© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՍԽԱԼՔԸ ԵՎ ՔՈՊՖԸ ԸՆԴԴԵՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
(Գանգատ թիվ 30141/04)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
24-ը հունիսի, 2010թ
ՎԵՐՋՆԱԿԱՆ
22/11/2010
Սույն վճիռը վերջնական է՝ համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2, սակայն ենթակա է խմբագրական փոփոխությունների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատի (Առաջին ստորաբաժանում) նիստը Սխալքը և Քոպֆը ընդդեմ Ավստրիայի գործով ՝ հետևյալ կազմով՝
Դատավորներ.
Խրիստոս Ռոզակիս, Նախագահ
Անատոլի Կովլեր
Էլիզաբեթ Սթեյներ
Դին Սփիլման
Ջեորջիո Մալինվերնի
Ջորջ Նիկոլաու
և
Դատարանի քարտուղարի տեղակալ՝
Անդրե Վոնպախ մասնակցությամբ,
Փակ դռների հետևում 2010թ փետրվարի 25-ին և 2010 թ հունիսի 3-ին խորհրդակցություններ անցկացնելով, նշված ամենավերջին օրը կայացրեց հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկսվել է Ավստրիայի երկու քաղաքացիների՝ պարոն Միխայել Սխալփի և պարոն Յոհան Ֆրանց Քոփֆի (հետայու՝ ՙդիմողներ՚) կողմից 2004թ օգոստոսի 5-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի (հետայսու՝ ‘Կոնվենցիա’) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Ավստրայի Հանրապետության դատարան ներկայացված գանգատում (թիվ 30141/04):
2. Դիմողին ներկայացնում էր պարոն Կ. Մայերը՝ փաստաբան, որն աշխատում էր Վիենայում: Ավստրայի կառավարությունը (ՙհետայսու՝ Կառավարություն՚) ներկայացնում էր դեսպան Հ. Թիչին՝ Եվրոպական և միջազգային հարաբերությունների դաշնային նախարարության Միջազգային իրավունքի բաժնի ղեկավարը:
3. Դիմողները մասնավորապես պնդում էին, որ որպես միասեռական զույգ, նրանք ենթարկվել էին խտրականության, քանի որ զրկվել էին ամուսնանալու կամ իրենց հարաբերություններն այլ կերպ օրենքով չանաչելու հնարավորությունից:
4. 2007թ հունվարի 8-ին Առաջին ստորաբաժանման նախագահը որոշում կայացրեց գանգատի մասին ծանուցում ուղարկել Կառավարություն: Որոշվեց նաև քննակել գնագատի էություն և միաժամանակ դրա ընդունելիությունը (29-րդ հոդված 3-րդ կետ):
5. Դիմողները և կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրեց գրավոր դիտարկումներ գանգատի ընդունելիության և հատկանիշների վերաբերյալ: Կառավարությունը նաև ներկայացրեց լրացուցիչ գրավոր դիտակումներ գանգատի ընդունելիության և հատկանիշների վերաբերյալ: Ի լրումն՝ ստեցվեց երրորդ կողմի մեկնաբանությունները Միացյալ Թագավորության կառավարության կողմից, որը նախագահի կողմից թույլթվություն ստացավ միջամտել գրավոր ընթացակարգով (Կոնվենցիայի Հոդված 36, կետ 2 և Կանոն 44, կետ 2): Համատեղ երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեց նախագահից միջամտության թույլտվություն ստացած ոչ կառավարական կազմակերպություններից՝ մասնավորապես FIDH (Fédération Internationale des ligues des Droits de l’Homme)-ից, ICJ (Իրավաբանների միջազգային հանձնաժողով)-ից, AIRE Կենտրոնից (Եվրոպայում անհատական իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն)-ից և ILGA-Europe (Նույնասեռականների միջազգային միավորման եվրոպական տարածաշրջանային միավորումից)-ից: Չորս ոչ կառավարական կազմակերպությունները նախագահից նաև դատաքննություններին միջամտության թույլտվություն ստացան:
6. Դատաքննությունը տեղի ունեցավ հրապարակային Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգում, 2010թ փետրվարի 25-ին (Կանոն 59, կետ 3):
Դատարան ներկայացան՝
(ա) Կառավարության կողմից
Տիկ. Բ. Օհմսը,
Դաշնային Կանցլերի գրասենյակից, Ներկայացուցչի տեղակալ
Տիկ. Գ. Փասինջերը,
Եվրոպական և միջազգային
հարաբերեությունների
դաշնային նախարարություն
Պրն Մ. Սթորմանը,
Արդարադատության դաշնային
ՆախարարությունԻրավախորհրդատուներ
(բ) Դիմողմերի կողմից՝
Պրն Կ. ՄայերըՓաստաբան
ՊրնՀ. Սխալքը Դիմող
(գ) Ոչ կառավարական կազմակերպությունների կողմից՝ որպես երրորդ կողմի միջամտություն՝
Պրն Վինթեմյութը
Արքայական քոլեջ, ԼոնդոնՓաստաբան
Պրն Ա. Ջերնոուն
Իրավաբանների
միջազգային հանձնաժողովԻրավախորհրդատու
Դատարանը լսեց տիկ. Բ. Օհմսի, պրն Կ. Մայերի և պրն Վինթեմյութի ուղերձները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողները ծնվել էին համապատասխանաբար 1962թ և 1960թ: Դրանք նույնասեռ զույգեր են, որոնք ապրում են Վիեննայում:
8. 2002թ սեպտեմբերի 10-ին դիմողներն Անձնական կարգավիճակի գրասենյակ(Standesamt) իրենց ամուսնական պայմանագրի ձևակերպումներին ընթացք տալու դիմում ներկայացրեցին:
9. Վիաննայի մունիցիպալ գրասենյակի (Magistrat) 2002թ դեկտեմբերի 20-ի որոշմամբ դիմումը մերժվեց: Վկայակոչելով Քաղաքացիական օրենսգրքի (Allgemeines Bürgerliches Gesetzbuch) 44-րդ հոդվածին՝ այն որոշեց, որ պայմանագրային ամուսնություն կարող է լինել միայն հակառակ սեռերի միջև: Համաձայն մշտական դատական նախադեպի՝ նույն սեռին պատկանող երկու անձանց միջև ստորագրված ամուսնական պայմանագիրը համարվում էր առ ոչինչ: Քանի որ դիմողները երկու տղամարդ էին, նրանք չէին կարողացել ձևակերպել իրենց ամուսնությունը:
10. Դիմողները բողոք էին ներկայացրել Վիեննայի ռեգիոնալ կառավարչին (Landeshauptmann), սակայն՝ ապարդյուն: 2003թ ապրիլի 11-ի իր որոշմամբ Կառավարիչը հաստատեց Մունիցիպալ գրասենյակի իրավական տեսակետը: Ի լրումն՝ նա հղում կատարեց Վարչական դատարանի նախադեպային իրավունքին, որի համաձայն երկու անձանց ամուսնությանն խոչընդոտ էր հանդիսանում նրանց՝ նույն սեռին պատկանելը: Ավելին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը ամուսնության պայմանագիր վերապահում է երկու տարբեր սեռերի անձանց համար:
11. Սահմանադրական բողոքներում դիմողները ենթադրում էին, որ իրենց ամուսնանալու իրավական անհնարինությունը ներկայացնում էր իրենց անձնական ու ընտանեկան իրավունքների և խտրականության բացառման սկզբունքների խախտում: Նրա փաստարկ էին ներկայացնում, որ ամուսնության հասկացությունը զարգացել էր սկսած 1812թ Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց: Մասնավորապես՝ երեխաներին ծնելը և դաստիարակելը այլևս չէին կազմում ամուսնության անբաժան մասը: Ներկա ընկալմամբ, ամուսնությունն ավելի շատ մշտական միություն էր, որն ընդգրկում էր կյանքի բոլոր ասպեկտները: Չկար օբյեկտիվ հիմնավորում՝ բացառելու նույնասեռ զույգերին ամուսնության պայմանագիր կնքելուց, ավելին՝ դա այդպես էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել էին, որ սեռական կողմնորոշման հետ կապված տարբերությունները պահանջում էին հատկապես ծանրակշիռ հիմնավորումներ: Եվրոպական այլ երկրները կա’մ թույլ էին տվել նույնասեռ ամուսնությունները, կա’մ այլ կերպ լրամշակել էին իրենց օրենսդրությունը, որպեսզի հավասար կարգավիճակ տային նույնասեռ զուգընկերությունը:
12. Վերջապես, դիմողներն պնդում էին, որ խախտվել էր իրենց գույքից խաղաղությամբ օգտվելու իրենց իրավունքը: Նրանք փաստարկում էին, որ նույնասեռ զույգի զուգընկերներից մեկի մահվան դեպքում մյուսի նկատմամբ կիրառվում էր խտրականություն, քանի որ նա կլիներ շատ ավելի քիչ բարենպաստ իրավիճակում հարկային օրենսդրության շրջանակում, քան ամուսնացած զույգի տուժած զուգընկերը:
13. 2003թ դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը (Verfassungs‑gerichtshof) չեղյալ հայտարարեց դիմողների բողոքը: Ստորև ներկայացվում է դատավճռի համապատասխան հատվածները.
ՙՎարչական վարույթները, որոնք հանգեցրել են վիճելի որոշումների, բացառապես վերաբերում էին ամուսնության օրինականության խնդրին: Հետևաբար բողոքարկուների միակ կիրառելի բողոքն այն է, որ Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածը միայն ճանաչում և ապահովում է ամուսնություն ՙհակառակ սեռի անձանց՚ միջև: Գույքային իրավունքի խախտման հետ կապված մեղադրանքները պարզապես հերթական միջոցներն են, որով փորձ է կատարվում ցույց տալ, որ այս հարաբերությունների վիճակը արդարացված չէ
Ամուսնության հետ կապված՝ ՄԻԵԿ-ի 12-րդ հոդվածը, որ դասվում է որպես սահմանադրական օրենսդրություն, սահմանում է.
ՙԱմուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան՚:
Ո’չ Ավստրիայի դաշնային սահմանադրության կողմից առաջադրված հավասարության սկզբունքը, ո’չ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (տես, հոդված 12) չեն պահանջում, որպեսզի ծնող դառնալու հիմնարար հնարավորության խթանիչ ամուսնության գաղափարը տարածվի այլ տիպի հարաբերությունների վրա: Ամուսնության էությունը, ավելին, ազդեցություն չի կրում որևէ ձևով այն փաստով, որ բաժանումը (առանձնացումը) հնարավոր է և զույգերի գործն է արդյոք փաստացին նրանք ի վճակի են կամ ցանկանում են ունենալ երեխաներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քոսսիի գործով 1990թ սեպտեմբերի 27-ի իր վճռում (թիվ 10843/84, որը վերաբերում էր տրանսսեքսուալ անձանց առանձնահատուկ վիճակին) որոշեց, որ ամուսնության սահմանափակումը այս ՙավանդական՚ հասկացությամբ օբյեկտիվորեն արդարացված էր՝ նշելով.
ՙ... որ ամուսնության այս ավանդական գափարին կապվացությունն ապահովում է բավարար հիմնավորում կենսաբանական չափանիշի շարունակական որդեգրման համար, երբ ամուսնության նպատակով սահմանվում է անձի սեռը՚:
[Նախադեպային իրավունքում տրանսսեքուալների առանձնահատուկ խնդրին (ՄԻԵԴ, Գուդվինի գործը, թիվ 28957/95, 11-ը հուլիսի 2002թ) վերաբերող վերջին փոփոխումը ույլ չի տալիս հանգել այն եզրակացության, որ խնդրո առարկա ընդհանուր հարցի գնահատման մեջ պետք է կատարվի որևէ փոփոխություն]:
Այն փաստը, որ նույնասեռ հարաբերությունները ընկնում են անձնական կյանքի հասկացության շրջանակի մեջ և որպես այդպիսին, օգտվում են ՄԻԵԿ-ի հոդված 8-ի պաշտպանությունից, որը նաև արգելում է խտրականությունը ոչ օբյեկտիվ հիմքերով (Հոդված 14, ՄԻԵԴ), չի առաջացնում ամուսնության մասին օրենքը փոխելու անհրաժեշտություն:
Անհրաժեշտություն չկա տվյալ գործում քննել, թե արդյո՞ք և որ ոլորտներում է օրենքն անարդարացիորեն խտրականություն է դնում նույնասեռ հարաբերությունների նկատմամբ՝ ապահովելով հատուկ կանոններ ամուսնական զույգերի համար: Այս դատարանի խնդիրը չէ նաև օրենսդիր մարմնին խորհուրդ տալ սահմանադրական խնդիրների կամ նույնիսկ իրավական քաղաքականության հարցերի վերաբերյալ:
Փոխարենը՝ բողոքը որպես թույլ հիմնավորված, պետք է մերժվի՚:
14. Սահմանադրական դատարանի վճիռը դիմողի պաշտպանին ներկայացվեց 2004թ փետրվարի 25-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Ավստրայի օրենսդրությունը
1. Քաղաքացիական օրենսգիրքը
15. Քաղաքացիական օրենսգրքի (Allgemeines Bürgerliches Gesetzbuch) 44-րդ հոդվածը սահմանում է:
ՙԱմուսնական պայմանագիրը պետք է կազմի ընտանեկան հարաբերեությունների հիմքը: Ամուսնության պայմանագրի համաձայն՝ հակառակ սեռի երկու անձինք հայտարարում են մշտական ամուսնությամբ համատեղ ապրելու իրենց օրինական մտադրության, երեխաներ ծնելու և դաստիարակելու և միմյանց մասին՚:
Դրույթը մնացել է անփոփոխ՝ այն 1812 հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց ի վեր:
2. Գրանցված զուգընկերության մասին ակտը
16. Գրանցված զուգընկերության մասին ակտի (Eingetragene Partnerschaft-Gesetz) նպատակն էր ապահովել նույնասեռ զույգերի հարաբերությունների ընդունման և իրավական ուժ տալու մեխանիզմ: Նման Ակտ ներկայացնելիս օրենսդիրը հատկապես հաշվի էր առել զարգացումները Եվրոպայի այլ երկրներում (տես օրենքի նախագծի վերաբերյալ բացատրական զեկույցը – Erläuterungen zur Regierungsvorlage, 485 der Beilagen XXIV GP):
17. Գրանցված զուգընկերության մասին ակտի, Դաշնային օրենքների ժողովածու (Bundesgesetzblatt) հատոր I, թիվ 135/2009, ուժի մեջ է մտել 2010 հունվարի 1-ից, որի 2-րդ բաժինը սահմանում է.
ՙգրանցված զուգընկերությունը կարող է ձևավորվել միայն նույնասեռ (գրանցված զուգընկերներ) երկու զուգընկերոջ միջև: Դրանով նրանք ստանձնում են տևական հարաբերությունների հանձնառություն՝ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով՚:
18. Գրանցված զուգընկերություն հաստատելու կանոնները, դրա ուժի մեջ մտնելն ու դադարելը նման է ամուսնությունը կարգավորող կանոններին:
19. Գրանցված զուգընկերությունը ներառում է մշտական համակեցությունն և կարող է ստորագրվել իրավունակ և չափահաս (բաժին 3)՝ նույնասեռ երկու անձանց միջև: Գրանցված զուգընկերություն չպետք է հաստատվի արդան ամուսնացած անձի կամ այն անձի հետ, ով մեկ այլ անձի հետ արդեն ունի օրինական գրանցված զուգընեկրություն (բաժին 5):
20. Ամուսնացած զուգերի նման՝ գրանցված զուգերը ակնկալվում են ապրել միասին, ունենան համատեղ տուն, միմյանց վերաբերվեն հարգանքով և ցուցաբերեն փոխադրաձ օգնություն (բաժին 8(2) և (3)): Ինչպես ամուսինների դեպքում, զուգընկերը, ով պատասխանատու է ընդհանուր տնային տնտեսաության համար և չունի եկամուտ, ունի օրինական լիազորույթուն ներկայացնելու իր մյուս զուգընկերոջը ամենօրյա իրավական գործառնություններում (բաժին 10): Պահպանման հետ կապված՝ գրանցված զուգընկերներն ունեն միևնույն պարտականությունները, ինչպիսին՝ ամուսինները (բաժին 12):
21. Գրանցված զուգընկերության դադարեցման պատճառները նույնն են, ինչ որ ամուսնության դադարեցման կամ ապահարզանի պատճառները: Գրանցված զուգընկերության դադարեցումը տեղի է ունենում զուգընկերներից մեկի մահվան դեպքում (բաժին 13): Այն կարող է հայտարարվել նաև դատարանի վճռով՝ տարբեր հիմքերով. գրանցված զուգընկերություն ստեղծելու բացակայության հիմքով (բաժին 14), գործընկերյներից մեկի կամ երկուսի մեղքով կամ անհաշտելի տարբերություններով պայմանավորված զուգընկերության փլուզման պատճառով (բաժին 15):
22. Գրանցված զուգընկերության մասին ակտը պարունակում է նաև լրացումների համապարփակ շրջանակ, որպեսզ միևնույն կարգավիճակ սահմանի գրանցված զուգընկերների և ամուսնական զույգերի միջև իրավունքի այլ բնագավառերում, ինչպիսիք են՝ ժառանության մասին օրենքը, աշխատանքի, սոցիալական և սոցիալական ապահովագրության մասին օրենքը, հարկերի մասին օրենքը, վարչական իրավախախտումների մասին օրենքը, տվյալների պաշտպանության և պետական ծառայության մասին օրենքը, անձնագրային և գրանցման հարցերը, օտարերկրացիների մասին օրենքը:
23. Այնուամենայնիվ գրանցված զուգընկերության և ամուսնության միջև որոշ տարբերություններ մնում են, բացի այն փաստից, որ միայն նույն սեռին պատկանող երկու անձ կարող են պայմանագիր ստորագրել գրանցված զուգընկերության վերաբերյալ: Հետևյալ տարբերությունները, նախքան Գրանցված գործընկերության մասին ակտի ընդունումը, անցան որոշ հանրային քննարկումներ. մինչ ամունության պայմանագիրը ստորագրվում է Անձնական կարգավիճակի հարցերով գրասենյակում, գրանցված գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվում է շրջանային վարչական մարմնի կողմից: Ամուսնացածներից տարբերվում են անվան ընդունման կանոնները. օրինակ՝ օրենքը խոսում է ՙազգանվան՚ մասին այնտեղ, որտեղ գրանցված զույգը որոշում է ընդհանուր անուն կրել և ազգանվան մասին վկայակոչելով ամուսնացած զույգի ընդհանուր ազգանունը: Ամենակարևոր տարբերությունները, այնուամենայնիվ, վերաբերում են ծնողական իրավունքին. ի տարբերություն ամուսնացած զույգերի՝ գրանցված զուգընկերների թույլ չի տրվում երեխա որդեգրել, չի թույլատրվում նաև որդեգրել խորթ երեխայի, այսինքն՝ զուգընկերներից մեկի երեխայի որդեգրումը մյուս զուգընկերոջ կողմից (բաժին 8(4)): Արհեստական բեղմնավորումը նույնպես բացառվում է Արհեստական ժառանգության մասին ակտի բաժին 2 (1) - (Fortpflanzungsmedizingesetz):
Բ. Համեմատական օրենքը
1. Եվրոպական միության օրենսդրություն
24. Եվրոպական Միության հիմնարար իրավունքների խարտիայի մասին 9-րդ հոդվածը, որը ստորագրվեց 2000թ դեկտեմբերի 7-ինկտեմբերի 1-ից, սահմանում է հետևյալը.
ՙԱմուսնության և ընտանիք գտնելու իրավունքը պետք է երաշխավորվի այդ իրավունքների իրականացումը երաշխավորող ներպետական օրենքներով՚:
25. Խարտիայի մեկնաբանության համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
ՙՉնայած նույնասեռ զուգընկերների ավելի լայն բացության և ընդունմանն ուղղված՝ մի շարք երկրների ներպետական օրենսդրության միտումներին ու զարգացումներին, դեռևս մի քանի երկրներում կան պետական մոտեցումներ և ենթաօերնսդրական ակտեր, որոնք հստակորեն արգելում են, որպեսզի նույնասեռ զուգընկերներն ունենան ամուսնության իրավունք: Ներկայումս գոյություն ունի նույնասեռ հարաբերությունների շատ սահմանափակ իրավական ճանաչում այն իմաստով, որ ամուսնությունը հասանելի չէ նույնասեռ զուգընկերներին: Պետությունների մեծ մասում ներպետական օրենսդրությունը, այլ կերպ ասած, ենթադրում է, որ նախատեսվող զույգը տարբեր սեռերին պատկանող զուգընկերներ են: Այնուամենայնիվ, մի շարք երկրներում, օրինակ Նիդերլանդներում և Բելգիայում, նույնասեռ ամուսնությունները ճանաչված են օրենքով: Այլ երկրներ, օրինակ, Սկանդինավյան պետությունները, ընդունել են գրանցված զուգընկերության մասին օրենսդրություն, որոնք ի թիվս այլ դրույթների, ենթադրում են, որ ամուսնությանը վերաբերող դրույթների մեծամասնությունը, այսինքն՝ դրա իրավական հեևանքները, ինչպիսին է գույքի բաժանումը, ժառանգության իրավունքը և այլն: Միևնույն ժամանակ կարևոր է շեշտել, որ ՙգրանցված զուգընկերություն՚ անվանումը ընդունվել է միջազգայնորեն՝ չշփոթելու ամուսնության հետ և սահմանվել է որպես անձնական հարաբերությունները ճանաչող այլընտրանքային մեթոդ: Այս նույն ինստիտուտը հետևաբար, որպես կանոն մատչեկի են այն զուգընկերներին, որոնք չեն կարող ամուսնանալ և նույնասեռ զուգընկերությունը չունի միևնույն կարգավիճակը և միևնույն արտունությունները, ինչպիսին ամուսնությունը: (...)
Որպեսզի հաշվի առնվի ամուսնությանը վերաբերող ներպետական կանոնակարգերի բազմազանությունը, Խարտիայի 9-րդ հոդվածը վկայակոչում է ներպետական օրենսդրությանը: Ինչպես երևում է իր ձևակերպումից, ապահովումը ավելի լայն շրջանակ ունի, քան համապատասխան հոդվածները: Քանի որ չկա հստակ հղում ՙկանանց և տղամարդկանց՚, ինչպիսին է մարդու իրավունքների այլ գործիքների դեպքում: Այնուամենայնիվ, չկա որևէ հստակ պահանջ, որ ներպետական օրենքները պետք է նպաստեն նման ամուսնությունները: Միջազգային դատարանները և կոմիտեները մինչ այժմ տատանվել են նույնասեռ զուգընկերների ամուսնության իրավունքի կիրառման տարածումը: (...)՚
26. Մի շարք Դիրեկտիվներ նույնպես հետաքրքրություն են ներկայացնում ներկա գործի համար.
Եվրոպայի խորհրդի 2003թ սեպտեմբերի 22-ի 2003/86/EԴիրեկտիվը ընտանեկան վերամիավորման մասին վերաբերում է անդամ-պետութունների տարածքում օրինականորեն բնակվող ընտանիքի վերմիավորման իրավունքի պայմաններին:
4 –րդ հոդվածը, որը կրում է ՙընտանիքի անդամներ՚ վերնագիրը, սահմանում.
ՙ(3) Անդամ-պետությունները օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով համաձայն սույն Դիրեկտիվի և Գլուխ IV-ով սահմանված պայմաններ բավարարելու դեպքում, կարող են թույլ տալ երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող չամուսնացած այն զուգընկեոջ մուտքը և բնակության հաստատումը, ում հետ հովանավորը պատշաճ կերպով հաստատել է կայուն երկարաժամկետ հարաբերություններ կամ երրորդ երկրի այն քաղաքացու մուտքը կամ բնակությունը, ով համաձայն հոդված 5(2)-ի՝ կապված է հովանավորի հետ գրանցված զուգընկերության միջոցով՚:
Եվրոպական պառլամենտի 2004/38/EC-ի և Խորհրդի՝ 2004թ ապրիլի 29-ի Դիրեկտիվը վերաբերում է Միության քաղաքացիների՝ անդամ-պետությունների տարածքում ազատորեն տեղաշարժվելու և բնակություն հաստատելու իրավունքներին:
Հոդված 2-ը սահմանում է.
ՙ(2) ’Ընտանիքի անդամ համարվում է’.
(ա) ամուսինը
(բ) այն զուգընկերը, ում հետ Միության քաղաքացին ունի գրանցված զուգընկերության պայմանագիր՝ համաձայն որևէ անդամ-պետության օրենսդրության, եթե անդամ-պետության օրենսդրությունը գրանցված զուգընկերությանը վերաբերվում է ընդունող անդամ-պետության համապատասխան օրենսդրությամբ ամուսնությանը առաջադրված պայմաններին համարժեքորեն:
(գ) անմիջական ժառանգները, ովքեր 21 տարուց փոքր են կամ խնմակալության տակ են և ամուսնու կամ կետ (բ)-ով սահմանված զուգընկերոջ ժառանգները կամ խնմակալության տակ գնվողները, ովքեր 21 տարուց փոքր են,
(դ) հարազատության աճողական գծով խնմակալության տակ գտնվող ամիջական հարազատը, ամուսնու կամ կետ (բ)-ով սահմանված զուգընկերոջ՚:
2. Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների համապատասխան օրենսդրությունը
27. Ներկայումս քառասուվեց անդամ-պետություններից վեցը շնորհել են ամուսնության հավասար հնարավորություն նույնասեռ զուգընկերներին՝ մասնավորապես Բելգիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան:
28. Ի լրումն՝ տասներեք անդամ-պետություններ՝ Անդորրան, Ավստրան, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Սլովենիան, Շվեյցարիան և Միացիալ Թագավորությունը, ընդունել են այս կամ այն օրենսդրական ակտեր, որոնցով թույլատրում են նույնասեռ հարաբերությունների գրանցումը: Այսպիսով, տասնինը պետություններում նույնասեռ զույգորը հնարավորություն ունեն կա’մ ամուսնանալ, կա’մ գրանցել իրենց հարաբերությունները (տես, նաև Բերդենն ընդդեմ Միացյալ Թագավորության գործի ամփոփումը [ՄՊ], թիվ 13378/05, կետ 26, ՄԻԵԴ 2008թ):
29. Երկու պետություններում, Իռլանդիայում և Լիխտենշտեյնում, ընթացքի մեջ են կամ նախատեսվում են բարեփոխումներ, որոնք նույնասեռ զուգըներներին իրենց զուգընկերությունը գրանցելու որևէ հնարավորությու կապահովեն: Ի լրումն՝ Խորվաթիան ունի Նույնասեռական քաղաքացիական միությունների մասին օրենք, որը սահմանափակ նպատակներով ընդունում է նույնասեռ զուգընկերների համակեցությունը, սակայն չի առաջարկում գրանցման հնարավորություն:
30. Համաձայն Դատարանի ունեցած տեղեկատվության՝ նշված Պետությունների գերակշիռ մեծամասնությունը ներկայացրել է համապատասխան օրենսդություն վերջին տասնամյակի ընթացքում:
31. Գրանցված զուգընկերության իրավական հետևանքները տատանվում են ամուսնության համարյա հավասար իրավունքներից մինչև համեմատաբար սահմանափակ իրավունքների շնորհումը: Գրանցված զուգընկերության իրավական հետևանքներից են՝ նյութական հետևանքները, ծնողական հետևանքները և այլ հետևանքներ:
32. Նյութական հետևանքները ներառում են գրանցված զուգընկերություն ներգործությունը տարբեր տիպի հարկերի, առողջապահական ապահովագրության, սոցիալական ապահովության վճարների, թոշակների վրա: Նշված երկրների մեծ մասում գրանցված զուգընկերները ստանում են համարյա ամուսնությանը մոտ կարգավիճակ: Դա նաև կիրառվում այլ նյութական հետևանքների համար, ինչպիսին է համատեղ գույքի և պատքի վերաբերյալ իրավական ակտերին, ալիմենտի կանոնների կրառմանը բաժանման դեպքում, զուգընկերոջ ապօրինի մահվան դեպքում փոխհատուցման իրավունքին ժառանգության իրավունքին:
33. Ինչ վերաբերում է գրանցումից բխող ծնողական հետևանքներին, այնուամենայնիվ, բժշկական միջամտությամբ բեղմնավորումը, կամ երեխայի նկատմամբ հոգ տանելը կամ որդեգրելը, տարբեր երկրների մոտ շատ տարբեր է:
34. Այլ հետևանքները ներառում են զուգընկերոջ ազգանվան օգտագործումը, օտարերկրյա զուգընկերոջ բնակության թույլտվության և քաղաքացիության ձեռքբերման թույլտվության ներգործությունը, վկայություն տալուց հրաժարվելը, հարազատի կարգավիճակը բժշկական նպատակներից ելնելով, զուգընկերոջ մահից հետո վարձակալի կարգավիճակի պահպանման շարունակությունը և օրգանների օրինական նվիրատվությունը:
ՕՐԵՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
35. Իր բանավոր բացատրություններում Կառավարությունը փաստարկում էր, որ Գրանցված զուգընկերության մասին ակտը թույլ էր տալիս նույնասեռ զուգընկերներին ձեռք բերել իրավական կարգավիճակ` հնարավորինս համապատասխանեցված տարբեր սեռերի զուգընկերների ամուսնության համար շնորհված կարգավիճակին: Նրանք ներկայացրեցին փաստարկներ, որ խնդիրը կարող է համարվել լուծված և որ Դատարանից ցանկից գանգատը հանելն արդարացված էր: Նրանք հենվում էին Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որը սահմանում է.
ՙ1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում կարող է որոշել հանել գանգատն իր ցանկից այնպիսի գործերի դեպքում, որտեղ հանգամանքները բերում են այն եզրակացության, որ.
...
(բ) խնդիրը լուծվել է,
...
Այնուամենայնիվ, Դատարանը պետք է շարունակի գանգատի քննությունը, եթե Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված մարդու իրավունքները պահանջում են դա՚:
36. Եզրակացնելու համար, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետը կիրառելի է տվյալ գործի համար՝ Դատարանն իր հերթին պետք է պատասխանի եկու հարցի. առաջին՝ այն պետք է հարցնի արդյո՞ք անմիջապես դիմողի կողմից ներկայացված հանգամանքները դեռևս գործում են, թե՝ ոչ և երկրորդ՝ արդյո՞ք Կոնվենցիայի հնարավոր խախտման ազդեցությունները, այդ հանգամանքների պատճառով նույնպես վերականգնվել են (տես, Շևանովան ընդդեմ Լատվիայի (հանվել է ցանկից) [ՄՊ], թիվ 58822/00, կետ 45, 7-ը դեկտեմբեր, 2007):
37. Դատարանը նշում է, որ դիմողների բողոքի էությունն այն է, որ լինելով նույնասեռ զույգ, նրանք ամուսնանալու հնարավորություն չունեին: Այս իրավիճակը դեռևս գործում է Գրանցված զուգընկերության մասին ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Ինչպես Կառավարությունն ինքը շեշտեց, տվյալ Ակտը նույնասեռ զույգերին թույլ է տալիս ձեռք բերել միայն ամուսնությանը նման կամ դրա հետ համեմատելի կարագավիճակ, սակայն ամուսնության հնարավորություն չի տալիս, ինչը վերապահված է միայն տարբեր սեռի զուգընկերներին:
38. Դատարանը եզրակացնում է, որ իր ցանկից գործը հանելու պայմանները չեն բավարարվել և հետվաբար մերժում է Կառավարության պահանջը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
39. Դիմողները բողոքում էին, որ պայմանագրային ամուսնություն ունենալու մերժումը իշխանությունների կողմից Կոնվենցիայի 12-րդ հոդվածի խախտում էր, որ սահմանում է հետևյալը.
ՙԱմուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան՚:
Կառավարությունը վիճարկեց այդ փաստարկը
Ա. Ընդունելիությունը
40. Դատարանը նշում է, որ Կառավարությունը հարց է բարձրացրել թե արդյո՞ք դիմողների բողոք համապատասխանում է 12-րդ հոդվածին՝ ելնելով այն բանից, որ երկու տղամարդ պնդում էին ամուսնանալու իրենց իրավունքը: Կառավարությունը չվիճեց, այնուամենայնիվ, այդ բողոքն անընդունելի էր՝ լինելով անհամապատասխան ratione materiae-ին (թարգմ.-իրավախախտման) օբյեկտի գործոնին): Դատարանը համաձայն է, որ խնդիրը բավականին բարդ է և ենթակա չէ լուծման ընդունելիության փուլում:
41. Դատարանը կողմերի ներկայացրած փաստարկների լույսի ներքո համարում է, որ բողոքը բարձրացնում է է Կոնվենցիայի շրջանակում գտնվող փաստի և իրավունքի լուրջ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է գործի հատկանիշների քննություն: Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ այս բողոքը բացահայտորեն թույլ հիմնավորված չէ՝ Կոնվենցիայի հոդված 35-ի կետ 3-ի իմաստով: Այն անընդունելի համարելու որևէ այլ հիմք չի սահմանվել:
Բ. Գործի հատկանիշները
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
42. Կառավարությունը վկայակոչում էր Սահմանադրական դատարանի որոշումը տվյալ գործի վերաբերյալ՝ նշելով, որ վերջինս հաշվի էր առել Դատարանի նախադեպային իրավունքը և գտել էր, որ Կոնվենցիայով սահմանված դիմողների իրավունքների խախտում տեղի չէր ունեցել:
43. Դատարանին իրենց բանավոր դիմումներում Կառավարությունը պնդում էր, որ և’ 12-րդ հոդվածի, և’ Դատարանի նախադեպային իրավունքի առկա ձևակերպումները հստակորեն նշում են, որ ամուսնության իրավունքն իր բուն բնույթով սահմանափակվում է տարբեր սեռեր ունեցող զույգերով: Նրանք գնացին զիջման՝ ընդունելով, որ Կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ տեղի էին ունեցել մեծ սոցիալական փոփոխություներ ամուսնության ինստիտուտում, սակայն դեռևս գոյություն չուներ եվրոպական որևէ կոնսոնսուս նույնասեռ զույգերին ամուսնության իրավունք շնորհելու վերաբերյալ, ինչպես նաև նման իրավունքը չի բխում Եվրոպական միության հիմանարար իրավունքների մասին խարտիայի 9-րդ հոդվածից: Չնայած ձևակերպման տարբերության՝ վերջինս նույնասեռ ամուսնությունների խնդիրը վերագրում է ներպետական օրենսդրությանը:
44. Դիմողները վիճարկում են, որ այսօրվա հասարկաությունում քաղաքացիական ամուսնությունը երկու անձանց միություն է, որը ընդգրկում է կյանք բոլոր կողմերը, մինչ երեխաներ ծնել և դաստիարակելը այլևս վճռական տարր չի հանդիսանում: Քանի որ ամուսնության ինստիտուտ ենթարկվել է զգալի փոփոխությունների այլևս չկա որևէ պատճառ մերժելու նույնասեռ զուգընկերների ամուսնության հնարավորությունը: 12-րդ հոդվածի ձեևակերպումը չպետք է անհրաժեշտաբար կարդացվի այն իմաստով, որ տղամադիկ և կանայք ունեն իրավունք ամուսնանալու միայն հակառակ սեռին պատկանող անձի հետ: Ավելին դիմողը համարում է, որ 12-րդ հոդվածը ՙհամապատասխան ազգային օրենսդրություննեին՚ վերագրելը չէր կարող նշանակել, որ Պետությունները ունեին անսահմանափակ հայեցողություն ամուսնության իրավունքը կարգավորելու հարցում:
2. Երրորդ կողմի միջամտողների ներկայացրած դիտողությունները
45. Միացյալ Թագավորության կառավարությունը պնդեց, որ Դատարանի ներկա նախադեպային իրավունքը համարում է, որ 12-րդ հոդվածը վերաբերում է ՙավանդական ամուսնություն հակառակ կենսաբանական սեռին պատկանող անձանց միջև՚ (տես, Շեֆիլդն ու Հորշամն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 30-ը հուլիսի, 1998թ, կետ 66, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1998‑V): Նրանք գտնում էին, որ այդ դիրքորոշումից հետ կանգնելու որևէ պատճառ չկար:
46. Չնայած Դատարանն անդընդհատ ընդգծում էր, որ Կենվենցիան կենդանի փաստաթուղթ էր, որը պետք է մեկնաբանվեր այսօրվա գոյություն ունեցող պայմաններին համապատասխան՝ այն օգտագործել էր այդ մոտեցումը միայն միայն զարգացնելու իր իրավասությունների շրջանակը, երբ անդամ-պետությունների մոտ նկատել էր ստանդարտների տարբերություն: Օրինակ՝ Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործում [ՄՊ] (թիվ 28957/95, ՄԻԵԴ 2002‑VI), Դատարանը վերանայել էր իր դիրքորոշումը վիրահատված տրանսսեքուալների՝ իրենց ձեռք բերած սեռին հակառակ սեռին պատկանող անձի հետ ամուսնանալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ պայմանավորվող պետությունների մեծամասնությունը թույլ էին տվել նման ամուսնությունները: Այնժամանակ, երբ երրորդ կողմի Կառավարությունը ներկայացրեց իր դիտարկումները, միայն երեք Պետություններ էին թույլ տվել նույնասեռ ամուսնությունների իրականացում և ևս երկուսի առաջարկներն այս կապակցությամբ քննակման փոուլում էին: Նույնասեռ ամուսնության հիմնահարցը վերաբերում է սոցիական, քաղաքական և կրոնական հակասությունների զգայուն ոլորտին: Կոնսենսուսի բացակայության պարագայում, Պետությունը օգտվում էր առանձնահատուկ ընդարձակ հայեցողության շրջանակից:
47. Ոչ կառավարական չորս կազմակերպություններ կոչ արեցին Դատարանի, օգտագործելով հնարավորությունը, ընդլայնել նույնասեռ զույգերի քաղաքացիական ամուսնության հնարավորությունը: Այն փաստը, որ տարբեր սեռերի պատկանող անձինք կարող էին ամուսնանալ, մինչ նույնասեռ զույգերը՝ ոչ, իրենից ներկայացնում էր վերաբերմունքի տարբերություն սեռական կողմնորշման հիման վրա: Հղում կատարելով Քարներն ընդդեմ Ավստրիայի գործին՝ (թիվ 40016/98, կետ 37, ՄԻԵԴ 2003‑IX) նրանք բերում էին փաստարկներ, որ նման տարբերությունը կարող էր միայն արդարացված լինել՝ ՙառանձնակի լուրջ հիմնավորումների առկայության դեպքում՚: Իրենց փաստարկում գոյություն չուներ նման որևէ հիմնավորում. նույնասեռ անձանց ամուսնական պայմանագրեր կնքման բացառումը չէր ծառայում չէր պաշտպանում ամուսնությունն ու ընտանիքը՝ ավանդական իմաստով: Նույնասեռ զուգընկերների ամսունության հնարավորություն տալը չէր արժեզրկում ամուսնությունը՝ ավանդական իմաստով: Ավելին՝ ամուսնության ինստիտուտը ենթարկվել էր զգալի փոփոխությունների և ինչպես Դատարանը վճռեց Քրիսթին Գուդվինի գործով (վկայակոչված կետ 98-ում) երեխաներ ծնելու անկարողությունն ինքնին չէր կարող համարվել ամուսնության իրավունքից զրկում: Ոչ կառավարական չորս կազմակերպություններն ընդունեցին, որ Քրիսթին Գուդվինի և ներկա գործի տարբերությունն ընկած է համաեվրոպական կոնսենսուսի առկա վիճակի հիմքում: Այնուամենայնիվ, նրանք բերում էին փաստարկներ, որ վերաբերմունքի տարբերության որևէ օբյեկտիվ և ողջախոհ հիմնավորման բացակայության պարագայում, ավել իքչ կշիռ պետք է տրվի համաեվրոպական կոնսենսուսին:
48. Վերջապես, շահույթ չհետապնդող չորս կազմակերպությունները վկայակոչեցին Հարավային Աֆրիկային Սահմանադրական դատարանին, Կանադայի Օնտարիո և Բրիթիշ Քլամբիա նահանգների Վճռաբեկ դատարաններին և Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա, Քնեքթիքութ, Այհովա և Մասաչուսեթս նահանգների Գերագույն դատարաններին, որոշում էին կայացրել, որ նույնասեռ զույգերին քաղաքացիական ամուսնության հնարավորությունից զրկելը խտրականության դրսևորում էր:
3. Դատարանի գնահատումը
ա. Ընդհանուր սկզբունքեր
49. Համաձայն Դատարանի սահմանած նախադեպային իրավունքի՝ 12-րդ հոդվածը ապահովում է տղամարդու և կնոջ ամուսնանալու և ընտանիք գտնելու հիմնարար իրավունքը: այդ իրավունքի իրականացումը բարձրացնում է անձնական, սոցիալական և իրավական հետևանքներ: Այն հանդիսանում է ՙպայմանավորվող Պետությունների ազգային օրենսդրությունների սուբյեկտ՚, սակայն նրանցում ներկայացված սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ կրճատեն այդ իրավունքը այն ձևով կամ այն չափով, որ վնաս հասցվի իրավունքի բուն էությանը (տես, Բ.-ն և Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 36536/02, կետ 34, 13-ը սեպտեմբերի 2005թ և Ֆ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գորխ, 18-ը դեկտեմբերի, 1987թ, կետ 32, Սերիա Ա թիվ 128):
50. Դատարանը նշում է հենց սկզբից, որ դեռևս հնարավորություն չէր ունեցել քննել, թե արդյո՞ք միևնույն սեռին պատկանող երկու անձինք կարող են ամուսնության իրավունք ունենալու պահանջ ներկայացնել: Այնուամենայնիվ, որոշ սկզբունքներ պետք է բխնեն տրանսսեքսուլներին վերաբերող՝ Դատարանի նախադեպային իրավունքից:
51. Մի շարք գործերում հարց էր բարձրացել, թե արդյո՞ք վիրահատված տրանսսքսուալին իր ձեռք բերած սեռին հակառակ սեռին պատկանող անձի հետ ամուսնության թույլտվության մերժումը հոդված 12-ի խախտում է: Իր ավելի վաղ նախադեպային իրավունքում Դատարանը որոշել էր, որն ավանդական ամուսնության գաղափարին կապվածությունը, որը ամրապնդում է հոդված 12-ը, սահմանում էր բավարար հիմնավորում պատասխանող Պետության կողմից ամուսնության նպատակով անձի սեռի որոշման կենսաբանական չափանիշի շարունակական ընդունման համար: Հետևաբար, ամուսնության իրավունքի իրականացման կարգավորումը ազգային օրենսդրության կողմից համարվեց պայմանավորվող Պետությունների լիազորությունների շրջանակում ընդգրված հարց (տեսմ Շեֆիլդի ու Հորշամի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 67, Քոսսին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 27-ը սեպտեմբերի 1990-ի, կետ 46, Սերիա Ա, թիվ 184, տես, նաև Ռիսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 17-ը հոկտեմբեր, 1986, կետ 49-50, Սերիա Ա թիվ 106):
52. Վերոնշյալ Քրիսթին Գուդվին գործում (վկայակոչված վերևում, կետ 100-104) Դատարանը շեղվեց այդ նախադեպային իրավունքից. այն համարեց, որ հոդված 12-ում օգտագործված պայմանները, որոնք վերաբերում էին տղամարդու և կնոջ ամուսնության իրավունքին այլևս չպետք է հասկացվի որպես սեռի որոշում զուտ կենսաբանական չափանիշներով: Այս համատեքստում Դատարանը նշեց, որ Կոնվենցիայի ընդունումից ի վեր տեղի էին ունեցել խոշոր սոցիալական փոփոխություններ ամուսնության ինստիտուտում: Ավելին՝ այն հղում կատարեց Եվրամիության հիմնարար ազատությունների մասին խարտիային, որ շեղվել էր հոդված 12-ի ձևակերպումից: Վերջապես, Դատարանը նշեց եղել էր տրանսսեքուալ ամուսնությունների լայնատարած ընդունում՝ ըստ իրենց ձեռք բերած սեռի: Վերջում Դատարանը որոշեց, որ վիրահատությունից հետ ըստ իր ձեռք բերած սեռի տրանսսեքսուլների ամուսնության անհնարինությունը Կոնվենցիայի 12-րդ հոդվածի խախտում էր:
53. Երկու հետագա գործերը հետաքրքրություն են ներկայացնում ներկա համատեքստում. (Փարին ընդդեմ Միացյալ Թագավորության գորխը, թիվ 42971/05, ՄԻԵԴ 2006‑XV և Ռ.-ն և Ֆ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 35748/05, 28-ը նոյեմբերի, 2006թ): Երկու դեպքերում էլ դիմողները ամուսնացած զույգեր էին՝ կին և վիրահատությունից հետո տղամարդուց կին դարձած տրանսսեքսուալ: Նրանք, ի թիվս այլ բաների, բողոքում էին, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նրանցից պահանջվում էր վերջ դնել իրենց ամուսնությանը, եթե երկրորդ դիմողը ցանկանար ստանալ իր սեռի փոփոխության լրիվ իրավական ճանաչումը: Դատարանը չեղյալ հայտարարեց բողոքը՝ որպես բացահայտորեն թույլ հիմնավորված: Այն նշեց, որ ներպետական օրենսդրությունը միայն թույլատրում էր ամուսնություն հակառակ սեռի անձանց միջև՝ անկախ այն բանից, թե նման սեռը բխում էր այն ի ծնե վերագրելուց, թե ճանաչման ընթացակարգով մինչդեռ նույնասեռ ամուսնություններ չէին թույլատրվում: Նմանապես, հոդված 12-ը սահմանում էր ամուսնության ավանդական հասկացությունը՝ տղմարդու և կնոջ միջև ամուսնությունը: Դատարանը ընդունում էր, որ մի շարք պայմանավորվող Պետություններ ընդլայնել են ամուսնության հնարավորությունը նույնասեռ զուգընկերների միջև, սակայն շարունակեց՝ ասելով, որ դա արտացոլում էր իրենց սեփական տեսլականը իրենց հասարակություններում ամուսնության դերի վերաբերյալ և չէր գալիս 1950թ պայմանավորվող Պետությունների կողմից Կոնվենցիայում առաջադրված հիմնարար իրավունքի մեկնաբանությունից: Դատարանը եզրակացրեց, որ նախապես գոյություն ունեցող ամուսնությունների դեպքում սեռի փոփոխության ազդեցությունների կարգավորման ձևերը և ուղղությունները ընկնում է Պետությունների հայեցողության շրջանակի մեջ: Ի լրումն, այն համարում էր, որ եթե նախընտրեն բաժանվել՝ թույլ տալու տրանսսեքսուալ զուգընկերոջը ստանալու ամբողջական ճանաչում, այն փաստը, որ դիմողները ունեցել էին քաղաքացիական զուգընկերության պայմանագիր ստորագրելու հնարավորություն նպաստում էր բողոքի առարկա սեռի ճանաչման ռեժիմի համարժեքությանը:.
բ. Կիրառելիությունը ներկա գործում
54. Դատարանը նշում էր, որ 12-րդ հոդվածը շնորհում էչ ամուսնության իրավունք ՙտղամարդկանց և կանանց՚: Ֆրանսիական տարբերակը սահմանում է, որ « l’homme et la femme ont le droit de se marier »: Ավելին՝ 12-րդ հոդվածը շնորհում էր ընտանիք հիմնելու իրավունք:
55. Դիմողները փաստարկում էին, որ ձևակերպումը չէր կարող անհրաժեշտաբար ենթադրել, տղամարդը կարող էր ամուսնանալ միայն կնոջ հետ և հակառակը: Դատարանը նշում է, որ, առանձին դիտարկված, 12-րդ հոդվածի ձևակերոպումը հնարավոր է մեկնաբանել այնպես, որ չբացառցի ամուսնությունը երկու տղամարդու կամ երկու կնոջ միջև: Այնուամենայնիվ, ի հակառակ՝ Կոնվենցիայի բոլոր այլ հիմնարար հոդվածները շնորհում են իրավունքներ և ազատություններ ՙյուրաքանչյուրին՚ կամ հայտարարում են որ ՙորևէ մեկը՚ չպետք է ենթարկվի որևէ տեսակի արգելված վերաբերմունքի: 12-րդ հոդվածի ձևակերպման ընտրությունը, այսպիսով, պետք է համարվի որպես միտումնավոր: Ավելին պետք է հաշվի առնվի այնպատմական համատեքստը, որում Կոնվենցիան ընդունվեց: 1950-ականներին ամուսնության տակ հստակորեն հասկացվում էր ավանդական իմաստով՝ որպես տարբեր սեռի պատկանող զուգընկերների միջև միություն:
56. Ինչ վերաբերում է ամուսնության իրավունքին և ընտանիք հիմնելու իրավունքին, Դատարանն արդեն որոշել էր, որևէ զույգի հղիանալու կամ ծնող դառնալու անկարողությունը չի կարող ինքնին համարվել ամուսնության իրավունքից զրկում (Քրիսթին Գուդվինի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 98): Այնուամենայնիվ, այս եզրահանգում թույլ չի տալիս որևէ եզրակացության գալ նույանասեռ ամուսնության հարցի վերաբերյալ:
57. Ամեն դեպքում դիմողները չեն հենվում հիմնականում հոդված 12-ի տեքստային մեկնաբանության վրա: Ըստ էության նրանք հիմնվում են Դատարանի նախադեպային իրավունքի վրա՝ համաձայն որի՝ Կոնվենցիան կենդանի փաստաթուղթ է, որը պետք է մեկնաբանվի՝ մերօրյա պայմանները հաշվի առնելով (տես Ի.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 43546/02, կետ 92, ՄԻԵԴ 2008թ ‑..., և Քրիսթին Գուդվինի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 74-75). Դիմողների փաստարկներում 12-րդ հոդվածը ներկա պայմաններում պետք է ընթերցվի՝ որպես նույնասեռ զուգերին ամուսնության հնարավորության շնորհում կամ, այլ կերպ ասած, անդամ-պետություններին իրենց ազգային օրենսդրության մեջ նման հնարավորություն սահմանելու պարտավորեցում:
58. Դատարանը համոզված չէր դինողների փաստարկներով: Չնայած, ինչպես այն նշել է Քրիսթին Գուդվինի գործում, ամուսնության ինստիտուտը ենթարկվել էր մեծ սոցիալական փոփոխությունների Կոնվենցիայի ընդունումից ի վեր, Դատարանը նշում է, որ գոյություն չունի համաեվորպական կոնսենսուս նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ: Ներկայումս ոչ ավելի, քան վեց երկիր Կոնվենցիան ստորագրած երկրներից թույլ են տալիս նույնասեռ ամուսնությունները (տես, վերոնշյալ 27 կետը):
59. Պատասխանող Կառավարությունը ինչպես նաև երրորդ կողմի կառավարությունը իրավացիորեն նշեցին, որ ներկա գործը պետք է տրաբերվի Քրիսթին Գուդվինի գործից: Այդ գործում (վկայակոչված է վերևում, կետ 103-ում) Դատարանը ընկալել է իրենց ձեռք բերած սեռի համաձայն տրանսսեքսուալների ամուսնության ստանդարտների մերձեցում: Ավելին՝ Քրիսթին Գուդվինի գործը վերբերվում էր այն զույգերի ամուսնությանը, ովքեր ունեն տարբեր սեռեր, եթե սեռը սահմանվում է ոչ որպես զուտ կենսաբանական չափանիշ, այլ հաշվի առնելով այլ գործոններ՝ ներառյալ զուգընկերներից մեկի սեռափոխությունը:
60. Վերադառնալով Կոնվենցիայի 12-րդ հոդվածի և Եվրամիության հիմնարար իրավունքների խարտիայի (Խարտիա), 9-րդ հոդվածի համեմատությանը՝ Դատարանն արդեն նշել է, որ վերջինս միտումնավոր հղում չէր կատարել տղամարդուն և կնոջը (տես, Քրիսթին Գուդվինի գործը, վկայակոչված վերևում, կետ 100-ում): Խարտիայի մեկնաբանությունը, որ իրավական առումով դարձել է պարտադիր 2009թ, պնդում է, որ 9-րդ հոդվածի շրջանակներն ավելի լայն են, քան մարդու իրավունքների այլ գործիքների համապատասխան հոդվածները (տես, վերոնշյալ կետ 25-ը վերևում): Միևնույն ժամանակ, ներպետական իրավունքին վկայակոչելը արտացոլում է ազգային իրավական ակտերի բազմազանությունը՝ սկասած նույնասեռ ամուսնությունների թույլտվությունից մինչև դրանց հստակ արգելումը: Հղում կատարելով ազգային օրենսդրությանը՝ Խարտիայի 9-րդ հոդվածը նույնասեռ ամուսնությունների թույլտվության մասին որոշումը թողնում է Պետությունների հայեցողությանը: Մեկնաբանության ձևակերպմամբ՝ ՙ... կարելի փաստարկել, որ գոյություն չունի որևէ արգելք ընդունելու նույնասեռ հարաբերությունները ամուսնության համատեքստում: Այնուամենայնիվ, չկա որևէ հստակ պահանջ, որ ներպետական օրենսդրությունը պետք է նպաստի նման ամուսնություններին՚:
61. Հետևաբար, ելնելով Խարտիայի 9-րդ հոդվածից, Դատարանն այլևս հաշվի չէր առնելու, որ 12-րդ հոդվածով սահմանված ամուսնության իրավունքը բոլոր համագամանքներում սահմանափակվեր միայն հակառակ սեռերի պատկանող անձանց միջև ամուսնությամբ: Հետևաբար, չի կարելի ասել, որ 12-րդ հոդվածը կիրառելի էր դիմողների բողոքի համար: Այնուամենայնիվ, կոնկրետ իրավիճակում նույնասեռ ամուսնությունների թույլտվության հարցը թողնված պայմանավորվող Պետությունների ազգային օրենսդրությունների կարգավորմանը:
62. Այս կապակացությամբ Դատարանը նշում է, որ ամուսնությունը ամուսնությունն ունի խոր սոցիալական և մշակութային բովանդակություն և ենթատեքստ, որը հասարակությունից հասարակություն կարող է տարբեր լինել: Դատարանը մեկ անգամ ևս հայտնում է, որ այն չպետք է շտապի փոխարինել իր առկա վճիռը ազգային իշխանությունների վճռով, որոնք լավագույնս կարող են գնահատել հասարակության կարիքները և արձագանքել դրանց (տես, Բ.-ն և Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը՝ վկայակոչված վերևում, կետ 36):
63. Որպես եզրակացություն, Դատարանը գտնում է որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը չի որպես պարտականություն չի պարտավորեցնում պատասխանող Կառավարությանը՝ նույնասեռ զույգերին, ինչպիսիք դիմողներն են, շնորհելու ամուսնության հնարավորություն:
64. Հետևաբար, Կոնվենցիայի 12-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 14-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾԸ ՀՈԴՎԱԾ 8-Ի ՀԵՏ
65. Դիմողներ բողոք ներկայացրեցին 14-րդ հոդվածի համաձայն՝ համակցված Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, առ այն, որ իրենց սեռական կողմնորշման պատճառով իրենց նկատմամբ ցուցաբերվել էր խտրական վերաբերմունք, քանի որ նրանք մերժվել էին ամուսնության իրավունք ունենալուց և չունեին իրենց հարաբերությունները ճանաչել տալու որևէ այլ հնարավորություն՝ նախքան գրանցված զուգընկերության մասին ակտի ուժի մեջ մտնելոը: Հոդված 8-ը սահմանում է.
ՙ1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, ... նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով՚:
Հոդված 14-ը սահմանում է.
ՙՍույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՚:
Ա. Ընդունելիությունը
1. Ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառումը
66. Կառավարությունն իր գրավոր նշումների մեջ փաստարկ ներկայացրեց, որ ներպետական մարմիններին դիմողները բացառապես բողոք էին ներկայացրել ամուսնության անհնարինության վերաբերյա: Դատարան ներկայացված իրենց գանգատում հստակորեն կամ անհստակ բարձրացված ցանկացած այլ տեսակետ, ինչպիսին է իրենց հարաբերությունների որևէ այլընտրանքային իրավական ընդունման հարցը, պետք է հայտարարվի անընդունելի՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցներ չսպառելու պատճառով: Այնուամենայնիվ, Կառավարությունը հստակորեն առաջ չտարավ իր փաստարկը Դատարան ներկայացված իրենց բանավոր դիմումում: Հակառակը՝ նրանք հայտարարեցին, որ գրանցված զուգընկերության հարցը կարող էր ներհատուկ համարվել ներկա գնագատին:
67. Դիմողները վիճարկեցին Կառավարության՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցներ չսպառելու փաստարկը՝ պնդելով հատկապես, որ որպես նույնասեռ զույգ խտրականության ենթարկվելու ասպեկտը կազմել էր իրենց բողոքի մի մասը և որ նաև իրենք հենվել էին Դատարանի նախադեպային իրավունքի վրա՝ իրենց սահմանադրական բողոքում ելնելով 8-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածից:
68. Դատարանը մեկ անգամ կրկնում է, որ Կոնվենցիայի 35 հոսվածի 1-ին կետը պահանջում է, որ բողոքները, որոնք հետագայում նախատեսվում են ներկայացվել Ստրասբուրգ, պետք է ներկայացվեն համապատասխան ներպետական մարմիններին, առնվազն ըստ էության և համապատասխան պաշտոնական պահանջների և ներպետական օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետում (տես, Ակդիվարն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 16-ը սեպտեմբերի, 1996թ, կետ 66, Վճիռների և Որոշումների Զեկույցներ, 1996‑IV):
69. Ներկա գործում ներպետական դատավարությունները վերաբերում էին դիմողների ամուսնությունը թույլատրելու իշխանությունների մերժմանը: Քանի որ գրանցված զուգընկերության հնարավորությունը գոյություն չուներ այդ ժամանակ, դժվար է տեսնել, թե ինչպես կարող էին դիմողները բարձրացնել իրենց զուգընկերության ճանաչման հարցը, բացի ամուսնական պայմանագիր կնքելուց: Հետևաբար սահմանադրական բողոքը նույնպես կենտրոնացած էր ամուսնության հնարավորության բացակայության վրա: Այնուամենայնիվ, նրանք, առնվազն ըստ էության, նաև բողոքում էին իրենց հարաբերությունները օրենքով ճանաչել տալու որևէ այլ միջոցների բացակայության վերաբերյալ: Այսպիսով Սահմանադրական դատարանը կարող էր զբաղվել այդ հարցով, և իրականում, շարտ կարճ արեց այդ՝ չնայած հայտարարելով միայն, որ օրենսդրին է վերապահվում քննության առնել, թե որո բնագավառում է օրենքը թույլ տվել հնարավոր խտրականություն նույնասեռ զուգընկերների նկատմամբ՝ վերապահելով որոշ իրավունքներ միայ ամուսնացած զույգերին: Այս հանգամանքներում Դատարանը համոզված է, որ դիմողները բավարարել են ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու պահանջը:
70. Ամեն դեպքում Դատարանը համաձայն է Կառավարության հետ, որ այլընտրանքային իրավական ճանաչումը սերտորեն կապված է ամուսնության հնարավորության բացակայության խնդրի հետ, որ այն ներհատուկ է ներկա գանգատին:
71. Որպես եզրակացություն, Դատարանը մերժում է Կառավարության փաստարկը, որ դիմողները չէին սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները՝ 8-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի համաձայն իրենց բողոքը ներկայացնելիս:
2. Դիմողների՝ տուժողի կարգավիճակը
72. Դատարան ներկայացրաց իրենց բանավոր դիմումներում Կառավարությունը նաև բարձրացրեց այն հարցը, թե արդյո՞ք դիմողները դեռևս կարող էին պնդել իրենց՝ ենթադրյալ խախտման զոհ լինելը Գրանցված զուգընկերության մասին ակտի ուժի մեջ մտնելուց հետո:
73. Դատարանը կրկին հայտնում է, որ որպես տուժող դիմողի կարգավիճակը կարող է կախված լինել ներպետական մակարդակում շնորհված փոխհատուցումից այն փաստերի հիման վրա, որի շուրջ նա բողոք է ներկայացրել Դատարան և այն բանի հիման վրա, թե արդյո՞ք տեղական իշխանությունները հստակորեն կամ ըստ էության ճանաչել են Կոնվենցիայի դրույթների խախտումը: Միայն այն դեպքում, երբ այս երկու պայմանները բավարարված են, Կոնվենցիայի լրացուցիչ բնույթը դադարում է քննել գանգատը (տես, օրինակ, Սքորդինոն ընդդեմ Իտալիայի, թիվ 36813/97, ՄԻԵԴ 2003‑IV):
74. Ներկա գործում Դատարանը պարտավոր չէ քննության առնել, թե արդյո՞ք առաջին պայմանը իրականացվել է, քանի, որ երկրորդ պայմանը չի բավարարվել: Կառավարությունը հասկացնել է տվել, որ Գրանցված զուգընկերության մասին ակտը ներկայացվել էր, որպես քաղաքականության ընտրություն, որպեսզի իրականացներ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը (տես, ստորև կետ 80-ը): Հետևաբար տվյալ Ակտի ներածությունը չի կարող համարվել որպես դիմողների կողմից ենթադրովող՝ Կոնվենցիայի խախտման ճանաչում: Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության փաստարկը առ այն, որ դիմողներն այլևս չեն կարող պահանջ ներկայացնել որպես տուժած Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի խախտման արդյունքում:
3. Եզրակացություն
75. Դատարանը, կողմերի ներկայացրած փաստարկների լույսի ներքո, գտնում է, որ բողոքը բարձրացնում է Կոնվենցիայի շրջանակում փաստի և օրենքի լուրջ խնդիրներ, որոնց սահմանումը պահանջում է գործի հատկանիշների քննություն: Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ այս բողոքը բացահայտորեն թույլ հիմնավորված չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի կետ 3-ի իմաստով: Այն անընդունելի հայտարարելու որևէ այլ հիմք չի հաստատվել:
Բ. Գործի հատկանիշները
1. Կողմերի փաստարկները
76. Դիմողմերը պնդում էին , որ իրենց բողոքի հիմքը այն էր, որ իրենք ենթարկվել էին խտրականության որպես նույնասեռ զույգեր: Համաձայնելով Կառավարության հետ 8-րդ հոդվածի՝ 14-րդ հոդվածի հետ համակցված կիրառելու վերաբերյալ՝ նրանք պնդեցին, որ ինչպես սեռեր միջև տարբերությունը, այնպես էլ սեռական կողմնորոշումների միջև տարբերությունները պահանջում էին առանձնահատուկ լուրջ պատճառներ հիմնավորման համար: Դիմողի փաստարկում Կառավարությունը չէր ներկայացրել նրանց ամուսնության հնարավորություն տալը բացառելու որևէ նման պատճառ:
77. Դատարանի կողմից Քարների գործով վճռից (վկայակոչված է վերևում, կետ 40) հետևում է, որ ավանդական ընտանիքի պաշտպանությունը ծանրակշիռ և օրինական պատճառ էր, սակայն պետք է ցույց տրվեր, որ տվյալ տարբերությունն անհրաժեշտ էր նաև այդ նպատակին հասնելու համար: Դիմողների պնդումներում որևէ բան ցույց չէր տալիս, որ նույնասեռ զույգերի ամուսնության հնարավորությունից զրկելը անհրաժեշտ էր ավանդական ընտանիքի պաշտպանության համար:
78. Իրենց բանավոր դիմումում, արձագանքելով Գրանցված զուգընկերության մասին ակտին, դիմողները փաստարկ ներկայացրեցին, որ մնացած տարբերությունները մի կողմից ամուսնության, մյուս կողմից՝ գրանցված զուգընկերության միջև դեռևս մնում էր խտրական վերաբերմունք: Նրան նշեցին, որ մասնավորապես Գրանցված զուգընկերության մասին ակտը հնարավորություն չէր տալիս նշանադրության, որ իտարբերություն ամուսնությունների՝ գրանցված զգուգընկերությունը ստորագրվում էր ոչ թե Անձնական կարգավիճակի հարցերով գրասենյակում, այլ այլ Շրջանային վարչական մարմնում, որ զուգընկերոջ ապօրինի մահվան դեպքում գոյություն չուներ փոխհատուցման իրավունք և որ անհստակ էր, թե արդյո՞ք որոշակի արտոնություններ, որոնք շնորհվում էին ՙընտանիքներին՚ կշնորվեին նաև գրանցված զուգընկերներին և նրանցից մեկի երեխաներին, ովքեր ապրում էին ընդհանուր տնային տնտեսությունում: Չնայած սեռական կողմնորոշման հիքով տարբերությունները պահանջում էին առանձնահատուկ ծանրակշիռ պատճառաբանություններ, Կառավարության կողմից չներկայացվեց նման որևէ պատճառաբանություն:
79. Կառավարությունը ընդունեց, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ կիրառելի էր: Մինչ այժմ Դատարանի նախադեպային իրավունքը նույնասեռական հարաբերությունները դասել էր ՙմասնավոր կյանք՚ հասկացության տակ, սակայն կարող էին լինել լավ պատճառներ հատեղ ապրող նույնասեռ զույգերի հարաբերությունները ներառել ՙընտանեկան կյանքի՚ շրջանակում:
80. Կապված 8-րդ հոդվածին համակցված 14-րդ հոդվածի պահանջների հետ՝ Կառավարությունը պնդում էր, օրենսդրի հայեցողության շրջանակից էր բխում, թե արդյո՞ք նույնասեռ զույգին պետք է, ամուսնությունից բացի այլ ձևերով, տրվի իրենց հարաբերությունները օրենքի ուժով ճանաչել տալու հնարավորություն, թե՝ ոչ: Ավստրայի օրենսդիր մարմինը կատարել էր քաղաքականության ընտրություն՝ նույնասեռ զույգերին տալով նման հնարավորություն: Գրանցված զուգընկերության մասին ակտով, որն ուժի մեջ մտավ 2010թ հունվարի 1-ից, նույնասեռ զուգընկերները կարող էին զուգընկերության պայմանագիր ստորագրել, որը նրանց համար ապահովում էր ամուսնությանը շատ նման կարգավիճակ: Նոր օրենքն ընդգրկում էր բազում բնագավառեր, ինչպիսիք են ՝ քաղաքացիական և քրեական իրավունքը, աշխատանքային, սոցիալական և սոցիալական ապահովագրության իրավունք, հարկային իրավունք, վարչական իրավունք, տվյալների պաշտպանության և հանրային ծառայության իրավունք, անձնագրային և գրանցման հարցեր, ինչպես նաև օտարերկրացիների իրավունք:
2. Երրորդ կողմի ներկայացրած փաստարկները
81. Ինչ վերաբերում է 8-րդ հոդվածի կիրառելիությանը, երրորդ կողմի Կառավարությունը ներկայացրեց, որ չնայած Դատարանի գործող նախադեպային իրավունքը չէր համարում, որ նույնասեռ հարաբերությունները ընկնում են ՙընտանեկան կյանք՚ հասկացության մեջ, այն չպետք է բացառվի ապագայում: Այնուամենայնիվ, 8-րդ հոդվածը՝ համակցված 14-րդ հոդվածի հետ, չպետք է մեկնաբանվի այնպես, որ նույնասեռ ամուսնության հնարավորության կամ նույնասեռ զուգընկերության ճանաչման իրավական այլընտրանքային ձևի ստեղծման պահանջ ներկայացնի:
82. Վերաբերմունքի այդ տարբերեության հիմնավորման հետ կապված՝ երրորդ կողմի Կառավարությունը վիճարկեց դիմողների փաստարկը, որը վերցված էր Դատարանի՝ Քարների գործով վճռից: Այդ գործում Դատարանը եզրակացրել էր, որ նույնասեռ զուգընկերներին Վարձակալության մասին ակտով տարբեր սեռերի պատկանող զույգերին վերապահված պաշտպանությունից զրկելը անհարաժեշտ չէր անվանդական իմաստով ընտանիիք պաշտպանության օրինական նպատակին հասնելու համար: Ներկա գործում խնդիրն այլ էր. վտանգի տակ էր գտնվում ամուսնության կամ այլընտրանքային իրավական ճանաչման հնարավորության հարցը: Տարբեր սեռերի պատկանող զուգընկերների և նույնասեռ զուգընկերների միջև վերաբերմունքի առանձնահատուկ տարբերությունը առաջադրվել էր Կոնվենցիայի 12-րդ հոդվածով:
83. Վերջապես երրորդ կողմի Կառավարությունը փաստարկ ներկայացրեց, որ Միացյալ Թագավորության 2004թ Քաղաքացիական զուգընկերության մասին ակտը, որը ուժի մեջ մտավ 2005թ դեկտեմբերից, նույնասեռ զույգերի համար ներկայացրեց գրանցված զուգընկերությանը համակարգ: Այնուամենայնիվ նշված ակտը ներկայացվեց որպես քաղաքականության ընտրություն, որպեսզի խթանի սոցիալական արդարությունն ու հավասարությունը, մինչդեռ այն չէր համարում, որ Կոնվենցիան նման հնարավորություն ապահովելու պարտականություն էր պարտադրում: Կառավարության տեսանկյունից այս դիրքորոշումը աջակցություն է ստացել Դատարանի կողմից Քորթենն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռով (թիվ. 4479/06, 4-ը նոյեմբերի, 2008թ):
84. Ոչ կառավարական չորս կազմակերպությունները իրենց համատեղ մեկնաբանության մեջ հայտարարում էին, որ Դատարանը պետք է որոշում կայացներ այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք համատեղ բնակվող զուգընկերների նույնասեռ հարաբերությունը ընկնու՞մ էր ՙընտանեկան կյանք՚ հասկացության տակ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Նրանք նշեցին, որ հարցը բաց էր թողնվել Քարների գործում (վկայակոչված է վերևում, կետ 33): Նրանք փաստարկ էին ներկայացնում, որ մինչ այժմ ընդհանուր առմամբ ընդունված էր, նույնասեռ զույգերն երկարաժամկետ էմոցիոնալ և սեռական հարաբերություններ հաստատելու միևնույն կարողությունը, ինչպես տարբեր սեռերի պատկանող զույգերը և այդպիսով, ինչպես տարբեր սեռերի պատկանող զույգերը ունեին իրենց հարաբերությունը օրենքո ճանաչելու նույն կարիքներերը:
85. Այն դեպքում, երբ Դատարանը չի համարում, որ 12-րդ հոդվածը պայմանավորվող Պետություններից պահանջում էր նույնասեռ զուգընկերներին շնորհել ամուսնության հնարավորություն, այն պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյո՞ք 8-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի համաձայն կար նույնասեռ զուգընկերության իրավական ճանաչման այլընտրանքային միջոցների ապահովման պարտականություն:
86. Ոչ կառավարական կազմակերպություններն այդ հարցին տվեցին դրական պատասխան. առաջին՝ նույնասեռ զույգերին ամուսնության հետ կապված կոնկրետ իրավունքներից և պարտականություններից զրկելը (ինչպես օրինակ` կերակրողին կորցրածի թոշակի իրավունք) առանց նրանց այլընտրանքային որևէ միջոցի հնարավորություն տալու, կհանգեցներ անուղղակի խտրականության (տես, Թիլմենսոսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ], թիվ 34369/97, կետ 44, ՄԻԵԴ 2000-IV): Երկրորդ՝ նրանք համաձայնեցին Քարների գործից վեցված՝ դիմողների փաստարկի հետ (վկայակոչված վերևում): Երրորդ՝ նրանք պնդեցին, որ համաեվրոպական կոնսենսուսի վիճակը մեծապես աջակցել է այն գաղափարին, որ անդամ-պետությունները պարտավորություն ունեին ապահովել եթե ոչ ամուսնության հնարավորություն, ապա իրավական ճանաչման այլընտրանքային միջոցներ: Ներկայումս համարյա 40%-ը ունեն օրենսդրություն, որը թույլ է տալիս նույնասեռ զույգերին գրանցել իրանց հարաբերությունները որպես ամուսնություն կամ այլընտրանքային անվանմամբ (տես, վերոնշյալ կետ 27-28):
3. Դատարանի գնահատումը
ա. 14-րդ հոդվածի կիրառելիությունը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ
87. Դատարանը զբաղվել է մի շարք գործերով, որոնք վերաբերել են խտրականությանը՝ սեռական կողմնորոշման պատճառով: Որոշ մասը քննվել են միայն 8-րդ հոդվածով՝ մասնավորապես այնպիսի գործեր, որոնք վերաբերում էին քրեական օրենսդրությամբ մեծահասակների միջև նույնասեռ հարաբերությունների արգելմանը (տես, Դաջոնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 22-ը հոկտեմբերի, 1981թ, Սերիա Ա, թիվ 45, Նորիսն ընդդեմ Իռլանդիայի գործը, 26-ը հոկտեմբերի, 1988թ, Սերիա Ա, թիվ142 և Մոդինոսն ընդդեմ Կիպրոսի գործը, 22-ը ապրիլի, 1993թ, Սերիա Ա, թիվ 259) և նույնասեռականների հեռացումը զինված ուժերից (տես, Սմիթն ու Գրեյդին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 33985/96 և 33986/96, ՄԻԵԴ 1999‑VI): Մյուս գործերը քննվել են 14-րդ հոդվածով՝ համակցված 8-րդ հոդվածի հետ: Սրանք, ի թիվս այլոց, ներառում էին նույնասեռակների վերաբերյալ քրեական օրենսդրությամբ վերապահված չափահասության տարբեր տարիքներ նույնասեռ հարաբերությունների համար (Լ.-ն և Վ.-ն ընդդեմ Ավաստրայի գործը, թիվ 39392/98 և 39829/98, ՄԻԵԴ 2003‑I), ծնողական իրավունքների վերագրումը (Սալգուեյրո դա Սիլվա Մաւտան ընդդեմ Պորտուգալիայի գործը թիվ 33290/96, ՄԻԵԴ 1999‑IX), երեխա որդեգրելու թույլտվությունը (Ֆղիթեն ընդդեմ Ֆրանսիայի գործը, թիվ 36515/97, ՄԻԵԴ 2002-I և Ի.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի վկայակոչված վերևում) և մահացած զուգընկերոջ վարձակալական իրավունքի իրավահաջորդը դառնալու իրավունքը (Քարների գործը՝ վկայակորված վերևում):
88. Ներկա գործում դիմողները իրենց բողոքը ձևակերպել են, 8-րդ հոդվածի հետ համակցված՝ 14-րդ հոդվածի համաձայն: Դատարանը պատշաճ է համարում հետևել այդ մոտեցմանը:
89. Ինչպես Դատարանը հետևողականորեն նշել է, 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և նրա արձանագրությունների այլ հիմնարար դրույթները: Այն չի կարող գործել ինքնուրույն, քանի որ այն ազդեցություն ունի միայն՝ կապված այդ դրույթների կողմից երաշխավորված ՙիրավունքներին և ազատություններին՚: Չնայած 14-րդ հոդվածի կիրառում չի ենթադրում այդ դրույթների խախտու, և այդ չափով այն ինքնուրույն է, նրա կիրառության համար տեղ որևէ տեղ չկա, մինչև խնդրո առարկա փաստերը չընկնեն վերջինիս մեկ կամ մի քանի շրջանակի մեջ (տես, օրնակ, Ի.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործը՝ վկայակոչված վերևում, կետ , Քարների գործը՝ վկայակոչված վերևում կետ 32 և Պետրովիչն ընդդեմ Ավստրայի գործը, 27-ը մարտի 1998թ, կետ 22, Զեկույցներ 1998‑II):
90. Անվիճելի է ներկա գործում, որ նույնասեռ զուգընկերների հարաբերությունը, ինչպիսին դիմողներինն է, ընկնում է ՙանձնական կյանք՚ հասկացության տակ՝ հոդված 8-ի իմաստով: Այնուամենայնիվ, կողմերի մեկնաբանությունների լույսի ներքո Դատարանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյո՞ք նրանց հարաբերությունը նաև ներկայացնում է ՙընտանեկան կյանք՚, թե՝ ոչ:
91. Դատարանը մեկ անգամ ևս կրկնեց իր կողմից հաստատված նախադեպային իրավունքը՝ կապված տարբեր սեռերի պատկանող զույգերի հետ՝ մասնավորպես այն որ այս դրույթի ներքո ընտանիք հասկացությունը չի սահմանափակվում միայն ամուսնության վրա հիմնված հարաբերություններով և կարող է ընդգրկել դե ֆակտո ՙընտանեկան՚ կապերը, երբ կողմերն ապրում են միասին արտաամուսնական կյանքով: Նման հարաբերություններից ծնված երեխան օրենքի ուժով՝ ipso jure այդ ՙընտանիքի՚ մասն է այդ պահից և իր ծննդյան բուն փաստով (տես, Էլշոլզն ընդդեմ Գերմանիայի գործը [ՄՊ], թիվ 25735/94, կետ 43, ՄԻԵԴ 2000‑VIII, Քիգենն ընդդեռ Իռլանդիայի գործը, 26-ը մայիսի, 1994թ, կետ 44, Սերիա Ա, թիվ 290 նաև Ջոնսթոնն ու այլոք ընդդեմ Իռլանսիայի գործը, 18-ը դեկտեմբերի, 1986, կետ 56, Սերիա Ա. թիվ 112):
92. Ի հակառակ՝ Դատարանի նախաադեպային իրավունքը ընդունել է միայն, որ նույնասեռ անձանց միջև էմոցիոնալ և սեռակա հարաբերությունները ներկայացնում է ՙանձնական կյանք՚, սակայն չի եզրակացրել, որ այն ներկայացնում ՙընտանեկան կյանք՚, նույնիսկ այն դեպքերում, երբ վտանգի տակ է եղել համատեղ բնակվող զուգընկերների երկարատև հարաբերությունները: Գալով այդ եզրակացության՝ Դատարանը նշել է, որ չնայած եվրոպական մի շարք պետություններում նույնասեռականների միջև զուգընկերության կայուն դե ֆակտո իրավական և դատական ճանաչման աճող միտմանը՝ ելնելով պայմանավովող Պետությունների միջև փոքր ընդհանրության առկայությունից, սա դեռևս մի բնագավառ է, որտեղ նրանք օգտվում են հայեցողության մեծ շրջանակից (տես, Մաթա Էսթավեզն ընդդեմ Իսպանիայի գործը, թիվ 56501/00, ՄԻԵԴ 2001‑VI՝ հետագա վկայակոչումներով): Քարների գործով (վկայակոչված վերևում, կետ 33), որ վերաբերում էր նույնասեռ զուգընկերներից մահացածի վարձակալական իրավունքի փոխանցումը մյուս զուգընկերոջը, որն ընկնում էր ՙտուն՚ հասկացության տակ, Դատարանը հստակորեն բաց թողեց հարցը՝ արդյո՞ք գործը նաև վերաբերում էր դիմողի ՙանձնական և ընտանեկան կյանքին՚:
93. Դատարանը նշում է, որ սկսած 2001թ, երբ արձակվեց Մարթա Էսթևեզի գործով վճիռը, տեղի է ունեցել դեպի նույնասեռ զույգերը սոցիալական վերաբերմունքի արագ էվոլյուցիա շատ անդամ-պետություններում: Այդ ժամանակվանից ի վեր՝ զգալի թվով անդամ-պետություններ նույնասեռ զույգերին շնորհեցին իրավական ճանաչում (տես վերևու կետեր 27-30): ԵՄ օրենսդրության որոշ դրույթներ նույնպես արտացոլում են ՙընտանիք՚ հասկացության մեջ նույնասեռ զուգերին ներառելու աճող միտում (տես, վերոնշյալ կետ 26-ը):
94. Այս զարգացումը հաշվի առնելով՝ Դատարանը արհեստական է համարում պաշտպանել այն տեսակետը, որ հակառակ տարբեր սեռերի պատականող զույգերի, նույնասեռ զույգերը չեն կարող օգտվել ՙընտանեկան կյանքից՚՝ 8-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, դիմողների հարաբերությունները, համատեղ, կայուն զուգընկերությամբ ապրող նույնասեռ զույգը ընկնում է ՙընտանեկան կյանք՚ հակացության տակ հենց այնպես, ինչպես նույն իրավիճակում կլիներ տարբեր սեռերի պատկանող զույգի հարաբերությունը:
95. Դատարանը հետևաբար եզրակացնում է, որներկա գործի փաստերն ընկնում են ՙանձնական կյանք՚, ինչպես նաև ՙընտանեկան կյանք՚ հասկացության տակ՝ 8-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ կիրառելի է:
բ. Համապատասխանությունը 14-րդ հոդվածի հետ՝ 8-րդ հոդվածի հետ
96. Դատարանն իր նախադեպային իրավունքում սահմանեց, որ, որպեսզի հարցը բարձրացվի 14-րդ հոդվածի շրջանակներում, պետք է առկա լինի վերաբերմունքի տարբերություն անձանց միջև միանման իրավիճակներում: Վերաբերմունքի նման տարբերությունը խտրական է, եթե այն չունի որևէ օբյեկտիվ և ողջախոհ հիմնավորում, այլ կերպ ասած, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ եթե գոյություն չունի համարժեքության հիմնավորված հարաբերություն կիրառվող միջոցների և ակնկալվող նպատակի միջև: Պայմանավորվող Պետություններն օգտվում են հայեցողության շրջանակից, երբ գնահատում են, թե արդյո՞ք և ի՞նչ չափով են տարբերություններն այլ նմանատիպ իրավիճակներում արդարացնում վերաբերմունքի տարբերությունը (տես, Բերդնի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 60):
97. Մի կողմից Դատարանը շարունակաբար որոշել է, որ ճիշտ նույն կերպ ինչպես սեռերի միջև տարբերությունը, սեռական կոմնորոշումների միջև տարբերությունը պահանջում է առանձնահատուկ լուրջ պատճառներ՝ հիմնավորումների միջոցով (տես, Քարների գործը՝ վկայակոչված վերևում, կետ 37, Լ.-ն և Վ.-ն ընդդեմ Ավստրայի գործը, վկայակոչված վերևում, կետ 45 և Սմիթ և Գրեյդի գորխը՝ վկայակոչված վերևում կետ 90): Մյուս կողմից Կոնվենցիայի կողմ հանդիսացող Պետությանը թույլ էր տրվում հայեցողության լայն շրջանակ, երբ գործը վերաբերում էր տնտեսական կամ սոցիալական ռազմավարության ընդհանուր միջոցառումներին (տես, օրինակ, Սթեքն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 65731/01, կետ 52, ՄԻԵԴ 2006‑VI):
98. Հայեցողության շրջանակի չափը տարբերվում է ըստ հանգամանքների, խնդրո առարկայի և նախապատմության, այս առումով, համապատասխան գործոններից մեկը կարող է լինել պայմանավորվող Պետությունների օրենքների միջև ընդհանրության առակայությունը կամ բացակայությունը (տես, Պետրովիչի գործը՝՝ վկայակոչված վերևում, կետ 38):
99. Չնայած կոմերը հստակորեն չեն անդրադարձել այն հարցին, թե արդյո՞ք դիմողները եղել էին պաշաճորեն միևնույն իրավիճակում, ինչ որ տարբեր սեռերի պատկանող զույգերը՝ Դատարանը սկսելու էր այն ելակետից, որ նույնասեռ զույգեր՝ տարբեր սեռերի պատկանող զույգերի նման, կարող էին մտնել կայուն, հանձնառությունների վրա հիմնված հարաբերությունների մեջ: Հետևաբար, նրանք գտնվում են պաշաճորեն միևնույն իրավիճակում, ինչ որ տարբեր սեռերի պատկանող զույգերը՝ կապված իրենց հարաբերությունների իրավական ճանաչման և պաշտպանության իրենց կարիքի հետ:
100. Դիմողները փաստարկ ներկայացրեցին, որ ենթարկվել էին խտրականության՝ որպես նույնասեռ զույգեր, նախ՝ որ դեռևս չունեին ամուսնության հնարավորություն, երկրորդ՝ որ իրենց համար գոյություն չունեին իրավական ճանաչման այլընտրանքային միջոցներ՝ մինչև Գրանցված զուգընկերության մասին ակտի ուժի մեջ մտնելը:
101. Մինչ այժմ դիմողները վիճարկում են, որ եթե ընդգրկված չլիներ հոդված 12-ի մեջ, ապա ամուսնության իրավունքը կարող էր բխել 14-րդ հոդվածից՝ համակցված 8-րդ հոդվածի հետ: Դատարնը չի կարող կիսել նրանց տեսակետը: Այն կրկին նշեց, որ Կոնվենցիան պետք է ընթերցվի որպես ամբողջությունը և հետևաբար նրա հոդվածները պետք է մեկնաբանվեն մեկը մյուսի հետ ներդաշնակ (տես, Ջոնսթոնն ու այլոք գործը՝ վկայակոչված վերևում, կետ 57): Հաշվի առնելով վերևում հանգած եզրակացությունը՝ մասնավորապես, որ 12-րդ հոդվածը պայմանավորվող Պետություններին չի պարտավորեցնում նույնասեռ զուգընկերների շնորհել ամուսնության հնարավորություն, 14-րդ հոդվածը՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, լինելով առավել ընդհանրական նպատակ և շրջանակ ունեցող դրույթ, նույնպես չի կարող մեկնաբանվել որպես նման պարտականություն պարտադրող դրույթ:
102. Դառնալով դիմողների բողոքի երկրորդ մասին՝ մասնավորապես այլընտրանքային իրավական ճանաչման բացակայությանը, Դատարանը նշում է, որ գանգատը ներկայացնելու պահին նրանք Ավստրայի օրենսդրությամբ որևէ հնարավորություն չէր ուենեցել գրանցելու իրենց հարբերությունները: Այդ իրավիճակը պահպանվում էր, մինչև 2010թ հունվարի 1-ից Գրանցված զուգընկերության մասին ակտի ուժի մեջ մտնելը:
103. Դատարանը մեկ անգամ ևս հայտնում է այս կապակցությամբ, որ անհատական գանգատի հիման վրա սկսված դատավարությունները պետք է հնարավորինս սահմանափակվեին իրենց առջև դրված կոնկրետ գործի քննությամբ (տես, Ֆ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 31): Հաշվի հառնելով, որ ներկայումս դիմողները կարող են ստորագրել գրանցված զուգընկերության պայմանագիր, Դատարանը չի քննում, թե արդյո՞ք նույնասեռ զույգերի ճանաչման իրավական միջոցների բացակայությունը ներկայացնում է 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, եթե իրավիճակը դեռևս պահպանված լիներ այսօր:
104. Ներկա գործի հանգամանքներում մնում է քննել, թե արդյո՞ք պատասխանող Պետությունը պետք է դիմողների տրամադրած լիներ իրենց զուգընկերության իրավական պաշտպանության այլընտրանքային միջոցներ,ա վելի վաղ, քան դա արել էր:
105. Դատարանը չի կարող, բայց նշում է, որ նշմարվում է համաեվրոպական կոնսենսուս՝ ուղղված նույնասեռ զուգընկերների իրավական ճանաչմանը: Ավելին՝ այս միտումը զարգանում է արագ, վերջին տասնամյակում: Այնուամենայնիվ Պետությունների մեծամասնությունը դեռևս չի ապահովում նույնասեռ զուգընկերային հարաբերությունների իրավական ճանաչում: Խնդրո առարկա ոլորտը, հետևաբար, պետք է համարվի, իրավունքի զարգացման ոլորտ՝ առանց գոյություն ունեցող կոնսենսուսի, որտեղ Պետությունները նաև պետք է օգտվեն հայեցողության շրջանակից իրավական փոփոխությունների ներկայացման ժամանակահատվածում (տես, վերևում վկայակոչված Քորթենի գործը, տես նաև, Մ.Վ.-ն ընդդեմ Միացյակ թագավորության գործը, թիվ 11313/02, 23-ը հունիսի, 2009թ, երկուսն էլ վերաբերում են Միացյալ Թագավորությունում Քաղաքացիական զուգընկերության մասին ակտին):
106. Ավստրայի Գրանցված զուգընկերության մասին ակտը, որը ուժի մեջ էր մտել 2010թ հունվարի 1-ին, արտացոլում է վերոնշյալ էվոլյուցիան և այդպիսով հանդիսանում էր նշմավող համաեվրոպական կոնսենսուսի մաս: Չնայած ավստրիական օրենսդիրը առաջամարտի չէ, նրան չի կարելի նախատել Գրանցված զուգընկերությամ մասին ակտը ավելի վաղ չներկայացնելու հարցում (տես, mutatis mutandis, վերևում վկայակոչված Պետրովիչի գործը, կետ 41):
107. Վերջապես Դատարանը քննելու է դիմողների փաստարկը, որ նրանք դեռևս ենթարկվում են խտրականության որպես նույնասեռ զուգընկերներ՝ ամուսնության կարգավիճակով շնորհված որոշ տարբերությունների պատճառով մի կողմից և գրանցվածված զուգնկերության պատճառով՝ մյուս կողմից:
108. Դատարանը սկսում է վերոնշյալ իր եզրակացությունից, որ Պետությունները դեռևս ազատ են Կոնվենցիայի 12-րդ հոդվածով ինչպես նաև 14-րդ հոդվածով՝ համակցված 8-րդ հոդվածի հետ, վերապահել ամուսնության հնարավորությունը միայն տարբեր սեռերի պատկանող անձանց: Այնուամենայնիվ, դիմողներ ներկայացնում են փաստարկ, որ, եթե Պետությունը նախընտրում է նույնասեռ զուգընկերների տրամադրել ճանաչման այլընտրանքային միջոցներ, այն պարտավոր է նրանց շնորհել կարգավիճակ, որը տարբերվելով անվանմամբ, համապատասխանում է ամուսնության յուրաքանչյուր և ամեն առումներով: Ի հակառակ՝ այն համարում է, որ Պետությունները այլընտրանքային ճանաչման միջոցներով կոնկրետ կարգավիճակի շնորհման առումով օգտվում են հայեցողության լայն շրջանակից:
109. Դատարանը նշում է, որ Գրանցված զուգընկերության ակտը դիմողներին հնարավորություն է տալիս ստանալ շատ առումներով ամուսնությանը հավասար կամ նման իրավական կարգավիճակ (տես վերոնշյալ կետեր 18-23): Չնայած նյութական հետևանքների առումով առկան են միայն աննշան տարբերություններ՝ որոշ է ական տարբերություններ են մնում ծնողական իրավունքների առումով: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ այն համապատասխանում է այլ անդամ-պետություններում առկա միտումներին (տես վեոնշյալ կետեր 32-33): Ավելին՝ ներկա գործում Դատարանը չի քննելու այս տարբերություններից յուրաքանչյուրի մանրամասները: Օրինակ՝ քանի որ դիմողները չեն պնդել, որ իրենք անմիջականորեն ազդեցություն են կրել մնացած սահմանափակումներից, որոնք վերաբերում են արհեստական բեղմնավորմանը կամ որդեգրմանը, այդ գանգատի շրջանակներից դուրս է քննել, թե արդյո՞ք տարբերությունները հիմնավորված են, թե՝ ոչ: Ընդհանուր առմամբ, Դատարանը չի տեսնում որևէ նշում, որ պատասխանող Պետությունը գերազանցել է հայեցողության իր շրջանակը գրանցված զուգընկերությամբ ամրագրված իրավունքներն և պարտավությունները ընտրելիս:
110. Որպես եզրակացություն Դատարանը որոշում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի հոդված 14-ի խախտում՝ համակցված հոդված 8-ի հետ:
IV. ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
111. Դիմողները բողոքում էին, որ ամուսնացած զույգերի հետ համեմատած՝ նրանք տուժում էին ֆինանսական ոլորտի վնասներից՝ մասնավորապես հարկային օրենսդրությունից: Նրանք հենվում էին թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Ընդունելիությունը
112. Իր գրավոր նշումներում Կառավարությունը փաստարկ ներկայացրեց, որ դիմողների բողոքը ֆինանսական ոլորտում հնարավոր խտրականության վերաբերյալ պետք է հայտարարվի անընդունելի իրավական պաշտպանության միջոցները չսպառելու պատճառով: Նրանք այնուամենայնիվ հստակորեն առաջ էին տանում այդ փաստարկը Դատարանին իրենց բանավոր դիմումներում:
113. Դատարանը նշում է, որ դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց բողոքում շոշափում են ֆինանսական ոլորտի՝ մասնավորապես հարկային օրենսդրության խտրականության հարցը, մասնավորապես նրանց նկատմամբ խտրականություն էր դրսևորվել՝ որպես նույնասեռ զույգ և լինելով այդպիսին՝ նրանք ամուսնության հնարավորություն չէին ունեցել:
114. Ներկա գործի հանգամանքներում Դատարանը կոչված չէ լուծելու այն հարցը, թե արդյոք դիմողներ սպառել են ներպետական իրավական պաշտպանության միջոցները: Այն նշում է, որ Դատարան ներկայացված իրենց գանգատում դիմողները չէին տրամադրել մանրամասներ՝ կապված թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման հետ: Հետևաբար, Դատարանը համարում է, որ այս բողոքը հիմնավորված չի եղել:
115. Հետևաբար, սույն բողոքը բացահայտորեն թույլ հիմնավորված է պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 և 4 կետերի:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Մերժում է միաձայն գանգատը Դատարանի ցանկից հանելու Կառավարության պահանջը,
2. Հայտարարում է Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն դիմողների բողոքը ընդունելի՝ ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերությամբ,
3. Հայտարարում է միաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի համաձայն դիմողների բողոքը որպես ընդունելի,
4. Հայտարարում է միաձայն գնագատի մնացած մասը որպես անընդունելի,
5. Որոշում է միաձայն, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունեցել,
6. Որոշում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ համակցված 8-րդ հոդվածի հետ՝ ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերությամբ,
Պատրաստվել է անգլերեն լեզվով և ծանուվել գրավոր 2010թ հունիսի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնների Կանոն 77-ի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Անդրե Վոնպախ,Խրիստոս Ռոզակիս
Դատարանի քարտուղարի տեղակալՆախագահ
Խ.Ռ.
Ա.Վ.
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների Կանոն 74-ի 2-րդ կետի՝ սույն վճռին են կցվում առանձին հետևյալ կարծիքները.
(ա) Դատավորներ Ռոզակիսի, Սպիլմանի և Ջեբենսի համատեղ՝ մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող հատուկ կարծիքը:
(բ) Դատավորներ Մալիվերնիի և Կովլերի համատեղ՝ մեծամասնության դիրքորոշմանը համընկնող հատուկ կարծիքը:
ՙՀատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են վճռի պաշտոնական լեզուներով տարբերակ (ներ) ում՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն, որոնք մատչելի են Դատարան նախադեպային իրավունքի տվյալների բազայում՝ HUDOC-ում՚:
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy