© ევროპის საბჭო/ადამიანის უფლებათა ევროპული სასამართლო, 2013. წინამდებარე თარგმანი შესრულებულია ევროპის საბჭოს ადამიანის უფლებათა სატრასტო ფონდის ხელშეწყობით (/humanrightstrustfund). სასამართლოსათვის იგი სავალდებულო ხასიათს არ ატარებს. დამატებითი ინფორმაციისათვის იხილეთ საავტორო უფლებების სრული მიმოხილვა მოცემული დოკუმენტის ბოლოს.
Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
Conseil de l’Europe/Cour Européenne des Droits de l’Homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 142
Հունիս 2011
Շիմավոլոսն ընդդեմ Ռուսաստանի - 30194/09
Վճիռ 21.06.2011 [Բաժանմունք I]
5-րդ հոդված
5-րդ հոդվածի 1-ին մաս
Ազատության սահմանափակում
Մարդու իրավունքների ակտիվիստի` 45 րոպե ձերբակալումը նրա կողմից անորոշ վարչական և քրեական հանցանքների կատարման կանխարգելման նպատակով. խախտում
8-րդ հոդված
8-րդ հոդվածի 1-ին մաս
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Ոստիկանության կողմից դիմողի հաշվառումն ու հսկողությունը նրա` մարդու իրավունքների կազմակերպությանն անդամակցության համար. խախտում
Գործի փաստական հանգամանքները. 2007 թվականի մայիսի` Եվրոպական Միություն – Ռուսաստանի Դաշնությունում գագաթնաժողովը նախատեսված էր անցակցնել Սամարայում (Ռուսաստան): Գրեթե նույն ժամանակ դիմողի անունը` որպես մարդու իրավուքների ակտիվիստի, գրանցվել էր այսպես կոչված` հսկողության տվյալների բազայում: Տեղական իշխանությունները տեղեկացվել էին, որ գագաթնաժողովի ընթացքում ցույց է նախատեսվում, և որ անհրաժեշտ է կասեցնել նման ցույց կազմակերպող բոլոր կազմակերպությունների անդամներին, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել անօրինական ու ծայրահեղական գործողությունները: Նրանք նաև տեղեկացվել էին, որ դիմողը գագաթնաժողովից մի քանի օր առաջ գնացքով Սամարա ժամանելու և կարող է ունենալ ծայրահեղական բնույթի գրականություն: Երբ դիմողը հասնում է Սամարա, նրան կանգնեցնում է ոստիկանությունը և ուժի սպառնալիքի ներքո ժամը 12.15-ին ուղեկցում ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության բաժանմունքում ոստիկանները կազմում են բերման ենթարկելու արձանագրություն` օգտագործելով ստանդարտ շաբլոններ` վերնագրված` > արտահայտությունը: Դիմողն ազատ է արձակվում մոտ 45 րոպե անց: Ոստիկանության աշխատակիցը, ով ուղեկցել էր դիմողին ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ հայտարարել էր, որ նա այդպես է վարվել, որպեսզի կանխարգելի նրա կողմից վարչական կամ քրեական հանցանքների կատարումը:
Իրավունքի հարցեր. 5-րդ հոդվածի 1-ին մաս: Հիմք ընդունելով դիմողին ոստիկանության բաժանմունք հարկադրաբար բերման ենթարկվելու հանգամանքը և չնայած նրա կարճաժամկետ ձերբակալմանը, Դատարանը եզրակացրել է, որ դիմողն ազատությունից զրկված է եղել: Դիմողը որևէ հանցանք կատարելու մեջ չի կասկածվել, բայց փոխարենը, ինչպես ներկայացրել է Կառավարությունը, ձերբակալվել էր իր կողմից ծայրահեղական բնույթի հանցանքների կատարման կանխարգելման նպատակով: Այնուամենայնիվ, որևէ հստակ հանցագործություն, որի կանխարգելման համար դիմողը ձերբակալվել էր, երբևէ չէր մատնանշվել, և > անորոշ հղումը բավականաչափ առանձնահատուկ չէ 5-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար: Դիմողի դեմ միակ հստակ կասկածն այն էր, որ նա կարող էր ունենալ ծայրահեղական բնույթի գրականություն, բայց նույնիսկ այս կասկածն անհետացավ, երբ դիմողի` Սամարա ժամանելուն պես պարզվեց, որ նա որևէ ուղեբեռ չունի: Դիմողը ձերբակալվել է բացառապես այն պատճառով, որ նրա անունը հայտնվել էր հսկողության ենթակա տվյալների բազայում, և այդ գրանցման միակ պատճառն այն էր, որ նա մարդու իրավունքների ակտիվիստ էր: Դատարանն ընդգծել է, որ մարդու իրավունքների կազմակերպությանն անդամակցությունը որևէ դեպքում չի կարող հանդիսանալ կասկածի անձի ձերբակալությունն արդարացնող բավարար հիմք:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
8-րդ հոդված: Դիմողի անունը գրանցվել էր հսկողության տվյալների բազայում, որում տեղեկատվություն էր հավաքվում Ռուսաստանի ներսում նրա տեղաշարժերի վերաբերյալ` գնացքով կամ ինքնաթիռով, և, հետևաբար` դիտարկվում է որպես միջամտություն նրա անձնական կյանքին: Տվյալների բազայի ստեղծումն ու տեխնիկական սպասարկումը և դրա գործունեության ընթացակարգը ղեկավարվում էին նախարարական հրամանով, որը երբևէ չէր հրապարակվել եղել կամ հանրությանը որևէ այլ ձևով մատչելի չէր դարձվել: Այդ պատճառով Դատարանը գտել է, որ ներպետական իրավունքը բավարար հստակությամբ չի սահմանում ազգային մարմինների իրավասությունը հավաքելու և պահպանելու անհատների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես, այն որևէ ձևով հանրությանը մատչելի չէ և չի սահմանում որևէ նվազագույն երաշխիքներ չարաշահման դեմ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
41-րդ հոդված: Հայցը ժամկետի ավարտից հետո է ներկայացվել:
© ევროპის საბჭო/ადამიანის უფლებათა ევროპული სასამართლო
სამდივნოს მიერ მომზადებული მოცემული მოკლე მიმოხილვა
სასამართლოსათვის არასავალდებულოა.
იხილეთ აქ სასამართლო პრაქტიკის საინფორმაციო ბროშურები
© ევროპის საბჭო/ადამიანის უფლებათა ევროპული სასამართლო, 2013
ადამიანის უფლებათა ევროპული სასამართლოს ოფიციალური ენებია ინგლისური და ფრანგული. წინამდებარე თარგმანი შესრულებულია ევროპის საბჭოს ადამიანის უფლებათა სატრასტო ფონდის ხელშეწყობით (/humanrightstrustfund). იგი სასამართლოსათვის სავალდებულო ხასიათს არ ატარებს და არც მის ხარისხზე აკისრებს პასუხისმგებლობას. მოცემული დოკუმენტი შეიძლება ჩამოტვირთულ იქნას ადამიანის უფლებათა ევროპული სასამართლოს HUDOC სასამართლო პრაქტიკის მონაცემთა ბაზიდან () ან ნებისმიერი სხვა მონაცემთა ბაზიდან, რომელთანაც სასამართლომ მოახდინა მისი გაზიარება. დასაშვებია თარგმანის რეპროდუქცირება არაკომერციული მიზნებისათვის იმ პირობით, რომ მოხდება საქმის სრული სახელწოდების ციტირება, მოცემულ საავტორო უფლებების აღნიშვნასა და ადამიანის უფლებათა სატრასტო ფონდზე მითითებით. წინამდებარე თარგმანის ნებისმიერი ნაწილის კომერციული მიზნებით გამოყენების სურვილის შემთხვევაში, გთხოვთ მოგვწეროთ შემდეგ მისამართზე: publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy