© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 106
2008թ. մարտ
Սկուրատովն ընդդեմ Ռուսաստանի-44009/05
Վճիռ - 27.03.2008թ. [Բաժին I]
Հոդված 8
Հոդված 8-1
Մասնավոր կյանքը հարգելու իրավունքը
Սահմանային հոգեկան հիվանդությամբ տառապող անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշման քննության օրինականությունը և հիվանդի կողմից իրեն հոգեբուժարանում պահելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու անհնարինությունը. խախտում:
Հոդված 34
Միջնորդությամբ հանդես գալու իրավունքի իրականացմանը խոչընդոտելը:
Դիմողին` հոգեբուժարանի հիվանդին, իր փաստաբանի հետ կապվելն իշխանությունների կողմից մերժելը, նույնիսկ այն բանից հետո, երբ Դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում` միջնորդելով դրա կատարումը. հակասում է հոդվածին:
Փաստեր.
Դիմողը` չափահաս մի տղամարդ, ըստ հիվանդության պատմության եղել է հոգեկան հիվանդ և պաշտոնապես ճանաչվել է անգործունակ: Նրա մայրը դիմել է շրջանային դատարան` նրան այն հիմքով անգործունակ ճանաչելու խնդրանքով, որ նա անկարող է եղել ապրելու անկախ և ունեցել է խնամակալի կարիք: Դիմողը պաշտոնապես չի ծանուցվել դատաքննության մասին: 2004 թվականի դեկտեմբերի նիստում շրջանային դատարանը քննել է դիմումը, որին ներկա են եղել շրջանային դատախազը և հոգեբուժարանի ներկայացուցիչը, որտեղ դիմողը տեղավորվել էր այդ տարի` ավելի վաղ: Դիմողը չի ծանուցվել նիստի մասին, ինչի պատճառով էլ դրան ներկա չի գտնվել: Տասը րոպե տևած խորհրդակցությունից հետո շրջանային դատարանը նրան ճանաչել է անգործունակ Քաղազքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածին համապատասխան, որը սահմանում էր նման միջոց այն դեպքում, եթե անձը չէր կարող հասկանալ իր գործողությունների իմաստը կամ ղեկավարել դրանք: Որոշում կայացնելիս շրջանային դատարանը հիմնվել է հոգեբուժարանի տված եզրակացության վրա, որում նշված էր, որ նա տառապել է շիզոֆրենիայով: Նրա մայրը նշանակվել է նրա խնամակալը և այդպիսով օրենքով նրա մորը հնարավորություն է տրվել նրա անունից հանդես գալ բոլոր հարցերով: Դրանից հետո նա հաղորդակցվել է մի փաստաբանի հետ, որին հանդիպել է քննարկելու համար իր գործը և բողոքարկելու համապատասխան որոշումը: Փաստաբանը որոշել է, որ դիմողը լիովին ի վիճակի էր հասկանալու բարդ իրավաբանական հարցերը և տալու համապատասխան ցուցումներ: Բողոքը մերժվել է առանց քննության` այն հիմքով, որ դիմողը որևէ իրավական հնարավորություն չուներև կարող էր բողոք ներկայացնել միայն իր պաշտոնական խնամակալի միջոցով: 2005 թվականի նոյեմբերին դիմողի մայրը տեղավորել է դիմողին հոգեբուժարանում: Դիմողին և նրա փաստաբանին թույլ չեն տվել հանդիպելու միմյանց հետ, սակայն դիմողը լիազորել է իր փաստաբանին իր անունից ներկայացնելու բողոք Եվրոպական դատարան: Ապա 2005 թվականի դեկտեմբերից դիմողին թույլ չի տրվել տվել ունենալու որևէ շփում արտաքին աշխարհի հետ: Ինչպես նա, այնպես էլ նրա փաստաբանը տարբեր մարմինների, ներառյալ` շրջանային դատախազին ներկայացրել են միջնորդություններ` դիմողին հիվանդանոցից հանելու համար, սակայն` ապարդյուն: Շրջանային դատախազը պատասխանել է փաստաբանին, որ դիմողը տեղավորվել է հիվանդանոցում իր պաշտոնական խնամակալի միջնորդությամբ, և որ նրա հնարավոր ազատման բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն նրա մոր` պաշտոնական խնամակալի որոշմամբ: 2006 թվականի մարտին Եվրոպական դատարանը իր Կանոնների 39 կանոնի ներքո ցուցում է տվել ռուսական կառավարությանն առ այն, որ դիմողը և նրա փաստաբանը պետք է ունենան անհրաժեշտ ժամանակ և հնարավորություններ հանդիպելու և գործը Դատարան ներկայացնելը կազմակերպելու համար: Այդուհանդերձ, իշխանությունները չեն հետևել այդ ցուցումին, քանի որ չեն ընդունել, որ այն իրենց համար պարտավորեցնող է եղել: Դիմողը հիվանդանոցից դուրս է գրվել 2006 թվականի մարտին, սակայն պարզվում է, որ նա այնուհետև կրկին բերվել է հիվանդանոց իր մոր խնդրանքով:
Օրենք.
(a)Դիմողին անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումը
6-րդ հոդվածի 1-ին մասը
Քննության արդյունքը շատ կարևոր էր դիմողի համար, քանի որ այն վերաբերում էր նրա անձնական անատոմիային` իր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և սահմանում էր հնարավոր սահմանափակումներ իր գործունակության առնչությամ: Ավելին, դիմողը կրկնակի դեր ուներ գործի քննության ժամանակ, քանի որ լինելով նաև շահագրգիռ կողմ` նա հանդես էր գալիս որպես դատարանի ուսումնասիրության հիմնական սուբյեկտ: Ուստի նրա մասնակցությունն անհրաժեշտ էր, որպեսզի նա հնարավորություն ունենար ներկայացնելու իր գործը, ինչպես նաև թույլ տալու, որպեսզի դատավորը ներքին համոզմունք ձևավորի նրա հոգեկան վիճակի վերաբերյալ: Համապատասխանաբար, դատավորի որոշումը` ղեկավարվելու փաստաթղթերում առկա ապացույցներով, առանց տեսնելու կամ լսելու դիմողին, ով չնայած իր վիճակին, համեմատաբար շարժուն էր, անհիմն էր և մրցակցության սզբունքի խախտում: Հիվանդանոցի ներկայացուցչի և շրջանային դատախազի ներկայությունը, որը պասիվ էր մնացել տասը րոպե տևած քննության ընթացքում, թույլ չեն տվել, որպեսզի քննությունը լինի մրցակցային: Նաև դիմողը չի կարողացել բողոքարկել այդ որոշումը, քանի որ նրա բողոքը մերժվել է առանց քննության: Արդյունքում` շրջանային դատարանում կայացած քննությունը եղել է ոչ արդարացի:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 8
Տեղի է ունեցել լուրջ միջամտություն դիմողի անձնական կյանքի իրավունքին, ինչը հանգեցրել է նրան, որ նա անորոշ ժամանակով դարձել է լիովին կախյալ իր պաշտոնական խնամակալից գրեթե իր կյանքի բոլոր բնագավառներում: Այդ միջամտությունը կարող էր վիճարկվել միայն իր խնամակալի միջոցով, որով դեմ է եղել դրան: Դատարանն արդեն իսկ գտել է, որ քննությունը տեղի է ունեցել դատավարական խախտումներով, քանի որ դիմողը բացակա է եղել որոշում կայացնելիս: Շրջանային դատարանի պատճառաբանությունը նույնպես եղել է ոչ համապատասխան, քանի որ այն հիմնվել է միայն բժշկական եզրակացության վրա, որում բավարար չափով չէր պարզվել դիմողի գործունակության աստիճանը, նրա հիվանդության հետևանքները իր սոցիալական կյանքի վրա, առողջական վիճակն ու ֆինանսական շահերը և իր գործողությունները հասկանալու կամ ղեկավարելու նրա ունակությունը: Հակառակ Նախարարների Կոմիտեի հանձնարարականի առ այն, որ օրենսդրությունը պետք է տրամադրի ՙմանրակրկիտ արձագանք ապահովի՚ հոգեկան հիվանդությանն առնչվող յուրաքանչյուր գործի առնչությամբ, ռուսական օրենսդրությունը միայն տարբերակում է մտցրել լիակատար գործունակության և լիակատար անգործունակության միջև և բացառել է սահմանային իրավիճակների լուծման հնարավորությունը: Ուստի դիմողի անձնական կյանքին միջամտելը, այդ իսկ պատճառով, չի համապատասխանել այլոց շահերը և առողջությունը պաշտպանելու օրինական նպատակին:
Եզրակացություն. խպախտում (միաձայն):
(b)Հոգեբուժարանում տեղավորելը. հոդված 5, կետ 1(e)
Ընդունելիության հարցի առթիվ Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողին հիվանդանոց տեղավորելը եղել է ՙկամավոր՚ ներպետական օրենսդրության ներքո և այդպիսով չի հանգեցրել ՙազատությունից զրկելուն՚: Այդուհանդերձ, հաշվի առնելով այդ փաստը և հատկապես դիմողի փորձերը` դուրս գալու հիվանդանոցից, Դատարանը գտել է, որ չնայած որ դիմողն օրենքին համապատասխան ճանաչվել է անկարող սեփական կարծիքը հայտելու առումով, չի կարելի ասել, թե նա համաձայնել է շարունակել մնալ հիվանդանոցում: Այդ իսկ պատճառով նրա գանգատը եղել է ընդունելի: Ինչ վերաբերում է միջոցներին, Կառավարությունը ՙհամոզիչ կերպով չի ապացուցել՚, որ դիմողը եղել է հոգեկան հիվանդ նրան հիվանդանոցում փակելու պահին: Այն չի պարզաբանել, թե ինչու է նրա մայրը պահանջել նրան փակել հիվանդանոցում, և չի ներկայացրել որևէ բժշկական տվյալ, որը ցույց կտար, թե ինչպիսին է եղել նրա վիճակը հիվանդանոցում նրան փակելիս: Համապատասխանաբար, ՙվստահաբար ցույց չի տրվել՚, որ նրա հոգեկան վիճակը պահանջել է նրան փակել հիվանդանոցում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5, կետ 4
Դատարանները չեն դժվարացել դիմողին հիվանդանոցում փակելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս, իսկ ներպետական օրենսդրությունը չի ապահովել այդ որոշումների ինքնաբերաբար դատական վերանայումն այնպիսի դեպքերում, ինչպիսին տվյալ գործով է: Դիմողը չի կարողացել նաև ինքնուրույն վիճարկել իր շարունակվող ազատազրկումը, քանի որ նրան ճանաչել էին անգործունակ, և նա չէր կարող դա անել օրենքով կամ էլ իր մոր միջոցով, քանի որ վերջինս դեմ էր իր ազատ արձակվելուն: Վերջապես, քանի որ պարզ չի եղել, թե դատախազության մարմինների քննությունն անդրադարձել է իր ազատազրկման ՙօրինականությանը՚, թե` ոչ, չի կարելի ասել, որ դա չի կարող դիտվել որպես դատական վերահսկողություն: Քանի որ դիմողի ազատազրկումը չի եղել կամավոր, և իր հոգեկան վիճակի վերաբերյալ միակ դատական գնահատականը տրվել է տասն ամիս առաջ` քննության ընթացքում, որն իրականացվել էր լուրջ խախտումներով, և որի ընթացքում ազատազրկման անհրաժեշտությունը չէր քննվել, նրա` դատական որոշումը բողոքարկելու անկարողությունն առաջացրել է 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 34 և կանոն 39
Փաստաբանի հետ տեսակցվելու արգելքն առկա է եղել դիմողի` հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում, իսկ այլոց հետ շփվելու արգելքը` հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում: Այդ արգելքները գրեթե անհնարին են դարձրել դիմողի կողմից իր գործը Դատարանին ներկայացնելը, չնայած որ իշխանությունները պետք է որ նրա դիմումի մասին տեղյակ լինեին: Իշխանությունները հրաժարվել են ընդունելու նաև 39-րդ կանոնի ներքո Կառավարությանն ուղղված միջանկյալ միջոցը` այն հիմքով, որ այն ընդհանուր առմամբ ուղղված է եղել Պետությանը, այլ ոչ թե որևէ կոնկրետ մարմնի, նաև որ ռուսական օրենսդրությունը չի ճանաչել այդ միջոցների պարտավորեցնող նշանակությունն առ այն, որ դիմողը չէր կարող գործել, առանց իր մոր համաձայնության, և որ նրա փաստաբանը չի դիտվել որպես նրա օրինական ներկայացուցիչ: Նման միջամտությունը հակասել է Կոնվենցիային: Դատարանը, այլ ոչ թե ներպետական դատարանները, պետք է որոշի, թե ով է եղել դիմողի ներկայացուցիչը Դատարան ներկայացված գործով: Միջանկյալ միջոցն այն չափով էր պարտավորեցնող, որ դրան չհետևելը կարող էր հանգեցնել Հոդված 34-ի խախտման, և չկա տարբերություն, թե Պետությունը` ընդհանուր առմամբ, թե դրա որևէ մարմինն էր հրաժարվել կատարել այդ հանձնարարականը: Արդյունքում` դիմողին երկար ժամանակ զրկելով իր փաստաբանի հետ տեսակցելու կամ այլոց հետ շփվելու հնարավորությունից, ինչպես նաև միջանկյալ միջոցին չհետևելով` Պետությունը չի կատարել 34-րդ հոդվածով իր վրա դրված պարտականությունները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – պատրաստ չէ որոշման համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy