© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 170
2014 թվականի հունվար
Շչիբորշչն ուԿուզմինան ընդդեմ Ռուսաստանի - 5269/08
2014 թվականիհունվարի 16-ի վճիռ [I բաժանմունք]
2-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ (նյութական տեսակետից)/ Արդյունավետ քննություն
Հոգեկան խանգարումից տառապող անձի մահը, որը տեղի է ունեցել ոստիկանության կողմից նրան նրան հարկադրաբար հոսպիտալացման փորձի արդյունքում. խախտում:
Գործի փաստական հանգամանքները – Դիմողի որդին տառապել է հոգեկան խանգարմամբ: 2006 թվականին նրա հայրն ուղեգիր է ձեռք բերել նրա ստացիոնար բուժման համար և խնդրել է ոստիկանությանն օժանդակել նրան հիվանդանոցում տեղավորելու հարցում: Քանի որ որդին գտնվել է զառանցանքի մեջ, նա ոստիկաններին սխալմամբ շփոթել է կողոպտիչների հետ և նրանց դանակով սպառնացել է: Ոստիկանները փորձել են նրա ձեռքից դանակը խլել` օգտագործելով իրենց մոտ գտնվող մահակներն ու ակոսավոր հրացանների խզակոթերը, սակայն նրա որդին փախել է խոհանոց ու բարիկադավորվել դռան մոտ: Բանակցելու անհաջող փորձից հետո ոստիկանները գրոհել են խոհանոց, որտեղ նրա որդին դիմադրություն է ցույց տվել և ծանր վիրավորվել: Նա լինելով կոմայի մեջ` տեղափոխվել է հիվանդանոց և դրանից շատ կարճ ժամանակ անց առանց գիտակցության գալու մահացել է: Նրա մահվան պատճառների վերաբերյալ դատական փորձաքննությունների եզրակացությունները միմյանց հակասել են, մասնավորապես` որոշ արձանագրությունների համաձայն` մահվան պատճառը գլխուղեղային վնասվածքն է, մյուսների համաձայն` պարանոցը կտրող վնասվածքը: 2010 թվականին քրեական գործով վարույթն ավարտվել է այն հիմքով, որ ուժի կիրառումը եղել է օրենքով սահմանված կարգով, և հաշվի առնելով դատական փորձաքննությունների հակասական եզրակացությունները` ոստիկանության պատասխանատվությունը որոշելու համար բավարար ապացույցներ չեն եղել:
Իրավունքի հարցեր – 2-րդ հոդված
(ա) Նյութական տեսակետից – Թեև գլխուղեղային վնասվածքն ու պարանոցը կտրող վերքը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են, որոնց համակցությունը կարող է հանգեցնել մահվան, սակայն բավարար ապացույցներ չեն եղել եզրակացնելու, որ վնասվածքներն ուղղակիորեն պատճառվել են ոստիկանների կողմից:
Ինչ վերաբերում է մտավոր խանգարում ունեցող անձանց հետ կապված ոստիկանական օպերացիայի պլանավորմանն ու հսկողությանը, ապա այնակնհայտորեն պահանջում է հատուկ նախապատրաստություն, որի բացակայությունը հանգեցնում է մտավոր խանգարում ունեցող անձի հետ որևէ բանակցություն վարելու փորձի անարդյունավետության, որի հետևանքը լինում է ծանր, ինչպիսին է դիմողի որդու հետ տեղի ունեցած դեպքն է: Այս հանգամանքի գիտակցումն արտացոլվել է ներպետական իրավունքում, որը ոստիկանությանն ապահովում է բժշկական անձնակազմի օժանդակությամբ, երբ իրականացվում է հարկադիր հոսպիտալացում, և ոստիկանությանը չի օժտում անկախ գործելու լիազորությամբ: Որևէ բացատրություն չի ներկայացվել Դատարանին, թե ինչու են ոստիկանները գործողություն ձեռնարկել առանց որակավորված բժշկական անձնակազմի ուղեկցության: Հոգեբուժական շտապ օգնությունը կանչվել է դիմողի որդուն բռնելու մի քանի անհաջող փորձերից հետո: Նման ուշացման պատճառների մասին Դատարանին որևէ բացատրություն չի ներկայացվել: Նման հանգամանքներում հատուկ սարքավորումների օգտագործումը, ինչպիսիք են ռետինե մահակները, չի համապատասխանում ոստիկանության պարտականությանը նվազագույնի հասցնել կյանքին ու առողջությանն սպառնացող վտանգները: Որևէ ապացույց չի ներկայացվել ցույց տալու համար, որ դիմողի որդին դրսևորել է իրեն կամ այլ անձանց անմիջականորեն վտանգ սպառնացող վարքագիծ, ինչը պահանջում է անհետաձգելի միջոցառումներ, հատկապես երբ նա բարիկադավորված է մնացել խոհանոցում: Քանի որ նա վիրավորվել էր ոստիկանության երեք աշխատակիցների կողմից, Դատարանը դա դիտարկում է որպես ինքնին ոստիկանության գործողությունների արդյունք: Հաշվի առնելով, որ դիմողի որդին զառանցում էր և, հետևաբար, չէր կարող գիտակցել, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են կամ ինչ են նրանք ցանկանում, միակ համարժեք որոշումը կլիներ հոգեբուժական օգնությանն սպասելը: Այնուամենայնիվ, ոստիկանները շարունակել են նրան բռնելու իրենց փորձերն այնպես, կարծես գործ են ունեցել տիպիկ զինված անձի հետ: Դատարանը հատկապես ապշած է կրակելու հրամանով, եթե նա փորձի փախչել կամ հարձակվել ոստիկանների վրա, որը, թեև չէր իրագործվել, սակայն ակնհայտ ոչ ողջամիտ էր և ցուցադրում է ոստիկանության աշխատակիցների իրադրությունը գնահատելու կամ համարժեք հակազդեցություն ցույց տալու անկարողությունը: Ավելին, ապացույց առկա չէ, որ գրոհելու գործողությունը կատարվել է որևէ տեսակի նախնական կարգավորման կամ քննարկման արդյունքում: Ոչինչ առկա չէ ցույց տալու համար, որ հաշվի է առնվել հոգեբուժական շտապ օգնության մոտալուտ ժամանման հնարավորությունը կամ պակաս խիստ միջոցների օգտագործման հնարավորությունը, կամ որ նախապես ուժի կիրառմանը տրվել է որևէ իմաստ կամ գնահատական: Դիմողի որդին նախկինում նույնպես ոստիկանության օժանդակությամբ հարկադրաբար հոսպիտալացվել էր, և նման յուրաքանչյուր դեպքում նա դիմադրել էր հիվանդանոցում իր տեղավորմանը: Ուստի այս իրավիճակը նորույթ չէր և ոստիկանությունը պարտավոր էր կանխատեսելու, որ նրանք հանդիպելու են դիմադրության և պահանջում էր համարժեք նախապատրաստություն:
Այսպիսով, նույնիսկ ենթադրելով, որ մահացու վնասվածքները դիմողի որդու իսկ գործողությունների արդյունքում էին պատճառվել, Դատարանը գտնում է, որ դա եղել է չվերահսկվող և չկանխատեսված վարքագծի արդյունքում, որի ընթացքում ոստիկաններն իրականացրել են իրենց գործողությունը: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների զգուշավորության աստիճանը բավարար չի եղել, ինչն ակնկալվում է իրավակիրառող մարմինների կողմից ժողովրդավական հասարակություններում: Գործողությունն այնպես չի կազմակերպվել, որ նվազագույնի հասցվի դիմողի որդու կյանքին սպառնացող վտանգի հնարավորությունը:
Եզրակացություն. խախտում(միաձայն):
(բ) Ընթացակարգային տեսակետից – Նախաքննության մարմինները չեն անդրադարձել գործողության պլանավորման և վերահսկողության հարցին: Մասնավորապես, նրանք չեն քննել, թե ինչու են ոստիկանության աշխատակիցները գործել սեփական նախաձեռնությամբ որակավորված բժշկական անձնակազմի բացակայության պայմաններում` ի հակառակ ներպետական օրենքի: Թեև հետաքննությամբ բացահայտվել է ուժի ու հատուկ միջոցների կիրառում, սակայն ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ նախաքննության մարմինները գտել են, որ գործ ունեն տիպիկ զինված անձի հետ, առանց հաշվի առնելու դիմողի որդու մտավոր վիճակը: Ավելին, նախաքննական մարմինները գնահատական չեն տվել այն հանգամանքին, թե ինչ պայմաններում է կայացվել բնակարանը գրոհելու մասին որոշումը: Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինները ձախողվել են այս բեկումնային հարցերին անդրադառնալու հարցում, չնայած ձեռնարկված քննչական գործողությունների մեծ ծավալին, այն չի բավարարում 2-րդ հոդվածով սահմանված հիմնավորվածության պահանջը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև գտել է 13-րդ հոդվածի խախտում, քանի որ դիմողին մերժել էին 2-րդ հոդվածի ներքո նրա կողմից ներկայացված գանգատի պաշտպանության արդյունավետ միջոցի տրամադրման հարցում:
41-րդ հոդված. 45 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 2,550 եվրո` որպես նյութական վնասի փոխհատուցում` համակցությամբ:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy