© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 116
2009թ. փետրվար
Սերգեյ Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի - 14939/03
Վճիռ - 10.02.2009թ. [GC]
Թիվ 7 արձանագրության հոդված 4
Կրկին անգամ չդատվելու կամ չպատժվելու իրավունք
§Թեթև անկարգությունների¦ համար վարչական պատասխանատվությունը եւ դրան հաջորդող քրեական հետապնդումը միեւնույն §անկարգությունների համար¦ համար` համարվում է խախտում:
Փաստեր
2002թ. հունվարին դիմողը ձերբակալվել է իր ընկերուհուն առանց թույլտվության ռազմական կառույց բերելու համար եւ տեղափոխվել ոստիկանության շրջանային բաժանմունք: Ըստ ոստիկանության հաղորդագրության` նա հարբած էր, իրեն լկտի էր պահում, անպարկեշտ բառեր էր օգտագործում եւ փորձել էր փախչել: Նույն օրը շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել ոստիկանության աշխատակիցներին հայհոյելու եւ ոստիկանության բաժնում հայտնվելուց կարճ ժամանակ անց հասարակական կարգը խախտելու համար: Նա դատապարտվել է §թեթև անկարգությունների¦ համար` Վարչական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն եւ դատապարտվել եռօրյա կալանքի: Հետեւաբար, նրա դեմ հարուցվել է քրեական վարույթ նույն իրադարձությունների առնչությամբ: Նա մեղադրվել է քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության բաժանմունքում §անկարգ գործողություններ¦ կատարելու, ոստիկանության աշխատակիցներին հայհոյելու եւ հասարակական կարգը խախտելու համար: Նա նաեւ մեղադրվել է պետական պաշտոնյային վիրավորելու եւ հայհոյելու համար` Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի ներքո: Հետագայում, նա մեղադրվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների համար քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն, արձանագրվել է, որ նա սպառնացել է սպանել շրջանային ոստիկանության բաժանմունքի պետին: 2002թ. դեկտեմբերին նույն շրջանային դատարանն ըստ մեղադրանքի դիմողին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 318 և 319-րդ հոդվածների համաձայն, սակայն արդարացրել է նրան 213-րդ հոդվածի ներքո` գտնելով, որ նրա մեղքը ապացուցված չէ` ըստ համապատասխան չափորոշիչների:
Օրենք
Ըստ 2007թ. հունիսի 7-ի իր Պալատի եզրակացության`ով Դատարանը միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի խախտում: Գործը Կառավարության խնդրանքով հանձնվել է Մեծ պալատ: Ինչ վերաբերում է §քրեական մեղադրանքի¦ առկայությանը` այդ հոդվածի պահանջների համաձայն, Մեծ պալատը հաստատել է այն, որ թեեւ դիմողի դեմ հարուցված նախնական վարույթը դասակարգվել է ներպետական օրենսդրությամբ որպես վարչական, այն հավասարեցվում է քրեական վարույթին, մասնավորապես հաշվի առնելով ՙանչափահասների կողմից կատարված անկարգությունների՚ հանցանքի բնույթը եւ պատժի խստությունը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ հանցանքները նույնն էին, Դատարանը նախկինում ընդունել է մի շարք մոտեցումներ` շեշտը դնելով փաստերի նույնականացման վրա` անկախ դրանց իրավական բնութագրից: Հաշվի առնելով այն, որ այդ տարբեր մոտեցումների առկայությունն իրավական անորոշության աղբյուր է, ինչն անհամատեղելի է Թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված հիմնարար իրավունքի հետ, Դատարանը որոշել է մանրամասն սահմանել, թե ինչ է ենթադրում §միևնույն հանցանք¦ եզրույթը Կոնվենցիայի նպատակներով: Կրկին անգամ չդատվելու կամ չպատժվելու իրավունքի շրջանակը քննության առնելուց հետո, որը սահմանված է այլ միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Եվրոպական Միության հիմնարար իրավունքերի մասին խարտիայում եւ Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայում, ըստ որոնց Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը պետք է ընկալվի որպես արգելք անձին երկրորդ հանցագործության համար հետապնդելու կամ դատելու համար, քանի որ այն առաջացել է նույն փաստերի հետևանքով, որոնք §էական¦ դեր ունեն առաջին հանցանքի կատարման գործում: Սույն երաշխիքն իր դերն է ունեցել, երբ նախորդ արդարացումը կամ դատապարտումն ուժի մեջ մտնելուց հետո նոր վարույթ է հարուցվել: Սույն գործում Քրեական օրենսգրքի 318 և 319-րդ հոդվածների համաձայն դիմողի քրեական հետապնդման վերաբերյալ չի առաջացել որևէ հարց Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի ներքո, քանի որ պետի նկատմամբ նրա վարքագծի հետ կապված մեղադրանքները բարձրացվել են միայն առաջին քրեական դատավարության ընթացքում: Սույն իրավիճակը, այնուամենայնիվ, տարբեր է անկարգ վարքի առումով, որի համար նա առաջին անգամ ենթարկվել է պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն, իսկ հետագայում` Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն: Փաստերի հիմքում ընկած են դիմողին երկու` ևo վարչական, ևo քրեական պատասխանատվության ենթարկելը, որը տարբերվում է միայն մեկ տարրով, այն է` ոստիկանի դեմ բռնություն կիրառելու սպառնալիքը, ե,ւ հետեւաբար, պետք է դիտարկվի նույն կերպ: Ինչ վերաբերում է, թե արդյոք տեղի է ունեցել կրկնակի վարույթ, Դատարանը հաստատել է Պալատի եզրակացությունն առ այն, որ §վարչական¦ վարույթում կայացված վճիռը դիմողին եռորյա ժամկետով կալանավորելու ենթարկելու վերաբերյալ, վերջնական է: Այն փաստը, որ դիմողը արդարացվել է դատաքննության ընթացքում, չունի որևէ կապ նրա բողոքի հետ առ այն, որ նա երկու անգամ պատասխանատվության է ենթարկվել նույն հանցանքի համար: Դատարանը կրկնել է, որ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը պարունակում է երեք որոշակի երաշխիքներ եւ ապահովում է, որ ոչ ոք չպետք է (i) մեղադրվի, (ii) դատապարտվի (iii) կամ պատժվի միևնույն հանցանքի համար: Արդարացման վճիռը չի զրկում դիմողին իր` զոհի կարգավիճակից, քանի որ նա արդարացվել է միայն իր դեմ ապացույցների անբավարարության հիմքով: Ռուսաստանի իշխանությունները որևէ կետով չեն ընդունել bis in idem սկզբունքի խախտումը: Ընդհանուր առմամբ, դիմողի դեմ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով, որը վերաբերում է Վարչական իրավախախտումների օրենսգրքվ սահմանվախ գրեթե նույն հանցանքին, որի համար նա արդեն դատապարտվել էր 158 - րդ հոդվածով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - 1,500 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy