ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՍԵՅԴԻՉԸ ԵՎ ՖԻՆՑԻՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՍՆԻԱ-ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ԳՈՐԾԸ
Հայցադիմումներ թիվ 27996/06 և 34836/06
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
22 դեկտեմբերի 2009թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթակա լինել խմբագրական վերանայման:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Սեյդիչն ու Ֆինցին ընդդեմ Բոսնիա-Հերցեգովինայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նիստ գումարելով որպես Մեծ պալատ և կազմված`
նախագահ Ժան-Պոլ Կոստայից, դատավորներ Քրիստոս Ռոզակիսից, Նիկոլաս Բրատցայից, Փիր Լորենցենից, Ֆրանսուազ Տյուլկանից, Ջոզեփ Կասադեվալից, Ջովաննի Բոնելլոյից, Լեխ Գարլիցկուց, Խանլար Հաջիևից, Լյիլյանա Միյովիչից, Թգբերթ Միյերից, Դավիդ Թոր Բյորգվիսոնից, Գեորգե Նիկալուից, Լուիս Լոպես Գուերրայից, Էնն Փաուերից, Միհայ Պոալելունգիից և իրավախորհրդատու Վինսենթ Բերգերից,
2009թ. հունիսի 3-ին և 25-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկիզբ է առել Բոսնիա-Հերցեգովինայի դեմ երկու հայցադիմումներից /թիվ2799/66 և 34836/06/, որոնք Դատարան են ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի հիման վրա` Բոսնիա-Հերցեգովինայի երկու քաղաքացիների` պրն. Դերվո Սեյդիչի և պրն. Յակոբ Ֆինցիի կողմից /”դիմողներ”/` համապատասխանաբար 2006թ. հուլիսի 3-ին և օգոստոսի 18-ին:Դիմողները գանգատվում էին այն բանից, որ ռոմա և հրեական ծագման պատճառով իրավունք չեն տվել իրենց թեկնածությունն առաջադրել Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի և Բոսնիա-Հերցեգովինայի նախագահի ընտրությունների համար: Նրանք վկայակոչում էին Թիվ 1 արձանագրության 3, 13 և 14 և Թիվ 12 արձանագրության 1 հոդվածները:Դիմումներն ուղարկել էին Դատարանի չորրորդ ստորաբաժանում /Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ/: 2008թ. մարտի 11-ին այդ ստորաբաժանման պալատը որոշեց դիմումների մասին ծանուցել կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա այն որոշեց դիմումների էությունը քննել դրանց ընդունելիության հետ միաժամանակ: 2009թ. փետրվարի 10-ին պալատը, որը կազմված էր հետևյալ դատավորներից` Նիկոլաս Բրատցա, Լեխ Գարլիցկի, Ջովաննի Բոնելլո, Լյիլյանա Միյովիչ, Դավիդ Թոր Բյորգվինսոն, Լեդի Բյանկու և Միհայ Պոալելունգի, ինչպես նաև ստորաբաժանման քարտուղարի տեղակալ Ֆաթոշ Արացիից, ընդդատությունը փոխանցեց Մեծ պալատին, որին կողմերից որևէ մեկը չառարկեց /Կոնվենցիայի 30-րդ հոդված և 72-րդ կանոն/: Մեծ պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերի և 24-րդ կանոնի համաձայն:Կողմերը գրավոր դիտարկումներ ներկայացրին ընդունելիության և էության վերաբերյալ: Երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեցին նաև Վենետիկի հանձնաժողովից, AIRE կենտրոնից և Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունից, որին թույլատրել էին միջամտել գրավոր ընթացակարգին /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 2-րդ կետ/:Դռնբաց դատական լսումները տեղի ունեցան 2009թ. հունիսի 3-ին, Ստրասբուրգի Մարդու իրավունքների շենքում /կանոն 54, կետ 3/: Դատարանին ներկայացան`
ա. կառավարության կողմից
տկն. Զ. Իբրահիմովիչըներկայացուցչի տեղակալ
տկն. Բ. Սկալոնյիչըներկայացուցչի օգնական
պրն. Ֆ. Տուրչինովիչըխորհրդական
բ. դիմողների կողմից
պրն. Ֆ. Խ. Լեոն Դիասը
տկն. Ս. Պ. Ռոզենբերգը
պրն. Ք. Բոլդուինը փաստաբան
Դատարանը լսեց տկն. Զ. Իբրահիմովիչի, պրն. Լեոն Դիասի, տկն. Ռոզենբերգի և պրն. Բոլդուինի ելույթները: Դատական լսումներին ներկա էր նաև երկրորդ դիմողը:
ՓԱՍՏԵՐԸԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Ներկա գործի նախապատմությունը
Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունը /այսուհետև “Սահմանադրություն” կամ “Պետական սահմանադրություն”, հարկ եղած դեպքում Ինքնուրույն կազմավորման Սահմանադրությունից տարբերակելու համար/ Բոսնիա-Հերցեգովինայի Խաղաղության ընդհանուր շրջանակային համաձայնագրի /”Խաղաղության դեյթոնյան համաձայնագիր”/ հավելվածներից մեկն է, որը նախաստորագրվել էր Դեյթոնում 1995թ. նոյեմբերի 21-ին և ստորագրվել Փարիզում 1995թ. դեկտեմբերի 14-ին: Լինելով խաղաղության համաձայնագրի մաս` Սահմանադրությունը մշակվել և ընդունվել է առանց ընթացակարգերի կիրառման, որը ժողովրդավարական լեգիտիմություն կապահովեր: Սա սահմանադրության եզակի դեպք է, որն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց խնդրո առարկա երկրի պաշտոնական լեզուներով, այլ համաձայնեցվեց և հրապարակվեց օտար լեզվով` անգլերենով: Սահմանադրությամբ որպես պետություն հաստատվեց Բոսնիա-Հերցեգովինայի իրավական գոյությունը` փոփոխելով նրա ներքին կառուցվածքը: Սահմանադրության համաձայն` Բոսնիա-Հերցեգովինան կազմված է երկու ինքնուրույն կազմավորումներից` Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից և Սերբական Հանրապետությունից: Խաղաղության դեյթոնյան համաձայնագիրը չլուծեց Բրչկո շրջանի միջկազմավորման սահմանային գծի հարցը, սակայն կողմերը համաձայնության եկան պարտադիր հաշտարարության վերաբերյալ /Խաղաղության դեյթոնյան համաձայնագրի 2-րդ հավելվածի 5-րդ հոդված/: 1999թ. մարտի 5-ի արբիտրաժային որոշմանը համապատասխան Բրչկոյի շրջանն ստեղծվել է Պետության բացառիկ ինքնիշխանության ներքո:Սահմանադրության նախաբանում բոսնիակները, խորվաթները և սերբերը նկարագրված են որպես “հիմնադիր ժողովուրդներ”: Պետական մակարդակով ներկայացվեցին իշխանությունը բաժանելու պայմանավորվածություններ` անհնարին դարձնելով “հիմնադիր ժողովուրդներից” մեկնումեկի ներկայացուցիչների կամքին հակառակ որոշումներ ընդունելը, ներառյալ կենսական շահերի վետոն, Ինքնուրույն կազմավորման վետոն, երկպալատ համակարգը /Ժողովրդական պալատը, որը կազմված է Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից հինգ բոսնիակներից և միևնույն թվով խորվաթներից և Սերբական Հանրապետությունից հինգ սերբերից/, ինչպես նաև երեք անդամից կազմված հավաքական նախագահությունից` մեկական բոսնիակ և խորվաթ Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից և մեկ սերբ Սերբական Հանրապետությունից /լրացուցիչ մանրամասների համար ստորև տես 12 և 22 կետերը/:
Բ. Ներկա գործըԴիմողները ծնվել են համապատասխանաբար 1956 և 1943թթ.: Նրանք զբաղեցրել և մինչև հիմա էլ զբաղեցնոմ են բարձր պետական պաշտոններ: Պրն. Սեյդիչն այժմ Բոսնիա-Հերցեգովինայում ԵԱՀԿ առաքելության ռոմաների գծով վերահսկողն է, նախկինում եղել է Բոսնիա-Հերցեգովինայի ռոմաների խորհրդի /տեղի ռոմա համայնքի բարձրագույն ներկայացուցչական մարմին/ և Ռոմաների խորհրդակցական հանձնաժողովի /տեղի ռոմա համայնքի և համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների համատեղ մարմին/ անդամ: Ներկայումս Պրն. Ֆինցին Շվեյցարիայում Բոսնիա-Հերցեգովինայի դեսպանն է, նախկինում զբաղեցրել է պաշտոններ` եղել է Բոսնիա-Հերցեգովինայի միջկրոնական խորհրդի նախագահ և պետական քաղծառայության գործակալության պետ:Դիմողներն իրենք իրենց բնութագրում են իբրև ռոմա և հրեական ծագմամբ անձինք: Քանի որ նրանք չեն հայտարարել, որ իրենք պատկանում են “հիմնադիր ժողովուրդներից” որևէ մեկին, ապա իրավունք չունեն իրենց թեկնածությունը դնել Պետական խորհրդարանի երկրորդ պալատի` Ժողովրդական պալատի անդամ և երկրի նախագահ` Պետւթյան հավաքական գլուխ ընտրվելու համար: Պրն. Ֆինցին դրա վերաբերյալ պաշտոնական հաստատում ստացել է 2007թ. հունվարի 3-ին:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Խաղաղության դեյթոնյան համաձայնագիրը
Խաղաղության դեյթոնյան համաձայնագիրը, որը 1995թ. նոյեմբերի 21-ին նախաստորագրվել էր ԱՄՆ-ում` Դեյթոնի մոտ գտնվող Ռայթ-Փեթերսոն ռազմաօդային բազայում և ստորագրվել 1995թ. դեկտեմբերի 14-ին, Փարիզում, նախկին Հարավսլավիայի միջազգային համաժողովի և շփման խմբի հովանու ներքո, ընդմիջումներով 44 ամիս տևած բանակցությունների գագաթնակետն էր: Այն ուժի մեջ է մտել վերջին նշված օրը և ունի տասներկու հավելված:
1. Հավելված 4 /Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունը/Սահմանադրությունը տարբերակում է “հիմնադիր ժողովուրդներին” /անձինք, ովքեր պատկանում են բոսնիակներին,[1] խորվաթներին ու սերբերին/ և “մյուսներին” /ազգային փոքրամասնությունների անդամներ և անձինք, ովքեր չեն հայտարարում որևէ կոնկրետ խմբի պատկանելու մասին խառնամուսնությունների, տարբեր ազգերի պատկանող ծնողների կամ այլ պատճառներով/: Նախկին Հարավսլավիայում անձի էթնիկական պատկանելությունը որոշում էր միմիայն այդ անձը` ինքնադասակարգման միջոցով: Այսպիսով որևէ օբյեկտիվ չափանիշ, զորօրինակ որոշակի լեզվի իմացություն կամ կոնկրետ կրոնական խմբի պատկանելություն, չէր պահանջվում: Որևէ պահանջ չկար նաև շահագրգիռ էթնիկական խմբի այլ անդամների կողմից ընդունվելու վերաբերյալ: Սահմանադրությունը որևէ դրույթ չի պարունակում անձի էթնիկական ծագման սահմանման մասին` թվում է, թե ենթադրվում էր, որ ավանդական ինքնադասակարգումը բավական է: Միայն այն անձինք, ովքեր հայտարարել են “հիմնադիր ժողովուրդներին” իրենց պատկանելության մասին, իրավունք ունեն իրենց թեկնածությունը դնել Պետական խորհրդարանի երկրորդ պալատի` Ժողովրդական պալատի անդամ և երկրի նախագահ` Պետւթյան հավաքական գլուխ ընտրվելու համար: Սահմանադրության հետևյալ դրույթներն ասում են`
Հոդված 4
“Խորհրդարանական վեհաժողովը կազմված է երկու պալատից` Ժողովրդական պալատից և Ներկայացուցիչների պալատից:
Ժողովրդական պալատ: Ժողովրդական պալատը բաղկացած է 15 պատվիրակից` երկու երրորդը Դաշնությունից, ներառյալ հինգ խորվաթ և հինգ բոսնիակ և մեկ երրորդը` Սերբական Հանրապետությունից` հինգ սերբ:
ա. Դաշնությունից նշանակված խորվաթ և բոսնիակ պատվիրակներն ընտրվում են համապատասխանաբար Դաշնության[2] Ժողովրդական պալատի խորվաթ և բոսնիակ պատվիրակների կողմից: Սերբական Հանրապետության պատվիրակներն ընտրվում են Սերբական Հանրապետության[3] Ազգային ժողովի կողմից:
բ. Ժողովրդական պալատի ինն անդամներ քվորում են կազմում` պայմանով, որ ներկա են առնվազն երեք բոսնիակ, երեք խորվաթ և երեք սերբ պատվիրակներ:
Ներկայացուցիչների պալատ: Ներկայացուցիչների պալատը կազմված է 42 անդամից` երկու երրորդն ընտրվում է Դաշնության տարածքից, մեկ երրորդը` Սերբական Հանրապետության տարածքից:
ա. Ներկայացուցիչների պալատի անդամներն ուղղակի ընտրությամբ ընտրվում են իրենց Ինքնուրույն կազմավորումից` Խորհրդարանական վեհաժողովի ընդունած ընտրական օրենքի համաձայն: Սակայն առաջին ընտրությունը տեղի է ունենում Ընդհանուր շրջանակային համաձայնագրի 3-րդ հավելվածի համաձայն:
բ. Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը կազմում է քվորում:
Ընթացակարգը
ա. Յուրաքանչյուր պալատ նիստ է գումարում Սարաևոյում իր ընտրումից կամ ընտրություններից ոչ ուշ, քան 30 օր հետո:
բ. Յուրաքանչյուր պալատ ձայների մեծամասնությամբ ընդունում է իր ներքին կանոնակարգը և իր անդամների միջից ընտրում մեկական սերբի, բոսնիակի և խորվաթի, ովքեր աշխատելու են որպես պալատի նախագահ և փոխնախագահներ` նախագահի պաշտոնը հերթագայությամբ ընտրված երեք հոգուն փոխանցելու միջոցով:
գ. Ամբողջ օրենսդրությունն ընդունելու համար պահանջվում է երկու պալատների հավանությունը:
դ. Երկու պալատների բոլոր որոշումներն ընդունվում են ներկաների ձայների մեծամասնությամբ: Պատվիրակներն ու անդամները ջանքեր են գործադրում, որպեսզի մեծամասնությունը ներառի յուրաքանչյուր Ինքնուրույն կազմավորման տարածքից ընտրված պատվիրակների կամ անդամների ձայների առնվազն մեկ երրորդը: Եթե ձայների մեծամասնությունը չի ներառում յուրաքանչյուր Ինքնուրույն կազմավորման տարածքից ընտրված պատվիրակների կամ անդամների ձայների մեկ երրորդը, նախագահն ու փոխնախագահները նիստ են գումարում որպես հանձնաժողով և փորձում քվեարկությունից հետո երեք օրվա ընթացքում հավանություն ստանալ: Եթե այդ ջանքերն արդյունք չեն տալիս, ապա որոշումներն ընդունվում են ներկաների ձայների մեծամասնությամբ` պայմանով, որ տարակարծիք ձայները չեն ներառում Ինքնուրույն կազմավորումներից մեկնումեկից ընտրված պատվիրակների կամ անդամների երկու երրորդը:
ե. Խորհրդարանական վեհաժողովի որոշումը կարող է կործանարար հայտարարվել բոսնիակ, խորվաթ կամ սերբ ժողովրդի համար, ըստ իրադրության, վերը նշված 1/ա/ կետի համաձայն ընտրված բոսնիակ, խորվաթ կամ սերբ պատվիրակների մեծամասնության կողմից: Առաջարկված այսպիսի որոշման համար Ժողովրդական պալատում պահանջվում է ներկա բոսնիակ, խորվաթ և սերբ պատվիրակների ձայների մեծամասնությունը:
զ. Երբ բոսնիակ, խորվաթ կամ սերբ պատվիրակների մեծամասնությունն առարկում է /ե/ կետի վկայակոչմանը, հարցին լուծում տալու համար Ժողովրդական պալատի նախագահն անմիջապես հրավիրում է համատեղ հանձնաժողովի նիստ` բաղկացած երեք պատվիրակից` յուրաքանչյուրն ընտրված բոսնիակ, խորվաթ և սերբ պատվիրակների կողմից: Եթե հանձնաժողովը հինգ օրվա ընթացքում չի անում դա, ապա հարցն ուղարկվում է Սահմանադրական դատարան, որն այն վերանայում է արագացված ընթացակարգով:
է. Ժողովրդական պալատը կարող է լուծարվել նախագահի կամ իր` պալատի կողմից` պայմանով, որ լուծարման մասին պալատի որոշումը հաստատվում է մեծամասնության կողմից, որը ներառում է բոսնիակ, խորվաթ կամ սերբ ժողովուրդներից առնվազն երկուսի պատվիրակների մեծամասնության կողմից: Սակայն սույն Սահմանադրության ընդունումից հետո առաջին ընտրությունների ժամանակ ընտրված Ժողովրդական պալատը չի կարող լուծարվել:
ը. Խորհրդարանական վեհաժողովի որոշումները մինչև հրապարակումն ուժի մեջ չեն:
թ. Երկու պալատներն էլ հրապարակում են իրենց քննարկումների ամբողջական արձանագրությունները և, բացի բացառիկ դեպքերից, իրենց կանոնակարգերի համաձայն, անցկացնում են դռնբաց քննարկումներ:
ժ. Պատվիրակներն ու անդամները Խորհրդարանական վեհաժողովում իրենց պարտականությունների շրջանակում կատարած գործողությունների համար քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության չեն ենթարկվում:
Լիազորությունները: Խորհրդարանական վեհաժողովը պատասխանատու է `
ա.սույն Սահմանադրությամբ նախագահի որոշումներն իրականացնելու կամ վեհաժողովի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ օրենսդրություն ընդունելու համար.
բ. Բոսնիա-Հերցեգովինայի հաստատությունների գործողությունների աղբյուրների և եկամուտների գումարների և Բոսնիա-Հերցեգովինայի միջազգային պարտավորությունների վերաբերյալ որոշումների ընդունման համար.
գ. Բոսնիա-Հերցեգովինայի հաստատությունների բյուջեի հաստատման համար.
դ. միջազգային պայմանագրերի վավերացմանը համաձայնություն տալու որոշումների համար.
զ. այնպիսի այլ հարցերի համար, որոնք անհրաժեշտ են իր պարտականությունները կատարելու կամ Ինքնուրույն կազմավորումների փոխադարձ համաձայնությամբ իրեն հանձնարարված լինելու դեպքում”:
Հոդված 5
“Բոսնիա-Հերցեգովինայի նախագահությունը կազմված է երեք անդամներից` մեկ բոսնիակից և մեկ խորվաթից` յուրաքանչյուրն ուղղակիորեն ընտրված Դաշնության տարածքից և Սերբական Հանրապետության տարածքից ուղղակիորեն ընտրված մեկ սերբից:
Ընտրություններն ու պաշտոնավարման ժամկետը
ա. Նախագահության անդամներն ընտրվում են յուրաքանչյուր Ինքնուրույն կազմավորումից ուղղակի ընտրությամբ /յուրաքանչյուր ընտրող քվեարկում է նախագահության մեկ տեղ լրացնելու համար/` Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված ընտրական օրենքի համաձայն: Սակայն առաջին ընտրությունը տեղի է ունենում Ըդհանուր շրջանակային համաձայնագրի 3-րդ հավելվածին համապատասխան: Նախագահության թափուր տեղը լրացվում է համապատասխան Ինքնուրույն կազմավորումից` Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն:
բ.Առաջին անգամ ընտրված նախագահության անդամները պաշտոնավարում են երկու տարի ժամկետով, դրանից հետո ընտրվածները` չորս տարի: Անդամներն իրավունք ունեն ընտրվել ևս մեկ ժամկետ, իսկ դրանից հետո չորս տարի շարունակ չեն ընտրվում:
Ընթացակարգը
ա. Նախագահությունը մշակում է իր կանոնակարգը, որը նախատեսում է նախագահության բոլոր նիստերի համապատասխան ծանուցումը:
բ. Նախագահության անդամներն իրենց միջից նշանակում են նախագահ: Նախագահի պաշտոնի առաջին ժամկետի համար ամենաշատ ձայներն ստացած անդամը դառնում է նախագահ: Դրանից հետո նախագահի ընտրության ձևը` լինի դա հերթագայությամբ թե այլ կերպ, 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն որոշում է Խորհրդարանական վեհաժողովը:
գ. Նախագահությունը ջանքեր է գործադրում ընդունելու նախագահության բոլոր որոշումները, այսինքն` այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք առաջանում են 5-րդ հոդվածի 3-րդ կետի /ա/-/ե/ ենթակետերից և լուծվում են կոնսենսուսով: Ստորև բերվող /դ/ ենթակետով պայմանավորված` այդ որոշումները կարող են ընդունվել երկու անդամների կողմից, եթե կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերն սպառվել են:
դ. Նախագահության այն անդամը, ում կարծիքը տարբերվում է մնացածներից, կարող է նախագահության որոշումը հայտարարել վնասաբեր այն Ինքնուրույն կազմավորման կենսական շահերի համար, որի տարածքից ինքն ընտրվել է` պայմանով, որ դա արվի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում: Այդ որոշումը քննարկման համար անմիջապես հանձնվում է Սերբական Հանրապետության Ազգային ժողովին, եթե հայտարարությունն արվել է այդ տարածքից ընտրված պատվիրակի կողմից, Դաշնության Ժողովրդական պալատի բոսնիակ պատվիրակներին, եթե հայտարարությունն արվել է բոսնիակ անդամի կողմից կամ այդ մարմնի խորվաթ պատվիրակներին, եթե այդ հայտարարությունն արվել է խորվաթ անդամի կողմից: Եթե այդ պատվիրակների ձայների երկու երրորդով հայտարարությունը հաստատվում է այն քննարկման հանձնելուց հետո տասն օրվա ընթացքում, նախագահության վիճարկվող որոշումն ուժի մեջ չի մտնում:
Լիազորությունները: Նախագահությունը պատասխանատու է`
ա. Բոսնիա-Հերցեգովինայի արտաքին քաղաքականության վարման համար.
բ. Բոսնիա-Հերցեգովինայի դեսպանների և միջազգային այլ ներկայացուցիչների նշանակման համար, որոնց ոչ ավելի, քան երկու երրորդը կարող է ընտրվել Դաշնության տարածքից.
գ. Բոսնիա-Հերցեգովինային միջազգային ու եվրոպական կազմակերպություններում և կառույցներում ներկայացնելու և այն կազմակերպություններում ու կառույցներում անդամակցությանը հետամուտ լինելու համար, որոնց Բոսնիա-Հերցեգովինան չի անդամակցում.
դ. Բոսնիա-Հերցեգովինայի միջազգային պայմանագրերը բանակցելու, չեղյալ համարելու, Խորհրդարանական վեհաժողովի համաձայնությամբ, վավերացնելու համար.
ե. Խորհրդարանական վեհաժողովի որոշումները կատարելու համար.
զ. Նախարարների խորհրդի առաջարկությամբ Խորհրդարանական վեհաժողովին ամենամյա բյուջեն ներկայացնելու համար.
է. պահանջի դեպքում, սակայն ոչ ուշ, քան ամեն տարի, նախագահության կատարած ծախսերի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովին հաշվետվություն տալու համար.
ը. անհրաժեշտության դեպքում Բոսնիա-Հերցեգովինայում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համաձայնեցված աշխատելու համար.
թ. այլ գործառույթներ իրականացնելու համար, որոնք անհրաժեշտ են իր պարտականություները կատարելու, Խորհրդարանական վեհաժողովի կողմից իրեն հանձնարարված կամ Ինքնուրույն կազմավորումների կողմից համաձայնեցված լինելու դեպքում:
Ներկա գործով վիճարկվող սահմանադրական միջոցառումներն ընդգրկված չէին համաձայնեցված հիմնական սկզբունքներում, որոնք այն գլխավոր ուրվագիծն էին, որը պետք է պարունակվեր ապագա Խաղաղության դեյթոնյան համաձայնագրում /տես 1995թ. սեպտեմբերի 26-ի համաձայնեցված նոր հիմնական սկզբունքների 6.1 և 6.2 կետերը/: Հաղորդվում էր, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերից մի քանիսի խիստ պահանջների պատճառոով հետագա, նոր փուլում դժկամությամբ ընդունեցին այդ միջոցառումները /տես Nystuen[4], Achieving Peace or Protecting Human Rights: Conflicts between Norms Regarding Ethnic Discrimination in the Dayton Peace Agreement, Martinus Nijhoff Publishers, 2005, p. 192, and O’Brien[5], The Dayton Agreement in Bosnia: Durable Cease-Fire, Permanent Negotiation, in Zartman and Kremenyuk (eds), Peace versus Justice: Negotiating Forward- and Backward-Looking Outcomes, Rowman & Littlefield Publishers, 2005, p. 105/:Ամբողջապես տեղյակ լինելով, որ, ամենայն հավանականությամբ, այդ միջոցառումները հակասության մեջ են գտնվում մարդու իրավունքների հետ, միջազգային միջնորդները հատկապես կարևոր էին համարում Սահմանադրությունը գործուն միջոց դարձնելը և դրանք աստիճանաբար վերացնելու համար օրենքով նախատեսելը, ուստի մտցվեց Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ կետը /տես Nystuen, cited above, p. 100/: Այն ասում է հետևյալը`
“Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայում և նրա Արձանագրություններում ամրագրված իրավունքներն ու ազատությունները ուղղակիորեն կիրառվում են Բոսնիա-Հերցեգովինայում: Դրանք գերակայություն ունեն մնացած բոլոր օրենքների նկատմամբ”:
Թեպետ 2006թ. մարտի 31-ի Ս 5/04 և 2006թ. մայիսի 26-ի Ս 13/05 որոշումներում Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Սահմանադրության նկատմամբ գերակայություն չունի, այն 2006թ. սեպտեմբերի 29-ի AP 2678/06 որոշման մեջ այլ եզրակացություն է տվել: Վերջին որոշման մեջ այն քննել է գանգատ խտրականության մասին, որը վերաբերում էր Նախագահության անդամի համար թեկնածությունը դնելու իրավունքի բացակայությանը գանգատարկուի էթնիկական ծագման պատճառով /նա Սերբական Հանրապետությունից էր, ծագումով բոսնիակ/ և մերժել ըստ էության: Մեծամասնության կարծիքների համապատասխան մասն ասում է հետևյալը /թարգմանությունը տրամադրել է Սահմանադրական դատարանը/`
“18. Գանգատարկուները վիճարկում են, որ իրենց իրավունքները խախտվել են` հաշվի առնելով այն փաստը, որ Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված է, որ Եվրոպական կոնվենցիայում և նրա Արձանագրություններում ամրագրված իրավունքներն ու ազատություններն ուղղակիորեն կիրառվում են Բոսնիա-Հերցեգովինայում և գերակայում են մնացած բոլոր օրենքների նկատմամբ: Հետևաբար, գանգատարկուներն այն կարծիքին են, որ Իլիյազ Պիլավի թեկնածությունը Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամի համար մերժվել է բացառապես նրա ազգային/էթնիկական ծագման պատճառով, իսկ դրանում նրանք տեսնում են Եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի խախտում, որը երաշխավորում է, որ օրենքով ամրագրված իրավունքների իրականացումը ապահովվում է առանց խտրականության, և որևէ մեկը պետական մարմնի կողմից որևէ հիմքով, այդ թվում` ազգային/էթնիկական ծագման չպետք է խտրականության ենթարկվի:
...
22. Որևէ կասկած չկա, որ Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրության 5-րդ հոդվածի դրույթը, ինչպես նաև 2001թ. Ընտրական օրենքի 8-րդ հոդվածի դրույթը սահմանափակող բնույթ ունեն, այնպես, որ դրանք սահմանափակում են քաղաքացիների իրավունքները` Սերբական Հանրապետությունից բոսնիակների ու խորվաթների, Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից սերբերի իրավունքները թեկնածությունն առաջադրելու իմաստով, այսինքն` Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամներ ընտրվելու համար: Այդուհանդերձ, այդ դրույթների նպատակը հիմնադիր ժողովուրդների դիրքի ամրապնդումն է, որպեսզի ապահովվի նախագահության կազմը, այն է` լինեն երեք հիմնադիր ժողովուրդների ներկայացուցիչները: Հաշվի առնելով Բոսնիա-Հերցեգովինայում տիրող վիճակը` Սահմանադրությամբ և 2001թ. Ընտրական օրենքով պարտադրված սահմանափակումները, որոնք առկա են գանգատարկուների իրավունքների առումով` գանգատարկուների թեկնածության նկատմամբ տարբերակված մոտեցում այլ` սերբ թեկնածուների թեկնածության նկատմամբ, ովքեր ուղղակիորեն ընտրվում են Սերբական Հանրապետության տարածքից, այս պահին արդարացված է, քանի որ այդպիսի վերաբերմունքը խելամիտ կերպով արդարացված է: Ոսւտի, հաշվի առնելով Բոսնիա-Հերցեգովինայում ներկայումս տիրող վիճակը և դրա սահմանադրական կարգի առանձնահատուկ բնույթը, ինչպես նաև հիշելով ներկա սահմանադրական ու իրավական համակարգումը, Բոսնիա-Հերցեգովինայի դատարանի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումները չեն խախտել Եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածով և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածով նախատեսված` գանգատարկուների իրավունքները, քանի որ նշված որոշումները կամայական չեն և հիմնված են օրենքի վրա: Դա նշանակում է, որ նրանք ծառայում են օրինական նպատակի, հիմնավոր կերպով արդարացված են և չափից ավելի մեծ բեռ չեն դնում գանգատարկուների վրա` հաշվի առնելով այն, որ գանգատարկուների իրավունքների վրա դրված սահմանափակումները համաչափ են լայն հանրության նպատակներին` նկատի ունենալով հաստատված խաղաղությունը, երկխոսության շարունակումը, հետևաբար, Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրության և 2001թ. Ընտրական օրենքի նշված դրույթների փոփոխության համար պայմանների ստեղծումը”:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, դրա 10-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը`
“1. Փոփոխություններ անելու ընթացակարգը: Սույն Սահմանադրությունը կարող է փոփոխվել Խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատում ներկաների ձայների երկու երրորդով:
2. Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ: Սույն Սահմանադրության ոչ մի փոփոխություն չի կարող վերացնել կամ նվազեցնել սույն Սահմանադրության 2-րդ հոդվածում վկայակոչված որևէ իրավունք կամ ազատություն կամ փոփոխել ներկա կետը”:
2009թ. մարտի 26-ին վերը նշված ընթացակարգի համաձայն` Խորհրդարանական վեհաժողովն առաջին անգամ հաջողությամբ փոփոխեց Սահմանադրությունը: Խնդրո առարկա փոփոխությունը վերաբերում էր Բրչկոյի շրջանի կարգավիճակին:
2. Հավելված 10 /Քաղաքացիական իրականացման համաձայնագիրը/
Քաղաքացիական իրականացման համաձայնագրով ուրվագծված է Բոսնիա-Հերցեգովինայի միջազգային խնամակալի` Բարձրագույն հանձնակատարի մանդատը, որն ստեղծվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ, պետությունների ոչ պաշտոնական խմբի /որը կոչվում է Խաղաղության իրականացման խորհուրդ/ կողմից, որոնք ներգրավված են խաղաղության գործընթացում, որպես ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա հարկադիր կատարման միջոց /տես UNSC Resolution 1031 of 15 December 1995/:Հանրահայտ է, որ Բարձր ներկայացուցչի լիազորություններն ընդարձակ են /տես Berić and Others v. Bosnia and Herzegovina (dec.), nos. 36357/04 et al., ECHR 2007‑XII/: Բազում առիթներով նա սովորական օրենսդրություն է պարտադրել և փոփոխել է Ինքնուրույն կազմավորումների սահմանադրությունները /Ինքնուրույն կազմավորումների սահմանադրությունները, ի հակադրություն Պետական սահմանադրության, Խաղաղության դեյթոնյան համաձայնագրի մաս չեն կազմում/: Արդյոք Բարձր ներկայացուցչի լիազորությունները նույնպես վերաբերում են Պետական սահմանադրությունը, այնքան էլ պարզ չէ: Խաղաղության դեյթոնյան համաձայնագիրը այս հարցի վերաբերյալ լռում է, սակայն Պետական Սահմանադրության մեջ տպագրական մի սխալին վերաբերող էպիզոդը կարող է բացասական պատասխան ակնարկել: Խաղաղության դեյթոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս անց միջազգային իրավաբաններից մի քանիսը, ովքեր ներկա էին գտնվել Դեյթոնի բանակցություններին, հասկացան, որ 5-րդ հոդվածի 2-րդ կետի /գ/ ենթակետի հղումը սխալ էր /3-րդ հոդվածի 1-ին կետի /ա/-/ե/ ենթակետերի հղումը նշանակում էր վկայակոչել 5-րդ հոդվածի 3-րդ կետի /ա/-/ե/ ենթակետերը/: 1996թ. նոյեմբերին Բարձր ներկայացուցիչ պրն. Բիլդտը նամակ գրեց ԱՄՆ պետքարտուղար պրն. Քրիստոֆերին և առաջարկեց ուղղել այդ սխալը` վկայակոչելով Խաղաղության դեյթոնյան հաաձայնագրի 10-րդ հավելվածը: Պրն. Քրիստոֆերը կարծում էր, որ 10-րդ հավելվածի հիման վրա պրն. Բիլդտի իրավասությունները չեն տարածվում Պետական սահմանադրության վրա /տես վերը նշված, Նիստուենում նրանց նամակագրության տեքստը, էջ 80-81/: Դրանից կարճ ժամանակ անց առանց որևէ պաշտոնական որոշման սխալն ուղղվեց. Բարձր ներկայացուցիչը պարզապես տեղեկացրեց Բոսնիա-Հերցեգովինայի նախագահությանը և հրապարակեց Պետական սաահմանադրության ուղղված տարբերակը: Այն, ինչը տեղին է ներկա գործով, այն է, որ Բարձր ներկայացուցիչների պաշտոնական դիրքը երբեք այնպիսին չի եղել, որ Պետական սահմանադրությունը նրանց հասկացությունից դուրս է: Իբրև Բարձր ներկայացուցիչ Լորդ Էշդաունի ելույթը Վենետիկի հանձնաժողովում սա է հաստատում /տես Session Report from the 60th Plenary Session of the Venice Commission, CDL-PV(2004)003 of 3 November 2004, p. 18/: Նրա ելույթի համապատասխան մասն ասում է հետևյալը`
“Եթե Բոսնիա-Հերցեգովինան ցանկանում է միանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, այն կունենա լիարժեք գործող պետության կարիք, ուրիշ ոչինչ: Բոսնիա-Հերցեգովինայի ղեկավարներն արդեն իսկ սկսել են հասկանալ, որ իրենք կանգնած են ընտրության առաջ` պահպանել ներկա սահմանադրությունը և վճարել տնտեսական, սոցիալական ու քաղաքական հետևանքների համար, կամ կատարել պահանջվող սահմանադրական փոփոխությունները, որպեսզի Բոսնիա-Հերցեգովինան Եվրամիության կազմում դարձնեն կայուն, գործուն և բարգավաճ երկիր:
Ես չեմ կարծում, որ Բոսնիա-Հերցեգովինայի ժողովուրդը կընդունի, որ իր սահմանադրությունը պետք է խոչընդոտ լինի իր անվտանգության ու բարեկեցության համար:
Այդուհանդերձ, մենք իրենց փոխարեն չենք կարող այդ խոչընդոտը վերացնել:
Խաղաղության իրականացման խորհրդի և հաջորդ Բարձր ներկայացուցիչների, այդ թվում` իմ հետևողական կարծիքն այն է, որ /պայմանով, որ Կողմերը պահպանում են Դեյթոնի համաձայնությունները/ հարցական է Հաագային Սերբական Հանրապետության համապատասխանությունը, ապա Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունը պետք է փոփոխվի միայն Բոսնիա-Հերցեգովինայի Խորհրդարանական վեհաժողովի, այլ ոչ միջազգային հանրության սահմանած ընթացակարգի համաձայն: Այլ կերպ ասած, պայմանով, որ պահպանվում է Դեյթոնը, Բարձր ներկայացուցչի լիազորություններն սկսվում և ավարտվում են Դեյթոնի տեքստերով, իսկ դրանում սահմանված Սահմանադրության որևէ փոփոխություն Բոսնիա-Հերցեգովինայի ժողովրդի ու նրա ընտրված ներկայացուցիչների քննարկման հարցն է”:
Բ. 2001թ. Ընտրական օրենքը
2001թ. Ընտրական օրենքը /published in Official Gazette of Bosnia and Herzegovina no. 23/01 of 19 September 2001, amendments published in Official Gazette nos. 7/02 of 10 April 2002, 9/02 of 3 May 2002, 20/02 of 3 August 2002, 25/02 of 10 September 2002, 4/04 of 3 March 2004, 20/04 of 17 May 2004, 25/05 of 26 April 2005, 52/05 of 2 August 2005, 65/05 of 20 September 2005, 77/05 of 7 November 2005, 11/06 of 20 February 2006, 24/06 of 3 April 2006, 32/07 of 30 April 2007, 33/08 of 22 April 2008 and 37/08 of 7 May 2008/ ուժի մեջ է մտել 2001թ. սեպտեմբերի 27-ին: Սույն օրենքի համապատասխան մասերով նախատեսված է`
Բաժին 1.4, կետ 1
“Սույն օրենքի համաձայն Բոսնիա-Հերցեգովինայի տասնութ տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու և ընտրվելու իրավունք”:
Բաժին 4.8
“Ընտրություններին մասնակցելու թույլատվություն ստանալու համար անկախ թեկնածուն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի ընտրությունների մասնակցության դիմումը, որը պարունակում է առնվազն հետևյալը`Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամների ընտրության համար գրանցված ընտրողների հազար հինգ հարյուր /1,500/ ստորագրություն...”
Բաժին 4.19, կետ 5-7
“Թեկնածուների ցուցակը ներառում է ցուցակի յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունը, նրա անհատական ինքնության համարը /JMBG համարը/, մշտական բնակության հասցեն, կոնկրետ “հիմնադիր ժողովրդին” կամ “ուրիշների” խմբին հայտարարված պատկանելությունը, ինքնությունը հաստատող վավեր քարտի համարը և տրման վայրը, ինչպես նաև քաղաքական կուսակցության նախագահի կամ կոալիցիոն կուսակցությունների նախագահների ստորագրությունը: Թեկնածությունն ընդունելու մասին յուրաքանչյուր թեկնածուի հայտարարությունը, սույն օրենքի 1.10 բաժնի 1/4/ ենթակետում վկայակոչված խոչընդոտների բացակայությունը հաստատող հայտարարությունը և սույն օրենքի 15.7 բաժնում վկայակոչված նրա գույքային վիճակի մասին հայտարարագիրը պետք է կցված լինեն ցուցակին: Հայտարարագիրն ու հայտարարությւոնները պետք է հավուր պատշաճի վկայագրված լինեն:
Կոնկրետ “հիմնադիր ժողովրդին” կամ “ուրիշների” խմբին պատկանելության մասին հայտարարությունը, որին հղում է արված /անմիջապես/ վերը նշված կետում, օգտագործվում է ընտրովի կամ նշանակովի պաշտոն զբաղեցնելու իրավունքի իրականացման նպատակների համար, որի համար այդ հայտարարությունը պահանջվում է ընտրական փուլում և որի համար ներկայացված է ցուցակը:
Թեկնածուն իրավունք ունի չհայտարարել “հիմնադիր ժողովրդին” կամ “ուրիշների” խմբին պատկանելության մասին: Այդուհանդերձ, պատկանելության մասին չհայտարարելը համարվում է ընտրովի կամ նշանակովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից հրաժարում, որի համար պահանջվում է այդ հայտարարությւոնը”:
Բաժին 8.1
“Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամները, ովքեր ուղղակիորեն ընտրված են Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության տարածքից` մեկ բոսնիակ և մեկ խորվաթ, ընտրվում են Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունում գրանցված ընտրողների կողմից: Բոսնիա-Հերցեգովինայում քվեարկելու համար գրանցված ընտրողը կարող է քվեարկել Նախագահության կամ բոսնիակ կամ խորվաթ անդամի, բայց ոչ` երկուսի օգտին: Բոսնիակ կամ խորվաթ անդամը, ով միևնույն հիմնադիր ժողովրդից առաջադրված թեկնածուների միջից ստանում է ամենաշատ ձայները, համարվում է ընտրված:
Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության այն անդամը /սերբ/, ով ուղղակիորեն ընտրվում է Սերբական Հանրապետության տարածքից, ընտրվում է Սերբական Հանրապետությունում քվեարկելու համար գրանցված ընտրողների կողմից: Այն թեկնածուն, ով ստանում է ամենաշատ ձայները, համարվում է ընտրված:
Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամների մանդատը չորս /4/ տարի է”:
Բաժին 9.12ա
“Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից խորվաթ և բոսնիակ պատվիրակները Ժողովրդական պալատի անդամ են ընտրվում Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Ժողովրդական պալատում խորվաթների և բոսնիակների քաղաքական կուսակցությունների փակ ժողովի կողմից:
Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Ժողովրդական պալատի խորվաթ և բոսնիակ պատվիրակները պատվիրակներ են ընտրում իրենց համապատասխան հիմնադիր ժողովրդի միջից:
Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության սերբ պատվիրակները և “մյուսների” պատվիրակները Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից չեն մասնակցում Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի համար բոսնիակ և խորվաթ պատվիրակների ընտրության գործընթացին:
Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատ Սերբական Հանրապետությունից հինգ սերբ պատվիրակներն ընտրվում են Սերբական Հանրապետության Ազգային ժողովի կողմից:
Սերբական Հանրապետության Ազգային ժողով բոսնիակ և խորվաթ պատվիրակները և “մյուսների” պատվիրակները մասնակցում են Սերբական Հանրապետությունից Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատ պատվիրակների ընտրության գործընթացին”:
Բաժին 9.12գ
“Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի բոսնիակ և խորվաթ պատվիրակներն ընտրվում են այն կարգով, որ բոսնիակների կամ խորվաթների քաղաքական կուսակցությունների փակ ժողովին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն կամ Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Ժողովրդական պալատում բոսնիակների կամ խորվաթների քաղաքական կուսակցության յուրաքանչյուր պատվիրակ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում բոսնիակ կամ խորվաթ պատվիրակների ընտրության համար իրավունք ունի ցուցակում առաջադրել մեկ կամ ավելի թեկնածուի:
Յուրաքանչյուր ցուցակում կարող են ընդգրկվել ավելի շատ թեկնածուներ, քան Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում ընտրվելիք պատվիրակների թիվն է”:
Բաժին 9.12ե
“Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում Սերբական Հանրապետությունից պատվիրակների ընտրությունը կատարվում է այն կարգով, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ Սերբական Հանրապետությունից Ազգային ժողովի յուրաքանչյուր պատվիրակ իրավունք ունի առաջադրել մեկ կամ ավելի թեկնածու Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում սերբ պատվիրակների ընտրության համար նախատեսված ցուցակում:
Յուրաքանչյուր ցուցակում կարող են ընդգրկվել ավելի շատ թեկնածուներ, քան Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում ընտրվելիք պատվիրակների թիվն է”:
Գ. Միավորված ազգերի կազմակերպությունը
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան, որը 1965թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել է ՄԱԿ-ի հովանու ներքո, Բոսնիա-Հերցեգովինայի մասով ուժի մեջ է մտել 1993թ. հուլիսի 16-ին: 1-ին հոդվածի համապատասխան մասում նախատեսված է`
“Սույն Կոնվենցիայում “ռասայական խտրականություն” հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների”:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համապատասխան մասն ասում է հետևյալը`
“Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար պարտավորություններին համապատասխան մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առաջ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ`
...
/գ/ քաղաքական իրավունքների կապակցությամբ, մասնավորապես, ընտրություններին մասնակցելու, ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա ընտրելու և ընտրվելու իրավունքի, երկրի կառավարմանը, ինչպես նաև հանրային գործերին ցանկացած մակարդակով մասնակցելու իրավունքի և պետական ծառայության անցնելու հավասար հնարավորության իրավունքի.
...”
Սույն պայմանագրի իրականացումը վերահսկելու նպատակով ստեղծված անկախ փորձագետների մարմնի` Ռասայական խտրականության վերացման հարցերի հանձնաժողովի “եզրափակիչ դիտարկումները” Բոսնիա-Հերցեգովինայի մասին համապատասխան մասում ասում են հետևյալը / document CERD/C/BIH/CO/6 of 11 April 2006, § 11/`
“Հանձնաժողովը խորապես մտահոգված է այն բանով, որ պետության Սահմանադրության 4-րդ և 5-րդ հոդվածներով միայն այն անձինք, ովքեր պատկանում են այն խմբին, որը օրենքով համարվում է Բոսնիա-Հերցեգովինայի “հիմնադիր ժողովուրդներից” /բոսնիակներ, խորվաթներ և սերբեր/ մեկը, այդ խումբը նաև գերակշիռ մեծամասնություն է կազմում այն Ինքնուրույն կազմավորման մեջ, որտեղ բնակվում է այդ անձը /օր.` Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունում բոսնիակներ և խորվաթներ, Սերբական Հանրապետությունում` սերբեր/, կարող է ընտրվել Ժողովրդական պալատի անդամ և Բոսնիա-Հերցեգովինայի եռակողմ նախագահության անդամ: Հետևաբար առկա իրավական կառուցվածքն արգելում է բոլոր այն անձանց մուտքը Ժողովրդական պալատ և Նախագահություն, ովքեր հիշատակվում են իբրև “մյուսներ”, այն է` անձինք, ովքեր պատկանում են ազգային փոքրամասնություններին կամ էթնիկական խմբերին` ի տարբերություն բոսնիակների, խորվաթների կամ սերբերի: Թեպետ մասնակից /պայմանավորվող/ պետության հիմնական քաղաքական ինստիտուտների եռակողմ կառուցվածքը կարող էր արդարացվել կամ անգամ սկզբնապես անհրաժեշտ լինել` մասնակից /պայմանավորվող/ պետության տարածքում զինված հակամարտությունից հետո խաղաղություն հաստատելու համար, հանձնաժողովը նշում է, որ այն իրավական տարբերությունները, որոնք նպաստում և հատուկ արտոնություններ ու նախապատվություն են տալիս որոշակի էթնիկական խմբերի, համատեղելի չեն Կոնվենցիայի 1-ին և 5 /գ/ հոդվածների հետ: Ապա հանձնաժողովը նշում է, որ դա հատկապես ճիշտ է, երբ այն խիստ պահանջը, որի համար ստանձնվել են հատուկ արտոնություններն ու նախապատվությունը, չեղյալ է համարվել /1/4/ և 5/գ/ հոդվածներ/:
Հանձնաժողովը հորդորում է մասնակից պետությանը` շարունակել փոփոխել պետության Սահմանադրության և Ընտրական օրենքի համապատասխան դրույթները` նպատակ ունենալով ապահովել քվեարկելու և ընտրվելու իրավունքի հավասար իրականացումը` անկախ ազգությունից”:1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը Բոսնիա-Հերցեգովինայի մասով ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 6-ին: Ստորև բերվում են նրա համապատասխան դրույթները`
Հոդված 2, կետ 1
“Յուրաքանչյուր քաղաքացի` առանց 2-րդ հոդվածում նշված տարբերությունների և չհիմնավորված սահմանափակումների ունի իրավունք և հնարավորություն`
/ա/ ուղղակիորեն կամ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցել հանրային հարցերի ղեկավարմանը.
/բ/ ընտրել և ընտրվել իսկական կանոնավոր ընտրությունների ժամանակ, որոնք իրականացվում են համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա և տեղի են ունենում գաղտնի քվեարկությամբ` երաշխավորելով ընտրողների ազատ կամարտահայտությունը.
/գ/ իրավահավասարության ընդհանուր պայմաններով մուտք ունենալ դեպի իր երկրի պետական ծառայություն”:
Հոդված 26
“Բոլորն օրենքի առաջ հավասար են և առանց խտրականության ունեն օրենքով հավասարապես պաշտպանվելու իրավունք: Այդ տեսակետից օրենքն արգելում է որևէ խտրականություն և բոլոր անձանց համար երաշխավորում է հավասար ու արդյունավետ պաշտպանություն ընդդեմ խտրականության` լինի դա ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային, ծննդյան կամ այլ կարգավիճակի պատճառով”:
Մարդու իրավունքների հանձնաժողովի` սույն պայմանագրի իրականացումը վերահսկելու նպատակով ստեղծված անկախ փորձագետների մարմնի “եզրափակիչ դիտարկումները” Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ համապատասխան մասում ասում են հետևյալը /document CCPR/C/BIH/CO/1 of 22 November 2006, § 8/`
“Հանձնաժողովը մտահոգված է, որ 2006թ. ապրիլի 26-րն համապատասխան սահմանադրական փոփոխությունը մերժելուց հետո պետության Սահմանադրությունն ու Ընտրական օրենքը շարունակում են արգելել “մյուսներին”, այսինքն` մասնակից պետություններից մեկի “հիմնադիր ժողովուրդներից” մեկին /բոսնիակներ, խորվաթներ և սերբեր/ չպատկանող մարդկանց ընտրվել Ժողովրդական պալատի և Բոսնիա-Հերցեգովինայի եռակողմ նախագահության անդամ /հոդվածներ 2, 25 և 26/:
Մասնակից պետությունը պետք է վերսկսի բանակցությունները սահմանադրական բարեփոխումների մասին թափանցիկ ձևով և մասնակիցների ընդլայնված կազմով, ներառյալ բոլոր շահագրգիռ կողմերը, նատակ ունենալով ընդունել այնպիսի ընտրական համակարգ, որը երաշխավորում է Դաշնագրի 25-րդ հոդվածով նախատեսված իրավունքների հավասար իրականացումը բոլոր քաղաքացիների համար` անկախ նրանց ազգությունից”:
Դ. Եվրոպայի խորհուրդը
2002թ. Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Բոսնիա-Հերցեգովինան պարտավորվեց “Հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի` Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի չափանիշների լույսի ներքո վերանայել ընտրական օրենսդրությունը և, որտեղ անհրաժեշտ է, այն լրամշակել” /տես Opinion 234 (2002) of the Parliamentary Assembly of the Council of Europe of 22 January 2002, § 15 (iv) (b)/: Դրանից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Բոսնիա-Հերցեգովինային պարբերաբար հիշեցրել է անդամակցությունից հետո այս պարտավորության մասին և հորդորել մինչև 2010թ. հոկտեմբեր ամիսն ընդունել նոր սահմանադրություն` նպատակ ունենալով փոխարինել “էթնիկական ներկայացվածության մեխանիզմները քաղաքացիական մասնակցության վրա հիմնված ներկայացվածությամբ, այսինքն` վերջ տալով “մյուսների” նկատմամբ եղած սահմանադրական խտրականությանը /տես Resolution 1383 (2004) of 23 June 2004, § 3; Resolution 1513 (2006) of 29 June 2006, § 20; and Resolution 1626 (2008) of 30 September 2008, § 8/:Սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը` Վենետիկի հանձնաժողովը, սրա վերաբերյալ ընդունել է մի շարք կարծիքներ:
Բոսնիա-Հերցեգովինայում սահմանադրական իրավիճակի և Բարձր ներկայացուցչի լիազորությունների մասին /document CDL-AD(2005)004 of 11 March 2005/ կարծիքը համապատասխան մասում ասում է հետևյալը`
“1. 2004թ. հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց “Բոսնիա-Հերցեգովինայում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման մասին” 1384 բանաձևը: Բանաձևի 13-րդ կետով Վենետիկի հանձնաժողովին խնդրում են քննել Բոսնիա-Հերցեգովինայում առկա մի քանի սահմանադրական հարցեր:
...
29. Բոսնիա-Հերցեգովինան անցումային շրջանում գտնվող երկիր է, որի առջև ծառացած են տնտեսական խնդիրներ: Այն ցանկություն ունի մասնակցել եվրոպական ինտեգրմանը: Երկիրն այդ իրավիճակի արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրները ի վիճակի կլինի հաղթահարել միայն այն դեպքում. եթե ունենա հզոր և գործուն կառավարություն: Պետական մարմինների գործունեության վերաբերյալ եղած սահմանադրական նորմերը նախատեսված չեն հզոր կառավարություն ունենալու համար, այլ մեծամասնությանը այլ խմբերի վրա հակառակ ազդեցություն ունեցող որոշումներ ընդունելուց կանխարգելելու համար: Հասկանալի է, որ հետկոնֆլիկտային իրավիճակում ոչ բավարար վցտահություն կար /և կա/ էթնիկական խմբերի միջև, որպեսզի թույլ տային կառավարություն կազմել միայն մեծամասնական սկզբունքի հիման վրա: Այս իրավիճակում պետք է գտնել կոնկրետ երաշխիքներ, որոնք կապահովեն, որպեսզի բոլոր հիմնական խմբերը` Բոսնիա-Հերցեգովինայում հիմնադիր ժողովուրդները, կարողանան ընդունել սահմանադրական նորմերը և դրանց շնորհիվ իրենց պաշտպանված զգալ: Արդյունքում Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունը կապահովի հիմնադիր ժողովուրդների շահերի պաշտպանությունը ոչ միայն նրանց շահերն արտացոլող տարածքային պայմանավորվածությունների միջոցով, այլև պետական մարմինների կազմի և դրանց գործունեության վերաբերյալ կանոնների միջոցով: Այդ իրավիճակում, անշուշտ, պետք է հավասարակշռություն լինի մի կողմից բոլոր հիմնադիր ժողովուրդների շահերը պաշտպանելու, իսկ մյուս կողմից` արդյունավետ կառավարման անհրաժեշտության միջև: Այդուհանդերձ, Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրության մեջ շատ դրույթներ կան, որոնք ապահովում են հիմնադիր ժողովուրդների շահերը, մասնավորապես, Խորհրդարանական վեհաժողովում կենսական շահերի վետոն, երկպալատ համակարգը և էթնիկական ծագման հիմքերով հավաքական նախագահությունը: Այդ դրույթների համակցված ազդեցությունն արդյունավետ կառավարումը չափազանց դժվար, եթե ոչ անհնարին է դարձնում: Մինչ այժմ Բարձր ներկայացուցչի հսկայական դերակատարության շնորհիվ համակարգը լավ կամ վատ գործել է: Սակայն այդ դերակատարությունն անընդհատ չէ:
Կենսական շահի վետոն
30. Ամենակարևոր մեխանիզմը, որն ապահովում է, որ ոչ մի որոշում չընդունվի հիմնադիր ժողովուրդներից որևէ մեկի դեմ, կենսական շահի վետոն է: Եթե Ժողովրդական պալատում բոսնիակ, խորվաթ կամ սերբ պատվիրակները հայտարարում են, որ Խորհրդարանական վեհաժողովի առաջարկած որոշումը կործանարար է իրենց ժողովրդի կենսական շահի համար, բոսնիակ, սերբ և խորվաթ պատվիրակների մեծ մասը ստիպված է քվեարկել հօգուտ այդ որոշման, որպեսզի այն ընդունվի: Այլ ժողովուրդների պատվիրակների մեծ մասը կարող է առարկել այդ դրույթի կիրառման դեմ: Այդպիսի դեպքերում նախատեսված է հաշտեցման ընթացակարգ, և, ի վերջո, կիրառման ընթացակարգային համապատասխանության մասին որոշում ընդունում է Սահմանադրական դատարանը: Հարկ է նշել, որ Սահմանադրությունը չի սահմանում կենսական շահի վետոյի գաղափարը` ի հակադրություն Ինքնուրույն կազմավորումների սահմանադրությունների, որոնք նախատեսել են /չափից ավելի ընդարձակ/ սահմանում:
31. Ակնհայտ է, և բազմաթիվ զրուցակիցներ դա հաստատել են, որ այս ընթացակարգը առաջացնում է որոշումների ընդունման արգելափակման վտանգ: Մյուսները վիճում են, որ այդ վտանգը չպետք է գերագնահատվի, քանի որ այդ ընթացակարգը հազվադեպ է օգտագործվում, իսկ Սահմանադրական դատարանը 2004թ. հունիսի 25-ի որոշման մեջ սկսել է մեկնաբանել այդ գաղափարը [see decision U-8/04 on the vital interest veto against the Framework Law on Higher Education]: Իհարկե, որոշումը նշում է, որ Դատարանը չի կարծում, որ կենսական շահը ամեն մի պատգամավորի հայեցողության սահմաններում զուտ սուբյեկտիվ հասկացություն է և ենթակա չէ Դատարանի կողմից վերանայման: Ընդհակառակը, Դատարանը քննել է առաջ քաշված փաստարկները, որոնք արդարացնում են կենսական շահի վետոյից օգտվելը, պաշտպանել է մի փաստարկը և մերժել մյուսը:
32. Այնուամենայնիվ, հանձնաժողովն այն կարծիքին է, որ Սահմանադրության մեջ կենսական շահի ճշգրիտ ու խիստ սահմանումն անհրաժեշտ է: Վետոյի լիազորությունների հիմնական խնդիրը ոչ թե դրանց օգտագործումն է, այլ կանխարգելիչ ազդեցությունը: Քանի որ դրանում ներգրավված բոլոր քաղաքական գործիչներն ամբողջապես գիտակցում են վետոյի հնարավորության գոյությունը, այն հարցը, որի նկատմամբ վետո է ակնկալվում, նույնիսկ չի դրվի քվեարկության: Վետոյի գոյության շնորհիվ հատկապես անզիջում դիրքորոշում որդեգրող և փոխզիջումներ մերժող պատվիրակությունը ուժեղ դիրքում է գտնվում: Ճիշտ է, որ Սահմանադրական դատարանի հետագա նախադեպային իրավունքը կարող է սահմանել կենսական շահը և նվազեցնել մեխանիզմում առկա վտանգները, սակայն դա կարող է երկար ժամանակ պահանջել: Նաև անտեղի է թվում այդ խնդիրը թողնել միայն Դատարանին` լուրջ քաղաքական հետևանքներով` առանց նրան Սահմանադրության տեքստի վերաբերյալ ցուցումներ տրամադրելու:
33. Ներկա պայմաններում Բոսնիա-Հերցեգովինայում անիրատեսական է թվում դիմել կենսական շահի վետոն ամբողջապես վերացնելու համար: Այդուհանդերձ, հանձնաժողովը կարծում է, որ կարևոր ու հրատապ է Սահմանադրության տեքստում կենսական շահի հստակ սահմանումը տալը: Այդ սահմանումը պետք է համաձայնեցվի երեք հիմնադիր ժողովուրդների ներկայացուցիչների կողմից, սակայն չպետք է համապատասխանի Ինքնուրույն կազմավորումների սահմանադրություններում առկա սահմանմանը, որը գործնականում թույլ է տալիս ամեն ինչ սահմանել որպես կենսական շահ: Այն չպետք է լինի չափազանց ընդարձակ, սակայն պետք է կենտրոնանա համապատասխան ժողովուրդների համար հատկապես կարևոր իրավունքների վրա, հիմնականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեզուն, կրթությունը և մշակույթը:
Ինքնուրույն կազմավորումների վետոն
34. Ի լրումն կենսական շահի վետոյի` Սահմանադրության 4-րդ հոդվածի 3/դ/ կետում նախատեսված է Ինքնուրույն կազմավորումներից որևէ մեկի պատվիրակության վետոն երկու երրորդի կողմից: Այդ վետոն, որը գործնականում թվում է տեղին միայն Սերբական Հանրապետության համար, կենսական շահի վետոյի գոյությունը հաշվի առնելով ավելորդ է դառնում:
Երկպալատ համակարգը
35. Սահմանադրության 4-րդ հոդվածում նախատեսված է երկպալատ համակարգ` Ներկայացուցիչների պալատ և Ժողովրդական պալատ` երկուսն էլ նույն իրավասություններով: Երկպալատ համակարգերը բնորոշ են դաշնային պետություններին, ուստի զարմանալի չէ, որ Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությամբ նախապատվությունը տրվել է երկու պալատներին: Սակայն դաշնային պետություններում երկրորդ պալատի սովորական նպատակն ավելի փոքր ինքնուրույն կազմավորումների ավելի հզոր ներկայացվածության ապահովումն է: Մի պալատը կազմված է բնակչության թվի հիման վրա, իսկ մյուսում կամ բոլոր ինքնուրույն կազմավորումները ունեն տեղերի միևնույն քանակը /Շվեյցարիա, ԱՄՆ/ կամ ավելի փոքր ինքնուրույն կազմավորումներն առնվազն թերի են ներկայացված /Գերմանիա/: Բոսնիա-Հերցեգովինայում դա միանգամայն տարբեր է` երկու պալատներում էլ անդամների երկու երրորդը Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից են` տարբերությունն այն է, որ Ժողովրդական պալատում Դաշնությունից ներկայացված են միայն բոսնիակներն ու խորվաթները, իսկ Սերբական Հանրապետությունից` միայն սերբերը: Հետևաբար Ժողովրդական պալատը չի արտացոլում պետության դաշնային բնույթը, այլ հիմնադիր ժողովուրդների շահերին աջակցող լրացուցիչ մեխանիզմ է: Սահմանադրությամբ Ժողովրդական պալատի հիմնական գործառույթն այն է, որ սա այն պալատն է, որտեղ կիրառվում է կենսական շահի վետոն:
36. Այս միջոցառման թերությունն այն է, որ Ժողովրդական պալատը դառնում է պալատ, որտեղ կատարվում է օրենսդրական աշխատանքը, և մեծամասնություն ունենալու համար արվում են անհրաժեշտ փոխզիջումները: Ժողովրդական պալատի դերը որպես վետոյի պալատ միայն բացասական է, որտեղ անդամները որպես իրենց աշխատանք տեսնում են բացառապես իրենց ժողովրդի շահերի պաշտպանությունը` շահագրգիռ չլինելով օրենսդրական գործընթացի հաջողությամբ: Հետևաբար նախընտրելի է կենսական շահի վետոյի իրականացումը փոխանցել Ներկայացուցիչների պալատին և վերացնել Ժողովրդական պալատը: Դա կարագացնի ընթացակարգերը և կդյուրացնի օրենսդրության ընդունումը` առանց վտանգելու որևէ ժողովրդի օրինական շահերը: Դրանով նաև կլուծվի Ժողովրդական պալատի խտրական կազմի խնդիրը:
Հավաքական նախագահությունը
37. Սահմանադրության 5-րդ հոդվածում նախատեսված է հավաքական նախագահություն` մեկ բոսնիակ, մեկ խորվաթ և մեկ սերբ անդամով ու նախագահի հերթագայվող պաշտոնով: Նախագահությունը փորձում է որոշումներ ընդունել կոնսենսուսով /5-րդ հոդված, 2 /գ/ կետ/: Մեծամասնությամբ ընդունված որոշման դեպքում կենսական շահի վետոն կարող է դնել փոքրամասնությունը ներկայացնող անդամը:
38. Հավաքական նախագահությունն անսովոր պայմանավորվածություն է: Ինչ վերաբերում է պետության գլխի ներկայացուցչական գործառույթներին, դրանք առավել հեշտությամբ իրականացում է մեկը: Գործադիրի վերևում արդեն իսկ կա մեկ կոլեգիալ մարմին` Նախարարների խորհուրդը, և երկրորդ կոլեգիալ մարմին ավելացնելը որոշումների ընդունման արդյունավետությանը կարծես թե չի նպաստում: Դա ստեղծում է
որոշումներ ընդունելու գործընթացի ընդօրինակման վտանգ, և դժվարանում է տարբերակել Նախարարների խորհրդի ու Նախագահության լիազորությունները: Ավելին, Նախագահությունը կամ չի ունենա նախարարություններում պահանջվող մատչելի տեխնիկական գիտելիքները կամ զգալի քանակով աշխատակիցների կարիք կունենա` ստեղծելով բյուրոկրատիայի լրացուցիչ շերտ:
39. Հետևաբար լրացուցիչ Նախագահությունը ֆունկցիոնալ կամ արդյունավետ չի թվում: Բոսնիա-Հերցեգովինայի համատեքստում դրա գոյությունը նորից հիմնավորված է թվում բոլոր կարևոր որոշումներում հիմնադիր բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար: Կարևոր լիազորություններով մի նախագահ, անշուշտ, դժվար է նախատեսել Բոսնիա-Հերցեգովինայի համար:
40. Հետևաբար լավագույն լուծումը կարող է լինել գործադիր իշխանության կենտրոնացումը Նախարարների խորհրդում` որպես կոլեգիալ մարմին, որում ներկայացված են հիմնադիր բոլոր ժողովուրդները: Հետո պետք է ընդունելի լինի մի նախագահ` որպես պետության գլուխ: Հաշվի առնելով երկրի բազմազգ բնույթը` Խորհրդարանական վեհաժողովի կողմից մեծամասնությամբ նախագահի անուղղակի ընտրությունը` ապահովելով այն բանը, որ նախագահը վայելում է բոլոր ժողովուրդների վստահությունը, նախընտրելի կլիներ ուղղակի ընտրությունների դեպքում: Կարող են ավելացվել հերթագայության /ռոտացիայի/ կանոններ, որոնք նախատեսում են, որ նորընտիր նախագահը չի կարող պատկանել այն նույն հիմնադիր ժողովրդին, ինչ իր նախորդը:
...
74. Ներկա գործում պետական մարմիններում հիմնադիր ժողովուրդների միջև պաշտոնների բաշխումը Դեյթոնյան համաձայնագրի առանցքային տարրերից էր, որը Բոսնիա-Հերցեգովինայում հնարավոր էր դարձնում խաղաղությունը: Այդ համատեքստում դժվար է օրինականության մերժումն այն նորմերին, որոնք կարող են խնդրահարույց լինել ոչ խտրական վերաբերմունքի տեսանկյունից, սակայն անհրաժեշտ` խաղաղության ու կայունության հասնելու և մարդկային կյանքերի հետագա կորուստներից խուսափելու համար: Այն ժամանակ [Բոսնիա-Հերցեգովինայի] Սահմանադրության տեքստում այդ նորմերի ներառումը պետք չէ քննադատել, անգամ եթե դրանք հակառակ են Սահմանադրության ընդհանուր էությանը, որով նպատակ կար կանխարգելել խտրականությունը:
75. Այս արդարացումը պետք է քննարկվի Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո Բոսնիա-Հերցեգովինայում տեղի ունեցած զարգացումների լույսի նեքո: Բոսնիա-Հերցեգովինան դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի երկիրը պետք է գնահատվի ընդհանուր եվրոպական չափանիշների համաձայն: Այն արդեն վավերացրել է [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան] և [նրան կից] Թիվ 12 արձանագրությունը: Ինչպես շարադրված է վերևում, Բոսնիա-Հերցեգովինայում իրավիճակը դրական իմաստով է զարգացել, սակայն կան հանգամանքներ, որոնք պահանջում են քաղաքական համակարգ, որը մեծամասնության կանոնի պարզ արտացոլումը չէ, այլ երաշխավորում է իշխանության ու պաշտոնների բաշխումն էթնիկական խմբերի միջև: Հետևաբար օրինական է փորձել մշակել այնպիսի ընտրական նորմեր, որոնք կապահովեն զանազան խմբերի տեղին ներկայացվածությունը:
76. Սրան կարելի է հասնել առանց բախման մեջ մտնելու միջազգային չափանիշների հետ: Սա կոնսենսուսային ժողովրդավարության համակարգը չէ, որը որպես այդպիսին խնդիրներ է հարուցում, այլ զուգակցվում են տարածքային ու էթնիկական չափանիշները և հատկապես խոցելի անձանց որոշակի քաղաքական իրավունքների ակնհայտ մերժումը: Հնարավոր է թվում Նախագահության կանոնակարգի վերամշակումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին` միաժամանակ երկրում պահպանելով քաղաքական հավասարակշռությունը:
77. Բազմազգ կազմ կարելի է ապահովել ոչ խտրական ձևով, օր.` նախատեսելով, որ ոչ ավելի, քան նախագահության մեկ անդամ կարող է պատկանել միևնույն ժողովրդին կամ մյուսներին` դա համակցելով ընտրական համակարգում` ապահովելով երկու սուբյեկտների ներկայացվածությունը: Կամ, ինչպես առաջարկվել է վերը, որպես ավելի արմատական լուծում, որը հանձնաժողովի տեսակետից նախընտրելի է, հավաքական Նախագահությունը կարելի է վերացնել և փոխարինել շատ սահմանափակ իրավասություններով անուղղակիորեն ընտրված նախագահով:
...
80. Ժողովրդական պալատը լիարժեք օրենսդրական լիազորություններ ունի: [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի] Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը դրա շնորհիվ կիրառելի է, և [Կոնվենցիայի] 14-րդ հոդվածով էթնիկական ծագման պատճառով որևէ խտրականություն արգելված է: Ինչ վերաբերում է հնարավոր արդարացմանը, կիրառվում են այն նույն նկատառումները, ինչ Նախագահության նկատմամբ: Թեպետ օրինական նպատակ է խորհրդարանում հանուն խաղաղության և կայունության էթնիկական հավասարակաշռության ապահովումը, դա կարող է էթնիկական խտրականությունն արդարացնել միայն այն դեպքում, եթե այդ նպատակին հասնելու այլ միջոցներ չկան և եթե համապատասխան կերպով հարգվում են փոքրամասնությունների իրավունքները: Ժողովրդական պալատի համար, օրինակ, հնարավոր կլինի ամրագրել առավելագույն քանակով տեղեր, որոնք կզբաղեցվեն յուրաքանչյուր հիմնադիր ժողովրդի ներկայացուցիչների կողմից: Կամ, ինչպես փաստարկվել է վերևում, կարելի է ընտրել ավելի արմատական լուծում, որը նախընտրելի կլինի հանձնաժողովի համար, և Ժողովրդական պալատը պարզապես կվերացվի, իսկ կենսական ազգային շահի մեխանիզմը կիրականացվի Ներկայացուցիչների պալատում”:
Բոսնիա-Հերեցեգովինայի Նախագահության ընտրության վերաբերյալ տարբեր առաջարկությունների շուրջ կարծիքը / CDL-AD(2006)004 of 20 March 2006/ համապատասխան մասում նախատեսում է`
“1. 2006թ. մարտի 2-ով թվագրված նամակով Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության նախագահը` պրն. Սուլեյման Թիհիչը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք ներկայացնել այս երկրի Նախագահության ընտրության վերաբերյալ երեք տարբեր առաջարկությունների շուրջ: Այդ խնդրանքն արվել է Բոսնիա-Հերցեգովինայում հիմնական քաղաքական կուսակցությունների միջև սահմանադրական բարեփոխումների շուրջ բանակցությունների շրջանակում: Նախագահության ընտրության հարցը պետք է լուծվի, որպեսզի համաձայնության գան բարեփոխումների սպառիչ փաթեթի շուրջ:
...
Մեկնաբանություններ 1-ին առաջարկության վերաբերյալ
8. 1-ին առաջարկությունը կազմված կլինի Նախագահության ընտրության և կազմի վերաբերյալ ներկա կանոնները պահպանելուց` մեկական բոսնիակ և խորվաթ` ընտրված Դաշնության տարածքից և մեկ սերբ` ընտրված Սերբական Հանրապետության տարածքից: Բոսնիա-Հերցեգովինայում տիրող սահմանադրական վիճակի և Բարձր ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ իր կարծիքում հանձնաժողովը լուրջ մտահոգություններ է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրության հետ այնպիսի նորմի համապատասխանության վերաբերյալ, որը ֆորմալ առումով թույլ չի տալիս մյուսներին, ինչպես նաև Սերբական Հանրապետությունից բոսնիակներին ու խորվաթներին և Դաշնությունից` սերբերին ընտրվել Նախագահության կազմում: Այդ նորմի պահպանումն այն տեսքով, ինչ որ հիմա կա, պետք է բացառվի, իսկ առաջին առաջարկությունը` մերժվի:
Մեկնաբանություններ 2-րդ առաջարկության վերաբերյալ
9. Երկրորդ առաջարկությունը, որը մշակված չէ Սահմանադրությունում որպես տեքստ ներառվելու համար, այլ հնարավոր սահմանադրական բովանդակության ամփոփում է, պահպանում է Դաշնությունից երկու անդամների, իսկ Սերբական Հանրապետությունից` մեկ անդամի ուղղակի ընտրության համակարգը, առանց, սակայն, նշելու թեկնածուների համար էթնիկական որևէ չափանիշ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքում մատնանշված դե յուրե խտրականությունը կհանվի, իսկ այդ առաջարկության ընդունումը մեկ քայլ առաջ կլինի: Առաջարկությունն ընդգրկում է նաև յուրաքանչյուր 16 ամիսը մեկ Նախագահության նախագահի հերթագայությունը: Հավաքական Նախագահության տրամաբանության սահմաններում դա ռացիոնալ մոտեցում է թվում:
10. Հակառակ սրան, առաջարկության մեջ բացակայում է Նախագահության բազմազգ կազմի վերաբերյալ հստակությունը: Հավաքական Նախագահությունը մտցվել էր և, ենթադրաբար, հիմա կպահպանվի, որպեսզի ապահովվի, որ ոչ մի պետական մարմնի վրա չիշխի մեկ հիմնադիր ժողովրդի ներկայացուցիչ: Ինչպես որ կա, առաջարկության համաձայն հնարավոր կլինի, օրինակ, Նախագահության կազմում Դաշնությունից ընտրել երկու բոսնիակի: Իրավական առումով այս թերությունը կարելի էր շտկել առաջարկության շրջանակում` նախատեսելով, որ ոչ ավելի, քան Նախագահության մեկ անդամ կարող է միաժամանակ պատկանել միևնույն հիմնադիր ժողովրդին կամ մյուսների խմբին: Հանձնաժողովը համամիտ է, որ նպատակն, անշուշտ, այս առաջարկության ընդունման դեպքում Սահմանադրության մեջ այդպիսի դրույթի ներառումն է:
11. Այնուամենայնիվ խնդիր կծագի, եթե Նախագահությունից բացառեն այն թեկնածուներին, ովքեր ստացել են ավելի շատ ձայներ: Դաշնությունում միանգամայն հնարավոր է, որ երկու բոսնիակներ ստանան ամենաշատ ձայները: Այդ դեպքում այն թեկնածուն, ով ավելի շատ ձայներ է ստացել, ստիպված կլինի Նախագահության անդամ չդառնալ հօգուտ մեկ ուրիշ թեկնածուի, ով քիչ ձայներ է ստացել: Այդ հարցերը պետք է հստակ կերպով կարգավորվեն Սահմանադրության մակարդակով, այլ ոչ թե թողնվեն ընդհանուր իրավունքին:
12. Որպես մեկ այլ թերություն Սերբական Հանրապետությունից դե ֆակտո բոսնիակներն ու խորվաթները և Դաշնությունից սերբերը նույնպես կշարունակեն որևէ իրատեսական հնարավորություն չունենալ ընտրելու իրենց նախընտրած թեկնածուին:
13. Բացի այդ, պետության գլխի ընտրությունը կշարունակի տեղի ունենալ սուբյեկտի հիման վրա, թեպետ ցանկալի կլիներ դա անել պետական մակարդակով, որպես պետության հզորացման համընդհանուր մոտեցման մաս:
14. Որպես փոքր հարց` առաջարկությունը Նախագահության անդամներին նաև հնարավորություն կտար քաղաքական կուսակցությունում ղեկավար դիրք գրավել: Սա համահունչ չէ Նախագահությունը գործադիր մարմնից /հավաքական/ պետության գլխի վերափոխելու ընդհանուր նպատակի սահմանադրական բարեփոխումներին:
15. Ամփոփելով` 2-րդ առաջարկությունը ներկա սահմանադրական իրավիճակի առումով հստակ բարելավում է: Այնուամենայնիվ, այն մի շարք թերություններ ունի, այդ թվում` այն վտանգը, որ ընտրվում են ուրիշներից պակաս ձայներ ունեցող թեկնածուները, իսկ դա չի նպաստում Նախարարների խորհրդին լիազորությունները փոխանցելու և պետական մակարդակը հզորացնելու ընդհանուր նպատակներին:
3-րդ առաջարկությունը
16. 3-րդ առաջարկությունը ներկա սահմանադրական իրավիճակից ընդգծված կերպով տարբերվում է նրանով, որ Նախագահության անուղղակի ընտրության համար բարդացված ընթացակարգ է մտցվում: Ինչպես վերևում է շարադրված` հանձնաժողովի հիմնական նախընտրությունը նվազեցված իրավասություններով մեկ նախագահի անուղղակի ընտրությունն է: Սակայն հավաքական Նախագահության դեպքում նույնպես հանձնաժողովը պահպանում է անուղղակի ընտրությունների նախապատվությունը:
17. Առաջին հերթին պատճառն այն է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները պետք է լինեն Նախագահության իրավասությունների նվազեցումը և Նախարարների խորհրդում գործադիր իշխանություն կենտրոնացումը: Այդ փոփոխությունն առավել դժվարությամբ կիրականացվի, եթե Նախագահությունն իսկապես ունի ուղղակի ժողովրդական քվեի օրինականություն:
18. Ավելին, անուղղակի ընտրությունների ժամանակ ավելի դյուրին է մեխանիզմներ մշակել, որոնք կապահովեն Նախագահության բազմազգ կազմը: Այն ավելի շատ հնարավորություններ է առաջարկում ազգամիջյան համագործակցության և փոխզիջման համար, մինչդեռ դե ֆակտո անջատված էթնիկական տարածքների ուղղակի ընտրությունները խթան են այն անձի օգտին քվեարկելու համար, ով համարվում է համապատասխան հիմնադիր ժողովրդի ամենաուժեղ կողմնակիցը, այլ ոչ այն թեկնածուի, ով ամենահարմարն է ամբողջ երկրի շահերը պաշտպանելու համար:
19. Եվ, վերջապես, առաջարկությունը ընտրությունները տանում է դեպի պետական խորհրդարան: Անշուշտ, այն ցանկալի է և համահունչ պետության հզորացման համընդհանուր նպատակին` այդ մակարդակում անցկացնել պետության գլխի ընտրություններ:
20. Ուստի համընդհանուր մոտեցման տեսանկյունից 3-րդ առաջարկությունը նախընտրելի է թվում: Սակայն կան մի քանի թերություններ:
21. Առաջին հերթին թվում է, թե առաջարկությունը խճճված է` չափազանց շատ քայլերով ու փակուղի մտնելու հնարավորություններով: Առաջադրումներ կարող են անել Ներկայացուցիչների պալատի կամ Ժողովրդական պալատի անդամները, թեկնածուների ընտրությունը կատարվում է Ժողովրդական պալատում երեք առանձին էթնիկական քաղաքական կուսակցությունների փակ ժողովում, դրանից հետո թեկնածուների ցուցակը պետք է հաստատվի և Ժողովրդական պալատի, և ներկայացուցիչների պալատի քաղաքական երեք կուսակցությունների փակ ժողովում:
22. Այս առաջարկության շրջանակում թվում է, թե նախընտրելի է ունենալ ավելի պարզ ընթացակարգ` հիմնական շեշտը դնելով Ներկայացուցիչների պալատի վրա` որպես մի մարմին, որն ունի ուղղակի ժողովրդավարական օրինականություն, որը որպես ամբողջություն բխում է մարդկանցից: Թեկնածուների առաջադրման հնարավորությունը պետք է վերապահվի Ներկայացուցիչների պալատին, այդ թեկնածուների միջից ընտրությունը կարող է տեղի ունենալ Ժողովրդական պալատի երեք առանձին էթնիկական խմբերում` ապահովելու համար բոլոր երեք հիմնադիր ժողովուրդների շահերի նկատմամբ հարգանքը, իսկ թեկնածուների ցուցակը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կազմի մեծամասնության կողմից` ապահովելով, որպեսզի բոլոր երեք անդամներն էլ որպես Բոսնիա-Հերցեգովինայի ժողովրդի ներկայացուցիչներ լեգիտիմ լինեն:
23. Ի լրումն դրա` պետք է հստակեցնել, թե ինչպես պետք է բաշխվեն Նախագահի ու փոխնախագահների պաշտոնները: Ստեղծված իրավիճակում 3-րդ առաջարկությունն այս կարևոր որոշումը հստակ կերպով թողնում է երեք էթնիկական կուսակցական ժողովների անդրկուլիսային քաղաքական խաղին, քանի որ նախագահին ու փոխնախագահներին որոշող թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի Ներկայացուցիչների պալատին, մինչդեռ որևէ բան չի ասվում այն մասին, թե այդ ընտրությունն ինչպես պետք է կատարվի: Սա վատագույն հնարավոր լուծումն է և, ամենայն հավանականությամբ, կտանի դեպի փակուղի: 3-րդ առաջարկությամբ նախատեսված հերթագայությունն ավելի հավանական է թվում:
24. Կան նաև 3-րդ առաջարկության այլ ասպեկտներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի նախընտրություններին չեն համապատասխանում: Վերը նշված իր կարծիքում հանձնաժողովը փաստարկում էր հօգուտ Ժողովրդական պալատի վերացման: Նախագահության ընտրության հարցում դրան հզոր դերակատարություն տալը չի կարող դրական քայլ համարվել: Էթնիկական կուսակցական խմբերի փակ ժողովների դերակատարությունը հիմնադիր ժողովրդի չպատկանող թեկնածուների ընտրությունը դարձնում է չափազանց անհավանական: Այնուամենայնիվ սա հատուկ չէ ներկա առաջարկությանը, այլ արտացոլում է քաղաքական իրավիճակը: Առաջարկությունն առնվազն ապահովում է, որպեսզի Ներկայացուցիչների պալատում մյուսների ներկայացուցիչները մասնակցեն քվեարկությանը, իսկ Դաշնությունը ներկայացնող սերբերը և Սերբական Հանրապետությունը ներկայացնող բոսնիակներն ու խորվաթներն այլևս անբարենպաստ վիճակում չլինեն, քանի որ պետական խորհրդարանում նրանց ներկայացուցիչներն ունակ կլինեն քվեարկել իրենց ընտրած թեկնածուի օգտին:
25. Անգամ հավաքական Նախագահության շրջանակում կարելի է մշակել անուղղակի ընտրությունների համար լուծումներ, որոնք նախընտրելի կլինեն: Օր.` Ներկայացուցիչների պալատում միևնույն հիմնադիր ժողովրդին կամ մյուսների խմբին չպատկանող երեք թեկնածուների ցուցակները կարելի է առաջադրել, իսկ քվեարկությունը տեղի կունենա այդ ցուցակների միջև, սակայն սա կլինի այլ առաջարկություն, ոչ թե 3-րդ առաջարկության փոփոխություն:
26. Ամփոփելով` 3-րդ առաջարկությունը նաև ներկա վիճակի հստակ բարելավում է: Եթե այն պետք է կարգավորվեր այնպես, ինչպես առաջարկվում է 22 և 23 կետերում, ապա այն որպես լուծում հարմար կլինի սահմանադրական բարեփոխումների առաջին փուլի համար , թեպետ ոչ իդեալական:
Եզրակացություններ
27. Որպես եզրակացություն` հանձնաժողովը ողջունում է այն հանգամանքը, որ Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքական կուսակցությունները մինչև 2006թ. հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրություններից առաջ քաջություն ունեցան փորձ անել ընդունել համապարփակ սահմանադրական բարեփոխումներ: Հանձնաժողովն ընդունում է, որ այս փոլում ընդունված բարեփոխումները կարող են միայն միջանկյալ բնույթ կրել` որպես մեկ քայլ առաջ դեպի համապարփակ բարեփոխումներ, որոնց կարիքը երկիրը հստակ կերպով ունի:
28. Ինչ վերաբերում է հանձնաժողովին ներկայացված երեք առաջարկություններին, ապա առաջին առաջարկության ընդունումը կարող է դիտարկվել միայն որպես այդ հարցի վերաբերյալ սահմանադրական բարեփոխման տապալում և պետք է բացառվի: Ի հակադրություն դրա` և երկրորդ, և երրորդ առաջարկությունները, որոշ լրացումների և փոփոխությունենրի ենթակա լինելով, ներկա փուլում արժանի են քննարկման որպես կարևոր քայլ առաջ, սակայն ոչ մի դեպքում` որպես անթերի լուծումներ:
29. 2-րդ և 3-րդ առաջարկությունների միջև հանձնաժողովը, թեպետ ոչ առանց տատանվելու, կարող է նախընտրությունը տալ 3-րդ առաջարկությանը, որը ենթակա է վերը նշված որոշակի կարգավորումների: Նախագահության լիազորությունները նվազեցնելու սահմանադրական բարեփոխումների նպատակին զուգահեռ անուղղակի ընտրությունը դյուրացնում է Նախագահության հավասարակշռված կազմի ապահովումը և դրանով իսկ առավել լավ համապատասխանում այդ անսովոր ինստիտուտի գոյության իմաստին: Առաջարկությունը ընտրությունը տանում է դեպի պետական մակարդակ` Բոսնիա-Հերցեգովինայի պետության հզորացման համընդհանուր նպատակին համապատասխան: Սակայն տեսադաշտից չպետք է կորցնել այդ բնագավառում սահմանադրական բարեփոխումների վերջնական նպատակը` ապագայում մեկ նախագահ` այնպես ընտրված, որը կապահովի վստահություն, որն էլ վեր կլինի այն էթնիկական խմբից, ոին նա պատկանում է”:
Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիքի /CDL-AD(2006)019 of 12 June 2006/ համապատասխան մասում նախատեսված է հետևյալը`
«1. 2006թ. մարտի 21-ով թվագրված նամակում Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության նախագահը` պրն. Սուլեյման Թիհիչը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք տալ 2006թ. մարտի 18-ին Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից համաձայնեցված սահմանադրական բարեփոխումների առաջին փուլի անցկացման կարգի համաձայնագրի տեքստի մասին: Քանի որ սահմանադրական բարեփոխումները պետք է հրատապ կարգով ընդունվեն` դա հնարավոր դարձնելու համար հաշվի առնել 2006թ. հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները` նա ցանկություն է հայտնել «կարճ ժամանակում» ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:
...
Խորհրդարանական վեհաժողովի սահմանադրության 4-րդ հոդվածի 2-րդ փոփոխությունը
22.Փոփոխության հիմնական նպատակը երկու իրավահավասար պալատներով երկպալատ համակարգից դեպի նոր համակարգ անցումն է, որտեղ Ժողովրդական պալատը /.../ կոունենա միայն սահմանափակ լիազորություններ` կենտրոնանալով կենսական ազգային շահերի վետոյի վրա: Հոդվածի նոր կառուցվածքը Ներկայացուցիչների պալատը /.../ սիստեմատիկաբար դնելով առաջին տեղում, արտացոլում է այդ նպատակը: Բարեփոխումները մեկ քայլ կլինեն Վենետիկի հանձնաժողովի արած առաջարկությունների ուղղությամբ` վերացնել Ժողովրդական պալատը և որոշումների ընդունման գործընթացն արագացնել պետական ինստիտուտների ներսում:
...
24./դ/ ենթաբաժինը կմեծացնի Ժողովրդական պալատի անդամների թիվը` այն 15-ից հասցնելով 21-ի: Այս պալատի կազմի ավելացման արդարացումը պակաս ակնհայտ է, քանի որ նրա լիազորությունները մեծապես նվազեցվել են: Այնուամենայնիվ սա մի հարց է, որն ամբողջովին ազգային իշխանությունների հայեցողության շրջանակում է: Եթե նրանք զգան, որ այդ ավելացումը պահանջվում է այն բանի համար, որպեսզի պալատը համարժեք կերպով ներկայացնի քաղաքական սպեկտրը, ապա այդ քայլը թույլատրելի է:
25. Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ այդ պալատի անդամների թիվը /դ/ ենթաբաժնի հիման վրա սահմանափակվում է երեք հիմնադիր ժողովուրդներց մեկնումեկին պատկանող մարդկանցով: Իր կարծիքում /Բոսնիա-Հերցեգովինայում տիրող սահմանադրական իրավիճակի և Բարձր ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ/ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ այդ պալատի նախորդ կազմը նման գծերով հանդերձ Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ կարծես թե հակասում էր /Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի/ 14-րդ հոդվածին:
26.Այնուամենայնիվ, բարեփոխումներից հետո Ժողովրդական պալատն այլևս լիարժեք օրենսդրական պալատ չի լինի, այլ կլինի մի մարմին, որը գործ կունենա հիմնականում կենսական ազգային շահերի վետոյի հետ: Հետևաբար հարցական է`արդյոք Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը և դրա շնորհիվ /Կոնվենցիայի/ 14-րդ հոդվածը դեռևս կիրառելի կլինեն: Այդուհանդերձ, դեռևս մնում է /Կոնվենցիայի/ թիվ 12 արձանագրության այդ դրույթի համատեղելիության խնդիրը: Այդ արձանագրության վերաբերյալ նախադեպային իրավունքի բացակայության դեպքում այն կարելի է զգուշությամբ մեկնաբանել...
27. Ներկա գործում օրինական նպատակը կարելի է տեսնել պալատի հիմնական դերակատարության մեջ` որպես մի մարմին, որում իրականացվում է կենսական ազգային շահերի վետոն: Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունն այդ վետոն իրականացնելու իրավունքը վերապահում է երեք հիմնադիր ժողովուրդներին, իսկ մյուսներին` ոչ: Այդ տեսանկյունից կարծես թե չի պահանջվում «մյուսներին» ներառել այդ պալատի կազմում: Պալատի մնացած պարտականությունները` մասնակցել Նախագահության ընտրություններին և հաստատել սահմանադրական փոփոխությունները, թեպետ քննադատությունից վեր չեն, տարբեր արդյունք չեն տալիս: Դրանք ցույց են տալիս, որ Ժողովրդական պալատի գործառույթը ուղղիչ մեխանիզմ լինելն է` ապահովել, որպեսզի Ներկայացուցիչների պալատի կազմում արտացոլված ժողովրդավարական սկզբունքի կիրառումը չխախտի երեք հիմնադիր ժողովուրդների միջև եղած հավասարակշռությունը: Բոսնիա-Հերցեգովինայում այդ մեխանիզմի կարիքը դեռևս զգացվում է: Այդ դեպքում հնարավոր է թվում այդ անհրաժեշտությունը դիտարկել որպես օրինական նպատակ, որն արդարացնում է մյուսների նկատմամբ անհավասար վերաբերմունքը Ժողովրդական պալատում նրանց ներկայացվածության առումով:
...
Նախագահության վերաբերյալ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ փոփոխությունը
43. Փոփոխությունների հիմնական նպատակը Նախարարների խորհրդի լիազորությունների հզորացումն է և դրա արդյունավետության մեծացումն ու Նախագահության դերակատարության նվազեցումը: Սա ամբողջապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի /Բոսնիա-Հերցեգովինայում տիրող սահմանադրական իրավիճակի և Բարձր ներկայացուցչի լիազորությունների մասին/ կարծիքի հետ: Ի լրումն դրա` հանձնաժողովը կնախընտրեր հավաքական Նախագահության փոխարեն ունենալ մեկ նախագահ: Այնուամենայնիվ, այս պահին սա քաղաքականապես հնարավոր չի թվում: Այդուհանդերձ, 3-րդ փոփոխությունն այս ուղղությամբ առաջին քյլն է:
...
46. Վենետիկի հանձնաժողովն իր վերջին նիստում հաստատել է Նախագահության ընտրության երեք այլընտրանքային առաջարկությունների վերաբերյալ կարծիքը / CDL-AD(2006)004/: Այս պահին այդ քննարկումը վերսկսելը որևէ նպատակի չի ծառայի: Այնուամենայնիվ, եթե Ներկայացուցիչների պալատը մերժի հաստատել Ժողովրդական պալատի առաջարկությունը, փակուղին վերացնելու մեխանիզմի բացակայությունը մտահոգություն է:
...»Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը /ECRI/ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների անկախ վերահսկողական մարմին է, որը մասնագիտացած է ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարում: 2002թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 7 ընդհանուր քաղաքական հանձնարարականում ECRI-ը ռասիզմը սահմանում է իբրև « հավատ, որ այնպիսի հիմնավորում, ինչպիսին է ռասան[6],, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, ազգությունը կամ ազգային կամ էթնիկական ծագումը, արդարացնում է մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ արհամարհանքը կամ մարդու կամ մարդկանց խմբի գերարժեքության գաղափարը»:
Ե. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն /ԵԱՀԿ/
2006թ. համապետական ընտրությունների վերաբերյալ զեկույցում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը /ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ/` ընտրությունների դիտարկման եվրոպական առաջատար կազմակերպությունը որոշել է հետևյալը`
«Բոսնիա-Հերցեգովինայում հոկտեմբերի 1-ի ընտրություններն առաջինն էին 1995թ. Դեյթոնյան համաձայնագրից հետո, որոնք ամբողջապես իրականացվեցին Բոսնիա-Հերցեգովինայի իշխանությունների կողմից: Այն կարգը, որով անցկացվեցին այս ընտրությունները, ընդհանուր առմամբ համապատասխանում էր ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին, թեպետ հարկավոր են լրացուցիչ ջանքեր, մասնավորապես, ձայների հաշվարկի առումով: Հետևաբար, ընդհանուր առմամբ ընտրությունները նոր առաջընթաց էին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում: Այնուամենայնիվ, ափսոսում ենք, որ ազգային ծագման հիման վրա պաշտոն գրավելու համար թեկնածությունը դնելու իրավունքի սահմանադրական սահմանափակումների պատճառով ևս մեկ անգամ ընտրությունները խախտեցին Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրությունը և Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև 1990թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 7.3 հոդվածը»:
Զ. Եվրոպական միությունը
25. 2008թ. Բոսնիա-Հերցեգովինան Եվրոպական միության հետ ստորագրել և վավերացրել է Կայունացման և ասոցիացման համաձայնագիրը, ու դրանով հանձնառու եղել ուսումնասիրել Եվրոպական գործընկերության առաջնահերթությունները: Բոսնիա-Հերցեգովինայի համար առանցքային առաջնահերթություններից մեկը, որն ակնկալվում է իրականացնել մեկ-երկու տարում, “Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամների և Ժողովրդական պալատի պատվիրակների վերաբերյալ ընտրական օրենսդրության փոփոխումն է, որպեսզի ապահովվի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո ստանձնած հանձնառություններին /տես Annex to Council Decision 2008/211/EC of 18 February 2008 on the principles, priorities and conditions contained in the European Partnership with Bosnia and Herzegovina and repealing Decision 2006/55/EC, Official Journal of the European Union L 80/21 (2008)/:
2009թ. հոկտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատեց իր տարեկան ռազմավարության փաստաթուղթը` ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ իր քաղաքականության բացատրությամբ: 2009թ. ընթացիկ հաշվետվությունները հրապարակվեցին նույն օրը, որտեղ հանձնաժողովի ծառայությունները վերահսկում և գնահատում են նախորդ տարվա ընթացքում յուրաքանչյուր թեկնածու երկրի և հնարավոր թեկնածուների, զորօրինակ` Բոսնիա-Հերցեգովինայի ձեռքբերումները:
ՕՐԵՆՔԸ
ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
26. Դիմողները վիճարկում էին իրենց ռոմա և հրեական ծագման պատճառով Ժողովրդական պալատի և Նախագահության ընտրությանը մասնակցելու որակազրկումը, որը, ըստ նրանց, հավասարազոր էր ռասայական խտրականության: Նրանք ապավինում էին Թիվ 1 արձանագրության 14-րդ, 3-րդ և Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին:
Կոնվենցիայի 14-րդ հոդվածում նախատեսված է`
“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է`անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից”:
Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված է`
“Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ այնպիսի պայմաններում, որոնք ապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս”:
Կոնվենցիայի Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված է`
“1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության
2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով”:
Ա. Ընդունելիությունը
27.Թեպետ պատասխանող երկիրը որևէ առարկություն չուներ Դատարանի` անձի գործոնի իրավասության առումով, այս հարցը Դատարանի կողմից ի պաշտոնե քննարկման առարկա է:
Արդյոք դիմողները կարող են հայտարարել, որ իրենք “տուժողներ” են
28.Վերստին ասվում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա խնդրագիր ներկայացնելու իրավասություն ունենալու համար անձը, ոչ կառավարական կազմակերպությունը կամ մարդկանց խումբը պետք է ունակ լինեն հայտարարելու, որ իրենք տուժել են Կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտումից: Խախտումից տուժած լինելը հայտարարելու համար անձը պետք է ուղղակիորեն ենթարկված լինի վիճարկված միջոցի ներգործությանը, հետևաբար Կոնվենցիան չի նախատեսում դրանում ամրագրված իրավունքների մեկնաբանության համար ժողովրդական հայցի ներկայացումը կամ մարդկանց թույլ տալիս, որպեսզի նրանք գանգատ ներկայացնեն ներպետական օրենքի դրույթի վերաբերյալ լոկ այն բանի համար, որ իրենք կարծում են` առանց ուղղակիորեն դրա ներգործությանը ենթարկված լինելու, որ դա կարող է հակասել Կոնվենցիային: Այնուամենայնիվ դիմողների համար բաց է վիճարկել, որ կատարման առանձին միջոցի բացակայությամբ օրենքը խախտում է իրենց իրավունքները, եթե իրենք պատկանում են մարդկանց այն խմբին, ովքեր գտնվում են օրենսդրության անմիջական ներգործության վտանգի տակ կամ եթե իրենցից պահանջվում է կամ փոխել իրենց վարքը կամ ենթարկվել հետապնդման վտանգին /տես Burden v. the United Kingdom [GC], no. 13378/05, §§ 33-34, 29 April 2008, and the authorities cited therein/:
29. Ներկա գործում, հաշվի առնելով դիմողների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին, հետևողական կլինի, եթե նրանք քննարկեն Ժողովրդական պալատի կամ Նախագահության ընտրություններին մասնակցելու հարցը, ուստի նրանք կարող են հայտարարել, որ իրենք տուժել են ենթադրյալ խտրականությունից: Այն փաստը, որ ներկա գործով բարձրացվում է Կոնվենցիային ազգային սահմանադրության համապատասխանության հարցը, այս մասով անտեղի է /տես, by analogy, Rekvényi v. Hungary [GC], no. 25390/94, ECHR 1999‑III/:
Արդյոք պատասխանող երկիրը կարող է պատասխանատվության ենթարկվել
30. Դատարանը նշում է, որ Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրությունը Խաղաղության դեյթոնյան համաձայնագրի /որն ինքնին միջազգային պայմանագիր է/ հավելված է /տես Jeličić v. Bosnia and Herzegovina (dec.), no. 41183/02, ECHR 2005‑XII/, սակայն այն փոփոխելու իրավասությունը տրված է Բոսնիա-Հերցեգովինայի Խորհրդարանական վեհաժողովին, որը հստակ ներպետական մարմին է /տես վերը նշված 15-րդ կետը/: Ի լրումն դրա` վերը բերված 17-րդ կետում ամրագրված պրակտիկան նույնպես հաստատում է, որ Բոսնիա-Հերցեգովինայի միջազգային կառավարչի` Բարձր ներկայացուցչի լիազորությունները չեն տարածվում պետական սահմանադրության վրա: Այդ հանգամանքներում մի կողմ թողնելով այն հարցը, թե արդյոք պատասխանող երկիրը կարող է պատասխանատվության ենթարկվել վիճարկված սահմանադրական դրույթները գործի դնելու համար /տես վերը նշված 13-րդ կետը/` Դատարանը կարծում է, որ, այնուամենայնիվ, այն կարող է պատասխանատվության ենթարկվել դրանք պահելու համար:
Եզրակացություն
31. Դատարանը դիմողների հիմնական գանգատները հայտարարում է ընդունելի:
Բ. Էությունը
Դիմողների փաստարկները
32. Չնայած այն բանին, որ դիմողները Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիներ են, իրենց ռասայական/էթնիկական պատկանելության պատճառով Սահմանադրությամբ նրանք որևէ իրավունք չունեն որպես թեկնածու մասնակցել Ժողովրդական պալատի և Նախագահության ընտրություններին /էթնիկական խտրականությունը, ըստ Դատարանի որոշման, ռասայական խտրականության ձև է Timishev v. Russia, nos. 55762/00 and 55974/00, § 56, ECHR 2005‑XII գործում/: Դիմողները փաստարկել են, որ ուղղակիորեն ռասայական կամ էթնիկական ծագման պատճառով վերաբերմունքի տարբերությունը արդարացում չունի և հավասար է ուղիղ խտրականության: Այդ մասով նրանք վկայակոչում էին Դատարանի նախադեպային իրավունքը / Timishev, cited above, § 58, and D.H. and Others v. the Czech Republic [GC], no. 57325/00, § 176, ECHR 2007‑.../ և Եվրամիության օրենսդրությունը /ինչպես, օրինակ, Council Directive 2000/43/EC of 29 June 2000 – the “Race Directive”/, որով իրականացվում է մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը` անկախ ռասայական կամ էթնիկական ծագումից, որը 2-րդ հոդվածում անուղղակի խտրականության սահմանման մեջ ներառել է վերաբերմունքն օբյեկտիվորեն արդարացնելու հնարավորությունը, սակայն նման արդարացումը հնարավոր չի դարձրել ուղղակի խտրականության իր սահմանման մեջ/: Դիմողները նոր փաստարկներ էին ներկայացրել այն մասին, որ արդարացման այդ անհնարինությունը հատկապես կարևոր է ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքին վերաբերող գործում /նրանք հղում էին անում Aziz v. Cyprus, no. 69949/01, § 28, ECHR 2004‑V գործին/:
33. Անգամ եթե ընդունեն, որ արդարացումը հնարավոր է, դիմողները հայտարարում էին, որ պատասխանող երկիրը էլի շատ ծանր բեռի տակ կլիներ, երբ փորձում էր օբյեկտիվ ու ողջամիտ արդարացում ներկայացնել` հաշվի առնելով և գանգատի հիմքերը /ուղղակի ռասայական ու էթնիկական խտրականություն/, և այն բնագավառները, որոնց նկատմամբ դա կիրառվել էր /քաղաքական մասնակցություն և ներկայացվածություն պետական ամենաբարձր մակարդակով/: Բացի այդ, այն ժամանակահատվածը, որի ընթացքում բացառումը շարունակվել էր, ավելի մեծ բեռ էր դրել պատասխանող կառավարության վրա դա արդարացնելու համար /նրանք հղում էին անում 1981թ. ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշմանը Silva and Others v. Uruguay, § 8.4 գործով/: Դիմողները եզրակացրել էին, որ պատասխանող կառավարությունը չի կարողացել ցույց տալ, որ ներկա գործում վերաբերմունքի միջև տարբերությունն արդարացված է:
Կառավարության փաստարկները
34. Կառավարությունը հղում էր անում Ždanoka v. Latvia ([GC], no. 58278/00, ECHR 2006‑IV գործին, որում Դատարանը վերահաստատել էր, որ Պայմանավորվող կողմերը խորհրդարանական ընտրությունները և խորհրդարանի կազմը ղեկավարելիս իրենց սահմանադրական կարգի շրջանակներում կանոններ հաստատելիս օգտվում են զգալի ազատությունից, իսկ համապատասխան չափանիշները կարող են տարբեր լինել` յուրաքանչյուր պետությանը բնորոշ պատմական ու քաղաքական գործոններին համապատասխան: Բոսնիա-Հերցեգովինայում առկա սահմանադրական կառուցվածքն ստեղծվել էր Եվրոպայի պատմության վերջին շրջանի ամենակործանարար հակամարտությունից հետո կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում: Դրա վերջնական նպատակը երեք հիմնական էթնիկական խմբերի` “հիմնադիր ժողովուրդների” միջև խաղաղության և երկխոսության հաստատումն էր: Կառավարությունը հայտարարում էր, որ վիճարկվող սահմանադրական դրույթները, բացառությամբ այն անձանց, ովքեր չէին հայտարարել իրենց պատկանելությունը Ժողովրդական պալատի և Նախագահության “հիմնադիր ժողովուրդներին”, պետք է այդ ֆոնի վրա գնահատվեն: Կառավարությունը հայտարարում էր, որ դեռևս այն քաղաքական համակարգի ժամանակը չէ, որը պարզապես կարտացոլեր մեծամասնության իշխանությունը, հաշվի առնելով, մասնավորապես, մոնոէթնիկական քաղաքական կուսակցությունների աչքի ընկնող դիրքը և Բոսնիա-Հերցեգովինայի շարունակվող միջազգային կառավարումը:
35. Կառավարությունը Դատարանին առաջարկեց ներկա գործը տարբերակել վերը նշված Aziz-ի գործից` թեպետ Կիպրոսի կառավարության հսկողության ներքո գտնվող տարածքում բնակվող թուրք կիպրացիները խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք չունեին, Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիները, ովքեր պատկանում են “մյուսների” խմբին /ինչպես, օրինակ, ներկա գործով դիմողները/ իրավունք ունեին որպես թեկնածուներ մասնակցելու Բոսնիա-Հերցեգովինայի Ներկայացուցիչների պալատի և սուբյեկտների օրենսդիր մարմինների ընտրություններին: Կառավարությունը եզրակացրեց, որ հատուկ հանգամանքներում վերաբերմունքի միջև եղած տարբերությունն արդարացված է:
Երրորդ կողմերի փաստարկները
36. 2008թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրած իր փաստարկներում Վենետիկի հանձնաժողովն այն կարծիքին էր, որ ներկա գործում վիճարկված սահմանադրական դրույթները խախտում են խտրականության արգելքը: Այդ փաստարկները համահունչ էին վերը նշված 22-րդ կետում հիշատակված կարծիքներին:
37. AIRE կենտրոնը և Բաց հասարակության արդարության նախաձեռնությունը 2008թ. օգոստոսի 15-ի իրենց փաստարկներում նույն փաստարկներն էին ներկայացրել: Պայմանավորվող կողմերի իրավական համակարգերի վերլուծության հիման վրա AIRE կենտրոնը եզրակացրել էր, որ եվրոպական կոնսենսուսն ի հայտ է եկել այն պատճառով, որ տեղին է պաշտոնի համար թեկնածու առաջադրվելու` անձին իրավունքից զրկելը, եթե դա նրա վարքի արդյունքն է` ի հակադրություն բնիկ լինելու կամ անկապտելի բնութագրի: Բաց հասարակության արդարության նախաձեռնությունն ընդգծում էր, որ քաղաքական մասնակցությունը ներկայացնում է այն իրավունքներից ու պարտականություններից մեկը, որը պահպանում է քաղաքացու և պետության միջև իրավական կապը: Արդարադատական շատ համակարգերում քվեարկելու, ընտրվելու և պաշտոնի համար առաջադրվելու իրավունքներն այն էին, ինչը հստակ կերպով քաղաքացուն տարբերակում է օտարերկրացուց: Այդ իրավունքների սահմանափակումները, հատկապես ռասայական և էթնիկական պատճառներով, ոչ միայն խտրական են, այլև սասանում են քաղաքացիության իմաստն իսկ: Բացի քաղաքացիության հետ կարևոր կապ լինելուց` քաղաքական մասնակցությունը հատկապես կարևոր էր էթնիկական փոքրամասնությունների համար և նշանակալից` նրանց մարգինալությունը հաղթահարելու և նրանց բոլորի հետ միավորելու համար: Դա հատկապես ճիշտ էր էթնիկական հակամարտությունից հետո, երբ էթնիկական հատկանիշների վրա հիմնված իրավական արմատներ ունեցող տարբերակումները կարող էին խորացնել լարվածությունը, ոչ թե խթանել կառուցողական ու կայուն հարաբերություններ բոլոր ազգերի միջև, որը կարևոր էր կենսունակ բազմազգ պետության համար:
Դատարանի գնահատականը
/ա/ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի վերաբերյալ
38. Դիմողները հիմնվում էին Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա` Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ համատեղ, Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի և Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի վրա: Դատարանը կարծում է, որ այս գանգատն առաջին հերթին պետք է քննվի առաջինը նշված դրույթների հիման վրա:
14-րդ հոդվածի կիրառելիությունը Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ համատեղ
39. Հիշեցվում է, որ 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների այլ եզրափակիչ դրույթները: Այն ինքնուրույն կերպով չի կարող գոյություն ունենալ, քանի որ ուժ ունի միայն “իրավունքների և ազատությունների իրականացման առումով”, որոնք երաշխավորված են այդ դրույթներով: Չնայած 14-րդ հոդվածի կիրառումը չի ենթադրում այդ դրույթների խախտում և այդ չափով ինքնուրույն է, որևէ տեղ չկա դրա կիրառության համար, մինչև որ խնդրո առարկա փաստերը չլինեն վերջինիս մեկ կամ ավելի “ոլորտում” /տես among many other authorities, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985, § 71, Series A no. 94; Petrovic v. Austria, 27 March 1998, § 22, Reports 1998-II; and Şahin v. Germany [GC], no. 30943/96, § 85, ECHR 2003-VIII/: Այսպիսով, 14-րդ հոդվածում խտրականության արգելումը տարածվում է այն իրավունքներից ու ազատություններից անդին, որոնք յուրաքանչյուր երկրից պահանջում են երաշխավորել Կոնվենցիան և Արձանագրությունները: Դա կիրառվում է նաև այն լրացուցիչ իրավունքների նկատմամբ, որոնք Կոնվենցիայի ցանկացած հոդվածի ընդհանուր սահմաններում են և որոնք երկիրը կամավոր որոշել է նախատեսել: Սույն սկզբունքը արմատավորված է Դատարանի նախադեպային իրավունքում /տես Case “relating to certain aspects of the laws on the use of languages in education in Belgium” v. Belgium (Merits), 23 July 1968, § 9, Series A no. 6; Stec and Others v. the United Kingdom (dec.) [GC], nos. 65731/01 and 65900/01, § 40, ECHR 2005‑X; and E.B. v. France [GC], no. 43546/02, § 48, ECHR 2008‑.../:
40. Հետևաբար Դատարանը պետք է որոշի, թե արդյոք Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրությունները Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի “ոլորտում” կամ “սահմաններում “ են: Այդ կապակցությամբ կրկնվում է, որ այս դրույթը կիրառվում է ոչ միայն “օրենսդիր մարմնի” ընտրությունների, այլ առնվազն դրա պալատներից մեկնումեկի նկատմամբ, եթե այն ունի երկու կամ ավելի պալատ: Այդուհանդերձ, “օրենսդիր մարմին” բառը պետք է մեկնաբանվի յուրաքանչյուր պետության սահմանադրական կառուցվածքի /տես Matthews v. the United Kingdom [GC], no. 24833/94, ECHR 1999-I, § 40/ և, մասնավորապես, նրա սահմանադրական ավանդույթների ու խնդրո առարկա պալատի օրենսդրական լիազորությունների շրջանակի լույսի ներքո: Բացի այդ, նախապատրաստական աշխատանքները ցույց են տալիս /vol. VIII, pp. 46, 50 and 52/, որ Պայմանավորվող կողմերը հաշվի են առել որոշ խորհրդարանների հատուկ դիրքորոշումը, որոնք ներառում են ոչ ընտրովի պալատներ: Այսպես, Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը խնամքով մշակվել էր, որպեսզի խուսափեին տերմիններից, որոնք կարող էին մեկնաբանվել որպես յուրաքանչյուր երկպալատ համակարգում երկու պալատների համար ընտրություններ անցկացնելու բացարձակ պարտավորություն /տես Mathieu-Mohin and Clerfayt v. Belgium, 2 March 1987, § 53, Series A no. 113/: Միաժամանակ պարզ է, որ Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը կիրառվում է ուղղակի ընտրությունների միջոցով լրացվող պալատներից որևէ մեկի նկատմամբ:
41. Ինչ վերաբերում է Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատին` Դատարանը նկատում է, որ դրա կազմն անուղղակի ընտրությունների արդյունք է, իսկ անդամները նշանակվում են սուբյեկտների օրենսդիր մարմինների կողմից: Ի լրումն դրա` Դատարանը նկատում է, որ նրա ունեցած օրենսդրական լիազորությունների չափն այստեղ որոշիչ գործոն է: Իհարկե, Ժողովրդական պալատը լայն լիազորություններ ունի օրենսդրություն ընդունելու համար` Սահմանադրության 4-րդ հոդվածի 3/գ/ կետը հատուկ նախատեսում է, որ օրենսդրություն չի կարող ընդունվել առանց երկու պալատների հաստատման: Բացի այդ, Ժողովրդական պալատը Ներկայացուցիչների պալատի հետ մեկտեղ որոշում է ընդունում Բոսնիա-Հերցեգովինայի պետական հաստատությունների գործունեության աղբյուրների և եկամուտների գումարի և միջազգային պարտավորությունների վերաբերյալ և ընդունում է պետական հաստատությունների բյուջեն /տես Article IV§ 4 (b)-(c) of the Constitution/: Եվ, վերջինը, մինչև պայմանագիրը վավերացնելը դրա բովանդակությունն անհրաժեշտ է /տես Articles IV § 4 (d) and V § 3 (d) of the Constitution/: Ուստի Ժողովրդական պալատի ընտրությունները գտնվում են Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի սահմաններում: Համապատասխանաբար Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածը կիրառելի է:
14-րդ հոդվածի համապատասխանությունը Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ
42. Դատարանը կրկնում է, որ խտրականություն նշանակում է նմանօրինակ իրավիճակներում առանց օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորման մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք: “Ոչ մի օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորում” նշանակում է, որ խնդրո առարկա տարբերակումը չի հետապնդում “օրինական նպատակ” կամ չկա “համամասնության ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների և իրականացվելիք նպատակի միջև, որին հետամուտ են” /տես among many authorities, Andrejeva v. Latvia [GC], no. 55707/00, § 81, 18 February 2009/: Այս ոլորտում Պայմանավորվող կողմի հայեցողության շրջանակը կտարբերվի ըստ հանգամանքների, թեմայի և նախապատմության /նույն տեղում, կետ 82/:
43. Ազգությունը և ռասան իրար հետ կապ ունեցող հասկացություններ են: Ռասայի հասկացությունն արմատացած է ենթանմուշներում մարդկանց կենսաբանական դասակարգման գաղափարում` կազմաբանական հատկանիշների` մաշկի գույնի կամ դեմքի առանձնահատկությունների հիման վրա: Էթնիկական պատկանելությունը ծագում է հասարակական խմբերի գաղափարից և բնութագրվում է հատկապես ընդհանուր ազգությամբ, կրոնով, միևնույն լեզվով կամ մշակութային և ավանդական ծագմամբ ու նախապատմությամբ: Մարդու էթնիկական ծագման պատճառով խտրականությունը ռասայական խտրականության ձև է /տես ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայով ընդունված սահմանումը վերը նշված 19-րդ կետում և Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի ընդունած սահմանումը վերը նշված 23-րդ կետում/: Ռասայական խտրականությւոնը խտրականության աղաղակող տեսակ է, և, հաշվի առնելով դրա վտանգավոր հետևանքները, իշխանություններից պահանջում է հատուկ զգոնություն և եռանդուն գործողություններ: Հենց այս պատճառով է, որ իշխանությունները պետք է օգտագործեն ռասիզմի դեմ պայքարի բոլոր առկա միջոցները` դրանով իսկ զորացնելով հասարակության ժողովրդավարական տեսլականը, որում բազմազանությունն ընկալվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ հարստացման աղբյուր /տես Nachova and Others v. Bulgaria [GC], nos. 43577/98 and 43579/98, § 145, ECHR 2005‑VII, and Timishev, cited above, § 56/:
44. Այս համատեքստում, որտեղ վերաբերմունքի տարբերությունը հիմնված է ռասայի կամ էթնիկական պատկանելության վրա, օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորումը պետք է մեկնաբանվի որքան հնարավոր է խիստ կերպով /տես D.H. and Others, cited above, § 196/: Դատարանը նաև որոշել է, որ վերաբերմունքի ոչ մի տարբերություն, որը հիմնված է բացառապես կամ որոշիչ չափով մարդու էթնիկական ծագման վրա, չի կարող օբյեկտիվորեն արդարացվել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում, որը կառուցված է բազմակարծության սկզբունքների և տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի վրա /նույն տեղում, կետ 176/: Դրանից ելնելով` 14-րդ հոդվածը Պայմանավորվող կողմերին չի արգելում խմբերին տարբեր կերպ վերաբերվել, որպեսզի շտկի նրանց միջև եղած “փաստացի անհավասարությունը”: Անշուշտ, որոշ հանգամանքներում տարբեր վերաբերմունքի միջոցով անհավասարությունը շտկելու փորձի ձախողումը կարող է առանց օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորման առաջ բերել այդ հոդվածի խախտում /“relating to certain aspects of the laws on the use of languages in education in Belgium”, cited above, § 10; Thlimmenos v. Greece [GC], no. 34369/97, § 44, ECHR 2000‑IV; and D.H. and Others, cited above, § 175 գործը/:
45. Դառնալով ներկա գործին` Դատարանը նկատում է, որ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անձը պետք է հայտարարի, որ պատկանում է “հիմնադիր ժողովուրդներից” որևէ մեկին: Դիմողները, ովքեր իրենք իրենց պատկերում են համապատասխանաբար ռոմա և հրեական ծագում ունեցողներ և չեն ցանկանում հայտարարել, որ իրենք պատկանում են “հիմնադիր ժողովուրդներից” մեկին, արդյունքում դուրս են մնում /տես վերը նշված 11-րդ կետը/: Դատարանը նշում է, որ բացառման այդ նորմը հետապնդել է առնվազն մեկ նպատակ, որը լայնորեն համատեղելի է Կոնվենցիայի ընդհանուր նպատաակներից մեկի հետ, ինչպես արտացոլված է Կոնվենցիայի նախաբանում, այն է` խաղաղության վերականգնումը: Երբ գործի դրվեցին վիճարկվող սահմանադրական դրույթները, ուժի մեջ էր չափազանց փխրուն հրադադարը: Դրույթները մշակվել էին վերջ դնելու համար դաժան հակամարտությանը, որը նշանավորվել էր ցեղասպանությամբ և “էթնիկական զտումներով”: Հակամարտության բնույթն այնպիսին էր, որ “հիմնադիր ժողովուրդների”, այսինքն` բոսնիակների, խորվաթների ու սերբերի հավանությունն անհրաժեշտ էր խաղաղություն ապահովելու համար: Դրանով կարող էր բացատրվել այլ համայնքների ներկայացուցիչների բացակայությունը, ինչպիսիք են ռոմա և հրեական համայնքները, խաղաղության բանակցությունների ժամանակ և մասնակիցների մտահոգվածությունը հակամարտությունից հետո հասարակության մեջ “հիմնադիր ժողովուրդների” միջև արդյունավետ հավասարությամբ:
46. Այնուամենայնիվ, սա հենց այն դեպքն է, երբ Դատարանը միայն ժամանակի գործոնով իրավասու է քննել Բոսնիա-Հերցեգովինայի կողմից Կոնվենցիայի և նրա Թիվ 1 արձանագրության վավերացումից հետո ընկած ժամանակը: Դատարանը կարիք չունի որոշելու, թե արդյոք Կոնվենցիայի վավերացումից հետո վիճարկվող սահմանադրական դրույթները պաշտպանելը կարող է ծառայել “օրինական նպատակի”, քանի որ ստորև շարադրված պատճառներով ամեն դեպքում համակարգի պահպանումը չի բավարարում համամասնության պահանջը:
47. Նախ և առաջ, Դատարանը նկատում է, որ Խաղաղության դեյթոնյան համաձայնագրից ի վեր Բոսնիա-Հերցեգովինայում նշանակալից դրական զարգացումներ են արձանագրվել: Ճիշտ է, առաջընթացը միշտ չէ, որ կարող է հետևողական լինել, և խնդիրները մնում են /տես, օր.` որպես ԵՄ անդամության հնարավոր թեկնածու Բոսնիա-Հերցեգովինայի վերաբերյալ վերջին ընթացիկ հաշվետվությունը` պատրաստված Եվրոպական հանձնաժողովի կողմից և հրապարակված 2009թ. հոկտեմբերի 14-ին, SEC/2009/1338/: Այդուհանդերձ, 2005թ. հակամարտության նախկին կողմերը հրաժարվել են զինված ուժերի նկատմամբ իրենց վերահսկողությունից և դրանք վերափոխել փոքր ու պրոֆեսիոնալ ուժի: 2006թ. Բոսնիա-Հերցեգովինան միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հաուն խաղաղության ծրագրին, 2008թ. ստորագրել ու վավերացրել է Եվրոպական միության հետ Կայունացման ու ասոցիացման համաձայնագիրը, 2009թ. մարտին առաջին անգամ հաջողությամբ փոփոխել է պետական Սահմանադրությունը, իսկ վերջերս երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ` սկսած 2010թ. հունվարի 1-ից: Բացի այդ, թեպետ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա որպես կատարման միջոց պահպանվում է միջազգային կառավարումը, ենթադրվում է, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս “միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիք է” ներկայացնում, թվում է, թե այդ կառավարման ավարտի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են /տես Համայնքի և ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ պրն. Խավիեր Սոլանայի և ընդլայնման գծով ԵՄ հանձնակատար պրն. Օլլի Ռեյնի զեկույցը “Բոսնիա-Հերցեգովինայում ԵՄ քաղաքականության մասին. Գալիք ճանապարհը” /10 նոյեմբերի 2008թ./ և Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը “բոսնիայի անավարտ անցումը. Դեյթոնի և Եվրոպայի միջև” /9 մարտի 2009թ./:
48. Բացի այդ, թեպետ Դատարանը համաձայն է կառավարության հետ, որ Կոնվենցիայով որևէ պահանջ չկա Բոսնիա-Հերցեգովինային բնորոշ իշխանության բաժանման մեխանիզմներն ամբողջությամբ թողնելու վերաբերյալ և դեռևս ժամանակը չէ այնպիսի քաղաքական համակարգի համար, որը կլինի մեծամասնության իշխանության պարզ արտացոլումը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները /տես վերը նշված 22 կետը/ հստակ կերպով ցույց են տալիս, որ կան իշխանությունը բաժանելու մեխանիզմներ, որոնք ինքնաբերաբար չեն տանում դեպի այլ համայնքների ներկայացուցիչների ամբողջական բացառում: Այս կապակցությամբ վերհիշում են, որ միևնույն նպատակին հասնելու այլընտրանքային միջոցների հնարավորությունը այս ոլորտում կարևոր գործոն է /տես Glor v. Switzerland, no. 13444/04, § 94, 30 April 2009/:
49. Եվ, վերջապես, 2002թ. դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ և առանց վերապահումների վավերացնելով Կոնվենցիան ու նրա արձանագրությունները, պատասխանող պետությունը կամավոր կերպով համաձայնվել է բավարարել համապատասխան չափանիշները: Այն կոնկրետ ստանձնել է “մեկ տարվա ընթացքում Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողովի` Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ վերանայել ընտրական օրենսդրությունը Եվրոպայի խորհրդի չափանիշների լույսի ներքո և, որտեղ հարկավոր է, այն վերամշակել” /տես վերը նշված 21 կետը/: Նույն կերպ, 2008թ. վավերացնելով Եվրոպական միոթյան հետ Կայունացման ու ասոցիացման համաձայնագիրը, պատասխանող պետությունը հանձնառու էր “փոփոխել ընտրական օրենսդրությունը, որը վերաբերում էր Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության անդամներին և Ժողովրդական պալատի պատվիրակներին` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո ստանձնած հանձնառություններին լիարժեք համապատասխանությունը” մեկից երկու տարվա ընթացքում /տես վերը նշված 25 կետը/:
50. Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու` դիմողների շարունակվող որակազրկումը չունի օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորում, ուստի խախտվել է 14-րդ հոդվածը` Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ:
Թիվ 1 արձանագրության առանձին վերցրած 3-րդ հոդվածի և Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա ներկայացված գանգատները
51. Հաշվի առնելով նախորդ կետում բերված եզրակացությունը` Դատարանը կարծում է, որ հարկ չկա առանձին քննել այն հարցը, թե արդյոք Ժողովրդական պալատի վերաբերյալ խախտվել է առանձին վերցրած Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը կամ Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա:
/բ/ Ինչ վերաբերում է Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահությանը
52. Դիմողները հիմնվում էին միայն Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի վրա:
Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիությունը
53. Դատարանը նկատում է, որ քանի որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է “Կոնվենցիայում ամրագրված իրավունքների և ազատությունների” իրականացման խտրականությունը, Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածը պաշտպանության սահմանները տարածում է “օրենքով ամրագրված ցանկացած իրավունքի վրա“: Այդպիսով այն խտրականության ընդհանուր արգելք է ներկայացնում:
54. Դիմողները վիճարկում էին սահմանադրական դրույները, որոնք նրանց թույլ չէին տալիս որպես թեկնածու մասնակցել Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության ընտրությանը, ոսւտի անկախ այն բանից, թե Նախագահության ընտրությունները Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի սահմաններում են, թե ոչ /տես Boškoski v. “the former Yugoslav Republic of Macedonia” (dec.), no. 11676/04, ECHR 2004‑VI/, այս գանգատը վերաբերում է “օրենքով ամրագրված իրավունքին” (տես sections 1.4 and 4.19 of the Election Act 2001 reproduced in paragraph 18 above/, որը Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածը դարձնում է կիրառելի: Սա Դատարանում չի վիճարկվել:
Համապատասխանությունը Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին
55. Խտրականության հասկացությունը հետևողականորեն մեկնաբանվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին վերաբերող` Դատարանի պրակտիկայում: Մասնավորապես, դատական այդ պրակտիկան հստակեցրել է, որ “խտրականություն” նշանակում է նույնանման իրավիճակներում մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք առանց օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման /տես վերը նշված 42-44 կետերը և դրանցում վկայակոչված մարմինները/: Հեղինակները Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածում օգտագործել են միևնույն տերմինը` “խտրականություն”: Չնայած այդ դրույթների միջև սահմանների տարբերությանը` Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածում այդ տերմինի իմաստը ծրագրված էր նույնը լինել, ինչ 14-րդ հոդվածինը /տես the Explanatory Report to Protocol No. 12, § 18/, ուստի Դատարանը Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա նույն տերմինը կիրառելիս որևէ պատճառ չի տեսնում հեռանալ “խտրականության” վերը նշված սահմանված մեկնաբանությունից /ինչ վերաբերում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 26-րդ հոդվածի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախադեպային իրավունքին, Կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին նման, սակայն ոչ նույնական դրույթ, տես Nowak, CCPR Commentary, N.P. Engel Publishers, 2005, pp. 597-634/:
56. Ներկա դիմողների կողմից “հիմնադիր ժողովուրդներին” պատկանելու մասին հայտարարության բացակայությունը նույնպես նրանց թույլ չի տվել որպես թեկնածու մասնակցել Նախագահության ընտրություններին: Ինչ վերաբերում է Ժողովրդական պալատին, ապա արդեն իսկ գտել են, որ նույնական սահմանադրական նախապայման, որը հավասարազոր է վերաբերմունքի խտրական տարբերության և խախտել է 14-րդ հոդվածը /տես վերը նշված 50-րդ կետը/ և ավելին, 14-րդ հոդվածով և Թիվ12 արձանագրության 1-ին հոդվածով արգելված խտրականության հասկացությունները պետք է մեկնաբանվեն նույն ձևով /նախորդ կետը/: Սրանից հետևում է, որ այն սահմանադրական դրույթները, որոնք դիմողներին թույլ չեն տալիս որպես թեկնածուներ մասնակցել Նախագահության ընտրություններին, պետք է համարվեն խտրական և Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի խախտում, Դատարանը չի կարծում, որ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի և Նախագահության միջև այս կապակցությամբ որևէ տեղին տարբերակում կա:
Համապատասխանաբար և 14-րդ հոդվածի համատեքստում վերը նշված 47-49 կետերում ուրվագծված մանրամասն պատճառներով Դատարանը գտնում է, որ Նախագահության ընտրությունների համար որպես թեկնածու առաջադրվելու համար վիճարկվող նախապայմանը Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է:
ԴԻՄՈՂՆԵՐԻ ՄՆԱՑԱԾ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
Ա. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը
57. Առաջին դիմողը փաստարկում էր, որ իր ռոմա ծագման պատճառով Ժողովրդական պալատի և Նախագահության ընտրություններին որպես թեկնածու մասնակցությունը մերժելն իրեն և ռոմա համայնքի մնացած անդամներին, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինայում ազգային փոքրամասնությունների այլ անդամներին իջեցրել է մինչև երկրորդ կարգի քաղաքացիների աստիճանի: Նրա կարծիքով դա հավասար էր իր մարդկային արժանապատվությանը հասցված հատուկ վիրավորանքի և խախտում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով նախատեսված է հետևյալը`
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
58. Դատարանը նախկինում որոշումներ է կայացրել այն մասին, որ ռասայական խտրականությունը որոշ հանգամանքներում 3-րդ հոդվածի իմաստով կարող է ինքնին հավասար լինել նվաստացնող վերաբերմունքի /տես see East African Asians v. the United Kingdom, nos. 4403/70 et al., Commission’s report of 14 December 1973, § 208, Decisions and Reports 78, and Cyprus v. Turkey [GC], no. 25781/94, § 310, ECHR 2001‑IV/: Սակայն ներկա գործում Դատարանը նկատում է, որ գանգատարկվող վերաբերմունքի տարբերությունը դիմողի անձի նկատմամբ արհամարհանք կամ հարգանքի բացակայություն չի նշանակում, և դա նախատեսված չէր ու չէր նվաստացնում կամ ստորացնում, այլ ծրագրված էր միմիայն հասնելու համար այն նպատակին, որին հղում էր արված վերը նշված 45-րդ կետում: Հետևաբար այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ կերխով անհիմն է և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա:
Բ. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը
59. Դիմողները Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա բողոքում էին, որ իրենց նկատմամբ խտրականության վերաբերյալ գանգատների համար իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցներ չկային: 13-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը`
“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”:
60. Դատարանը կրկնում է, որ 13-րդ հոդվածը չի երաշխավորում իրավական պաշտպանության միջոց, որը թույլ կտա պետական մարմնում վիճարկել հիմնական օրենսդրությունը այն հիմքով, որ դա հակասում է Կոնվենցիայի /տես A. and Others v. the United Kingdom [GC], no. 3455/05, § 135, 19 February 2009/: Քանի որ ներկա գործը` ի հակադրություն կատարման անհատական չափի, վերաբերում է սահմանադրական դրույթների բովանդակությանը, գանգաը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ կերպով անհիմն է և 35-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա պետք է մերժվի:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
61. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված է հետևյալը`
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
Ա. Վնասը
62. Դիմողները նյութական վնասի մասով որևէ պահանջ չէին ներկայացրել: Ին վերաբերում է ոչ նյութական վնասին` առաջին դիմողը պահանջում էր 20,000 եվրո, իսկ երկրորդ դիմողը` 12,000 եվրո: Կառավարությունը հայտարարում էր, որ այդ պահանջներն արդարացված չեն:
63. Դատարանը կարծում է, որ խախտումը գտնելն ինքնին բավարար է դիմողների կրած ոչ նյութական վնասի արդարացի փոխհատուցման համար:
Բ. Ծախսեր և դատական ծախսեր
64. Առաջին դիմողն օգտվել էր անվճար իրավաբանական ծառայություններից և 2009թ. հունիսի 3-ին լսումների ժամանակ իր փաստաբանի` Դատարան ներկայանալու համար պահանջում էր միայն 1,000 եվրո: Երկրորդ դիմողը ամբողջ գործի համար պահանջում էր 33,321 եվրո: Դա ներառում էր նրա երկու փաստաբանների և իրավաբանական խմբի ևս մեկ անդամի` Minority Rights Group International-ից տկն. Սինթիա Մորելի կատարած 270-ժամյա աշխատանքը /հայցադիմումը պատրաստելու, նկատառումների և արդարացի փոխհատուցման աշխատանքը` ժամը 82,85 եվրո/ Պալատին և Մեծ պալատին ներկայացնելու համար, Expert Consultancy International Ltd-ից պրն. Զորան Պայիչի պատրաստած փորձագիտական զեկույցի, Նյու Յորքում և Սարաևոյում դիմողի հետ իրավաբանական խմբի հետ ունեցած հանդիպումների փոխհատուցումը և Մեծ պալատում դատական քննության հետ կապված ծախսերը: Դիմողը բացատրեց, որ երրորդ փաստաբանի` տկն. Սինթիա Մորելի ներգրավումը անհրաժեշտ էր` նկատի ունենալով բարձրացվելիք հարցերի շրջանակն ու բարդությունը:
65. Կառավարությունը հայտարարում էր, որ վերը նշված պահանջներն ավելորդ ծախս են և չափից ավելի: Մասնավորապես, կառավարությունը վիճարկում էր երկրորդ դիմողի կողմից օտարերկրյա փաստաբանի ներգրավումը, ում հոնորարներն անհամեմատ ավելի բարձր են, քան տեղացի փաստաբաններինը և ում նշանակման պատճառով բարձրացել էին ճամփորդական ու կապի ծախսերը:
66. Դատարանը համաձայն չէ կառավարության հետ այն հարցում, որ դիմողները Դատարանում իրենց ներկայացնելու համար պետք է ընտրեն տեղացի փաստաբանների, չնայած այն փաստին, որ այդ փաստաբանները կարող են առաջարկել նույն որակի ծառայություններ, ինչ օտարերկրացի իրենց գործընկերները /ինչպես ապացուցվել է ներկա գործով/: Համապատասխանաբար, ներկա գործում պահանջված գումարների միջև եղած անհամաչափությունը բավարար չէ, որպեսզի դրանցից ավելի բարձր գումարները ավելորդ կամ չհիմնավորված լինեն: Դատարանը կարծում է, որ երկրորդ դիմողի պահանջած գումարը չափից ավելի է և այս խորագրով երկրորդ դիմողի համար որոշում է 20,000 եվրո: Առաջին դիմողի կատարած ծախսերն ու դատական ծախսերը պետք է ամբողջապես բավարարվեն:
Գ. Ժամկետանց վճարի տոկոսները
67. Դատարանը կարծում է, որ տեղին կլինի, եթե ժամկետանց վճարի տոկոսները հիմնված լինեն Եվրոպական կենտրոնական բանկի մարգինալ վարկային տոկոսադրույքի վրա, որին հարկավոր է ավելացնել երեք տոկոսային կետ:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
որոշում է միաձայն միանալ հայցադիմումներին.հայտարարում է ձայների մեծ մասով, որ դիմողների հիմնական գանգատները Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքի բացակայության վերաբերյալ ընդունելի են.հայտարարում է միաձայն, որ դիմողների հիմնական գանգատները Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքի բացակայության վերաբերյալ ընդունելի են.հայտարարում է միաձայն, որ հայցադիմումների մնացած մասերն անընդունելի են.որոշում է կայացնում տասնչորս ձայնով ընդդեմ երեքի, որ Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքի բացակայության պատճառով տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ.որոշում է կայացնում միաձայն, որ հարկ չկա միևնույն գանգատը քննել առանձին վերցրած Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի կամ Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա.որոշում է կայացնում տասնվեց ձայնով ընդդեմ մեկի, որ Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքի բացակայության պատճառով տեղի է ունեցել Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.որոշում է կայացնում միաձայն, որ խախտումը գտնելն ինքնին բավարար է, որպեսզի արդարացի փոխհատւցում տրվի դիմողների կրած ոչ նյութական վնասի համար.որոշում է`
/ա/ տասնվեց ձայնով ընդդեմ մեկի, որ պատասխանող պետությունն առաջին դիմողին երեք ամսվա ընթացքում ծախսերի ու դատական ծախսերի համար պետք է վճարի 1,000 եվրո /հազար եվրո/, որը պետք է փոխարկվի փոխարկելի նիշի վճարման օրը կիրառելի փոխարժեքով` գումարած առաջին դիմողից գանձվելիք ցանկացած հարկ.
/բ/ տասնհինգ ձայնով ընդդեմ երկուսի, որ պատասխանող պետությունը երկրորդ դիմողին երեք ամսվա ընթացքում ծախսերի ու դատական ծախսերի համար պետք է վճարի 20,000 եվրո /քսան հազար եվրո/, որը պետք է փոխարկվի փոխարկելի նիշի վճարման օրը կիրառելի փոխարժեքով` գումարած առաջին դիմողից գանձվելիք ցանկացած հարկ.
/գ/ միաձայն, որ վերը նշված երեք ամիսը լրանալուց մինչև վճարումը պետք է վճարվի պարզ տոկոս վերը նշված գումարների համար, որը հավասար կլինի դեֆոլտի ժամանակ Եվրոպական կենտրոնական բանկի մարգինալ վարկային տոկոսադրույքի փոխարժեքին` գումարած երեք տոկոսային կետ.
մերժում է միաձայն արդարացի փոխհատուցման` երկրորդ դիմողի պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով և բաժանված Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում, դռնբաց դատական քննության ժամանակ, 2009թ. դեկտեմբերի 22-ին:
Վինսենթ ԲերգերԺան-Պոլ Կոստա
ԻրավախորհրդատուՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Բոսնիակները մինչև 1995թ. պատերազմը հայտնի էին որպես մահմեդականներ: “Բոսնիակ” (Bošnjaci) տերմինը պետք չէ շփոթել “բոսնիացիներ” (Bosanci) տերմինի հետ, որը սովորաբար օգտագործվում է Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիներին նշելու համար` անկախ նրանց էթնիկական ծագումից:
[2] Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնության Ժողովրդական պալատի անդամները նշանակվում են կանտոնների խորհրդարանների կողմից /Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունը կազմված է տասը կանտոնից/: Կանտոնների խորհրդարանների անդամներն ընտրվում են ուղղակի ընտրությամբ:
[3] Սերբական Հանրապետության Ազգային ժողովի անդամներն ընտրվում են ուղղակի ընտրությամբ:
[4] Տկն. Նիստուենը որպես նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային համաժողովի Եվրամիության համանախագահ, շփման խմբում եվրամիության պատվիրակության ղեկավար պրն. Բիլդտի իրավախորհրդատու մասնակցել է Դեյթոնյան բանակցություններին և դրան նախորդած սահմանադրական քննարկումներին: Դրանից հետո, մինչև 1997թ. նա աշխատել է որպես պրն. Բիլդտի իրավախորհրդատու, երբ նա Բոսնիա-Հերցեգովինայում Բարձր ներկայացուցիչն էր:
[5] 1994-2001թթ. պրն. Օ’Բրիենը մասնակցել է Դեյթոնյան բանակացություններին որպես շփման խմբի իրավաբան, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի վերաբերյալ հիմնական բանակցություններից շատերին:
[6] Քանի որ բոլոր մարդիկ պատկանում են միևնույն տեսակին, ECRI-ն մերժում է տարբեր «ռասաների» գոյության վրա հիմնված տեսությունները: Այդուհանդերձ, սույն հանձնարարականում ECRI-ն օգտագործում է այս տերմինը` ապահովելու համար, որ այն անձինք, ովքեր ընդհանրապես և սխալմամբ ընկալվում են իբրև «այլ ռասայի» պատկանող, դուրս չեն մնում օրենսդրությամբ նախատեսված պաշտպանությունից:
Full & Egal Universal Law Academy