© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 146
Նոյեմբեր 2011
S.H. և այլոք ընդդեմ Ավստրիայի - 57813/00
Վճիռ 3.11.2011թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքի նկատմամաբ հարգանք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Ներպետական օրնեսդրությամբ դոնորների ձվաբջիջների և սերմնահեղուկի էքստրակորպորալ բեղմնավորման համար օգտագործման արգելքը. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – Դիմումատուները երկու ամուսնացած զույգեր են: Ամլութայն պատճառով նրանք ցանկանում են դիմել բժշկական օժանդակությամբ որդեծնությանը: Միակ ձևը, որով նրանք կարող էին երեխա ունենալ, երբ նրանցից մեկը կլիներ երեխայի գենետիկ ծնողը, էքստրակորպորալ բեղմնավորումն է (ԷԿԲ)՝ օգտագործելով դոնորի սերմնահեղուկը (առաջին դիմումատուի դեպքում) կամ ձվաբջիջները (երկրորդ դիմումատուի դեպքում): Երկու մեթոդներն էլ անօրինական են Ավստրիայի Արհեստական որդեծնության մասին օրենքի համաձայն, որն արգելում է դոնորի սերմնահեղուկի օգտագործումը ԷԿԲ եղանակով և ձվաբջիջի դոնորությունն ընդհանրապես: Օրենքն այնուամենայնիվ թույլ է տալիս որդեծնության աջակցության այլ մեթոդներ, մասնավորապես ԷԿԲ-ի համար միմյանց հետ ամուսնացած անձանց կամ որպես կին և ամուսին միմյանց հետ բնակվող անձանց սերմնահեղուկի և ձվաբջիջների օգտագործումը (որդեծնության հոմոլոգիական մեթոդ) և բացառիկ հանգամանքներում՝ սերմնահեղուկի դոնորությունը ներարգանդային բեղմնավորման համար: Դիմումատուները դիմել են Սահմանադրական դատարան, որը վճռել է, որ տեղի է ունեցել նրանց ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն, սակայն այն արդարացված է, քանի որ նպատակ ունի կանխել անսովոր ընտանեկան հարաբերությունները (երեխա և երկու մայրեր՝ մեկը կենսաբանական և մյուսը «փոխնակ» մայր) և կանանց շահագործումը:
2010թ. ապրիլի 1-ի վճռում Պալատն արձանագրել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 8-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ թե կին և թե տղամարդ դիմումատուների հետ կապված:
Իրավունք – Հոդված 8. Զույգերի՝ երեխա ունենալը և այդ նպատակով բժշկական օժանդակությամբ որդեծնությունից օգտվելը պաշտպանվում է 8-րդ հոդվածով, քանի որ այդպիսի ընտրությունը անձնական և ընտանեկան կյանիք արտահայտման ձև է: Հետևաբար, այդ դրույթը կիրառելի է սույն գործով: Դատարանը նկատել է, որ դիմումատուներին մերժվել է բշժկական օժանդակությամբ որդեծնությունը այն իրավական նորմերի կիրառման արդյունքում, որոնք նրանք ապարդյուն բողոքարկել են ներպետական դատարաններում: Դատարանը քննության է առել նրանց գանգատը որդեծնության արհեստական մեթոդների օգտագործման իրավունքի իրականցման միջամտության տեսանյունից: Վիճարկված միջոցը սահմանված է օրենքով և հետապնդում է առողջության և բարոյականության պաշտպանության և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության օրինական նպատակներ: Սահմանադրական դատարանի վճռից ի վեր բժշկական գիտությունում տեղի են ունեցել բազմաթիվ զարգացումներ, որոնք մի շարք պայմանավորվող պետություններ արտացոլել են իրենց օրենսդրության մեջ: Այնուամենայնիվ, դատարանից պահանջվել որոշել ոչ թե արդյոք սեռական բջիջների դոնորությունը արդարացված է Կոնվենցիայի համաձայն, այլ արդյոք միջոցը արդարացված էր, այն ժամանակ, երբ Ավստրիայի Սահմանադրական դատարանը քննել է գործը: Ներկայումս Պայմանավորվող պետությունների օրենսդրության մեջ առկա է հստակ միտում ՝ սեռական բջիջների դոնորության թուլատրումը էքստրակորպորալ բեղմնավորման նպատակով, որն արտացոլում է եվրոպական աճող համերաշխությունը: Այդ համերաշխությունն, այնուամենայնիվ, հիմնված չէ Մասնակից պետությունների օրենսդրությամբ ամրագրված և վաղուց գոյություն ունեցող սկզբունքների վրա, այլ արտացոլում է օրենսդրությայն հատկապես դինամիկ զարգացման մակարդակը և վճռականորեն չի նեղացնում պետության հայեցողության սահմանները: Քանի որ ԷԿԲ-ն ժամանակին սկիզբ է դրել և այսօր էլ շարունակում է զգայուն բարոյական և էթիկական հարցեր բարձրացնել ընդդեմ սրընթաց բժշկական և գիտական զարգացումների և քանի որ գործով առաջ քաշված հարցը շոշափում է բնագավառ, որի վերաբերյալ Մասնակից պետությունների միջև միաբանություն չկա, Դատարանը համարում է, որ պատասխանող պետությանը պետք է ընձեռվի հայեցողության լայն սահմաններ:
(ա) Ձվաբջջի դոնորություն. Արհեստական որդեծնության նման նուրբ հարցում խնդրո առարկա մեթոդների հասարակական ընդունելիության կամ բարոյական նկատառումների վերաբերյալ մտահոգությունները պետք է լրջությամբ ընդունվեն: Այնուամենայնիվ, դրանք ինքնին բավարար պատճառներ չեն արհեստական որդեծնության այնպիսի հատուկ մեթոդի ամբողջական արգելման համար, ինչպիսին է ձվաբջջի դոնորությունը: Չնայած պայմանավորվող պետություններին ընձեռված հայեցողության լայն սահմաններին, այս նպատակով նախատեսված իրավական կառուցակարգերը պետք է հետևողականորեն մշակվեն, ինչը հնարավորություն կտա համապատասխան կերպով հաշվի առնել ներգրավված տարբեր օրինական շահերը: Ավստրիայի օրենսդիր մարմինն ամբողջովին չի արգելել արհեստական որդեծնությունը, քանի որ այն թույլատրել է հոմոլոգ մեթոդները: Ավստրիայի օրենսդրության հիմքում ընկած է այն գաղափարը, որ բժշկական օժանդակությամբ որդեծնությունը պետք է հնարավորինս մոտ լինի բնական բեղմնավորմանը կենսաբանական և գենետիկ մայրերի միջև լայն իմաստով հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: Այդ նպատակով օրենսդիրը փորձել է հավասարակշռել բժշկական օժանդակությամբ որդեծնության մատչելիության ցանկությունը և հասարակության լայն շերտերի անհանգստությունը ժամանակակից վերարտադրողական բժշկության դերի և հնարավորությունների հետ կապված: Ավելին, Ավստրիայի օրենսդիր մարմինը հատուկ երաշխիքներ և նախազգուշական միջոցներ է սահմանել Արհեստական որդեծնության մասին օրենքում, այն է արհեստական բեղմնավորման մեթոդների կիրառումը վերապահելով մասնագիտացված բժիշկներին, ովքեր հատուկ գիտելիքներ և փորձ ունեն այդ բնագավառում և կաշկանդված են իրնեց մասնագիտության էթիկական կանոններով և օրենսդրորեն արգելելով սեռական բջիջների դոնորության դիմաց փոխհատուցումը: Այդ միջոցները նպատակ են հետապնդում կանխել եվգենիկ ընտրության պոտենցիալ սպառնալիքը և դրա չարաշահումը և կանխել խոցելի վիճակում գտնվող կանանց՝ որպես ձվաբջիջների դոնորների շահագործումը: Հաշվի առնելով մտահոգությունները այնպիսի հարաբերությունների հաստատման հետ կապված, որոնցում սոցիալական հանգամանքները շեղված են կենսաբանականներից, ժամանակի ընթացքում զարգացվել է որդեգրման ինստիտուտը և ներկայումս բավարար իրավական կառուցակարգ է ապահովվել այդպիսի հարաբերությունների համար: Համանման կերպով կարող է ընդունվել նաև ձվաբջջի դոնորությունից ծագող խնդիրները բավարար կերպով կարգավորող իրավական կառուցակարգ: Այնուամենայնիվ, մայրությունը գենետիկ մոր և նրա ով կրել է երեխային միջև կիսելը որոշակիորեն տարբերվում է որդեգրված ծնող-երեխա հարաբերություններից և նոր կողմ է ավելացնում խնդրին: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով հիմնական հարցն այն չէ, թե արդյոք ուրիշ լուծում կարող էր ընդունված լինել օրենսդրի կողմից, որը կարող էր հավանաբար ավելի արդար հավասարակշռություն ապահովել, այլ այն, թե արդյոք սահմանելով այն հավասարակշռությունը, որը որ սահմանված է, Ավստրիական իշխանությունները գերազանցել են հայեցողության այն սահմանները, որը վերապահում է այդ հոդվածը: Այդ հարցը պարզելիս Դատարանը որոշակիորեն կարևորում է այն փաստը, որ չկա սահմանված միասնական եվրոպական մոտեցում այն հարցին թե արդյոք ձվաբջջի դոնորությունը ԷԿԲ բեղմնավորման համար պետք է թույլատրվի: Ավստրիայի օրենսդրի կողմից ձվաբջջի դոնորության արգելումը, հետևաբար, համապատասխանում է 8-րդ հոդվածին:
(բ) Սերմնահեղուկի դոնորություն – Նույն նկատառումները համապատասխանում են սերմնահեղուկի դոնորության արգելքին: Փաստը, որ ավստրիական օրենսդիր մարմինը ընդունել է Արհեստական որդեծնության մասին օրենքը՝ արգելելով սերմնահեղուկի և ձվաբջջի դոնորությունը ԷԿԲ բեղմնավորման նպատակով և միևնույն ժամանակ ամրագրել է սերմնհեղուկի դոնորությունը ԷԿԲ բեղմնավորման համար, որը երկար ժամանակ կիրառվող մեթոդ է և հասարակության կողմից որպես կանոն ընդունված, նշանակալի հարց է համապատասխան շահերի հավասրակշռության հարցում և չի կարող դիտարկվել միայն արգելքների արդյունավետ հսկողության ենթատեքստում: Այն ավելի շատ ցույց է տալիս Ավստրիայի օրենսդրի որդեգրած հոգատար և զգույշ մոտեցումը, փորձելով հաշտեցնել հասարակական իրողությունները այս բնագավառի սկզբունքներին իր մոտեցման հետ: Այդ կապակցությամբ, Ավտրիայի օրենսդրությունը չի արգելում արտասահման մեկնելը Ավստրիայում արգելված արհեստական որդեծնության մեթոդների օրգտագործմամբ բուժում ստանալու նպատակով և արդյունավետ բուժման դեպքում Քաղաքացիական օերնսգիրքը հստակ նորմեր է պարունակում հայրության և մայրության մասին, որոնք հարգում են ծնողների ցանկությունները:
(գ) Եզրակացություն – Ոչ Արհեստական որդեծնության մասին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված արհեստական որդեծնության նպատակով ձվաբջջի դոնորության արգելքի և ոչ էլ ԷԿԲ բեղմնավորման նպատակով սերմնահեղուկի դոնորության արգելքի հետ կապված Ավստրիայի օրենսդիր մարմինը չի գերազանցել խնդրո առարկա ժամնակահատվածում վերապահված հայեցողության սահմանները:
Ավստրիայի խորհրդարանը այդպիսով մանրամասն չի դիտարկել արհեստական որդեծնությունը կարգավորող նորմերը՝ հաշվի առնելով գիտության մեջ և հասարակությունում համապատասխան դինամիկ զարգացումները: Ավստրիայի Սահմանադրական դատարանը նկատել է, որ ժամանակի բժշկական գիտությունը և հասարակության մեջ առկա համերաշխությունը ենթակա են զարգացումների, որոնք օրենսդիրը ապագայում պետք է հաշվի առնի: Չնայած դատարանը եզրակացրել է, որ սույն գործով տեղի չի ունեցել 8-րդ հոդվածի խախտում, այն նկատել է, որ խնդրո առարկա ոլորտը, որում օրենսդրությունը շարունակաբար զարգանում է և որը հատկապես դինամիկ գիտական և իրավական զարգացումների է ենթակա, անհրաժեշտ է պահել Պայմանավորվող պետություների մշտական հսկողության ներքո:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy