© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանինախադեպայինիրավունքիվերաբերյալտեղեկատվականնշումթիվ 151
Ապրիլ 2012
Silickiene-ն ընդդեմ Լիտվիայի - 20496/02
Վճիռ – 10.04.2012[ II բաժանմունք]
6-րդ հոդված
Քաղաքացիական վարույթներ
Քրեական վարույթներ
6-րդ հոդվածի 1-ին մաս
Արդար դատաքննություն
6-րդ հոդվածի 2-րդ մաս
Անմեղության կանխավարկած
Ամբաստանյալի այրու գույքի բռնագրավում – խախտում առկա չէ
1-ին լրացուցիչ արձանագրության 1-ին հոդված
1-ին լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ պարագրաֆ
Սեփականության օգտագործման նկատմամբ հսկողությունը
Ամբաստանյալի այրու գույքի բռնագրավում – խախտում առկա չէ
Գործի փաստական հանգամանքները – Դիմողի ամուսինը`M.S.-ը, ով եղել էր հարկային ոստիկանության բարձրաստիճան սպա, մեղադրվել էր մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր համագործակցության կազմակերպման և ղեկավարման համար: 2000 թվականին իշխանությունները սառեցրել էին M.S.-ին, նրա մորն ու դիմողին պատկանող կոնկրետ ակտիվները, քանի որ նրանք կասկածվում էին, որ սեփականությունը ձեռք էր բերվել հանցավոր գործունեության արդյունքում: M.S.-ի մայրը բողոքել էր և նրա որոշ ակտիվների վրա դրված կալանքը վերացվել էր:Դիմողը, այնուամենայնիվ, որևէ բողոք չէր ներկայացրել: 2003 թվականին M.S.-ն ինքնասպանություն էր գործել, իսկ նրա մայրն ու դիմողը պահանջել էին շարունակել քրեական վարույթը, որպեսզի հասնեին նրա ռեաբիլիտացմանը: Դատարանը որոշել էր շարունակել վարույթները, քանի որ դրանք վերաբերում էին M.S.-ի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցության գործունեությանը, և փաստաբան էր նշանակվել նրա շահերը պաշտպանելու համար: 2004 թվականին դատարանը որոշել էր, որ M.S.-ին արդարացնելու հիմքեր չկան, քանի որ ներկայացված մատչելի ապացույցները հիմնավորել էին, որ նա մեղավոր է եղել հանցանքների կատարման մեջ:Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ նա մահացել է, նրա դեմ վարույթը կարճվել է, մինչդեռ նրա հետ մեղադրվող մի քանի մեղադրյալներ դատապարտվել էին: Դատարանը որոշել էր նաև բռնագրավել որոշակի սեփականություն, ներառյալ` դիմողի բնակարանն ու այն բաժնետոմսերը, որ նա ուներ հեռահաղորդակցության ընկերությունում, այն հիմքով, որ դրանք ձեռք էին բերվել M.S.-ի հանցավոր գործունեության արդյունքում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել էր, inter alia, այն հիմքով, որ դիմողի սեփականությունը /գույքը/ ձեռք էր բերվել հանցավոր կազմակերպության անօրինական գործունեության արդյունքում, որին դիմողը, անկասկած, տեղյակ էր եղել:
Իրավունքի հարցեր
6-րդ հոդվածի 1-ին մաս: Դիմողը վիճարկել է, որ իր ամուսնու դեմ իրականացվող քրեական դատավարության ընթացքում նա ի վիճակի չի եղել պաշտպանելու նրա շահերը`այդ պատճառով է եղել իր գույքի բռնագրավումը: Ուստի` Դատարանն ստիպված է որոշել, թե, կիրառված այդ խիստ միջոցի լույսի ներքո ներպետական իրավական գործընթացը դիմողին արդյոք համարժեք հնարավորություն ընձեռել է իր գործը մատչելի դարձնելու դատարաններին, թե` ոչ: Թեև ճիշտ է, որ դիմողը քրեական կազմակերպության դեմ իրականացված քրեական դատավարության մասնակից չի եղել, սակայն քննարկվող համակարգն առանց երաշխիքների չի եղել: Նախ` դիմողը կարող էր դատական վերանայման վարույթներ սկսել 2000 թվականի բռնագրավման միջոցի դեմ: Նա կարող էր բացահայտել նաև իր գույքի ծագման աղբյուրը` քրեական դատավարությունում վկայություն տալով, սակայն չէր օգտվել նաև այդ հնարավորությունից: Վերջապես, M.S.-ի մահից հետո դատարանն իրավաբան էր նշանակել քրեական դատավարությունում նրա շահերը ներկայացնելու համար, և առաջին ատյանի դատավճռից հետո նրա ընտանիքը փաստաբան էր վարձել իրենց շահերը ներկայացնելու համար, ներառյալ` դիմողի գույքային շահերը: Նման հանգամանքներում, եթե նույնիսկ սկզբունքորեն անձինք, որոնց գույքը բռնագրավվել է, պետք է ձևական առումով երաշխավորված լինեն այն դատավարությունների մասնակցի կարգավիճակով, որի արդյունքում նման միջոց է կիրառվում: Դատարանն ընդունում է, որ դիմողի գործով կոնկրետ հանգամանքներում Լիտվիայի իշխանությունները de facto /փաստացի/ նրան ընձեռել են ողջամիտ և բավարար հնարավորություն համարժեքորեն պաշտպանելու իր շահերը:
Եզրակացություն: խախտում առկա չէ(միաձայն):
6-րդ հոդվածի 2-րդ մաս: Դատարանը կրկնում է, որ քրեական պատասխանատվությունը չի պահպանվում կասկածյալի մահվան դեպքում, և մահացածի կողմից նրա կենդանության օրոք կատարված գործողությունների կապակցությամբ ողջ մարդկանց նկատմամբ քրեական սանկցիաների նշանակումը պահանջում է դրանց զգուշավոր քննություն: Դիմողի գործով, ինչպես մեկնաբանվել է վերաքննիչ դատարանի կողմից, որը փաստական հանգամանքների վերաբերյալ առաջին աղբյուրից տեղեկություններ է ունեցել, բռնագրավված գույքը ձեռք չէր բերվել միայն M.S.-ի հանցավոր և գործողությունների արդյունքում, այլ առավելապես հանցավոր կազմակերպության անօրինական գործողությունների արդյունքում, որի անդամները վերջնական արդյունքում դատապարտվել էին:Ավելին, առաջին ատյանի դատարանը սահմանեց, որ դիմողի` բռնագրավված բնակարանը ձեռք էր բերվել վարկի միջոցով, ինչն ստացվել էր անբացատրելի աղբյուրից, և բռնագրավված բաժնետոմսերը գնվել էին օֆշորային ընկերության կողմից, որն ստեղծվել էր հանցավոր կազմակերպության կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված փողերը լվանալու համար:Այսպիսով դիմողը չէր պատժվել իր հանգուցյալ ամուսնու հանցավոր գործողությունների համար և չէր ժառանգել նրա մեղքը:
Եզրակացություն.խախտում առկա չէ (միաձայն):
1-ին լրացուցիչ արձանագրության 1-ին հոդված: Սեփականության բռնագրավումը, որն իրականացվել էր օրենքին համապատասխան, հետապնդել է օրինաչափ նպատակ երաշխավորելու, որ քննարկվող դեպքում գույքի օգտագործումը դիմողին նյութական օգուտ չբերի ի վնաս հասարակության: Մնում է որոշել, թե արդյոք պահպանվել է անհրաժեշտ հավասարակշռությունն այդ նպատակի և դիմողի հիմնարար իրավունքների միջև` նկատի ունենալով, inter alia, նրա վարքագիծը:Այդ կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի եզրակացությունը, որ դիմողն ուղղակիորեն իմացել է, որ բռնագրավվող գույքը կարող էր ձեռք բերված լինել հանցավոր կազմակերպության անօրինական ձեռնարկատիրության արդյունքում, և առանձին քրեական դատավարություններում ընդունել է, որ կատարել է հանցագործություններ` նպատակ ունենալով օգնել ամուսնուն խուսափելու քրեական պատասխանատվությունից, երբ նա ձերբակալված էր: Վիճարկվող բռնագրավման դատավարությունները, որոնք վերաբերում էին և միջոցի օրինականությանը, և հիմնավորվածությանը, հաստատել էին, որ բռնագրավված ողջ գույքը ձեռք էր բերվել անօրինական գործունեության արդյունքում: Վերջապես, հաշվի առնելով քննարկվող դեպքում քրեական գործունեության ծավալը, համակարգային բնույթն ու մակարդակը` վիճարկվող բռնագրավված միջոցը կարող էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարում անհրաժեշտ տարր լինել: Հաշվի առնելով առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարում Պետություններին տրված հայեցողության շրջանակը` դիմողի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունն անհամաչափ չի եղել հետապնդվող նպատակին:
Եզրակացություն.խախտում առկա չէ (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy