© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 131 նախադեպի վերաբերյալ
2010թ. հունիս
Schwizgebel-ն ընդդեմ Շվեյցարիայի - 25762/07
Դատավճիռ 10.6.2010թ. [Բաժին I]
Հոդված 14
Խտրականություն
Որոշակի տարիքի չամուսնացած կնոջն արգելել են որդեգրել երկորդ երեխային՝ խախտում չկա
Փաստեր՝ 2002թ. առաջին երեխային որդեգրելուց հետո գանատարկուն, 47 տարեկան չամուսնացած մի կին, փորձել է թույլտվություն ստանալ երկրորդ երեխային որդեգրելու համար։ Սակայն նրա դիմումները մերժվել են ընդհուպ մինչև վերջին ատյանի՝ Դաշնային դատարան 2006թ.
Իրավունք՝ Հոդված 14-ը Հոդված 8-ի հետ միասին՝ (ա) Կիրառելիություն – Գործը վերաբերում էր որդեգրման թույլատրման ընթացակարգին։ Օրենսդրությունն ուղղակիորեն լիազորում էր չամուսնացած մարդու կողմից որդեգրումը մինչև 35 տարեկանը։ Քանի որ թույլատրությունն անհրաժեշտ էր յուրաքանչյուրի համար, ով երեխա որդեգրելու ցանկություն ուներ, գործի հանգամանքները Հոդված 8-ի սահմաններում էին։ Բացի այդ, գանգատարկուն պնդում էր, նրա նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել տարիքային հիմքով՝ ներպետական օրենսդրությամբ ճանաչված իրավունքի իրականացման առումով։ Նրա տարիքը որոշիչ էր ներպետական իշխանությունների կողմից նրա դիմումի մերժման համար։ Հետևաբար հոդված 14-ը հոդված 8-ի հետ միասին կիրառելի էր տվյալ գործում։
(բ) Էությունը – Գանգատարկուն կարող էր պնդել, որ ինքը տարբերակված վերաբերմունքի զոհ էր որևէ այլ ավելի երիտասարդ չամուսնացած կնոջ հետ համեմատությամբ, ով միևնույն հանգամանքներում կկարողանար թույլտվություն ստանալ երկրորդ երեխային որդեգրելու համար։ Նրա դիմումը մերժելը հետապնդել էր տվյալ երեխայի բարօրության և իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ։ 1998թ. գանգատարկուն, 41 տարեկան հասակում, թույլտվություն էր ստացել որդեգրելու առաջին երեխային։ Ինչ վերաբերում է երկրորդ երեխայի որդեգրմանը, ապա 2006թ. Դաշնային դատարանն արտահայտել էր այն կարծիքը, որ գանգատարկուի և որդեգրման ենթակա երեխայի տարիքային տարբերությունը (46-48 տարի) մեծ էր և հակասում էր երեխայի շահերին։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական համակարգերի միջև չկար ընդհանուր հայտարար՝ կապված միայնակ ծնողների կողմից որդեգրման իրավունքի, որդեգրողի տարիքային ստորին կամ վերին շեմի սահմանափակման կամ որդեգրողի և երեխայի միջև տարիքային տարբերության հետ։ Շվեյցարիայի իշխանություններն այսպիսով հայեցողականության լայն շրջանակ ունեին և թե՛ ներպետական օրենսդրությունն ու թե՛ տվյալ գործով ընդունված որոշումները թվում էին Եվրոպայի խորհրդի անդամների մեծամասնությունում ընդունված լուծումներին համահունչ և նույնիսկ կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։ Ո՛չ էր կարելի էր որևէ կամայականություն հայտնաբերել տվյալ դեպքում՝ մրցակցային վարույթների համատեքստում ընդունված ներպետական իշխանությունների որոշումները հիմնավորված էին։ Նրանք ի նկատի էին առել ոչ միայն որդեգրման ենթակա, այլև արդեն իսկ որդեգրված երեխայի լավագույն շահերը։ Բացի այդ, որդեգրողի և երեխայի միջև տարիքային տարբերության չափանիշը սահմանված չէր վերացական ձևով օրենսդրությամբ, այլ կիրառվել էր Դաշնային դատարանի ճկունությամբ և նկատի առնելով իրավիճակի հանգամանքները։ Ներպետական դատարանների պնդումներն անհիմն կամ կամայական չէին եղել կապված այն փաստի հետ, որ երկրորդ երեխայի որդեգրումը, նույնիսկ առաջին երեխայի տարիքի հետ համեմատելի տարիքի դեպքում, հանդիսանալու էր լրացուցիչ հոգս գանգատարկուի համար, կամ որ խնդիրներն ավելի շատ են այն ընտանիքներում, որտեղ կան մեկից ավելի երեխաներ։ Այս կարգի գործում ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր վիճակագրության կիրառումը և որ որոշակի մակարդակով ենթադրություններն անխուսափելի էին։ Նկատի առնելով այս ոլորտում պետությունների հայեցողականության լայն շրջանակը և երեխաների լավագույն շահը՝ երկրորդ երեխային որդեգրելու թույլտվության մերժումը չէր հակասել համաչափության սկզբունքին։ Վերաբերմունքում տարբերությունը, որի վերաբերյալ բողոք էր ներկայացվել, խտրական չէր եղել Հոդված 14-ի իմաստի շրջանակներում։
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy