© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 131 նախադեպի վերաբերյալ
2010թ. հունիս
Schalk-ը և Kopf-ն ընդդեմ Ավստրիայի - 30141/04
Դատավճիռ 24.6.2010 [Բաժին I]
Հոդված 14
Խտրականություն
Նույն սեռի հետ ամուսնանալու անկարողություն՝ խախտում չկա
Հոդված 8
Հոդված 8-1
Հարգանք ընտանեկան կյանքի նկատմամբ
Միևնույն սեռի զույգի համատեղ բնակությունը, երբ առկա են կայուն փոխհարաբերություններ, համարվում է “ընտանեկան կյանք ”՝ Հոդված 8-ը կիրառելի է
Հոդված 12
Միևնույն սեռի զույգի ամուսնանալու անկարողությունը՝ խախտում չկա
Փաստեր՝ 2002թ. գանգատարկուները, միևնույն սեռի զույգ, խնդրել էին իրավասու իշխանությունների թույլտվությունը ամուսնանալու համար։ Ներպետական իրավունքի համաձայն ամուսնությունը կարող էր տեղի ունենալ միայն հակառակ սեռի անձանց միջև, հետևաբար գանգատարկուների խնդրանքը մերժվել էր։ Նրանց հետագա սահմանադրական բողոքին հաջորդիվ, Սահմանադրական Դատարանը որոշել էր, որ ո՛չ Ավստրիայի սահմանադրությունը և ո՛չ էլ Եվրոպական կոնվենցիայն չէին պահանջում, որ ամուսնության հասկացությունը, որը կապված էր ծնող դառնալու հնարավորության հետ, տարածվեր այլ կարգի փոխհարաբերությունների վրա, և որ միևնույն սեռի փոխհարաբերությունների պաշտպանությունը Կոնվենցիայով առաջ չէր բերում ամուսնության մասին իրավունքում փոփոխություններ կատարելու պարտականություն։ 2010թ. հունվարի 1-ին Ավստրիայում ուժի մեջ մտավ Գրանցված գործընկերության մասին ակտը (Registered Partnership Act)՝ նպատակ ունենալով միևնույն սեռի զույգերի համար ապահովել մի պաշտոնական մեխանիզմ, որով կճանաչվեր և իրավական ուժ կհաղորդվեր նրանց փոխհարաբերություններին։ Մինչ այս ակտը, գրանցված զուգընկերներին ապահովում էր բազմաթիվ իրավունքներով և պարտականություններով, որոնք բնորոշ են ամուսիններին, այնուամենայնիվ տարբերություններ կային, մասնավորապես գրանցված զուգընկերները չէին կարող որդեգրել կամ ենթարկվել արհեստական սերմնավորման։
Իրավունք՝ Հոդված 12՝ Դատարանն առաջին հերթին ուսումնասիրել էր, թե արդյոք ամուսնանալու իրավունքը, որը շնորհված է “տղամարդկանց և կանանց” կարող է կիրառվել գանգատարկուների իրավիճակի առնչությամբ։ Չնայած որ ընդամենը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից վեցն են թույլատրել միևնույն սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, Եվրոպական միության Հիմնարար իրավունքների խարտիայի դրույթը, որն ամուսնանալու իրավունք է տալիս, առանձին չի նշում տղամարդկանց և կանանց, դրանով հնարավոր դարձնելով այն եզրակացությունը, որ ամուսնության իրավունքը չպետք է ցանկացած հանգամանքում սահմանափակվի երկու հակառակ սեռեր ներկայացնող անձանց միջև ամուսնությամբ։ Հետևաբար չի կարելի եզրակացնել, որ Հոդված 12-ը կիրառելի չի եղել գանգատարկուների բողոքի հետ կապված։ Միևնույն ժամանակ Խարտիան անդամ պետությունների ներպետական իրավունքին է վերապահել միևնույն սեռերի ամուսնությունների թույլատրումը կանոնակարգելու խնդիրը։ Դատարանն ընդգծել է, որ ներպետական իշխանությունները լավագույնս կարող են գնահատել և արձագանքել հանրության կարիքներին նշված ոլորտում, նկատի առնելով, որ ամուսնությունն ունի խոր արմատացած սոցիալական և մշակութային տարբեր իմաստներ, որոնք մեծապես տարբերվում են առանձին հասարակություններում։ Այսինքն, Հոդված 12-ը պատասխանող պետության նկատմամբ միևնույն սեռի զույգերին ամուսնության թույլտվություն տալու պարտավորություն չի սահմանել։
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն)։
Հոդված 14-ը Հոդված 8-ի հետ կապված՝ Նկատի առնելով վերջին տասնամյակի ընթացքում Եվրոպայում միևնույն սեռի զույգերի նկատմամբ սոցիալական վերաբերմունքի սրընթաց զարգացումը՝ արհեստական կլիներ Դատարանի համար պահպանել այն կարծիքը, որ նման զույգերը չունեն “ընտանեկան կյանք”։ Հետևաբար եզրակացվում է, որ գանգատարկուների՝ համատեղ բնակվող միևնույն սեռի զույգի փոխհարաբերությունը, ովքեր ապրում են կայուն հարաբերություններով, դասվում էր “ընտանեկան կյանք” հասկացության ներքո, ճիշտ այնպես, ինչպես միևնույն իրավիճակում գտնվող տարբեր սեռերի ներկայացուցիչների զույգի դեպքում։ Դատարանը բազմիցս նշել էր, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված տարբերվող վերաբերմունքը պահանջում է հատկապես լուրջ արդարացված պատճառներ։ Պետք էր ենթադրել, որ միևնույն սեռի զույգերը պարզապես նույնքան ունակ են կայուն և հավատարիմ փոխհարաբերությունների մեջ մտնելու, ինչպես տարբեր սեռի զույգերը։ Հետևաբար նրանք հարաբերականորեն միանման իրավիճակում էին իրենց փոխհարաբերությունների իրավական ճանաչման կարիքի առումով։ Սակայն, նկատի առնելով այն, որ Կոնվենցիան ընդհանուր առմամբ պետք է մեկնաբանվեր՝ հաշվի առնելով այն եզրակացությունը, որ Հոդված 12-ը չի հարկադրում պետություններին միևնույն սեռի զույգերին ամուսնանալու իրավունք շնորհելու պարտականությունը, Դատարանը չէր կարող կիսել գանգատարկուների այն կարծիքը, որ նման պարտականությունը կարող էր բխել Հոդված 14-ից՝ Հոդված 8-ի հետ կապված։ Մնում էր քննել, թե արդյո՞ք պետությունը պետք է գանգատարկուներին տրամադրած լիներ նրանց գործակցության իրավական ճանաչման այլընտրանքային միջոց ավելի վաղ, քան 2010 թ.։ Չնայած միևնույն սեռի ամուսնություններն իրավաբանորեն ճանաչելու ի հայտ եկող միտումին, այս ոլորտին դեռևս պետք է վերաբերել որպես զարգացող իրավունքների ոլորտ՝ առանց հաստատված փոխհամաձայնության, երբ Պետություններն ունեն օրենսդրական փոփոխությունների կատարման ժամանակահատվածի հայեցողականության շրջանակ։ Ավստրիական օրենքն արտացոլում է այս զարգացումը. թեկուզև չլինելով ավանգարդ՝ Ավստրիայի օրենսդրին չի կարելի հանդիմանել Գրանցված գործընկերության մասին ակտը (Registered Partnership Act) ավելի վաղ չներմուծելու մեջ։ Վերջապես այն փաստը, որ Գրանցված գործընկերության մասին ակտը (Registered Partnership Act) պահպանում էր որոշ էական տարբերություններ համեմատած ամուսնության հետ՝ ծնողական իրավունքների առնչությամբ, մեծապես համապատասխանում էր նմանօրինակ օրենսդրություն ընդունող այլ անդամ պետություններում առկա միտումին։ Բացի այդ, քանի որ գանգատարկուները չէին պնդել, որ իրենց վրա ազդել է ծնողական իրավունքներին առնչվող որևէ սահմանափակում, Դատարանը ստիպված չէր քննելու նշված տարբերություններից որևէ մեկը մանրամասնորեն, քանի որ դա գործի շրջանակներից դուրս էր։
Եզրակացություն՝ խախտում չկա (չորս կողմ, երեք դեմ)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy