով: Տեսնելով, որ Տաջիկստանի բնակչության մեծամասնությունը մուսուլման է, նա չի ենթադրել, թե դիմողը կարող է ենթարկվել հետապնդման միայն իր իսլամական հայացքների համար: Ինչ վերաբերում է իշխանությունների քայլերին՝ ուղղված կրոնական համոզմունքների ամրապնդմանը, բացատրում է արմատական Իսլամիզմի ազդեցության սահմանափակմամբ, ներառյալ՝ ՈՒԻՇ-ինը: Նա եզրակացրել է, որ դիմողը չի կարող փախստականի կարգավիճակ ստանալ, և որ նրա դիմումը Տաջիկստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդել: Միևնույն ժամանակ նա նկատել է, որ տանջանքի կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու հիմնավոր վախի առկայությունը կարող է հիմք լինել դիմողին Փախստականների մասին օրենքի 12-րդ բաժնի հիմքով Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու համար:
28. 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դիմողը բողոք է ներկայացրել ՄԴԾ որոշման դեմ Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանին: Նա բողոքել է, որ ՄԴԾ-ն չի իրականացրել Տաջիկստանում առկա իրավիճակի պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրություն և պատշաճ կերպով հաշվի չի առել այս առթիվ տարբեր միջազգային աղբյուրներից ստացված տեղեկությունները: Ապա նա նշել է, որ ՄԴԾ-ն իրեն մեղավոր է համարել տաջիկական իշխանությունների կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունների համար և այդպիսով հաստատել է Տաջիկստանի գլխավոր դատախազի կողմից փաստերի վերաբերյալ ներկայացված վարկածը:
29. 2010 թվականի նոյեմբերի 10-ին Բասմաննի շրջանային դատարանն անփոփոխ է թողել ՄԴԾ-ի 2010 թվականի օգոստոսի 26-ի որոշումը: Այն հղում է կատարել այդ որոշման մեջ նշված փաստարկներին՝ համարելով դրանք համոզիչ և գտնելով, որ դիմողը չի ներկայացրել հակառակը փաստող ապացույցներ: 2010 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից վերաքննության կարգով դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
30. 2011 թվականի մայիսի 24-ին դիմողը դիմել է ՄԴԾ՝ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալու համար: 2011 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի ՄԱՄԻԴ գրասենյակը տեղեկացրել է դիմողի ներակայացուցչին այն մասին, որ նա համապատասխանում է իրենց համարժեք չափանիշներին և ենթակա է միջազգային պաշտպանության:
31. 2011 թվականի սեպտեմբերի 6-ին ՄԴԾ մոսկովյան քաղաքային մասնաճյուղը տրամադրել է դիմողին Ռուսաստանում ժամանակավոր ապաստան և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը կազմվել է թիվ ВУ № 0004219 հղման ներքո և տրամադրվել է դիմողին նրա ներկայացուցչի ներկայությամբ 2011 թվականի սեպտեմբերի 8-ին:
...
E. Դիմողի վիճելի առևանգումը և տեղափոխումը Տաջիկստան:
1.Դիմողի կողմից իրադարձությունների ներկայացումը
37. Համաձայն դիմողի գրավոր ցուցմունքների ու վկաներից և այլ հասանելի աղբյուրներից նրա ներկայացուցչի կողմից հավաքված լրացուցիչ տեղեկությունների՝ նրա առևանգումը և Տաջիկստան տեղափոխելը տեղի են ունեցել հետևյալ կերպ.
38. 2011 թվականի հոկտեմբերի 31-ին՝ մոտ ժամը 21-ին կամ 22-ին դիմողը և նրա ընկերը մեքենայով ընթացել են Մոսկվայի շրջանի հարավարևմտյան մասով, երբ նրանց մեքենան Միչուրինսկի պողոտայում շրջափակվել է մի միկրոավտոբուսի կողմից: Ոստիկանությանը և քննչական մարմիններին դիմողի ներկայացուցչի կողմից տրված տեղեկության համաձյան՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 23.30-ից 23.45-ի միջև ընկած ժամանակահատվածում Մոսկվայի Վերնադսկի պողոտայում: Դիմողը և նրա ընկերը դուրս են եկել մեքենայից և փորձել փախուստի դիմել: Նրանց հետապնդել են երեք կամ չորս անծանոթներ, որոնք երկու կրակոց են արձակել: Դիմողի ընկերոջը հաջողվել է փախչել, սակայն դիմողին բռնել են, ծեծել մահակով և բռնի կերպով մտցրել են միկրովտոբուսի մեջ այն նույն տղամարդիկ, որոնք չեն ներկայացել:
39. Դիմողը մնացել է միկրովտոբուսի մեջ մեկ գիշեր և մեկ օր: Նրան բռնած անձինք նրան ենթարկել են տանջանքների և վատ վերաբերմունքի: Նրանք նրան ծեծել են, զենքը պահել են գլխին և սպառնացել, որ կսպանեն, եթե նա չհամաձայնի վերադառնալ հայրենիք: Դիմողը ցույց է տվել ՄԴԾ- ի կողմից իրեն տրամադրված ժամանակավոր ապաստանի փաստաթուղթը, սակայն նրանք ի պատասխան միայն ծիծաղել են: Դիմողին հարցեր տվող անձն ազգությամբ տաջիկ էր:
40. Հաջորդ օրվա երեկոյան դիմողին առևանգողները նրան տարել են ուղիղ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի թռիչքուղի, առանց անցնելու ընդհանուր մաքսակետով, առանց ուղևորների համար նախատեսված ձևականությունների և անվտանգության ստուգումների: Դիմողը հանձնվել է տաջիկական հսկող խմբի, որոնք ստիպել են նրան նստել մոտակա օդանավը՝ առանց ուղետոմս կամ այլ ճամփորդական փաստաթղթեր ներկայացնելու:
41. Հաջորդ օրը՝ առավոտյան մոտ ժամը 4-ին դիմողը հասել է Տաջիկստանի Խուջանդի օդանավակայան, որտեղ նա հանձնվել է տաջիկական իշխանություններին: Նրա՝ փաստաբան ունենալու պահանջը մերժվել է: Դիմողի հոր գրավոր ցուցմունքի համաձայն՝ դիմողը հարցաքննվել է և կալանավորվել անորոշ ժամկետով Խուջանդի ոստիկանության բաժնում: Դիմողի հայրը գրավոր ցուցմունք է տվել առ այն, որ ոստիկանության աշխատակիցները, որնցից մեկը ներկայացել է որպես Ս.Մ., դաժան վերաբերմունքի է ենթարկել դիմողին, որպեսզի ստիպի նրան ընդունել իրեն մեղսագրվող այն հանցանքները, որոնք նա երբևէ չի կատարել, և հայտարարել, որ Տաջիկստան է եկել կամավոր: Ապա նա ցուցմունք է տվել առ այն, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ին քննիչ Ռ.Ռ.-ն թույլ չի տվել իրեն կալանավայրում տեսակցելու որդուն այն հիմնավորմամբ, թե նա չի օգնել իշխանություններին ձերբակալել իր որդուն և նրան վերադարձնել երկիր:
2.Կառավարության կողմից ներկայացված տեղեկությունը:
42. Դիմողի ներկայացրած փաստերի գնահատման առնչությամբ Կառավարության դիրքորոշումը հետևյալն է.
43. Դատարանի պահանջի հիման վրա 2011 թվականի նոյեմբերի 18-ին և 2012 թվականի փետրվարի 29-ին ստացված նամակները չեն պարունակել որևէ տեղեկություն դիմողի գտնվելու վայրի կամ պետական սահմանները հատելու վերաբերյալ: Ապա Կառվարությունը հայտնել է, որ դիմողի իրավունքները և ազատությունները չեն սահմանափակվել 2011 թվականի մայիսի 20-ին նրան ազատ արձակելուց հետո, որ օրենքը չի պարտավորեցնում իշխանություններին իրականացնելու որևէ հսկողություն դիմողի նկատմամբ, որ նրա հանձնումը և արտաքսումն իրականացվել են համաձայն Դատարանի կողմից մատնանշված միջանկյալ միջոցների, և որ այդ պատճառով նա չի հանձնվել Տաջիկստանին հանձնման ընթացակարգի համաձայն:
44. 2012 թվականի ապրիլի 5-ին Կառավարությունը ներկայացրել է Տաջիկստանի գլխավոր դատախազի կողմից Ռուսաստանի գլխավոր դատախազին հասցեագրված՝ 2012 թվականի մարտի 26-ի պաշտոնական գրությունը, համաձայն որի՝ դիմողը «կամավոր հանձնվել է» 2011 թվականի նոյեմբերի 3-ին՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Սոգդիյսկի շրջանային բաժանմունքին և կալանավորվել է Խուջանդի թիվ 2 նախնական կալանքի քննչական մեկուսարանում:
45. 2013 թվականի փետրվարի 25-ին Կառավարության կողմից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ դիմողին առևանգելու և տեղափոխելու առթիվ քննությունը դեռևս շարունակվում էր:
F. Դիմողին հարկադրաբար Տաջիկստան տեղափոխելու անխուսափելի ռիսկից վերջինիս պաշտպանելու միջնորդությունը:
46. 2011 թվականի հեկտեմբերի երեկոյան դիմողի առևանգման մասին տեղեկանալուն պես նրա ներկայացուցիչներն անմիջապես հաղորդակցվել են ռուսական իրավասու իշխանությունների հետ, խնդրելով նրանց ձեռնարկել անհետաձգելի միջոցներ կանխելու դիմողի հարկադիր տեղափոխումը Ռուսաստանի սահմաններից դուրս:
47. 2011 նոյեմբերի 1-ին առավոտյան ժամը 3-5-ին պարոն Ե. Ռյաբինինը ֆաքսով չորս պաշտոնական միջնորդություններ է ուղարկել այդ առթիվ ոստիկանության Մոսկվայի բաժանմունք, ՄԴԾ-ի տնօրենին, Գլխավոր դատախազին և Դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: Նա նաև խնդրել է օժանդակություն Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպանից:
48. Ոստիկանության Մոսկվայի բաժանմունքի ղեկավարին ուղղված նամակում դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է դիմողին առևանգելու հանգամանքները: Նա նաև հիշեցրել է նրան դիմողի՝ որպես ՄԴԾ-ի կողմից ժամանակավոր ապասանի իրավունք ստացած անձի իրավական կարգավիճակի մասին, ինչպես նաև այն մասին, որ Դատարանի կողմից կիրառվել են միջանկյալ միջոցներ, համաձայն որոնց պետք է կանխարգելվեր դիմողի հանձնումը: Նամակի վերջում նշվել է հետևյալը.
«Հաշվի առնելով (այդ հանգամանքները), որ առկա են լուրջ մտավախություններ առ այն, որ նշված առևանգումը տեղի է ունեցել նրան ապօրինի կերպով Ռուսաստանից Տաջիկստան տեղափոխելու նպատակով, քանի որ Տաջիկստանի իշխանությունները պահանջել էին նրա հանձնումը՝ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Իրավիճակը բարդացել է այն փաստով, որ դիմողի եղբայրը (Շ.Տ.) անհայտացել է Մոսկվայում սեպտեմբերի 8-ին, և համաձայն նրա կնոջ կողմից արված հայտարարության՝ նա ձերբակալվել է սեպտեմբերի 13-ին Խուջանդում՝ Տաջիկստանի Հանրապետությունում, որտեղ նա շարունակում է մնալ կալանքի տակ: Որոշ ժամանակ առաջ՝ այս տարվա օգոստոսի 23-ին, երկու այլ քաղաքական ապաստան խնդրող անձինք, որոնք պաշտպանված են եղել բռնի տեղափոխումից Եվորպական դատարանի որոշմամբ, անհեյտացել են Մոսկվայում. ազգությամբ տաջիկ Ս.Կ.-ն և ուզբեկ Մ.Ա.-ն: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են Տաջիկստան և կալանավորվել: Ցանկացած հայտարարություն առ այն, թե նրանք մեկնել են երկրից սեփական կամքով, պետք է չունդունվի, քանի որ նրանք չեն ունեցել որևէ փաստաթուղթ, որը թույլ կտար նրանց անցնել Ռուսաստանի Դաշնության սահմանը: Մ.Ա.-ի ազգային անձնագիրը վերցվել էր ՄԴԾ-ի մոսկովյան ներկայացուցչության կողմից, մինչդեռ Ս.Կ.-ն կորցրել էր իր անձնագիրը դրանից մի քանի տարի առաջ:
...»
49. Նույն օրը Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպանը նույնպես նամակ է ուղղել Մոսկվայի քաղաքային ոստիկանությանը, համաձայն որի.
«...Առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ (դիմողին) Տաջիկստան տեղափոխելու փորձը, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնացել, եղել է ապօրինի:
Այսօր, 2011 թվականի նոյեմբերի 1-ին (դիմողի ներկայացուցիչը) խնդրել է Ձեզ ձեռնարկել հրատապ միջոցներ արգելելու (դիմողին) բռնի կերպով Ռուսաստանի Դաշնության տարածքից տեղափոխելը, նախևառաջ՝ Մոսկվայի օդանավակայաններից:
Խնդրում եմ Ձեզ հաշվի առնել նշված խնդրանքը՝ հրանավորինս արագ ձեռնարկելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները (դիմողին) գտնելու ուղղությամբ և կանխարգելել նրա բռնի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնությունից:
Խնդրում եմ Ձեզ տեղեկացնել այս միջնորդության առթիվ կայացված որոշման մասին»:
50. Չկա որևէ տեղեկություն իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների և միջնորդությունների կապակցությամբ պատասխանների վերաբերյալ:
51. 2011 թվականի նոյեմբերի 7-ին Դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունը պատասխանել է դիմողի ներկայացուցչին, որ Դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցների համաձայն՝ ռուսական իշխանությունները ձեռնպահ են մնացել նրա հանձնումից, և որ նշված ցուցումն ուղարկվել է Դատավճիռների կատարման դաշնային ծառայությանը (ԴԿԴԾ), Գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին:
G. Դիմողին առևանգելուց և Տաջիկստան փոխադրելուց հետո Դատարանի քարտուղարի համապատասխան նամակը:
52. Տվյալ գործով առևանգման մասին դիմողի բողոքների և նմանատիպ այլ գործերի առթիվ 2012 թվականի հունվարի 25-ին Դատարանի Քարտուղարը Դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությանը ուղարկել է նամակ, համաձայն որի.
«Դատարանի Նախագահը՝ պարոն Նիկոլաս Բրատզան, հրահանգել է ինձ իր անունից մտահոգություն հայտնել Ռուսաստանում դիմողի անհայտացման և նրան Տաջիկստան տեղափոխելու առթիվ՝ անտեսելով Դատարանի Կանոնների թիվ 39 կանոնի ներքո սահմանված միջանկյալ միջոցները:
Նախագահը նկատել է, որ չնայած Իսկանդարովի գործով (no. 17185/05, 23 September 2010) Դատարանի վճռին, որով Դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատու է ճանաչել 3-րդ հոդվածի խախտման համար՝ կապված դիմողի անբացատրելի առևանգման և չպարզված անձանց կողմից Տաջիկստան տեղափոխելու հետ, Դատարանն առնչվել է նմանատիպ կրկնվող դեպքերի հետ այլ չորս գործերով՝ ներառյալ վերը նշված գործը (մյուս երեք գործերն են՝ Abdulkhakov v. Russia, no. 14743/11; S.K. v. Russia, no. 58221/10; and Zokhidov v. Russia, no. 67286/10): Կառավարության կողմից ներկայացված բացատրություններով չի պարզաբանվել, թե ինչպես դիմողները կարող էին իրենց կամքին հակառակ հատել Ռուսաստանի սահմանը՝ չնայած Կառավարության պաշտոնական երաշխիքներին առ այն, թե տեղի չի ունենա որևէ հանձնում՝ Դատարանի կողմից նրանց գործերի քննության ընթացքում:
Նախագահը խորապես անհանգստացած է այդ երևույթների առթիվ: Նա հատկապես մտահոգված է Դատարանի հեղինակության համար՝ կապված դրանց հետևանքով և այլ դիմողների գործերով նման անընդունելի երևույթների հետ, որոնց առնչությամբ նշանակվել են տվյալ միջանկյալ միջոցները՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով: Հաշվի առնելով դեպքերի նման ընթացքի առթիվ մտահոգությունները՝ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն անմիջապես տեղեկացվել են այդ մասին:
Նախագահը նաև նկատում է, որ Դատարանի Պալատը պահանջել է լրացուցիչ դիտարկումներ Կառավարության կողմից՝ պարզաբանելու այս վտանգավոր և անընդունելի դրությունը, և հուսով է, որ Ռուսաստանի իրավասու մարմինները Դատարանին կտրամադրեն սպառիչ տեղեկություններ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրադրության մասին: Միևնույն ժամանակ, Ձեր իշխանությունների ուշադրությունը սևեռված է այն փաստերի վրա, որ միջանկյալ միջոցները շարունակում են գործել 39-րդ կանոնի ներքո Ռուսաստանին առնչվող 39 այլ գործերի առնչությամբ, որոնք վերաբերում են արտաքսմանը կամ հանձնմանը: Այդ գործերը թվարկված են տվյալ նամակին կից»:
53. 2012 թվականի մարտի 5-ին Դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն ի պատասխան տեղեկացրել է Քարտուղարին, որ պատշաճ տեղեկություն կներկայացվի «համապատասխան մարմինների կողմից անհրաժեշտ տվյալներ ստանալուն պես»:
H. Պաշտոնական քննությունը և վիճարկվող իրադարձությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու կրկնվող մերժումները:
54. 2011 թվականի նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է դիմողի ներկայացուցչին այն մասին, որ նրա բողոքը դիմողի առևանգման վերաբերյալ, ուղարկվել է Մոսկվայի հարավարևմտյան ոստիկանության բաժանմունք (УВД по Юго-Западному АО ГУ МВД России по г. Москве), ապա՝ Մոսկվայի հարավարևմտյան շրջանի՝ Գագարինսկի միջշրջանային քննչական բաժանմունք (Гагаринский МСО СУ по ЮЗАО ГСУ СК РФ): 2011 թվականի դեկտեմբերի 30-ին վերջինս որոշել է փոխանցել գործի նյութերը Մոսկվայի հարավարևմտյան շրջանի՝ Նիկուլինսկի միջշրջանային քննչական բաժանմունքին (Никулинский МСО СУ по ЮЗАО ГСУ СК РФ по г. Москве – hereinafter referred to as “the Nikulinskiy Investigation Division”):
1. Քրեական գործ հարուցելը քննիչի կողմից առաջին անգամ մերժելը և դրա բողոքարկումը նրա վերադասին
55. Քրեական դատավարոթյան օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ Նիկուլինսկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ.Կ.-ն կատարել է հանցագործության վերաբերյալ հաղորդման ստուգում (проверка сообщения о преступлении – “the inquiry”):
56. 2012 թվականի մարտի 21-ին Պ.Կ.-ն մերժել է քրեական գործի հարուցումը դիմողի վիճելի առևանգման կապակցությամբ հանցակազմի բացակայության հիմքով...
57. Նույն օրը Նիկուլինսկի քննչական բաժանմունքի պետ Ս.Կ.-ն վերացրել է վերը նշված որոշումը և վերադարձրել գործը նույն ավագ քննիչին՝ լրացուցիչ ստուգումներ կատարելու համար...
58. 2012 թվականի մարտի 27-ին ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քաղաքային գլխավոր քննչական վարչության դատավարական ղեկավարում իրականացնող առաջին բաժնի պետը (ГСУ СК России по г. Москве) նույնպես պահանջել է շարունակել գործի առթիվ քննությունը: Ավելին, 2012 թվականի մարտի 30-ին Նիկուլինսկի միջշրջանային դատախազի տեղակալը (заместитель Никулинского межрайонного прокурора) պահանջել է քննիչից պարզել՝ արդյոք ռուսական իշխանությունները կապ են ունեցել դիմողի առևանգման հետ:
2. Քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին կայացված երկրորդ որոշումը և դրա վերացումը նրա վերադասի կողմից
59. 2012 թվականի ապրիլի 20-ին ավագ քննիչ Պ.Կ.-ն կրկին մերժել է քրեական գործի հարուցումը...
60. 2012 թվականի ապրիլի 23-ին Նիկուլինսկի քննչական բաժանմունքի պետի տեղակալ Ա.Ն.-ն վերացրել է այդ որոշումը...
3. Քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին երրորդ որոշումը և դրա վերադումը նրա վերադասի կողմից
61. 2012 թվականի մայիսի 23-ին ավագ քննիչ Պ.Կ.-ն կրկին հրաժարվել է հարուցել քրեական գործ դիմողի առևանգման առթիվ...
62. 2012 թվականի հունիսի 9-ին Նիկուլինսկի քննչական բաժնի պետի տեղակալ Ա.Ն.-ն կրկին վերացրել էայդ որոշումը ....
4. Քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին չորրորդ որոշումը
63. 2012 թվականի հուլիսի 9-ին Նիկուլինսկի քննչական բաժնի քննիչ Ա.Զ.-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել դիմողի առևանգման առթիվ: Փաստերի հակիրճ ներկայացումից հետո որոշման մեջ նշված է եղել հետևյալը.
«...
Այսպիսով, նախնական քննությունը հաստատել է, որ որևէ օբյեկտիվ տվյալ չի մատնանշել «դիմողի» առևանգման մասին»:
Քննիչն ուղարկել է վերը նշված որոշումը դիմողի ներկայացուցիչներին 2012 թվականբի օգոստոսի 16-ին:
5. Համապատասխան ստուգումներ
64. 2013 թվականի փետրվարի 25-ին Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին այն մասին, որ նմանատիպ ճշգրտումները շարունակվում են և դեռևս ավարտված չեն: Քննչական մարմինների կողմից որևէ այլ փաստաթուղթ չի տրամադրվել Դատարանին: Համաձայն Կառավարության կողմից ներկայացված տեղեկության՝ քննությունը ցույց է տվել, որ դիմողը հատել է Ռուսաստանի պետական սահմանը, հանձնվել է տաջիկական իշխանություններին, որից հետո կալանավորվել է: Քննիչի՝ 2012 թվականի հուլիսի 9-ի որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը, չճշտված օրը կրկին վերացվել է նրա վերադասի կողմից: Ըստ Կառավարության՝ քրեական գործի հարուցումը մերժող վերջին որոշումը կայացվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին՝ Նիկուլինսկի քննչական բաժանմունքի կողմից, սակայն այն նույնպես վերացվել է: Արդյունքում՝ գործի նյութերը վերադարձվել են քննիչներին լրացուցիչ քննության:
65. Կառավարությունը նաև պարզաբանել է, որ ԱԴԾ-ին հանձնարարվել է ճշտել դիմողի՝ սահմանն ապօրինաբար հատելու մասին տեղեկությունը: Մեկ այլ ցուցում ուղարկվել է տաջիկական իշխանություններին պարզելու համար Տաջիկստանում դիմողի գտնվելու վայրը: Այդուհանդերձ, մինչև հունվարի 23-ն այդ հարցումներից ոչ մեկին պատասխան չի տրվել:
I. Դիմողի նկատմամբ քրեական գործի դատական քննությունը Տաջիկստանում
66. Դիմողի ներկայացուցիչները տեղեկացրել են դատարանին այն մասին, որ 2011 թվականի նոյեմբերի 30-ին Տաջիկստանի՝ Սոգդիյսկի շրջանային դատարանն սկսել է քրեական գործի քննությունը 34 անձանց նկատմամբ, այդ թվում՝ նաև դիմողի: Դիմողին մեղադրանք էր առաջադրվել Տաջիկստանի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի, 186-րդ հոդվածի 1-ին մասի, 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 189-րդ հոդվածի 3(a) կետի, 244-րդ հոդվածի (c) կետի, 306-րդ հոդվածի և 307-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով:
67. 2012 թվականի հունվարի 29-ին կայացել է դռնբաց դատական նիստ: Փաստաբան Ռ. Տ.-ն, ով մասնակցել էր դատական քննությանը, դիմողի ներկայացուցիչներին տրամադրել է գրավոր ցուցմունքներ, համաձայն որոնց՝ դիմողը մեղավոր էր ճանաչվել դատական քննության արդյունքում: Ըստ Ռ. Տ.-ի՝ դիմողը հայտարարել է, որ իրեն առևանգել են Մոսկվայում, բռնի կերպով տեղափոխել Տաջիկստան և ենթարկել են տանջանքների՝ հանցագործությունների կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելու խոստովանություն կորզելու նպատակով:
68. 2012 թվականի մարտ և ապրիլ ամիսներին մյուս մեղադրյալի տասնմեկ ազգականները կրկին խնդրել են Սոգդիյսկի շրջանային դատախազ Շ. Կ.-ին, ինչպես նաև Սոգդիյսկի շրջանային դատարանի նախագահ Ն.Մ.-ին նշանակել երեսունչորս այլ մեղարդյալների դատաբժշկական փորձաքննություն՝ ստուգելու համար նրանց հայտարարությունները՝ կապված այն բանի հետ, որ նրանք իշխանությունների կողմից ենթարկվել են տանջանքների քրեական գործի քննության ընթացքում: Նրանց գրավոր պահանջում հղում է կատարվել Տաջիկստանի Սահմանադրության և քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին, որոնք արգելում են տանջանքի կիրառումը և բացառում ցանկացած ապացույց, որը ձեռք է բերվել ճնշման գործադրմամբ: Դիմողի մայրը նմանատիպ պահանջ է ներկայացրել դիմողի վերաբերյալ: Բացակայում են այս պահանջների վերաբերյալ համապատասխան իշխանությունների պատասխանները:
69. 2012 թվականի ապրիլի 19-ին Սոգդիյսի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել դիմողին և դատապարտել նրան քսանվեց տարվա ազատազրկման: Մյուս քսաներեք մեղադրյալները նույնպես մեղավոր են ճանաչվել և դատապարտվել ազատազրկման տարբեր ժամկետներով՝ ութից մինչև քսանութ տարի ժամկետով:
...
V. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ ԳՈՐԾԵՐՈՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՆԵՐՔՈ ՆԱԽԱՐԱՐԱՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
121. Դատարանի կողմից տեղեկություն ստանալուց հետո՝ կապված տվյալ գործով և մի շարք այլ գործերով (տես վերը՝ կետ 52) Ռուսաստանի կողմից միջանկյալ միջոցներն անտեսելու դեմ բողոքի հետ, Նախարարների կոմիտեն քննել է այդ խնդիրը՝ կապված Իսկանդարովի գործով Դատարանի վճռի կատարման հետ:
122. Նախարարների կոմիտեի՝ Նախարարների տեղակալների՝ 2012 թվականի մարտի 8-ի 1136-րդ նիստում ընդունված որոշման համաձայն՝
«Ներկայացուցիչները
...
4. հիշեցրել են Իսկանդարովի գործով Կոնվենցիայի խախտումները, երբ դիմողն առևանգվել էր անծանոթ անձանց կողմից, որոնց Դատարանն ընդունել էր որպես ռուսական պետական գործակալներ, ապա տեղափոխվել էր Տաջիկստան այն բանից հետո, երբ նրա հանձնումը մերժվել էր ռուսական իշխանությունների կողմից,
5. խորագույն անհանգստությամբ նկատել են, որ Դատարանն արձանագրել է նմանատիպ երևույթներ չորս այլ դիմողների կապակցությամբ, որոնց գործերը դեռևս քննվում են Դատարանի կողմից և որոնցով կիրառվել են միջանկյալ միջոցներ այդ դիմողների հանձնումն արգելելու նպատակով, ինչի առնչությամբ էլ արձանագրվել են Կոնվենցիայի կոպիտ խախտումներ;
6. հաշվի են առել ռուսական իշխանությունների դիրքորոշումն առ այն, որ այդ իրադրությունն առաջացնում է խիստ մտահոգություն,
7. նկատել են, որ ռուսական իշխանություններին տվյալ պահին հայտնի են այդպիսի դեպքեր, և նրանք հակված են Դատարանին ցույց տալու համապատասխան արդյունքները նրա կողմից կատարվող քննության շրջանակներում, ինչպես նաև՝ Կոմիտեին՝ հաշվի առնելով Իսկանդարովի գործը;
8. կոչ են արել ռուսական իշխանություններին շարունակել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ստվեր չգցելու պարոն Իսկանդարովի առևանգման հանգամանքների վրա և ապահովել, որպեսզի նմանատիպ դեքպերը բացառվեն ապագայում, և արդյուքների մասին տեղեկացնեն Նախարարների կոմիտեին:
123. Գործի համապատասխան քննության ընթացքում Նախարարների կոմիտեն առնչություն է ունեցել դիմողի առևանգմանը նմանվող մեկ այլ դեպքի հետ, երբ անտեսվել են Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցները: Կոմիտեն կրկնել է իր մտահոգությունը նմանատիպ դեպքերի կրկնման առթիվ և նշել հետևյալը (տես՝ decision adopted on 6 June 2012 at the 1144th meeting - CM/Del/Dec(2012)1144/18):
«Ներկայացուցիչները
...
3. ցավում են այն փաստի առթիվ, որ չնայած Դատարանի նախագահի, Նախարարների կոմիտեի և հենց իրենց՝ ռուսական իշխանությունների կողմից նմանատիպ դեպքերի առթիվ արտահայտված լուրջ մտահոգությանը, իրենք տեղեկացվել են, որ Մոսկվայում անհետացել է ևս մեկ դիմող՝ 2012 թվականի մարտի 29-ին, որից քիչ անց նա հայտնվել է կալանքի տակ Տաջիկստանում,
4. նկատել են ռուսական իշխանությունների դիրքորոշումն առ այն, որ Իսկանդարովի գործով քննությունը դեռևս շարունակվում է և դեռ չի հաստատվել Ռուսաստանի ներգրավվածությունը դիմողի առևանգման գործում,
5. այդուհանդերձ, ցավում են, որ ոչ Իսկանդարովի գործով, ոչ էլ այդ կարգի մյուս գործերով իշխանությունները չեն կարողացել ապահովել էական առաջընթաց՝ կապված դիմողների առևանգման և նրանց տեղափոխման գործի ներպետական քննության հետ, ոչ էլ հաստատվել է որևէ պետական պաշտոնյայի պատասխանատվությունը,
6. նկատում են, որ համաձայն ռուսական իշխանությունների կողմից տրված տեղեկության՝ 2012 թվականի ապրիլին Նախարարների կոմիտեի 1136-րդ նիստի ժամանակ կայացված որոշումը Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին, Ներքին գործերի նախարարին, Միգրացիոն դաշնային ծառայությանը և Դաշնային հարկադիր կատարման ծառայության կողմից տարածվելուց հետո նմանատիպ որևէ այլ դեպք տեղի չի ունեցել, և կոչ են արել ռուսական իշխանություններին պարզաբանել՝ արդյոք նրանք գտնում են, որ այդ միջոցը բավարար է և արդյունավետ վերր դնելու համար նման անընդունելի պրակտիկային»:
124. 2012 թվականի սեպտեմբերի 26-ին 11150-րդ նիստում Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշմամբ (CM/Del/Dec(2012)1150) Նախարարների կոմիտեն հանգել է ստորև նշված հետևություններին և գնահատականներին.
«Ներկայացուցիչները
...
4. ափսոսանքով նկատել են, որ մինչ օրս դիմողին ապօրինաբար Տաջիկստան տեղափոխելու համար որևէ պատասխանատու անձ չի բացահայտվել Իսկանդարովի գործով,
...
6. նկատել են, որևէ այլ դեպք Իսկանդարովի դեպքի նման տեղի չի ունեցել Քննչական կոմիտեի կողմից տվյալ գործի վերջին քննությունից ի վեր, և կոչ են արել ռուսական իշխանություններին շարունակել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս տեղի չունենան,
7. ողջունել են Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 14-ին այնպիսի որոշման կայացումը, համաձայն որի՝ նախատեսվել են համապատասխան ցուցումներ, թե ինչպես պետք է կիրառվի ներպետական օրենսդրությունը Կոնվենցիայի պահանջների լույսի ներքո, մասնավորապես՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները,
8. գոհունակությամբ նկատել են, որ ի պատասխան այս խմբի կողմից կայացված վճռի (Սահմանադրական դատարանի որոշումը, Գլխավոր դատախազի կողմից սահմանված ցուցումները և Գերագույն դատարանի որոշումները)՝ ռուսական իշխանությունները հասել են նրան, որ Դատարանի կողմից կայացված վճռիներով չեն հայտնաբերվում Կոնվենցիայի որևէ խախտում,
9. խրախուսել են ռուսական իշխանություններին իրականացնելու արագընթաց առաջխաղացում այդ վճիռներով պահանջվող օրենսդրական բարեփոխումները նախապատրաստելու ուղղությամբ»:
125. Նախարարների կոմիտեն վերսկսել է տվյալ հարցի քննությունը Նախարարների ներկայացուցիչների 1157-րդ նիստում, որը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 6-ին և կայացվել է հետևյալ որոշումը (CM/Del/Dec(2012)1157):
«Ներկայացուցիչները
հիշեցրել են, որ կաշկանդված լինելով Դատարանի վճռով, Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Դատարանի կողմից հայտնաբերված նմանատիպ խախտումներից խուսափելու համար,
խորապես ցավում են, որ չնայած Դատարանի և Նախարարների կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությանը՝ կապված Իսկանդարովի գործին նման այլ գործերի հետ, նրանք տեղեկացել են, որ մեկ այլ դիմող, ով ենթարկվել է Դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառմանը՝ 39-րդ կանոնի ներքո՝ կապված նրան Տաջիկստանին ծրագրավորված հանձնելու հետ, անհետացել է Վոլոգդայից 2012 թվականի հոկտեմբերի 20-ին (Latipov v. Russian Federation, No. 77658/11),
նկատել են, որ նմանատիպ դեպքերը հաստատվելու դեպքում, ինչպես նաև չստանալով պատշաճ պատասխան իշխանությունների կողմից, առաջ են քաշում առավել ընդհանուր խնդիր, ինչպիսին է տվյալ իրադրության համատեղելիությունը Ռուսաստանի Դաշնության՝ Կոնվենցիայի ներքո ունեցած պարտականությունների հետ,
կրկնում են իրենց նախորդ որոշման մեջ նշված դիրքորոշումն առ այն, որ մինչ այժմ ոչ Իսկանդարովի գործով, ոչ էլ նմանատիպ որևէ այլ գործով իշխանությունները չեն կարողացել ապահովել առաջընթաց՝ կապված դիմողների առևանգման և տեղափոխման դեպքերի ներպետական քննության հետ, ոչ էլ կարողացել են հաստատել որևէ պետական պաշտոնյայի մեղքը,
արդյունքում՝ կոչ են արել ռուսական իշխանություններին հանգուցալուծել այս աննախադեպ և վտանգավոր իրավիճակը՝ հատկապես ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ այլ անձանց նկատմամբ, ովքեր կարող էին ենթակա լինել 39-րդ կանոնի ներքո Դատարանի կայացրած միջանկյալ միջոցին՝ կապված Ռուսաստանի տարածքից նրանց դուրս բերելու հետ, և ապահովելով, որպեսզի նման դեպքերն արդյունավետորեն քննվեն՝ խստագույնս պահպանելով Կոնվենցիայի ներքո առկա իրենց պարտականությունները,
կոչ են արել ռուսական իշխանություններին տրամադրելտեղեկություններ դիմողի առկա դրության մասին Իսկանդարովի գործով, մասնավորապես՝ ապահովել երաշխիք վատ վերաբերմունքի դեմ»:
126. Գործի վերաբերյալ Նախարարների կոմիտեի վերջին որոշումը (CM/Del/Dec(2013)1164), որն ընդունվել է 2013 թվականի մարտի 7-ին Նախարարների կոմիտեի 1164-րդ նիստում, ունի հետևյալ բովանդակությունը.
«Ներկայացուցիչները
նկատել են ռուսական իշխանությունների դիրքորոշումը, համաձայն որի՝ ձեռնարկված միջոցները կարող են կանխել հետագա առևանգումները և բռնի կերպով երկրից տեղափոխելու դեպքերը՝ կապված այն անձանց հետ, որոնց առնչությամբ Դատարանի կողմից կիրառվել են միջանկյալ միջոցները՝ Վարույթի կանոնների 39-րդ կանոնի ներքո,այդուհանդերձ, նկատել են, որ ներկայումս օտարազգի անձանց մի շարք գանգատներ Դատարանում դեռևս առկա են, կապված իրենց իրավունքների խախտումների և Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների անտեսման հետ, որոնք առնչվում են իրենց ապօրինի կերպով Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս բերելու հետ,
կոչ են արել ռուսական իշխանություններին պարզաբանել արդեն իսկ կիրառված միջոցները Իսկանդարովի և Աբդուլխակովի գործերին նման գործերով,
հիշեցնում են իրենց կոչը ռուսական իշխանություններին՝ անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերջ դնելու նման դեպքերին հատուկ կանխարգելիչ միջոցների ձեռնարկմամբ, և այդ դիմողների նկատմամբ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար արագ և արդյունավետ քննություն՝ կապված նրանց անհետացման և բռնի տեղափոխման դեքպերի քննության հետ, և տեղեկացնել այդ մասին Նախարարների կոմիտեին,
հաշվի առնելով նման լուրջ իրադրության առկայությունը և Կոնվենցիայի ներքո Ռուսաստանի Դաշնության պարտականությունները՝ կոչ են արել Նախարարների կոմիտեի նախագահին նամակ հղել իր ռուսաստանյան գործընկերոջը՝ կոչ անելով նրան ուշադրություն դարձնել Նախարարների կոմիտեի լուրջ մտահոգությանը, ինչպես նաև նրա անընդհատ հորդորները՝ վերը նշված միջոցների ձեռնարկմանը,
որոշել են ի մի բերել այս հարցրերին վերաբերող դիտարկումներն իրենց 1179-րդ նիստում (September 2013) (DH), այդուհանդերձ, համաձայնելով, որ նոր, նմանատիպ դեպք է ներկայացվել կոմիտեի ուշադրությանը, այս հարցին անդրադառնալ իրենց առաջիկա նիստում՝ նմանատիպ դեպքի մասին տեղեկացվելուց հետո»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
127. Քանի որ կողմերի միջև բացակայում է համաձայնություն 2011 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ (տես վերը՝ կետեր 37-43), Դատարանն ստիպված է սկսել իր քննությունը համապատասխան փաստերի հաստատումով:
128. Այն դեպքերում, երբ առկա են դեպքերի վերաբերյալ տարաձայնություններ, Դատարանն անխուսափելիորեն բախվում է նույն այն բարդությունների հետ, ինչ առաջին ատյանի դատարանը (տես՝ El Masri v. “the former Yugoslav Republic of Macedonia” [GC], no. 39630/09, § 151, 13 December 2012): Դատարանն զգուշությամբ է մոտենում իր դերի երկրորդական բնույթին և պետք է զգույշ լինի առաջին ատյանի դատարանի դեր կատարելուց, երբ հաստատում է փաստեր, եթե դա անխուսափելի չէ գործի հատուկ հանգամանքների բերումով: Սակայն, երբ գանգատները ներկայացված են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, Դատարանը պետք է հատկապես իրականացնի լուրջ քննություն, եթե նույնիսկ որոշ ներպետական վարույթներ և քննություններ արդեն իսկ անցկացվել են:
129. Ապացույցները գնահատելիս՝ Դատարանն առաջնորդվում է «կասկածից վեր» ապացուցման սկզբունքով (տես՝ Orhan v. Turkey, no. 25656/94, § 264, 18 June 2002): Այդուհանդերձ, երբևէ նրա խնդիրը չի եղել ներպետական իրավական համակարգի մոտեցման արտահայտումը, որն առաջնորդվում է այդ սկզբունքով: Նրա դերը ոչ թե մեղքը կամ անմեղությունը կամ քաղաքացիական պատասխանատվությունը հաստատելն է, այլ Կոնվենցիայի ներքո Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը: Կոնվենցիայի 19-րդ հոդվածի ներքո իր դերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ապահովում է Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքների վերահսկումը, ինչն էլ պայմանավորում է նրա մոտեցումն ապացույցների նկատմամբ: Դատարանում իրականացվող քննության ժամանակ չկան դատավարական սահմանափակումներ ապացույցների թույլատրելիության համար, չկան նաև նախապես որոշված բանաձևեր նրա գանհատման համար: Դատարանը հանգում է եզրակացությունների, որոնք, իր կարծիքով, հիմնավորված են ապացույցների ազատ գնահատմամբ, ներառյալ այնպիսի հետևությունները, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի դիտարկումներից: Համաձայն իր նախադեպային որոշումների՝ ապացույցը կարող է բխել բավարար չափով ուժեղ, հստակ և միակարծիք եզրահանգումներից կամ փաստերի նմանատիպ անհերքելի կանխավարկածից: Ավելին, առանձին հետևության հանգելու համար անհրաժեշտ է համոզվածություն այս առումով, ապացուցման բեռի բաշխումը, ըստ էության, կապված է փաստերի առանձնահատկությունների, ներկայացված գանգատի և Կոնվենցիայով սահմանված իրավունքների հետ (տես՝ with further references, Nachova and Others v. Bulgaria [GC], nos. 43577/98 and 43579/98, § 147, ECHR 2005‑VII; Iskandarov v. Russia, cited above, § 107; and El Masri, cited above, § 151):
130. Դատարանը նաև ընդունել է, որ Կոնվենցիայի ներքո քննությունները ոչ բոլոր դեպքերում են ինքնին հանգեցնում affirmanti incumbit probatio սկզբունքի կիրառմանը (նա, ով հայտարարում է որևէ բան, պետք է ապացուցի այդ): Կոնկրետ հանգամանքներում, երբ դեպքերը լիովին կամ մասամբ տեղի են ունեցել իշխանությունների գիտությամբ, ապացուցման բեռը մնում է իշխանությւոնների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ Salman v. Turkey [GC], no. 21986/93, § 100, ECHR 2000‑VII; D.H. and Others v. the Czech Republic [GC], no. 57325/00, § 179, ECHR 2007‑XII; and Iskandarov v. Russia, cited above, § 108): Երբ կողմը չի ներկայացնում կամ տրամադրում Դատարանի կողմից պահանջվող տեղեկությունները կամ չի հրապարակում համապատախսան տեղեկությունները կամ այլ կերպ արդյունավետորեն չի մասնակցում քննությանը, Դատարանը կարող է հանգել համապատասխան հետևությունների, որոնք կհամարի տեղին (Դատարանի կանոնների 1-ին Կանոնի 44 C կետ):
131. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ դիմողը ներկայացրել է դեպքերի մանրամասն հետևողական նկարագրություն, որոնք տեղի են ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 31-ին: Փաստերի այդ նկարագրությունն արվել է շնորհիվ դիմողի կողմից ռուսակաան իշխանություններին ուղղված կապակցված ցուցմունքների, Տաջիկստանում հրապարակային դատաքննության ժամանակ արված հայտարարությունների և Դատարանին ներկայացված գրավոր դիտարկումների ու հայտարարությունների, որոնք ստորագրված են դիմողի և տարբեր վկաների կողմից: Դատարանը գտնում է, որ դիմողը ներկայացրել է prima facie ապացույցներ իրադարձությունների մասին և տարբերակի առթիվ:
132. Ինչ վերաբերում է Կառավարությանը, Դատարանը, ընդհակառակը, նկատում է, որ նրա պատասխանները դիմողների հայտարարությունների և Դատարանի մանրամասն հարցադրումների վերաբերյալ, հակիրճ են և խուսափողական բնույթ են կրում՝ ըստ էության սահմանափակվելով դիմողի ճակատագրի մասին իշխանությունների անտեղյակ լինելու և այդ առթիվ նրանց պատասխանատվության բացակայության պնդմամբ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել փաստերի վերաբերյալ դիմողի դիրքորոշումները: Սահմանափակ տեղեկությունները, որոնք ներկայացվել են Կառավարության կողմից, իրենցից ներկայացնում են ընդհանուր բնույթի տեղեկություններ և չեզոք հղումներ տաջիկական իշխանությունների կողմից տրամադրված տեղեկություններին, առանց այդ տեղեկությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականների և փաստերի առնչությամբ Կառավարության սեփական դիտարկումների: Օրինակ՝ դեպքի առանցքային հանգամանքների վերաբերյալ Կառավարությունը պարզապես տրամադրել է Տաջիկստանի գլխավոր դատախազի կողմից իր ռուսաստանյան գործընկերոջը 2012 թվականի մարտի 26-ին ուղղված պաշտոնական տեղեկությունն առ այն, որ դիմողը «ինքնակամ է հանձնվել» տաջիկական իշխանություններին 2011 թվականի նոյեմբերի 3-ին (տես վերը՝ կետ 44): Կառավարության կողմից տվյալ գործով սեփական դիրքորոշում չհայտնելը մղում է Դատարանին հաստատելու փաստերն այնպես, ինչպես պատշաճ է տվյալ դեպքում (տես վերը՝ Կանոն 44 C մաս 1ին, 130-րդ կետում):
133. Դատարանը գտնում է, որ կողմերի համար անվիճելի է այն, որ դիմողը եղել է մի անձնավորություն, ով Ռուսաստանի Դաշնությունը տրամադրել է ժամանակավոր ապաստան 2011 թվականի սեպտեմբերի 6-ին՝ նրա կողմից Տաջիկստան վերադառնալուց խոսափելուն ուղղված փորձերի արդյունքում (տես վերը՝ կետ 31): Անվիճելի է նաև այն, որ դիմողի ազատությունը չի սահմանափակվել Ռուսաստանում 2011 թվականի մայիսի 20-ին կալանքից ազատվելուց հետո: Անվիճելի է նաև այն, որ 2011 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ դիմողը կալանավորված է եղել Խուջանդում տաջիկական իրավապահ մարմինների կողմից:
134. Հաշվի առնելով վերը նշվածը և կողմերի ներկայացրած տեղեկությունները՝ այլ կերպ ստացված տեղեկությունների հետ մեկտեղ՝ Դատարանը պետք է խստագույնս գնահատի Տաջիկստանի պաշտոնական վարկածը դիմողի՝ այդ երկրի իշխանություններին «կամավոր հանձնվելու» մասին (տես՝ կետ 44): Չնայած որ ցանկացած ոք տեսականորեն կարող է որոշել կամավոր հանձնվելու համապատասխան իշխանություններին, այդուհանդերձ, պաշտոնական վարկածը թվում է անհիմն և լիովին անհամատեղելի Դատարանին ներկայացված մյուս տեղեկությունների հետ: Ավելին, դիմողի «խոստովանությունների» և «կամավոր հանձնվելու» պաշտոնական վարկածը լիովին հակասում են անձամբ նրա գրավոր ցուցմունքներին, որոնք ներկայացվել են Դատարանին, Տաջիկստանում հրապարակային նիստում արձանագրված հայտարարություններին և տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա նրա ներկայացուցիչների՝ դեպքերի վերաբերյալ արտահայտած մանրամասն և կապակցված դիրքորոշումներին: Ավելին, «կամավոր հանձնվելու» գաղափարը հակասում է նաև դիմողի հոր գրավոր ցուցմունքին, ում մերժել են տեսակցելու դիմողին այն հիմքով, որ նա չի համագործակցել տաջիկական իշխանությունների հետ, երբ վերջիններս փորձում էին վերադարձնել դիմողին երկիր (տես՝ կետ 41): Ավելին, հղում կատարելով տաջիկական իշխանությունների պաշտոնական վարկածին՝ Կառավարությունը չի հիմնավորել այն որևէ նյութական տարրով, չի բացատրել նաև, թե ինչպես է դիմողը նախաձեռնել այդքան կարճ ժամանակում նման երկար ճամփորդություն՝ հատելով տարբեր պետական սահմաններ առանց անձնագրի կամ Ռուսաստանի սահմանն անցնելու որևէ պաշտոնական գրառման: Վերջապես, Դատարանը գտնում է, որ դժվար է համաձայնել «կամավոր հանձնվելու» տաջիկական իշխանությունների պաշտոնական վարկածին, հաշվի առնելով նրա կայուն դիմումները՝ ռուսական իշխանություններին, և Դատարանում երկու տարուց ավել տևած քննությունը, որոնց նպատակն էր դիմոի Տաջիկստան վերադառնալը կանխելը:
135. Այդ պատճառով, Դատարանը չի ընդունում տաջիկական իշխանությունների պաշտոնական վարկածը, որը կրկին ներկայացվել է արդեն Ռուսաստանի կառավարության կողմից առ այն, որ դիմողը «կամավոր է հանձնվել» տաջիկական իշխանություններին: Հաշվի առնելով դեպքերի առթիվ դիմողի կողմից ներկայացված կապակցված վարկածը, պատասխանող Կառավարության անորոշ և ոչ համոզիչ դիրքորոշումը և վերջինիս կողմից որևէ ապացույց չտրամադրելը՝ Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ դիմողը 2011 թվականի նոյեմբերի 3-ին բռնի կերպով է վերադարձվել Տաջիկստան, որտեղ իշխանույթուններն անմիջապես նրան կալանավորել են մինչև դատական քննությունը:
136. Ավելին, Դատարանը վերը նշված իր հետևությունների առումով գտնում է, որ Մոսկվայում 2011 թվականի հոկտեմբերի 31-ին անծանոթ անձի կողմից առևանգվելու վերաբերյալ դիմողի դիրքորոշումը հաստատվում է տարբեր հետևություններով: Իրոք, բռնի տեղափոխումը ցանկացած դեպքում կարող էր սկսվել համապատասխան անձի ազատության սահմանափակմամբ: Այն, որ դիմողը ձերբակալվել էր Մոսկվայում և կալանավորվել մեկուսարանում Տաջիկստան բռնի կերպով տեղափոխվելուն պես, չի թվում անհնարին: Դատարանը լուրջ հետևությունների է հանգում հօգուտ դիմողի դիրքորոշման՝ Կառավարության կողմից 2011 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցած դեպքերի առթիվ այլընտրանքային վարկած չներկայացնելու պայմաններում, և որ ամենակարևորն է՝ հաշվի առնելով իշխանությունների՝ դեպքերի կապակցությամբ պատշաճ քննություն իրականացնելուց դիտավորյալ կերպով հրաժարվելը (տես վերը՝ կետեր 193-196): Դատարանը հատկապես ապշած է քննիչների կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պարզաբանություն առ այն, թե դիմողը հավանաբար սարքել է իր առևանգումը՝ փորձելով խուսափել Տաջիկստանում քրեական պատասխանատվությունից (տես վերը՝ կետեր 56 և 63): Դատարանը գտնում է, որ այդ դիրքորոշում իմաստազուրկ է, քանի որ քննիչներն արդեն իսկ գիտեին կամ պետք է որ իմացած լինեին այդ ժամանակ (2012 թվականի մարտ-հուլիս), որ դիմողի՝ Մոսկվայից անհետանալն ավարտվել է Տաջիկստանում նրա ձերբակալմամբ, կալանքով, քրեական գործի դատական քննությամբ և դատապարտումով:
137. Վերջապես, քանի որ Կառավարությունը չի հերքել դիմողի կողմից դեպքերի առթիվ ներկայացված դիրքորոշումը, Դատարանը կարող է միայն համաձայնել այն վարկածին, որ դիմողը բռնի կերպով է տեղափոխվել Մոսկվայից Տաջիկստան՝ օդանավով, ինչպես որ նա ներկայացրել էր իր դիրքորոշման մեջ: Իրոք, հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որն անցել էր Մոսկվայում առևանգվելու և Խուջանդի ոստիկանության ձեռքում հանկարծակի հայտնվելու միջև, ինչպես նաև հաշվի առնելովերկու քաղաքների միջև մեծ հեռավորությունը (մոտ 3,500 կմ ցամաքով), չկա որևէ բան, որը կհակադրվեր դիմողի հայտարարությանն առ այն, որ նա տեղափոխվել է այնտեղ օդանավով: Կրկին Դատարանը լուրջ հետևությունների է հանգում հոգուտ այդ վարկածի, քանի որ ռուսական իշխանությունները շարունակաբար մերժել են իրականացնել պատշաճ քննություն և չեն տարմադրել ապացույցներ ի հակադրություն դիմողի վարկածի, չեն տրամադրել այլընտրանքային որևէ բացատրություն:
138. Եզրափակելով վերը նշվածը՝ Դատարանն անկասկած հաստատված է համարում այն, որ դիմողն առևանգվել է անծանոթ անձի կողմից՝ Մոսկվայում, 2011 թվականի հոկտեմբերի 31-ի երեկոյան, իրեն առևանգողների կողմից պահվել է Մոսկվայում մեկ կամ երկու օր, ապա բռնի կերպով տարվել է օդանավակայան և տեղափոխվել է Տաջիկստան՝ Խուջանդ, որտեղ նա անմիջապես կալանավորվել է տաջիկական իշխանությունների կողմից:
139. Ինչ վերաբերում է դիմողի հայտարարություններին առ այն, թե ռուսական իշխանությունները ներգրավված են եղել Տաջիկստան իրեն բռնի կերպով տեղափոխելու գործում, Դատարանը գտնում է, որ դա սերտորեն կապված է 3-րդ հոդվածի ներքո արված նրա բոլոր գանագատների հետ և պետք է գնահատվի այդ դրույթի ներքո վեր հանված բոլոր հարցերի հետ համատեղ, ներառյալ՝ դեպքի առթիվ ներպետական մարմինների կողմից կատարված քննության պատշաճության հարցի հետ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
140. Դիմողն ի սկզբանե բողոքել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո առ այն, որ նրա արտաքսումը Տաջիկստան կհանգեցներ նրա հանդեպ վատ վերաբերմունքի: Այնուհետև լրացրել է իր գանգատը , հայտարարելով, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում, քանի որ Մոսկվայում նրա առևանգումը և ապօրինի տեղափոխումը Տաջիկստան կարող էին միայն հնարավոր լինել ռուսական իշխանությունների ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ:
141. Այդ փոփոխություններից հետո Դատարանը պահանջել է Կառավարությունից ներկայացնել դիրքորոշումներ՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո երկու հետագա խնդիրները: Առաջինը վերաբերել է իշխանությունների կողմից իրենց պոզիտիվ պարտականության կատարումից զերծ մնալուն, երբ նրանք պետք է անեին իրենցից սպասվող անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի իրականանար պատշաճ և արդյունավետ քննություն դիմողի առևանգման և նրան Տաջիկստան տեղափոխելու դեպքերի առթիվ: 3-րդ հոդվածի համաձյան՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի դիրքորոշումները:
1. Կառավարություն
142. Կառավարությունն ի սկզբանե հայտնել է, որ դիմողը չի ունեցել տուժողի կարգավիճակ, քանի որ նրա արտաքսումը հետաձգվել է Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պատճառով: Ապա այն առարկել է, թե նրա արտաքսումը Տաջիկստան ցանկացած դեպքում չէր հանգեցնի նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման: Ըստ Կառավարության՝ տվյալ դիմումը տարբերվել է Դատարանի կողմից Տաջիկստանի վերաբերյալ քննված մի շարք այլ գործերից, քանի որ դիմողը մեղադրվել է ընդհանուր քրեական հանցագործությունների կատարման մեջ և չի հետապնդվել քաղաքական հիմքով: Ավելին, այն գտել է, որ Տաջիկստանի գլխավոր դատախազության կողմից ներկայացված երաշխիքները բավարար են եղել դիմողի դեմ վատ վերաբերմունքի կամ քաղաքական հետապնդման բացառման համար: Կառավարությունը հղում է կատարել այն հանգամանքին, որ բացակայում են Տաջիկստանի կողմից տրված երաշխիքների խախտման որևէ դեպք արտաքսման դեպքերում: Այն նաև հայտարարել է, որ դիմողի կողմից դռնբաց դատական նիստում ներկայացված բոլոր վիճելի ռիսկերը և ապացույցները ռուսական դատարանները չեն դիտել որպես խոչընդոտ նրան հանձնելու գործում:
143. Տաջիկստան դիմողին բռնի կերպով տեղափոխելուց և Դատարանի կողմից բարձրացված լրացուցիչ հարցերից հետո Կառավարությունը հերքել է որևէ պատասխանատվություն այն բանի համար, որ կատարվել էր դիմողի հետ: Նրանք հայտարարել են, որ դիմողի տեղաշարժվելու ազատությունը չի սահմանափակվել որևէ կերպ 2011 թվականի մայիսի 20-ին նրան ազատ արձակելուց հետո, և որ իշխանությունները չեն ունեցել որևէ պարտականություն ապահովելու որևէ վերահսկողություն: Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին քննչական մարմինների կողմից կատարված նախնական քննության և նրանց կողմից քրեական գործ հարուցելը հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին:
2.Դիմողը
144. Դիմողն ի սկզբանե հայտարարել է, որ տուժող է եղել, քանի որ ինքն ապարդյուն սպառել է բոլոր ներպետական միջոցները, որոնցով փորձել է վիճարկել հանձնման որոշումը: Վերջինս մնացել է ուժի մեջ և կիրառվել է համապատասխան ժամանակ և դրա դեմ չի բերվել որևէ բողոք: Նա հղում է կատարել Դատարանի նախադեպային վճիռներին, համաձայն որոնց՝ դիմողները զոհ են ճանաչվել նմանատիպ գործերով: Ապա նա առարկել է, թե իշխանությունները չեն գնահատել վատ վերաբերմունքի ռիսկերն այդ առթիվ, որը կսպառնար իրեն Տաջիկստանույմ, և որ այդ առումով իր կրկնվող և մանրամասն հայտարարությունները չեն ստացել որևէ հիմնավոր պատասխան: Փոխարենը, իշխանությունները գնահատել են հանձնման հետ կապված դժվարությունները, հաշվի առնելով Պետության շահերը, և բացառել են ցանկացած ռիսկ՝ հիմք ընդունելով տաջիկական իշխանությունների կողմից տրված դիվանագիտական երաշխավորությունները, որոնք չեն հիմնավորվել որևէ ապացույցով և այդ պատճառով եղել են անվստահելի: Դիմողը եզրակացրել է, որ ներպետական իշխանությունների կիրառած մոտեցումը, որը Կառավարության կողմից ներկայացվել է Դատարանին, եղել է չափազանց ձևական: Վերջապես, դիմողը հայտարարել է, որ իր նմանները հետապնդվել են տաջիկական իշխանությունների կողմից, ուստի առկա է եղել նրանց համար Տաջիկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ: Նա եզրակացրել է, որ առկա է եղել բավարար ապացույց առ այն, որ նրա հանձնումը կհանգեցներ իր համար վատ վերաբերմունքի ռիսկի՝ ի խախտումն Կոնվենցայի 3-րդ հոդվածի:
145. Դիմողը հայտարարել է, որ իր առևանգումից հետո իշխանություններն անմիջապես տեղեկացվել են, և նրանց խնդրել են պատասխանել իրեն Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելուց: Այդուհանդերձ, նրանք չեն ձեռնարկել որևէ հրատապ և արդյունավետ քայլ, քանի որ դիմողի բողոքները փոխանցվել են մեկ մարմնից մյուսին: Իշխանությունները չեն իրականացրել նաև քննություն այդ դեպքերի առթիվ: Դիմողը գտել է, որ Կառավարության կողմից իր գտնվելու վայրը չպարզելն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ այն կապ է ունեցել Տաջիկստան իրեն տեղափոխելու հետ: Դիմողը պնդել է, որ ինքը չէր կարող օրինական կերպով հատել պետական սահմանն առանց անձնագրի՝ բացառապես ունենալով ժամանակավոր ապաստանի տրամադրման մասին որոշումը: Ավելին, իր կամքին հակառակ որևէ սանկցիավորված տեղափոխում չէր կարող իրականացվել, քանի որ այդ ժամանակ Դոմոդեդովոյի օդանավակայանը ենթարկված էր ուժեղացված անվտանգության հսկողության միջոցների՝ 2011 թվականի հունվարին օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով: Դիմողը հղում է կատարել նմանատիպ գործերով Դատարանի դիրքորոշմանը (Իսկանդարովի վերը նշված գործը՝ կետ 113): Դիմողը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքից իր դուրս բերումը իրականացվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների համատեղ գործունեության կամ էլ՝ ռուսական իշխանությունների աջակցությամբ՝ Տաջիկստանի անվտանգության ծառայության գործունեության արդյունքում:
B. .Դատարանի գնահատականը
1.Ընդունելիություն
146. Դատարանը նկատում է, որ դիմողի հանձնումը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած ներպետական դատական որոշման հիման վրա, որը մնացել էր ուժի մեջ և չէր կարող վերացվել դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցներով, ինչը հանգեցրել էր հանձնման ժամանակավոր կասեցմանը: Արդյունքում՝ իշխանությունների կողմից միջանկյալ միջոցներին արտաքուստ հետևելն ինքնին չի զրկում դիմողին զոհի կարգավիճակից Կոնվենցիայի ներքո: Կառավարության առարկությունը, որը այն չէր պահպանել քննության հետագա փուլում, ցանկացած դեպքում զուրկ է որևէ իմաստից՝ հաշվի առնելով դիմողի բռնի տեղափոխումը Տաջիկստան 2011 թվականի նոյեմբերին: Ապա Դատարանը նկատում է, որ դիմողի գանգատը անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով, և այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Ուստի այն պետք է հայտարարվի ընդունելի:
2.Գործի հանգամանքները
147. Դատարանը նախևառաջ նկատում է, որ տվյալ գործն առաջ է բերում երեք տարբեր խնդիրներ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, այն է՝ իշխանությունների կողմից իրենց դրական պարտականությունների հնարավոր չկատարումն առ այն, որ նրանք պետք է պաշտպանեին դիմողին Տաջիկստան բռնի կերպով տեղափոխվելու իրական և իրատեսական ռիսկից, նրանք չեն կատարել իրենց դատավարական պարտականությունը իրականացնելու պատշաճ և արդյունավետ քննություն դիմողի առևանգման և տեղափոխման առնչությամբ, և վերջապես՝ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությունը վիճահարույց դեպքերին: Դատարանը նաև նկատում է, որ այդ հարցերի պարզումը, անշուշտ, կառաջացնի հիմնավոր ռիսկ, որ դիմողը կարող էր ենթարկվել վատ վերաբերմունքի Տաջիկստանում: Կողմերը համաձայնության չեն եկել այդ առումով: Դատարանը, ուստի կսկսի իր քննությունը՝ գնահատելով, արդյոք դիմողի՝ Տաջիկստան բռնի կերպով տեղափոխվելը ենթարկել է նրան նման ռիսկի, թե՝ ոչ: Վերջապես Դատարանը մեկ առ մեկ կքննի 3-րդ հոդվածի ներքո ծագող վերը նշված երեք տարբեր խնդիրները:
(a) Արդյոք դիմողի վերադառնալը Տաջիկստան ենթարկել է նրան վատ վերաբերմունքի ռիսկի՝ ի խախտումն 3-րդ հոդվածի:
(i) Ընդհանուր սկզբունք
148. Դատարանի նախադեպային վճիռների համաձայն՝ Պայմանավորվող պետության կողմից արտաքսումը կամ հանձնումը կարող են հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման, այդպիսով առաջ բերելով Պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո, երբ ցույց են տրվել հիմնավոր հանգամանքներ ենթադրելու, որ համապատասխան անձինք արտաքսման դեպքում կրում են վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը՝ ի խախտումն 3-րդ հոդվածի (տես՝ Saadi v. Italy [GC], no. 37201/06, § 125, ECHR 2008, and Soering v. the United Kingdom, 7 July 1989, § 91, Series A no. 161):
149. Երբ գնահատվում է այն, թե արդյոք կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ դիմողը կանգնած է վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի առջև՝ ի խախտումն 3-րդ հոդվածի, անխուսափելիորեն պահանջում է, որպեսզի Դատարանը գնահատի համապատասխան երկրի պայմանները Կոնվենցիայի չափանիշների համեմատ (տես՝ Mamatkulov and Askarov v. Turkey [GC], nos. 46827/99 and 46951/99, § 67, ECHR 2005‑I): Այս չափանիշները ենթադրում են, որ վատ վերաբերմունքը, որին դիմողի պնդմամբ ինքը կարող էր ենթարկվել վերադառնալու դեպքում, պետք է ունենա խստության նվազագույն սահման, եթե այն քննարկվում է 3-րդ հոդվածի սահմաններում (տես՝ Hilal v. the United Kingdom, no. 45276/99, § 60, ECHR 2001‑II):
150. Երբ որոշվում է, թե արդյոք դիմողն արտաքսման դեպքում կկրի իրական ռիսկ՝ 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունքի ենթարկվելու առումով, Դատարանը գործը կքննի իրեն ներկայացված նյութերի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում՝ սեփական նախաձեռնությամբ ձեռք բերված նյութերի հիման վրա (տես՝ Saadi, cited above, § 128): Քանի որ այս կարգի գործերով 3-րդ հոդվածի ներքո Պայմանավորվող պետությունների պատասխանատվությունը կապված է անձին վատ վերաբերմունքի ռիսկի առջև կանգնեցնելուն ուղղված գործողությունների հետ, ռիսկի առկայությունը պետք է գնահատվի ուղղակիորեն հղում կատարելով այն փաստերին, որոնք հայտնի են եղել կամ պետք է հայտնի լինեին Պայմանավորվող պետությանը հանձնման պահին: Դատարանը, այդուհանդերձ, զրկված չէ այն տեղեկությունը հաշվի առնելու իրավունքից, որն ի հայտ է գալիս հանձնման լույսի ներքո: Դա կարող է կարևոր լինել, երբ հաստատվում են կամ հերքվում Պայմանավորվող պետության գնահատականները կամ դիմողի մտավախության հիմնավորվածությունը (տես՝ Cruz Varas and Others v. Sweden, 20 March 1991, §§ 75-76, Series A no. 201; Vilvarajah and Others v. the United Kingdom, 30 October 1991, § 107, Series A no. 215; and Mamatkulov and Askarov, cited above, § 69):
151. Ըստ էության դիմողը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք կարող են հաստատել, որ առկա են հիմնավոր հիմքեր ենթադրելու, թե կիրառվելիք միջոցների արդյունքում ինքը կենթարկվի վատ վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (տես՝ N. v. Finland, no. 38885/02, § 167, 26 July 2005). Where such evidence is adduced, it is for the Government to dispel any doubts about it (see Ryabikin v. Russia, no. 8320/04, § 112, 19 June 2008):
152. Ինչ վերաբերում է կոնկրետ պետությունում առկա ընդհանուր դրությանը, Դատարանը կարող է ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության անկախ կազմակերպությունների կամ կառավարչական աղբյուրների հաշվետություններում առկա տեղեկություններից (տես՝ Saadi, cited above, § 131, with further references): Ավելին, երբ որոշվում է, թե արդյոք առկա է վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ տվյալ երկրում, Դատարանը գնահատում է այդ երկրում առկա ընդհանուր դրությունը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների հետ կապված ընդհանուր դրության բարելավումը կամ վատթարացումը կամ վերաբերմունքը որոշակի խումբ անձանց նկատմամբ, որը կարող է համապատասխանել դիմողի անձնական դրությանը (տես՝ mutatis mutandis, Shamayev and Others v. Georgia and Russia, no. 36378/02, § 337, ECHR 2005‑III):
153. Միևնույն ժամանակ, կոնկրետ երկրում մարդու իրավունքների ընդհանուր դրությունը հաշվի առնելով, չի կարող ինքնին հիմք հանդիսանալ հանձնումը մերժելու համար (տես՝ Dzhaksybergenov v. Ukraine, no. 12343/10, § 37, 10 February 2011): Երբ Դատարանին հասու աղբյուրները բնութագրում են ընդհանուր դրություն, կոնկրետ գործով դիմողի հատուկ հայտարարությունները պետք է հիմանվորվեն նաև այլ ապացույցներով՝ հղում կատարելով առանձին հանգամանքների, որոնք հիմնավորում են նրա մտավախությունները՝ կապված վատ վերաբերմունքի հետ (տես՝ Mamatkulov and Askarov, cited above, § 73, and Dzhaksybergenov, cited above, ibid): Դատարանը չի պահանջի նման անհատական հանգամանքների վերաբերյալապացույցներ միայն խիստ ծայրահեղ դեպքերում, երբ երկրում բռնության հետ կապված ընդհանուր դրությունն այնպիսին է, որ կարող է առաջացնել մտավախություն՝ կապված 3-րդ հոդվածի խախտման հետ (տես՝ N.A. v. the United Kingdom, no. 25904/07, §§ 115-16, 17 July 2008, and Sufi and Elmi v. the United Kingdom, nos. 8319/07 and 11449/07, § 217, 28 June 2011): Այն գործով, որով Պետության կողմից ներկայացվել են համապատասխան երաշխիքներ, այդպիսիք առաջացնում են համապատասխան գործոն, որը հաշվի է առնվում Դատարանի կողմից: Այդուհանդերձ, երաշխիքներն ինքնին բավարար չեն, որպեսզի ապահովվի բավարար պաշտպանություն վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից: Առկա է պարտականություն քննելու, թե արդյոք տրամադրված երաշխավորությունները բավարար են համոզվելու, թե դիմողը պաշտպանված կլինի վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից, թե՝ ոչ: Պետության կողմից ստացված երաշխիքների կշիռը յուրաքանչյուր գործով կախված է տվյալ պահին կոնկրետ գործով առկա հանգամանքներից (տես՝ Saadi, cited above, § 148, and Othman (Abu Qatada) v. the United Kingdom, no. 8139/09, § 187, ECHR 2012 (extracts)):
(i) Կիրառումը տվյալ գործով
154. Դատարանը նկատում է, որ դիմողը ներպետական դատարանների առջև վիճարկել է, թե իր հանձնումը կհանգեցնի վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի՝ ի խախտումն 3-րդ հոդվածի: Փախստականի կարգավիճակ և ժամանակավոր ապաստան ստանալու իր դիմումում նա հստակ և միանշանակ կերպով արտահայտել է իր մտավախությունները՝ կապված վատ վերաբերմունքի ենթարկվելու հետ: Կառավարությունը հայտարարել է, որ դիմողի փաստարկները պատշաճ կերպով հաշվի են առնվել դատարանների կողմից և մերժվել են:
155. Դատարանը կրկնում է, որ երբ տվյալ գործի վերաբերյալ տեղի են ունեցել ներպետական քննություններ, Դատարանի խնդիրը չէ ներպետական դատարանների նման ներկայացնելու իր անձնական գնահատականը՝ կապված փաստերի հետ, և այդ դատարանների խնդիրն է գնահատելու իրենց ներկայացված համապատասխան փաստերը (տես՝ among others, Giuliani and Gaggio v. Italy [GC], no. 23458/02, §§ 179-80, 24 March 2011): Այդուհանդերձ, դա չի հանգեցնում Դատարանի պարտականությունների վերացմանը և ներպետական միջոցների կիրառման նկատմամբ վերահսկողության բացառմանը, հակառակ դեպքում Կոնվենցիայով նախատեսված իրավունքները կիմաստազրկվեն (տես՝ Open Door and Dublin Well Woman v. Ireland, 29 October 1992, § 69, Series A no. 246‑A, and Scordino v. Italy (no. 1) [GC], no. 36813/97, § 192, ECHR 2006‑V): Համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի՝ Դատարանի պարտականությունն է ապահովել Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիային հետևելու նկատմամբ համապատասխան հսկողություն:
156. Հանձնման կամ արտաքսման իմաստով դա նշանակում է, որ այն գործերով, երբ դիմողը ներկայացնում է հիմքեր, որոնք կարող են կասկած հարուցել Կառավարության կողմից ներկայացված տեղեկության ճշմարտացիության վերաբերյալ, Դատարանը պետք է համոզվի, որ Պայմանավորվող պետության իշխանությունների կողմից տրված գնահատականները բավարար են և պատշաճ կերպով հիմնավորվում են ներպետական նյութերով, ինչպես նաև՝ այլ վստահելի և օբյեկտիվ աղբյուրներով, ինչպիսիք են, օրինակ՝ այլ Պայմանավորվող կամ ոչ Պայմանավորվող պետությունները, Միավորված ազգերի գրասենյակները և վստահելի ոչ պետական կազմակերպությունները (տես՝ Salah Sheekh v. the Netherlands, no. 1948/04, § 136, 11 January 2007, and Ismoilov and Others v. Russia, no. 2947/06, § 120, 24 April 2008): Համապատասխանաբար, Դատարանը նախևառաջ կգնահատի՝ արդյոք դիմողի բողոքի վերաբերյալ ստացվել է պատշաճ պատասխան ներպետական մակարդակով, թե՝ ոչ:
(a) Ներպետական քննություններ
157. Դիմողը չի համաձայնել ներպետական քննությունների վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված գնահատականներին, առարկելով, թե Տաջիկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու իրական ռիսկին վերաբերող իր կրկնվող և մանրամասն հայտարարությունները դատարանների կողմից քննվել են ձևականորեն՝ առանց հիմնավոր պատասխանների:
158. Հաշվի առնելով ներպետական դատարաններին ուղղված դիմողի հայտարարությունները թե հանձնման և թե ժամանակավոր ապաստան ստանալու վարույթներում՝ Դատարանը պատշաճ կերպով ներկայացրել է ի խախտումն 3-րդ հոդվածի վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի հետ կապված խնդիրները համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով մի շարք հատուկ և մանրամասն փաստարկներ:
159. Ինչ վերաբերում է ապաստանի հետ կապված վարույթին՝ ՄԴԾ-ի փոխտնօրենի կողմից 2010 թվականի օգոստոսի 26-ին կայացված որոշումը չի պարզել՝ արդյոք դիմողը կենթարկվեր վատ վերաբերմունքի Տաջիկստանում, թե՝ ոչ: Նրա որոշումը միայն կապված է եղել այլ հարցի հետ՝ արդյոք դիմողը կենթարկվեր քաղաքական կամ կրոնական հիմքերով հետապնդման Տաջիկստանում, թե՝ ոչ: ՄԴԾ-ն եզրակացրել է, որ բացակայում են վատ վերաբերմունքի ենթարկվելու առումով մտավախությունները հիմնավորող հանգամանքներ, հետևաբար չկան դիմողին Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու համար: Դատարանները, որոնք գտել են, որ ՄԴԾ-ի որոշումը համոզիչ է, պարզապես անփոփոխ են թողել այն բոլոր կետերով, առանց հաշվի առնելու դիմողի համար առկա ռիսկերը (տես վերը՝ կետ 29):
160. Ինչ վերաբերում է հանձնման վարույթներին, Դատարանը նկատում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը տեղյակ է եղել դիմողի կողմից ներակյացված ՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի մասին հայտարարություններին, սակայն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման մեջ շատ հակիրճ է անդրադարձել դրան: Այն նաև գործի նյութերին է միացրել նման գործերով Դատարանի վճռիներում առկա՝ դիմողի կողմից ներկայացված դիրքորշումները, փորձագետների եզրակացությունները և Տաջիկստանում մարդու իրավունքների մասին տարբեր հաշվետվություններ (տես վերը՝ կետ 22):
161. Այդուհանդերձ, Քաղաքային դատարանը չի կիրառել այդ նյութերը և խիստ մակերեսայնորեն և նույնիսկ անտարբեր ձևով հերքել է դիմողի կողմից ներկայացված բոլոր փաստարկները: Այդպիսով, դատարանը գտել է, որ դիմողի փաստարկներն անհիմն են՝ բնութագրելով դրանք որպես «ոչնչով չհիմնավորվող ենթադրություններ» և «լիովին հերքված» Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի կողմից տրված գրավոր երաշխավորություններով (տես վերը՝ կետ 23): Քաղաքային դատարանի կողմից դիմողի բողոքը մերժող ընդհանուր պայմանները չեն թողել տեղ նրա կարևոր անձնական հանգամանքները և Կոնվենցիայի պահանջների ներքո նրա անվտանգության խնդիրը մասնագիտորեն գնահատելու համար: Փոխարենը, Քաղաքային դատարանը սահմանափակվել է Տաջիկստանում դիմողի նկատմամբ մեղադրանքները ձևականորեն կրկնելով՝ այդպիսով չպարզելով գործի ամենակարևոր հանգամանքները (տես՝ mutatis mutandis, C.G. and Others v. Bulgaria, no. 1365/07, § 47, 24 April 2008): Դատարանը գտնում է, որ տվյալ գործի հանգամանքներում հատկապես զարմանալի է այն, որ Քաղաքային դատարանը նման կերպով անտեսել է նաև դիմողի առարկությունները՝ կապված մի շարք մեղադրանքների հետ, որոնք կապված են 1992 թվականին նրա կողմից ծավալված գործունեության հետ, որը չէր կարող նրան մեղսագրվել՝ հաշվի առնելով այդ ժամանակ նրա երիտասարդ տարիքը (տես վերը՝ կետեր 20 և 23):
162. Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Տաջիկստանին հանձնելու մի շարք նախորդ դեպքերի վերաբերյալ Դատարանի նախադեպային վճիռներին մեծմասամբ հղում կատարելուն՝ դրանք անտեսվել են Քաղաքային դատարանի կողմից, քանի որ համարվել են ոչ տեղին այն հիմքով, որ դիմողի և փորձագետի կողմից մատնանշված չորս վճիռները վերաբերել են «այլոց, այլ ոչ թե դիմողին» (տես վերը՝ կետեր 22-23): Այդուհանդերձ, այդ եզրակացությանը հանգելիս Քաղաքային դատարանը չի փորձել տեսնել հնարավոր զուգահեռներ պաշտպանության կողմի ներկայացրած չորս գործերի և դիմողի դրության միջև՝ թույլ չտալով, որպեսզի կիրառվեն այդ վճիռներում հաստատված ընդհանուր սկզբունքները՝ տվյալ գործով Կոնվենցիայի պահանջները կիրառելու նպատակով:
163. Քաղաքային դատարանի՝ դիմողի բողոքի քննության թերություններն առավելապես ակնհայտ են դարձել դրա՝ Տաջիկստանի գլխավոր դատախազության կողմից ներկայացված երաշխավորությանն անբացատրելիորեն և անհիմն հիմնվելու արդյուքնում: Քաղաքային դատարանը լիովին ընդունել է այդ երաշխավորությունը՝ որպես կայուն երաշխիք հանձնման դեպքում դիմողի՝ վատ վերաբերմունքի ենթարկվելը բացառելու առումով: Անտեսելով դիմողի և փորձագետի անվստահությունը երաշխավորության նկատմամբ, հատկապես դրանց կիրառման հնարավորության անհավանականության առումով, Քաղաքային դատարանը չի անդրադարձել այդ հարցերին իր որոշման մեջ՝ կիրառելով երաշխավորությունը, որպես վերջնական փաստարկ դիմողի հանձնման վերաբերյալ որոշումը կայացնելիս: Քաղաքային դատարանի կողմից տաջիկական իշխանությունների երաշխավորությանը հինվելը հակադրվել է նրա պարտականությանը՝ պարզելու, արդյոք նման երաշխավորությունն իր գործնական կիրառմամբ եղել են բավարար, որպեսզի դիմողը պաշտպանված լինի Կոնվենցիայով արգելված վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից (տես՝ Saadi, cited above, § 148):
164. Վերջապես, Դատարանը Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման մեջ չի տեսել վերը նշված բացթողումների վերացման հիմքեր (տես վերը՝ կետ 24):
165. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները չեն իրականացրել անկախ և խիստ հսկողություն դիմողի բողոքի նկատմամբ առ այն, որ առկա են եղել հիմնավոր հիմքեր վախենալու համար, որ վերջինս կարող էր ենթարկվել վատ վերաբերմունքի իր հայրենիքում (տես՝ De Souza Ribeiro v. France [GC], no. 22689/07, § 82, 13 December 2012): Չնայած որ ՄԴԾ-ի համապատասխան որոշմամբ դիմողին տրամադրված ժամանակավոր ապաստանը (տես վերը՝ կետեր 31 և 96-97) որոշ չափով կարող էր մեղմել դիմողի առնչությամբ կայացված հանձնման որոշման հետևանքները, Դատարանը տեղին չի համարում այդ առումով դիրքորոշում հայտնելը, քանի որ վերջին զարգացումներն արժեզրկել են դիմողի նկատմամբ ՄԴԾ-ի կողմից ձեռնարկված ժամանակավոր պաշտպանական միջոցները: Կառավարությունը դրա ամսին չի հայտնել որևէ այլ կարծիք (տես վերը՝ կետեր 142-143 և 146):
(ß) Դիմողի սեփական գնահատականը իր կրած ռիսկի վերաբերյալ:
166. Այդպիսով՝ Դատարանը պետք է ունենա իր սեփական գնահատականն այն այն, թե արդյոք դիմողը Տաջիկստան վերադառնալու դեպքում կենթարկվեր վատ վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
167. Դատարանը նախևառաջ նկատում է, որ առկա են մի շարք ներպետական և միջազգային հաշվետվություններ, որոնցով մշտապես տեղեկացվել են վերջին մի քանի տարիների ընթացքում Տաջիկստանում իրավապահ մարմինների կողմից պարբերաբար դաժան վերաբերմունքի կիրառման և պետական մարմինների կողմից նրանց անպատժելիության մասին: Դրանք արդեն իսկ ներակայացնում են իրավիճակի հետազոտությունները մի շարք գործերով, ըստ որոնցո՝ դիմողները հանձնվել են կամ բռնի կերպով վերադարձվել այդ երկիր, և նկատվել է, որ առաջ են եկել լուրջ հետևանքներ (տես՝ Khodzhayev, § 97; Gaforov, §§ 130-31; Khaydarov, § 104; and Iskandarov, § 129, all cited above): Բոլոր այդ գործերով, որոնցով Դատարանը 2010 թվականին կայացրել է վճիռներ, նա եզրակացել է, որ կոնկրետ ժամանակահատվածներում դիմողները կրել են տանջանքների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ՝ կապված Տաջիկստանում իրենց քաղաքական կամ կրոնական հայացքների կամ գործունեության առումով առաջ եկած էական մեղադրանքների հետ:
168. Քննելով տվյալ գործով տրամադրված, ինչպես նաև իր տնօրինած այլ նյութերը՝ Դատարանը չի գտնում որևէ էական տարր, որը կթեթևացներ տվյալ փուլում առկա լուրջ մտավախությունները: Իրոք, ոչինչ չի մատնանշում առ այն, թե Տաջիկստանում առկա դրությունն արդյոք բարելավվել է վերջին երկու տարիների ընթացքում: Հակառակը, 2011 և 2012 թվականների ընթացքում ներկայացված հածվետվություններում մատնանշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կիրառված տանջանքների և վատ վերաբերմունքի պրակտիկան (տես վերը՝ կետեր 104-107): Թվում է, թե տանջանքի ենթարկվելու ռիսկը մեծացել է մեկուսացված կալանքով մինչ պաշտոնապես քրեական գործ հարուցելը, ինչպես նաև այն հանգամանքով, որ ճնշման գործադրմամբ ձեռք բերված խոստովանությունները դեռևս օգտագործվել են դատարանում որպես ապացույց: Դատարանը գտնում է, որ պատասխանող Կառավարության դիրքորոշման մեջ որևէ կերպ չեն հերքվել վերջին հաշվետվությունները և չի հիմնավորվել Տաջիկստանում իրադրության բարելավման վերաբերյալ հայտարարությունը: Միևնույն ժամանակ այն նկատում է, որ ՄԴԾ-ի փոխտնօրենի՝ 2010 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ հաստատվել է Տաջիկստանում դաժան վերաբերմունքի պրակտիկայի և պատասխանատու մարմինների անպատժելիության առթիվ առկա միջազգային քննադատությունը՝ առանց ներկայացնելու դրա վերաբերյալ որևէ բարեփոխում (տես վերը՝ կետ 27):
169. Այդուհանդերձ, ինչպես արդեն վերը նշել է Դատարանը, կոնկրետ երկրում մարդու իրավունքների պահշտպանությանն առնչվող ընդհանուր խնդրին լոկ հղում կատարելը չի կարող հիմք լինել հանձնումը մերժելու համար, բացառությամբ խիստ ծայրահեղ դեպքերի: Կոնկրետ գործերով դիմողի բողոքները պահանջում են նաև այլ ապացույցներով հաստատում՝ հողում կատարելով վատ վերաբերմունքի ենթարկվելու նրա հիմնավոր մտավախության անհատական հանգամանքներին: Վերջինս պետք է գնահատվի Դատարանի կողմից՝ պատշաճ կերպով հաշվի առնելով այն տեղեկությունները, որոնք ստացվում են դիմողի՝ Տաջիկստան բռնի վերադարձի արդյունքում:
170. Վերադառնալով դիմողի անձնական վիճակին՝ Կառավարությունը հայտնել է, որ վերջինս չի կրել վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ, քանի որ նա մեղադրվել է ընդհանուր քրեական հանցագործություն կատարելու մեջ, և չի հետապնդվել որևէ քաղաքական հիմքով: Դատարանը նկատում է, այդուհանդերձ, որ դիմողի դեմ հիմնական մեղադրանքներից մեկն ուղղակիորեն կապված է եղել նրա՝ «հանցավոր խմբի», ապա IMU-ի մեջ ներգրավված լինելու հետ, որը Տաջիկաստանի գլխավոր դատախազությունն անվանել է «հանցավոր զինված խմբավորում»: Ռուսական իշխանությունների կողմից ակնհայտորեն ընդունվել է, որ IMU-ն քարոզել է «արմատական իսլամիզմ», և որ տաջիկական իշխանությունները փորձել են սահմանափակել դրա ազդեցությունը (տես վերը՝ կետ 27): Այդ պատճառով Դատարանը չի կարող պատրաստակամորեն ընդունել Կառավարության այն տեսակետը, թե դիմողի ներգրավվածությունը IMU-ում եղել է քրեական մեղադրանք, որը կապ չի ունեցել կրոնական կամ քաղաքական գործունեության հետ:
171. Դատարանը նաև նկատում է այդ առթիվ, որ դիմողը փախել է Տաջիկստանից անմիջապես այն բանից հետո, երբ կալանքի տակ եղած ժամանակ վատ վերաբերմունքի է ենթարկվել, ապա՝ սպանվել է նրա կրոնական առաջնորդը՝ պարոն Մարուֆովը (տես վերը՝ կետ 12): Վերջին իրադարձություններն արձանագրվել են նաև հեղինակավոր միջազգային ՀԿ-ի կողմից (տես վերը՝ կետ 102) և երբևէ չեն հերքվել Դատարանում: Այդ հանգամանքները հիմնավորւմ են դիմողի մտավախությունն առ այն, որ իր դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել նրա կրոնական հայացքների և գործունեության հետ: Այն, որ դիմողն իրավունք է ունեցել ստանալու միջազգային պաշտպանություն UNHCR-ի ներքո, և արդյունքում ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի իրավունք, նույնպես հաստատում է ռիսկի իրատեսությունը, որին նա կարող էր ենթարկվել իր հայրենիքում (տես վերը՝ կետեր 30-31):
172. Հայտնի է, որ IMU-ի գործունեությունը Տաջիկստանում օրենքով արգելված է եղել, և որ տաջիկական իշխանությունները դիտել են այն որպես ահաբեկչական կազմակերպություն: Հետևաբար, դիմողի ներգրավվածությունը IMU-ի մեջ և համապատասխան քրեական մեղադրանքները նրա դեմ, Դատարանի կարծիքով, առաջ են բերում ազգային անվտանգության խնդիր: Այդ առումով, դիմողի վիճակը նման է Դատարանի կողմից քննված Գաֆորովի գործին (տես վերը՝ կետեր 132-133): Դատարանը չի կիսում Քաղաքային դատարանի տեսակետը, համաձայն որի՝ վերը նշված վճիռը չի նմանեցվել տվյալ գործով դիմողի անձնական վիճակին: Դատարանի կարծիքով, դիմողի հետապնդումը նրա՝ IMU-ի մեջ ներգրավված լինելու համար՝ դիտվել է տաջիկական իշխանությունների կողմից ոչ ավանդական կրոնական խմբավորումների նկատմամբ դրսևորված ագրեսիայի տեսանկյունից, ինչը որ կալանքի տակ գտնվելու ժամանակ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը՝ նրա կրոնական գործունեության առթիվ խոստովանություններ կորզելու նպատակով:
173. Հաշվի առնելով վերը նշված փաստարկները՝ Դատարանը նկատում է, որ դիմողի անձնական հանգամանքները, հանձնման երկրում ընդհանուր առմամբ առկա՝ մարդու իրավունքների հետ մեկտեղ, բավարար հիմք է, որից հետևություն է արվում, որ նա ենթարկվել է Տաջիկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի:
174. Ի տարբերություն Կառավարության, Դատարանը չի տեսնում, թե ինչպես Տաջիկստանում դիմողի համար առկա ռիսկը կարող էր վերանար տաջիկական իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնությանը ներկայացված դիվանագիտական երաշխավորություններով: Երաշխավորությունները եղել են անորոշ և չեն տվել որևէ երաշխիք առ այն, որ կկիրառվեն գործնականում (տես վերը՝ Սաադիի գործը, կետ 148): Այդ պատճառով, դրանք չէին կարող բացառել հանձնման պետությունում առկա և իրատեսական ռիսկը (by contrast, Othman, cited above, § 207, and Gasayev v. Spain (dec.), no. 48514/06, 17 February 2009): Իրոք, այդ երաշխավորությունները լիովին անվստահելի էին՝ հաշվի առնելով այն ճանապարհը, որով տաջիկական իշխանություններն արդյունքում դիմողին բռնի կերպով տեղափոխել էին այդ երկիր, որն անտեսել էր բոլոր իրավական ընթացակարգերը, ներառյալ՝ Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցները:
175. Թե դիմողի բռնի վերադարձը Տաջիկստան և թե հետագա իրադարձությունները, անկասկած, հաստատել են նրա մտավախությունների հիմնավորվածությունները և ցույց են տվել, որ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկը չի եղել զուտ տեսական և չափազանցված: Համաձայն փաստաբանի գրավոր ցուցմունքի, ով մասնակցել էր դիմողի նկատմամբ իրականացվող դատաքննությանը, վերջինս հրապարակավ բողոքել է առ այն, որ իրեն առևանգել են, բռնի կերպով տեղափոխել Տաջիկստան և ենթարկել տանջանքների՝ խոստովանություններ կորզելու նպատակով: Այդուհանդերձ, չկա որևէ տեղեկություն առ այն, թե իրականացվել է դիմողի և մյուս ամբաստանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն՝ անտեսելով այդ առումով նրանց ազգականների գրավոր պահանջները (տես վերը՝ կետեր 67-68): Դատարանը նկատում է, որ նկարագրված իրավիճակը համապատասխանում է Միացյալ Ազգերի՝ Տանջանքի դեմ պայքարի հանձնաժողովի կողմից հայտնած մտահոգություններին՝ տուժողների նկատմամբ անկախ բժշկական փորձաքննությանը խոչընդոտելու հետ (տես՝ Committee’s report quoted in Khodzhayev, § 72, and Gaforov, § 93, both cited above):
176. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմողի բռնի վերադարձը Տաջիկստան մատնել է նրան Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու իրական ռիսկի:
(b) Արդյոք իշխանությունները կատարել են դիմողին բռնի կերպով Տաջիկստան տեղափոխելու իրական և անմիջական ռիսկից պաշտպանելու իրենց պոզիտիվ պարտականությունը
177. Դիմողը բողոքել է առ այն, որ ռուսական իշխանությունները չեն պաշտպանել իրեն Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելու իրական և անմիջական ռիսկից, ինչի մասին տեղյակ են եղել:
178. Դատարանը հաստատված է համարել այն, որ 2011 թվականի հոկտեմբերի 31-ին դիմողը Մոսկվա քաղաքում առևանգվել է անծանոթ անձանց կողմից, որոնք անհայտ վայրում փակի տակ են պահել նրան մեկ կամ երկու օր՝ մինչև Տաջիկստան օդանավով տեղափոխելը, որտեղ նա ենթարկվել է 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի իրական ռիսկի (տես վերը՝ կետեր 138 և 176):
179. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո Պայմանավորվող կողմերի պարտականությունն է ապահովել իրենց իրավազորության ներքո գտնվող ցանկացած անձի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչն էլ պահանջում է, որպեսզի Պետությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր իրավասության ներքո անձը չենթարկվի տանջանքի կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի՝ ներառյալ այնպիսին, ինչպիսին է վատ վերաբերմունքն անհատների կողմից (տես՝ El Masri, cited above, § 198, and Mahmut Kaya v. Turkey, no. 22535/93, § 115, ECHR 2000‑III): Այդ միջոցները պետք է ապահովեն արդյունավետ պաշտպանություն, մասնավորապես՝ խոցելի անձանց նկատմամբ, և պետք է ներառեն պատշաճ քայլեր՝ կանխելու վատ վերաբերմունքի դրսևորումները, որոնց մասին իշխանություններն իմացել են կամ պետք է իմացած լինի (տես՝ Z and Others v. the United Kingdom [GC], no. 29392/95, § 73, ECHR 2001‑V, and, mutatis mutandis, Osman v. the United Kingdom, judgment of 28 October 1998, Reports of Judgments and Decisions 1998-VIII, pp. 3159-60, § 115):
180. Դատարանի կարծիքով, վերը նշված սկզբունքները տրամաբանորեն վերաբերում են այն դեպքերին, երբ անձը որևէ անձի կողմից այլ Պետություն տեղափոխվելու միջոցով ենթարկվում է վատ վերաբերմունքի իրական և անմիջական ռիսկի: Եվրոպական կոնվենցիայի կողմ Պետության իշխանությունները տեղեկացվում են այդպիսի իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, նրանք Կոնվենցիայի ներքո պարտավոր են իրենց իշխանության սահմաններում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ, որոնք իրականում կարող են վերացնել այդ ռիսկը (տես՝ mutatis mutandis, Osman, cited above, § 116):
181. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին՝ Դատարանը նախևառաջ նկատւմ է, որ ներկայացուցիչն անմիջապես տեղեկացրել է Մոսկվա քաղաքի ոստիկանության բաժանմունքի պետին, ՄՖԾ-ի տնօրենին, Գլխավոր դատախազին և Դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին, և խնդրել է նրանց պաշտպանել դիմողին Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելու ռիսկից (տես վերը՝ կետեր 46-48): Դատարանը համոզված է, որ դիմողի ներկայացուցիչը տեղեկացրել է պետական իշխանություններին ժամանակին՝ ներկայացնելով բավարար ապացույցներ դիմողի խոցելի վիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ ծանրակշիռ պատճառներ, որոնք նախատեսում են բացառիկ միջոցներ՝ պաշտպանելու դիմողին իրական և անմիջական ռիսկից:
182. Կարևոր է, որ դիմողի ներկայացուցչի բողոքն անմիջապես ընդունվել է Մարդու իրավունքների ռուսական պատվիրակի կողմից, ով նույնպես ուղարկել է պաշտոնական միջնորդություն Մոսկվա քաղաքի ոստիկանության բաժանմունքին՝ պահանջելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ հրատապ կերպով դիմողի տեղափոխումը Ռուսաստանից Տաջիկստան կանխելու համար, մասնավորապես՝ Մոսկվայի օդանավակայանից (տես վերը՝ կետ 49):
183. Ուստի, Դատարանը համոզված է, որ իրավասու մարմինները, մասնավորպաես՝ Մոսկվա քաղաքի ոստիկանության բաժանմունքը լիովին տեղյակ են եղել կամ պետք է տեղյակ լինեին առևանգվելուց հետո Մոսկվայի օդանավակայանից բռնի կերպով տեղափոխվելու իրական և անմիջական ռիսկի մասին: Իրոք, այն հանգամանքները, որոնցում դիմողն առևանգվել է, ինչպես նաև նրա առևանգման հանգամանքները կասկած չեն հարուցում իրական ռիսկի առկայության վերաբերյալ և պետք է իրավասու մարմիններին մղեին ձեռնարկելու բոլոր կանխարգելիչ միջոցները՝ նրան այլ անձանց կողմից ապօրինի գործողություններից պաշտպանելու համար (տես՝ mutatis mutandis, Koku v. Turkey, no. 27305/95, § 132, 31 May 2005, and Osmanoğlu v. Turkey, no. 48804/99, § 76, 24 January 2008): Դատարանը նաև համոզված է, որ դիմողի ներկայացուցիչների հետ հաղորդակցված իշխանություններից ոստիկանությունը, ավելի քան մյուսները, պարտավոր էր ապահովել Մոսկվա քաղաքում, դրա օդանավակայանում անվտանգությունը, և ունեին անհրաժեշտ իշխանություն ապահովելու հրատապ և արդյունավետ միջոցների կիրառում դիմողին պաշտպանելու համար:
184. Կառավարությունը նաև չի տեղեկացրել Դատարանին ժամանակին կիրառված որևէ կանխարգելիչ միջոցի մասին, որը պետք է կիրառվեր ոստիկանության կամ այլ մարմինների կողմից՝ վերացնելու համար առկա ռիսկը: Նրա պատասխանը սահմանափակվել է լոկ այն հայտարարությամբ, թե դիմողի տեղաշարժվելու ազատությունն այդ ժամանակ չի սահմանափակվել, և որ իշխանությունները պարտավոր չէին իրականացնելու որևէ վերահսկողություն այդ առումով:
185. Այս կապակցությամբ Կառավարության կողմից տեղեկություն չտրամադրելը Դատարանին հանգեցում է այն եզրակացությանը, որ վերջինս ընդունում է դիմողի պնդումը, համաձայն որի՝ նման միջոցներ չեն ձեռնարկվել: Դատարանը տեղյակ է, թե ինչ անխուսափելի բարդություններ կարող էր ունենալ ոստիկանությունը նմանատիպ գործերի առնչությամբ, հաշվի է առնում օբյեկտիվորեն պարտադիր դժվարություններն այդ խնդրում և հասու սահմանափակ ժամանակը: Այդուհանդերձ, այդ բարդությունները չեն կարող վերացնել իշխանությունների ստանձնած պարտականությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, համաձայն որոնց՝ նրանք պետք է միջոցներ ձեռնարկեին դիմողին Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելուց պաշտպանելու ուղղությամբ, մասնավորապես՝ Մոսկվայի օդանավակայանից: Իշխանությունների կողմից նման գործողություններ չկատարելը տվյալ գործով հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդծավի ներքո նրանց պոզիտիվ պարտականությունների խախտմանը:
(c) Արդյոք իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն, թե՝ ոչ:
186. Դիմողն առարկել է առ այն, որ իր բողոքները՝ վատ վերաբերմունքի դրսևորմամբ առևանգման և Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելու վերաբերյալ չեն ենթարկվել պատշաճ և արդյունավետ քննության պատասխանող Պետությունում, ինչպես որ պահանջվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
187. Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածը. «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները և ազատությունները պաշտպանելու» Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո ամրագրված պարտականության հետ մեկտեղ, համատեղության կարգով պահանջում է, որպեսզի իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն պետական գործակալների կողմից տանջանքների կամ վատ վերաբերմունքի մասին բողոքների կապակցությամբ: Նման քննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատուների բացահայտմանն ու պատժին: Հակառակ դեպքում տանջանքի և անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի ընդհանուր իրավական արգելքը կզրկվի իր հիմնարար նշանակությունից, կլինի ոչ արդյունավետ պրակտիկայում և որոշ գործերով պետական գործակալների համար հնարավոր կլինի սահմանազանցել իրենց իրավունքները՝ անպատիժ մնալու ակնկալիքով (տես՝ Assenov and Others v. Bulgaria, 28 October 1998, § 102, Reports 1998‑VIII, and El Masri, cited above, § 182):
188. Վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ բողոքների քննությունը պետք է լինի պատշաճ և մանրակրկիտ: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է մշտապես լուրջ քայլեր ձեռնարկեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն միայն արագ և անհիմն եզրակացությունների վրա, որոնցով նրանք ավարտում են իրենց քննությունը կամ դրանք դնում են իրենց որոշումների հիմքում (տես՝ Assenov and Others, cited above, § 103; Batı and Others v. Turkey, nos. 33097/96 and 57834/00, § 136, ECHR 2004‑IV (extracts); and El Masri, cited above, § 183): Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ, հասանելի միջոցները դեպքի հետ կապված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, ներառյալ, inter alia` վկաների ցուցմունքները և դատաբժշկական եզրակացությունները (տես՝ Tanrıkulu v. Turkey [GC], no. 23763/94, § 104, ECHR 1999‑IV; Gül v. Turkey, no. 22676/93, § 89, 14 December 2000; and El Masri, cited above, § 183):
189. Քննությունը պետք է լինի անկախ գործադիր մարմնից թե ինստիտուցիոնալ և թե գործնական առումով (տես՝ see Ergi v. Turkey, 28 July 1998, §§ 83-84, Reports 1998‑IV; Oğur v. Turkey [GC], no. 21594/93, §§ 91-92, ECHR 1999-III; and Mehmet Emin Yüksel v. Turkey, no. 40154/98, § 37, 20 July 2004) և թույլ տա տուժողին ակտիվորեն մասնակցելու քննությանը (տես՝ mutatis mutandis, Oğur, cited above, § 92, and El Masri, cited above, §§ 184-85):
190. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի այս հիմնավոր պահանջները լիովին կիրառելի են այն քննության նկատմամբ, որն իշխանությունները պետք է իրականացնեին դիմողի առևանգման և Տաջիկստանում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի ու կիրառված տանջանքների առնչությամբ: Իրոք, ինչպես վերն ընդգծվել է՝ համապատասխան տեղեկությունները և բողոքներն իշխանությունների ուշադրությանն են ներկայացվել դիմողի՝ 2011 թվականի հոկտեմբերի 31-ի առևանգումից անմիջապես հետո և հանգեցրել են հետաքննության, որը տևել է մեկ տարուց ավելի:
191. Որոշակի փուլում ակնհայտ է դարձել այն, որ դիմողն ունեցել է prima facie գրած Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, որով երաշխավորվում է արդյունավետ քննություն ներպետական մակարդակով: Մինչդեռ Մոսկվայում դիմողի՝ անծանոթ անձանց կողմից առևանգվելուց հետո անմիջապես կասկածներ են առաջացել դեպքի հետ ռուսական պետական գործակալների կապ ունենալու վերաբերյալ: Դիմողի բողոքն առ այն, որ իրեն բռնի կերպով Մոսկվայի օդանավակայանից տեղափոխել են Տաջիկստան՝ ի խախտումն բոլոր իրավական ընթացակարգերի, պետք է իշխանությունների ուշադրությունը սևեռեր դիմողի ներկայացուցիչների հայտարարությունների վրա առ այն, որ պետական գործակալները ևս ակտիվորեն կամ պասիվորեն մասնակցել են այդ օպերացիային: 2012 թվականի մարտի 30-ին Նիկուլինսկի միջշրջանային դատախազի տեղակալը պահանջել է քննիչից պարզել՝ արդյոք ռուսական իշխանությունները կապ ունեցել են դիմողի առևանգման հետ (տես վերը՝ կետ 58):
192. Ավելին, միևնույն հարցը հստակորեն բարձրացվել է 2012 թվականի հունվարի 17-ին Դատարանի կողմից (տես վերը՝ կետ 8), որը հատկապես խնդրել է Կառավարությանը պարզաբանել տվյալ միջադեպի հիմնական հանգամանքները, մասնավորապես՝ դիմողին առևանգած և նրան բռնի կերպով Տաջիկստան տեղափոխած անձանց և ռուսական իշխանությունների, ներառյալ՝ ոստիկանության, անվտանգության և սահմանային հսկողության ծառայությունների միջև հարաբերությունները (with reference, mutatis mutandis, to Tsechoyev v. Russia, no. 39358/05, § 151, 15 March 2011): Դեպքի կապակցությամբ բազմակողմանի քննություն իրականացնելու պահանջը հստակ կրկնվել է 2012 թվականի հունվարի 25-ի նամակում, որը Քարտուղարն ուղարկել էր Ռուսաստանի կառավարությանը Դատարանի նախագահի անունից (տես վերը՝ կետ 52):
193. Հակառակ այս դիրքորոշմանը, ներպետական քննության արդյունքները, որոնք նշվել ենվերը՝ 55-65 կետերում, համոզիչ և հիմնավոր չեն թվում: Նախ՝ քննիչները խիստ սահմանափակել են իրենց գործողությունները Քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված «հետաքննությամբ», երբ բազմիցս մերժել են քրեական գործի հարուցումը, որը կլիներ լավագույնը, եթե ոչ միակ միջոցը Կոնվենցիայով նախատեսված արդյունավետ քննության պահանջը բավարարելու համար, ինչպես նախատեսված է վերը՝ 187-190-րդ կետերում: Հաշվի առնելով հատկապես 144-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ քննչական միջոցառումների կատարումը և քննությանը դիմողի ներկայացուցիչների մասնակից չլինելը՝ Դատարանը լուրջ կասկածներ ունի առ այն, որ հետաքննությունը կարողացել է կատարել վերը նշված պահանջներն այն դեպքում, երբ անձը բողոք է բարձրացրել տանջանքի կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ, ինչպես որ տվյալ գործով է (տես՝ mutatis mutandis, Kleyn and Aleksandrovich v. Russia, no. 40657/04, §§ 56‑58, 3 May 2012):
194. Երկրորդ՝ դիմողի գործով քննչական մարմինների կողմից գործադրված մարտավարությունը կասկածի տեղիք է տալիս նաև այլ առումներով: Փաստորեն, որոշումները, որոնցով քննիչներն ավարտել են հետաքննությունը և մերժել քրեական գործի հարուցումը, անմիջապես վերացվել են իրենց վերադասների կողմից առնվազն չորս անգամ, սակայն կրկնվել են մի քանի շաբաթ անց՝ միանման որոշումներով (տես վերը՝ կետեր 55-63): Օրինակ՝ ավագ քննիչ Պ.Կ.-ի՝ 2012 թվականի ապրիլի 20-ի երկրորդ որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը, բառացիորեն կրկնել է նրա՝ 2012 թվականի մարտի 21-ի առաջին որոշումը: Երկու որոշումներն էլ վերացվել են երկու միանման որոշումներով, որոնք կայացվել էին Նիկուլինսկի քննչական բաժանմունքի պետի կամ նրա տեղակալի կողմից՝ համապատասխանաբար՝ 2012 թվականի ապրիլի 23-ին և մարտի 21-ին: Դրանց հետևել են քննիչների հետագա երկու որոշումները, որոնցով կրկին մերժվել է քրեական գործի հարուցումը՝ առանց որևէ նոր էական հանգամանքի, պատճառաբանության ավելացման: Դատարանն ստիպված է եզրակացնել, որ քննչական կազմի կողմից ընդունված այդ կրկնվող որոշումները հանգեցրել են այնպիսի ձևականության, որը հակասում է Կոնվենցիայի՝ արդյունավետ քննություն իրականացնելու պահանջին: Ոչ միայն կորել է թանկ ժամանակը, այլ նաևորոշումների այդ անիմաստ շրջապտույտը զրկել է դիմողին քննիչների այդ որոշումները Քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի ներքո դատարաններում վիճարկելու հնարավորությունից: Այդ հանգամանքներում, Դատարանը չի տեսնում որևէ նշանակություն դիմողի համար նման դատական վերահսկողության դիմելու պարագայում, քանի որ դրանք կհանգեցնեին քննիչների կողմից նույն որոշումները կրկնելուն:
195, Երրորդ՝ Դատարանը նկատում է, որ քննիչների որոշումների էությունն արտացոլում է վերը նշված քննչական ընթացակարգի թերի լինելը: Նրանց որոշումները պարզապես իրենցից ներկայացնում են փաստերի, դատավարական միջնորդություններիի և անհիմն հետևությունների ընդհանուր արձանագրում: Օրինակ՝ 2012 թվականի հունիսի 9-ին Նիկուլինսկի քննչական բաժանմունքի ղեկավարի տեղակալը պահանջել է ներկայացնել պարզաբանում առ այն, թե արդյոք դիմողն անցել է Տաջիկստանի սահմանը և պահվել է կալանքի տակ այդ երկրում (տես վերը՝ կետ 62): Չնայած դրան, իշխանությունները պետք է տեղյակ լինեին Տաջիկստանի գլխավոր դատախազի՝ 2012 թվականի մարտի 28-ի նամակի մասին, որով նա տեղեկացրել էր իր ռուսական գործընկերոջն այն մասին, որ դիմողն այդ ժամանակահատվածում կալանավորված է Տաջիկստանում (տես վերը՝ կետ 44): Չնայած այդ ակնհայտ փաստին, 2012 թվականի հուլիսի 9-ին քննիչի կողմից կայացված որոշումը անհամոզիչ կերպով եզրահանգել է, որ հնարավոր չի եղել հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, համաձայն որի՝ դիմողը հատել էր պետական սահմանը (տես վերը՝ կետ 63): Նմանապես, 2012 թվականի մարտ-հուլիս ամիսներին քննիչները հիմնվել են այն վարկածի վրա, որ դիմողը կարող էր բեմականացրած լինել իր առևանգումը Տաջիկստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Դատարանն արդեն իսկ գտել է, որ այդ վարկածն անիմաստ էր՝ հաշվի առնելով Մոսկվայում դիմողի առևանգման և իր հայրենիքում ձերբակալման միջև առկա կապը (տես վերը՝ կետ 136): Միևնույն ժամանակ, քննիչները չեն իրականացրել որոշ տարրական և անհրաժեշտ քայլեր, որոնցով կպարզվեր, թե ինչ ավիաուղիներ են աշխատել Մոսկվայից դեպի Խուջանդ 2011 թվականի նոյեմբերի 1-3-ին, ինչպես նաև չեն հարցաքննել Դոմոդեդովոյի օդանավակայանի անձնակազմին, որտեղից էլ դիմողը մեկնել է հայրենիք: Փոխարենը, քննիչը հիմնվել է միայն ԱԴԾ-ի կողմից ռուսական սահմանը դիմողի՝ ապօրինաբար հատելը «ստուգելուն» և կրկնել է ընդհանուր հետևությունն առ այն, որ ռուսական օրենսդրությունը չի նախատեսում «սահմանն անցնող անձանց անունների գրանցում»:
196. Դատարանի կարծիքով, վերը նշված քննչական թերություններն իրնեց բնույթով և չափով բացարձակապես չեն համապատասխանում Պետության պարտականություններին, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
(d) Արդյոք Պետությունը պատասխանատու է իր պաշտոնյաների՝ դիմողին բռնի կերպով Տաջիկստան տեղափոխելու հետ կապված ակտիվ կամ պասիվ մասնակցության համար
197. Ապացուցման պահանջվող չափանիշով արդեն իսկ հաստատված փաստերի հիման վրա Դատարանը պետք է այժմ պարզի՝ արդյոք պատասխանող պետությունը նունպես պատասխանատու է Կոնվենցիայի ներքո՝ պետական պաշտոնյաների՝ դիմողին Տաջիկստան տեղափոխելու հետ առնչություն ունենալու համար:
198. Թեև դիմողը չի կարողացել ներկայացնել որևէ վկայություն դրա վերաբերյալ, նա առարկել է, թե իր՝ Տաջիկստան տեղափոխվելը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից, չէր կարող տեղի ունենալ առանց ռուսական իշխանությունների ակտիվ կամ պասիվ մասնակցության:
199. Դատարանը պահանջել է Կառավարությունից բացատրել, թե ինչպես և ում կողմից է դիմողն իր կամքին հակառակ Մոսկվայից տեղափոխվել Տաջիկստան առանց առնչություն ունենալու Ռուսաստանի Դաշնության սահմանային, մաքսային և այլ ծառայությունների հետ: Չնայած դրան, այն չի ներկայացրել որևէ բացատրություն (տես վերը՝ կետեր 42-45 և 124): Արդյունքում՝ Դատարանը չի ստացել որևէ ծանրակշիռ ապացույց ոչ հօգուտ և ոչ էլ ընդդեմ դիմողի հայտարարության:
200. Այդ կապակցությամբ Դատարանը տեղին է համարում կրկին անգամ ընդգծել իր՝ որպես միջազգային Դատարանի, բնական սահմանափակումները փաստերի արդյունավետ որոնման հարցում, որը որպես օրինական և արդյունավետ պրակտիկա պետք է մեծապես իրագործվի ներպետական մարմինների կողմից (տես՝ in addition to the numerous authorities cited above, Demopoulos and Others v. Turkey (dec.), nos. 46113/99 et al., § 69, ECHR 2010): Նման վիճահարույց հարցերի առթիվ Դատարանի գործողությունները կարող են իրականացվել Պետության համագործակցության պարագայում՝ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի ներքո, համաձայն որի՝ նրանք պետք է տրամադրեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները փաստերը հաստատելու համար: Կոնվենցիայի անդամները բազմիցս ընդգծել են այդ պարտավորությունը որպես հիմնարար և կարևոր հանգամանք՝ ուղղված Կոնվենցիայի համակարգի պատշաճ և արդյունավետ իրագործմանը (տես՝ among others, Tanrıkulu v. Turkey [GC], cited above, § 70, and Committee of Ministers Resolutions ResDH(2001)66 and ResDH(2006)45): Դատարանի կարծիքով, Ռուսաստանի համար ամենաճիշտ ճանապարհը սեփական մասնակցությունը տվյալ գործին ընդունելու և այդ նպատակով պատշաճ քննության իրականացնելու ապահովումն է ու դրա արդյունքների մասին Դատարանին տեղյակ պահելը: Սակայն ռուսական իշխանոթյունները հիմնականում այդպես չեն վարվել (տես վերը՝ կետեր 193-196)՝ այդպիսով մղելով Դատարանին ներպետական մարմինների փոխարեն լուծելու բավական վիճահարույց հարցեր: Պետության կողմից կարևորագույն տեղեկություններ չտրամադրելը դրդում է Դատարանին անելու հստակ հետևություններ հօգուտ դիմողի դիրքորոշման (տես՝ Դատարանի կանոնների 1-ին կանոնի թիվ 44 C կետ): Այս առումով, Դատարանը նաև մեծ նշանակություն է տալիս այն ձևին, որով կատարվել է հետաքննությունը, քանի որ իշխանությունները թվում է, թե չեն կամեցել բացահայտել գործի հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունը (տես՝ El Masri, cited above, §§ 191-93):
201. Դատարանը նաև հաշվի է առնում դիմողի համար առկա օբյեկտիվ բարդություններն իր հայտարարությունների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու առումով, քանի որ դեպքերը տեղի են ունեցել իշխանությունների բացառիկ գիտությամբ: Նրա հայտարարությունը մեծապես հիմնավորվել է անհերքելի կանխավարկածով, որն ընդունվել է Դատարանի կողմից Իսկանդարովի գործով (տես վերը՝ կետեր 113-115) առ այն, որ նրա բռնի տեղափոխումը Տաջիկստան չէր կարող տեղի ունենալ առանց ռուսական իշխանությունների ակտիվ կամ պասիվ մասնակցության: Վերջերս Դատարանը հանգել է այսօրինակ հետևության նմանատիպ մեկ այլ գործով ևս (տես՝ Abdulkhakov v. Russia, no. 14743/11, §§ 125‑27, 2 October 2012): Այդ երկու գործերն էլ բացահայտել են շատ նման հանգամանքներ, որոնց պարագայում դիմողները բռնի կերպով օդանավով տեղափոխվել էին Մոսկվայից կամ հարակից շրջաններից:
202. Դատարանը պատճառ չի համարում հանգելու այլ հետևության նաև տվյալ գործով: Իրոք, անվիճելի է, որ ցանկացած օդանավակայան, որտեղ իրականացվում են միջազգային թռիչքներ, ենթակա է բարձրագույն անվտանգության միջոցների գործադրման և գտնվում է պատասխանող պետության պետական մարմինների մշտական հսկողության ներքո, մասնավորապես՝ պետական սահմանային ծառայությունների առումով: Այդ փաստն ինքնին բացառում է այն երևույթը, որ ֆիզիկական անձը կարող էր բռնի կերպով տարվել ուղիղ օդանավ և նստեցնել օտար երկիր մեկնող օդանավ առանց որևէ պետական մարմնի հետ հարաբերակցվելու: Հետևաբար, ցանկացած նման գործողություն պահանջում է աջակցություն կամ, առնվազն՝ թույլտվություն պետական գործակալների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ օդանավակայանի համար, և, մասնավորպաես՝ նրանք, ովքեր արդյունավետորեն իրականացնում են հսկողություն օդանավ նստելու թույլտվության ստուգման կետում:
203. Ինչ վերաբերում է վերը նշված երկու նմանատիպ գործերին, Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց այդ կանխավարկածը տվյալ գործով հերքելու համար: Այն չի ներկայացրել նաև որևէ համոզիչ բացատրություն առ այն, թե ինչպես դիմողը կարող էր նստել օդանավ և թռչել Մոսկվայից Խուջանդ առանց առնչվելու ռուսական որևէ պետական մարմնի հետ: Ավելին, իշխանությունները հիմնականում չեն պարզել տվյալ դեպքի հանգամանքները ներպետական մակարդակով արդյունավետ քննություն կատարելու միջոցով: Այդ տարրերը բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ Պատասխանող պետությունը Կոնվենցիայի ներքո պատախսանատու է դիմողի՝ Տաջիկստան, պետական մարմինների ներգրավվածությամբ բռնի տեղափոխման համար:
204. Դատարանի հետոևությունները մեծապես անհանգստացնող են այն առումով, որ պետական մարմինների գործողությունները բնութագրվում են ծայրաստիճան կամայականությամբ և իշխանության սահմանազանցմամբ՝ ՄԴԾ-ի որոշումը շրջանցելու նպատակով, որով դիմողին տրվել էր ժամանակավոր ապաստան Ռուսաստանում (տես՝ section 12(4) of the Refugee Act), ինչպես նաև այն առումով, որ անտեսվել է Դատարանի կողմից միջանկյալ միջոցների կիրառումը, համաձայն որոնց՝ դիմողը չպետք է ենթարկվեր հանձնման (տես վերը՝ կետ 5 և ստորև՝ կետ 209): Չնայած որ տվյալ գործով գործադրված ընթացակարգերը շատ առումներով տարբերվում են մի շարք այլ գործերով քննված, այսպես կոչված «բացառիկ մեկնաբանումից», այդուհանդերձ, Դատարանի հետևությունները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ տվյալ գործով պետական գործակալների գործողությունները կատարվել են «բնականոն իրավական համակարգից դուրս» և «նրանց կողմից պատշաճ ընթացակարգերի խաթարումը շեղում է օրինական ընթացակարգից և Կոնվենցիայով պաշտպանվող արժեքներից» (տես՝ mutatis mutandis, Babar Ahmad and Others v. the United Kingdom (dec.) nos. 24027/07, 11949/08 and 36742/08, §§ 113-14, 6 July 2010, and El Masri, cited above, § 239):
(e) Եզրակացություն
205. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում վերը քննված յուրաքանչյուր երեք կետերով, մասնավորապես՝ դիմողի՝ Տաջիկստան բռնի կերպով տեղափոխելը չկանխելու, նրան այդ պարագայում չպաշտպանելու, որտեղ նա ենթարկվել է տանջանքների, վատ վերաբերմունքի ռիսկի, դեպքի կապակցությամբ պատշաճ քննություն չիրականացնելու, տվյալ գործընթացներին պետական մարմինների ակտիվ կամ պասիվ ներգրավվածության առումներով:
...
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
208. Դիմողը բողոքել է, որ Տաջիկստան իր բռնի տեղափոխումը տեղի է ունեցել 39-րդ կանոնի ներքո Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցի խախտմամբ, և այդպիսով խախտվել է նրա անհատական գանգատը: Նա հիմնվել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա, համաձյան որի՝
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ։ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:
Դատարանի թիվ 39 կանոնի համաձայն.
«1. Պալատը կամ համապատասխան դեպքերում՝ դրա Նախագահը, կարող են կողմի կամ մեկ այլ անձի պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ մատնանշել որևէ միջանկյալ միջոց, որն իր կարծիքով պետք է ընդունվի՝ ելնելով կողմերի կամ քննության պատշաճ իրականացման շահերից:
2. Անհրաժեշտության դեպքում Նախարարների կոմիտեին կարող է տրվել հրատապ ցուցում կոնկրետ գործով ընդունված միջոցի մասին
3. Պալատը կարող է կողմերից պահանջել տեղեկություններ իր կողմից մատնանշված ցանկացած միջոցի կատարման վերաբերյալ»:
209. Կառավարությունը գտել է, որ դիմողը կարողացել է իրականացնել իր իրավունքներն առանց որևէ խոչընդոտի, ներառյալ՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո դիմում ներկայացնելու իր իրավունքը: Այն նաև հիմնվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ի նամակի վրա, որով Դատարանին տեղեկացվել է 39-րդ կանոնի ներքո Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցներին համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին, որով կանխվել է դիմողի հանձնումը Տաջիկստանին (տես վերը՝ կետ 5): Համապատասխան նամակներն ուղղվել են Մոսկվայի դատախազին և Դատավճիռների կատարման դաշնային ծառայությանը, որով խնդրվել է նրանց կանխել դիմողի վտարումը, հանձնումը կամ այլ կերպ բռնի կերպով Տաջիկստան տեղափոխումը: Արդյունքում՝ դիմողը չի հանձնվել Տաջիկստանին հանձնման ընթացակարգին համապատասխան:
210. Դիմողը հայտնել է, որ Պատասխանող պետության պատասխանատվությունը պետական մարմինների կողմից իրեն ռուսական տարածքից, Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցի անտեսմամբ, տեղափոխելու գործում ներգրավված լինելու համար, անշուշտ, հանգեցրել է իր՝ անհատական գանգատի իրավունքին:
211. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ուժով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ գործողությունից կամ սխալից, որը կարող է խոչընդոտել անհատական գանգատի իրավունքի արդյունավետ իրականացմանը, որը բազմիցս հաստատվել է որպես Կոնվենցիայի համակարգի անկյունաքար: Համաձայն Դատարանի նախադեպային վճիռների՝ Պետության կողմից միջանկյալ միջոցին հետևելուց ձեռնպահ մնալը հանգեցնում է այդ իրավունքի խախտմանը (տես՝ Mamatkulov and Askarov, cited above, §§ 102 and 125, and Abdulkhakov, cited above, § 222):
212. Դատարանը չի կարող բավարար չափով ընդգծել Կոնվենցիայի համակարգում միջանկյալ միջոցի կարևորության աստիճանը: Դրանց նպատակը ոչ միայն դիմումի արդյունավետ քննությունն է, այլ նաև Կոնվենցիայով դիմողին տրամադրվող պաշտպանության արդյունավետությունն ապահովելն է,; Նման ցուցումները համապատասխանաբար թույլ են տալիս Նախարարների կոմիտեին վերահսկել վերջնական վճիռների կատարումը: Նման միջոցները, այդպիսով, թույլ են տալիս Պետությանը իրականացնել Դատարանի վերջնական վճիռը կատարելու իրենց պարտականությունը, որն օրինական կարգով ամրագրված է Կոնվենցիայի 46-րդ հոդծավի ուժով (տես՝ Mamatkulov and Askarov, cited above, § 125; Shamayev and Others v. Georgia and Russia, cited above, § 473; Aoulmi v. France, no. 50278/99, § 108, ECHR 2006‑I (extracts); and Ben Khemais v. Italy, no. 246/07, § 82, 24 February 2009):
213. Միջանկյալ միջոցների կարևորությունն ամրագրված է նաև այն փաստով, որ Դատարանը դրանք համարում է, որպես սկզբունքային խնդիր՝ իրոք բացառիկ դեպքերում բոլոր համապատասխան հանգամանքների խստագույն քննության հիման վրա: Դրանցից շմեծ մասում դիմողներն առնչվում են կյանքի և առողջության համար առկա սպառնալիքին, երբ առկա է իրական ռիսկ կրելու մեծ, անդառնալի հարված՝ ի խախտումն Կոնվենցիայի կարևորագույն դրույթների: Այս ճակատագրական դերը, որն ունեն Կոնվենցիայի համակարգում միջանկյալ միջոցներ, ոչ միայն հիմնավորվում է Պետության համար դրանց պարտադիր իրավական ուժով, ինչպես որ հաստատվել է նախադեպային վճիռերով, այլ նաև պարտադրում են, որպեսզի պետությունները հետևեն Դատարանի կողմից տրված համապատասխան ցուցումներին (տես՝ inter alia, the firm position on that point expressed by the States Parties in the Izmir Declaration cited in paragraph 119 above and by the Committee of Ministers in its Interim Resolution CM/ResDH(2010)83 in the case of Ben Khemai ( Editor’s note: Ben Khemais v. Italy (no. 246/07, 24 February 2009)) ... Any laxity on this question would unacceptably weaken the protection of the Convention core rights and would not be compatible with its values and spirit (see Soering, cited above, pp. 34‑35, § 88): Դրանց չհետևելը չի համապատասխանի անհատական գանգատի իրավունքին և կխաթարի Կոնվենցիայի՝ որպես եվրոպական հասարակական կարգի սահմանադրական ակտի հեղինակությունը և արդյունավետությունը (տես՝ Mamatkulov and Askarov, cited above, §§ 100 and 125, and, mutatis mutandis, Loizidou v. Turkey (preliminary objections), 23 March 1995, § 75, Series A no. 310):
214. Քննելով տվյալ գործը վերը նշված սկզբունքների լույսի ներքո՝ Դատարանը նկատում է, որ բացահայտել է այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք պահանջում են հաձնարարել պատասխանող Կառավարությանը միջանկյալ միջոցների կատարում: 2010 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարությանը ներակայացվել է պահանջ՝ ելնելով կողմերի շահերից և հանուն Դատարանում պատշաճ քննության անցկացման, չհանձնել դիմողին Տաջիկստանին մինչև հետագա ցուցումները: 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ իշխանությունները ձեռնարկել են համապատասխան միջոցներ երաշխավորելու համար դիմողի չհանձնումը Տաջիկստանին մինչև հետագա ընթացքը (տես վերը՝ կետեր 5 և 209): Չնայած ձեռնարկված միջոցներին, 2011 թվականի նոյեմբերին դիմողը բռնի կերպով օդանավով տեղափոխվել է Մոսկվայից Խուջանց որոշակի հատուկ օպերացիայի արդյունքում, որին, ինչպես պարզվել է, մասնակցել են պետական մարմիններ (տես վերը՝ կետեր 202-203):
215. Կառավարությունը չի ընդունել, որ այդ հանգամանքները հանգեցրել են միջանկյալ միջոցի խախտմանը, հայտարարելով, որ դիմողի տեղափոխումը Տաջիկստան տեղի չի ունեցել հանձնման ընթացակարգով, որն անմիջապես կանխարգելվել է Դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման հիման վրա: Դատարանը համոզիչ չի համարում Կառավարության փաստարկները: Չնայած ձեռնարկված միջոցները, որոնցով կանխվել է դիմողի հանձնումը, կարող են ցույց տալ Կառավարության սկզբնական պատրաստակամությունը կատարելու միջանկյալ միջոցը, դրանք, Դատարանի կարծիքով, չեն կարող ազատել Պետությանը դիմողի գործով որոշ հանգամանքների առումով ունեցած պատասխանատվությունից: Կառավարությունը նաև օրինական կարգով չէր կարող պնդել, թե դիմողի բռնի տեղափոխումը Տաջիկստան չի կանխվել միջանկյալ միջոցներով, որոնք ձևակերպվել են Դատարանի կողմից տվյալ գործով:
216. Դատարանը չի ընդունում, թե տվյալ գործով միջանկյալ միջոցները, ինչպես որ պահանջվել է դիմողի կողմից և ձևակերպվել է Դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ, նպատակ են ունեցել կանխելու նրա հանձնումը, որը եղել է ամենահաստատ իրավական ճանապարհը, որով դիմողը կարող էր տեղափոխվել Ռուսաստանից Տաջիկստան այդ ընթացքում: Մինչդեռ միջանկյալ միջոցի ձևակերպման ամենակարևոր տարրերից մեկն է, որը պետք է հաշվի առնվի Դատարանի կողմից այն հարցը որոշելիս, թե արդյոք Պետությունը կատարել է իր պարտականությունները 34-րդ հոդվածի ներքո, Դատարանը պետք է հաշվի առնի ոչ միայն նամակին, այլ նաև միջանկյալ միջոցի էությանը (տես՝ Paladi v. Moldova [GC], no. 39806/05, § 91, 10 March 2009), և, իհարկե՝ դրա բուն նպատակին: Միջանկյալ միջոցի միակ նպատակը, ինչպես որ նշվել է Դատարանի կողմից տվյալ գործով, իսկ Կառավարությունն էլ չի հայտարարել, թե անտեղյակ է եղել դրան, եղել է դիմողի՝ տաջիկական իշխանությունների ձեռքում վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից ապահովագրելը: Չէր կարող լինել որևէ կասկած ոչ այդ միջանկյալ միջոցի նպատակի, ոչ էլ դրա հիմնավորվածության վերաբերյալ՝ գործը Կառավարությանը ներկայացվելուց և 2011 թվականի հունվարի 30-ին Դատարանի կողմից դրան առաջնություն տալուց հետո: Կառավարության կողմից միջանկյալ միջոցի էության և նպատակի ընկալումը հիմնավորվել է նաև նրանով, որ այն համապատասխան ցուցումներ է ուղարկել տարբեր ներպետական մարմինների, որոնցով պետք է կանխվեր «ցանկացած գործողություն՝ ուղղված դիմողին արտաքսելուն, հանձնելուն կամ այլ կերպ Տաջիկստան բռնի ուժով տեղափոխելուն» (տես վերը՝ կետ 209): Փաստերը, որ իշխանությունները հստակ հետևել են միջանկյալ միջոցին մոտ տասնմեկ ամիս՝ մինչև 2011 թվականի հոկտեմբերի 31-ի դեպքերի ի հայտ գալը, նույնպես ցույց է տալիս այն, որ դրա նպատակը և իրավական հետևանքները որևէ կասկածի տեղիք չեն տվել:
217. Կոնվենցիայի համակարգում միջանկյալ միջոցների կարևորագույն դերի տեսանկյունից դրանք պետք է խստագույնս պահպանվեն Պետության կողմից: Դատարանը, ուստի չի կարող ընդունել այն, որ տվյալ գործով իշխանություններն ընտրել են մեկ այլ միջպետական ընթացակարգ դիմողին երկրից հանելու համար կամ, ինչն առավել վտանգավոր է, թույլ են տվել, որպեսզի դիմողը կամայականորեն տեղափոխվի այդ երկիր լիովին ապօրինի ճանապարհով: Վերջինս այն է, որի համար Դատարանը պատասխանատու է համարում Պետությանը տվյալ գործով (տես վերը՝ կետեր 202-203): Այդպիսով, Պետությունը խախտել է միջանկյալ միջոցի նպատակը, որով պետք է պահպանվեր դիմողի կարգավիճակը մինչև Դատարանի կողմից գործի քննությունը: Արդյունքում՝ դիմողը Տաջիկստանում ենթարկվել է վատ վերաբերմունքի ռիսկի, իսկ Դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու նրա համար իրավունքների գործնական և արդյունավետ պաշտպանություն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:
218. Կառավարությունը ցույց չի տվել, թե եղել են օբյեկտիվ խոչընդոտներ, որոնք չեն թույլ տվել միջանկյալ միջոցի կատարումը (տես վերը՝ կետ 92): Ավելի լուրջն այն է, որ այն չի ներկայացրել որևէ բացատրություն պետական գործակալների կամայական վարքագծի մասին, որոնք թույլ են տվել, որպեսզի դիմողը բռնի կերպով տեղափոխվի Մոսկվայից Խուջանդ: Այն նաև չի բացահայտել այդ ամենի համար պատասխանատուներին (տես՝ by contrast, Muminov v. Russia, no. 42502/06, § 44, 11 December 2008): Իշխանությունները ճպատճառաբանված կերպով շարունակել են մերժել դեպքի առթիվ քննություն իրականացնելը նույնիսկ այն բանից հետո, երբ Դատարանն անդրադարձել է այդ խնդիրներին՝ հատկապես մղելով Կառավարությանը մտահոգվելու այդ աննախադեպ իրավիճակով, որով կրկնվել են նման անընդունելի դեպքերը (տես վերը՝ կետ 52):
219. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ Ռուսաստանն անտեսել է միջանկյալ միջոցները, որոնք սահմանվել են Դատարանի կողմից տվյալ գործով՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո Կոնվենցիայի 34-րդ հոդվածը խախտելու համար:
...
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
233. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
234. Դիմողը պահանջել է 30,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա հիմնավորել է իր պահանջած գումարի չափի մեծ լինելն իր նկատմամբ Տաջիկստանում դրսևորված վատ վերաբերմունքով այն բանից հետո, երբ նա բռնի կերպով տեղափոխվել է այդ երկիր, ինչպես նաև հիմնվելով Դատարանի կողմից նմանատիպ հանգամանքներին վերաբերող գործերով տրամադրված գումարների չափերի վրա, ինչպես Իսկանդարովի գործով էր (տես վերը՝ կետ 156):
235. Կառավարությունը հայտարարել է, որ ցանկացած ոչ նյութական վնաս կփոխհատուցվի Դատարանի կողմից հայտնաբերված խախտումների դեպքում:
236. Դատարանը կրկնում է, որ 41-րդ հոդվածն իրեն թույլ է տալիս վնաս կրած կողմին տրամադրել այնպիսի արդարացի փոխհատուցում, որը կլինի հիմնավորված: Դատարանը նկատում է, որ տվյալ գործով հայտնաբերվել են Կոնվենցիայի մի շարք խախտումներ, որոնց մեծ մասը պետ է դիտել ծայրահեղ լուրջ: Արդյունքում՝ դիմողը, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել պարզապես խախտման արձանագրմամբ: Դատարանը բավարարում է դիմողի պահանջը լրիվ ծավալով՝ 30,000 EUR-ի չափով՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ներառյալ ցանկացած հարկ, որ կարող է գանձվել այդ գումարից առթիվ:
...
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
242. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն.
«1.Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
....»
243. Դատարանը նկատում է, որ տվյալ գործով բացահայտվել են Կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների խախտումներ. տանջանքների և վատ վերաբերմունքի արգելումը, որոնք չեն կանխվել ոչ ներպետական իրավական միջոցների, ոչ էլ Դատարանի կողմից ձևակերպված միջանկյալ միջոցների գործադրմամբ: Ապա Դատարանը նկատում է, որ պատասխանող պետության կողմից նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել վերջին ժամանակներում, և որ նմանատիպ գանգատները՝ անհետացման և Տաջիկստան ու Ուզբեկստան բռնի տեղափոխման դեպքերը շարունակում են գանգատի առիթ դառնալ Դատարանում՝ անտեսելով միջանկյալ միջոցները և Կառավարության երաշխիքներն առ այն, որ այդ միջոցներն անպայման կկիրառվեն:
244. Դատարանը լիովին տեղյակ է, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջ գալ համապատասխան վճիռները կատարելիս: Այդ պատճառով հարցեր կարող են ի հայտ գալ՝ հաշվի առնելով կատարման տարբեր տեսակետներ, ինչպիսիք են՝ արդարացի փոխհատուման տրամադրումը և դիմողի առնչությամբ այլ վերականգնողական միջոցների կիրառումը: Դատարանը չի թերագնահատում նաև ընդհանուր միջոցների կարևորությունը, որոնք նպատակ ունեն կանխելու նմանատիպ խախտումները և նման միջոցների ճանաչման ու ընդունման հարցերը:
245. Դատարանը նաև ընդգծում է այս համատեքստում, որ վերջին տասը տարիների ընթացքում ինքը մշտապես խրախուսվել է Պայմանավորվող պետությունների կողմից օգտագործելով Պետությանն օգնելու հնարավորությունը՝ վեր հանել համապատասխան խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վճռի կատարման ուղղությամբ (տես՝ in particular the Committee of Ministers Resolution Res(2004)3 of 12 May 2004 and the Declarations adopted by the High Contracting Parties at the Interlaken, Izmir and Brighton conferences): Դատարանը, այդպիսով, զարգացրել է իր նախադեպային վճիռներն այդ կապակցությամբ օժանդակ վճիռների ընդունման և այլ ընթացակարգերի կիրառման միջոցով, այդպիսով օժանդակելով Պայմանավորվող պետություններին և Նախարարների կոմիտեին՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի պատշաճ և արդյունավետ իրականացման հարցում: Դատարանի կարծիքով, այս հարցում իր դերի անհրաժեշտությունը մնում է արդիական որոշ տեսակի գործերով:
246. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումները և մտապահելով տվյալ վճռով հայտնաբերված խախտումները, այդօրինակ խախտումների կրկնումը վերջերս ներկայացված այլ նմանատիպ գործերով, և հարցերը, որոնք կարող են առաջ գալ վճռի կատարման ընթացքում՝ Դատարանը տեղին է համարում քննել տվյալ գործը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո:
A. Ընդհանուր սկզբունքներ
247. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ինչպես որ այն մեկնաբանվում է 1-ին հոդվածի ներքո, պարտավորեցնում է Պատասխանող պետությանը Նախարարների կոմիտեի հսկողության ներքո կիրառել անհրաժեշտ ընդհանուր և/կամ անհատական միջոցներ դիմողի իրավունքները պաշտպանելու համար, որոնք ըստ Դատարանի եզրահանգման՝ խախտվել են: Նման միջոցներ պետք է նաև կիրառվեն դիմողի վիճակին նման վիճակում գտնվող այլ անձանց նկատմամբ՝ մասնավորապես լուծելով այն խնդիրները, որոնք հանգեցրել են Դատարանի եզրակացություններին: Այս պարտականությունը բազմիցս ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս (տես՝ Burdov v. Russia (no. 2), no. 33509/04, § 125, ECHR 2009, with further references):
248. Ինչ վերաբերում է այն անհատական միջոցներին, որոնք պետք է կիրառվեն ի պատասխան վճռի, դրանց ուղղակի նպատակն է հասնել նախկին դրության վերականգնմանը, այն է՝ դադարեցնել Կոնվենցիայի խախտումները և վերացնել դրա հետևանքներն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումն եղած դրությունը (տես՝ Piersack v. Belgium (Article 50), 26 October 1984, § 11, Series A no. 85, and Papamichalopoulos and Others v. Greece (Article 50), 31 October 1995, § 34, Series A no. 330‑B): Այս պարտականությունն արտացոլում է միջազգային իրավունքի սկզբունքները, համաձայն որոնց՝ սխալ գործողության համար պատասխանատու Պետությունը պարտավոր է վերականգնել այն դրությունը, որը եղել է մինչև սխալ գործողության կատարումը, երբ վերականգնումը «նյութապես անհնարին չէ» և «չի առաջացնում բեռ հօգուտ վերականգնման՝ փոխհատուցման փոխարեն» (Article 35 of the Articles of the International Law Commission on Responsibility of States for Internationally Wrongful Acts): Այլ կերպ ասած, երբ կատարվում է վերականգնում, կարող են առկա լինել հանգամանքներ, որոնց պայմաններում պատասխանող պետությունը լիովին կամ մասամբ ազատ է այդ պարտականությունից, եթե կարող է ցույց տալ , որ առկա են նման հանգամանքներ (տես՝ Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) v. Switzerland (no. 2) [GC], no. 32772/02, § 86, ECHR 2009): Պետությունները պետք է կազմակերպեն իրենց իրավական համակարգերը և դատական ընթացակարգերն այնպես, որպեսզի հասնեն այդ նպատակներին (տես՝ ibid., § 97, and Recommendation (2000)2 of the Committee of Ministers):
249. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո գործող Նախարարների կոմիտեին է մնում գնահատել միջազգային իրավունքի վերը նշված սկզբունքների և Պատասխանող պետության կողմից տրամադրված տեղեկությունների լույսի ներքո այն, թե արդյոք վերջինս լիարժեք գործադրել է մինչև խախտումն առկա դրությունը վերականգնելու իր պարտականությունը: Չնայած Պատասխանող պետությունը, ըստ էության, ազատ է իր պարտականության կատարման միջոցն ընտրելու հարցում, նաև Նախարարների կոմիտեի խնդիրն է գնահատել՝ արդյոք ընտրված միջոցները համընկնում և համապատասխանում են Դատարանի վճռում արտացոլված եզրակացություններին (տես՝ Scozzari and Giunta, cited above, § 249, and Verein gegen Tierfabriken Schweiz (VgT), cited above, §§ 241-42): Նույնը տեղին է, երբ գնահատվում է՝ արդյոք Պետությունը կատարել է իր պարտականությունը ձեռնարկելու ընդհանուր միջոցներ լուծելու համար այն խնդիրները, որոնք հանգեցրել են Դատարանի վճռով հայտնաբերված խախտումներին:
B. Տվյալ վճռին համապատասխանող միջոցներ:
1. Արդարացի դրամական փոխհատուցում:
250. Հաշվի առնելով դիմողի շարունակվող կալանքը Տաջիկստանում՝ Դատարանը նախևառաջ մտահոգված է նրանով, թե ինչպես Պատասխանող պետությունը կարող է կատարել արդարացի դրամական փոխհատուցման իր պարտականությունը: Դատարանն արդեն իսկ առնչվել է նմանատիպ իրավիճակների, երբ դիմողները հասու չեն եղել Պատասխանող պետությունից դուրս բերվելուց հետո: Որոշ այդ գործերով Դատարանը նշել է, որ Պատասխանող պետությունը պետք է վերահսկեր արդարացի դրամական փոխհատուցման իրականացումը՝ նպաստելով դիմողների, նրանց ներկայացուցիչների և Նախարարների կոմիտեի միջև հարաբերությունների հաստատմանը (տես՝ Muminov v. Russia (just satisfaction), no. 42502/06, § 19 and point (c) of the operative part, 4 November 2010, and Kamaliyevy v. Russia (just satisfaction), no. 52812/07, § 14 and point 1(c) of the operative part, 28 June 2011). In other cases the Court has ordered the awards to be held by the applicants’ representatives in trust for the applicants (see Hirsi Jamaa and Others v. Italy [GC], no. 27765/09, § 215, and point 12 of the operative part, ECHR 2012, and Labsi v. Slovakia, no. 33809/08, § 155 and point 6 of the operative part, 15 May 2012):
251.Անդրադառնալով տվյալ գործին՝ Դատարանը նկատում է, որ դիմողի՝ Տաջիկստան վերադառնալուց հետո, որոշ, չնայած՝ անուղղակի, հարաբերություններ են հաստատվել նրա և նրա ներկայացուցիչների միջև Դատարանում: Հաշվի առնելով այդ փաստը և Տաջիկստանում դիմողի ծայրահեղ խոցելի վիճակը՝ Դատարանը գտնում է, որ նրան՝ հատկացված գումարները պետք է փոխանցվեն նրան արդարացի փոխհատուցման ճանապարհով, իր վստահելի ներկայացուցիչների միջոցով:
2. Այլ բարելավող միջոցներ դիմողի նկատմամբ:
252. Այդուհանդերձ, Դատարանն այն կարծիքին է, որ տվյալ վճիռը կատարելու պարտականությունը չի կարող սահմանափակվել միայն 41-րդ հոդծավի ներքո դրամական միջոցների փոխանցմանը, որը նպատակ ունի վերացնելու խախտման այնպիսի հետևանքները, որոնք այլ կերպ չեն կարող վերականգնվել (տես՝ Scozzari and Giunta, cited above, § 250): Այլ անհատական միջոցներ ձեռնարկելու պարտականությունը, ի հավելումն արդարացի փոխհատուցման տրամադրման, արդեն իսկ ընդունվել է Կոնվենցիայի անդամների կողմից նմանատիպ այլ գործերով, որտեղ դիմողների իրավունքները խախտվել են Կոնվենցիայով պաշտպանվող տարածքից նրանց տեղափոխելով (տես՝or example, Hirsi Jamaa and Others, cited above, § 211; Al-Saadoon and Mufdhi v. the United Kingdom, no. 61498/08, § 171, ECHR 2010 (extracts); and the Committee of Ministers Resolution CM/ResDH(2012)68 in the latter case and its decisions cited in paragraphs Error! Reference source not found.-Error! Reference source not found. above):
253. Այն փաստը, որ դիմողը մնում է Պատասխանող պետության սահմաններից դուրս, ավելի է բարդացնում վերջինիս՝ համար դիմողին հասնելու գործընթացը՝ հօգուտ նրա միջոցներ ձեռնարկելու համար: Այդուհանդերձ, չկան հանգամանքներ, որոնք ինքնին կազատեին Պատասխանող պետությանը նրա օրինական պարտականությունից իր իրավասության ներքո դիմելու անհրաժեշտ քայլերի խախտումները վերացնելու և հետևանքները վերականգնելու համար: Չնայած անհրաժեշտ հատուկ միջոցները կարող են տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից, վճիռը կատարելու պարտականությունը հրամայում է Պետությանը Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո գտնել և կիրառել այն բոլոր իրավական, դիվանագիտական և/կամ քաղաքական միջոցները, որոնք անհրաժեշտ են հնարավոր առավելագույն չափով պաշտպանել դիմողի իրավունքը, որը, ըստ Դատարանի՝ խախտվել է:
254. Դատարանի կարծիքով, տվյալ վճռի հետևությունները պահանջում են այդպիսի գործողությունների կատարում: Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ներկայիս դրությունը Պատասխանող պետության համար անհնարին չի համարում էական միջոցների ձեռնարկումը՝ դիմողի կյանքի և առողջության համար օտարերկրյա իրավասության ներքո առկա ռիսկերի վերացման համար (տես՝ and the Committee of Ministers Resolution CM/ResDH(2012)68 of 8 March 2012; Othman (Abu Qatada), cited above, §§ 23-24 and 194-205; see also the measures taken by Russia to secure the applicant’s return from Turkmenistan in Garabayev v. Russia, no. 38411/02, §§ 34-35, 7 June 2007): Այդպիսի միջոցների պահանջը հատկապես մեծ է տվյալ գործով, քանի որ դիմողին ռուսական իշխանություններն իրենք էին տրամադրել ժամանակավոր ապաստան: Պատասխանող պետության համար լիովին բաց է մնում անհատական միջոցների ընտրության հարցը, ինչպիսին է արդյունավետ քննության իրականացումը դեպքի առնչությամբ՝ Դատարանի կողմից հայտնաբերված դատավարական խախտումները վերացնելու նպատակով (տես՝ by way of example, the proceedings taken against a State official for failure to comply with the interim measures indicated by the Court in Muminov v. Russia, cited above, § 44):
255. Ուստի Դատարանը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությանն է թողնված անհրաժեշտ դատավարական միջոցների ընտրության հարցի լուծումը, որոնք պետք է կիրառվեն դիմողի նկատմամբ: Հաշվի առնելով այս առումով հասանելի միջոցների բազմազանությունը և համապատասխան գործի էությունը՝ Նախարարների կոմիտեն Դատարանից լավ կարող է գնահատել հատուկ միջոցների ընտրությունը: Ուստի Նախարարների կոմիտեն պետք է վերահսկի Պատասխանող պետության կողմից տրամադրված տեղեկությունների հավաստիությունը և դիմողի դրության զարգացման հիման վրա նման միջոցների ընտրությունը, որոնք իրական, ժամանակին գործադրված և տեղին են և բավարար են Դատարանի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
3. Ընդհանուր միջոցների կիրառում նմանատիպ խախտումներից խուսափելու համար
256. Քննելով տվյալ խնդիրը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հատկապես կարևոր է ընդհանուր միջոցների ընտրությունը, որոնք կկանխեն հայտնաբերված խախտումներին նմանվող խախտումները: Այդ առումով Դատարանն անհանգստությամբ նկատում է, որ տվյալ գործի ներքո տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող դիտարկվել որպես առանձին դեպք: Դատարանը կրկնում է, որ չնայած Իսկանդարովի գործով իր վճռին, որով հայտնաբերվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դիմողի՝ անծանոթ անձանց կողմից անբացատրելի առևանգման և Տաջիկստան տեղափոխման առումով, Դատարանը բախվել է նման դեպքերի կրկնման հետ: Դատարանն արդեն իսկ հայտնաբերել է 3-րդ և 34-րդ հոդվածների խախտումներ Աբդուլխակովի գործով, ըստ որի՝ դիմողն առևանգվել է Մոսկվայում և բռնի կերպով նստեցվել Տաջիկստան տանող օդանավ նմանատիպ հանգամանքներում (տես՝ Abdulkhakov, cited above, §§ 124-27): Վերջերս այլ հանգամանքներում Դատարանը նույն խախտումներն է հայտնաբերել մեկ այլ դիմողի՝ Սանկտ Պետերբուրգից Ուզբեկստան արտաքսման առնչությամբ (տես՝ Zokhidov v. Russia, no. 67286/10, §§ 128-42 and 201-11, 5 February 2013, not yet final): Դատարանն իր ցուցակում ունի նմանատիպ բազմազան գանգատներ, և որ ինչն ամենավտանգավորն է, դրանց մեծ մասը ստացվել է այն բանից հետո, երբ Դատարանի նախագահը համապատասխան նախազգուշացնող նամակ է հղել Ռուսաստանի կառավարությանը (տես վերը՝ կետ 52), և նույնիսկ այն բանից հետո, երբ համապատասխան որոշումներ է կայացրել այդ առթիվ Նախարարների կոմիտեն (տես վերը՝ կետեր 121-124):
257. Տվյալ գործով կայացված վճիռը պաշտպանում է այն տեսակետը, որ անհատների շարունակվող առևանգումները և նրանց հետագա տեղափոխումը համապատասխան երկիր՝ պատշաճ ընթացակարգերի դիտավորյալ խախտմամբ, մասնավորապես՝ Դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների խախտմամբ, հանգեցնում են օրենքի պահանջի սոսկալի խախտումների և պահանջում են, որպեսզի կոնկրետ Պետության իշխանությունները բարելավեն իրենց պարտականությունների կատարման պրակտիկան ռուսական օրենսդրության և Կոնվենցիայի ներքո: Նման իրադրությունն առավել լուրջ հետևանքներ ունեն ռուսական ներպետական իրավակարգի, Կոնվենցիայի համակարգի արդյունավետության և Դատարանի հեղինակության համար:
258. Դա ակնհայտ է դառնում Նախարարների կոմիտեի որոշումներից, համաձայն որոնց՝ իրավիճակը «մեծ մտահոգության առիթ» է կառավարության համար: Նախարարների կոմիտեի վերջին որոշումները, օրինակ՝ փոխանցվել են Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ներքին գործերի նախարարություն, Միգրացիոն դաշնային ծառայություն և Դաշնային հարկադիր կատարման ծառայություն: Կառավարությունը նաև հայտարարել է, որ «իրենք ներկայացնում են համապատասխան քայլերի արդյունքները» Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ինչպես Դատարանին, այնպես էլ Նախարարների կոմիտեին (տես վերը՝ կետեր 122-123): Վերոնշյալ հետևությունները, այդուհանդերձ, ցույց են տալիս, որ տվյալ գործով չեն արվել բավարար հետևությունները, և պետական մարմինները դեռևս պետք է ձեռնամուխ լինեն ընդհանուր միջոցների գործադրմանը: Դա պետք է ներառի ներպետական միջոցների բարելավում հանձնման և արտաքսման գործերով՝ ապահովելով այս ոլորտում Պետության գործողությունների օրինականությունը, հնարավոր զոհերի արդյունավետ պաշտպանությունը Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցների ներքո և նման միջոցների յուրաքանչյուր խախտման ու նմանատիպ ապօրինի գործողությունների վերացում:
259. Դատարանն ընդունում է, որ էական բարեփոխումներ են կատարվել ներպետական օրենսդրության մեջ, որոնք իրենց արտացոլումն են գտել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 11 որոշման մեջ (տես վերը` կետ 76): Այս բարեփոխումը համապատասխանում է Դատարանի նախադեպային վճիռներին և կատարելապես նպաստում է ներպետական միջոցների բարելավմանը հանձնման և արտաքսման գործերով, որոնք առաջ են քաշվել Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից բոլոր Պայմանավորվող պետությունների համար (տես՝ among the most recent authorities, the Grand Chamber’s stand in De Souza Ribeiro v. France, cited above, § 82; see also the Committee of Ministers Recommendation Rec(2004)6 on the improvement of domestic remedies and Recommendation R(98)13 on the right of rejected asylum seekers to an effective remedy): Դատարանը հավատում է, որ ռուսական դատարանների կողմից Գերագույն դատարանի որոշման մանրակրկիտ և պատշաճ կիրառումը թույլ կտա դատական համակարգին խուսափելու այնպիսի բացթողումներից, որոնք քննադատության են ենթարկվել տվյալ վճռում (տես վերը՝ կետեր 161-165) և հետագայում կբարելավեն ներպետական նապադեօերը, որոնք ուղղակիորեն կիրառում են Կոնվենցիայի պահանջները դատական պրակտիկայի միջոցով (տես՝ among the most recent examples, the domestic courts’ decisions examined in Kulevskiy v. Russia (dec), no. 20696/12, §§ 18 and 36, 20 November 2012): Դատարանը նկատում է, որ ընդհանուր իրավասության դատարանների կողմից ձեռնարկվել են քայլեր, որոնցում արտահայտվել է Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների կարևորությունը հանձնման գործերով, և դրական միջոցներ են ձեռնարկվել այլ մակարդակներում, ինչպես որ արտացոլվել է Նախարարների կոմիտեիի որոշումներում (տես վերը՝ կետեր 123-124): Հաշվի առնելով այդ ամենը՝ Դատարանի համար հատկապես անհանգստացնող է այնպիսի իրադրություններին առնչվելը, որոնցում ներպետական իրավական մեխանիզմները մտնում են փակուղի, երբ դիմողներն ապօրինաբար տեղափոխվում են այն երկրներ, որտեղ նրանց հետապնդում է սպասվում: Նման ապօրինությունների կրկնությունը կարող է խաթարել ներպետական միջոցների արդյունավետությունը, որոնց հետ Կոնվենցիայի համակարգը հույսեր է կապում (compare Al-Saadoon and Mufdhi, cited above, § 166): Դատարանի կարծիքով, Պետության պարտականություններն այս վճռի ներքո պահանջում են այս կրկնվող խնդրի անհապաղ լուծում:
260. Արդյունավետ ներպետական քննության բացակայությունը նման անընդունելի դեպքերի կապակցությամբ՝ հետագա մտահոգության տեղիք է տալիս, ինչը և ներկայացվել է տվյալ վճռով: Այդ տեսակի յուրաքանչյուր դեպքի համար արդյունավետ և պատշաճ քննության՝ Կոնվենցայի պահանջը բխում է ուղղակիորեն Դատարանի բազմատեսակ նախադեպային վճիռներից և իր պաշտպանությունն է գտնում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի կայուն դիրքորոշմամբ, որով պահանջվում է, որպեսզի նման դեպքերի համար պատասխանատուները պատասխան տան, որով հստակ դիրքորոշում է արտահայտվում, որ նման իրադրությունը լիովին անտանելի է (տես՝ the Assembly’s Resolution 1571 (2007), and the Committee of Ministers Resolution CM/Res(2010)25, cited above): Դատարանը նկատում է, որ այդ հաղորդագրությունը, որը տրվել է տվյալ գործով կամ նման այլ գործերով, ի հայտ է եկել վերջին տասնութ ամիսների ընթացքում:
261. Վերը նշված դիրքորոշումները հանգեցնում են Դատարանին եզրակացնելու, որ 46-րդ հոդվածի ներքո պարտականությունները պահանջում են հրատապ և ուժեղ գործողությունների իրականացում Պատասխանող պետության կողմից, ներառյալ՝ բոլոր նման միջոցները, որոնք կարող են պահանջվել տվյալ վճռով առաջ քաշված խնդիրները լուծելու համար: Բացի ներպետական միջոցների հետագա բարելավման և հանձնման գործերով դրանց ապօրինությունը վերացնելու վերը նշված պահանջից, ընդհանուր միջոցների կիրառումը՝ ի պատասխան տվյալ վճռի, պետք է փարատի երկու այլ կարևոր կասկած և հետապնդի երկու համապատասխան նպատակ:
262. Նախ՝ հաշվի առնելով հատուկ խոցելի դրությունը՝ դիմողները, որոնց վերաբերմամբ Դատարանը նշանակում է միջանկյալ միջոցներ, պետք է ստանան արդյունավետ պաշտպանություն Պետության կողմից՝ ոչ միայն օրենքով, այլ նաև գործնականում: Քանի որ սովորական իրավական համակարգով նախատեսվող պաշտպանությունը սովորաբար ձախողվում է տվյալ գործին նման գործերով, պետք է գործի կանխարգելիչ և պաշտպանիչ գործառույթներով հագեցած մեխանիզմ, որպեսզի նման դիմողներն ստանան արդյունավետ, հրատապ պաշտպանություն՝ ապօրինի առևանգումների և տվյալ երկրի սահմաններից ու ռուսական դատարանների իրավազորությունից դուրս բերվելու դեմ: Նման մեխանիզմի կիրառումը հատկապես հրատապ է այն դիմողների նկատմամբ, որոնց պահանջում են այն երկրները, որտեղ դիմողներն արդեն իսկ ապօրինաբար բռնի կերպով տեղափոխվել են կամ արտաքսվել: Հաշվի առնելով միջանկյալ միջոցների բացառիկ նպատակը և դրանց խախտումների անդառնալի հետևանքների հնարավորությունը՝ այդպիսով կիրառված ցանկացած մեխանիզմ պետք է պատշաճորեն հսկվի և ստուգվի իրավասու իրավապահ մարմնի կողմից և պատշաճ մակարդակով, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամանակում խուսափել միջանկյալ միջոցի ցանկացած հանկարծակի խախտումից, որը կարող է դրսևորվել դիտավորյալ կամ պատահաբար: Դիմողները և նրանց օրինական ներկայացուցիչները պետք է ունենան ազատ շփում պետական մարմինների հետ, որպեսզի կարողանան տեղեկացնել նրանց ցանկացած արտակարգ իրավիճակի մասին և ստանան հրատապ պաշտպանություն:
263. Երկրորդ՝ հաշվի առնելով այն ճակատագրական դերը, որն ունեն միջանկյալ միջոցները Կոնվենցիայի համակարգում և, հետևաբար՝ հնարավոր կարևորությունը, որն ունի Պետության կողմից այդ միջոցներին անհրաժեշտաբար հետևելը (տես վերը՝ կետեր 211-213), Պետությունը պետք է իրականացնի պատշաճ ընթացակարգեր և ինստիտուցիոնալ նախաձեռնություններ՝ նման միջոցների խախտումների յուրաքանչյուր դեպքի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով, քանի որ առկա ընթացակարգերը չեն ապահովում անհրաժեշտ արդյունքներ: Տվյալ քննությունների մանրակրկիտ հետազոտությունը պաշտոնական որոշակի մակարդակում՝ նույնպես կոչված է ապահովելու դրանց անհրաժեշտ պատշաճությամբ և պահանջվող որակով կատարումը:
264. Ընդգծելով վերը նշված ոլորտների առումով հատուկ անհանգստությունը՝ Դատարանը չի բացառում ընդհանուր միջոցներ կիրառելու այլ ուղիների հնարավորությունը, որոնցից որոշներն արդեն իսկ ընդգծվել են Եվրոպայի խորհրդի հաղորդագրություններում (տես վերը՝ կետեր 108-114): Այդուհանդերձ, նման բոլոր հարցերի պատշաճ գնահատումը դուրս է Դատարանի դատավարական գործառույթներից՝ մի շարք իրավական, վարչական, գործնական և անվտանգության հարցերի տեսանկյունից: Դատարանը, ուստի, այս փուլում ձեռնպահ է մնում հատուկ հրահանգներ տալուց՝ գտնելով, որ վերը նշված ցուցումները կօգնեն պատշաճ կերպով կատարել տվյալ վճիռը՝ Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո (տես՝ mutatis mutandis, Burdov (no. 2), cited above, § 137, and Ananyev and Others v. Russia, nos. 42525/07 and 60800/08, § 194, 10 January 2012): Ռուսական իշխանություններն իրենք պետք է առաջարկեն Նախարարների կոմիտեին կոնկրետ քայլեր՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, ընտրված միջոցները գնահատելու և համապատասխան կիրառում ապահովելու նպատակով, որը կհամապատասխանի Կոնվենցիայի պահանջներին, ինչպես որ ընդգծված է տվյալ վճռում:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է ճանաչում դիմողի՝ Տաջիկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի, այդ առթիվ արդյունավետ միջոցների բացակայության և նրա թույլատրելի կալանքի նկատմամբ դատական վերահսկողության ձգձգումների վերաբերյալ գանգատները, և անընդունելի է ճանաչում դիմումի մնացած մասը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում այն առումով, որ իշխանությունները չեն պաշտպանել դիմողին տանջանքների և վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից՝ նրա բռնի տեղափոխումը Մոսկվայից Տաջիկստան կանխելու միջոցով, չի կատարվել դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն, պետական մարմինները ներգրավված են եղել այդ իրադարձություններին:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, քանի որ Պետությունը չի իրականացրել Դատարանի կողմից նշանակված միջանկյալ միջոցները
...
6.Վճռում է, որ՝
(a) Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի հետևյալ գումարները.
(i) 30,000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ ներառյալ ցանկացած հարկ՝ ոչ նյութական վնասի դիմաց, որը պետք է Դատարանի ներկայությամբ փոխանցվի դիմողի ներկայացուցչին՝ դիմողին վստահաբար հանձնելու համար:
...
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2013 թվականի ապրիլի 25-ին՝ համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ կետի:
Սորեն Նիելսեն Իզաբել Բերո Լեֆևրե
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy