Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 103
2007թ. դեկտեմբեր
Իրանի Իսլամական Հանրապետության նավափոխադրող ընկերությունն ընդդեմ Թուրքիայի 40998/98
Վճիռ - 13.12.2007թ. [Բաժին III]
Հոդված 34
Զոհը
Իրավական առումով և ֆինանսապես անկախ գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունը: Զոհի կարգավիճակի ճանաչում
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 21-րդ հոդվածի 2-րդ մաս
Սեփականության օգտագործման նկատմամբ հսկողություն
Նավը և դրա բեռը զենքի մաքսանենգության կասկածանքով մեկ տարուց ավելի կամայական պահելը. խախտում
Փաստեր. 1991 թվականի հոկտեմբերին Թուրքիայի իշխանությունները բռնել են կիպրական մի նավ, որը պատվիրված է եղել դիմողի կողմից, քանի որ կասկած է եղել առ այն, որ նավի վրա գտնվող զենքը տեղափոխվել է մաքսանենգության ճանապարհով: Նավի որոշ անդամների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: 1991 թվականի դեկտեմբերին, գործի քննության ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ դիմողի կողմից պատվիրված նավը պատկանել է Իրանին, և որ այն պահելը չէր կարող արդարացվել Թուրքիայի և Կիպրոսի միջև «պատերազմական դրության» վկայակոչմամբ: Թուրքիայի դատարանները արդյուքնում արդարացրել են նավի անդամներին, իսկ 1992 թվականին նավը ազատվել է: Համապատասխան քաղաքացիական գործով քննությանը դիմողը չի կարողացել ստանալ որևէ փոխհատուցում իրեն նավի պահումով պատճառվաշ վնասի դիմաց:
Օրենք. Հոդված 34:
Սկզբում Կառավարությունն առարկել է առ այն, որ դիմողը չի ունեցել որևէ locus standi, քանի որ այն եղել է պետական կազմակերպություն, և որ այդ իսկ պատճառով այն չէր կարող դիտվել իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունից անջատ: Դատարանը գտավ, այդուհանդերձ, որ քանի որ դիմող կազմակերպությունն ըստ էության ստեղծված է եղել կամզմակերպություններին վերաբերող օրենքի հիման վրա և իրավական առումով ու ֆինանսապես եղել է պետությունից անկախ, չէր կարելի ասել, թե դիմումը բերվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված:
Նավը պահելը հանգեցրել է սեփականության օգտագործման խոչընդոտի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի լույսի ներքո: Կողմերը համաձայն են, որ միջամտությունն ունեցել է օրինական հիմք, չնայած որ համաձայն չեն կիրառելի օրենքի սահմանների և նշանակության առթիվ: Չնայած, որ իշխանությունները նավը պահելուց երկու ամիս հետո տեղեկացվել են, որ այն մաքսանենգությամբ չի զբաղվում և վտանգ չի ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, իրավիճակը չի փոխվել հետագա մեկ տարվա ընթացքում: Դատարանը որոշել է, որ նավը պետք է ազատվեր ամենաուշը 1992 թվականի մարտին, երբ առաջին ատյանի դատարանը կայացրել էր այդ առթիվ իր համապատասխան որոշումը: Այդ օրից հետո նավը պահելը եղել է կամայական, չնայաշ որ չի եղել որևէ հիմք կասկածելու, թե կարող էր տեղի ունենալ զենքի մաքսանենգություն կամ հաշվի առնելով Թուրքիայի և Կիպրոսի միջև ՙպատերազմական դրության առկայությունը՚:
Դեռ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ դատարանները մերժել են դիմողի` փոխհատուցման բողոքը, միջամտությունը դիմողի սեփականության իարվունքներին եղել է անհամեմատելի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy