© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 127 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Փետրվար 2010թ.
Սինան Իշիկն ընդդեմ Թուրքիայի – 21924/05
Վճիռ 2.2.2010 /Երկրորդ ստորաբաժանում/
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնի ազատությունը
Կրոնի վերաբերյալ նշումն ինքնության քարտերում: խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցառումներ
Պատասխանող պետությունից պահանջվում էր շտապ միջոցներ ձեռնարկել օրենսդրական բացը փակելու համար, որը խորհրդային քաղաքական բռնաճնշումների զոհերին թույլ չէր տալիս արդյունավետ կերպով իրացնել փոխհատուցում ստանալու իրենց իրավունքները
Փաստերը – դիմողն ալավիթ կրոնական համայնքի անդամ էր: 2004թ. նա դիմել էր դատարաններ` պահանջով, որ իր ինքնության քարտում լինի “ալավիթ”, այլ ոչ թե “իսլամ” բառը, սակայն նրա հայցադիմումները հաջողություն չէին ունեցել:
Օրենսդրությունը – հոդված 9: 2006թ. օրենքը, որով հնարավոր դարձավ պահանջել, որպեսզի “կրոն” գրառումն ինքնության քարտում բաց մնա կամ ջնջվի, չէր փոխել դիմողի վիճակը: Երբ ինքնության քարտերում նախատեսվում էր կրոնի վերաբերյալ նշումը, հենց միայն համապատասխան գրառումը բաց թողնելու փաստն անխուսափելիորեն կոնկրետ զուգորդում կառաջացներ: Առանց կրոնի վերաբերյալ որևէ տեղեկություն պարունակող ինքնության քարտ ունեցողն անկախ իր կամքից իշխանությունների կողմից միջամտության պատճառով կտարբերվեր այն անձանցից, ում հավատը նշված էր լինելու: Ավելին, այն փաստը, որ իշխանություններից պահանջվում էր կրոնի վերաբերյալ վանդակը բաց թողնել, սերտորեն կապված էր ինքնության քարտի տիրոջ ամենաանձնական համոզմունքների հետ: Անձի ամենաինտիմ հարցերից մեկի բացահայտումը դեռևս խնդրո առարկա էր: Իրավիճակն, անկասկած, հակասության մեջ էր անձի կրոնը կամ հավատը բացահայտ կերպով չցուցադրելու ազատության սկզբունքի հետ: Խնդրո առարկա հարցի խախտումը ծագել էր ոչ թե դիմողի հավատը նրա ինքնության քարտում նշելու մերժումից, այլ հենց այն փաստից, որ նրա ինքնության քարտում պարունակվում էր կրոնի վերաբերյալ նշումը` անկախ այն բանից, դա պարտադիր է թե կամավոր: Համապատասխանաբար, դիմողը դեռևս կարող էր հայտարարել, որ ինքը խախտումից տուժել է, անգամ 2006թ. օրենքից հետո:
Եզրակացություն: խախտում /վեց ձայնով ընդդեմ մեկի/:
Հոդված 46: Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված` դիմողի իրավունքը բխել էր այն փաստից, որ նրա ինքնության քարտում պարունակվում էր կրոնի վերաբերյալ նշումը` լինի դա պարտադիր թե կամավոր: Այդ կապակցությամբ Դատարանը գտավ, որ ինքնության քարտերում “կրոն” վանդակը հանելը կարող է փոխհատուցման համարժեք ձև լինել, որպեսզի վերջ դրվի խախտմանը:
Կրոնը կամ հավատը ցուցադրելը
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy