© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 147
դեկտեմբեր 2011
Շվաբեն և Մ.Գ.-ն ընդդեմ Գերմանիայի - 8080/08
Վճիռ 1.12.2011թ. [Հինգերորդ բաժանմունք]
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական ձերբակալութուն կամ կալանք
Ցույցին մասնակցությունը կանխելու նպատակով կալանավորումը: խախտում
Հոդված 11
Հոդված 11-1
Խաղաղ հավաքների ազատություն
Ցույցին մասնակցությունը կանխելու նպատակով կալանավորումը: խախտում
Փաստեր – Դիմումատուները Ռոստոկ են ժամանել Հեյլիգենդամմում Մեծ ութնյակի գագաթաժողովի դեմ ցույցերին մասնակցելու համար, որը պետք է տեղի ունենար 2007թ. հունիսի 6-ից 8-ը: 2007թ. հունիսի 3-ի երեկոյան ոստիկանները ստուգել են նրանց ինքնությունը Վալդեկի բանտի առջևի ավտոմեքենաների կայանատեղիում: Խուզարկելով նրանց մեքենան ոստիկանները հայտնաբերել են «Ազատութոյւն բոլոր բանտարկյալներին» և «Բոլորին անհապաղ ազատ արձակել» գրություններով ցուցապաստառներ և ձերբակալել նրանց: Հաջորդ օրը տարածքային դատարանը որոշել է մինչև հունիսի 9-ը կալանքի տակ առնել նրանց հնարավոր հանցագործությունները կանխելու նպատակով: Վերաքննիչ բողոքի արդյունքում շրջանային դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը` համարելով, որ դիմումատուներն իրենց ցուցապաստառներով մտադրություն են ունեցել դրդել այլ անձանց ազատել բանտարկյալներին Վալդեկի բանտից: Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուների հետագա բողոքները համարելով, որ ոստիկանությունն իրավունք ուներ ենթադրելու, որ դիմումատուները մեկնելու էին Ռոստոկ և պարզելու իրենց ցուցապաստառները մասնակի բռնություններով ուղեկցվող ցույցերի ընթացքում: Դիմումատուների նկատմամբ որևէ քրեական հետապնդումչի հարուցվել բանտարկյալներին ազատելու դրդչության համար:
Իրավունք –Հոդված 5 կետ 1: 5-րդ հոդվածի 1-ին (գ) կետի երկրորդ այլընտրանքը պետություններին հնարավորություն է ընձեռում կալանքի տակ առնել անձին կանխելու համար կոնկրետ և որոշակի հանցագործությունների կատարումը, մասնավորապես դրա տեղի և ժամի և զոհերի հետ կապված: Դիմումատուի գործով ներպետական դատարանները տարբեր կարծիքներ են հայտնել այն կոնկրետ հանցագործության մասին, որը դիմումատուները, իրենց կարծիքով մտադիր էին կատարել. Այն դեպքում, երբ տարածքային և շրջանային դատարանները համարել են, որ դիմումատուները մտադիր են դրդել այլ անձնաց ազատել Վալդլոկի բանտի բանտարկյալներին, վերաքննիչ դատարանը համարել է, որ նրանք մտադիր են եղել օգտագործել իրենց ցուցապաստառները, որպեսզի դրդեն Ռոստոկում ցուցարարներին ուժով ազատել բանտարկյալներին: Ավելին, ցուցապաստառների գրությունները կարող էին տարբեր կերպ ընկալվել. դիմումատուները ներպետական դատաքննության ընթացքում պարզաբանել են, որ կոչերը ուղղված են եղել ոստիկանությանը, առաջարկել են դրան դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները և այ անձանց` բանտարկյալներին ուժով ազատելու կոչ անելու նպատակ չեն հետապնդել: Ավելին, դիմումատուները որևէ գործիքների չեն կրել, որոնք կարող էին օգտագործվել բանտարկյալներին բռնությամբ ազատելու համար: Դատարանն, այդ պատճառով, չի համոզվել, որ դիմումատունրի շարունակական կալանքը կարող էր ողջամտորեն անհրաժեշտ համարվել նրանց կողմից բավարար կոնկրետ և որոշակի հանցագործությունների կատարումը կանխելու համար: այն չի կարող նաև արդարացվել 5-րդ հոդվածի 1-ին (բ) կետի համաձայն «օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով», քանի որ ոստիկանությունը չի հրամայել նրանց գրանցվել բնակության վայրի ոստիկանության բաժանմունքում կամ արգելել մուտք գործել այն շրջան, որտեղ պետք է տեղի ունենային գագաթաժողովի հետ կապված դույցերը: Դիմումատուների կանխարգելիչ կալանքը արդարացված չի եղել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետով:
Եզրակացություն. խախտում (միաձայն).
Հոդված 11. Մեծ ութնյակի գագաթաժողովի ողջ ընթացքում կալանքի տակ լինելու պատճառով, դիմումատուները զրկվել են գագաթաժողովի դեմ ուղղված ցույցին մասնակցելու հնարավորությունից, որը չէր թվում, որ բռնության մտադրություններով էր կազմակերպվել:Հակառակ Կառավարության պնդումների, չի ապացուցվել որ դիմումատուները նույնպես ունեցել են բռնության մտադրություններ: Նրանց մոտ չի հայտաբերվել որևէ զենք և ցուցապաստառների կոչերի երկիմաստ բովանդակությունը չէր կարող ապացույց ծառայել, որ նրանք դիտավորությամբ մտադրություն են ունեցել բռնության դրդել այլ անձանց: Դիմումատուների կալանավորումը, հետևաբար, միջամտություն է հանդիսացել նրանց խաղաղ հավաքների ազատության իրավունքին: Ինչ վերաբերում է այդ միջամտության համաչափությանը, Դատարանն ընդունում է, որ իշխանությունները բախվել են գագաթաժողովի մասնակիցների անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման լուրջ մարտահրավերների: Սակայն, մասնակցելով ցույցերին դիմումատուները նպատակ են հետապնդել մասնակցել հանրային հետաքրքրություն ներկայացնող բանավեճի, որի նպատակն ավելի շատ մեծ թվով ցուցարարների կալանավորման դատապարտումն էր քան բռնության կիրառումը կամ այլ անձանց բռնության դրդելը: Նրանց գրեթե վեցօրյա կալանքը, որը Դատարան համարում է 5-րդ հոդվածին հակասող, համաչափ միջոց չի հանդիսացել այլ անձանց` գագաթաժողովի ընթացքում կալանավորված ցուցարարներին ազատելու հնարավոր դրդչությանը: Իշխանություններին այդ նպատակներին հասնելու համար հասանելի են եղել նաև այլ արդյունավետ սակայն ավելի պակաս միջամտող միջոցներ, ինչպես օրինակ դիմումատուների մոտ հայտնաբերված ցուցապաստառների առգրավումը:
Եզրակացություն. խախտում (միաձայն).
Հոդված 41. 3,000 եվրո դիմումատուներից յուրաքանչյուրին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy