© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 կամ եկող տարի
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՍԻՆԱՆ ԻՇԻԿՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԸ
/Դիմում թիվ 21924/05/
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2 փետրվարի 2010թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
02/05/2010
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված հանգամանքներում: Այն ենթակա է խմբագրական վերանայման:
Սինան Իշիկն ընդդեմ Թուրքիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /երկրորդ ստորաբաժանում/, նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով.
Ֆրանսուազ Տյուլկանից /նախագահ/, դատավորներ Իրենեու Ցաբրալ Բարետոյից, Վլադիմիրո Զագրեբելսկուց, Դանուտե Յոչիենեից, Դրագոլյուբ Պոպովիչից, Անդրաշ Սաջոյից, Իշիլ Կարակաշից և ստորաբաժանման քարտուղարՍալլի Դոլեից, 2009թ. դեկտեմբերի 15-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո կայացրեց այդ օրն ընդունված հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է ընդդեմ Թուրքիայի Հանրապետության թիվ 21924/05 հայցադիմումի հիման վրա, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի քաղաքացի պրն. Սինան Իշիկի /”դիմող”/ կողմից 2005թ. հունիսի 3-ին:Դիմողին ներկայացնում էր Անկարայում փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Կ. Գենչը: Թուրքիայի կառավարությունը /”Կառավարություն”/ ներկայացնում էր պաշտոնատար անձ:Դիմողը, մասնավորապես, հայտարարում էր, որ իր ինքնությունը հաստատող փաստաթղթում “իսլամ” բառի փոխարեն իր հավատի անունը` “ալավիթ” բառը գրելու պահանջի մերժումով խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը: Նա նաև հայտարարում էր, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ և 14-րդ հոդվածները:2008թ. հունվարի 15-ին Երկրորդ ստորաբաժանման նախագահը որոշեց դիմումը փոխանցել կառավարությանը: Որոշվեց, որ Պալատը միաժամանակ որոշում կկայացնի դիմումի ընդունելիության և էության վերաբերյալ /Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետ/:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸՊրն. Իշիկը ծնվել է 1962թ., ապրում է Իզմիրում: Նա ալավիթ կրոնական համայնքի անդամ է, որը խորն արմատներ ունի թուրքական հասարակության և պատմության մեջ: Նրանց հավատը, որի վրա, մասնավորապես, ազդեցություն ունեն սուֆիզմը և որոշ նախաիսլամական դավանանքներ, որոշ ալավիթ գիտնականների կողմից դիտարկվում է որպես առանձին կրոն, իսկ ուրիշների կողմից` իսլամի “էություն” կամ “նախնական ձև”: Դրա կրոնական ավանդույթները որոշակի կողմերով տարբերվում են սուննիների[1] իրավաբանական դպրոցներից` աղոթքներով, ծոմապահությամբ և ուխտագնացությամբ /տես Հասանն ու Էյլեմն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 1448/04, կետ 8, 9 հոկտեմբերի 2007թ./:Դիմողը հայտարարում էր, որ իր ինքնությունը հաստատող փաստաթուղթը, որը տրվել էր ծնունդները, ամուսնություններն ու մահը գրանցող պաշտոնյայի կողմից, պարունակում էր “կրոն” վանդակը, որում նշված էր “իսլամ” բառը, չնայած ինքն անգամ այդ կրոնի հետևորդ չի:2004թ. մայիսի 7-ին նա դիմել էր Իզմիրի շրջանային դատարան, որպեսզի իր ինքնությունը հաստատող փաստաթղթում նշվի “ալավիթ”, այլ ոչ “իսլամ” բառը: Նրա դիմումի համապատասխան մասերում ասված է հետևյալը` “... “իսլամ” բառը, որը նշված է իմ ինքնությունը հաստատող փաստաթղթում, չի արտացոլում իրական վիճակը: Որպես Թուրքիայի Հանրապետության ալավիթ քաղաքացի` հիմնվելով իմ գիտելիքների և դավանանքի վրա, ես կարծում էի, որ անձը չի կարող միաժամանակ լինել և ալավիթ, և իսլամական /այդպես/: Որպես Թուրքիայի աշխարհիկ հանրապետության քաղաքացի, ով Սահմանադրությամբ պաշտպանում է կրոնի և խղճի ազատությունը, ես մերժում եմ շարունակել կրել այս անարդարության բեռը և այս հակասությունը, որը բխում է վախի չեզոքացումից, որն ամբողջովին անհիմն է և խորապես վիրավորական”:2004թ. հուլիսի 9-ին դատարանի պահանջից հետո Կրոնի գործերի վարչության իրավախորհրդատուն դիմողի դիմումի վերաբերյալ ներկայացրեց իր կարծիքը: Նա, մասնավորապես, կարծում էր, որ ինքնությունը հաստատող փաստաթղթերում կրոնը նշելու վանդակում կրոնական մեկնաբանությունները կամ ենթամշակույթները նշելն անհամատեղելի է ազգային միասնականության, հանրապետական սկզբունքների և աշխարհիկ կյանքի սկզբունքների հետ: Նա, մասնավորեպս, վիճարկում էր, որ “ալավիթ” բառը, որը իսլամի ներսում ենթախումբ է նշանակում, չի կարող համարվել առանձին կրոն կամ իսլամի ճյուղ /”մեզհեփ”/: Դա իսլամի մեկնաբանություն է, որի վրա ազդեցություն է գործել սուֆիզմը և ունի առանձնահատուկ մշակութային հատկանիշներ:2004թ. սեպտեմբերի 7-ին դատարանը մերժեց դիմողի պահանջը հետևյալ նկատառումների հիման վրա`
“1. ... ինքնությունը հաստատող փաստաթղթերում կրոնը նշելու վանդակում պարունակվում է քաղաքացիների կրոնի մասին ընդհանուր տեղեկատվություն: Համապատասխանաբար տեղին է քննել, թե արդյոք ալավիթ դավանանքը /ալեվիլիք/ առանձին կրոն է, թե իսլամի մեկնաբանություն: Կրոնի գործերի վարչության նախագահության ներկայացրած կարծիքից պարզ է, որ ալավիթ դավանանքն իսլամի մեկնաբանություն է, որի վրա ազդեցություն է գործել սուֆիզմը, և որն ունի առանձնահատուկ մշակութային հատկանիշներ... Համապատասխանաբար, դավանանքն իսլամի մեկնաբանություն է, այլ ոչ կրոն որպես այդպիսին` այս կապակցությամբ ամրագրված ընդհանուր սկզբունքների համաձայն: Բացի այդ, ընդհանրապես միայն կրոններն են նշվում ինքնության փաստաթղթում, ոչ թե որևէ կոնկրետ կրոնի մեկնաբանությունը կամ ճյուղը, ուստի որևէ սխալ չկա այն բանում, որ իրեն ալավիթ հայտարարող դիմողի ինքնության փաստաթղթում նշված է “իսլամ”:
2. Դիմողի ներկայացրած գրքերից և հոդվածներից պարզվում է, որ Ալին[2] նկարագրված է որպես Ալլահի առյուծ կամ նման մի բան: Այն փաստը, որ որոշ պոեմներում կան տարբեր արտահայտություններ, չի նշանակում, որ ալավիթ դավանանքն իսլամի մաս չէ: Քանի որ Ալին իսլամի չորս խալիֆներից մեկն է և Մուհամմեդի փեսան, նա պետք է համարվի իսլամի կարկառուն անհատականություններից մեկը...
3. Օր.` քրիստոնեության մեջ նույնպես կան ենթախմբեր` կաթոլիկներն ու բողոքականները, ում հիմքն, այդուհանդերձ, քրիստոնեությունն է, այսինքն` երբ ինչ-որ մեկը հարում է իսլամի կոնկրետ մեկնաբանության, դա չի նշանակում, որ այդ մեկնաբանությունն իսլամի մաս չէ...”Չնշված ժամկետում դիմողը բողոքով դիմել է Վճռաբեկ դատարան: Նա բողոքում էր, որ ստիպված էր եղել բացահայտել իր դավանանքը, որովհետև ինքնության փաստաթղթում կրոնը նշելը պարտադիր է` առանց իր համաձայնության և ի խախտումն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կրոնի և խղճի ազատության իրավունքի: Ապա նա հայտարարում էր, որ այդ նշումը, որը բխում է Քաղաքացիական գրանցման օրենքի 43-րդ բաժնից /թիվ 1587 օրենք/, չի կարող համատեղելի լինել Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ կետի հետ, որով նախատեսված է, որ “ոչ ոքի չպետք է ստիպել ... բացահայտել իր կրոնական դավանանքն ու համոզմունքները”: Նա նաև հայտարարում էր, որ ինքը երկու հայցադիմում էր ներկայացրել` առաջինով հանել
իսլամ” բառն իր ինքնության փաստաթղթից, իսկ երկրորդով` կրոնի վերաբերյալ վանդակում նշել “ալավիթ” բառը: Նա հայտարարում էր, որ առաջին ատյանի դատարանը կարողացել էր առանձին-առանձին քննել երկու պահանջները` ընդունելով առաջինը և մերժելով երկրորդը` գտնելով, որ խնդրո առարկա նշումը համատեղելի չէ Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ կետի հետ: Եվ, վերջինը, նա վիճարկել էր իր դիմումը մերժող դատավարությունը, որում Կրոնի գործերի վարչությունն իր դավանանքը նկարագրել էր որպես իսլամի մեկնաբանություն:2004թ. դեկտեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը պաշտպանեց ստորին ատյանի դատարանի վճիռը` առանց որևէ այլ պատճառ բերելու:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ներպետական օրենսդրությունը
Սահմանադրությունը
Թուրքիայի Սահմանադրության 10-րդ հոդվածում նախատեսված է` “Բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ` անկախ լեզվի, ռասայի, գույնի, սեռի, քաղաքական տեսակետների, փիլիսոփայական հավատի, կրոնի, կրոնական աղանդին անդամակցության վրա հիմնված տարբերությունից կամ այլ նմանօրինակ հիմքերով “:
...
Պետական և վարչական մարմինները պետք է գործեն բոլոր հանգամանքներում օրենքի առաջ հավասարության սկզբունքի համաձայն”:24-րդ հոդվածի համապատասխան մասերում ասված է հետևյալը`
“Յուրաքանչյուր ոք ունի խղճի, դավանանքի և կրոնական համոզմունքների ազատություն:
...
Ոչ ոքի չպետք է ստիպել մասնակցել աղոթքների, պաշտամունքի կամ կրոնական արարողությունների կամ բացահայտել իր կրոնական դավանանքը և համոզմունքները: Ոչ ոք չպետք է ենթարկվի գրաքննության կամ հետապնդվի իր կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:...”136-րդ հոդվածում ասվում է. “Կրոնի գործերով վարչությունը, որը ընդհանուր վարչարարության մի մասն է, իրականացնում է իրեն կառավարող հատուկ օրենքի հիման վրա հանձնարարված պարտականությունները և պետք է հեռու լինի բոլոր տեսակի քաղաքական հայացքներից ու գաղափարներից` ազգային համերաշխության և միասնության նպատակով”:
2. Քաղաքացիական կացության գրանցման մասին օրենքը /թիվ 1587 օրենք/Քաղաքացիական կացության գրանցման մասին օրենքի 43-րդ բաժնի համապատասխան մասերը, որոնք ուժի մեջ էին համապատասխան ժամանակ, ասում են հետևյալը` “Քաղաքացիական գրանցամատյանում պարունակվում են անհատներին ու ընտանիքներին վերաբերող հետևյալ տեղեկությունները`
...
ա/ քաղաքացիական կարգավիճակին վերաբերող տեղեկություններ`անուն-ազգանունը, սեռը, ծնողների անուն-ազգանունը, օրիորդական ազգանունը.ծննդյան վայրը և օրը, գրանցման ամսաթիվը` տարի, ամիս, օր.ուղղումներ...
բ/ այլ տեղեկություններ
...
գ/ կրոնը
...”
3. Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքը
1995թ. հունիսի 21-ի դատավճռով, որը հրապարակվել է 1995թ. հոկտեմբերի 14-ի պաշտոնաթերթում, Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Քաղաքացիական կացության գրանցման մասին օրենքի 43-րդ բաժինը համապատասխանում է Սահմանադրության 2-րդ /աշխարհիկություն/ և 24-րդ /կրոնի ազատություն/ հոդվածներին: Սահմանադրական դատարանի դատավորները, մասնավորապես, որոշեցին`
“Պետությունը պետք է իրազեկված լինի իր քաղաքացիների բնութագրի մասին: Այդ տեղեկատվությունը պահանջվում է հանրային քաղաքականության, ընդհանուր հետաքրքրության, տնտեսական, քաղաքական ու սոցիալական հրամայականների նպատակների համար...
Կրոնի առումով աշխարհիկ պետությունը պետք է չեզոք մնա: Համապատասխանաբար, ինքնության փաստաթղթերում կրոնի վերաբերյալ նշումը չպետք է հարուցի քաղաքացիների անհավասարությունը... Աշխարհիկ պետության մեջ բոլոր կրոնները պետք է հավասար աստիճանի վրա լինեն: Ոչ ոք չի կարող միջամտել ուրիշի դավանանքին կամ դրա բացակայությանը: Բացի այդ, խնդրո առարկա կանոնը կիրառվում է բոլոր դավանանքների նկատմամբ, ուստի չի կարող խտրականության պատճառ դառնալ...
“Ոչ ոքի չպետք է ստիպել ... բացահայտել իր կրոնական դավանանքը և համոզմունքները” կանոնը չի կարող մեկնաբանվել որպես պաշտոնական գրանցամատյաններում անձի կրոնը նշելու արգելք: Սահմանադրությունն արգելում է հարկադրանքը:
Հարկադրանքը վերաբերում է կրոնական դավանանքների և համոզմունքների բացահայտմանը: “Կրոնական դավանանքներ և համոզմունքներ” հասկացությունը չի սահմանափակվում ժողովրդագրական նպատակներով քաղաքացիական պետության գրանցամատյաններում անհատի կրոնի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով: Այդ հասկացությունը լայն շրջանակ ունի և ներառում է կրոնին ու դավանանքին վերաբերող բազմաթիվ գործոններ:
Այն կանոնը, որ “ոչ ոքի չպետք է ստիպել..... բացահայտել իր կրոնական դավանանքը և համոզմունքները” պետք է կարդացվի այն կանոնի հետ միասին, ըստ որի “ոչ ոք չպետք է ենթարկվի գրաքննության կամ հետապնդվի իր կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:...”: Ոչ մի հանգամանքում դա հավասարազոր չէ հարկադրանքի, գրաքննության կամ դատական կարգով հետապնդման:
Բացի այդ, Քաղաքացիական օրենսգրքի 266-րդ հոդվածով “օրենքով սահմանված տարիքի անձն իր կրոնն ընտրելու հարցում ազատ է:” Հետևաբար, քաղաքացիական գրանցամատյանում նշված կրոնը փոխելու ցանկություն ունեցող ցանկացած անձ կարող է դրա վերաբերյալ խնդրանք ներկայացնել գրանցող մարմիններին: Փոփոխությունը կարվի ապակենտրոնացված մարմնի հրահանգով: Նմանապես, այն անձը, ով ցանկանում է, որպեսզի այդ տեղեկատվությունը ոչնչացվի կամ գրանցվի այլ դավանանք, որը չի կարող ընդունվել որպես կրոն, կարող է դիմել քաղաքացիական դատարան...
Եզրափակելով` Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածը չի կարող համարվել հարկադրանք առաջացնող: Այն վերաբերում է անձի կրոնին առնչվող տեղեկատվությանը, որը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնին հանրային քաղաքականության, ընդհանուր հետաքրքրության և սոցիալական կարիքների նպատակներով...”
Սահմանադրական դատարանի տասնմեկ դատավորներից հինգը չէին կիսում մեծամասնության կարծիքը` գտնելով, որ պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում և ինքնության փաստաթղթերում կրոնը նշելն անհամատեղելի է Սահմանադրության 24-րդ հոդվածի հետ: Փոքրամասնություն կազմող դատավորներից մեկը, մասնավորապես, կարծում էր, որ`
“Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքով երեխաների ծնողները կամ իրավաբանական ներկայացուցիչները պարտավոր են հայտարարել իրենց երեխաների կրոնը, որը չանելու դեպքում որևէ գրանցում չի արվի: Ընտանեկան գործերում և ինքնության փաստաթղթերում կրոնը ներառելը մինչ երեխայի չափահաս դառնալը և առանց նրա համաձայնության, դե ֆակտո առօրյա կյանքում կրոնի պարտադիր բացահայտում է.... Բացահայտման այդ պարտավորությունը, որը բխում է քաղաքացիական կարգավիճակը հաստատող փաստաթղթում կրոնը նշելուց և դպրոցում գրանցելու կամ զինվորական ծառայության հետ կապված սահմանված նորմերի կատարման ժամանակ այդ փաստաթուղթը ներկայացնելիս, իմ կարծիքով, որևէ հարկադրանք չկա”:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքը /թիվ 5490 օրենք/ և դրա դրույթների կատարումը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքի 7-րդ և 35-րդ բաժինների համապատասխան մասերը, որոնք ուժի մեջ են մտել 2006թ. ապրիլի 29-ին, որոնցով չեղյալ է համարվել վերը նշված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքը, ասում են հետևյալը`
7-րդ բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում պահանջվող անհատական տեղեկատվությունը
“1. Յուրաքանչյուր շրջանի կամ գյուղի համար ստեղծվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյան: Դրանք պարունակում են հետևյալ տեղեկությունները`
...
ե/ կրոնը
...”
35-րդ բաժին
Տվյալների ուղղումը
“1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում որևէ գրառում չի կարող ուղղվել առանց դատարանի վերջնական որոշման...
2. Անձի կրոնին վերաբերող տեղեկատվությունը գրանցվում կամ փոփոխվում է շահագրգիռ անձի գրավոր հայտարարության համաձայն: Այդ նպատակով հատկացված վանդակը կարող է դատարկ մնալ կամ տեղեկությունը կարող է ջնջվել”:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների մասին օրենքի կիրարկող դրույթների 82-րդ բաժնի համապատասխան մասերը, որոնք ընդունվել են 2006թ. սեպտեմբերի 29-ին, ասում են հետևյալը`
82-րդ բաժին
Կրոնի մասին տեղեկություններ ստանալու պահանջը
“Մարդու կրոնի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում, փոփոխվում, ոչնչացվում կամ բաց է թողնվում նրա գրավոր հայտարարության համաձայն: Կրոնի վերաբերյալ տվյալների փոփոխության կամ ջնջելու պահանջները ենթակա չեն որևէ սահմանափակման”:
Կրոնի գործերով վարչությունըԿրոնի գործերով վարչությունն ստեղծվել է 1965թ. հունիսի 22-ի` Կրոնի գործերով նախագահության ստեղծման ու գործառույթների մասին թիվ 633 օրենքով, որը հրապարակվել է 1965թ. հուլիսի 2-ի պաշտոնաթերթում: Դրա 1-ին բաժնում նախատեսված է, որ Կրոնի գործերով նախագահությունը հաշվետու է վարչապետին, պատասխանատու է դավանանքի, պաշտամունքի և իսլամի բարոյական սկզբունքների հետ կապված հարցերի և պաշտամունքի վայրեր հատկացնելու համար: Վարչության ներսում Կրոնի հարցերի գերագույն խորհուրդը որոշումներ ընդունելու և խորհրդակցական բարձրագույն մարմինն է: Այն կազմված է տասնվեց անդամներից, ովքեր նշանակվում են վարչության ղեկավարի կողմից և իրավասու է պատասխանել կրոնի վերաբերյալ հարցերին /թիվ 633 օրենքի 5-րդ բաժին/:
Բ. Կրոնի կամ դավանանքի վերաբերյալ օրենսդրության վերանայման ուղենիշներ, որոնք ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից“Կրոնի կամ դավանանքի վերաբերյալ օրենսդրության վերանայման ուղենիշներ” վերնագրով փաստաթղթի համապատասխան մասերը, որոնք 2004թ. հունիսի 18-ին և 19-ին ընդունվել են 59-րդ լիագումար նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի կողմից, ասում են հետևյալը`
“II. Օրենսդրության մեջ սովորաբար ծագող հիմնական հարցերը
...
2. “Կրոն” բառի սահմանումը: Օրենսդրության մեջ հաճախ անհասկանալի փորձ է արվում սահմանել կրոնը կամ դրան վերաբերող տերմինները` աղանդներ, պաշտամունքներ, ավանդական կրոններ և այլն: Միջազգային իրավունքում այդ տերմինների ընդունված սահմանում չկա, և շատ պետություններ դրանց սահմանման հարցում դժվարությունների են հանդիպում: Փաստարկվել է, որ այդ տերմինները կրոնի գաղափարի երկիմաստության պատճառով իրավական առումով չեն կարող սահմանվել: Սահմանման առումով սխալ է պահանջել, որպեսզի աստծու նկատմամբ հավատը անհրաժեշտ լինի մի բանի համար, որը համարվում է կրոն: Ամենաակնհայտ հակաօրինակները դասական բուդդիզմն է, որը աստվածաբանական չէ և հինդուիզմը, որը բազմաստվածաբանական է...
3. Կրոն թե դավանանք: Միջազգային չափանիշները ոչինչ չեն ասում առանձին վերցված կրոնի մասին, այլ` “կրոն” կամ “դավանանք”: “Դավանանքի” կողմը սովորաբար վերաբերում է խորապես պաշտպանված գիտակցված դավանանքներին, որոնք հիմնավոր են մարդու և աշխարհի վերաբերյալ: Օր.` աթեիզմն ու ագնոստիցիզմը իրավունք ունեն պաշտպանված լինել, այնպես, ինչպես կրոնական դավանանքները: Օրենսդրության համար սովորական է համարժեք կերպով չպաշտպանել կամ ընդհանրապես չհիշատակել ոչ հավատացյալների իրավունքները:
...
Բ. Կրոնի կամ դավանանքի ազատության միջազգային չափանիշների հիմքում ընկած հիմնական արժեքները
ԵԱՀԿ տարածքում լայն փոխհամաձայնություն կա մարդու իրավունքների վերաբերյալ կիրառելի միջազգային փաստաթղթերում: Հիմնարար կետերը, որոնք հարկ է հիշել այս ոլորտում օրենսդրության հարցում, ներառում են հետևյալ հիմնական հարցերը`ներքին ազատություն: Հիմնական միջազգային փաստաթղթերում հաստատվում է, որ “յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք”: Ի հակադրություն կրոնի ցուցադրության` ներքին ազատության շրջանակում մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը բացարձակ է և չի կարող ենթակա լինել որևէ սահմանափակման: Օր.` անընդունելի են կրոնական դավանանքի ակամա բացահայտումը պարտադրող իրավական պահանջները...”:
ՕՐԵՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Դիմողը հայտարարում էր, որ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որն ասում է`
“1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատության:”Դիմողը բողոքում էր, որ առանց իր համաձայնության և ի խախտումն կրոնի և խղճի ազատության իրավունքի, իրեն ստիպել են բացահայտել իր դավանանքը, որովհետև իր ինքնության փաստաթղթում պարտադիր էր նշել իր կրոնը: Նա փաստարկում էր, որ այդ հարցը նշելը չի կարող համարվել Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ կետի հետ համատեղելի, որը նախատեսում է, որ “ոչ ոքի չպետք է ստիպել բացահայտել իր կրոնական դավանանքն ու համոզմունքները”: Նա մատնանշում էր, որ պետական որևէ մարմնի, մասնավոր ընկերության պահանջով կամ սահմանված կարգի համատեքստում պետք է պետական փաստաթուղթ ցույց տան: Նա նաև հայտարարում էր, որ ինքը խնդրել է, որպեսզի իր ինքնության փաստաթղթում “իսլամ” բառը փոխարինվի իր դավանանքը նշող “ալավիթ” բառով` փաստարկելով, որ գոյություն ունեցող նշումը սխալ է: Նա վիճարկում էր իր դիմումը մերժած դատավարությունը, որտեղ Կրոնի գործերի վարչությունն իր դավանանքը նկարագրել էր որպես իսլամի մեկնաբանություն:
Ա. Ընդունելիությունը
1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառելու անհաջողությունը Կառավարությունը հայտարարում էր, որ դիմողը, ով սոսկ խնդրել էր դատական մարմիններին իր ինքնության փաստաթղթում “իսլամ” բառի փոխարեն իր հավատը նշել “ալավիթ” բառով, պատշաճ կերպով չէր սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, որոնք վերաբերում էին կրոնի և խղճի ազատության վերաբերյալ բողոքին: Կառավարության կարծիքով, դիմողը չէր էլ վիճարկել, որ ինքնության փաստաթղթում իր կրոնը նշելն անհամատեղելի է կրոնի և խղճի իր ազատության հետ:Դիմողը թույլատրված ժամկետում այդ հարցի վերաբերյալ պատասխան դիտարկումներ չի ներկայացրել:Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին կանոնով հայցվորներից պահանջվում է ` օգտվելով ներպետական օրենքում առկա իրավական պաշտպանության միջոցներից, այնքանով, որքանով որ դրանք արդյունավետ ու համարժեք են, պատասխանող պետությանը հնարավորություն տալ իրենց դեմ ենթադրյալ խախտումները դնել այն հայտարարությունների դեմ, որոնք ներկայացված են Դատարան /տես, ի թիվս այլ իշխանությունների, Ֆրեսոն և Ռուարեն ընդդեմ Ֆրանսիայի գործը (GC), թիվ 29183/95, կետ 37, ECHR 1999-I/:Ներկա գործով Դատարանը նկատում է, որ ներպետական դատարաններին հղած դիմումում` շեշտելով իր խորը անհամաձայնությունն իր ինքնության փաստաթղթում իսլամը որպես իր կրոն նշելու` իր վրա դրված պարտավորությունը, դիմողը հստակ կերպով վիճարկել է խնդրո առարկա նշումը` հենվելով կրոնի և խղճի ազատության սահմանադրական պաշտպանության և աշխարհիկ պետության քաղաքացի լինելու վրա /տես վերը նշված 7-րդ կետը/: Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակ Թուրքիայում պարտադիր էր ինքնության փաստաթղթերում կրոնը նշելը: Դա պաշտպանվել էր 1995թ. հունիսի 21-ի Սահմանադրական դատարանի վճռով` Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` չնայած այն բանին, որ այդ նույն սահմանադրական դրույթում գրված է, որ “ոչ ոքի չի կարելի ստիպել ... բացահայտել իր կրոնական դավանանքներն ու համոզմունքները”:Համապատասխանաբար, նկատի ունենալով համապատասխան ժամանակ վերը նշված իրավական համատեքստը, Դատարանը որևէ կասկած չունի, որ պահանջելով ինքնության փաստաթղթում իսլամ բառը փոխարինել ալավիթ դավանանքով` դիմողը հետամուտ էր օգտվել Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված կրոնի և խղճի ազատության սահմանադրական պաշտպանությունից, մասնավորապես, քանի որ Վճռաբեկ դատարանում նա վիճարկել էր կրոնի պարտադիր նշումը` որպես այլընտրանք պահանջելով այն ջնջել իր ինքնության փաստաթղթից /տես վերը նշված 10 կետը/:Հետևաբար, Դատարանը կարծում է, որ թուրքական դատարաններ ներկայացրած իր փաստարկներում դիմողը հստակ կերպով վկայակոչել էր Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա արված իր բողոքները, ուստի իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը չանելու վերաբերյալ կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի:
2. Տուժածի կարգավիճակը Կառավարությունը փաստարկում էր, որ գանգատարկուն չէր կարող հայտարարել, որ ինքն իր կրոնը ցուցադրելու ազատության իրավունքի խախտումից տուժել է: Կառավարությունը վիճարկում էր, որ դիմողի պահանջը մերժելը չի սասանել իր կրոնը ցուցադրելու իրավունքի էությունը, որովհետև ինքնության փաստաթղթում կրոնը նշելը չի կարող մեկնաբանվել որպես միջոց, որով Թուրքիայի բոլոր քաղաքացիներին ստիպում են բացահայտել իրենց կրոնական դավանանքները և համոզմունքները և որպես պաշտամունքի, ուսուցանելու, արարողությունների ազատության սահմանափակում: Բացի այդ, վկայակոչելով թուրքական դատարանների նախադեպային իրավունքը /տես վերը նշված 16 կետը/` կառավարությունը վիճարկում էր, որ անձը, ով ցանկանում է համապատասխան տեղեկատվությունն ամբողջովին ջնջել, կարող է դիմել քաղաքացիական գործերով դատարան: Դատարանը կարծում է, որ Կառավարության փաստարկները, որոնք հիմնված են տուժածի կարգավիճակի բացակայության վրա, բարձրացնում են հարցեր, որոնք սերտորեն կապված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված բողոքի բովանդակության հետ, ուստի Դատարանն այն միացնում է գործի էությանը /տես համապատասխան փոփոխություններով Այրին ընդդեմ Իռլանդիայի գործը, 9 հոկտեմբերի 1979թ., կետ 19, Series A, 32/:
3. Անընդունելիության մյուս հիմքերը Դատարանը նշում է, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստի շրջանակում բացահայտ անհիմն չէ և որևէ այլ հիմքերով անընդունելի չէ, ուստի այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Համապատասխանությունը Կոնվենցիայի 9-րդ հոդվածին
1. Կողմերի փաստարկները Կառավարությունը փաստարկում էր, որ որևէ միջամտություն չի եղել դիմողի կողմից կրոնի ազատության իրավունքի գործադրման հարցում, որովհետև որևէ ուղղակի կապ չի կարող լինել ինքնության փաստաթղթերում կրոնը նշելու և կրոնի ու խղճի ազատության միջև: Դա չի կարելի մեկնաբանել իբրև պահանջ` բացահայտելու մեկի կրոնական դավանանքը կամ իբրև դավանելու, ուսուցանելու, ավանդույթի կամ դրան հետևելու ցուցադրման ազատության սահմանափակում:Վկայակոչելով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 1995թ. հունիսի 21-ի վճիռը /տես վերը նշված 16 կետը/` կառավարությունը նոր փաստարկներ էր ներկայացրել առ այն, որ ինքնության փաստաթղթերում կրոնի վերաբերյալ նշումը չի ազդում կրոնի և դավանանքի ազատության իրավունքի էության վրա` դա պահանջվում էր հանրային քաղաքականության, ընդհանուր հետաքրքրության և սոցիալական հրամայականի նպատակներով: Այն որևէ ձևով միջոց չէր` ստիպելու որևէ մեկին բացահայտել իր դավանանքները կամ գրաքննելու, քրեական հետապնդման ենթարկելու իր կրոնական դավանանքի պատճառով: Թուրքիայի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ կրոնի ազատությունն առանձնահատուկ կերպով նախատեսված է Սահմանադրությամբ: Այն միջոցը, որից բողոքում էին, չէր կարող համարվել դիմողի կրոնի ազատության սահմանափակում:Բացի այդ, կառավարության կարծիքով ինքնության փաստաթղթի բովանդակությունը չի կարող որոշվել յուրաքանչյուր անհատի ցանկության հիման վրա: Հաշվի առնելով իսլամի մեջ հավատների բազմաքանակությունը` օր.` հանաֆին կամ շաֆին, կամ միստիկական ուխտերը, օր.` մեվլեվին, քադրին կամ նաքշբանդին, միևնույն կրոնի զանազան աղանդները կամ ճյուղերը չպետք է նշվեն, որպեսզի պահպանվեն հասարակական կարգը և պետության չեզոքությունը: Ինչ վերաբերում է Կրոնի գործերով վարչության դերակատարությանը, կառավարությունը փաստարկում էր, որ համապատասխան օրենսդրության համաձայն այդ վարչությունը պատասխանատու էր մահմեդականությանը վերաբերող հարցերի շուրջ խորհուրդներ տալու համար: Այն գործում էր աշխարհիկության սկզբունքի հրման վրա և պատասխանատու էր հաշվի առնել մահմեդականության հիմնարար հիմքերը, որոնք վավեր են բոլոր մահմեդականների համար: Բացի այդ, հիշատակելով Սահմանադրության 10-րդ հոդվածը /տես վերը նշված 12 կետը/` կառավարությունը նշում էր, որ պետությունը պարտավոր է ապահովել, որ միևնույն կրոնի ներսում զանազան աղանդներին ու մեկնաբանություններին հավասարապես վերաբերվեն:Դիմողը, ով իր դիտարկումները թույլատրված ժամկետում չէր ներկայացրել, իր դիմումի ձևում գրել էր, որ իր ինքնության փաստաթղթում իսլամի փոխարեն ալավիթ դավանանքը նշելու իր պահանջի մերժումը հավասարազոր էր իր կրոնը դավանելու ազատության իրավունքին միջամտության: Նա նաև բողոքում էր, որ ստիպված էր եղել բացահայտել իր հավատը, որովհետև դրա վերաբերյալ նշումը ինքնության քարտերում պարտադիր էր:
2. Դատարանի գնահատականըԴատարանը կրկնում է, որ, ինչպես ամրագրված է 9-րդ հոդվածում, մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով “ժողովրդավարական հասարակության” հիմքերից մեկն է: Դա իր կրոնական կարևորությամբ հավատացյալների ինքնությունը և կյանքի մասին նրանց գաղափարը ձևավորող ամենակենսական տարրերից է, սակայն նաև կարևոր միջոց է աթեիստների, ագնոստիկների, հոռետեսների և ոչ շահագրգիռ մարդկանց համար: Ժողովրդավարական հասարակությունից անբաժան բազմակարծությունը, որը հարյուրամյակներ շարունակ ձեռք է բերվել թանկ գնով, կախված է դրանից: Այդ ազատությունն, ի թիվս այլոց, առաջացնում է կրոնական դավանանքներ ունենալու կամ չունենալու ազատություն և կրոնով զբաղվելու կամ չզբաղվելու հարցեր /տես, այլ մարմինների հետ մեկտեղ` Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի գործը, 25 մայիսի 1993թ., կետ 31, Series A 260-A և Բուսկարինին և մյուսներն ընդդեմ Սան Մարինոյի գործը (GC), թիվ 24645, կետ 34, ECHR 1999-I/:Թեպետ կրոնի ազատությունը հիմնականում անհատի խղճի հարց է, այն նաև ենթադրում է կրոնը միայնակ, առանձին կամ այլ անձանց հետ ցուցադրելու ազատություն, հրապարակավ և այն անձանց հետ միասին, ովքեր կիսում են այդ հավատը: Բացի այդ, Դատարանն առիթ է ունեցել մատնանշելու, որ 9-րդ հոդվածում ամրագրված են բացասական իրավունքներ, օր.` կրոնական հավատ չունենալու և կրոնով չզբաղվելու ազատություն /տես վերը հիշատակված Կոկինակիսի, Բուսկարինիի և մյուսների գործերը/:Դատարանը նշում է, որ դիմողը, ով հայտարարել էր, որ ինքն ալավիթ կրոնական համայնքի անդամ է, ստիպված էր ունենալ ինքնության փաստաթուղթ, որում որպես իր կրոն նշված էր իսլամը: 2004թ. մայիսի 7-ին դիմումատուն դիմել էր Իզմիրի շրջանային դատարան, որպեսզի իր հավատը ներառվի կրոնի վերաբերյալ վանդակում /տես վերը նշված 7-րդ կետը/: Բացի այդ, նա Վճռաբեկ դատարանում վիճարկել էր կրոնի պարտադիր նշումը` խնդրելով որպես այլընտրանք այն ջնջել իր ինքնության փաստաթղթից` հենվելով իր իրավունքի վրա, որով դավանանքը բացահայտելու հարցում ստիպել չի կարելի /տես վերը բերված 10-րդ կետը/: Այդուհանդերձ, Կրոնի գործերով վարչության կարծիքի հիման վրա շրջանային դատարանը մերժեց նրա պահանջը, այն հիմքով, որ “ընդհանրապես միայն կրոնն է նշվում ինքնության փաստաթղթում, այլ ոչ կոնկրետ կրոնի մեկնաբանությունը կամ ճյուղը”: Ինչ վերաբերում է ազգային դատարանին` “ալավիթ հավատն իսլամի մեկնաբանություն է, որի վրա ազդեցություն է գործել սուֆիզմը և որն ունի առանձնահատուկ մշակութային գծեր” /տես վերը բերված 9-րդ կետը/:Դատարանը նկատում է, որ համապատասխան ժամանակում կիրառելի ներպետական օրենսդրության համաձայն` դիմողը Թուրքիայի բոլոր քաղաքացիների նման ստիպված է եղել իր հետ ունենալ կրոնի նշումով ինքնության փաստաթուղթ: Այդ պետական փաստաթուղթը հարկավոր էր ցույց տալ պետական մարմնի կամ մասնավոր ընկերության պահանջով, կամ էլ կրողի ինքնությունը պահանջող որևէ ձևականության համատեքստում:Այս առումով Դատարանը կարծում է, որ անհրաժեշտ է կրկնել, որ Սոֆիանոպուլոսն ու մյուսներն ընդդեմ Հունաստանի գործում, թիվ 1977/02, 1988/02 և 1997/02, ECHR 2002-X/ գտել է, որ ինքնության փաստաթուղթը չպետք է դիտարկվի որպես միջոց` ապահովելու որևէ կրոնի կամ հավատի հետևորդների իրավունքը` դավանել կամ ցուցադրել իրենց կրոնը: Այնուամենայնիվ, Դատարանը կարծում է, որ կրոնը կամ դավանանքը ցուցադրելու ազատությունն ունի նաև բացասական կողմ, այն է` անհատի իրավունքը` ստիպված չլինել բացահայտել իր կրոնը կամ դավանանքը և ստիպված չլինել այնպես գործել, որ հնարավոր լինի եզրակացնել, որ նա ունի կամ չունի այդ դավանանքը: Հետևաբար, պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել անհատի խղճի ազատության ոլորտում և հետամուտ լինել բացահայտելու նրա կրոնական դավանանքները կամ բացահայտել դրանք /տես Ալեքսանդրիդիսն ընդդեմ Հունաստանի գործը, թիվ 19516/06, կետ 38, 21 փետրվարի 2008թ./: Դատարանն այս գործը կքննի կրոնի և խղճի ազատության բացասական տեսանկյունից, այն է` ստիպված չլինել ցուցադրել իր հավատը անհատի իրավունքը:Դատարանը համոզիչ չի համարում կառավարության փաստարկն առ այն, որ խնդրո առարկա նշումը չի կարող մեկնաբանվել որպես միջոց, որն ստիպում է Թուրքիայի բոլոր քաղաքացիներին բացահայտել իրենց կրոնական համոզմունքներն ու հավատը: Վտանգված է կրոնն ու դավանանքը չբացահայտելու իրավունքը, որը յուրաքանչյուր անհատի հայեցողության շրջանակում է: Այս իրավունքը կրոնի և խղճի ազատության հասկացությունից անբաժանելի է: 9-րդ հոդվածը մեկնաբանել այնպես, որ դա թույլատրում է ամեն տեսակի հարկադրանք` նպատակ ունենալով բացահայտել կրոնը կամ հավատը, կհարվածի հենց ազատության բուն էությանը, որը կոչված է այն երաշխավորելու /տես համապատասխան փոփոխություններով Յանգը, Ջեյսմը և Ուբսթերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 13 օգոստոսի 1981թ., 52 կետ, Series A թիվ 44, տես նաև Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հատուկ կարծիքը, վերոնշյալ 16 կետ/:Բացի այդ, հաշվի առնելով ինքնության փաստաթղթի հաճախակի գործածության հանգամանքը` դպրոցում գրանցվելը, անձի ինքնության ստուգումները, զինվորական ծառայությունը և այլն, պաշտոնական փաստաթղթերում, ինչպիսին է ինքնության քարտը, կրոնական դավանանքները նշելը դրանք կրողներին ենթարկում է վարչական մարմինների հետ հարաբերություններում խտրականության վտանգի /տես Սոֆիանոպուլոսը և մյուսները գործը/:Ավելին, Դատարանը չի տեսնում, թե ինչու ժողովրդագրական նպատակներով հարկավոր է քաղաքացիական կացության գրանցամատյաններում կամ ինքնության փաստաթղթերում նշել կրոնը, որը ներգրավում է օրենսդրությունը, որպեսզի դրանում պարտադիր դարձվի կրոնական դավանանքները հայտարարելը:Դատարանը նաև նշում է, որ դիմողը վիճարկել է իր դիմումը մերժող ընթացակարգը, որի ընթացքում Կրոնի գործերի վարչությունն իր հավատը նկարագրել էր որպես իսլամի մեկնաբանություն /տես վերը բերված 22 կետը/: Այդ առումով Դատարանը նշում է, որ ինքը մշտապես ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակության մեջ, որտեղ պետությունը բազմակարծության, ներառյալ կրոնական, վերջնական երաշխավորն է, իշխանությունների դերը միջոցների ընդունումը չէ, որոնք հովանավորում են համայնքը կամ դրա մի մասը տրոհելուն միտված` մեկ կրոնի մեկնաբանության առավելությունը մյուսի նկատմամբ, որպեսզի սեփական ցանկությունների դեմ հանդես գա մեկ միասնական ղեկավարությամբ /տես Սերիֆն ընդդեմ Հունաստանի գործը, թիվ 38178/97, կետ 53, ECHR 1999-X/: Իր նախադեպային իրավունքում սահմանված` պետության չեզոքության և անաչառության պարտականությունն անհամատեղելի է կրոնական դավանանքի օրինականությունը պետության կողմից գնահատելու լիազորության հետ և պահանջում է պետությունից ապահովել, որ հակամարտող խմբերը միմյանց հանդուրժեն, անգամ, եթե դրանք ծագել են միևնույն խմբի ներսում /տես համապատասխան փոփոխություններով Մանուսակիսն ու մյուսներն ընդդեմ Հունաստանի գործը, 26 սեպտեմբերի 1996թ., 47 կետ, Հաշվետվություններ դատավճիռների և որոշումների վերաբերյալ 1996-IV, տես նաև Բեսարաբիայի մայր եկեղեցին և մյուսներն ընդդեմ Մոլդովայի գործը, թիվ 45701/99, 123 կետ, ECHR 2001-XIII /:Ուստի Դատարանը կարծում է, որ ներպետական մարմինների կողմից դիմողի կրոնի գնահատականը, որը հիմնված է իսլամի կրոնական գործերի համար պատասխանատու մարմնի հայտնած կարծիքի վրա, խախտում է չեզոքության և անաչառության` պետության պարտականությունը:Կառավարությունը Դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Քաղաքացիական կացության գրանցման ծառայությունների մասին օրենքից բխող օրենսդրական փոփոխությունից հետո դիմողն իրավունք էր ստացել պահանջել, որ կրոնի վերաբերյալ վանդակը բաց մնա /տես վերը բերված 17 և 18 կետերը/:Դատարանը նկատում է, որ 2006թ. ապրիլի 29-ի Քաղաքացիական կացության գրանցման ծառայությունների մասին օրենքով քաղաքացիական կացության գրանցամատյաններում շարունակում են պահել անձի կրոնի վերաբերյալ տեղեկությունները /այդ օրենքի 7-րդ բաժին/, սակայն 35/2/ բաժնում նախատեսված է, որ “անձի կրոնի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում կամ փոխվում է շահագրգիռ անձի գրավոր հայտարարության համաձայն` այդ նպատակով հատկացված վանդակը մնում է դատարկ կամ տեղեկատվությունը կարող է ջնջվել”:Դատարանի կարծիքով` փոփոխությունը չի ազդում վերը նշված նկատառումների վրա, որովհետև ինքնության փաստաթղթերում դեռևս մնում են կրոնի վերաբերյալ վանդակները` անկախ այն բանից` դրանք դատարկ են թե ոչ: Բացի այդ, որևէ մեկը, ով ցանկանում է փոխել ինքնության փաստաթղթում նշված կրոնի վերաբերյալ տեղեկատվությունը կամ մերժում է դա քարտում նշել, պետք է գրավոր հայտարարություն ներկայացնի: Չնայած համապատասխան օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերն այդ հայտարարության բովանդակության վերաբերյալ լուռ են, Դատարանը նկատում է, որ սոսկ այն փաստը, որ պետք է դիմեն, որպեսզի կրոնը հանվի քաղաքացիական կացության գրանցամատյաններից, կարող է կրոնի նկատմամբ անհատի վերաբերմունքի մասին տեղեկատվության բացահայտում լինել /տես, ի թիվս այլ մարմինների, Ֆոլգերոն և մյուսներն ընդդեմ Նորվեգիայի գործը, (GC), թիվ 15472/02, կետ 98, ECHR 2007-III և Հասանի ու Էյլեմ Զենգինի գործը, վերոնշյալ կետ 73/:Սա ճիշտ է նաև դիմողի մասով` նա պետք է իշխանություններին տեղեկացներ իր հավատի մասին, որպեսզի այդ տեղեկությունը գրանցվեր նրա ինքնության փաստաթղթում: Քանի որ քարտն այդ ձևով է ձեռք բերվել և առօրյա կյանքում հաճախ է օգտագործվում, դա դե ֆակտո մի փաստաթուղթ է, որով դիմողից պահանջվում է ամեն անգամ, երբ նա դրանից օգտվում է, իր կամքին հակառակ բացահայտել իր կրոնական դավանանքը:Ամեն դեպքում, երբ ինքնության փաստաթղթերում առկա է կրոնի վերաբերյալ վանդակը, դա դատարկ թողնելն անխուսափելիորեն կհանգեցնի առանձնահատուկ զուգորդման: Կրոնի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող ինքնության փաստաթղթերի տերերն իրենց կամքին հակառակ և իշխանությունների միջամտության արդյունքում կտարբերվեն նրանցից, ում փաստաթղթերում կրոնը նշված է: Բացի այդ, ինքնության փաստաթղթում ցույց տրվելիք տեղեկություն չհայցելու փաստը սերտորեն կապված է անձի` ամենախորը կերպով պաշտպանվող դավանանքի հետ: Համապատասխանաբար, Դատարանը կարծում է, որ առաջ է գալիս անհատի ամենանեղ անձնական ասպեկտի բացահայտման հարցը:Այս իրավիճակն, անկասկած, անհամաձայնության մեջ է կրոնը կամ դավանանքը ցուցադրելու ազատության սկզբունքի հետ: Դատարանը նկատում է, որ խնդրո առարկա խախտումն առաջ է գալիս ոչ թե ինքնության փաստաթղթում դիմողի հավատը` ալավիթ, նշելու մերժումից, այլ այդ փաստաթղթում կրոնը նշելու խնդրից` լինի դա պարտադիր թե կամավոր: Ուստի Դատարանը եզրակացնում է, որ դիմողը դեռևս կարող է հայտարարել, որ ինքը խախտումից տուժել է` անկախ 2006թ. ապրիլի 29-ի ընդունված օրենսդրական փոփոխությունից և մերժում է կառավարության առարկությունը /տես վերը բերված 31 կետը/:Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:
III.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸԴիմողը նաև բողոքում էր, որ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը` շրջանային դատարանը հետամուտ էր եղել միայն պետական կառույցի` Կրոնի գործերի վարչության կարծիքին: Նրա կարծիքով այդ կառույցը որակավորված չէ ալավիթների վերաբերյալ տեսակետ ներկայացնելու հարցում, քանզի մասնագիտացած չէ ալավիթ հավատում և դրանում որևէ հետաքրքրություն չունի: Նա հավելել էր, որ եթե դատարանը պահանջեր ալավիթների միությունների մասնավոր դաշնության` Ալավիթ-Բեքթաշի միությունների դաշնության կարծիքը, դրա մեկնաբանությունը կարող էր տարբերվել Կրոնի գործերի վարչության մեկնաբանությունից: Դատարանը պետք է պահանջեր այդ դաշնության կամ կրոնի հարցերի մասնագետների կարծիքները: Դիմողը վիճարկում էր, որ ներպետական դատարաններն անհամարժեք քննություն էին վարել` դատավարությունն անարդար դարձնելով:Եվ, վերջինը, դիմողըն հայտարարում էր, որ իր պահանջը ներպետական դատարանները մերժել են, որովհետև ինքն ալավիթ կրոնական համայնքի անդամ է: Շրջանային դատարանը պահանջել էր միայն պետական կառույցի կարծիքը, որով ժխտվում էր ալավիթների գոյության փաստն իսկ և չէր պահանջել վերը նշված դաշնության կարծիքը: Դիմողի կարծիքով դա հավասարազոր էր խտրականության, ուստի և`Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման:Կառավարությունը վիճարկեց այս փաստարկը:Դատարանը նշում է, որ այս գանգատները վերաբերում են իր կողմից քննված վերը նշված գանգատներին, ուստի պետք է հայտարարվեն ընդունելի: Սակայն, հաշվի առնելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա արված իր եզրակացությունը /տես վերը բերված 53 կետը/` Դատարանը կարծում է, որ հարկ չկա առանձին քննել այն հարցը, թե արդյոք ներկա գործով այլ դրույթներ խախտվել են, թե ոչ, որոնց վրա հիմնվել է դիմողը:
IV.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ԵՎ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸԿոնվենցիայի 41-րդ և 46-րդ հոդվածներում նախատեսված է`
Հոդված 41
Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
Հոդված 46
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:Գանգատարկուն հայց չի ներկայացրել սահմանված ժամկետում արդարացի բավարարում ստանալու վերաբերյալ, ուստի Դատարանը կարծում է, որ հարկ չկա այդ վերնագրի ներքո նրա համար գումար որոշել:
Դատարանը նաև նկատում է, որ ներկա գործով ինքը որոշել է, որ քաղաքացիական կացության գրանցամատյաններում կամ ինքնության փաստաթղթերում քաղաքացու կրոնը նշելն անհամատեղելի է կրոնը չբացահայտելու ազատության հետ /տես վերը բերված 53 կետը/: Այդ եզրակացություններն ինքնին ենթադրում են, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված` գանգատարկուի իրավունքի խախտումը ծագել է ինքնության փաստաթղթերում կրոնի պարտադիր կամ կամավոր նշումից: Այս առումով Դատարանը կարծում է, որ կրոնի վերաբերյալ վանդակը հանելը կարող է փոխհատուցման պատշաճ ձև լինել, որով վերջ կդրվի իր գտած խախտմանը:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ`
ձայների մեծամասնությամբ հայտարարում է, որ դիմումն ընդունելի է.վեցը մեկի դեմ ձայներով միանում է գործի էությանը, դիմողի` տուժածի կարգավիճակի բացակայությանը վերաբերող կառավարության առարկությանը և վեցը մեկի դեմ ձայներով մերժում է այն.վեցը մեկի դեմ ձայներով որոշում է, որ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը.վեցը մեկի դեմ ձայներով որոշում է, որ հարկ չկա առանձին քննել` արդյոք ներկա գործում խախտվել են Կոնվենցիայի 6-րդ և 14-րդ հոդվածները:
Կազմված է ֆրանսերեն լեզվով և գրավոր ծանուցված 2010թ. փետրվարի 2-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սալլի ԴոլեՖրանսուազ Տյուլկան
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Թուրքիայի բնակչության մեծ մասը հանաֆիթ աստվածաբանական դպրոցի իսլամի չափավոր մեկնաբանության հետևորդներ են:
[2] Ալին իսլամի չորրորդ խալիֆն էր: Ալավիթները նրան համարում են առաջին իմամը, ով առանցքային դերակատարություն ունի այս հավատում:
Full & Egal Universal Law Academy