ՄԵԾ ՊԱԼԱՏ
SERGEY ZOLOTUKHIN ընդդեմ Ռուսաստանի
(Դիմում թիվ 14939/03)
վճիռ
ստրասբուրգ
10 փետրվարի 2009 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Sergey Zolotukhin ընդդեմ Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Jean-Paul Costa, նախագահ,
Nicolas Bratza,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Corneliu Bîrsan,
Karel Jungwiert,
Elisabeth Steiner,
Anatoly Kovler,
Stanislav Pavlovschi,
Egbert Myjer,
Dragoljub Popović,
Isabelle Berro-Lefevre,
Päivi Hirvelä,
Giorgio Malinverni,
Luis López Guerra,
Mirjana Lazarova Trajkovska,
Ledi Bianku, դատավորներ,
և Michael O’Boyle, քարտուղարի տեղակալ,
2008թ. մարտի 26-ին և 2009թ. հունվարի 21-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2009թ. հունվարի 21-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2003թ. ապրիլի 22-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի քաղաքացի պարոն Sergey Aleksandrovich Zolotukhin-ի կողմից (դիմումատու) ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հղված (թիվ 14939/03) գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էին Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի իրավաբաններ պարոնայք P. Leach-ը և K. Koroteyev-ը: Ռուսաստանի կառավարությանը (կառավարություն) ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության նախկին ներկայացուցիչ տիկին V. Milinchuk-ը:
3. Դիմումատուն գանգատվում էր, որ թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով նա երկու անգամ քրեական հետապնդման է ենթարկվել նույն իրավախախտման համար:
4. Դիմումատուների գործը ուղարկվել էր Դատարանի Առաջին բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52 § 1): Այդ բաժանմունքի ներքո, 26 § 1 հոդվածին համապատասխան, գործի դիտարկելու համար կազմավորվել էր Պալատ (Կոնվենցիայի 27 § 1 հոդված):
5. 2005թ. սեպտեմեբրի 8-ին բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ՝ Christos Rozakis, Peer Lorenzen, Snejana Botoucharova, Anatoli Kovler, Khanlar Hajiyev, Sverre Erik Jebens, և բաժանմունքի քարտուղար Søren Nielsen, դիմումը մասամբ ընդունելի էր համարել.
6. 2007 հունիսի 7-ին բաժանմունքի Պալատը, ի դեմս դատավորներ՝ Christos Rozakis, Loukis Loucaides, Nina Vajić, Anatoli Kovler, Khanlar Hajiyev, Dean Spielmann, Sverre Erik Jebens, և բաժանմունքի քարտուղար Søren Nielsen, միաձայն եկել էր այն եզրահանգման, որ տեղի է ունեցել թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտում և հատուցում էր շնորհել բարոյական վնասի ու դատական ծախսերի և ծախքերի համար:
7. Կառավարությունը, Կոնվենցիայի 43-րդ հոդվածին և Դատարանի կանոնակարգի 73-րդ կանոնին համապատասխան, գործը Մեծ Պալատին հանձնարարելու միջնորդություն էր ներկայացրել: 2007թ. նոյեմբերի 12-ին Մեծ Պալատի Կոլեգիան բավարարել էր միջնորդությունը:
8. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան:
9. Ինչպես դիմումատուներն, այնպես էլ Ռուսաստանի կառավարությունը, գրավոր փաստարկներ ներկայացերին գործի էության վերաբերյալ: Ի լրումն փաստարկներ էին ստացվել Փարիզի փաստաբանների կոլեգիայի ուսումնական կենտրոնից, որին Մեծ Պալատի նախագահը թույլ էր տվել մասնակցելու գրավոր ընթացակարգով գործի քննությանը (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 2):
10. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2008թ. մարտի 26-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`
պրնV. Milinchuk, լիազոր ներկայացուցիչ
տկնI. Mayke,
տկնY. Tsimbalova,խորհրդականներ
(բ) Դիմումատուի անունից
պրնP. Leach,իրավագետ
պրնK. Koroteyev, խորհրդական
Դատարանը լսեց պրն Leach-ի, պրն Koroteyev-ի և տկն Milinchuk-ի դիրքորոշումները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
11. Դիմումատուն ծնվել է 1966թ. և ապրում է Վորոնեժ քաղաքում:
Ա. 2002թ. հունվարի 4-ի դեպքերը
12. Կողմերի ներկայացրած փաստաթղթերում նկարագրված դեպքերն այդ օրը զարգացել են հետևյալ կերպ:
13. 2002թ. հունվարի 4-ի առավոտյան դիմումատուն բերման է ենթարկվել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վորոնեժ քաղաքի Լենինյան շրջանի թիվ 9 ոստիկանության բաժանմունք («ոստիկանության բաժանմունք»)՝ իր ընկերուհուն տիկին P.-ին փակ զորամասի տարածք անցկացնելու հանգամանքները պարզելու համար:
14. Ոստիկանության բաժանմունքում դիմումատուն սկզբում գտնվել է անձնագրային ծառայության բաժնում: Խմիչքի ազդեցության տակ գտնվելիս նա վիրավորում է անձնագրային ծառայության աշխատակից տիկին Y.-ին, ինչպես նաև բաժանմունքի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ կապիտան S.-ին: Դիմումատուն առհամարում է բոլոր դիտողություններն ու նախազգուշացումները: Կապիտան S.-ին հրելուց և ոստիկանության բաժանմունքից հեռանալու փորձ կատարելուց հետո կապիտան S.-ի կարգադրությամբ նրա ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցնում: Ոստիկանության ծառայողները գտնում են, որ նա կատարել է վարչական իրավախախտում՝ «մանր խուլիգանություն»:
15. Դիմումատուին այնուհետև բերում են ոստիկանության բաժանմունքի պետ մայոր K.-ի աշխատասենյակ, որը կազմում է դիմումատուի կողմից խուլիգանական արարք կատարելու մասին հետևյալ արձանագրությունը.
«Սույն արձանագրությունը կազմվել է Վորոնեժ-45 քաղաքի 9-րդ ոստիկանության բաժանմունքի պետ մայոր K.-ի կողմից առ այն, որ 2002թ. հունվարի 4-ի առավոտյան ժամը 9.45-ին քաղաքացի Zolotukhin-ը, որին, իր ընկերուհու P.-ի հետ միասին, փակ զորամասի տարածքում ապօրինի գտնվելու համար բերման էին ենթարկել 9-րդ ոստիկանության բաժանմունք, որտեղ նա ոստիկանության աշխատակիցների ու ղեկավարի [անընթերցելի է] հասցեին անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել, առհամարել էր ոստիկանության աշխատակիցների դիտողություններն ու զգուշացումները, չէր ենթարկվել հասարակության կարգի խախտում թույլ չտալու և ոստիկանությունից փախուստ կատարելու փորձը կասեցնելու նպատակով ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին, որի պատճառով նրան ձեռնաշղթաներ էին հագցրել: Այդ ամենը վկայում է այն մասին, որ նա կատարել է ՌՍՖՍՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158 և 165-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ»:
16. Կապիտան S.-ն և ավագ լեյտենանտ N.-ն նույնպես ներկա էին գտնվել սենյակում, երբ մայոր K.-ն կազմում էր զեկույցը: Դիմումատուն կոպիտ հայհոյանքներ է հղել մայոր K.-ի հասցեին և նրան սպառնացել հաշվեհարդարով: Նա կրկին փորձել է փախչել և շուռ է տվել բազկաթոռը:
17. Արձանագրությունը կազմելուց հետո դիմումատուին ավտոմեքենայով տեղափոխել են Գրիբանովի շրջանի ոստիկանության բաժանմունք: Ավտոմեքենայում դիմումատուին ուղեկցել են վարորդ պրն L.-ն, մայոր K.-ն. և տիկին P.-ն: Ճանապարհին դիմումատուն շարունաքում է հայհոյել մայոր K.-ին և վարչական գործ հարուցելու դեպքում սպառնացել է սպանել նրան:
Բ. Դիմումատուի վարչական պատիժը
18. 2002թ. հունվարի 4-ին Գրիբանովի շրջանային դատարանը դիմումատուին մեղավոր էր ճանաչել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման մեջ հետևյալ հիմնավորմամբ.
«Zolotukhin-ը հայհոյում էր հասարակական վայրում և ուշադրություն չէր դարձնում դիտողություններին»:
19. Դիմումատուին, որպես պատիժ նշանակվել էր 3 օր վարչական կալանք: Որոշման մեջ նշվել էր, որ այն չի բողոքարկվել և ի կատար է ածվել կայացնելուց անմիջապես հետո:
Գ. Դիմումատուի քրեական հետապնդումը
20. 2002թ. հունվարի 23-ին դիմումատուի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ 2002թ. հունվարի 4-ին ոստիկանության բաժանմունքում «խուլիգանական արարքների, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանման համար իշխանության ներկայացուցչին դիմադրության ցուցադրում» Քրեական օրենսգրքի 213 § 2(б) հոդվածի հիմքերով: Հաջորդ օրը դիմումատուն կալանքի տակ էր վերցվել: 2002թ. փետրվարի 1-ի դրությամբ դիմումատուի նկատմամբ այլ մեղադրանքներով ևս երկու գործ էր հարուցվել:
21. 2002թ. ապրիլի 5-ին դիմումատուին ներկայացվել էր պաշտոնական մեղադրանք: Մեղադրանքի հիմնավորման մասում նշված էր հետևյալը.
«2002թ. հունվարի 4-ի առավոտյան դիմումատուն բերման է ենթարկվել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վորոնեժ քաղաքի Լենինյան շրջանի թիվ 9 ոստիկանության բաժանմունք («ոստիկանության բաժանմունք»)՝ իր ընկերուհի տիկին P.-ին Վորոնեժ-45 քաղաքի փակ զորամասի տարածք անցկացնելու հետ կապված հանգամանքները պարզելու համար: Ոստիկանության 9-րդ բաժանմունքի անձնագրային բաժնում քաղաքացի Zolotukhin-ը, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, հասարակական կարգի կոպիտ խախտում էր թույլ տվել, դրսևորելով հասարակության նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայություն, և կոպիտ վիրավորանքներ էր հասցրել անձնագրային բաժնում գտնվող անձանց, այն է՝ թիվ 25852 զորամասի անձնագրային բաժնի բնակ-շահագործման գրասենյակի ներկայացուցիչ տիկին Y.-ին, ինչպես նաև 9-րդ բաժանմունքի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ կապիտան S.-ին, որը գտնվում էր ծառայողական պարտականությունների կատարման մեջ, և խոստացել էր հաշվեհարդար տեսնել նրա հետ: Չենթարկվելով հասարակական կարգի խախտումը դադարեցնելու մասին կապիտան S.-ի օրնինական կարգադրություններին, քաղաքացի Zolotukhin-ը փորձել էր խափուստի դիմել անձնագրային բաժնի սենյակից, ակտիվ դիմադրություն ցուցաբերելով հասարակական կարգի պահպանման պարտականությունները կատարող անձանց և դիմադրելով կապիտան S.-ին հրել էր նրան և, արդյունքում, խափանել անձնագրային բաժնի կանոնավոր աշխատանքը:
Այդպիսով, քաղաքացի Zolotukhin-ի դիտավորյալ արարքները վկայում են հասարակական կարգի կոպիտ խախտման արդյունքում կատարված խուլիգանական արարքի մասին, որը վկայում է հասարակության նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայության մասին և ուղեկցվել է հասարակական կարգի պահպանման պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչին ցուցադրված դիմադրությամբ, որը Քրեական օրենսգրքի 223 հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետին համապատասխան հանցակազմի առկայության մասին է վկայում:
Քաղաքացի Zolotukhin-ի խուլիգանական վարքի արդյունքում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու նպատակով նրան ուղեկցել են Վորոնեժ քաղաքի Լենինյան շրջանի 9-րդ ոստիկանության բաժանմունքի պետ մայոր K.-ի աշխատասենյակ, որն այդ պահին կատարում էր իր պաշտոնական ծառայությունները: Կատարելով իր պաշտոնական ծառայությունները մայոր K.-ն կազմել է քաղաքացի Zolotukhin-ի կողմից ՌՍՖՍՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158 և 165-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների մասին արձանագրություն: Քաղաքացի Zolotukhin-ը, իմանալով, որ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն, սկսել է հրապարակայնորեն հայհոյել ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչին, վիրավորանքներ հասցնելով վերջինիս թիվ 14254 զորամասի հրամանատարի օգնական ավագ լեյտենանտ N-ի և 9-րդ բաժանմունքի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ կապիտան S.-ի ներկայությամբ, դիտավորյալ կերպով վիրավորելով ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը: Քաղաքացի Zolotukhin-ը միտումնավոր կերպով չի ենթարկվել հասարակական կարգի խախտմանը և վիրավորական պահվածքին վերջ դնելու մասին մայոր K.-ի բազմաթիվ օրինական կարգադրություններին: Քաղաքացի Zolotukhin-ը նաև փորձ է կատարել առանց ոստիկանության բաժանմունքի պետի թույլատրության լքել նրա աշխատասենյակը, ոտքով կի կողմ է հրել բազկաթոռը, այդ ընթացքում շարունակելով վիրավորել մայոր K.-ին և սպառնալ նրան հաշվեհարդարով:
Հետևաբար քաղաքացի Zolotukhin-ը դիտավորյալ կերպով վիրավորել է պաշտոնական ծառայությունները կատարող իշխանության ներկայացուցչին, այսինքն կատարել է Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն:
Այն բանից հետո, երբ կազմվել է քաղաքացի Zolotukhin-ի կողմից կատարված վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, նա և տկն P.-ն ավտոմեքենայով տեղափոխվել էին Վորոնեժի մարզի Գրիբանովի շրջանային ներքին գործերի բաժանմունք: Ավտոմեքենայում, տկն P.-ի, թիվ 14254 զորամասի հրամանատարի օգնական ավագ լեյտենանտ N-ի և վարորդ պրն L.-ի ներկայությամբ, քաղաքացի Zolotukhin-ը շարունակում էր վիրավորել ծառայողական պարտականությունները կատարող մայոր K.-ի պատիվն ու արժանապատվությունը, նվաստացնելով նրան ծառայողական պարտականությունները կատարելիս և, այնուհետև, բարձրաձայն սպանացել է, որ սպանելու է նրան՝ իր նկատմամբ վարչական գործ հարուցելու պատճառով:
Այդպիսով քաղաքացի Zolotukhin-նը սպառնացել է բռնություն գործադրել ծառայողական պարտավորություններն իրակացնող պաշտոնատար անձի նկատմամբ, որը Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է հանդիսանում»:
22. 2002թ. դեկտեմբերի 2-ին Գրիբանովի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել դիմումատուի քրեական գործով: Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով նախատեսված հանցագործությանը, դատարանը արդարացրել է դիմումատուին հետևյալ հիմնավորմամբ.
«2002թ. հունվարի 4-ին 9-րդ ոստիկանության բաժանմունքի ... տարածքում [դիմումատուն], գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, անպարկեշտ ձևով հայհոյել է ... տկն Y.-ին և պրն S.-ին, սպառնալով սպանել նրան: Նա հրաժարվել է ենթարկվել ոստիկանության կապիտան S.-ի օրինական պահանջին ..., ագրեսիվություն ցուցադրելով վերջինիս նկատմամբ, հրելով նրան, և փախուստի փորձ է ձեռնարկել: Ուսումնասիրելով ներկայացված ապացույցները դատարանը համարում է, որ [դիմումատուի] մեղքը չի ապացուցվել: 2002թ. հունվարի 4-ին [դիմումատուն] պատժվել է երեք օր ժամկետով վարչական կալանքով նույն արարքների համար [որոնք պատասխանատվության են հանգեցնում] Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ և 165-րդ հոդվածներով: Վարչական գործով դատական որոշումը չի բողոքարկվել և չի կարճվել: Դատարանը գտնում է, որ [դիմումատուի] գործողություններում բացակայում է 213-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով նախատեսված հանցակազմը և մեղադրանքի այդ մասով մեղավոր չի ճանաչում»:
23. Այնուհետև շրջանային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով նախատեսված իշխանության ներկայացուցչին բանավոր վիրավորանք հասցնելու համար: Դատարանը որոշել է, որ դիմումատուն տեղյակ է եղել մայոր K.-ի պաշտոնական դիրքի մասին և անպատվել է նրան ոստիկանության բաժանմունքի աշխատասենյակում, երբ մայոր K.-ն արձանագրություն էր կազմում 158 ր 165-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման մասին: Մայոր K.-ի ցուցմունքները նաև հաստատվել են ծառայողական աշխատասենյակում այդ պահին գտնվող կապիտան S.-ի, ավագ լեյտենենտ N.-ի և տկն Y.-ի կողմից:
24. Վերջապես, շրջանային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել, Քրեական օրենսգրքի 318 § 1 հոդվածով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարելիս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Մայոր K.-ի, ավագ լեյտենանտ N.-ի և դիմումատուի ընկերուհու ցուցմունքների հիման վրա դատարանը եկել է այն եզրակացության, որ այն բանից հետո, երբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրությունը, դիմումատուն և նրա ընկերուհին ավտոմեքենայով տեղափոխվել են Գրիբանովի շրջանի ներքին գործերի բաժանմունք: Ավտոմեքենայում դիմումատուն շարունակել է վիրավորել մայոր K.-ին: Բացի այդ դիմումատուն թքել է նրա վրա և ասացել, որ ազատվելուց հետո սպանելու է նրան և փախուստի է դիմելու: Մայոր K.-ն իրատեսական է համարել այդ սպառնալիքները, քանի որ արդեն հայտնի էին նախկինում դիմումատուի վիրավորական և ագրեսիվ վարքի մի շարք դեպքերը:
25. 2003թ. ապրիլի 15-ին Վորոնեժի մարզային դատարանև մերժել էր ստորին ատյանի դատարանի դատավճռի վերաբերյալ ներկայացրած բողոքը:
II. ԿԻՐԱՌԵԼԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՊՐԱԿՏԻԿԱՆ
26. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը սահմանում է, որ «ոչ ոք չի կարող կրկնակի անգամ պատժի ենթարկվել նույն հանցագործության համար» (հոդված 50 § 1):
27. Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործը կարճվում է կասկածյալի կամ մեղադրյալի մոտ նույն մեղադրանքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում կամ կասկածյալի կամ դատապարտյալի նկատմամբ նույն գործով կրկնակի քրեական գործ հարուցելը կարճելու կամ քրեական գործի հայցը մերժելու վերաբերյալ դատարանի, քննչական մարմնի կամ դատախազի չկասեցված որոշման առկայության դեպքում (27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 5-րդ կետեր):
28. ՌՍՖՍՀ-ի վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը (այդ ժամանակ գործող խմբագրությամբ) սահմանում է.
Հոդված 158. Մանր խուլիգանությունը
Մանր խուլիգանկան արարքները, այն է՝ հասարակական վայրերում անպարկեշտ հայհոյելը, քաղաքացիների նկատմամբ ագրեսիվության դրսևորելը և հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը խախտող այլ համանման գործողությունները պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի տասից տասնհինգապատիկի չափով, կամ մեկից երկու ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքներով ՝ աշխատավարձի քսան տոկոսի պահմամբ, իսկ այն դեպքում, եթե հաշվի առնելով իրավախախտողի անձը, գործի հանգամանքներով նման պատիժը բավարար չի ճանաչվում, վարչական կալանքով՝ 15 օրից ոչ ավել ժամկետով»:
29. Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը (այդ ժամանակ գործող խմբագրությամբ) սահմանում է.
Հոդված 213 Խուլիգանությունը
«1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ...կալանքով՝ մինչև երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է.
...
(b) իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով...
– պատժվում է 180-ից 240 ժամ ուղղիչ աշխատանքներով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 318. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
«1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, ... կամ կալանքով՝ երեքից վեց ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Հոդված 319. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով»:
30. 1978թ. թիվ 4 որոշման 5-րդ կետում (հետագա փոփոխություններով և լրացուներով) ՌՍՖՍՀ-ի Գերագույն դատարանի պլենումը սահմանել է, որ մանր խուլիգանության և միլիցիայի աշխատակցի օրինական կարգադրությանը չարամտորեն դիմադրելու դեպքում, իրավախախտ անձին որպես վարչական արարք վերագրված գործողությունները հասարակակական վտանգի աստիճանով քրեորեն պատժելի են, ՌՍՖՍՀ-ի Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի համաձայն (1997թ. հունվարի 1-ից հետո այն փոխարինվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածով) անհրաժեշտ է նաև լուծել այդ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդիրը: Սակայն 1991թ. դեկտեմբերի 24-ի թիվ 5 որոշման 20-րդ կետով (հետագա փոփոխություններով և լրացուներով) ՌՍՖՍՀ-ի Գերագույն դատարանի պլենումը բացատրել է ստորադաս դատարաններին, որ իրենց պրակտիկայում դատարանները պետք է խուսափեն քրեորեն պատժելի խուլիգանության ընդլայնող մեկնաբանությունից, որպեսզի բացառեն վարչական պատասխանատվության կամ հասարակական ազդեցության պատժամիջոցներ նախատեսող մանր խուլիգանության կամ փոքր հանցանքների կատարման համար մեղավոր անձանց քրեական պատասխանատվության կանչելու դեպքերը:
III. ԿԻՐԱՌԵԼԻ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
A. ՄԱԿ-ի Դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին
31. Միացյալ Ազգերի Կազմակերպության Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետում ասված է.
«Ոչ ոք չպետք է կրկնակի անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես մեղավոր է ճանաչվել կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:
Բ. Միջազգային քրեական դատարանի կանոնակարգ
32. Միջազգային քրեական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածում ասված է.
«1. Բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի, ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն դատարանի կողմից դատապարտվել կամ արդարացվել է:
2. Ոչ ոք չի կարող դատվի այլ դատարանի կողմից 5-րդ հոդվածում նշված հանցագործության համար, որի համար նա արդեն դատարանի կողմից դատապարտվել կամ արդարացվել է:
3. Ոչ ոք չի կարող դատվի 6-րդ, 7-րդ կամ 8-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության համար, որի համար նա արդեն դատվել է այլ դատարանի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ դատարանում դավատարությունը.
(ա) նախատեսված էր համապատասխան անձին դատարանի իրավազորության տակ գտնվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից պաշտպանելու համար, կամ
(բ) այլ հիմքերով կիրառելի օրինական ընթացակարգի նորմերին համապատասխան անկախ կամ անաչառ ձևով չէր անցկացվել, այլ անց էր կացվել այնպիսի ձևով, որը գործող հանգամանքներում չէր համապատասխանել անձին արդարադատության առջև կանգնեցնելու նպատակին»:
Գ. Եվրոպական Միությունը և Շենգենյան պայմանագիրը
33. Եվրոպական Խորհրդարանի, Խորհրդի և Հանձնաժողովի կողմից 2007թ. դեկտեմբերի 12-ին հռչակված Եվրոպական Միության հիմնարար իրավունքների խարտիայի 50-րդ հոդվածը (OJ 14.12.2007, C 303/1), ամրագրում է.
«Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել Միության ներքո օրենքին համապատասխան»:
34. 1985թ. հունիսի 14-ի Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի (CISA) 54-րդ հոդվածում սահմանված է.
«Անձը, որի նկատմամբ մեկ Պայմանավորվող կողմը վերջնական վճիռ է կայացրել, չի կարող հետապնդվել այլ Պայմանավորվող կողմի կողմից նույն հանցագործության համար, եթե պատժի նշանակման դեպքում, անձն այն կրել է, շարունակում է կրել կամ եթե վճիռը կայացրած Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն այն չի կարող ի կատար ածվել»:
35. Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանը (ECJ) ճանաչել է նույն non bis in idem սկզբունքը որպես Համայնքայի իրավունքի հիմնարար սկզբունք (Limburgse Vinyl Maatschappij NV (LVM) and others v. Commission, C-238/99 P, C-244/99 P, C-245/99 P, C-247/99 P,
C - 250/99 P to C-252/99 P & C-254/99, § 59, 15 October 2002).
«... Համայնքների հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող non bis in idem սկզբունքը նաև ամրագրված է Մարդու իրավունքների կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4 (1) հոդվածում և սահմանում է, որ տնտեսական մրցակցության հարցերում, հակամրցակցային վարքագծի մեջ մեղավոր ճանաչված կազմակերպությունը կամ ձեռնարկությունը չի կարող կրկնակի անգամ պատժվի հակամրցակցային վարքի համար, եթե դրա վերաբերյալ արդեն իսկ ուժի մեջ է նախորդ որոշումը»:
36. Եվրոպական համայնքի մրցակցության հարցերը կարգավորող օրենսդրության ներքո non bis in idem սկզբունքը մեկնաբանվում է հետևյալ կերպով (Aalborg Portland and others v. Commission, C-204/00P, 205/00P, 211/00P, 213/00P, 217/00P, 219/00P, § 338, 7 January 2004).
«Ինչ վերաբերում է ne bis in idem սկզբունքի պահպանմանը, ապա այն կիրառելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել երեք պայմաններ, որոնք են՝ խախատման փաստի, խախտող կազմակերպության և հասարակության իրավաչափ շահերի նույնականությունը: Ուստի, վերոնշյալ սկզբունքին համապատասխան, նույն անձը չի կարող կրկնակի պատիժ կրել հասարակության նույն օրինական շահերի դեմ կատարված ապօրինի գործունեության համար»:
37. Քրեական գործերով ոստիկանական և դատական համագործակցության հարցերը կարգավորող Եվրամիության արդարադատության դատարանի պրակտիկան հիմնված է in idem հասկացության այլ մեկնաբանության վրա (Leopold Henri Van Esbroeck, C-436/04, 9 March 2006).
«27. Առաջինը, որ պետք է հաշվի առնվի բոլոր դեպքերում, դա այն է, որ Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի ձևակերպումը վկայում է այն մասին, որ սույն դրույթը վերաբերում է միայն վիճարկվող գործողությունների բնույթին, այլ ոչ թե դրանց իրավական դասակարգմանը:
28. Հարկ է նաև նշել, որ այս հոդվածում օգտագործվող եզրերը տարբերվում են այլ միջազգային պայմանագրերում նույն ne bis in idem սկզբունքն ամրագրող եզրերից: Ի տարբերություն Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում օգտագործվում է «հանցագործություն» եզրը, որը նաև ենթադրում է գործողությունների իրավական դասակարգման չափանիշը և կարևոր նախապայմանի դեր է խաղում այդ պայմանագրերում ամրագրված ne bis in idem սկզբունքի կիրառման հարցում:
...
30. Սույն հոդվածում ամրագրված ne bis in idem սկզբունքից միանշանակորեն հետևում է, որ Պայմանավորվող պետությունները փոխադարձ ճանաչում են միմյանց քրեական դատավարության համակարգերը և նրանցից յուրաքանչյուրը ճանաչում է այլ Պայմանավորվող պետություններում գործող քրեական օրենքը, նույնիսկ եթե սեփական ներպետական օրենսդրության կիրառման դեպքում արդյունքը տարբեր կլիներ ([C-385/01] Gözütokand Brügge [[2003]ECRI-1345], §33):
31. Այստեղից հետևում է, որ տարբեր Պայմանավորվող պետությունների իրավաբանական համակարգերում նույն գործողության հնարավոր տարբեր դասակարգումը չի խոչընդոտում Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի կիրառմանը:
32. Նույն պատճառով, պաշտպանվող օրինական շահերի նույնականության սկզբունքը չի կարող կիրառելի լինել, քանի որ տարբեր Պայմանավորվեղ պետություններում այն կարող է միմյանցից տարբերվել:
33. Վերոշարադրյալ սկզբունքներն էլ ավելի են ամրապնդվում Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի նպատակով, որը կայանում է նրանում, որ ազատ տեղաշարժի իրավունքից օգտվելու դեպքում ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն հանցանքի համար (Gözütok and Brügge, § 38, և Case C-469/03 Miraglia [2005] ECR I-2009, § 32):
34. Ինչպես նշել էր Գերագույն փաստաբանը իր Դիրքորոշման 45-րդ կետում, ազատ տեղաշարժի իրավունքը փաստարեն երաշխավորված է միայն այն դեպքում, երբ քրեորեն պատժելի արարք կատարած անձը տեղյակ է, որ մեկ Մասնակից պետությունում մեղավոր ճանաչվելուց և պատիժը կրելուց կամ, կիրառելիության դեպքում, դատական որոշմամբ անմեղ ճանաչվելուց հետո նա այնուհետև կարող է ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում, չվախենալով այլ Մասնակից պետությունում քրեական հետապնդումից, նույնիսկ եթե այդ պետության իրավական համակարգը այդ գործարքին այլ իրավական դասակարգում է տալիս:
35. Քանի որ ներպետական քրեական օրենքների ներդաշնակեցում չի կատարվել, իսկ շահերի իրավական դասակարգման վրա հիմնված քրեականորեն հետապնդվող արարքների կամ պաշտպանվող չափանիշը կարող է այնքան արգելքներ առաջացնել Շենգենյան գոտում ազատ տեղաշարժին, որքան իրավաքրեական համակարգեր գործում են Մասնակից պետություններում:
36. Նման պայմաններում Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի կիրառման միակ չափանիշը այդպիսի արարքների էության նույնականությունն է, որն ընկալվում է որպես մի շարք կոնկրետ հանգամանքների անբաժանելի ամբողջություն:
...
38. ...այդ հարցում վերջնական գնահատականը տրվում է... իրավասու ներպետական դատական մարմինների կողմից, որոնց վրա է դրված որոշելը, թե արդյոք խնդրո առարկա հանդիսացող արարքները կազմում են ժամանակի, կատարման վայրի և գործի առարկայի տեսակետից անբաժանելի ամբողջություն:
38. Եվրամիության արդարադատության դատարանն իր վերջին գործում հաստատեց և զարգացրեց non bis in idem սկզբունքի կիրառման հարցում այդ մոտեցումը (Norma Kraaijenbrink, C-367/05, 18 հուլիսի 2007թ.):
“26. ... Հարկ է նշել, որ Դատարանն արդեն իսկ ընդունել էր, որ Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի կիրառման միակ թուլատրելի չափանիշը այդպիսի արարքների էության նույնականությունն է, որն ընկալվում է որպես մի շարք հանգամանքների անբաժանելի ամբողջություն: (տես Van Esbroeck, կետ 36; Case C-467/04 Gasparini and Others [2006] ECR I-9199, կետ 54, և Case C-150/05 Van Straaten [2006] ECR I-9327, կետ 48):
27. Նման հանգամանքների առկայությունը վերհանելու համար իրավասու ներպետական դատարանները պետք է որոշեն, թե արդոք երկու դեպքերում խնդրո առարկա հանդիսացող ործողության կազմին բնորոշ են այն հանգամանքները, որոնք անբաժանելիորեն փոխկապակցված են ժամանակի, տարածության և առարկայական տեսակետից (տես, այդ կապակցությամբ, Van Esbroeck, կետ 38; Gasparini and Others, կետ 56, և Van Straaten, կետ 52):
28. Այստեղից հետևում է, որ «նույն արարք» եզրի ելակետը Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի իմաստով ընդհանուր առմամբ կայանում է նրանում, որպեսզի բացահայտվի յուրաքանչյուր իրավազանց գործողության էությունը, որի կատարումը հանգեցրել է երկու Մասնակից պետությունների դատարաններում քրեական վարույթին: Հետևաբար 54-րդ հոդվածը կարող է կիրառվել միմիայն այն դեպքերում, երբ երկրորդ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանը հանգում է այն եզրակացության, որ մեղսադրվող հանցակազմերը փոխկապակցված են ժամանակի, տարածության և առարկայական տեսակետից և կազմում են անբաժանելի ամբողջություն:
29. Մյուս կողմից, եթե հանցակազմի տեսակետից արարքներն ամբաժանելի ամբողջություն չեն կազմում, ապա միայն այն հանգամանքը, որ երկրորդ վարույթն իրականացնող դատարանը պարզում է, որ այդ հանցանքերի մեջ մեղադրվող անձը գործել է նույն հանցավոր դիտավորությամբ, բավարար չէ վկայելու համար, որ առկա է միմյանցից անբաժանելի հանգամանքների ամբողջություն, որի վրա տարածվում է Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի իմաստով «նույն արարք» հասկացությունը:
30. Եվրոպական համայնքների Հանձնաժողովը մասնավորապես նշել էր, որ երկու տարբեր Պայմանավորվող պետություններում քրեական վարույթի հանգեցրած երկու գործերի միջև սուբյեկտիվ կապի առկայությունը ոչ միշտ է վկայում դրանց հանցակազմերի միջև օբյեկտիվ կապի առկայության մասին և, հետևաբար, դրանք կարող են առանձնացվել ժամանակի, տարածության և իրենց բնույթի տեսակետից:
...
32. ... ... Իրավասու ներպետական դատաևրաններն են, որ պետք է գնահատեն, թե արդյոք երկու Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում նույն անձի նկատմամբ քրեական վարույթի հարուցման հանգամանքների միջև նույնականության և կապի աստիճանն այնպիսին է, որ Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի իմաստով «նույն արարք» ճանաչվի:
...
36. Վերոշարադրյալի լույսի ներքո, առաջին հարցի պատասխանը, հետևաբար, այն է, որ Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածը պետք է մեկնաբանել հետևյալ ձևով.
– այդ հոդվածի կիրառման նպտակների համար կարևոր չափանիշը արարքների նույնականությունն է, որն ընկալվում է որպես միմյանց հետ անբաժանելիորեն կապված հանգամանքների առկայություն, անկախ արարքների կամ պաշտպանվող իրավաչափ շահի իրավաբանական որակավորումից,
– տարբեր արարքները, մասնավորապես, առաջինը՝ մեկ Մասնակից պետությունում թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների պահումը, իսկ երկրորդը՝ այլ Մասնակից պետությունում թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների փոխանակումը արտարժույթի փոխանակման կետում, Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի իմաստով չեն կարող «նույն արարք» ճանաչվել միայն այն պատճառով, որ իրավասու ներպետական դատարանը դրանց միջև միասնական հանցավոր կապ է բացահայտել,
– հենց այդ ներպետական դատարանն է, որ պետք է գնահատի, թե արդյոք բոլոր փաստացի հանգամանքների միջև նույնականության և կապի աստիճանն այնպիսին է, որ վերոշարադրյալ կարևոր չափանիշի հիման վրա հնարավոր է Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի 54-րդ հոդվածի իմաստով դրանք «նույն արարք» ճանաչել:
Դ. Մարդու իրավունքների Ամերիկյան կոնվենցիա
39. Մարդու իրավունքների Ամերիկյան կոնվենցիայի 8 § 4 հոդվածը սահմանում է.
«Անձը, որը դատապարտվել է որոշմամբ, որը ենթակա չե բողոքարկման, չի կարող նույն հիմքերով ենթարկվել նոր դատաքննության»:
40. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը հետևյալ ձևով է մեկնաբանել այդ դրույթը (Loayza-Tamayo v. Peru, 17-ը սեպտեմբերի 1997թ., Series C No. 33, § 66):
«Այս սկզբունքը միտված է հանցագործության համար դատապարտված քաղաքացուն նույն հիմքերով նոր դատաքննության չենթարկվելու իրավունքի պաշտպանությանը: Ի տարբերություն այլ միջազգային իրավապաշտպան ակտերում օգտագործվող բանաձևին (օրինակ՝ ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ կետի 7-րդ կետի, որտեղ խոսքը գնում է նույն «հանցագործության» մասին), Ամերիկյան կոնվենցիայում օգտագործվում է «նույն հիմքերով» արտահայտությունը, ոը շատ ավելի լայնիմաստ եզր է հօգուտ տուժածի»:
E. Միացյալ Նահանգների Գերագույն դատարան
41. Միացյալ Նահանգներում կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության կանոնը բխում է ԱՄՆ-ի Սահմանադրության 5-րդ փոփոխությունից, որտեղ ասված է.
«...ոչ ոք չի կարող նույն հանցագործության համար ենթարկվի կյանքից զրկման կամ մարմնական ամբողջականության խախտման պատժի պատասխանատվության ...»:
42. «Blockburger v. United States», 284 U.S. 299 (1932) գործով, որտեղ մեղադրյալը թմրադեղերը վաճառքն իրականացնում էր գործարանային փաթեթավորումից դուրս բերված վիճակում և առանց բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսի, որի արդյունքում վաճառքն օրենսդրությամբ նախատեսված երկու հանցակազմ էր պարունակում, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ներկայացրերց հետևյալ դիրքորոշումը.
«Համաձայն Թմրադեղերի մասին օրենքի 1-ին հոդվածի, շրջանառության համար արգելված ցանկացած թմրամիջոցների վաճառքի համար սահմանվում է քրեական պատասխանատվություն, բացառությամբ դրանց վաճառքի գործարանային կնիքավորված փաթեթավորմամբ կամ այդ փաթեթից, համաձայն 2-րդ հոդվածի քրեական պատասխանատվություն է սահմանվում առանց բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսի նման թմրամիջոցների վաճառքի համար: Այդպիսով, օրենքով երկու տարբեր հանցագործություններ են նախատսված: Տվյալ դեպքում տեղի է ունեցել մեկ վաճառք և հարցը կայանում է նրանում, թե արդյոք նույն արարքով մեղադրյալը խախտել է երկու հոդվածները, կատարել է արդյոք նա երկու թե մեկ հանցագործություն:
...
Նախատեսված հանցագործություններից յուրաքանչյուրը պահանջում է տարբեր տարրերի ապացույց: Գործող կանոնը կայանում է նրանում, որ այն դեպքերում, երբ նույն արարքը կամ նույն գործարքը հանդիսանում են օրենքի երկու նորմերի խախտում, ապա որոշելու համար՝ արդյոք մեկ թե երկու հանցագործություն է կատարվել, պետք է կիրառել այն չափանիշը, թե արդյոք օրենքի յուրաքանչյուր նորմը պահանջում է լրացուցիչ փաստերի ապացույց, որոնք մյուս նորմը չի պահանջում ...: Այս դատարանը վկայակոչել է Մասաչուսեթս նահանգի գերագույն դատարանի վճիռը Могеу v. Commonwealth գործով, 108 Mass. 433 և կրկնել է նրա ձևակերպումը «Մեկ արարքը կարող է երկու օրենսդրական նորմերով նախատեսված հանցագործություն հանդիսանալ, և եթե յուրաքանչյուր օրենսդրական նորմ պահանջում է լրացուցիչ փաստի ապացույց, որը չի պահանջվում մյուս նորմով, ապա այդ նորմերից ցանկացածին համապատասխան արդարացման կամ մեղադական վճռի կայացումը չի արգելոմ մյուս նորմին համապատասխան մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկել և պատիժ նշանակել»:
43. «Grady v. Corbin» գործով, 495 U.S. 508 (1990), որը վերաբերում էր մեղադրյալ Corbin-ի կողմից «ավտոմեքենայի վրաերթի արդյունքում մահվան պատճառմանը», Գերագույն դատարանն այլ մոտեցում ցուցաբերեց.
«... [A] Blockburger-ի գործի ներքո մշակված երկու հանցագործությունների տարրերի համեմատման մեթոդը պատշաճ կերպով չի պաշտպանում մեղդրյալներին կրկնվող դատական քննությունների բեռից: Ներկա գործը վկայում է նախկինում Blockburger-ի գործի ներքո կիրառված վերլուծության թերությունների մասին: Եթե Blockburger-ի գործը հիմնված էր երկու հաջորդաբար հարուցված քրեական գործերով «կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության» նորմի վրա, ապա Corbin-ի գործի դեպքում Նահանգը կարող էր Corbin-ին դատել չորս հաջորդական գործերով՝ ճանապարհային գծից դեպի աջ ավտոմեքենան չվարելու, ավտոմեքենան անսթափ վիճակում վարելու, մարդու վրա հարձակում կատարելու և սպանության համար: Յուրաքանչյուր հաջորդ դատավարությունում Նահանգի իշխանությունները կարող էին կատարելագործել դատարանին ապացույցների ներկայացումը, վերլուծելով թե վկաներից որն է ավելի համոզիչ ցուցմունքներ տվել, որ փաստաթղթերն ավելի մեծ ազդեցություն կունենան դատարանի վրա, մեղադրող կողմի նախնական և ավարտական ելույթներից որն է ավելի համոզիչ երդյալ ատենակալների համար: Corbin-ը ստիպված կլիներ կամ վիճարկել այդ դատավարություններից յուրաքանչյուրի օրինականությունը կամ էլ մեղավոր չանաչել իրեն, խուսափելով հետագա ճնշումից և ծախսեից:
Այդպիսով կրկնակի քրեական դատավարությունից ավելին է պահանջվում քան սոսկ Blockburger գործով սահմանված չափանիշի պահպանումը: Ինչպես նշել էինք Vitale գործում, «կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության» սահմանադրական նորմը արգելում է ցանկացած կրկնակի քրեական հետապնդում, որում հանցակազմի էական տարրերը որոշելու համար մեղադրող պետությունն ապացուցում է այն հանցագործության հանցակազմը կազմող արարքները, որի համար մեղադրյալին արդեն իսկ քրեական պատասխանատվության էին ենթարկել: ... Գլխավոր հարցը նա է թե որ արարքներն էին ապացուցում իշխանություները, այլ ոչ թե այդ արարքների կատարման համար նրանց կողմից ներկայացվող ապացույցները: ... Նահանգի իշխանությունները չեն կարող խուսափել «կրկնակի պատասխանատվության» անթույլատրելիության մասին սահմանադրական դրույթը պահպանելուց՝ կրկնվող քրեական վարույթներում այն ուղղակի փոխարինելով նույն գործողությունների կատարման ապացույցներով ...»:
44. Այնուամենայնիվ, United States v. Dixon, 509 U.S. 688 (1993), գործը դիտարկելիս Գերագույն դատարանը կրկին անդրադարձավ Blockburger գործում սահմանված չափանիշին.
Դատարանի նկատմաբ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու համար սովորական քրեական հետապնդման դեպքում մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը՝ «կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության» սահմանադրկան նորմի հիման վրա գործում է նույն եղանակով, ինչպես որ այլ քրեական հետապնդումների դեպքում: Ինչպես բազմակի պատիժների, այնպես էլ կրկնակի քրեական հետապնդման համատեքստում «կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության» նորմը կիրառվում է երբ երկու հանցագործությունները, որոնց համար մեղադրյալին դատապարտել կամ դատել են, չեն համապատասխանում «հանցակազմի նույն տարրեր» սկզբունքին, այսինքն՝ Blockburger գործի դատավճռում սահմանված չափանիշին: ... Այդ սկզբունքի համաձայն ստուգվում է, թե արդյոք յուրաքանչյուր հանցագործության հանցակազմում առկա էին այնպիսի տարրեր, որոնք բացակայում էին այդ հանցագործության հանցակազմում և, բացասական պատասխանի դեպքում, նշված նորմի տեսանկյունից դրանք «նույն արարք» են համարվում և, «կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության» նորմին համապատսասխան, չեն կարող կրկին հետապնդվել կամ դատապարտվել:..
Թեև Grady գործով դատավճռում սահմանված «նույն արարք» չափանիշի համաձայն [սույն գործով] դատական հետապնդումն անկասկած կբացառվեր, այդ չափանիշը պետք է վերանայվի, քանի որ այն հակասում է կայացվող որոշումների հետևողականությանը ... և շփոթմունք է առաջացնում: Բացի այդ Grady գործով սահմանված չափանիշն ապացուվել է իր կիրառական անկայունությունը, օրինակ՝ United Stales v. Felix, 503 U.S. __. գործում: Թեև դատարանն ամենևինել հեշտությամբ չի վերանայում նախադեպային իրավունքը, այն երբեք իրեն կաշկանդված չի համարել բավարար կերպով չհիմնավորված կամ գործնականում անկիրառելի նախկին որոշումներով»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Գործը Մեծ Պալատում քննելիս կառավարությունը առաջին անգամ առարկեց առ այն, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուն չի բողոքարկել իր նկատմամբ կիրառված վարչական պատիճը և քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
46. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ Եվրոպական դատարանի Կանոնակարգի 55-րդ կանոնի համաձայն գանգատի կիրառելիության դեմ Բարձր պայմանավորվող կողմի ներկայացրած ցանկացած առարկություն, պետք է գրավոր կամ բանավոր ձևով նշվի գանգատի կիրառելիության վերաբերյալ փաստարկներում, այնքանով, որքանով որ դա հնարավոր է ելնելով առարկության բնույթից և հանգամանքներից (տես Եվրոպական դատարանի վճիռը «Prokopovich ընդդեմ Ռուսաստանի» գործով, գանգատ թիվ 58255/00), § 29, ECHR 2004-XI (քաղվածքների տեսքով) և այնտեղ վկայակոչված այլ գործերը): Գանգատն ըստ էության քննելու հարցի դիտարկման փուլում կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել առ այն, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Հետևաբար, գործի վարույթի ներկա փուլում, կառավարությունը չի կարող նախնական առարկություն ներկայացնել առ այն, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Ուստի կառավարության առարկությունները մերժվում են:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
47. Վկայակոչելով Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2002թ. հունվարի 4-ին կատարված մանր խուլիգանության համար երեք օր վարչական կալանքի պատիժը կրելուց հետո նա կրկին դատվել է նույն արարքի համար: Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսված է.
«1. Ոչ ոք չպետք է նույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն իրավախախտման համար, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող են ազդել դրա արդյունքի վրա:
3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա»:
Ա. Արդյոք առաջին պատժամիջոցը քրեաիրավական բնույթ էր կրում
48. Դատարանը նշում է, որ 2002թ. հունվարի 4-ին Վարչական իրավախախտումների օրենսգրքին համապատասխան առաջին կայացած դատավարության ժամանակ դիմումատուն մեղավոր էր ճանաչվել այնիպիսի գործողությունների համար, որոնք ռուսաստանյան իրավական դասակարգմանը համապատասխան որակավորվել էին ոչ թե որպես «հանցագործություն», այլ որպես «վարչական խրավախախտում»: Հետևաբար, պարզելու համար թե արդյոք դիմումատուն արդարացվել կամ դատապարտվել է «ուժի մեջ մտած դատարանի որոշմամբ օրենքին և պետության իրավաընթացակարգային իրավասությանը համապատասխան», նախ պետք է որոշել թե արդյոք դատական վարույթն իրականացվում էր Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով «քրեաիրավական» հիմքերով:
1. Պալատի եզրակացությունը
49. Եվրոպական դատարանի Պալատը, հաշվի առնելով, որ ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը կազմում է 15 օր կալանավորում և որ դիմումատուի կրել էր 3 օր կալանքի պատիժը, գտավ, որ 2002թ. հունվարի 4-ի դատավարության արդյունքում դիմումատուին մեղավոր ճանաչելու որոշումը Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով կարող է հավասարեցվել «քրեական կարգով» դատապարտման:
2. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
50. Դիմումատուն պնդում էր, որ ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իր կողմից կատարված իրավախախտումների համար դատապարտումը համապատասխանում է Դատարանի նախադեպային իրավունքում «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ սահմանված չափանիշներին: Նա նշեց, որ իրավախախտումը որպես «քրեական» դասակարգելու համար հիմնորոշ հանգամանքը ոչ թե նշանակված պատիժն էր, այլ նման արարքի համար 15 օր կալանքի առավելագույն հնարավոր պատժամիջոցը (նա նաև վկայակոչեց 1976թ. հունիսի 8-ի Եվրոպական դատարանի դատավճիռը «Engel և մյուսներն ընդդեմ Նիդարլանդների» գործով, § 85, Series A no. 22, և 1998թ. սեպտեմբերի 2-ի «Lauko ընդդեմ Սլովակիայի» գործով, Reports of Judgments and Decisions 1998-VI): Դիմումատուն հիշեցրեց, որ դատավորի առջև նա ներկայացել էր ձեռնաշղթաներով և վերջինս իրեն այդ օրը մեղավոր էր ճանաչել և որպես պատիժ նշանակել էր 3 օր կալանք, որը և անմիջապես ի կատար էր ածվել:
(բ) Կառավարությունը
51. Կառավարությունը համաձայվեց, որ 2002թ. հունվարի 4-ի դիմումատուի դատապարտումը «քրեաիրավական» բնույթ է կրել:
3. Դատարանի դիրքորոշումը
52. Եվրոպական դատարանը վերստին կրկնում է, որ ներպետական իրավունքին համապատասխան դատավարության իրավական դասակարգումն ինքնին չի կարող միակ չափանիշը համարվել Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով non bis in idem սկզբունքը կիրառելու համար: Հակառակ դեպքում այդ սկզբունքի կիրառումը այն աստիճանով կախված կլիներ Պայմանավորվող պետությունների հայեցողությունից, որ դա կհանգեցներ Կոնվենցիայի նպատակներին և խնդիրներին հակասող արդյունքների (տես ամենևին վերջերս Եվրոպական դտարանի կայացրած վճիռը «Storbråten ընդդդեմ Նորվեգիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 12277/04, ECHR 2007‑... (քաղվածքների տեսքով) և այնտեղ վկայակոչված այլ գործերը). Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի տեքստում «քրեական դատավարություն» հասկացությունը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածներում համապատասխանաբար օգտագործվող «քրեական մեղադրանք» և «պատիժ» եզրերին վերաբերող ընդհանուր սկզբունքների լույսի ներքո (տես 2007թ. նոյեմբերի 11-ի Եվրոպական դատարանի վճիռը «Haarvig ընդդեմ Նորվեգիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 11187/05, 2004թ. սեպտեմբերի 14-ի Եվրոպական դատարանի վճիռը «Rosenquist ընդդեմ Շվեդիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 60619/00, 2003թ. ապրիլի 8-ի Եվրոպական դատարանի վճիռը «Manasson ընդդեմ Շվեդիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 41265/98, Եվրոպական դատարանի վճիռը «Göktan ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 33402/96, § 48, ECHR 2002-V; 1998թ. սեպտեմբերի 23-ի Եվրոպական դատարանի վճիռը գանգատ թիվ 41265/98, Եվրոպական դատարանի վճիռը «Malige ընդդեմ Ֆրանսիայի» գործով, § 35, Reports 1998‑VII; և Եվրոպական դատարանի վճիռը «Nilsson ընդդեմ Շվեդիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 73661/01, ECHR 2005‑...):
53. Եվրոպական դատարանի նախադեպային պարկտիկայում սահմանված են երեք չափանիշներ, որոնք հայտնի են որպես «Engel-ի գործի չափանիշ» (տես վերը նշված Engel and Others), որոնք անհրաժեշտ է հաշվի առնել «քրեական մեղադրանքի» առկայությունը կամ բացակայությունը որոշելիս: Առաջին չափանիշը ներպետական օրենսդրությանը համապատասխան կատարված հանցագործության իրավական դասակարգումն է, երկրորդը՝ հանցագործության բուն էությունը, իսկ երրորդը՝ պատիժի խստության աստիճանն է, որին կարող է ենթարկվել համապատասխան անձը: Երկրորդ և երրորդ չափանիշները կիրառվում են այլընտրանքային հիմքով և հաճախ միմյանցից առանձին: Դա սակայն չի բացառում դրանց համատեղ կիրառումն այն դեպքերում, երբ յուրաքանչյուր չափանիշի առանձին վերլուծությունը թույլ չի տալիս հստակ կարծիք կազմել եզրահանգել խնդրո առարկա հանդիսացող գործում քրեական հանցակազմի առկայության մասին (տես այդ հարցով վերջին գործերի շարքում Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Jussila ընդդեմ Ֆինլանդիայի» գործով, գանգատ թիվ 73053/01, § 30-31, ECHR 2006 - ..., Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Ezeh և Connors ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, թիվ 39665/98 և 40086/98 գանգատներ, § 82-86, ECHR 2003-Х):
54. Ներպետական օրենսդրությանը իրավական դասակարգման շրջանակում «հասարակական կարգի ոչ կոպիտ խախտում հանդիսացող մանր խուլիգանությունը» Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածին համապատասխան որակավորվում է որպես «վարչական»: Այնուամենայնիվ Դատարանը վերստին հաստատում է նախկինում սահմանվածն առ այն, որ Ռուսաստանի և այլ համանման իրավական համակարգերում որպես «վարչական» դասակարգված իրավական ճյուղերը ներառում են քրեաիրավական բնույթի որոշ իրավախախտումներ, որոնք սակայն այնքան կարևոր չեն, որպեսզի նրանց վրա տարածվի քրեական իրավունքի և քրեական դատավարության գործողությունը: (տես Եվրոպական դատարանի վճիռները՝ «Menesheva ընդդեմ Ռուսաստանի», գանգատ թիվ 59261/00, § 96, ECHR 2006-...; «Գալստյանն ընդդեմ Հայաստանի», գանգատ թիվ 26986/03, § 57, 15-ը նոյեմբերի 2007թ., և «Ziliberberg ընդդեմ Մոլդովայի», գանգատ թիվ 61821/00, §§ 32-35, 1-ը փետրվարի 2005թ.):
55. Վարչական իրավախախտումների օրենսգրքում «մանր խուլիգանություն» իրավախախտման ներառումն ըստ էության միտված է մարդու արժանապատվության և հասարակական կարգի ապահովմանը, այսինքն այն արժեքների և շահերի, որոնք, որպես կանոն, կարգավորվում են քրեաիրավական համակարգով: Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները նույնպես վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այլ ոչ միայն հատուկ կարգավիճակ ունեցող անձանց խմբերին: Արարքի «մանր» բնույթի նշումն ինքնին չի բացառում Կոնվենցիայի իմաստով վերջինիս որպես ինքնուրույն «իրավախախտման» որակավորումը, քանզի Կոնվենցիայի ոչ մի դրույթով չի նախատեսվում, որ Engel–ի չափանիշի իմաստով արարքի բնույթը որպես քրեական որակավորելու համար պարտադիր է արարքի որոշակի աստիճանի ծանրության առկայություն (տես վերը նշված Ezeh, § 104): Վերջապես, Դատարանը գտնում է, որ սույն գործի խնդրո առարկա հանդիսացող իրավախախտման նույնականության գլխավոր նպատակն էր պատիժն ու կանխարգելումը, որը քրեաիրավական պատժամիջոցների բնորոշ հատկանիշն է (տես սույն վճռի 102 և 105 կետերը):
56. Ինչ վերաբերում է կիրառվող միջոցի խստության աստիճանին, ապա այն որոշվում է ելնելով համպատասախան օրենքով նախատեսված առավելագույն հնարավոր պատժամիջոցից: Փաստացի սահմանված պատիժն այս դեպքում նույնպես կարևոր է, սակայն այն չի կարող նվազեցնել այն հարցի կարևորությունը, որի մասին խոսվել էր վերևում (Ezeh, § 120): Եվրոպական դատարանը վերստին նշում է, որ ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը կազմում է 15 օր կալանք և դիմումատուն պատժվել էր 3 օր վարչական կալանքով: Ինչպես Դատարանը հաստատել էր մի շարք դեպքերում, օրենքի գերակայության սկզբունքը ճանաչող հասարակությունում, այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված պատժամիջոցը և այս կամ այն դիմումատուի նկատմամբ իրականում կրառված պատիժն ազատազրկում են նախատեսում, գործում է այն կանխավարկածը, որ դիմումատուին ներկայացված մեղադրանքներն ըստ էության «քրեական» են: Նման կանխավարկածը կարող է հերքվել միայն բացառիկ դեպքերում և միայն այն դեպքում, երբ ազատազրկումը իրավախախտ անձի համար «չափազանցված» չի համարվի, հաշվի առնելով մեղադրանքների բնույթը, երկարատևությունը կամ պատժի իրականացման ձևը (տես վերը նշված Engel, § 82, և Ezeh, § 126): Սույն գործում Դատարանը նման բացառիկ հանգամանքներ չի նկատում:
57. Ելնելով վերոնշյալ նկատառումներից Դատարանը, գործելով որպես Պալատ, հանգում է այն եզրակացությանը, որ ինչպես «մանր խուլիգանություն» իրավախախտման բնույթը, այնպես էլ սահմանված պատժի խստությունը այնպիսին էին, որ 2002թ. հունվարի 4-ին դիմումատուի նկատմամբ սահմանված պատժամիջոցի վրա տարածվում են թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով «քրեական ընթացակարգի» շրջանակները:
Բ. Արդյոք նույնն էին այն հանցանքները, որոնց համար դիմումամտուն դատապարտվել էր (idem)
58. Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը սահանում է, որ ոչ ոք չպետք երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես արդարցվել է կամ դատապարտվել է: Հաշվի առնելով քրեական գործով մեղադրյալին ներկայացված մեղադրանքների թիվը, Եվրոպական դատարանն անհրաժեշտ է համարում նախ և առաջ պարզել, թե արդյոք դիմումատուին ներկայացված քրեական հանցագործություններից որևէ մեկն ըստ էության համընկնում էր այն վարչական իրավախախտման հետ, որի համար նա պատժվել էր:
1. Դատարանի եզրակացությունը
59. Պալատը հանգեց այն եզրակացության, որ դիմումատուի դատապարտումը Քրեական օրենսգրքի 318 և 319 հոդվածներով՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելու և բռնություն գործադրելու սպառնալու համար հիմնված էր դիմումատուի գործողությունների վրա, որոնք տարբեր էին այն գործողություններից, որոնց հիման վրա նա դատապարտվել էր «խուլիգանություն» կատարելու համար և ժամանակային առումով հաջորել էր դրանց: Նույն ժամանակահատվածում դիմումատուին Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված «խուլիգանություն» կատարելու համար ներկայացված մեղադրանքները հիմնված էին նույն փաստերի վրա, որոնց հիման վրա նա մեղադրվել էր ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված «մանր խուլիգանության» համար: Հաշվի առնելով այն, որ ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված «մանր խուլիգանություն» և Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված «խուլիգանություն» իրավախախտումների հանցակազմի հիմնական տարրերը նույնն էին, այն է՝ հասարակական կարգի խախտում, Պալատը եկել է այն եզրահանգմանը, որ դիմումատուն ենթարկվել էր քրեական պատասխանատվության այն իրավախախտման համար, որի համար նա արդեն իսկ դատարանի կողմից պատժվել էր:
2. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
60. Դիմումատուն Եվրոպական դատարան հղած գանգատում նշում էր, որ այն դեպքերում, երբ ըստ էության մեկ կատարված արարքի պատճառով մարդուն հաջորդաբար ենթարկում են պատասխանատվության տարբեր իրավախախտումների համար, առանցքային հարցը կայանում է նրանում թե արդյոք այդ իրավախախտումների հանցակազմերն «նույն գլխավոր տարրեր» են ունեցել: Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում իրավախախտումների տարբերակելիս Դատարանն օգտագործում է նույն «գլխավոր տարրեր»-ի առկայության չափանիշը հինգ դեպքերում: Առաջին՝ այն դեպքում, երբ դիմումատուին մեղսադրվող գործողությունները երկու իրավախախտումների դեպքերում նույնը չեն եղել (տես վերը նշված Manasson գործը): Երկրորդ՝ այն դեպքում, երբ իրավախախտումներն իրենց իսկ հանցակազմում տարբեր կարևոր տարրեր են պարունակում (տես 2007թ. հուլիսի 26-ի Եվրոպական դատարանի վճիռը «Schutte ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 18015/03, որտեղ Ավստրիայի քրեական օրենսգրքին համապատասխան պատիժ էր սահմանված իշխանության ներկայացուցրի նկատմամբ բռնություն գործադրելու կամ սպառնալու համար, մինչդեռ «Երթևեկության անվտանգության մասին» օրենքով պատասխանատվություն էր նախատեսվում վարորդի կողմից փաստաթղթերի ստուգման համար ավտոմեքենան չկանգնացնելու համար): Երրորդ՝ մեղադրյալի մեղքը մեկ հանցագործությունում ապացուցելու համար անհրաժեշտ կարևոր հանգամանքները անհրաժեշտ չեն մյուս հանցագործությունն ապացուցելու համար (դիտավորության կամ անզգուշության ապացուցելը, ինչպես վերը նշված Rosenquist գործում, կամ դիտավորյալ անգործության ապացուցելը, ինչպես «Ponsetti և Chesnel ընդդեմ Ֆրանսիայի» գործում, թիվ 36855/97 և 41731/98 գանգատներ, ECHR, 1999-VI): Չորրորդ՝ այն դեպքում, երբ պատժամիջոցները տարբեր ննպատակներ են հետապնդել (օրինակ՝ իրավախախտումների կանխարգելում և զսպում, ի տարբերություն պատժի, ինչպես «Mjelde ընդդեմ Նորվեգիայի» գործում, գանգատ թիվ 11143/04): Հինգերորդ, այն դեպքում, երբ պատժամիջոցները կիրառվում են երկու տարբեր իրավական անձանց նկատմամբ (ինչպես «Isaksen ընդդեմ Նորվեգիայի» գործում, գանգատ թիվ 13596/02, 2-ը հոկտեմբերի, 2003թ.):
61. Ինչ վերաբերում է ներկա գործին, դիմումատուն նշել էր, որ նրան ներկայացվել էր մեղադրանք Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածին համապատասխան 2002թ. հունվարի 4-ի առավոտյան կատարված գործողությունների համար, որոնց համար նա արդեն իսկ ենթարկվել էր վարչական պատժի: Նա նաև պնդում էր, որ իրավախախտումների հանցակազմը, որոնց համար նա համապատասխանաբար ենթարկվել էր պատասխանատվության և որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածում, ներառում էր նույն փաստացի և իրավաբանական հիմնական տարրերը:
62. Դիմումատուի կարծիքով, հարուցված երկու գործերն էլ վերաբերում էին նույն փաստերին, այն է՝ 2002թ. հունվարի 4-ի առավոտայն ոստիկանության ծառայողներին հայհոյելուն, հասարակական կարգը խախտելուն, ոստիկանության աշխատակցի կարգադրությանը չենթարկվելուն և ոստիկանության բաժանմունքից փախուստ կատարելու փորձին: Դիմումատուի այդ արարքների փաստացի նույնականությունը բխում է 202թ. հունվարի 4-ին վարչական իրավախախտումների կատարման մասին կազմված արձանագրությունիցև 2002թ. ապրիլի 19-ի մեղադրական եզրակացությունից:
63. Ինչ վերաբերում է այդ արարքների իրավաբանական որակավորմանը, ապա դրանք կատարելու համար դիմումատուին պատասխանատվության ենթարկելը հնարավոր էր կամ ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով կամ էլ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով: Թեև այդ երկու իրավախախտումների actus reus –ը ամբողջությամբ նույնը չէ, դրանց հանցակազմերում առկա էին նույն հիմնական տարրերը: Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված «հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» ըստ էության ներառում է ՌՍՖՍՀ-ի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված «հասարակական վայրերում անպարկեշտ հայհոյելը, քաղաքացիների նկատմամբ ագրեսիվության դրսևորելը»: Դիմումատուն վկայակոչեց Ռուսաստանի դաշնության Գերագույն դատարանի պրակտիկան, որը 1978թ. ի վեր մատնանշում էր, որ մեկ արարքը կարող է կազմել կամ «մանր խուլիգանություն» վարչական իրավախախտման կազմը, կամ էլ «խուլիգանություն» հանցագործության հանցակազմը, սակայն ոչ երկուսը միասին (տես սույն վճռի 30-րդ կետը): Հետևաբար նույն արարքը որպես երկու իրավախախտումներ որակավորելու հնարավորությունը (concours ideal d’infractions) սույն գործի ներքո բացառվում է:
(բ) Կառավարությունը
64. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուն կատարել է երկու հանցագործություններ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես փաստացիորեն, այնպես էլ իրավական տեսակետից:
65. Գործի փաստացի հանգամանքների կապակցությամբ կառավարությունը պնդում էր, որ դիմումատուի քրեական հետապնդումը Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված «խուլիգանություն» հանցագործության համար հարուցվել էր իր կողմից կապիտան S.-ի և մայոր K.-ի հասցեին հղված հայհոյանքի համար, երբ վերջինս կազմում էր վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, այսինքն այն բանից հետո երբ այդ իրավախախտումն արդեն իսկ տեղի էր ունեցել: Կառավարության պնդմամբ, հաշվի առնելով վարչական գործը «արագ» և «ողջամիտ ժամկետում» անցկացնելու պահանջը, տեղական մարմինները հնարավորություն չունեցան դիմումատուին անմիջապես ենթարկելու քրեական պատասխանատվության վերոնշյալ գործողությունների համար, քանի որ նրանք ներգրավված էին դիմումատուին դատարանին հանձնելու գործընթացում: Կառավարության կարծիքով սույն գործն իր փաստացի հանգամանքներով նման է վերը նշված Schutte և «Asci ընդդեմ Ավստրիայի» (գանգատ թիվ 4483/02, [ECHR] 2006 - ...) գործերին:
66. Ինչ վերաբերում է արարքների իրավական դասակարգմանը, կառավարությունն ընդունել է, որ ինչպես «մանր խուլիգանություն» վարչական իրավախախտման, այնպես էլ «խուլիգանություն» հանցագործության համար պատասխանատվությունը միտված է նույն իրավաչափ շահի՝ հասարակական կարգի պահպանմանը: Սակայն այդ երկու իրավախախտումները տարբերվում են իրենց actus reus-ով՝ հասարակական կարգի խախտման լրջությամբ, ինչպես նաև դրանց համար նախատեսված պատժամիջոցների խստությամբ: Վարչական իրավախախտումն ավելի մեղմ իրավազանց արարք է քան հանցագործությունը, քանի որ վարչական իրավախախտման տակ հասկացվում է ընդամենը սցիալական և բարոյական նորմերից նահանջը, մինչդեռ հանցագործությունը ենթադրում է իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության գործադրում և նրան դիմադրում: Կառավարությունը նշեց, որ «մանր խուլիգանությունը» ոչ միայն պատժվում է ազատազրկման ավելի կարճ ժամկետով, այլ նաև վարչական կալանքի տակ գտնվելու պայմաններն ավելի մեղմ են քան ուղղիչ հիմնարկում, որտեղ պատիժը կրում են քրեական հանցագործություն կատարելու համար: Հետևաբար չի կարելի խոսել երկու իրավախախտումների նույնականության մասին:
(գ) Երրորդ կողմը
67. Երրորդ կողմը պնդում էր, որ «infraction» ֆրանսյական և «offence» անգլյական բառերն ունեն երկակի իմաստ՝ նախ դրանք կոնկրետ և չարամիտ արարքներ են նշանակում, որոնք հանգեցնում են հասարակական անկարգությունների և երկրորդ՝ դրանք մարմնավորում են իրավախախտումների իրավական որակավորումը, որն առկա է պատժելի վարքի իրավական դասակարգման համապատասխան նորմերում: «Infraction» կամ «offence» բառերի ոչ իրավաբանական իմաստը վերաբերում է իրավազանց անձի կատարված գործողություններին: Այդ շփոթմունքը ամրագրված է միջազգային-իրավական ակտերում, որտեղ փաստորեն օգտագործվում են երկու արտահայտությունները («իրավախախտում» և «փաստեր»): Դրանով է բացատրվում այն, թե ինչու «իրավախախտում» (offence) բառը 1985թ. հունիսի 14-ի Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայի ֆրանսյական տարբերակում թարգմանվել էր որպես «les mmes faits»:
68. Երրորդ կողմի կարծիքով «infraction» և «offence» բառերի շուրջ տիրող երկիմաստությունը նաև շփոթմունք է առաջացրել Կոնվենցիայի տարբեր հաստատություններում: Մինչդեռ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի 1996թ. մարտի 7-ի «Raninen ընդդեմ Ֆինլանդիայի» (գանգատ թիվ N 20972/92) և Եվրոպական դատարանի 1995թ. հոկտեմբերի 23-ի «Gradinger ընդդեմ Ավստրիայի» (հերթական համար А, գանգատ թիվ 328-С) գործերով իրենց որոշումներում դիմումատուների գործողությունները նկարագրելիս օգտագործել են «իրավախախտում» բառը, Եվրոպական դատարանի 1998թ. հուլիսի 30-ի «Oliveira ընդդեմ Շվեյցարիայի» (Reports 1998-V) գործով վճիռը նախկին մոտեցումներից հեռանալու ազդակ էր: Դատարանը համաձայնվել էր, որ տարբեր դատարաններ կարող են քննել գործեր «առանձին իրավախախտումների մասին, նույնիսկ եթե այդ իրավախախտումները հանդիսանում են ամբողջական հանցավոր արարքի մասերը»: Արդյունքում որպես վարք մեկնաբանվող «իրավախախտում» հասկացությունը սկսեց իր տեղը զիջել նոր մոտեցմանը, որը Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության տեքստի հեղինակները չէին նախատեսել:
69. Երրորդ կողմը քննադատեց Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ անկանխատեսելիության և իրավական երկիմաստության համար և Դատարանին հորդորեց առաջնորդվել ավելի հետեևղական մոտեցմամբ: Երորրդ կողմի կարծիքով idem եզրը «նույն փաստերի» հիման վրա սահմանող մոտեցումն անհատի համար շատ ավելի անվտանգ մեթոդ է, քան իրավական նույնականության հիման վրա մոտեցումը: «Նույն փաստեր» հասկացության հիման վրա մոտեցմամբ առաջնորդվելը կամրապնդի վստահությունը Դատարանի նախադեպային իրավունքի նկատմամբ անօտարելի իրավունքի հարցում, որը որևէ հանգամանքներում ներպետական իշխանությունների հայեցողության առարկա չի կարող հանդիսանալ:
3. Դատարանի գնահատականը
(ա) Գործող մոտեցումների ամփոփ շարադրումը
70. Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման պատմությունում Եվրոպական դատարանի կողմից մշակված նախադեպային իրավունքի կանոնների խմբակազմը վկայում է տարբեր մոտեցումների մասին այն հարցին, թե արդյոք իրավախախտումները, որոնց համար դիմումատուն ենթարկվել է պատասխանատվության, նույնն են եղել:
71. Առաջին մոտեցումը, որը հիմնված է դիմումատուի «նույն գործողություններ» հասկացության վրա, անկախ դրանց իրավական դասակարգումից (idem factum), արտացոլված է «Gradinger ընդեմ Ավտսրիայի» գործով Եվրոպական դատարանի վճռում, որտեղ պրն Gradinger-ը քրեական կարգով դատապարտվել էր անզգուշության պատճառով առաջացած մահվան դեպքի համար, ինչպես նաև գործը վարչական կարգով քննելու արդյունքում տուգանվել էր՝ հարբած վիճակում մեքենան վարելու համար: Եվրոպական դատարանն արտահայտել էր այն դիրքորոշումը, որ թեև այդ երկու իրավախախտումների նշանակությունը, բնույթը և նպատակը տարբեր էին, տեղի էր ունեցել Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտում, քանի որ երկու գործերով ընդունբված որոշումները հիմնված էին դիմումատուի նույն գործողությունների վրա (տես վերը նշված «Gradinger ընդեմ Ավտսրիայի» գործով Եվրոպական դատարանի վճիռը, § 55):
72. Երկրորդ մոտեցումը նույնպես հիմնված է այն մոտեցման վրա, որ դիմումատուի գործողությունները, որոնց համար նա պատասխանատվության էր ենթարկվել, ըստ էության եղել են նույնը, սակայն այս դեպքում սահմանվում է, որ նույն գործողությունները կարող են կազմել տարբեր իրավախախտումների հանցակազմ (concours idéal d’infractions), որոնց կատարման համար մարդուն կարող են դատել տարբեր դատական գործընթացներով: Այդ մոտեցումը Եվրոպական դատարանի կողմից մշակվել է վերը նված «Oliveira ընդդեմ Շվեյցարիայի» գործում, որտեղ դիմումատուն նախ տուգանվել էր այն բանի համար, որ չէրի կարողացել կառավարել իր ավտոմեքենան, իսկ այնուհետև՝ անզգուշության պատճառով մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրա ավտոմեքենան դուրս էր ճանապարհի հանդիպակած կողմը և հարված էլ մեկ այլ ավտոմեքենայի, այնուհետև բախվել էր երկրորդ ավտոմեքենայի հետ, որի արդյունքում այդ ավտոմեքենայի վարորդը ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: Եվրոպական դատարանը գտել էր, որ գործի փաստերը տարբեր իրավախախտումների հանցակազմ կազմող նույն արարքի վառ օրինակ էին, այնինչ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը միայն արգելում է մարդկանց կրկնակի դատել նույն իրավախախտման համար: Դատարանն արտահայտել էր այն դիրքորոշումը, որ թեև պատշաճ արդարադատության իրականացման սկզբունքին ավելի կհամապատասխաներ, եթե երկու իարվախախտումների համար դատավճիռները միասնական դատավարության արդյունքում կայացներ նույն դատարանը, այն փաստը, որ այդ գործում տեղի էր ունեցել երկու դատավարություն, որոշիչ դեր չի խաղում: Այն փաստը, որ տարբեր իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվել են տարբեր դատարանների կողմից, թեպետ նրանք բոլորը նույն իրավազերծ արարքի մաս են կազմել, չի հանգեցնում Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտմանը, հատկապես այն դեպքում, երբ պատիժները միմյանց չեն գումարվում (տես վերը նշված «Oliveira ընդդեմ Շվեյցարիայի» գործով Եվրոպական դատարանի վճիռը, § 25-29): Ավելի ուշ քննված Göktan-ի գործում Դատարանը նույնպես սահմանել էր, որ գործի ներքո տեղի չի ունեցելԿոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի որևէ խախտում, քանի որ նույն հանցավոր գործողությունները, որոնց համար դիմումատուն պատժվել էր, կազմել էին երկու առանձին հանցագործությունների հանցակազմ, այն է՝ ապօրինի ճանապարհով երկիր թմրամիջոցների ներկրման հետ կապված գործարքներ և մաքսային կանոնների խախտում հանդիսացող մաքսատուրքի չվճարում (տես Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված Göktan-ի գործով, § 50): Նույն մոտեցումն էր դրսևորվել նաև Եվրոպական դատարանի կողմից քննված «Gauthier ընդդեմ Ֆրանսիայի» (24-ը հունիսի 2003թ., գանգատ թիվ 61178/00) և «Онгун ընդդեմ Ֆրանսիայի» (10-ը հոկտեմբերի, 2006թ., գանգատ թիվ 15737/02) գործերում:
73. Երրորդ մոտեցման դեպքում շեշտըդրումը երկու իրավախախտումների հանցակազմերի «հիմնական տարրերի» վրա է: 2001թ. մայիսի 29-ի «Franz Fischer ընդդեմ Ավստրիայի (գանգատ թիվ 37950/97) գործում Եվրոպական դատարանը հաստատել էր, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսվում է մեկ հանցավոր արարքից բխող մի քանի իրավախախտումների քրեական հետապնդում (concours idéal d’infractions): Սակայն, քանի որ Կոնվենցիայի այդ նորմի հետ անհամադրելի կլիներ որևէ անձի կրկնակի դատելը կամ պատիժ սահմանելը այնպիսի իրավախախտումների համար, որոնք միայն «անվանական են տարբեր», Դատարանն եկավ այն եզրահանգման, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրի, արդյոք այդ իրավախախտումների հանցակազմում առկա են եղել նույն «գլխավոր տարրերը» թե ոչ: Քանի որ պրն Ֆիշերի գործում վարչական իրավախախտման հանցակազմը, այն է՝ «անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը» և «անսթափ վիճակում ավտոմեքենայի ղեկին գտնվելիս» անզգուշության պատճառով մարդկային զոհի պատճառ դառնալու հանցագործության հանցակազմը նույն հիմնական տարրերն էր պարունակում, Դատարանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտում: Դատարանը նաև նշեց, որ այն դեպքում, երբ երկու իրավախախտումները, որոնց համար համապատասխան անձը պատասխանատվության է ենթարկվում, միայն թեթևակիորեն են համընկնում, որևէ պատճառ չի լինի հայտարարելու, որ դիմումատուն չի կարող հաջորդաբար պատասխանատվության ենթարկվել դրանցից յուրաքանչյուրիը կատարելու համար: Դատարանը նույն մոտեցումն է ցուցաբերել նաև 2002թ. մայիսի 30-ի «W.F. ընդդեմ Ավստրիայի» (գանգատ թիվ 38275/97) և 2002թ. հունիսի 6-ի «Sailer ընդդեմ Ավստրիայի» (գանգատ թիվ N 38237/97) գործերով կայացրած դատավճիռներում, ոորնք երկուսն էլ հիմնված էին համանման հանգամանքների վրա:
74. Իրավախախտումների «գլխավոր տարրեր» հասկացությունն առաջին անգամ կիրառելուց ի վեր Եվրոպական դատարանը այն հաճախ վկայակոչում էր հետագա դիտարկվող գործերում: Manasson-ի գործով դատավճռում Դատարանն արտահայտել էր այն դիրքորոշումը, որ հարկային օրենսդրությունը քրեական օրենսդրությունից տարբերող «հիմնական տարրը» այն է, որ «դիմումատուն հարկային հաշվարկը երկայացնելիս հիմնվել էր հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա սխալ տեղեկատվության վրա» (տես վերը նշված Manasson-ի գործը): Համանման մոտեցմամբ, Bachmaie-ի գործում Դատարանը նշել էր, որ մեղքի աստիճանը խորացնող հատուկ հանգամանք հանդիսացող անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը արձանագրվել էր միայն քննվող գործերից մեկի դեպքում (տես 2004թ. սեպտեմբերի 2-ի Եվրոպական դատարանի վճիռը «Bachmaier ընդդեմ Ավտսրիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 77413/01):
75. Հարկային իրավախախտումների հետ կապված մի շարք գործերում Դատարանի կողմից արտահայտվել էր այն դիրքորոշումը, որ երկու հարկային իրավախախտումները միմյանցից տարբերվում են հանցավոր դիտավորության և նպատակի առումով (տես վերը նշված Rosenquist գործը): Նույնպիսի երկու տարբերություն էին արձանագրվել վերը նշված Storbråten և Haarvig գործերում:
76. “Հիմնական տարրերի» մեկ այլ խմբակազմ է առկա Եվրոպական դատարանի վերլուծություններում Ավստրիայի դեմ հարուցված երկու գործերում: Hauser-Sporn գործով կայացրած վճիռում Եվրոպական դատարանը սահմանել էր, որ վրաերթից տուժած անձին օգնություն չցուցաբերելու և վրաերթի մասին ոստիկանությանը չտեղեկացնելու իրավախախտումները տարբերվում էին միմյանցից հանցավոր դիտավորության տեսանկյունից, ինչպես նաև բխում էին տարբեր գործողություններից և անգործությունից (տես 206թ. դեկտեմբերի 7-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hauser-Sporn ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 37301/03, § 43-46): Schutte-ի գործում մեկ իրավախախտման «հիմնական տարրը» իշխանության ներկայացուցչի օրինական պահանջները չկատարելու նպատակով սպառնալիքներն էին ու ֆիզիկական ուժի գործադրումը, մինչդեռ մյուս իրավախախտման «հիմնական տարրը» կայանում էր երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում ուղղակի անգործության, այն է՝ ոստիկանության աշխատակիցների պահանջով մեքենան չկանգնեցնելու մեջ (տես վերը նշված Schutte, § 42):
77. Վերջապես, այդ հարցով վերջերս կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանը սահմանել էր, որ գործի շրջանակում դիտարկվող երկու իրավախախտումների հանցակազմերը միմյանցից տարբերվում էին լրջության և հետևանքների ծանրության, սոցիալական արժեքների նկատմամբ ոտնձգության և հանցավոր դիտավորության առումով (տես 2008թ. մարտի 4-ի Եվրոպական դատարանի վճիռը «Garretta ընդդեմ Ֆրանսիայի» գործով (ըստ էության), գանգատ թիվ 2529/04):
(բ) Կիրառվող մոտեցումների ներդաշնակեցում
78. Եվրոպական դատարանը գտնում է, որ տարաբնույթ մոտեցումները, որոնք կիրառվում են, երբ որոշվում է այն հարցը, թե արդյոք իրավախախտումը, որի համար դիմումատուին պատասխանատվության են ենթարկում իրականում այն իրավախախտումն է, որի համար դիմումատուն արդեն իսկ պատժվել կամ արդարացվել էր, իրավական անորոշություն են առաջացնում, որն անհամատեղելի է մարդու՝ կրկնակի անգամ նույն իրավախախտման համար դատական պատասխանատվության չենթարկվելու հիմնարար իրավունքի հետ: Այդ համատեքստում Դատարանը ներկայումս կոչված է Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման նպատակների համար միասնական մեկնաբանություն տալու «նույն իրավախախտում» հասկացությանը՝ non bis in idem սկզբունքի idem տարրին: Ելնելով իրավական հստակության, կանխատեսելիության և օրենքի առջև համընդհանոր հավասարության նպատակներից Դատարանը չպետք է, առանց լուրջ հիմնավրոման, շեղվի նախկինում իր կողմից դիտարկված գործերով սահմանված նախադեպերից: Հակառակ դեպքում, եթե Դատարանը հարաճուն և զարգացողական մոտեցում չցուցաբերի, ապա դա կարող է արգելք հանդիսանալ վերջինիս նախադեպային իրավունքի բարեփոխմանկամ հետագա կատարելագործման համար (տես «Vilho Eskeline և մյուսներն ընդդեմ Ֆինլանդիայի» գործով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը, գանգատ թիվ 63235/00, § 56, ECHR 2007 -...):
79. Non bis in idem սկզբունքով առաջնորդվող միջազգային իրավական ակտերի վերլուծության արդյունքում ի հայտ են գալիս վերջինիս օգտագործման զանազան ձևակերպումներ: Այսպես՝ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների ՄԱԿ-ի դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետում և Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի 50-րդ հոդվածում նշված է «[նույն] իրավախախտում» ([même] infraction), Մարդու իրավունքների մասին ամերիկյան կոնվենցիաում՝ «նույն հիմք» (mêmes faits), 1985թ. հունիսի 14-ի Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայով «նույն արարքների համար» (mêmes faits) դատական հետապնդումն արգելվում է, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնակարգում օգտագործված է «նույն իրավախախտում» ([mêmes] actes constitutifs) եզրը: «Նույն արարքներ» կամ «նույն հիմքերի» (“mêmes faits”) մի կողմից և «նույն իրավախախտում» ([mêmes] actes constitutifs) եզրերի միջև տարբերությունը ընդգծվել է Եվրոպական համայնքների Դատարանի և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կողմից, որպես արարքների խիստ նույնականության օգտին վկայող և այդ արարքների իրավական դասակարգման տեսանկյունից ավելորդ հանգամանք: Համապատասխանաբար երկու Դատարաններն էլ ընդգծել են, որ նման մոտեցումը կպաշտպանի իրավախախտողի րիավունքները, որը վստահ կլինի, որ մեկ անգամ մեղավոր ճանաչվելուց և պատիժը կրելուց կամ դատարանի կողմից անմեղ ճանաչվելու դեպքում նա այլևս չի մտհաոգվի, որ կարող է կրկին պատասխանատվության կանչվել նույն իսկ արարքի համար (տես սույն վճռի 37 և 40 կետերը):
80. Եվրոպական դատարանը գտնում է, որ «իրավախախտում» բառի օգտագործումը Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում չի կարող արդարացնել ավելի սահմանափակող մոտեցման կիրառումը: Դատարանը վերստին հաստատում է, որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպիսի ձևով, որ նրանում երաշխավորվող իրավունքները կիրառելի և արդյունավետ, այլ ոչ թե տեսական կամ ձևական լինեն: Կոնվենցիան հարաշարժ փաստաթուղթ է, որը պետք է մեկնաբանվի ներկա դրությամբ գործող պայմաններին համապատասխան (ի թիվս այլ աղբյուրների տես՝ 1978թ. ապրիլի 25-ի Եվրոպական դատարանի «Tyrer ընդդեմ Միացյալ Թագավորության», § 31, հհ А, գանգատ թիվ 6, և «Christine Goodwin ընդդեմ Միացյալ Թագավորության», գանգատ թիվ 28957/95), § 75, ECHR 2002-VI գործերով): Ցանկացած միջազգային պայմանագրի, այդ թվում՝ Կոնվենցիայի դրույթները պետք է մեկնաբանվեն վերջիններիս նպատակների համատեքստում, ինչպես նաև արդյունավետության սկզբունքին համաձայն (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Mamatkulov և Askarov ընդդեմ Թուրքիայի» գործով, թիվ 46827/99 և 46951/99 գանգատներ, § 123, ECHR 2005-I):
81. Եվրոպական դատարանն այնուհետև նշում է, որ այն մոտեցումը, որի դեպքում շեշտըդրումը երկու իրավախախտումների իրավական որակավորման վրա է, կաշկանդում է անձի իրավունքները, և եթե Դատարանը բավարարվի այն եզրահանգմամբ, որ անձը ենթարկվել է պատասխանատվության տարբեր իրավական դասակարգում ունեցող իրավախախտումների համար, ապա Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով սահմանված երաշխիքը Կոնվենցիային համապատասխան ավելի գործնական և արդյունավետ դարձնելու փոխարեն, նա կարող է կանգնել այդ երաշխիքը խափանելու վտանգի առջև (տես՝ վերը նշված Franz Fischer գործի 25-րդ կետը):
82. Հետևաբար, Եվրոպական դատարանն արտահայտում է այն տեսակետը, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը պետք է ընկալվի որպես երկրորդ «իրավախախտման» շուրջ քրեական հետապնդումը կամ դատաքննությունը արգելող, եթե այն հիմնված է նույնական կամ ըստ էության նույնական փաստերի վրա:
83. Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը գործում է նոր քրեական հետապնդման սկզբնական պահից ի վեր, երբ նախորդ արդարացումը կամ սահմանված պատիժն արդեն res judicata ուժ են ձեռք բերել: Այդ փուլում առկա նյութերի թվում է առաջին գործով դատավճիռը, ինչպես նաև դիմումատուին նոր գործով ներկայացված մեղադրանքների ցանկը: Որպես կանոն այդ փաստաթղթերում նաև շարադրված են գործի հանգամանքները, որոնք վերաբերում են ինչպես այն իրավախախտմանը, որի համար դիմումատուին արդեն դատել են, այնպես էլ այն իրավախախտմանը, որի համար նրան նոր մեղադրանքներ են ներկայացվել: Եվրոպական դատարանի տեսակետից, գործի հանգամանքների նման շարադրումները ելակետ են հանդիսանում պարզելու համար, թե երկու գործերով որ փաստերն են նույնական և, ըստ էության, համընկնող: Դատարանն ընդգծում է՝ դեր չի խաղում թե նոր մեղադրանքի որ կետերը կպահպանվեն կամ կմերժվեն հետագա դատական քննության ընթացքում, քանի որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը երաշխավորում է, որպեսզի անհատին կրկին անգամ չդատեն կամ պատասխանատվության չենթարկեն, այլ ոչ թե արգելում է երկրորդ անգամ մեղադրել կամ արդարացնել (տես՝ սույն վճռի 110-րդ կետի հետ):
84. Հետևաբար Եվրոպական դատարանի վերլուծությունը պետք է կենտրոնանա գործի այն փաստերի վրա, որոնք կազմում են նույն դատապարտողին վերաբերող կոնկրետ փաստացի հանգամանքների ամբողջականությունը և անբաժանելիորեն կապված են միմյանց հետ ժամանակի և տարածության առումով, և որոնց առկայությունը պետք է ապացուցվի մեղադրյալին դատապարտելու կամ նրա հանդեպ քրեական գործ հարուցելու համար:
(գ) Սույն մեթոդի կիրառումը ներկա գործում
85. Եվրոպական դատարանն անցնում է սույն գործի հանգամանքների վերլուծությանը, ըստ հերթականության դիտարկելով 2002թ. հունվարի 4-ին տեղի ունեցած դեպքերը և դիմումատուին ներկայացրած մեղադրանքները:
86. Վաղ առավոտյան դիմումատուի ընկերուհին գտնվել էր զորամասի տարածքում և նրանց երկուսին բերման էին ենթարկել ներքին գործերի 9-րդ բաժանմունք բացատրություններ տալու համար: Դիմումատուի ընկերուհու զորամասի տարածքում ապօրինի գտնվելու փաստի առնչությամբ որևէ գործ չէր հարուցվել:
87. Անմիջապես այն բանից հետո, երբ նրանց հասցրել էին ոստիկանության բաժանմունք դիմումատուն սկսել էր բղավել տիկին Y.-ի և կապիտան S.-ի վրա և հրել է վերջինիս: Դիմումատուն այնուհետև փախուստի փորձ էր ձերնարկել, սակայն այն կասեցվել էր և նրան ձեռնաշղթաներ էին հագցրել: Ոստիկանության ծառայողները որոշել էին, որ դիմումատուի հանդուգն վարքը վարչական իրավախախտում է հանդիսանում:
88. Այնուհետև դիմումատուին ուղեկցել էին ոստիկանության մայոր K.-ի աշխատասենյակ, որը արձանագրություն է կազմել վարչական իրավախախտումների մասին: Սենյակլում ներկա էին գտնվել նաև կապիտան S.-ն և ոստիկանության մեկ այլ աշխատակից: Դիմումատուն շարունակում էր իրեն անպարկեշտ ձևով պահել և հայհոյանքներ էր հղում մայոր K.-ի հասցեին:
89. Այն բանից հետո, երբ կազմվեց վարչական իարվախախտումների մասին արձանագրությունը, ոստիկանության աշխատակիցները դիմումատուին մեքենայով ուղեկցել էին Գրիբանովի շրջանի ներքին գործերի բաժին: Ճանապարհին դիմումատուն շարունակում էր անվայել ձևով պահել իրեն՝ անպատվել մայոր K.-ին և սպառնում էր սպանել վերջինիս:
90. Ինչ վերաբերում է դիմումատուի նկատմամբ հարուցված գործին, Եվրոպական դատարանը նշում է, որ 2002թ. հունվարի 4-ին Գրիբանովի շրջանային դատարանը դիմումատուին մեղադրել է ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-ով նախատեսված «մանր խուլիգանություն» արարքի համար: Թեև Գրիբանովի շրջանային դատարանի որոշման մեջ գործի առնչությամբ հայտնաբերված փաստերը միայն մեկ նախադասությամբ էին ներկայացված և այդ մասին որըէ ապացույցներ բերված չէին, սակայն կարելի է իրատեսորեն ենթադրել, որ որոշումը կազմվել էր վարչական իրավախախտման մասին ոստիկանության բաժանմունքում պատրաստված և Գրիբանովի շրջանային դատարան ներկայացված արձանագրության հիման վրա (տես սույն վճռի 15-րդ կետը): Գործի հանգամանքներից երևում է, որ ներքին գործերի 9-րդ բաժանմունք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակում դիմումատուն վարչական կարգով մեղավոր էր ճանաչվել ոիստիկանության աշխատակիցների հասցեին հայհոյելու և հասարակական կարգը խախտելու համար:
91. Դրանից հետո հարուցված քրեական գործով դիմումատուին 2002թ. հունվարի 4-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երեք կետից բաղկացած մեղադրանք էր ներկայացվել (տես սույն վճռի 21-րդ կետում մեջբերվող մեղադրական եզրակացությունը): Առաջին՝ Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 213-րդ հոդվածի համաձայն նրան մեղադրանք էր ներկայացվել «խուլիգանության», տիկին Y.-ի և կապիտան S.-ի հասցեին հղված հայհոյանքի և հասարակական կարգը խախտելու համար, անմիջապես այն բանից հետո, երբ դիմումատուն հասցվել էր ոստիկանության 9-րդ բաժանմունք: Այնուհետև, Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 319-րդ հոդվածի համաձայն նրան մեղադրանք էր ներկայացվել ծառայողական պարտականությունները կատարելիս իշխանության ներկայացուցիչ մայոր K.-ին հրապարակայնորեն հայհոյելու համար իր աշխատասենյակում, երբ վերջինս կազմում էր վարչական իրավախախտման մասին արձանագրությունը: Երրորդ, Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 318-րդ հոդվածի համաձայն նրան մեղադրանք էր ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրել սպառնալու համար վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարելու կապակցությամբ, քանի որ Գրիբանովի ներքին գործերի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում դիմումատուն խոստանում էր սպանել մայոր K.-ին:
92. Դեպքերի և մեղադրանքների այս ամփոփ շարադրությունը վկայում է, որ առաջին դրվակում դիմումատուն «անպարկեշտ հայհոյել էր» տիկին Y.-ին և կապիտան S.-ին անձնագրային ծառայության գրասենյակում, մինչդեռ երկրորդ և երրորդ դրվակներում նա վիրավորել էր մայոր K.-ին նախ վերջինիս աշխատասենյակում, իսկ այնուհետև ավտոմեքենայում և սպառնացել էր նրա նկատմամբ բռնություն գործադրել: Հետևաբար, այդ երեք դրվակների միջև որևէ ժամանակային կամ տարածքային ամբողջական կապ գոյություն չունի: Այստեղից հետևում է, որ թեև 2002թ. հունվարի 4-ի ամբողջ օրվա ընթացքում դիմումատուի վարքագիծն ըստ էության նույնն է եղել, այն իմաստով, որ նա շարունակել է հայհոյանքներ հղել տարբեր պաշտոնատար անձանց հասցեին, սակայն դա ոչ թե շարունակական բնույթի ամբողջական արարք է եղել, այլ հանդիսացել է մի շարք տարբեր հանգամանքներում միևնույն գործողությունների տարբեր դրսևորում (համեմատության համար տես վերը նշված Raninen գործը):
93. Ինչ վերաբերում է մայոր K.-ի հետ առնչվող երկրորդ և երրորդ դրվակներին, ապա այդ հարցի կապակցությամբ մեղադրանքները դիմումատուին առաջին և վերջին անգամ ներկայացվել էին քրեական գործի շրջանակներում: Հետևաբար խոսքը չի կարող գնալ այն մասին, որ նա կրկին դատվել էր այն իրավախախտման համար, որի համար նա արդեն իսկ պատժվել կամ արդարացվել էր: Ուստի, Ռուսաստանի Դաշնության Քրեական իրավախախտումների օրենսգրքի 318 և 319 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դիմումատուին հետապնդելու արդյունքում Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործի առնչությամբ որևէ հարց չի առաջանում:
94. Իրավիճակը սակայն այլ է խուլիգանական գործողությունների հարցում, որոնց կատարման համար դիմումատուն նախ վարչական կարգով պատժվել էր ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով, իսկ այնուհետև քրեական պատասխանատվության էր ենթարկվել Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 213-րդ հոդվածով: Քանի որ խոսքը գնում է միևնույն մեղադրյալի կողմից նույն ժամանակահատվածում արարքների կատարման մասին, ապա Եվրոպական դատարանից պահանջվում է ստուգել, թե արդյոք դիմումատուին դատապարտելու և վերջինիս նոր մեղադրանք ներկայացնելու հիմքում ընկած իրավախախտման հանգամանքները իրականում կամ ըստ էության նույնն են եղել:
95. ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածում «մանր խուլիգանությունը» ներառում է երեք տեսակի իրավախախտում՝ «հասարակական վայրերում անպարկեշտ հայհոյել», «քաղաքացիների նկատմամբ ագրեսիվության դրսևորել» և «հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը խախտող այլ համանման գործողություններ»: Այդ տարրերից յուրաքանչյուրի առկայությունն ինքնին բավարար է մեղադրյալին մեղավոր ճանաչելու համար: Այդ տարրերից Գրիբանովի շրջանային դատարանը հաշվի է առել երկուսը՝ հասարակական վայրում անպարկեշտ հայհոյելը և ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելը, որը կարող է հասկացվել որպես «հասարակական կարգը խախտող գործողություն»:
96. Այնուհետև հարուցված քրեական գործում դիմումատուին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 213-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով: Այդ մեղադրանքի կապակցությամբ դատախազը պետք է ապացուցի, որ մեղադրյալը (ա) կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, (բ) անձի նկատմամբ բռնություն էր գործադրել կամ սպառնացել էր դա գործադրել, (գ) ֆիզիկապես դիմադրել էր իշխանության ներկայացուցչին: Քրեական գործով պետական մեղադրողի դիրքը կայանում էր նրանում, որ դիմումատուն անպարկեշտ հայհոյել էր տիկին Y.-ին և կապիտան S.-ին, ինչպես նաև հրել էր վերջինիս և սպառնացել հաշվեհարդարով: Եվրոպական դատարանի խնդրիը չէ պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ տարրերից յուրաքանչյուրը պատշաճ ձևով ապացուցվել է, քանի որ, ինչպես նշված էր վերևում, երկրորդ գործով դատապարտումը անհրաժեշտ տարր չէ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման համար, բավական է այն, որ այդ մեղադրանքով դիմումատուին կանչեն քրեական պատասխանատվության կամ հանձնեն դատարանին, ե (կամ) որ նրան իրականում դատեն:
97. Փաստերը, ոորնց հիման վրա դիմումատուն ենթարկվել է վարչական պատասխանատվության, վերաբերում էին նրա կողմից հասարակական կարգի խախտմանը, որն արտահայտվել էր ոստիկանության աշխատակիցների՝ տիկին Y.-ի և կապիտան S.-ի հասցեին հղված անպարկեշտ հայհոյանքի և վերջինիս հրելու տեսքով: Նույն տարրերը կազմել են ՌԴ ՔՕ-ի 213-րդ հոդվածով մեղադրանքի հիմնական տարրերը, ըստ որի դիմումատուն խախտել է հասարակական կարգը, անպարկեշտ բառեր օգտագործելով, սպառնացել է բռնություն գործադրել ոստիկանության կապիտան S.-ի նկատմամբ և ֆիզիկապես դիմադրել է նրան: Այդպիսով, այդ երկու գործերով փաստերը տարբերվել են միայն մեկ տարրով, այն է բռնություն գործադրելու սպառնալիքով, որը չի նշված եղել առաջին գործում: Հետևաբար, Եվրոպական դատարանը գտնում է, որ ՌԴ ՔՕ-ի 213-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով քրեական մեղադրանքը ամբողջությամբ ներառում էր ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով թույլ տված իրավախախտման հանգամանքները, և, որ հակառակը՝ «մանր խուլիգանություն» իրավախախտման հանցակազմը չէր պարունակում որևէ տարրեր, որոնք որ բացակայում էին «խուլիգանություն» հանցագործության հանցակազմում: Ուստի, Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման նպատակների համար, այդ երկու արարքների հանգամանքները պետք է ըստ էության դիտարկվեն որպես նույնը: Ինչպես Դատարանն ընդգծել էր վերևում, այդ երկու իրավախախտումների հանգամանքները հանդիսանում են դրանց համեմատելու միակ կետը, հետևաբար կառավարության այն փաստարկը, որ այդ իրավախախտումները տարբերվել են նախատեսված պատժի խստությամբ, սույն քննության հետ չի առնչվում:
Գ. Արդյոք կրկնակի դատական հետապնդում է տեղի ունեցել (bis)
1. Պալատի եզրակացությունը
98. Եվրոպական դատարանի Պալատը վերստին հաստատել է, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը չի սահմանափակվում մարդու կրկնակի դատապարտումից ազատվելու իրավունքի ապահովմամբ, այլ նաև իր գործողությունը տարածում է կրկնակիորեն քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չդատվելու իրավունքի նկատմամբ: Պալատը գտել է, որ կառավարության այն փաստարկը, որ ի վերջո դիմումատուն արդարացվել է խուլիգանություն կատարելու քրեական գործով, չի կարող անդրադառնալ իր այն պնդման վրա, որ նրան քրեական պատասխանատվության են կանչել և դատել են այդ նույն մեղադրանքով երկրորդ անգամ:
99. Եվրոպական դատարանի Պալատն ընդգծել է, որ դիմումատուի նկատմամբ քրեական գործը հարուցվել է և դրա շրջանակում դատավարությունը վարվել է ներքին գործերի նույն բաժնի, իսկ քրեական գործը դիտարկվել է նույն դատավորի կողմից: Պալատը եզրահանգել է, որ ռուսական իշխանությունները թույլ են տվել դատական վարույթն ամբողջությամբ գիտակցելով, որ դիմումատուն նախկինում վարչական կարգով դատապարտվել էր նույն իրավախախտման համար:
100. Ի վերջո Եվրոպական դատարանի Պալատն արձանագրել է, որ դիմումատուի նկատմամբ արդարացման վճռի կայացման պատճառը non bis in idem սկզբունքի խախտումը չէր եղել: Արդարացման վճիռը հիմնվել էր գործի էության վրա, այն է՝ պետական մեղադրողը չի ապացուցել դիմումատուի մեղքը ապացուցվածության չափանիշին համապատասխան, որն ի տարբերություն վարչական գործերի պահանջվում է քրեական գործերի դեպքում:
2. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
101. Դիմումատուն ներկայացրել է Եվրոպական դատարանին, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառվում է ոչ միայն այն գործերի նկատմամբ, որտեղ դիմումատուին կրկնակի անգամ քրեականորեն դատապարտում են նույն իրավախախտման համար, այլ նաև այն գործերի, որտեղ դիմումատուին երկրորդ անգամ քրեական պատասխանատվության են կանչում, անկախ նրանից նախորդ դեպքում նա մեղավոր ճանաչվել էր թե ոչ: Նա հիշեցրեց, որ Gradinger գործում Կոնվենցիայի այդ նորմը կիրառվել էր, թեև դիմումատուին մեղավոր էր ճանաչվել մեկ հանցագործության կատարման համար և արդարացվել մյուսի դեպքում: Նմանապես, դիմումատուն քրեական պատասխանատվության էր ենթարկվել, դատվել և ի վերջո արդարացվել «խուլիգանություն» հանցագործություն կատարելու համար, թեև մինչ այդ նա արդեն մեղավոր էր ճանաչվել «մանր խուլիգանություն» իրավախախտում կատարելու համար, որոնց երկուսի հանցակազմերն էլ պարունակել են նույն հիմնական տարրերը: Դիմումատուի կարծիքով նման իրավիճակը հանգեցնում է non bis in idem սկզբունքի խախտմանը:
102. Դիմումատուն նաև պնդում էր, որ իր գործը տարբերվում է «Sciukina ընդդեմ Լիտվայի» գործից (տես 2006թ. դեկտեմբերի 5-ի Եվրոպական դատարանի վճիռը, գանգատ թիվ 19251/02), որտեղ ներպետական դատարանները միանշանակորեն ճանաչել էին, որ տեղի էր ունեցել non bis in idem սկզբունքի խախտում և վկայակոչել էին վարչական գործով նախորդ դատվածությունը հանելու հնարավորությունը: Ի տարբերություն այդ գործի, ներկա գործով 2002թ. դեկտեմբաերի 2-ի դատավճռում հասարակ հղումը դիմումատուի նկատմամբ հարուցված վարչական գործի վրա չի կարող մեկնաբանվել որպես դիմումատուի՝ կրկնակի անգամ չդատվելու իրավունքի ճանաչում: Դատարանի այդ վճռում non bis in idem սկզբունքի որևէ հիշատակում չի եղել, ոչ որպես Սահմանադրության նորմի, ոչ էլ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական ակտի նորմի կամ Քրեադատավարական օրենսգրքի նորմի: Ռուսաստանյան օրենսդրության համատեքստում դիմումատուն միևնույն է չէր կարող օգտվել այդ սկզբունքի առավելություններից, քանի որ գործերի կրկնման դեմ երաշխիքը կիրառվում է միայն «հանցագործությունների» պարագայում, այնինչ դիմումատուին մեղավոր էին ճանաչել որպես վարչական դասակարգվող իրավախախտման համար: Դիմումատուն արդարացվել էր, ոչ թե դատական պատասխանատվության կրկնակի բնույթի, այլ մեղքի ապացույցի բացակայության պատճառով:
103. Դիմումատուն մտահոգված էր Եվրոպական դատարանի 2002թ. հոկտեմբերի 3-ի «Zigarella ընդդեմ Իտալիայի» վճռում կիրառված մոտեցմամբ (գանգատ թիվ 48154/99), համաձայն որի դիմումատուին որևէ ապացուցված վնաս չպատճառելու պարագայում, Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը համարվում է խախտված միայն եթե նոր գործը հարուցելու դեպքում համապատասխան իրավասու մարմինները տեղյակ են, որ մեղադրյալն արդեն իսկ դատվել է նախորդ գործով: Դիմումատուն պնդում էր, որ հնարավոր չէ, որ գործը հարուցելիս պետությունը տեղյակ չլինի այդ մասին, քանզի քրեական գործերը միշտ հարուցվում են պետական մարմինների կողմից: Բոլոր դեպքերում դիմումատուի փաստացի վիճակը տարբերվում է Zigarella գործով դիմումատուների վիճակից, քանի որ ռուսական իշխանությունները քրեական գործի վարույթը վարել են ավելի քան տասնչորս ամիս և քաջատեղյակ են եղել նախկին դատվածության մասին:
(բ) Կառավարությունը
104. Գործն առաջին անգամ Մեծ Պալատում քննելիս կառավարությունը պնդում էր, որ դիմումատուն կարող էր բողոքարկել իր վարչական կարգով դատապարտումը վերին ատյանի դատարանում: Բողոք ներկայացնելու ժամկետը սահմանված է որպես տաս օր և գործի կողմերի միջնորդությամբ կարող է երկարաձգվել: Դիմումատուն չէր բողոքարկել վարչական գործով դատապարտումը և այն «վերջնական» էր դարձել Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով:
105. Եվրոպական դատարանի Պալատում գործը քննելու ընթացքում կառավարությունը պնդում էր, որ Գրիբանովի շրջանային դատարանը դիմումատուին արդարացրել էր ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն հանցանքի համար, դրանով իսկ շտկելով քննության կողմից թույլ տված դիմումատուի իրավունքների խախտումը: Կառավարությունը գտնում էր, որ քանի որ խուլիգանության վերաբերյալ երկրորդ գործն ավարտվել էր դիմումատուի նկատմամբ արդարացման վճռի կայացմամբ, ապա գործով կրկնակի վարույթ չէր անցկացվել: Մեծ Պալատի լսումներում կառավարությունն այլևս չդիմեց այդ փաստարկին:
(գ) Երրորդ կողմը
106. Երրորդ կողմը քննադատության ենթարկեց «Zigarella ընդդեմ Իտալիայի» գործով Եվրոպական դատարանի վճիռը, որը Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում նախքինում գոյություն չունեցող կիրառելիության նոր սկզբունք էր սահմանել՝ նորմի ենթադրյալ նպատակ, որի իմաստը կայանում է նրանում, որ միայն նոր հարուցված քրեական հետապնդումն է, որ դիտավորյալ խախտում է non bis in idem կանոնը: Երրորդ կողմը Դատարանին հորդորեց հրաժարվել այդ լրացուցիչ չափանիշից, քանի որ ապագայում այն կարող է շփոթություն առաջացնել:
3. Դատարանի գնահատականը
(ա) Արդյոք առկա էր «վերջնական» վճիռ
107. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստը կայանում է «վերջնական» որոշմամբ ավարտված քրեական գործի կրկնումն արգելելու մեջ (տես վերը նշված Franz Fischer, § 22, և Gradinger, § 53): Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի Բացատրական զեկույցի համաձայն, որն իր հերթին վկայակոչում է Քրեական գործերով դատական որոշումների միջազգային ճանաչման մասին Եվրոպական կոնվենցիան, «որոշումը վերջնական է համարվում, եթե ավանդական արտահայտության համաձայն, այն res judicata ուժ է ձեռք բերել»: Դա տեղի է ունենում, երբ որոշումը օրինական ուժի մեջ է մտած, այսինքն, երբ այլևս հասանելի չեն սովորական իրավական պաշտպանության միջոցները կամ երբ կողմերը սպառել են նման միջոցները կամ թույլ են տվել, որպեսզի սպառվեն այդ միջոցներին դիմելու ժամկետներն՝ առանց դրանցից օգտվելու»: Այդ մոտեցումը խորապես արմատավորվել է Դատարանի պրակտիկայում (տես, մասնավորապես Եվրոպական դատարանի վճիռները «Nikitin ընդդեմ Ռուսաստանի», գանգատ թիվ 50178/99, § 37, ECHR 2004‑VIII, և «Horciag ընդդեմ Ռումինիայի», 15-ը մարտի 2005թ., գործերով):
108. Որոշումները, ոորնք կարող են բողոքարկվել սովորական կարգով, բացառվել են Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում ներկայացված երաշխիքի գործողության շրջանակից, քանիդեռ չի սպառվել բողոքի ներկայացման վերջնաժամկետը: Մյուս կողմից, իրավական պաշտպանության արտակարգ միջոցները, ինչպիսիք են գործով վարույթը վերսկսելու կամ սպառված ժամանակը վերականգնելու մասին միջնորդությունները, գործով որոշման վերջնական բնույթը որոշելիս, հաշվի չպետք է առնվեն: (տես վերը նշված «Nikitin ընդդեմ Ռուսաստանի», § 39): Թեև իրավական պաշտպանության այդ միջոցները հանդիսանում են առաջին գործով վարույթի շարունակում, վերջինիս շրջանակում կայացրած որոշման «վերջնական» բնույթը կախված չէ նրանից, որ այդ միջոցները կիրառվել են: Կարևոր է նշել, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը չի բացառում գործով վարույթի վերսկսումը, որի մասին հստակ նշված է Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետում:
109. 2002թ. հունվարի 4-ի վարչական գործով դատարանի որոշումը մեքենայագրված է ստանդարտ ձևաթերթիկի վրա, որտեղ նշված է, որ որոշումը բողոքարկման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելուց անմիջապես հետո (տես սույն վճռի 19-րդ կետը): Սակայն նույնիսկ եթե ենթադրել, որ դատարանի նման որոշումը կարող էր բողոքարկվել կայացնելուց հետո 10 օրվա ընթացքում, որի մասին պնդում էր կառավարությունը, այդ ժամկետը սպառվելուց հետ դատարանի որոշումը res judicata ուժ էր ստանում: Գործի կողմերին իրավական պաշտպանության որևէ այլ սովորական միջոցներ հասանելի չէին: Հոտևաբար 2002թ. հունվարի 15-ի որոշումը վարչական գործով «վերջնական» էր Կոնվենցիային այդ եզրին տրվող առանձին իմաստով, քանի որ քրեական գործով վարույթը սկսվել էր 2002թ. հունվարի 23-ին:
(բ) Արդյոք դիմումատուի արդարացումը կասեցնում է Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի երաշխիքները
110. Պալատը, Եվրոպական դատարանի Պալատի մոտեցմանը համահունչ, վերստին հաստատում է, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը չի սահմանափակվում մարդու կրկնակի դատապարտումից ազատվելու իրավունքի ապահովմամբ, այլ նաև իր ուժը տարածում է կրկնակիորեն քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չդատվելու իրավունքի նկատմամբ (տես վերը նշված Franz Fischer, § 29): Հակառակի դեպքում, Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում կարիք չէր առաջանա «դատվել» բառին հավելել «պատժվել» բառը, քանի որ դա պարզ կրկնում կլիներ: Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառվում է նույնիսկ այդ դեպքերում, երբ անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում այն գործով, որի արդյունքով նրա նկատմամբ մեղադրական վճիռ չի կայացվել: Դատարանը վերստին հաստատում է, որ Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը նախատեսում է երեք երաշխիքներ և նույն հանցագործության վերաբերյալ սահմանում է որ ոչ ոք. (i) ենթակա չէ դատական հետապնդման, (ii) չպետք է դատվի կամ (iii) պատժվի (տես վերը նշված Nikitin, § 36):
111. Սույն գործով դիմումատուն ի վերջո դատապարտվել էր մանր խուլիգանույան համար և կրել սահմանված պատիժը: Այնուհետև նա մեղադրվել էր խուլիգանության համար և կալանքի տակ էր վերցվել: Քրեական գործով վարույթը շարունակվել էր ավելի քան տաս ամիս, որի ընթացքում դիմումատուն ստիպված էր մասնակցելու նախաքննությանը և ներկայանալու դատարանի առջև: Հետևաբար, այն փաստը, որ ի վերջո նա արդարացվել էր, չի անդրադառնում իր այն պնդման վրա, որ այդ մեղադրանքով նրան քրեական պատասխանատվության էին ենթարկել և դատել էին կրկնակի անգամ: Այդ պատճառով Մեծ Պալատը, ինչպես և Եվրոպական դատարանի Պալատը կարևոր չի համարում կառավարության պնդումն առ այն, որ որևէ կրկնակի գործ չի հարուցեվլ, քանի որ դոիմումատուին վերջին հաշվով արդարացրել են ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի երկրորդ մասով ներկայացված մեղադրանքի կապակցությամբ:
(գ) Արդյոք արդարացման արդյունքում դիմումատուն զրկվել է տուժողի կարգավիճակից
112. Ի վերջո, Եվրոպական դատարանն անցնում է կառավարության այլընտրանքային փաստարկի քննությանը, առ այն, որ դիմումատուի՝ ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով արդարացումը նրան զրկում է Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի պահանջների ենթադրյալ խախտման արդյունքում «տուժողի» կարգավիճակից:
113. Եվրոպական դատարանը նշում է, որ նախքինում այն սահմանել էր, որ այն եղանակը, որով պետական իշխանությունները զբաղվել են երկու գործերով, կարող է իր դերը խաղալ Դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշներին համապատասխան դիմումատուի՝ որպես Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ենթադրյալ խախտման արդյունքում «տուժողի» կարգավիճակը որոշելիս: Այսպիսով, վերը նշված Zigarella գործում, ներպետական մարմինները զուգահեռաբար երկու գործերով վարույթ էին անցկացնում դիմումատուի նկատմամբ: Առաջին գործով «վերջնական» վճռի կայացհելուց հետո երկրորդ գործով վարույթը կարճվել էր այն հիմքերով, որ այն հակասում էր non bis in idem սկզբունքին: Եվրոպական դատարանը համաձայնվեց, որ իշխանությունները անվերապահորեն ընդունել են խախտման փաստը և, կարճելվ երկրորդ գործի վարույթը, համարժեքորեն չեզոքացրել են պատճառած վնասը: Արդյունքում դիմումատուն զրկվել է Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ենթադրյալ խախտման արդյունքում «տուժողի» կարգավիճակից:
114. Եվրոպական դատարանը զարգացրել է այդ մոտեցումը Falkner գործով իր վճռում, որտեղ սահմանել էր, որ պետական իշխանությունները այդ գործով ստեղծված իրավիճակը շտկելու հնարավորություն պետք է ունենան այնպիսի գործեորւմ, որտեղ դիմումատուի առաջին գործի վարույթն անց է կացնում համապատասխան իրավազորություն չունեցող վարչական մարմինը: Քանի որ այդ մարմինը հետագայում ընդունել է իր սխալը, կարճելով գործը և դիմումատուին փոխհատուցելով նշանակված տույժը, դիմումատուն այլև չէր կարող պնդել, որ գործի վարույթի արդյունքում նրա շահերը տուժել են (տես 2004թ. սեպտեմբերի 30-ի Եվրոպական դատարանի վճիռը «Falkner ընդդեմ Ավստրիայի գործով», գանգատ թիվ 6072/02):
115. Ուստի, Եվրոպական դատարանը համաձայն է, որ այն դեպքերում, երբ պետական իշխանությունները երկու գործ են հարուցում, սակայն հետագայում ընդունում են non bis in idem սկզբունքի խախտումը և առաջարկում են համաչափ ձևով չեզոքացնել պատճառված վնասը, օրինակ՝ կարճելով կամ կասեցնելով երկրորդ գործը և չեղյալ հայտարարելով նրա արդյունքները, Դատարանն ի զորու է որոշել, որ դիմումատուն զչկվել է Կոնվենցիայի խախտման «տուժողի» կարգավիճակից: Հակառակ դեպքում պետական իշխանությունները հնարավորություն չեն ունենա ներպետական մակարդակով չեզոքացնելու Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ենթադրյալ խախտման արդյունքում հասցված վնասը, և այդ դեպքում սուբսիդիարության սկզբունքը էապես կկորցներ իր իմաստը:
116. Անդրադառնալով սույն գործի փաստերին, Եվրոպական դատարանը չի նկատում որևէ ապացույց, որ ռուսաստանյան իշխանությունները գործի վարույթի ինչ որ մի փուլում ճանաչել են non bis in idem սկզբունքի խախտումը: Դիմումատուի արդարացումը ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի երկրորդ մասով հիմնված չէր այն փաստի վրա, որ նրան արդեն իսկ դատել են նույն գործողությունների համար ՌՍՖՍՀ-ի Վարչալկան իրավախախտումների օրենսգրքի հիման վրա: 2002թ, դեկտեմբերի 2-ի դատական վճռում 2002թ հունվարի 4-ի վարչական գործին հղումը այդ գործի գոյության մասին սոսկ նշում էր: Միաժամանակ դատավճռի տեքստից հստակ երևում էր, որ Գրիբանովի շրջանային դատարանը ուսումնասիրել էր դիմումատուի դեմ բերված ապացույցները և սահմանել էր, որ դրանք չեն համապատասխանում ապացուցվածության չափանիշին: Ուստի, դիմումատուի արդարացումը հիմնավորված էր նյութաիրավական, այլ ոչ թե դատավարական սկզբունքներով:
117. Ներպետական դատարանի կողմից non bis in idem սկզբունքի խախտումն անտեսելը այս գործը տարբերում է վերը նշված Ščiukina գործից, որտեղ Լիտվայի Գերագույն դատարանը հստակ ընդունել էր այդ սկզբունքի խախտման փաստը, հղում կատարելով Լիտվայի Սահմանադրության և Քրեաիրավական օրենսգրքին:
118. Ռուսաստանի իրավական համարկարգում, սակայն, կրկնակի գործերի արգելումը սահմանափակվում է քրեական արդարադատության շրջանակով: Համաձայն Ռուսաստանի Դաշնության քրեադատավարական օրենսգրքի անձի քրեական հետապնդմանը նախորդող դատապարտումը ըստ էության համանման վարչական իրավախախտման համար հիմք չի հանդիսանում նույն մեղադրանքով քրեական գործի կարճման համար (տես սույն վճռի 27-րդ կետը): Համանման կերպով Ռուսաստանի Սահմանադրությունը քաղաքացուն պաշտպանում է միայն նույն «հանցագործության» կատարման համար կրկնակի պատժից (տես սույն վճռի 26-րդ կետը): Այստեղից հետևում է, որ ի տարբերություն Ščiukina գործից, ռուսական դատարանները չեն տիրապետում այնպիսի իրավական նորմերի, որոնք թույլ կտան նրանց խուսափել գործի կրկնակի վարույթից այն իրավիճակում, երբ մեղադրյալը դատարանի առջև կանգնում է Վարչական իրավախախտումների օրենսգրքին համապատասխան վերջնականապես դատապարտված կամ արդարացված իրավախախտման համար:
119. Վերոշարադրյալ նկատառումների հիման վրա Եվրոպական դատարանը գտնում է, որ դիմումատուին ՔՕ 213-րդ հոդվածի երկրորդ մասով արդարացնելը չի զրկել նրան Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ենթադրյալ խախտման արդյունքում «տուժողի» կարգավիճակից:
Դ. Գործի արդյունքների ամփոփ շարադրում և Եվրոպական դատարանի եզրահանգումը
120. Եվրոպական դատարանը սույն գործի դիտարկման արդյունքում սահմանել էր, որ «մանր խուլիգանության» համար դիմումատուն դատարանի կողմից պաշտժվել էր վարչական գործի քննության արդյունքում, որը պետք է հավասարեցվի «քրեական գործընթացի»՝ այդ եզրի Կոնվենցիայի ինքնուրույն իմաստով: Այն բանից հետո, երբ վարչական կարգով սահմանված պատիժը դարձել էր «վերջնական», նրան ներկայացվել էին մի քանի քրեական մեղադրանքներ: Դրանց մեծ մասը վերաբերում էր դիմումատուի կողմից տարբեր պահերին կամ տարբեր տեղերում կատարված գործողություններին: Սակայն «խուլիգանություն» կատարելու մեջ մեղադրանքը վերաբերում էր ճշտությամբ նույն գործողություններին, որոնք հիմք էին ծառայել «մանր խուլիգանություն» կատարելու համար նախորդ պատժի նշանակման համար և ըստ էության ներառել էին նույն փաստերը:
121. Վերոնշյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի հիման վրա դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործը ըստ էության վերաբերել է նույն իրավախախտմանը, որի համար նրա նկատմամբ արդեն իսկ պատիժ էր սահմանվել ՌՍՖՍՀ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածով դատարանի վերջնական ուժի մեջ մտած որոշմամբ:
122. Հետևաբար, կառավարությունը թույլ է տվել Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
123. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
ա. Բարոյական վնաս
124. Գործը Եվրոպական դատարանի Պալատում քննելու ընթացքում դիմումատուն Եվրոպական դատարանի հայեցողությանն էր թողել բարոյական վնասի համար հատուցման գումարի որոշումը: Պալատը սահմանել է, որ դիմումատուին վճարվի 1,500 եվրո:
125. Գործը Եվրոպական դատարանի Մեծ Պալատում քննելու ընթացքում դիմումատուին չեն խնդրել նոր հայց ներկայացնել բարոյական վնասը փոխհատուցելու մասին:
126. Եվրոպական դատարանը Եվրոպական դատարանի Մեծ Պալատի արդարության սկզբունքով կատարած հաշվարկը չընդունելու հիմքեր չի տեսնում: Հետևաբար Դատարանը հանձնարարում է դիմումատուին վճարել 1,500 եվրո, որպես հասցված բարոյական վնասի հատուցում, որին պետք է հավելվի այդ գումարից հարկվող բոլոր հարկերի գումարը:
Բ. Ծախսեր և ծախքեր
127. Դիմումատուն պահանջել էր 12,700 ռուսական ռուբլի ներպետական դատավաություններում երկու իրավաբանների աշխատանքի համար, 500 եվրո Եվրոպականդատարանում իր ներկայացուցչի՝ պարոն Koroteyev-ի տաս ժամ աշխատանքի համար, 300 ֆունտ ստեռլինգ պարոն Leach-ի Ստրասբուրգյան դատավարությում 3 ժամ աշխաըտանքի համար և 138.10 ֆունտ ստեռլինգ գրավոր թարգմանությունների համար:
Եվրոպական դատարանը հաձնարարել է դիմումատուին վճարել հազար եվրո դատական ծախսերի և ծախքերի համար, որին պետք է հավելվի այդ գումարից հարկվող բոլոր հարկերի գումարը:
128. Դիմումատուն նաև պահանջել է լրացուցիչ 1,724.70 եվրո և 4,946 ֆունտ ստեռլինգ Կոնվենցիայի 43-րդ հոդվածով վարույթում կրած ծախսերի և ծախքերի համար: Այդ գումարները բաշխվում են ըստ հետևյալի. 1380 եվրո՝ պարոն Koroteyev-ի 23 ժամ աշխատանքի համար, 4017 ֆունտ ստեռլինգ՝ պարոն Leach-ի 40 ժամ 10 րոպե աշխատանքի համար, 159 ֆունտ ստեռլինգ՝ Ստրասբուրգ քաղաքում տրանսպորտային ծախսերի և բնակվելու համար իսկ մնացած 770 ֆունտ ստեռլինգը վարչական ծխասերի և թարգմանության հետ կապված ծախսերի համար:
129. Կառավարությունը նշել էր, որ այդ պահանջները «հակասում են դատական ծախսերի անհրաժեշտության և ողջամտության սկզբունքին»: Կառավարությունը նաև պնդում էր, որ վարչական և թարգմանչական ծախսերը պատշաճ ձևով չիէն մանրամասնեցվել:
130. Եվրոպական դատարանը վերստին հիշեցնում է, որ իր նախադեպային պրակտիկայի համաձայն հատուցման են ենթակա միայն այն դատական ծախսերն ու ծախքերը, որոնք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և չեն գերազանցել ողջամտության սահմանը (տես Եվրոպական դատարանի վճիռը «Belziuk ընդդեմ Լեհաստանի» գործով, 25-ը մարտի 1998թ., § 49, Reports 1998-II):
131. Սույն գործի վերաբերյալ Դատարանը նշում է, որ դատավարության գործընթացում դիմումատուի շահերը ներկայացնում էին միայն պարոն Koroteyev-ը և պարոն Leach-ը: Դատարանը համաձայն է, որ ժամավճարի դրույքները և աշխատանքային ժամերի հաշվարկը ողջամիտ են և դիմումատուների ներկայացուցիչներն իսկապես կատարել են ներկայացված ծախսերը: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, Դատարանը վճռում է դիմումատուին շնորհել 9,000 եվրո դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար, որին պետք է հավելվի այդ գումարից հարկվող բոլոր հարկերի գումարը: Վճարվելիք գումարը ենթակա է փոխանցման դիմումատուի կողմից նշված դիմումատուների բանկային հաշվի վրա Միացյալ Թագավորությունում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
132. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության նախնական առարկումը,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում,
3. Վճռում է որ.
(ա) կառավարությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է դիմումատուներին վճարել հետևյալ գումարները, որոնք ենթակա են փոխանակման վճարման օրվա դրությամբ կիրառելի.
(i) 1,500 եվրո (հազար հինգ հարյուր), որին պետք է հավելվի այդ գումարից հարկվող բոլոր հարկերի գումարը,
(ii) 9,000 եվրո (ինը հազար), որին պետք է հավելվի այդ գումարից հարկվող բոլոր հարկերի գումարը և որը ենթակա է փոխանցման դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվի վրա Միացյալ Թագավորությունում,
(բ) վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում, մինչև վճարման օրը ներառյալ վճարվում է տուգանք՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` հավելած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2009թ. փետրվարի 10-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Michael O’BoyleJean-Paul Costa
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012 Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy