© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ.153
հունիս 2012
Սեգամ ՍԱ-ն ընդդեմ Ֆրանսիայի - 4837/06
Վճիռ 7.6.2012թ. [Հինգերորդ բաժանմունք]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված6-1
Դատարանի մատչելիություն
Ներպետական դատարանների կողմից օրենքով սահմանված վարչական տուգանքի ճշգրտման անհնարինությունը. Խախտում տեղի չի ունեցել
Փաստեր –Դիմումատու ընկերությունը սահմանափակ պատասխանատվությամբ բաց ընկերություն է, որը նկարների պատկերասրահ էր կառավարում: 1993թ. Փարիզի առևտրային դատարանը դատական վերակազմակերպման և հետագա լուծարման վերաբերյալ որոշում է կայացրել: Հաջորդ տարի մաքսային մարմինները երկու լրացուցիչ ժամկետանց վճարման պահանջ են ուղարկել, մասնավորապես, չվճարված հարկային պարտավորությունների պահանջներ: Այդ պահանջներն ուղեկցվել են տուգանքով` չվճարված հարկի 100% չափով: Դատաքննության ընթացքում օրենսդրական փոփոխության արդյունքում տուգանքի չափը 100%-ից նվազեցվել է 25%: Հարկային մարմինները դիմումատուն ընկերության նկատմամբ կիրառել են այս նոր դրույթը: 1998թ. դիմումատուն ընկերությունը դատարան է դիմել` ժամկետանց վճարման պահանջի վերացման համար և վիճարկել է, inter alia, որ տուգանքը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետին, քանի որ այն չի կարող ճշգրտվել դատարանի կողմից հաշվի առնելով հարկատուի արարքների լրջության համապատասխանությունը այն սանդղակին որը պետք է սահմանված լիներ օրենսդրի կողմից: Դիմումը մերժվել է, Պետական խորհուրդը (Conseild’Etat) վճռելով, մասնավորապես, որ հարկային դատարաններն օժտված են լիակատար իրավազորությամբ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն և որ այդ դրույթը չի պահանջում, այն դեպքերում երբ օրենսդիրը կայուն դրույքաչափ է նախատեսել խնդրո առարկա տուգանքի համար, որ դատարանները պետք է իրավունք ունենան փոխարինել այն ավելի ցածր դրույքաչափով:
Իրավունք – Հոդված 6 կետ 1. Դիմումատու ընկերությունը հնարավորություն է ունեցել դատաքննություն սկսել լրացուցիչ հարկային պահանջների և տույժերի վերացման համար և հետևաբար ներկայացնել սովորական բողոք և իրավունքի նորմերի սխալ կիրառման բողոք: Սա լրիվ բողոքարկման ընթացակարգ է եղել, և վարչական դատարաններն իրավունք են ունեցել քննելու բոլոր փաստական և իրավական տեսանկյունները և ոչ միայն մերժել կամ հաստատել վարչական որոշումները, այլև փոփոխել դրանք կամ նույնիսկ իրենց որոշմամբ փոխարինել այդ մարմինների որոշումները, հարկատուի իրավունքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Հարկային հարցերում նրանք իրավունք են ունեցել ազատել հարկատուին կիրառված հարկերից և տույժերից, օրենքով թույլատրված սահմաններում փոփոխել պահանջվող գումարը և, տույժերի հետ կապված, սահմանել ավելի բարձր կամ ցածր չափ` կրկին օրենքով թույլատրելի սահմաններում: Դիմումատու ընկերությունը բողոքել էր, որ վարչական դատարանները օրենսդրական նորմերի բացակայության պարագայում իրավազորություն չեն ունեցել փոփոխել չվճարված հարկի հետ կապված կիրառված տուգանքի չափը: Դատարանը նկատել է, այնուամենայնիվ, որ օրենսդրությամբ արդեն իսկ սահմանվել է հարկատուի վարքի լրջության որոշակի աստիճանին համապատասխան տուգանք, քնի որ այն սահմանվել է, որպես չվճարված հարկի տոկոս և դիմումատուն ընկերությունը լայն հնարավորություն է ունեցել վիճարկել դրա հաշվարկի համար կիրառված հիմքը: Դիմումատու ընկերությունը, հետևաբար հնարավորություն է ունեցել ներկայացնել իր կարծիքով համապատասխան բոլոր փաստական և իրավական փաստարկները: Դատարանն այնուհետև նկատել է, որ հաշվի առնելով դրանց հատուկ բնույթը, հարկային դատավարությունները պետք է արդյունավետ լինեն, Պետության շահերը պաշտպանելու համար և որ այդպիսի դատավարությունները քրեական իրավունքի էության մաս չեն կազմում Կոնվենցիայի նպատակների համաձայն:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy