© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 125 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Դեկտեմբեր 2009թ.
Սեյդիչն ու Ֆինցին ընդդեմ Բոսնիա-Հերցեգովինայի – 27996/06
Վճիռ 22.12.2009 /GC/
Թիվ 12 արձանագրության 1-ին հոդված
Երկրում ամենաբարձր քաղաքական պաշտոնի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու` ռոմայի և հրեայի անկարողությունը: խախտում
Հոդված 14
Խտրականություն
Խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու` ռոմայի և հրեայի անկարողությունը: խախտում
Փաստերը – Դիմողները, ովքեր երկուսն էլ Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիներ են, ունեն համապատասխանաբար ռոմա և հրեական ծագում և պետական կարևոր պաշտոններ են զբաղեցնում: Եվրոպական դատարանի կայացրած վճռի ժամանակ պրն. Սեյդիչը Բոսնիա-Հերցեգովինայում ԵԱՀԿ առաքելության ռոմա դիտորդն էր, իսկ պրն. Ֆինցին` Շվեյցարիայում Բոսնիա-Հերցեգովինայի դեսպանը: Բոսնիա-Հերցեգովինայի 1995թ. Սահմանադրությամբ, որը 1995թ. Խաղաղության դեյթոնյան համաձայնագրի հավելվածն էր, միայն բոսնիակները, խորվաթներն ու սերբերը, որոնք նկարագրված էին իբրև “հիմնադիր ժողովուրդներ”, իրավունք ունեին որպես թեկնածու մասնակցել եռակողմ պետական Նախագահության և Ժողովրդական պալատի` պետական խորհրդարանի վերին պալատի ընտրություններին: Դիմողները բողոքում էին, որ, չնայած երկրում ամենաբարձր ընտրված պաշտոնյաների հետ համեմատած իրենց ունեցած փորձին, միմիայն իրենց էթնիկական ծագման պատճառով Սահմանադրությամբ իրենց թույլ չի տրվել որպես թեկնածու մասնակցել այդ պաշտոնների համար տեղի ունեցած ընտրություններին:
Օրենսդրությունը – Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի հետ մեկտեղ /Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատի ընտրությունը/: Քանի որ Ժողովրդական պալատը կազմված է Բոսնիա-Հերցեգովինայի երկու սուբյեկտների օրենսդիր մարմնի կողմից նշանակված անդամներից և օրենսդրության ընդունման վերահսկողության գործում ունի ընդարձակ լիազորություններ, Դատարանը որոշել է, որ խորհրդարանի վերին պալատի ընտրությունները Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի սահմաններում են: Դատարանը կրկնել է, որ միմիայն անձի ռասայի վրա հիմնված խտրականությունը մերօրյա ժողովրդավարական հասարակության մեջ չի կարող օբյեկտիվորեն արդարացվել: Դիմողները, ովքեր իրենց նկարագրում էին իբրև ռոմա և հրեական ծագում ունեցողներ և չէին ցանկանում հայտարարել իրենց պատկանելությունը “հիմնադիր ժողովրդին”, սահմանադրական դրույթների արդյունքում դուրս էին մնացել Ժողովրդական պալատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու պայքարից: Այդ բացառումն այնպիսի նպատակ էր հետապնդում, որը լայն իմաստով համեմատելի է Կոնվենցիայի ընդհանուր նպատակների, այսինքն` խաղաղության վերականգնման հետ: Երբ վիճարկված սահմանադրական դրույթները գործի դրվեցին, դրանք նախատեսված էին ցեղասպանությամբ և “էթնիկական զտումներով” նշանավորված դաժան հակամարտությանը վերջ դնելու համար: Հակամարտության բնույթն այնպիսին էր, որ խաղաղության ապահովման համար անհրաժեշտ էր “հիմնադիր ժողովուրդների” հավանությունը: Դրանով էր բացատրվում այլ համայնքների` զորօրինակ ռոմա և հրեական ներկայացուցիչների բացակայությունը խաղաղության բանակցությունների ժամանակ և հետհակամարտային հասարակության մեջ “հիմնադիր ժողովուրդների” միջև արդյունավետ իրավահավասարությամբ մասնակիցների մտահոգվածությունը: Այդուհանդերձ, Դատարանը չէր կարող չդիտարկել Խաղաղության դեյթոնյան համաձայնագրից հետո Բոսնիա-Հերցեգովինայում տեղի ունեցած նշանակալից դրական զարգացումները` 2005թ. հակամարտության նախկին կողմերը զիջեցին զինված ուժերի նկատմամբ իրենց ունեցած վերահսկողությունը և այդ ուժերը վերածեցին փոքր պրոֆեսիոնալ բանակի, 2006թ. Բոսնիա-Հերցեգովինան միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, 2008թ. երկիրն ստորագրեց ու վավերացրեց Եվրոպական Միության հետ Կայունացման ու ասոցացման համաձայնագիրը, 2009թ. մարտին առաջին անգամ հաջողությամբ փոփոխեց պետական Սահմանադրությունը, վերջերս երկու տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, որն սկսվում է 2010թ.: Ավելին, 2002թ. առանց վերապահումների վավերացնելով Կոնվենցիան ու դրան կից Արձանագրությունները` պատասխանող պետությունն ստանձնել է մեկ տարվա ընթացքում Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ լրամշակել իր ընտրական օրենսդրությունը և, որտեղ անհրաժեշտ է, այն համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նմանօրինակ հանձնառություն էր ստանձնվել նաև Կայունացման ու ասոցացման համաձայնագրի վավերացման ժամանակ: Եվ, վերջինը, թեպետ ճիշտ է, որ Կոնվենցիան ինքնին պատասխանող պետությունից չէր պահանջում ամբողջովին հրաժարվել իշխանությունը կիսելու բնորոշ համակարգից, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները հստակ կերպով ցուցադրում էին իշխանությունը կիսելու այլ մեխանիզմների գոյությունը, որն ավտոմատ կերպով չէր տանում դեպի այլ համայնքների ներկայացուցիչների համատարած բացառման: Իբրև եզրակացություն, դիմողների` Բոսնիա-Հերցեգովինայի Ժողովրդական պալատում ընտրվելու իրավունքի շարունակվող բացակայությունը չուներ օբյեկտիվ ու հիմնավոր արդարացում:
Եզրակացություն: խախտում /տասնչորս ձայնով ընդդեմ երեքի/:
Թիվ 12 արձանագրության 1-ին հոդված /Բոսնիա-Հերցեգովինայի Նախագահության ընտրություն/: Թեպետ Կոնվենցիայի 14-րդ հոդվածով արգելվում էր “Կոնվենցիայում ամրագրված իրավունքներն ու ազատություններն” գործադրելու ժամանակ խտրականությունը, Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածն ընդլայնել է պաշտպանության շրջանակը մինչև “օրենքով ամրագրված ցանկացած իրավունք”` այսպիսով մտցնելով խտրականության ընդհանուր արգելք, ուստի, արդյոք Նախագահության ընտրությունները Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի սահմաններում էին, թե ոչ, այդ գանգատը վերաբերում էր “օրենքով ամրագրված իրավունքին”, իսկ կիրառելի էր Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածը: Ներկա դիմողների կողմից “հիմնադիր ժողովրդին” պատկանելության մասին հայտարարության բացակայությունը նույնպես նրանց իրավունք չէր տալիս որպես թեկնածու մասնակցել Նախագահության ընտրություններին: Քանի որ 14-րդ հոդվածով և Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածով արգելված խտրականության գաղափարները պետք է մեկնաբանվեին միևնույն ձևով, այդ նույն պատճառով սահմանադրական դրույթները, որոնք դիմողներին թույլ չէին տալիս որպես թեկնածու մասնակցել Նախագահության ընտրություններին, նույնպես պետք է խտրական համարվեն:
Եզրակացություն: խախտում /տասնվեց ձայնով ընդդեմ մեկի/:
Հոդված 41: Խախտում գտնելը ոչ նոյւթական վնասի մասով բավարար արդար փոխհատուցում էր:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy