© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՙPĂSTORUL CEL BUN՚ (ԲԱՐԻ ՀՈՎԻՎ) ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
(Գանգատ թիվ 2330/09)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9-ը հուլիսի, 2013թ
Սույն վճիռը վերջնական է, սակայն ենթակա է խմբագրական փոփոխությունների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի նիստը ՙPăstorul Cel Bun՚ (ԲԱՐԻ ՀՈՎԻՎ) աշխատավորների արհմիությունը ընդդեմ Ռումինիայի գործով դատավորների հետևյալ կազմով՝
Dean Spielmann, Նախագահ
Guido Raimondi,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
Boštjan M. Zupančič,
Elisabeth Steiner,
Danutė Jočienė,
Dragoljub Popović,
George Nicolaou,
Luis López Guerra,
Ledi Bianku,
Vincent A. de Gaetano,
Angelika Nußberger,
Linos-Alexandre Sicilianos,
Erik Møse,
Helena Jäderblom,
Krzysztof Wojtyczek
և
Քարտուղարի տեղակալ՝ Michael O’Boyle -ի մասնակցությամբ
Փակ դռների հետևում 2012թ նոյեմբերի 7-ին և 2013 թ հունվարի 5-ին խորհրդակցություններ անցկացնելով` կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված ամենավերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործը սկսվել է 2008թ դեկտեմբերի 24-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի (ՙԿոնվենցիա՚) 34-րդ հոդվածի համաձայն, Păstorul cel Bun (ՙԲարի հովիվ»-ՙդիմող՚) արհմիության կողմից՝ ընդդեմ Ռումինիայի՝ Դատարան ներկայացված գանգատում (թիվ 2330/09): Մեծ Պալատի Նախագահը ընդունեց իրենց անունները չբացահայտելու դիմողների պահանջը (Դատարանի Կանոնագրքի Կանոն 47, կետ 3):
1. Գործը սկսվել է 2008թ դեկտեմբերի 24-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի (ՙԿոնվենցիա՚) 34-րդ հոդվածի համաձայն, Păstorul cel Bun (ՙԲարի հովիվ»-ՙդիմող արհմիություն՚) արհմիության կողմից՝ ընդդեմ Ռումինիայի՝ Դատարան ներկայացված գանգատում (թիվ 2330/09): Մեծ Պալատի Նախագահը ընդունեց իրենց անունները չբացահայտելու դիմողների պահանջը (Դատարանի Կանոնագրքի Կանոն 47, կետ 3):
2. Դիմող արհմիությանը, որին իրավաբանական օգնություն էր ցուցաբերվել, ներկայացնում էր Քլույ Նապոկայում գործող փաստաբան պարոն R. Chiriţă-ն: Ռումինիայի կառավարության (ՙԿառավարություն՚) անունից հանդես էր գալիս նրանց ներկայացուցիչը` Արտաքին գործերի նախարարությունից տիկին C. Brumar-ը:
3. Դիմող արհմիությունը պնդում էր, որ որպես արհմիություն իր գրանցման դիմումի մերժումը խախտել էր Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված արհմիություն ձևավորելու իրենց անդամների իրավունքը:
4. Գանգատը ուղարկվեց Դատարանի Երրորդ բաժանմունք (Կանոն 52, կետ 1): 2012թ հունվարի 31-ին այդ բաժանմունքի պալատը հետևյալ կազմով` Josep Casadevall, Egbert Myjer, Ján Šikuta, Ineta Ziemele, Nona Tsotsoria, Mihai Poalelungi, Kristina Pardalos և բաժանմունքի քարտուղար Santiago Quesada, արձակեց վճիռ, որով միաձայն գանգատը հայտարարեց ընդունելի հինգ կողմ երկու դեմ ձայների հարաբերությամբ որոշեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
5. 2012թ հուլիսի 9-ին, հետևելով 2012թ ապրիլի 27-ին Կառավարության կողմից ներկայացված պահանջին, Մեծ Պալատի դատավորների խումբը որոշեց գործը փոխանցել Մեծ Պալատ` համաձայն Կոնվենցիայի 43-րդ հոդվածի:
6. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Կանոն 24-ի համաձայն: Ռումինիայից ընտրված դատավոր Corneliu Bîrsan-ը բացարկ հայտարարեց գործին առնչվող նիստերին մասնակցելուց (Կանոն 28): Մեծ Պալատի նախագահը, հետևաբար, նրա փոխարեն նիստերին մասնակցելու համար որպես ad hoc դատավոր նշանակեց Angelika Nußberger –ին (Կոնվենցիայի Հոդված 26, կետ 4 և կանոն 29, կետ 1):
7. Դիմող արհմիութունը և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրեցին լրացուցիչ գրավոր դիտարկումներ (Կանոն 59, կետ 1):
8. Գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն տրվեց (Կոնվենցիայի հոդված 36, կետ 2 և Կանոն 44, կետ 2) Իրավունքի եվրոպական կենտրոն հասարակական կազմակերպությանը և Քրայովայի Ուղղափառ գերագույն արքեպիսկոպոսական թեմին, որոնցից երկուսն էլ արդեն միջնորդել էին Պալատի առջև որպես դատավարության երրորդ կողմեր, ինչպես նաև Մոսկվայի պատրիարքարանը, Բեքեթ հիմնադրամը և Իրավունքի և կրոնական հետազոտությունների միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությունը, Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի և Հունաստանի կառավարությունները:
9. Դատավարությունը տեղի ունեցավ հրապարակային, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքում, Ստարսբուրգում, 2012թ նոյեմբերի 7-ին (Կանոն 59, կետ 3):
Դատարան ներկայացան.
(ա) Կառավարության կողմից `
Տիկ. C. Brumar,
Տիկ.I. Cambrea,Ներկայացուցիչներ,
Պրն.D. Dumitrache,
Տիկ.A. NeaguԻրավախորհրդատուներ:
(բ)Դիմող արհմիության կողմից՝
Պրն.R. Chiriţă,
Պրն.I. Gruia, Փաստաբան,
Տիկ.O. Chiriţă Իրավախորհրդատու:
Դատարանը լսեց Պրն Chiriţă-յի, Տիկ. Brumar-ի և Տիկ. Neagu-ի ուղերձները:
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. 2008թ ապրիլի 8-ին երեսուներկու ուղղափառ քահանաներ Օլտենիայի մետրոպոլիայի ծխերից, որոնց մեծ մասը Քրայովայի (շրջան հարավ-արևմտյան Ռումինիայում) գերագույն եպիսկոպոսական թեմի իրավասության տակ է, և նույն թեմի երեք աշխարհիկ աշխատակիցներ անցկացրեցին ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշեցին կազմավորել ՙPăstorul cel Bun՚ արհմիությունը: Միության սահմանադրության համապատասխան մասը` ընդունված այդ ժողովի ժամանակ, ունի հետևյալ բովանդակությունը.
ՙՕլտենիայի մետրոպոլիսի վարչատարածքային իրավասության տակ գտնվող եկեղեցական ծխերում կամ այլ եկեղեցական մարմիններում աշխատող հոգևոր և աշխարհիկ անձանց արհմիության նպատակը սահմանվել է ազատ: Այն պետք է ներկայացնի և պաշտպանի իր անդամների` և’ հոգևորականների, և’ աշխարհիկների մասնագիտական, սոցիալական և մշակութային իրավունքները եկեղեցական հիերարխիայի և Մշակույթի և կրոնի հարցերով նախարարության հետ հարաբերություններում:
Վերոհիշյալ նպատակին հասնելու համար արհմիությունը պետք է.
(ա) ապահովի իր անդամների աշխատանքի, արժանապատվության, սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգության, հանգստի, սոցիալական ապահովագրության, գործազուրկային նպաստների, կենսաթոշակի և գործող օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ,
(բ) ապահովել, որ իր անդամներից յուրաքանչյուրը կարողանա իրականացնել իր աշխատանքը իր մասնագիտական վերապատրաստման և հմտություններին համապատասխան,
(գ) ապահովել արձակուրդի և հանգստի օրերի տևողությանը վերաբերող օրենսդրական դրույթների կատարումը,
(դ) խթանել իր անդամների մեջ նախաձեռնությունը, մրցակցությունը և արտահայտվելու ազատությունը,
(ե) ապահովել զբաղվածության պաշտպանությանը և դրանից բխող իրավունքներին վերաբերող օրենսդրական դրույթների իրականացումը և պահպանումը,
(զ) ապահովել կրոնական ազատությունների և կրոնական համայնքների իրավական կարգավիճակի մասին թիվ 489/2006 օրենքի, հռոմեական ուղղափառ եկեղեցու կանոնադրության և ռումինական ուղղափառ եկեղեցու սուրբ կանոնագրքի դրույթների լիակատար կիրառումը,
(է) բանակցություն վարել գերագույն եկեղեցական թեմի և մետրոպոլիսի հետ կնքվող համաձայնագրերի և աշխատանքային պայմանագրերի պայմանների շուրջ, որպեսզի դրանք հստակորեն նախատեսեն հոգևորականների և աշխարհիկների բոլոր իրավունքները և պարտականությունները,
(ը) ապահովել իր նախագահի և ներկայացուցիչների պաշտպանությունը պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո,
(թ) ապահովել, որ այն ներկայացված լինի բոլոր մակարդակներում և որոշում կայացնող բոլոր մարմինների մոտ` համաձայն գործող օրենսդրական դրույթների,
(ժ) կիրառել ստորագրահավաքներ, ցույցեր և գործադուլներ` որպես իր անդամների շահերի արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության միջոցներ,
(ի) սկսել դատական գործ յուրաքանչյուր անձի կամ կազմակերպության դեմ, որոնք խախտում են աշխատանքային օրենսդրությունը, արհմիությունների մասին օրենքները, մետրոպոլիսի շրջանակում ստորագրված կոլեկտիվ պայմանագրի կամ աշխատանքային պայմանագրերի դրույթները, եթե համոզվի, որ տվյալ վեճերն անհնար է լուծել բանակցությունների միջոցով,
(լ) ապահովել վարձատրությանը և կյանքի պատշաճ պայմաններին վերաբերող օրենսդրական դրույթների իրականացումը և պահպանումը,
(խ) ձգտել ապահովել, որ հոգևորականներն ու աշխարհիկները իրականացնեն այն բոլոր իրավունքները, որոնցից օգտվում են հասարակության այդ սեկտորները:
(ծ) ստեղծել փոխօգնության հիմնադրամներ,
(o) ստեղծել և թողարկել հրատարակություններ, որոնք տեղեկատվություն են ապահովում իր անդամների համար և պաշտպանում նրանց շահերը,
(կ) հիմնել արհմիության ոլորտի մշակութային, կրթական և հետազոտական կազմակերպություններ, ինչպես նաև սոցիալական և սոցիալ-տնտեսական հաստատությունները` համապատասխան օրենսդրական դրույթների և իր անդամների շահերին համապատասխան,
(հ) հայթայթել ֆինանսական միջոցներ իր անդամներին աջակցելու համար,
(ձ) կազմակերպել և աջակցել կրոնական գործունեությունը,
(ղ) կատարել առաջարկություններ տեղական եկեղեցական մարմինների ընտրությունների համար և իր անդամներից առաջարկել քահանա մասնակցելու հռոմեական ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդին,
(ճ) խնդրել գերագույն եկեղեցական թեմին քահանաների ժողովին ներկայացնել զեկույց իր եկամուտների և ծախսերի վերաբերյալ և
(մ) խնդրել գերագույն եկեղեցական թեմի խորհրդին եռամսյակը կամ տարին մեկ անգամ ծանուցել իրենց նշանակումների, բյուջետային միջոցների փոխանցման և հատկացման հետ կապված ցանկացած որոշումներին՚:
11. Համաձայն Արհմիությունների մասն ակտի (Օրենք թիվ 54/2003)` արհմիության ընտրված նախագահը դիմեց Քրայովայի առաջին ատյանի դատարան իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու և արհմիությունների գրանցամատյանում գրանցվելու նպատակով` բերելով փաստարկ, որ գրանցման դիմումը համապատասխանում էր Արհմիությունների մասին ակտին (Օրենք թիվ 54/2003) և որ արհմիությունների ձևավորումը Կրոնական ազատությունների մասին ակտով (Օրենք թիվ 489/2006):
12. Գլխավոր դատախազի գրասենյակը, որը դատավարության ժամանակ ներկայացնում էր Պետությանը, աջակցում էր դիմումի գրանցումը` փաստարկելով, որ հոգևորական և աշխարհիկ աշխատողներից բաղկացած արհմիության ստեղծումը չէր հակասում օրենքի որևէ դրույթի: Այն ավելացրեց, որ արհմիության անդամները աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակիցներ էին, նրանք, ինչպես մյուս աշխատակիցները, իրավունք ունեին միավորվել արհմիության մեջ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով:
13. Քրայովայի գերագույն եպիսկոպոսական թեմը, որը միջամտում էր դատավարությանը, որպես երրորդ կողմ, հաստատեց, որ արհմիության անդամները գերագույն եպիսկոպոսական թեմի աշխատակիցներ էին, սակայն վիճարկեց, որ արհմիության ստեղծումը արհմիության ստեղծումն առանց արքեպիսկոպոսի համաձայնության և օրհնության (ՙթույլտվության՚), արգելված էր հռոմեական ուղղափառ եկեղեցու կանոնակարգով, որ հաստատվել էր Կառավարության թիվ 53/2008 որոշմամբ: Այն ավելացրեց, որ կանոնակարգը արգելում էր քահանաներին, առանց արքեպիսկոպոսի նախնական գրավոր թույլտվության, մասնակցելու դատավարություններին քաղաքացիական դատարաններում, նույնիսկ այն դեպքերում, երբ գոյություն ուներ անձնական վեճ: Շեշտելով, որ քահանաները նախագահում են ծխական ժողովներում և կառավարման մարմիններում` գերագույն եպիսկոպոսական թեմը փաստարկեց, որ այդպիսով, նրանք չէին կարող կազմել արհմիություն, քանի որ թիվ 54/2003 օրենքն արգելում էր ղեկավար գործառույթներ իրականացնող յուրաքանչյուր անձի կազմել արհմիություն և, վերջապես, ներկայացրեց արհմիության 8 անդամների գրավոր հայտարարությունն առ այն, որ նրանք այլևս չէին ցանկանում լինել արհմիության կազմում:
14. Նշելով, որ գրանցման մասին դիմումը բավարարում էր թիվ 54/2003 օրենքի ֆորմալ պահանջները` դատարանը որոշեց, որ գանգատը պետք է քննվեր օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներ, Աշխատանքային օրենսգրքի, 39-րդ հոդվածի, Սահմանադրության 40-րդ հոդվածի, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի լույսի ներքո:
15. 2008փ մայիսի 22-ի վճռի համաձայն` դատարանը հավանություն տվեց արհմիության գանգատին և հրաման արձակեց գրանցել արհմիության գրանցամատյանում` այդպիսով նրան շնորհելով իրավաբանական անձանց կարգավիճակ:
16. Ստորև ներկայացվում է վճռի համապատասխան հատվածները.
ՙԵրրորդ կողմը փաստարկում է, որ արհմիություն կազմելու մասին դիմումը խախտում է կրոնական ազատության մասին հատուկ օրենսդրությունը և կրոնական համայնքների իրավական կարգավիճակը, ինչպես նաև, Հռոմեական ուղղափառ եկեղեցու կանոնակարգը, քանի որ բացակայում է արքեպիսկոպոսի օրհնությունը կամ դատավարությանը մասնակցելու որևէ գրավոր թույլտվություն (մի պահանջ, որը վերաբերում է նույնիսկ անձնական վեճերին):
Հաշվի առնելով եկեղեցու կանոնակարգի դրույթները և Կրոնական ազատության մասին ակտը (Օրենք 489/2006)` դատարանը չեղյալ հայտարարեց երրորդ կողմի փաստարկները` գտնելով, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառներով.
Դատարանը նշեց, որ, համաձայն 489/2006 օրենքի 5(4) մասի` կրոնական համայնքները միավորումները և խմբերը պետք է հետևեն Սահմանադրությանը և նրանց գործողությունները չպետք է սպառնան ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, հանրային առողջությանն ու բարոյականությանը կամ հիմնարար իրավունքներին և ազատություններին:
Դատարանը նաև նշեց, որ կառավարության թիվ 53/2008 որոշմամբ հաստատված եկեղեցու կանոնագիրքը հստակորեն հոգևորական և աշխարհիկ աշխատակազմին չէր արգելում աշխատանքային օրենսգրքի համաձայն արհմիություններ կազմել: Երրորդ կողմը, որը փաստարկում էր, թե արհմիություն կազմելու իրավունքը ենթակա էր արքեպիսկոպոսի օրհնությանը, չէր վիճարկում, որ արհմիության հիմնադիր անդամները պայմանագրային աշխատողներ էին:
Երրորդ կողմի փաստարկները ենթարկվել էին վերլուծության Կրոնական ազատության մասին ակտի 7-րդ և 10-րդ հոդվածների լույսի ներքո, որը ընդունում էր, հռոմեական ուղղափառ եկեղեցու կարևոր դերը և նրա կազմակերպչական և գործառնական ինքնավարությունը և հիմնվելով Ակտի 1(2) բաժնի վրա, որը նախատեսում էր, որ ՙորևէ մեկի համար խոչընդոտ չպետք է ստեղծվի արտահայտելու իր կրոնական կարծիքը կամ հավատը և որևէ մեկին չպետք է հարկադրվի անելու այդ` հակառակ իր համոզմունքների՚ և որ ՙորևէ մեկը չպետք է տուժի խտրականությունից կամ հետապնդումից կամ ստորադասվի իր դավանանքի, որևէ կրոնական հավատին, խմբին կամ միավորմանը անդամակցելու կամ չանդամակցելու կամ օրենքի համաձայն կրոնական ազատության իրավունքն իրականացնելու պատճառով՚:
Քանի որ հոգևորականներն ու աշխարհիկները ճանաչվել են որպես աշխատողներ, նրանք ունեն արհմիություններ կազմելու կանոնադրական իրավունք: Այս իրավունքը չպետք է ենթարկվի որևէ սահմանափակման, որը հիմնված կլինի կրոնական պատկանելիության և հիերարխիայի նախնական համաձայնության վրա:
Դատարանի կարծիքով, կանոնագրքով սահմանված հիերարխիկ ստորադասության և ենթակայության սկզբունքը չի կարելի օգտագործել որպես արհմիություններ կազմելու իրավունքը սահմանափակելու հիմք, այս ոլորտում միակ թույլատրելի սահմանափակումը պետք է սահմանվի օրենքով անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ազգային անվտանգության, հանրության ապահովության, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջապահության ու բարոյականության պահպանման, այլոց իրավունքների և ազատությունների պահպանության:
Երրորդ կողմի փաստարկը, որը դիմողները ձեռք չէին բերել քաղաքացիական դատարանում դատավարությանը մասնակցելու թույլտվություն, նույնպես չի ընդունվում, քանի որ Սահմանադրության 21-րդ հոդվածը սահմանում է. ՙՅուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա դիմելու դատարաններ իր իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի պաշտպանության համար: Այդ իրավունքների իրականացումը չպետք է սահմանափակվի որևէ օրենքով՚:
Արհմիությունների հիմնումը անհրաժեշտաբար չի նշանակում հռոմեական ուղղափառ եկեղեցում մեջ եկեղեցու հիերարխիան և կանոնները չհարգող այլախոհ տարրի առկայություն, ընդհակառակը, այն հավանական է, որ կնպաստի գործատու-աշխատող երկխոսությանը աշխատանքային պայմանագրերը բանակցման, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերի, աշխատավարձի սահմանման, աշխատավայրում առողջության և անվտանգության պահպանման, վերապատրաստման, բժշկական ապահովագրության ներկայացուցիչներ ընտրելու և որոշում կայացնող մարմիններում ընտրվելու հնարավորության հետ կապված հարցերում` պատշաճորեն հաշվի առնելով եկեղեցու առանձնահատկությունները և նրա կրոնական, հոգևոր, մշակութային, կրթական, սոցիալական և բարեգործական նպատակը:
Հաշվի առնելով վերոնշյալը, համաձայն 54/2003 օրենքի 15-րդ կետի, դատարանը հավանություն է տալիս գանգատին, չեղյալ է հայտարարում երրորդ կողմի առարկությունը, արհմիությանը շնորհում է իրավաբանական անձի կարգավիճակ և թույլատրում է նրա գրանցումը գրանցամատյանում՚:
17. Գերագույն եպիսկոպոսական թեմը վիճարկեց այս վճիռը` փաստարկելով, որ ներպետական և միջազգային իրավունքը, որի վրա հիմնված էր վճիռը, կիրառելի չէր այս գործի համար: Հենվելով Սահմանադրության 29-րդ հոդվածի վրա, որը կրոնական համայնքների համար երաշխավորում թ կրոնական ազատություն և ինքնավարություն` այն փաստարկում էր, որ կրոնական ազատության սկզբունքը չէր կարող ստորադասվել միավորումների ազատության` ներառյալ կազմակերպելու իրավունքի, սահմանադրական սկզբունքին:
18. Այն փաստարկեց, որ եկեղեցու կառույցի ներսում հոգևորականության համար արհմիության տիպի կառույցի հայտնվելը լրջորեն կվտանգեր կրոնական համայնքների իրենց իս ավանդույթների համաձայն կազմակերպվելու ազատությանը: Առաջին ատյանի դատարանը, ի դեմս քահանաների արհմիության, նոր հաստատություն էր ավելացրել գոյություն ունեցող եկեղեցական հաստատությանը` դրանով վտանգելով Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական համայնքների ինքնավարությունը:
19. Գերագույն եպիսկոպոսական թեմը նաև քննադատեց դիմող արհմիության ներկայացրած նպատակները` փաստարկելով, որ դրանք հակասում էին ՙաշխատանքի նկարագրությամբ՚ սահմանված պարտականություններին, որոնք ընդունվել են քահանաների կողմից ՙհավատի երդմնակալության՚ ուժով: Այն շեշտեց, որ ձեռնադրվելուց հետո բոլոր քահանաները հանձն էին առել ենթարկվել եկեղեցու կանոնակարգի բոլոր դրույթներին, եկեղեցու կարգապահական և դատական մարմինների կանոնների ընթացակարգերին և հռոմեական ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի, տեղական եկեղեցական ժողովների և ծխական խորհուրդների որոշումներին:
20. 2008թ հունիսին 8-ին Սուրբ սինոդը հայտարարեց, որ երկրի տարբեր մասերում արհմիություններ ստեղծելու քահանաների նախաձեռնությունը օրենքի, եկեղեցական կանոնների և կանոնակարգի խախտում էր:
21. 2008թ հուլիսի 11-ի վերջնական վճիռով Դոլջի շրջանային դատարանը հավանություն տվեց բողոքին և չեղյալ հայտարարեց արհմիության գրանցումը:
22. Դատավճռի համապատասխան հատվածում նշվում է.
ՙՀռոմեական ուղղափառ եկեղեցին կազմակերպվում և գործում է Կառավարության թիվ 53/2008 որոշման վրա հիմնված իր կանոնակարգի հիման վրա Կանոնակարգն արգելում է քահանաներին` կազմելու միավորումներ, հիմնադրամներ կամ ցանկացած տիպի այլ կազմակերպություններ և հետևաբար, արհմիություններ: Արգելքը նախատեսված է` ապահովելու հռոմեական ուղղափառ եկեղեցու իրավունքներն ու ազատությունները` թույլ տալով նրան պահպանելու ուղղափառ ավանդույթները և նրա հիմնարար սկզբունքները:
Թիվ 54/2003 օրենքի 6(2) բաժնի ուժով, ներքին կանոնակարգերը չպետք է պարունակել այնպիսի դրույթներ, որոնք հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին:
Արհմիության հիմնումը կհանգեցներ խորհրդակցական մարմինների ստեղծմանը, որը կհանգեցնի կանոնադրական փոփոխության կամ կստիպի աշխատել նոր մարմնի հետ (արհմիության)` որը սահմանափակված չէ եկեղեցու ավանդույթներով և խորհրդակցություններն ու որոշումների կայացումը կանոնակարգող կանոնական օրենքներով:
Կրոնական համայնքներ կազմակերպելու ազատությունը ճանաչված է Սահմանադրությամբ և կրոնական ազատությունների ու կրոնական խմբերի կարգավիճակի մասին թիվ 489/2006 օրենքով: Յուրաքանչյուր դավանանք մշակում է իր կանոնակարգերը, որոնք կարգավորում են ներքին կազմակերպական հարցերը, կազմակերպության անդամների իրավունքները և պարտականությունները, կազմակերպության որոշումների կայացման և կարգապահական մարմինների գործունեության ընթացակարգերը:
Համաձայն [ուղղափառ եկեղեցու կանոնակարգի] հոդված 14-ի, Սուրբ սինոդը որոշումներ է ընդունում հռոմեական ուղղափառ եկեղեցու կողից կազմված և կառավարվող ազգային, հոգևորական միավորումների և հիմնադրամների հիմնադրման, գործունեության կամ լուծարման վերաբերյալ, այն հաստատում կամ մերժում է հոգևորական միավորումների կամ հիմնադրամների հիմնադրումը, գործունեությունը կամ լուծարումը, որոնք ունեն իրենց կառավարման մարմինները և գործում են հռոմեական ուղղափառ պատրիարքարանի տարածքային ստորաբաժանումներում:
Արհմիություններին վկայակոչող վերոնշյալ դրույթներից հետևում է, որ միավորումներն ու հիմնադրամները բնույթով պետք է լինեն հոգևոր և ազգային:
Ուղղափառ եկեղեցու կանոնակարգի 50-րդ հոդվածի (ե) կետը սահմանում է, որ հոգևորականները չեն կարող ներկայացնել իրենց ծխերը դատավարության ժամանակ` առանց եպիսկոպոսի նախնական համաձայնության: Նմանապես, հաշվի առնելով հնազանդության երդումը, որ ձեռնադրումից հետո տալիս են եպիսկոպոսին, հոգևորականները չեն կարող մասնակցել անձնական հարցերով զբաղվող դատավարություններին` առանց եպիսկոպոսի գրավոր թույլտվության:
Թիվ 54/2003 օրենքը սահմանում է, որ կառավարման կամ հանրային լիազորություններ իրականացնող, դատական, զինվորական, ոստիականական գործառույթներ կատարող և հատուկ ուժերում ներգրավված անձինք չեն կարող ստեղծել արհմիություններ:
Ներկա գործում կանոնակարգը սահմանում է ուղղափառ եկեղեցու ստորաբաժանում հանդիսացող ծուխը` որպես ուղղափառ քրիստոնյաների համայնք, բաղկացած հոգևորականներից և աշխարհիկներից, որը ստեղծված է հատուկ աշխարհագրական տարածքում` թեմի հոգևորական, իրավական, վարչական և տնտեսական լիազորության ներքո և ղեկավարվում է քահանայի կողմից:
Քահանաների ցանկի ուսումնասիրությունը այս գործում, բացահայտում է, որ նրանք հանդիսանում են իրենց ծխական ժողովների և խորհուրդների նախագահները: Քանի որ նրանք իրականացնում են կառավարչական գործառույթներ և ստանում թոշակ դրա համար, համաձայն վերոնշյալ դրութների, նրանք չեն կարող ստեղծել արհմիություններ:
Հաշվի առնելով վերոնշյալը` դատարանը հավանություն տվեց բողոքին, չեղյալ համարեց վճիռը և մերժեց արհմիության գրանցման դիմումը՚:
23. 2008թ սեպտեմբերի 29-ին դիմողների կողմից արհմիություն ստեղծելու փորձը քննարկվեց Օլտենիայի մետրոպոլիսի սինոդում: Սինոդը որոշեց, որ, եթե միության անդամները դատարան հայց ներկայացնեն, ապա նրանք պետք է պատժվեն և ներկայացվեն կարգապահական մարմիններին: Որպես արդյունք, նշված անդամները կանչվեցին գերագույն եպիսկոպոսական թե, որտեղ, նրանց մի մասը հայտարարություն ստորագրեց, որ, այլևս չի ցանկանում հետամուտ լինել դիմումին:
24. 2010թ հունիսի 21-ի ռումինական ուղղափառ պատրիարքարանը հիշեցրեց գերագույն եպիսկոպոսական թեմին, որ քահանաներին արգելվում էր դիմել տեղական և միջազգային դատարաններ` առանց իրենց վերադասի համաձայնության և խնդրեց տվյալ քահանաներից պահանջել գրավոր հայտարարություն առ այն, որ նրան այլևս չեն ցանկանում հետամուտ լինել դիմումին, իսկ հրաժարվելու դեպքում կներկայացվեն համապատասխան կարգապահական մարմիններին: Քահանաներից ոմանք, չնայած ստորագրել էին հայտարարությունները, Դատարանին տեղեկացրեցին, որ նրանք մտադիր են հետամուտ լինել արհմիության անունից ներկայացված դիմումին:
25. 2010թ ապրիլի 19-ին դիմող արհմիության անդամներ հանդիսացող երեք քահանաներ հինգ այլ անձանց հետ միասին ստեղծեցին Ապոստոլիա կոչվող մի միավորում: Միավորումը հավանության արժանացավ Քրայովայի արքեպիսկոպոսի կողմից, ով գրասենյակային տարածք հատկացրեց միավորմանը: Դա գրանցվեց Քրայովայի առաջին ատյանի դատարանում 2010թ հունիսի 8-ին:
26. Միավորումը, ինչպես սահմանվում է միավորման հոդվածներում, նպատակ ունի. կրթել մարդկանց ուղղափառ բարոյականության ոգով, խթանել համախմբվածության զգացում հոգևորականների և հավատացյալների միջև, գումարներ հայթայթել հավատն ու ավանդույթները պաշտպանող փաստաթղթերի հրատրակման համար, կազմակերպել և աջակցել մշակութային, կրոնական և սոցիալական միջոցառումներ, հայտել դիրքորոշում այն միջոցառումների, նախաձեռնությունների և դրսևորումների նկատմամբ, որոնք վարկաբեկում են քրիստոնեական բարոյականությունը, ուղղափառ հավատը, ազգային ինքնությունն ու ավանդույթները և օգտագործել իրավական բոլոր միջոցները հրապարակելու իր այն որոշումները, որոնք վերաբերում էին հովվական, սոցիալական և մասնագիտական շահերին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ներպետական օրենսդրությունը և պրակտիկան
1. Սահմանադրություն
27. Սահմանադրության համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Հոդված 29
ՙՄտքի և կարծիքի ազատությունը և կրոնի ազատությունը չպետք է չպետք է սահմանափակվի որևէ ձևով: Որևէ մեկին չպետք է ստիպել ընդունել որևէ կարծիք կամ կրոն հակառակ իր համոզմունքի:
Երաշխավորվում է խղճի ազատությունը: Այն պետք է դրսևորվի հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ոգով:
Կրոնական դավանանքները պետք է լինեն ազատ և կրոնական համայնքները պետք է կազմակերպվեն համաձայն իրենց կանոնակարգերի, որոնք պետք է համապատասխանեն օրենքի պահանջներն:
Կրոնական թշնամության բոլոր ձևերը, միջոցները գործողությունները պետք է արգելվեն կրոնական դավանանքների միջև փոխհարաբերություններում:
Կրոնական համայնքները պետք է օգտվեն ինքնավարությունից պետության հետ հարաբերություներում և պետք է ստանան պետական աջակցություն` ներառյալ հարմարությունների ապահովում բանակում, հիվանդանոցում, բանտերում, ապաստարաններում և որբանոցներում կրոնական աջակցություն առաջարկելու նպատակով՚:
Հոդված 40
ՙՔաղաքացիները կարող են ազատորեն միավորվել` կազմելու քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, աշխատողների կազմակերպություններ և միավորման այլ ձևեր՚:
Հոդված 41
ՙԱշխատանքի իրավունքը չպետք է սահմանափակվի: Յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր մասնագիտությունը, արհեստը, աշխատանքը և աշխատատեղը
Աշխատողներն իրավունք ունեն սոցիալական պաշտպանվածության միջոցառումների: Դրանք վերաբերում են աշխատակիցների առողջապահությանը և անվտանգությանը, կանանց և երիտասարդների աշխատանքային պայմաններին, նվազագույն համախառն ազգային աշխատավարձի սահմանմանը, շաբաթական հանգստին, տարեկան վճարովի արձակուրդին, վերապատրաստմանը և օրենքով սահմանված այլ իրավիճակներին:
Բնականոն միջին աշխատանքային օրվա տևողությունը ութ ժամ է:
Հավասար աշխատանքի դեպքում, կանայք պետք ստանան տղամարդկանց հավասար աշխատավարձ:
Պետք է երաշխավորվեն կոլեկտիվ աշխատանքային սակարկումները և կոլեկտիվ համաձայնագրերը՚:
2. Արհմիությունների մասին ակտը
28. Տվյալ պահին գործող Արհմիությունների մասին ակտը (Օրենք թիվ 54/2003) փոխարինվեց Սոցիալական երկխոսության մասին ակտով (Օրենք թիվ 62/2011), որը ներառել արհմիությունների ազատության մասին նախորդ դրույթները: Մասնավորապես.
Բաժին 2
ՙԱշխատանքային պայմանագրի հիման վրա պարտականություններ կատարող յուրաքանչյուր ոք, ներառյալ պետական պաշտոնյաները, պետք է իրավունք ունենան կազմելու արհմիություններ կամ միանալու դրանց:
Արհմիության հիմնադրումը պահանջում է, միևնույն մասնագիտության կամ միևնույն գործունեության ոլորտի նվազագույնը տասնհինգ անդամների ներգրավվածություն:
Որևէ մեկը չպետք է հարկադրվի միանալ, չմիանալ կամ հեռանալ արհմիությունից՚:
Բաժին 3
ՙԱյն անձինք, ովքեր իրականացնում են կառավարման գործառույթներ կամ հանրային իշխանության, դատական, ռազմական, ոստիկանական գործառույթներ, չեն կարող հիմնել ահրհմիություններ՚:
Բաժին 6(2)
ՙՆերքին կանոնակարգերը չեն կարող պարունակել որևէ դրույթ, որը խախտում է Սահմանադրությունը և օրենքները՚:
Բաժին 14
ՙՈրպեսզի արհմիությունը ձեռք բերի իրավական անձի կարգավիճակ, նրա հիմնադիր անդամների ներկայացուցիչը գրանցման դիմում ներկայացնի առաջին ատյանի դատարան, որի իրավազորության տակ է գտնվում նրա գրանցված գրասենյակը:
Արհմիության ներկայացուցչի կողմից հաստատված երկու հետևյալ փաստաթղթերը պետք է կցվեն գրանցման դիմումին
(ա) արհմիության հիմնադիր ժողովի արձանագրությունները՝ ստորագրված առնվազն տասնհինգ անդամների կողմից,
(բ) արհմիության կանոնադրությունը
(գ) արհմիության կառավարման անդամների ցանկը ...
(դ) ներկայացուցչի լիազորագրի ձևը ...՚:
Բաժին 15
ՙԻրավասու առաջին ատյանի դատարանը հինգօրյա ժամկետում պետք է քննի գրանցման դիմումը՝ ստուգելու, թե արդյոք.
(ա) վերոնշյալ 14-րդ բաժնում վկայակոչված փաստաթղթերը կցված են, թե՝ ոչ:
(բ) արհմիության հիմնադիր ժողովի արձանագրությունները և դրա կանոնադրությունը համապատասխանում են գործող օրենսդրական դրույթներին:
Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ գրանցման օրենսդրական պահանջները չեն բավարարվել, դատարանի նախագահը արհմիության ներկայացուցչին պետք է կանչի անհատական հանդիպման և խնդրում նրան գրավոր շտկել իրավիճակը յոթ օրվա ընթացքում:
Հիմնավոր վճռով առաջին ատյանի դատարանը պետք է հավանություն տա կամ մերժի գրանցման դիմումը:
Վճիռը պետք է փոխանցվի արհմիության ներկայացուցչին արձակվելուց հետո հինգ օրվա ընթացքում՚:
Բաժին 16
ՙԱռաջին ատյանի դատարանի վճռի դեմ պետք է բողոքարկման հնարավորություններ՚:
Դիմում 27
ՙԻրենց նպատակին հասնելու համար արհմիությունները պետք է իրավունք ունենան կիրառելու գործողությունների տարբեր միջոցներ, ինչպիսիք են՝ բանակցությունները, միջնորդությունը, արբիտրաժը, հաշտարար պրոցեդուրան, ստորագրահավաքը, ցույցերը և գործադուլները՝ համաձայն իրենց կանոնադրության և օրենքով պահանջվող պայմանների՚:
Բաժին 28
ՙԱրհմիությունները ներպետական դատարաններում և հանրային այլ իշխանությունների մոտ պետք է պահպանեն իրենց անդամների իրավունքները աշխատանքային օրենսգրքի, կոլեկտիվ պայմանագրերի և աշխատանքային պայմանագրերի համաձայն...
Այս արտոնությունը իրականացնելիս [նրանք] պետք է իրավունք ունենան կատարել օրենքով սահմանված ցանկացած գործողություն, ներառյալ` իր անդամների անունից դատարան դիմելը՝ առանց պահանջելու հստակ ցուցումներ դրանց համար ... ՚:
Բաժին 29
ՙԱրհմիությունները կարող են առաջարկներ ներկայացնել լիազոր մարմիններին կազմակերպվելու իրավունքին առնչվող ոլորտները կարգավորող նորմերի վերաբերյալ՚:
Բաժին 30
ՙԳործատուները պետք է հրավիրեն պատվիրակներ արհմիությունների ներկայացուցիչներից մասնակցելու խորհրդի նիստերին, երբ քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են մասնագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարզական շահերին:
Իր անդամների մասնագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարզական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով արհմիությունները գործատուից պետք է ստանան տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ համաձայնագրերի բանակցությունների կամ, որտեղ դա նպատակահարմար է, ճյուղային համաձայնագրերի կնքման համար, ինչպես նաև տեղեկատվություն, որը վերաբերում է աշխատանքային պայմանների, աշխատավայրի անվտանգության և սոցիալական պաշտպանվախության բարելավմանն համար ստղեծվող և օգտագործվող դրամագլուխներին
Խորոհրդի և նման այլ մարմինների կողմից մասնագիտական, սոցիալական, տնտեսական, մշակութային կամ մարզական շահերի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է գրավոր, ընդունումից հետո քառասունութ ժամվա ընթացքում, փոխանցվեն արհմիություններին՚:
3. Կրոնական ազատության մասին ակտը
29. Կրոնական ազատությունների մասին ակտի համապատասխան դրույթները (Օրենք թիվ 489/2006) սահմանում է.
Բաժին 1
ՙՊետությունը պետք է հարգի և երաշխավորի յուրաքանչյուր անձի մտքի, խղճի և կրոնի ազատությունը պետության տարածքում՝ համաձայն Սահամանադրության և միջազգային պայմանագրերի, որոնց միացել է Ռումինիան: ՚:
Բաժին 5
ՙԿրոնական համայնքների անդամները պետք է ունենան միավորման ձև ընտրելու ազատություն՝ կրոնական համայնք, միավորում կամ խումբ, որտեղ նրանք ցանկանում են կիրառել իրենց հավատը համաձայն ակտի պայմանների և ժամկետների:
Կրոնական համայնքներից, միավորումներից և խմբերից պահանջվում է ուսումնասիրել Սահմանադրությունը և օրենքները և չվտանգել հանրային անվտագությանը, կարգուկանոնին, առողջությանը, բարոյականությանը և հիմնարար իրավունքներին և ազատություններին՚:
Բաժին 8
ՙՃանաչված կրոնական համայնքը պետք է ունենա բարեգործական ընկերության կարգավիճակ: Սահմանադրության և սույն ակտի դրույթների համաձայն՝ նրանք պետք է կազմակերպվեն և գործեն անկախ՝ ըստ իրենց կանոնակարգի՚:
Բաժին 10
ՙՊետությունը, պահանջի դեպքում, պետք է ներդրում ունենա ճանաչված կրոնական համայնքների հոգևորական և աշխարհիկ աշխատակազմի վրաձատրությանը՝ համաձայն յուրաքանչյուր համայնքի հետևորդների թվի և իրական կարիքների՚:
Բաժին 17
ՙՄշակույթի և կրոնական հարցերի նախարարության առաջարկով Կառավարությունը պետք է պետական ճանաչում ունեցող կրոնական համայնքի կարգավիճակ շնորհելու մասին որոշում ընդունի, որոնք իրենց գործունեությամբ, անդամների թվով և կայունությամբ հետաքրքրում են հանրությանը:
Պետությունը պետք է ճանաչի կանոնակարգերն ու կանոնները այն չափով, որ դրանց բովանդակությունը չվնասի հանրության անվտանգությանը, կարգուկանոնին, առողջությանը, բարոյականությանը, հիմնարար իրավունքներին և ազատություններին՚:
Բաժին 23
ՙԿրոնական համայնքները պետք է ընտրեն, նշանակեն, աշխատանքի ընդունեն և աշխատանքից ազատեն աշխատողներին՝ համաձայն իրենց կանոնակարգերի, կանոնական որենքների և նորմերի:
Կրոնական համայնքները կարող են կիրառել կարագապահական պատժամիջոցներ իրենց աշխատողների նկատմամբ՝ համաձայն իրենց կանոնակարգերի, կանոնական որենքների և նորմերի, իրենց ուսմունքների կամ բարոյական սկզբունքների խախտման համար՚:
Բաժին 24
ՙԿրոնական համայնքի անդամները, որոնք ընդրգրկված եմ Պետական ապահովագրական ծրագրում պետք է լինեն Պետական սոցիալական ապահովագրության համակարգի օրենսդրության կարգավորման առարկան՚:
Բաժին 26
ՙՆերքին կարգապահության հարցերը պետք է բացառապես լինեն ներքին կանոնակարգերի կարգավորման առարկա:
Այն փաստը, որ կրոնական համայնքը ունի իր դատական մարմինները, չպետք է խոչընդոտի, որպեսզի նրա անդամները նկատմամբ կիրառվի քրեական օրենսդրությունը՚:
4. Հանրային ֆոնդերի կողմից աշխատողներին վճարվող աշխատավարձի միասնական սանդղակի մասին օրենքը
30. Թիվ 330/2009 օրենքը, որը այնուհետև փոխարինվել է թիվ 284/2010 օրենքով, պարունակում էր դրույթներ հոգևորական և աշխարհիկ աշխատակիցների վարձատրության վերաբեյալ: Այն նախատեսում էր, որ Պետությունը և տեղական իշխանությունները պետք է վճարեին հանրային հաստատություններում աշխատող հոգևորականների ամբողջական աշխատավարձը և ճանաչված կրոնական համայնքների ղեկավարների, ինչպես նաև այդ համայնքների կողմից աշխատանքի ընդունված հոգևորական և աշխարհիկ աշխատակիցների աշխատավարձի մի մասը.
31. Այսպիսով, Պետությունը վճարում է ճանաչված կրոնական համայնքների կողմից աշխատանքի ընդունված հոգևորականներին ամսական թոշակ, որը հավասար է Պետական դպրոցների ուսուցիչների աշխատավարձի 65%-ից 80%-ին:
32. Այսպես ֆինանսավորվում է 16,602 աշխատատեղ, որոնք բաշխված են կրոնական համայնքների միջև՝ կախված նրանց հետևորդների թվից՝ համաձայն բնակչության վերջին մարդահամարի: Վերջին (2011թ) մարդահամարի ժամանակ, Ռումինիայի բնակչության 86%-ը իրենց նույնացնում էին ուղղափառ քրիստոնեաների հետ: Պետական բյուջեն ծածկում է նաև գործատուների կողմից վճարման ենթակա սոցիալական ապահովության վճարները, իրենց կողմից աշխատանքի ընդունված հոգևորականների համար:
33. Աշխարհիկ աշխատակազմը ստանում է ամսեկան նպաստ, որը համարժեք է պետության կողմից տրամադրվող երաշխավորվախ նվազագույն աշխատավարձին: Այս նպաստը և գործատուների կողմից վճարման ենթակա սոցիալական ապահովության վճարները ծածկվում են տեղական իշխանությունների բյուջեների հաշվին: Օրենքը սահմանում է 9,291 աշխատատեղ աշխարհիկ աշխատակազմի համար, որը ինչպես հոգևորականների դեպքում, բաշխված է կրկին հաշվի առնելով բնակչության թիցը (տես վերոնշյալ կետ 32-ը):
34. Քահանաները և աշխարհիկ աշխատակազմը վճարում են սոցիալական ապահովագրության վճարներ՝ հաշվարկված ըստ իրենց աշխատավարձների և օգտվում են դրանից բխող բոլոր իրավունքներից. բժշկական ապահովագրություն, գործազրկության ապահովագրություն և կենսաթոշակային ապահովագրություն: 2010թ նրանց աշխատավարձները կրճատվեցին նույն տոկոսով, ինչպես հանրային ոլորտի աշխատողներինը (25% կրճատում՝ պետական բյուջեն համակշռելու համար):
5. Ռումինական ուղղափառ եկեղեցու ներքին կազմակերպումը և նորմերը
35. Ռումինական ուղղափառ եկեղեցին անկախացել է 1885թ: Այն սերտ հարաբերությունների մեջ է այլ երկրների ուղղափառ եկեղեցիների հետ:
36. Կոմունիստական վարչակարգի ներքո՝ թիվ 177/1949 օրենքը երաշխավորում էր կրոնի ազատությունը, և ռումինական ուղղափառ եկեղեցին շարունակում էր գործել Կրոնի հարցերով նախարարության ենթակայությամբ, որը հաստատեց նրա կոնոնակարգը 1949թ: Եկեղեցու աշխատակազմը վճարվում էր պետբյուջեից՝ համաձայն հանրային ծառայողների համար նախատեսված օրենսդրական դրույթների:
37. Ներկայումս, Ռումինիայի ուղղափառ եկեղեցին ղեկավարվում է իր ուրույն կանոնակարգով՝ համաձյան Կրոնական ազատության մասին ակտի (Օրենք թիվ 489/2006): Եկեղեցին ղեկավարում է Պատրիարքը և ունի Ռումինիայի տարածքում գտնվող վեց մետրոպոլիսներ, որոնք բաղկացած են գերագույն թեներից, թեմերից, և մոտ 13,500 ծխերից և սարկավաագություններից:
38. Բարձրագույն ղեկավար մարմինը Սուրբ սինոդն է: Այն բաղկացած է պատրիարքից և սպասարկող բոլոր եպիսկոպոսներից: Կառավարման կենտրոնական մարմիններ մեջ մտնում են նաև Եկեղեցու ազգային ժողովը, որը ներառում է երեքական ներկայացուցիչները յուրաքանչյուր թեմից կամ եկեղեցական թեմից ու հանդիսանում է կենտրոնական խորհրդակացկան մարմինը և Եկեղեցու ազգային խորհրդից, որը կենտրոնական գործադիիր մարմինն է:
39. Տեղական մակարդակում, ծխերը, որոնք բաղկացած են ուղղափառ հոգևորականներից և համայնքներից, ունեն վարչական և հարկային մարմիններում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ՝ իրենց շահույթ չհետպնդող կամ առևտրային գործունեության նպատակով: Քահանան պատասխանատու է ծխի կառավարման համար: Նա նախագահում է ծխական ժողովում (ծխի անդամներից բաղկացած խորհրդակցական մարմին) ծխական խորհրդում ( խորհրդակցական մարմին):
40. Ռումինական ուղղափառ եկեղեցու ներկա կանոնակարգն ընդունվել է Սուրբ սինոդի կողմից 2007թ նոյեմբերի 28-ին և հաստատվել Կառավարության կողմից 2008թ հունվարի 16-ին: 41. Ստորև ներկայացված կանոնակարգի համապատասխան դրույթները նախատեսում են.
Հոդված 14 w
ՙՍուրբ սինոդը պետք է որոշում ընդունի ազգային, կրոնական միավորումների և հիմնադրամների ստեղծման, կազմակերպման և լուծարման վերաբերյալ: Այն պետք է թույլտվություն (հավանություն) տա կամ մերժի ուղղափառ միավորումների կամ հիմնադրամների ստեղծման, կազմակերպման և լուծարման վերաբերյալ, որոնք գործում են թեմում և ունեն իրենց սեփական կառավարման մարմինները՚:
Հոդված 43
ՙԾուխը հավատացյալնների, հոգևորականների, աշխարհիկների համայնք է կոնկրետ աշխարհագրական տարածքում և ենթակա է թեմի կամ գերագույն թենի կանոնական, օրենսդրական, վարչական և տնտեսական իշխանություններին: Այն ղեկավարվում է եպիսկոպոսի կողմից նշանակված քահանայի կողմից՚:
Հոդված 50
ՙԻր առաքելությունը կատարելիս ..., քահանաներն իրականացնում են հետևյալ պարտականությունները.
(ա) մատուցում են պատարագ կիրակի օրերը, պահքի օրերին կամ շաբաթվա այլ օրերին ..., ուսուցանում են կրոն՝ համաձայն թեմի ուղեցույցների և ապահովում ամենօրյա մուտքը եկեղեցի...,
(բ) Կիրառում են եկեղեցու և պետական մարմինների կողմից հրապարակված կանոնակարգի՝ ծխային մակարդակի համար բոլոր դրույթներն ու նորմերը,
(գ) իրականացնում են ծխի գործունեությանը վերաբերող հիերարխայի և թեմական մարմինների կայացրած որոշումները,
(դ) մշակում և իրականացնում են ծխական մակարդակում կրոնական, սոցիալական, բարեգործական և վարչական գործունեության տարեկան ծրագիրը և տեղեկացնում թեմին և ծխականներին այդ գործունեության վերաբերյալ,
(ե) ներկայացնում են ծուխը դատավարությունների ժամանակ և իշխանությունների կամ երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ ունենանլով եպիսկոպոսի նախնական համաձայնությունը, իրենց օծման ժամանակ ընդունած հնազանդության երդման ուժով հոգևորականներն ու տիրացուները չեն կարող մասնակցել անձնական հարցերին վերաբերող դատավարություններին՝ առանց եպիսկոպոսի գրավոր թույլտվության,
(զ) հրավիրում են ծխական ժողով, խորհուրդ և կոմիտե և նախագահում այնտեղ,
(է) իրականացնում են ծխական ժողովի և խորհրդի կայացրած որոշումներ,
(ը) վարում է ծխամատյանը,
(թ) վարում է կնունքների, ամուսնությունների և մահացածների մատյանը ... ,
(ժ) կառավարում է ծխական գույքը՝ համաձայն ծխական ժողովի և խորհրդի կայացրած որոշումների և վերահսկում է ծխի տարածքում հիմնված մշակութային և սոցիալական հաստատությունների ևեկեղեցական հիմնադրամների գույքի կառավարումը,
(ի) մշակում է ծխական գույքի ցանկը և իրականացնում է գույքագրում ... ՚:
Հոդված 52
ՙՔահանաները և եկեղեցու մյուս աշխատակիցները ունեն իրավունքներ և պարտականությունները, որոնք սահմանված են Սուրբ օրենքներով, կանոնագրքով, եկեղեցական նորմերով և գերագույն թեմերի որոշումներով՚:
Հոդված 88
ՙԵպիսկոպոսը ... պետք է թույլ տա հոգևորական, և աշխարհիկ աշխատակազմի նշանակումը, տեղափոխումը և հեռացացումը տարբեր ծխերում... Նա պետք է ապահովի հոգևորական և աշխարհիկ աշխատակազմի կողմից կարգապահության պահպանումը կա’մ անմիջապես, կա’մ եկեղեցական մարմինների միջոցով՚:
Հոդված 123, կետ 7, 8 և 9
ՙՀոգևորականության անդամները ծառայում են թեմին իրենց կողմից կամավոր ստանձնած առաքելության և հանդիսավոր հրապարակային ուխտի ուժով, որը նրանք բարձրաձայն ընթերցել և որի տակ ստորագրել են նախքան օծվելը: Նախքան իրենց հովվական առաքելության ստանձնումը՝ նրանք երպիսկոպոսից պետք է ստանան իրենց իրավունքներն ու պարտականությունները սահմանող որոշումները:
Առանց եպիսկոպոսի թույլտվության՝ որևէ քահանա, սարկավագ կամ տիրացու չի կարող կազմել որևէ միավորում, հիմնադրամ կամ այլ կազմակերպություն, անդամակցել դրանց կամ մասնակցել դրանց գործունեությանը:
Քահանայի, սարկավագի կամ տիրացուի կարգավիճակը անհապատասխան է տնտեսակա, ֆինանսական կամ առևտրային և անձնական այլ բնույթի գործունեության ծավալմանը, որը անհարիր է ուղղափառ քրիստոնեական բարոյականությանը և եկեղեցու շահերին՚:
Հոդված 148
ՙՀետևյալ եկեցական մարմինները պետք է իրավազորություն ունենան ուսմունքի, բարոյականության, սկզբունքների և կարգապահության հարցերում՝ կապված ծառայող և պաշտոնաթող հոգևորականների, քահանաների և սարկավագների նկատմամբ.
(Ա) [Ընդհանուր հարցեր].
(ա) ծխական կարգապահական ժողով,
(բ) թեմական կամ գերագույն թեմական ժողով,
(Բ) [Աշխատակազմի անդամների կողմից հեռացման հետ կապված ներկայացված] բողոքի դեպքում, Մետրոպոլիսի ժողով՝ պայմանով, որ դիմումն ընդունելի է համարվել Մետրոպոլիս սինոդի և Սուրբ սինոդի կողմից՚:
Հոդված 150
ՙԾխական կարգապահական ժողովը գործում է որպես կարգապահական դատարան ... և որպես եկեղեցու աշխատակիցների կամ քահանայի և համայնքի միջև ծագած վեճերի կարգավորման միջնորդ մարմին:
Եթե կողմերը չեն ընդունում կայացված որոշումը, գործը պետք է ուղղվի թեմական ժողով, որի որոշումը պետք է լինի վերջնական՚:
Հոդված 156
ՙՕրենքի համաձայն կրոնական համայնքների ինքնավարության ուժով՝ ներքին կարգապահական հարցերը պետք է կարգավորվեն եկեղեցու դատական մարմինների կողմից: Նրանց որոշումները ենթակա չեն բողոքարկման քաղաքացիական դատարաններում՚:
42. 2004թ ընթացում Քրայովայի գերագույն արքեպիսկոպասական թեմի քահանաները արքեպիսկոպասական թեմի հետ ստորագրեցին աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով: Պայմանագրերը սահմանեցին կողմերի ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները և նշեցին քահանաների աշխատավայրը, պաշտոնները, աշխատաժամերը, տարեկան արձակուրդները և ամսական աշխատավարձը: Պայմանագրին կցված աշխատանքի նկարագրությունը ներառում էր հետևյալ պարտականությունները քահանաների համար.
ՙԱռաջարկել հոգևոր ուղենիշները ծխականներին՝ համաձայն եկեղեցական նորմեր,
Մատուցել պատարագ յուրաքանչյուր կիրակի և պահքի օրը, այցելել ծխականներին և ստեղծել օթյակ ծխում,
Կառավարել ծխական գույքը և եկեղեցու մշակութային հաստատությունների ու հիմնադրամների գույքը,
Գույքագրել ծխի գույքը, կառավարել ֆինանսները և հաշիվները, վարել ծխի եկամուտները և ծախսերը, ապահովել դրանց մատչելիությունը գերագույն թեմի տեսչության համար ֆինանսական ստուգումների և աուդիտի ժամանակ,
Ձեռք բերել արարողությունների պարագաներ գերագույն թեմից վաճառքի համար,
Ապահովել գերագույն թեմին վճարման ենթակա ֆինանսական միջոցների արագ վճարումը,
Ձեռնպահ մնալ մասնակցելուց դատավարություններն՝ առանց գերագույն թեմի համաձայնության՝ անկախ այն բանից, թե վեճը վերաբերում է ծխին, թե անձական հարցերին,
Ներկայացնել ծուխը երրորդ անձանց հետ հարաբերություններում վեճերի դեպքում,
Ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հարիր չեն քահանային կարգավիճակին,
Պահպանել եկեղեցու կանոնակարգի բոլոր դրույթները, այլ եկեղեցական գործիքները և օծման ընթացքում տրված երդումը:
Վերոնշյալ պարտականությունների ցանկացած խախտում հանգեցնելու է դատաքննության եկեղեցու կարգապահական մարմինների առջև՝ որոնք կարող են, որոնք կարող են ներառել տուգանքներ ընդհուպ կամ ներառյալ հեռացումը՚:
43. 2011թ մայիսի 17-ին ի պատասխան եկեղեցու կողմից արված հարցմանը Աշխատանքի հարցերով նախարարությունը պատրիարքին տեղեկացրեց, որ մանրամասն ուսումնասիրելով համապատասխան օրենսդրությունը, նախարարության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Աշխատանքային օրենսգիրքը կիրառելի չէր ռումինական ուղղփառ եկեղեցու և նրա անդամ հոգևորականների հաշխատանքային հարաբերությունների համար և արդյունքում, եկեղեցին պարտավոր չէ աշխատանքային պայմանագրեր ստորագրել նրանց հետ:
44. Հետևաբար, 2011թ նոյեմբերից արքեպիսկոպոսի դրդմամբ տվյալ աշխատանքային պայմանագրերը փոխարինվել են նրա կողմից նշանակման որոշումներով: Ոորշումները նշում են աշխատավայրը և զբաղեցրած պաշտոնը: Նրանք նաև ներառում են հետևյալը.
ՙԻր պարտականություններն իրականացնելիս քահանան գտնվում է եպիսկոպոսի անմիջական ենթակայության տակ: Նա պետք է աշխատի ծխի մյուս քահանաների և թեմի ներկայացուցիչների հետ:
Եկեղեցին պետք է իրականացնի իր պարտականությունները ... համաձայն եկեղեցու կանոնակարգի հոդված 50-ի, (ա)-(ի) կետերի:
Իր առաքելությունը կատարելիս նա պետք է ծանոթ լինի իր օծման ժամանակ ընդունած երդմանը և համաձայն այդ երդման՝ բծախնդրորեն ենթարկվի Սուրբ օրենքներին, եկեղեցու կանոնակարգին, եկեղեցական նոմերին, Սուրբ սինոդի և թեմական որոշումներին, պաշտպանի հռոմեական ուղղափառ եկեղեցու և համայանքի շահերը:
Իր նշանակման օրվանից, քհանան մետք է ներառվի պաշտոնների և աշխատավարձերի մատյանում: Նրա աշխատավարձը պետք է որոշվի համաձայն հոգևորականների վարձատրությունը կանոնակարգող կանոնադրական դրույթների:
Քահանան միայն թեմից պետք է ձեռք բերի վաճառքի պարագաներ (մոմեր, օրացույցներ, արարողության նյութեր, գրքեր և այլն):
Վատ վարքագծի, կանոնակարգի խախտման կամ սույն որոշմամբ սահմանված իր պարտականությունների խախտման դեպքում, քահանան պետք է հեռացվի եպիսկոպոսի կողմից ... Նա պետք է պատժվի համաձայն եկեղեցական կարգապահական մարմինների կանոնների՚:
6. Ներպետական պրակտիկան արհմիություններ ստեղծելու վերաբերյալ հոգևորականության շրջանում և ռումինական ուղղափառ եկեղեցում գոյություն ունեցող միավորումների ձևերը
45. Օրենքը և 1949թ Կանոնակարգը ուղղափառ հավատացյալների և եկեղեցու աշխատակազմի համար չի սահմանում միավորումների ազատության որևէ սահմանափակում: Կոմունիստական վարչակարգի ժամանակ արհմիությունները ստեղծվում էին եկեղեցու աշխատակիցների կողմից:
46. Մեդջիդիայի առաջին ատյանի դատարանի 1990թ հոկտեմբերի 4 վերջնական վճռում, համաձայն Քաղաքական կուսակցությունների և միավորումների այլ ձևերի մասին ակտի (Օրենք թիվ 8, 31-ը դեկտեմբեր, 1989թ) լիազորեց Սոլիդարիդատեի, Տոմիսի Ուղղափառ եկեղեցու գերագույն եպիսկոպոսական թեմի (Կոնստանց) հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների արհմիության գործունեությունը և նրանց տվեց իրավական անձանց կարգավիճակ:
47. Իր սահմանադրության մեջ Սոլիդարիդատե արհմիությունը հռչակում էր որպես իր նպատակներ «հոգևոր կյանքի և վարչարարական գործունեության վերականգնումը ... համընթաց նոր ժողովրդավարական կյանքի պահանջներին և մտքի ու գործողությունների ամբողջական ազատության՝ և համաձայն ռումինական ուղղափառ եկեղեցու ուսմունքների կողմից սահմանված սկզբունքների»: Նախատեսվում էր, որ արհմիությունը կկարողանա դիմել դատարաններ՝ պաշտպանելու իր անդամների շահերը, որ այն աջակցելու էր քաղաքացիական և եկեղեցական օրենսդրական նորմերի մշակմանը՝ իր անդամների իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակով և որ արհմիության նախագահը ներկայացնելու էր իր անդամներին եկեղեցու՝ որոշում կայացնող բոլոր մարմիններում:
48. 2012թ մայիսին Տոմիսի գերագույն եպիսկոպոսական թեմը փորձեց ստանալ դատարանի հրաման՝ լուծարելու Սոլիդարիտատե արհմիությունը՝ հիմք ընդունելով, որ այն չէր հետևել իր իսկ սահմանադրության պահանջներին՝ չանցկացնելով ընդհանուր ժողովներ չնշանակելով գործադիր մարմիններ և չիրականացնելով իր նախատեսած գոծունեությունը: Դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
49. 2007թ հունիսի 5-ի իր վերջնական վճռում Հարլաուի առաջին ատյանի դատարանը, համաձայն Արհմիությունների մասին ակտի (օրենք թիվ 54/2003), ռումինական ուղղափար եկեղեցու հոգևորականների, տիրացուների և աշխարհիկների Sfântul Mare Mucenic Gheorghe արհմիությանը շնորհեց իրավաբանական անձի կարգավիճակ:
50. Sfântul Mare Mucenic Gheorghe արհմիությունն իր սահմանադրության մեջ հռչակեց հետևյալ նպատակները.
‑ ապահովել իր անդամների՝ գործող օրենսդրությամբ սահմանված աշխատանքի, արժանապատվության, սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգության, հանգստի, սոցիալական ապահովագրության, գործազրկության նպաստների, կենսաթոշակի հիմանարար իրավունքները,
‑ իր անդամների համար ապահովել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք,
‑ ապահովել արձակուրդի տևողությանը և հանգստի օրերին վերաբերող օրենսդրական դրույթների կատարումը,
‑ խթանել անդամների մեջ նախաձեռնողականությունը, մրցակցությունը և արտահայտվելու ազատությունը,
‑ ապահովել զբաղվածության և դրանից բխող իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական դրույթների իրականացմանը և խստորեն հետամուտ լինելը,
‑ պաշտպանել նախագահին և ներկայացուցիչներին պաշտոնավարման ընթացքում և պաշտոնավարումից հետո,
‑ ներկա գտնվել և ներկայացված լինել կարգապահական մարմիններում,
‑ սահմանել համատեղ եկեղեցական կոմիտեներ,
‑ ներգրավված լինել ցանկացած ներքին եկեղեցական կանոնակարգերի, մանսավորապես նոր Կանոնակարգի մշակմանը,
‑ պարտադիր տեղեկացնել իր անդամներին վերաբերող որոշումների մասին,
‑ բանակցել աշխատանքային պայմանագրերը,
‑ եկեղեցու ներկայացուցիչներին ներկայացնելու համար իրականացնել ժողովրդավարական ընտրություններ,
‑ ձեռնարկել իրավական քայլեր ընդդեմ անհատների և կազմակերպությունների՝ ներառյալ եկեղեցական իշխանությունների, որոնք պատասխանատու են վարչական կամ օրենսդրական այն միջոցառումների համար, որոնք վնասակար ազդեցություն էին ունենում իր անդամների իրավունքների և շահերի համար և
‑ օգտագործել ստորագրահավաքներ, ցույցներ և գործադուլներ որպես իր անդամների շահերը, արժանապատվությունը հիմնարար իրավունքները պաշտպանելու միջոցներ:
51. 2011 հունվարի արհմիության նախագահը արհմիության նախագահը պահանջեց արհմիության լուծարումը՝ նշելով, որ զգալի տեղաշարժ էր նկատվել եկեղեցական իշխանությունների և իր անդամների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
52. Ներկա պահին գոյություն ունեն ազգային դատարանների կողմից ճանաչված 200 եկեղեցական միավորումներ և հիմնադրամներ, որոնք, եկեղեցու կանոնադրության համաձայն ստացել են եպիսկոպոսի թույլթվությունը:
7. Ներպետական դատարանների նախադեպային իրավունքը
53. Իր 2005թ սեպտեմբերի 19-ի վճռում Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը որոշեց, որ քաղաքացիական դատարաններն ունեն իրավազորություն չեղյալ հայտարարելու քահանաների հեռացումը և վերահսկելու դատարանի որոշման իրականացումը, որը թույլ էր տալիս վերականգնել աշխատանքը և աշխատավարձը:
54. 2010թ փետրվարի 4-ի մեկ այլ գործի վճռում Գերագույն դատարանը պաշտպանեց վճիռը, որում Բուխարեստի վճռաբեկ դատարանը չեղյալ էր հայտարարել ուղղափառ քահանայի կողմից ներկայացված հայցը ընդդեմ այն բանի, որ Աշխատանքի տեսչությունը մերժել էր վերանայել իր գործատուի (թեմի) կողմից զբաղվածության օրենքի կիրարառումը: Այն որոշեց, որ գործում միայն կիրառելի էին համապատասխան ներքին կանոնակարգերը, որոնք այս համատեքստում գերակայում էին Աշխատանքային օրենսգրքին և որ Աշխատանքի տեսչությունը իրավազոր չէր վերանայել, թե արդյոք թեմը կատարել է այդ կոնոնները, թե՝ ոչ:
55. 2008թ հունիսի 10-ին, 2008թ հուլիսի 3-ին և 2011թ ապրիլի 7-ին Սահմանադրական դատարանի վճիռները ընդունեցին, որ կրոնական համայնքներում ներքին կարգապահական մարմինների գոյությունը և այն փաստը, որ նրանց որոշումները չէին կարող վիճարկվել քաղաքացիական դատարանների կողմից, հանգեցրել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը, սակայն եզրակացրեց, որ այդ սահմանափակումներն արդարացված էին կրոնական համայնքների ինքնավար բնույթով: Այն նշեց, որ օրենք 489/2006 համաձայն՝ միակ գործերը, որ սովորական դատարանները կարող են լսել հոգևորականության ներկայացուցիչների առումով, վերաբերում էին քրեական հանցագործություններին:
Բ. Միջազգային ստանդարտները
1. Համընդհանուր ստանդարտները
56. Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Կոնվենցիայի թիվ 87-րդ հոդվածը Միավորում կազմելու ազաատության և կազմակերվելու իրավունքի վերաբերյալ (ընդունվել է 1948թ և Ռումինիայի կողմից վավերացվել 1957թ մայիսի 28) սահմանում է.
Հոդված 2
ՙԱշխատակիցները և գործատուները, առանց որևէ տարբերության, պետք է իրավունք ունենան ստեղծել և, տվյալ կազմակերպության կանոններից ելնելով միայն, միավորվել իրենց ընտրած կազմակերպությանը՝ առանց նախնական թույլտվության՚:
Հոդված 3
ՙ1. Աշխատակիցների և գործատուների կազմակերպությունները պետք է իրավունք ունենան մշակելու իրենց սահմանադրությունները և կանոնները, լիրաժեք ազատ են ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կամակերպելու նրանց վարչարարությունը և գործունեություն, ձևակերպեու նրանց ծրագրերը:
2. Հանրային իշխանությունները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը կսահմանափակեր այդ իրավունքը կամ կարգելեր դրա օրինական իրականացումը՚:
Հոդված 4
ՙԱշխատակիցների և գործատուների կազմակերպությունները չպետք է ենթակա լինի լուծարման վարչական իշխանության կողմից՚:
Հոդված 7
ՙԱշխատակիցների, գործատուների, կազմակերպությունների, դաշնությունների և համադաշնությունների կողմից իրավաբանկան անձի կարգավիճակի ձեռքբերումը չպետք է ենթակա լինի այնպիսի պայմանների, որոնք կսահամափակեն 2, 3, և 4 հոդվածներով նախատեսված դրույթների կիրառմանը՚:
57. Աշխատանքային հարաբերություններին առնչվող թիվ 198 հանձնարարականի համապատասխան դրույթները, որոնք ընդունվել են ԱՄԿ-ի կողմից 2006թ, սահմանում են.
ՙ 9. Աշխատանքային հարաբերություններում աշխատակիցներին պաշտպանելու ազգային քաղաքականության նպատակներից ելնելով՝ նման հարաբերությունների գոյության մասին որոշումը պետք է ուղղորդվի առաջին հերթին աշխատողի կողմից աշխատանքի կատարման և վարձատրության փաստով, թե ինչպես են բնութագրվում հարաբերությունները որևէ հակառակ պայմանագրային կամ այլ պայմանավորվածության մեջ՝ որը նարավոր է կայացված լիներ կողմերի միջև:
...
11. Աշխատանքային հարաբերությունների գոյության մասին որոշմանը նպաստելու նպատակից ելնելով՝ անդամները ազգային քաղաքականության շրջանակներում պետք է հղում կատարեն սույն Հանձնարարականին՝ հաշվի առնելով հետևյալ հնարավորությունը.
(a) միջոցների լայն շրջանակի հնարավորության ապահովումը՝ որոշելու աշխատանքային հարաբերությունների գոյությունը,
(b) իրավական կանխավարկածի ապահովումն առ այն, որ աշխատանքային հարաբերություն գոյություն ունի այնտեղ, որտեղ առկա են մեկ կամ մի քանի համապատասխան ցուցանիշներ և
(c) գործատուների և աշխատակիցների ամենաներկայացուցչական կազմակերպությունների հետ նախնական խորհրդակցություններից հետո որոշելը, որ ընդհանրապես կամ որոշակի սեկտորում որոշակի բնութագրիչներ ունեցող աշխատակիցները պետք է զբաղվածության կամ ինքնա-զբաղվածության հնարավորություն ունենան:
...
13. Անդամները օրենքներում կամ ենթաօրենսդրական ակտերում, կամ այլ միջոցներով, պետք է հաշվի առնեն աշխատանքային հարաբերությունների գոյության կոնկրետ ցուցիչների սահմանման հնարավորությունը. Այդ ցուցիչները կարող են ներառել.
(ա) այն փաստը, որ աշխատանքն իրականացվում է համաձայն ցուցումների և մեկ այլ կողմի վերահսկողությամբ, ընդգրկում է աշխատակցի ինտեգրումը ձեռնակության կազմակերպման գործում, իրականացվում է միայն կամ հիմնականում ի օգուտ այլ անձի, պետք է իրականացվի անձամբ աշխատակցի կողմից, իրականացվում է աշխատանք խնդրող անձի կողմից նշված կամ համաձայնեցված որոշակի աշխատանքային ժամերի շրջանակներում կամ աշխատատեղում ունի որոշակի ժամկետ կամ որոշակի շարունակականություն կամ ներառում աշխատանք խնդրող անձի կողմից գործիքների, նյութերի և մեխանիզմներ տրամադրում,
(բ) աշխատավարձի պարբերական վճարում աշխատակցին, աշխատավարձի՝ աշխատակացի բացառիկ կամ հիմնական եկամտի աղբյուր լինելու փաստը, բնամթերային վճարման ապահովում, ինչպիսին են սնունդը, գիշերակացը և տրանսպորտային միջոցները, այնպիսի իրավունքների ճանաչումը, ինչպիսին է շաբաթական հանգիստը և տարեկան արձակուրդները, աշխատակցի կողմից աշխատանքի կատարաման նպատակով կատարած ճանապարհածախսի վճարումը աշխատանքը հանձնարարող կողմի կողմից, աշխատակցի համար ֆինանսական ռիսկի բացակայությունը՚:
2. Եվրոպական ստանդարտները
58. Ռումինիան վավերացրել է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան 1999թ մայիսի 7-ին: Միավորման իրավունքին վերաբերող Խարտիայի 5-րդ հոդվածը սահմանում է.
ՙԻրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու է այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: ՙԶինված ուժերի անդամների նկատմամբ այս երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով նրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում՚:
59. Եվրամիության Հիմնարար իրավունքների խարտիայի 12-րդ հոդվածի առաջին կետը սահմանաում է.
ՙՅուրաքանչյուրն ունի խաղաղ հավաքների ազատության և բոլոր մակարդակներում միավորում կազմելու ազատության իրավունք՝ մասնավորապես քաղաքական, արհմիութենական և քաղաքացիական հարցերով, որոնք ենթադրում են յուրաքանչյուրի իրավունքը իր շահերի պաշտպանության նպատակով կազմելու արհմիություններ և միանալ՚:
60. 2000թ նոյեմբերի 27-ի, Խորհրդի 2000/78/ԵՀ հանձնարարականի համապատասխան մասերը սամանում են աշխատանքում հավասար վերաբերմունքի ընդհանուր շրջանակ.
ՙԵվրոպական միության խորհուրդը
...
Հաշվի առնելով՝ ...
(4) Օրենքի առջև բոլոր անձանց հավասարությունը և խտրականության ենթարկվելուց պաշտպանությունը մի իրավունք է, որը ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ՄԱԿ-ի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրով, ՄԱԿ-ի սոցիալական, տնտեսական և մշակութային դաշնագրով և Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով, որոնց ստրորագրող կողմերը բոլոր պետություններն են: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 111 Կոնվենցիան արգելում է խտրականությունը զբաղվածության ոլորտում:
(5) Հարգանքը այդ հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ կարևոր է: Այս հանձնարարականը կանխակալ վերաբերմունք չունի միավորման ազատության նկատմամբ՝ ներառյալ այլոց հետ արհմիություններ ստեղծելը կամ իր շահերը պաշտպանելու համար այլ արհմիություններին միանալը:
...
(24) Եվրոպական Միությունը եկեղեցիների և ոչ-խոստովանական կազմարպությունների մասին Ամստերդամի պայմանագրի վերջնական ակտին կցված իր թիվ 11 Հռչակագրում հստակորեն ընդունել է, որ հարգում է և կանխակալ վերաբերմունք չունի անդամ-պետությունների եկեղեցիների, եկեղեցական միավորումների ու համայնքների նկատմամբ և որ այն հավասարապես հարգում է փիլիսոփակակա և ոչ-խոստովանական կազմակերպությունների կարգավիճակը: Այս ամենը հաշվի առնելով՝ անդամ պետությունները կարող են պահպանել կամ սահմանել իրական, օրինական և հիմնավորված աշխատանքային պահանջների հատուկ դրույթներ, որը կարող է պահանջվել աշխատանքային գործունեության իրականացման համար:
...
Ընդունեց հետևյալ Հանձնարարականը.
...
Հոդված 4
Աշխատանքային պահանջներ
1.... Անդամ պետությունները կարող են սահմանել, որ վերաբերմունքի տարբերությունը, որը պայմանավորված է [կրոնով կամ հավատով] չպետք է դիտվի խտրականություն այդ գործողությունների առանձնահատուկ բնույթի և այն համատեքստի պատճառով, որտեղ ներանք տեղի են ունենում: Նման բնութագրիչները ներկայացնում են իրական և որոշիչ աշխատանքային պահանջ՝ պայմանով, որ նպատակը օրինական է, իկ պահանջն էլ՝ համաչափ:
2. Անդամ պետությունները կարող են ուժի մեջ պահել ազգային օրենսդրությունը ... կամ ապագա օրենսդրության մեջ ներառեն Հանձնարարականի ընդունման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող տեղական գործելակերպերը, համաձայն որի եկեղեցում, մասնավոր կամ հանրային կազմակերպություններում, որոնց մշակույթը հիմնված է կրոնի կամ հավատի վրա, չպետք է դիտվի խտրականություն այդ գործողությունների առանձնահատուկ բնույթի և այն համատեքստի պատճառով, որտեղ ներանք տեղի են ունենում: Անձի կրոնը կամ հավատը ներկայացնում է իրական, օրինական և հիմնավոր աշխատանքային պահանջ՝ հաշվի առնելով կազմակերպության մշակույթը: ... Պայմանով, որ իր մյուս դրույթները պահպանվել են, Հանձնարարականը, այպիսով, չպետք է կանխակալ վերաբերմունք ունենա եկեղեցիների և կրոնական ու հավատի մշակույթի վրա հիմնված, ազգային սահմանադրության և օրենսդրության շրջանակում գործող այլ հանրային և մասնավոր կազմակերպությունների նկատմամբ՝ պահանջելով նարանց համար աշխատող անձանցից բարի հավատ և հավատարմություն կազմակերպության մշակույթին՚:
61. Եվրոպական պետությունների պրակտիկայում, պետության և եկեղեցու փոխհարաբերությունները կանոնակարգվում են տարբեր սահմանադրական մոդելներով: Եվրոպայի խորհրդի երկրների մեծ մասում,[1] օրենքն ինքնին չի սահմանում կրոնական համայնքի և նրա հոգևորականության միջև իրավական փոխհարաբերությունները: Կրոնական համայնքը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել իր նախարարների հետ, սակայն նա չունի այդ անելու պարտականություն: Այնուամենայնիվ եթե առկա չէ աշխատանքային պայմանագիր, հոգևորականները հաճախ իրավասու են ստանալ բարեկեցության նպաստներ նույն պայմաններով, որոնցով ստանում են այլ շահառուները սոցիալական ապահովագրության համակարգում: Պետությունների մեծ մասում[2] հարաբերությունները կանոնակարգվում են գործող աշխատանքային օրենդրությամբ, չնայած հոգևորականներից պահանջվում է ցուցաբերել հավատարմության բարձ պարտականություն իր համար գործատու հանդիսացող կրոնական համայնքի նկատմամբ: Եվ վերջապես, այլ պետություններում[3] ներպետական դատարանները առանձին հանագամանքների հիման վրա որոշում են, թե արդյո՟ք աշխատանքային հարաբերությունը կարող է դասակարգվել որպես պայմանագրային:
Կապված հոգևորականության արհմիութենական իրավունքների հետ՝ որևէ պետություն պաշտոնապես չի արգելել նրանց ստեղծելու արհմիություններ և որոշ պետություններում նույնիսկ նրանք հստակորեն շնորհում են այդ իրավունքը: Պետք է նաև նշվի, որ, օրինակ, Ավստրայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Թուրքիայում Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում և Նիդեռլանդներում կան կրոնի նախարարների արհմիություններ կամ միավորումներ, որոնք պաշտպանում են այնպիսի շահեր, որոնք շատ նման են աշխատավորների արհմիությունների կողմից պաշտպանվող շահերին:
ՕՐԵՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏԻ ԱՆԱՆՈՒՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Ա. Կողմերի փաստարկները
62. Դիմող արհմիությունը փաստարկում էր, որ հենց արհմիություններ կազմելու քայլեր ձեռնարկվցին, արհմիության անդամները ընկան եկեղեցու ուժեղ ճնշման տակ: Այն շարունակվեց նաև գանգատը դատավերին գանգատը Դատարան ներկայացնելուց հետո և որպես ադյունք, մի քանի անդամներ հարկադրաբար չմասնակցեցին դատավարության, մինչդեռ մյուսները պահանջեցին անանունություն, որպեսզի կարողանային հետամուտ լինեին գանգատին:
63. Նա նշեց, որ ճնշումը ուժգնացել է Պալատի վճռից հետո և որպես այդ պնդման հիմնավորում ներկայացրեց մի շարք հայտարարություններ եկեղեցու առաջնորդների կողմից, որոնք հրապարկվել էին մամուլում՝ 2012թ փետրվարին թողարկված մամլո հաղորդագրության հետ միասին, որում հռոմեական ուղղափառ եկեղեցու պատրիարքը քննադատել էր վճիռը:
64. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ այն փաստարկում էր որ Պետությունը չէր կատարել Դատարանի առջև դիմողներին պետական իշխանությունների և այլոց ճնշումից զերծ պահելու իր դրական պարտականություն:
65. Հետևաբար, այն խնդրեց Մեծ Պալատին, որ եզրակացություն ներկայացնի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ:
66. Կառավարությունը կասկածներ արտահայտեց, որ գանգատն իրոք արտացոլում էր Դատարան դիմելու՝ դիմող արհմիության անդամների իրական մտադրությունը: Այն պնդում էր, որ արհմիության անունից Դատարան դիմած անձանց ինքնություններն ու անունները Պալատի կողմից իրականացված դատաքննության ընթացքում և խնդրեց Մեծ Պալատին հաստատել այն անձանց ճշգրիտ ինքնությունը, ովքեր ներկայացրել և հետամուտ էին եղել գանգատին:
67. Նրանք պնդում էին, որ միայն միտումնավոր միջոցառումները Պետության կողմից կարող էին անհատական գանգատների համար արգելք հանդիսանալ: Քանի, որ իրենց փաստարկներում իշխանությունները չէին կարող մեղադրվել որևէ գործողության կամ անգործության մեջ, որը միտումնավոր հաստատել կամ հանդուրժել է ներկա գործում եկեղեցու ենթադրյալ անպատշաճ վարքագիծը, չէր կարելի հասել, որ Պետությունը խախտել էր անհատական գանգատներ ներկայացնելու իրավունքը:
Բ. Մեծ Պալատի գնահատումը
68. Մեծ Պալատը նշեց, որ չնայած Կառավարության և դիմող արհմիության դիրքորոշումները տարբերվում են՝ նրանք երկուսն էլ վերաբերում էին Կոնվենցիայի 34-րդ հոդվածին՝ վերցված առանձին կամ համակցված Կոնվենցիայի 35-րդ հոդվածի, 2-րդ կետ-ի, (ա) ենթակետի հետ: Այդ դրույթները ամրագրում են հետևյալը.
Հոդված 34
ՙԴատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը՚:
Հոդված 35
ՙ2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն.
ա. անանուն է ... ՚:
1. Գանգատի ենթադրյալ գաղտնիությունը
69. Մեծ Պալատը նշում է, որ սկզբում Կառավարությունը զրկվել էր առարկելու իրավունքից՝ ելնելով այն բանից, որ նրանք հարկ չէին համարել անել այդ Պալատի առջև: Քանի որ նրանք վիճարկում էին գանգատի ընդունելիությունը այն հիմքով, որ դիմող արհմիության որոշ անդամներ ցանկացել էին մնալ գաղտնի, Պալատը կրկին նշեց, որ գանգատի իսկության վերաբերյալ կասկածներ ունեցող կառավարությունը, պետք է ողջամիտ ժամկետում Դատարանին տեղեկացներ և որ միայն Դատարանն է իրավասու որոշել արդյոք գանգատը բավարարում է Կոնվենցիայի 34 և 35-րդ հոդվածներին, թե՝ ոչ (տես, Shamayev և այլոք ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի գործով վճիռը, թիվ 36378/02, կետ 293, ՄԻԵԴ 2005‑III):
70. Այն նաև շեշտում է, որ Կանոն 47-ի 3-րդ կետի համաձայն Դատարան գործ ներկայացնելիս անձանց համար գաղտնիության ապահովումը նպատակ ունի պաշտպանել դիմողներին, ովքեր համարում են, որ իրենց ինքնության բացահայտումը վնաս կպատճառեր իրենց: Նման պաշտպանության բացակայության դեպքում այդպիսի դիմողները հանարավոր է փոխեն Դատարանի հետ ազատ շփվելու մտադրությունը: Ավելին, այն միավորումները, որոնք լուծարվել են կամ որոնց հրաժարվել են գրանցել, իրավունք ունեն ներկայացնել գանգատ իր ներկայացուցիչների միջոցով՝ բողոքելով լուծարման կամ մերժման վերաբերյալ (տես, Stankov և մակեդոնական միացյալ Ilinden կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի գործով վճիռը, թիվ 29221/95 և 29225/95, կետ 57, ՄԻԵԴ 2001‑IX):
71. Ներկա գործում Դատարանը նշում է, որ դիմող արհմիությունը դիմել է իր ներկայացուցիչների միջոցով, որոնք ցուցում էին տվել պարոն Գրուիային գործելու իրենց անունից: Ավելի ուշ, նրանք ետ վերցրեցին հայտարարությունները, որոնք Քրայովայի գերագույն թեմի կողմից ուղարկվել էին Դատարան՝ նշելով, որ ետ են վերցնում իրենց գանգատը: Նրանք բացատրեցին, որ գերագույն թեմը ստիպել էր նրանց ստորագրել այդ հայտարարությունները: Քանի որ նրանք ներկայացրել էին փաստական և իրավական տեղեկատվություն, որը Դատարանին թույլ կտար բացահայտել իրենց և հաստատել իրենց կապերը խնդրո առարկա խնդիրների և ներկայացրած բողոքի հետ Պալատի նախագահը և հետագայում նաև Մեծ Պալատի նախագահը բավարարեցին նրանց ինքնությունը չբացահայտելու պահանջը:
72. Այդ դեպքում, Դատարանը համարում է, որ գանգատը անանուն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով և որ դիմող արհմիության անդամների՝ դատավարության ժամանակ արհմիության անունից գործելու մտադրությունը կասկած չի հարուցում: Հետևաբար, նունիսկ ենթադրելով, որ Կառավարությունը զրկվել էր առարկելու իրավունքից առ այն,ո ր գնագատն անանուն է, Դատարանը չեղյալ համարեց առարկությունը:
2. Անհատական ստորագրահավաքի իրավունքի ենթադրայալ կանխում
73. Դատարանը կրկին նշեց, որ անհատական դիմումի իրավունքի արդյունավետ իրականացման կանխման ձեռնարկը արգելում է որևէ միջամտություն արդյունավետորեն դատարան հայց ներկայացնելու և դրան հետամուտ լինելու անհատի իրավունքներին: 34-րդ հոդվածով նախատեսված անհատական գանգատների համակարգի արդյունավետ կիրառման համար չափազանց կարևոր է, որ դիմողները կամ հնարավոր դիմումները պետք է ազատորեն կարողանան հաղորդակցվել Դատարանի հետ առանց իշխանությունների կողմից բողոքները հետ վերցնելու կամ փոփոխելու հետ կապված ծանկացած տիպի ճնշման ենթարկվելու: Ինչպես դատարանն նշել է նախորդ դատավարություններում, ՙճնշումը՚ ներառում է ոչ միայն անմիջական հարկադրանքն ու սպառնալիքի կոպիտ գործողություններն ընդդեմ դիմողի կամ հնարավոր դիմող, այլ նաև անհարգի անուղղակի գործողությունները կամ կոնտակտը, որ համոզում և ապախրախուսում է դիմողներին հետամուտ չլինել Կոնվենցայով նախատեսված պածտպանության միջոցներին դիմելուն (տես, ի թիվս այլոց, Mamatkulov և Askarov ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը [ՄՊ], թիվ 46827/99 և 46951/99, կետ102, ECHR 2005-I):
74. Առաջին անգամ Մեծ պալատ ներայացված տվյալ գործում Դատարանը նշում է, որ դիմող միությունը պնդում էր, որ տեղի էր ունենցել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում: Այնուհետև այն նշում է, որ իրադարձույթյունները, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացված՝ ներառյալ Դատարան ներկայացված դիմումը հետ վերցնելու պահանջը, տեղի էր ունենցել՝ նախքան Պալատի կողմից վճռի արձակումը (տես, կետ 23 և 24 վերևում):
75. Հաշվի առնելով այն փաստը, որ դիմող արհմիությանը ներկայացնում էր փաստաբան, քանի որ գանգատը ներկայացվել էր և առաջ չէր քաշել որևէ հատուկ պատճառներ, որոնք հնարավոր է ազատել էին նրան՝ բողոք ներկայացնելու Պալատին Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, Մեծ Պալատը համարում է, որ արհմիությունը զրկվել է Դատարան բողոք ներկայացնելու իրավունքից:
76. Քանի որ դիմող արհմիությունը բողոքում էր, որ իրադարձությունները, որոնց վերաբերում էր բողոքը, տեղի էին ունեցել գործը Մեծ Պալատ ներկայացնելուց հետո, որի հետ կապված այն հետևաբար չէր զրկվելու 34-րդ հոդվածի խախտման հետ կապված փաստարկներ ներկայացնելուց, Դատարանը կրկին նշեց, որ անդամ-պետության իշխանությունների լուռ համաձայնությունը կամ թողտվությունը մասնավոր անձանց գործողություններին, որոնք խախտում են Կոնվենցիայով սահմանված իր իրավազորության տակ գտնվող այլ անձանց իրավունքները, կարող է առաջացնել պետության պատասխանատվություն Կոնվենցիայի շրջանակներում (տես, mutatis mutandis՝ համապատասխան անհրաժեշտ փոփոխություններով Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով վ-իռը [ՄՊ], թիվ 25781/94, կետ 81, ECHR 2001‑IV):
77. Սակայն տվյալ գործում այն նշեց, որ դիմող արհմիությունը չէր հիմնավորել իր փաստարկները, որ իր անդամների վրա գործադրված ճնշումը ուժեղացել էր Պալատի կողմից վճիռ արձակելուց հետո, այն աստիճանի, որ Պետությունը պետք է պատասխան տա նման ճնշումը կանգնեցնելու քայլեր չձեռնարկելու համար:
78. Այս կապակցությամբ, այն նշում է, որ ի աջակցություն իր փաստարկների՝ արհմիությունը վկայակոչում է միայն ուղղափառ պատրիարքության և եկեղեցու հիարարխիայի մի քանի անդամնների մամուլում տեղ գտած հայտարարությունները, որտեղ նրանք քննադատում էին պալատի վճիռը: Սակայն այս կարծիքներին կարծես չի հետևում որևէ միջոցառում արհմիության անդամներին կհամոզեին հետ վերցնել կամ փոփոխել Մեծ Պալատ ներկայացված գանգատը կամ ցանկացած այլ ձևով արգելք հանդիսանալ անհատական ստորագրահավաքի իրավունքի իրականացմանը:
79. Դատարանի կարծիքով, գործի փաստերը չեն ամրապնդում այն եզրակացությունը, որ ազգային իշխանությունները ճնշում էին գործադրել կամ թույլատել էին ճնշման գործադրումը դիմող արհմիության անդամների նկատմամբ կամ որ որևէ այլ ձևով նրանք չէին կատարել իրենց պարտականությունները՝ անհատական գանգատի իրավունքի արդյունավետ իրականացման համար: Նրանք չէին կարող պատասխանատվության ենթարկվել մամուլի գործողությունների համար կամ պետական պաշտոն չզբաղեցնող անձանց հայտարարությունների համար, ովքեր օգտվել էին իրանց արտահայտման ազատության իրավունքից:
80. Այս հանգամանքներում, Դատարանը համարում է, առաջին, որ դիմող արհմիությունը զրկվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտումը փաստարկելու իրավունքից՝ կապված այն դեպքերի հետ, որոնք տեղի էին ունեցել նախքան Պալատի կողմից վճռի արձակումը, երկրորդ, որ կապված այն իրադրաձությունների հետ, որոնք տեղի էին ունեցել վճռի արձակումից հետո, պատասխանող Պետությունը չէր խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
81. Դիմող արհմիությունը փաստարկում էր, որ մերժելով իրենց դիմումի գրանցումը, Դոլժի շրջանային դատարանը խախտել էր Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված՝ կազմակերպման իր իրավունքը.
ՙ1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ՚:
Ա. Պալատի վճիռը
82. 2012թ հունվարի 31-ի իր վճռում Պալատը եզրակացրեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում: Նշելով որ քահանաները և աշխարհիկ աշխատակիցները ռումինական ուղղափառ եկեղեցում իրենց պարտականությունները իրականացնում են աշխատանքային պայմանագրերի հիման վրա, որ նրանք ստանում են աշխատավարձներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պատական բյուջեից և որ նրանք ներգրավված էին ընդհանուր սոցիալական ապահովագրության ծրագրի մեջ, այն գտավ, որ պայմանագրային աշխատանքային հարաբերությունը չէր կարող ազատվել քաղաքացիական օրենսդրության բոլոր նորմերից: Այն եզրակացրեց, որ հոգևորականության ներկայացուցիչները և եկեղեցու աշխարհիկ աշխատակիցները a fortiori ՝ վերոնշյալ հիմնավոր պատճառով չէին կարող բացառվել 11-րդ հոդվածի շրջանակից:
83. Հաջորդը. հաշվի առնելով դիմող արհմիության գրանցման մեժումը արհմիությունների մասին օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ այն ընդունեց, որ միջոցառում նախատասեված էր եղել ներպետական օրենսդրությամբ (մասնավորապես՝ Արհմիությունների մասին ակտով (Օրենք թիվ 54/2003) և Կրոնական ազատությունների մասին ակտով (Օրենք թիվ 489/2006), ինչպես մեկնաբանվում է շրջանային դատարանի՝ ուղղափառ եկեղեցու կանոնագրքի լույսի ներքո կողմից) և հետապնդել է օրինական նպատակ (մասնավորապես հասարակական կարգի պահպանում, կրոնական համայնքների ազատության և ինքնավարության ընդգրկում)՝ անելով դա այն փորձում էր կանխել օրենքի և պրակտիկայի անհապատասխանությունը, որո վերաբերում էր եկեղեցու աշխատակիցների կողմից արհմիությունների ստեղծելուն:
84. Այնուհետև նշեց, որ շրջանային դատարանի՝ դիմող արհմիության գրանցման մերժման մասին որոշումը հիմնականում հիմնված է եղել ուղղափառ քրիստոնեական ավանդութների, իրենց հինադիր սկզբունքների և որոշումների կայացման եկեղեցական նորմերի պաշտպանության անհրաժեշտության վրա: Այս կապակցությամբ՝ այն եզրակացրեց, որ այս պարագայում չէր բավարարվել ՙճնշող սոցիալական կարիքի չափանիշը՚, քանի որ շրջանային դատարանը չէր սահմանել, որ դիմող արհմիության ծրագիրը, ինչպես սահմանված էր նրա սահմանադրությամբ, կամ նրա անդամների կողմից ներկայացված դիրքորոշումները չէին համապատասխանում ՙժողովրդավարական հասարակությանը՚, ավելի՝ ներկայացնում էին սպառնալիք ժողովրդավարության համար:
85. Նշելով, որ շրջանային դատարանի կողմից դիմող արհմիության գրանցման մերժումն արդարացնելու համար բերված եղել էին զուտ կրոնական բնույթի՝ Պալատը նաև գտավ, որ դատարանը կա’մ բավարար չափով հաշվի չէր առել ռումինական ուղղափառ եկեղեցու աշխատակիցների շահերը՝ մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի առկայությունը նրանց և եկեղեցու միջև, կա’մ եկեղեցու հոգևորականության և աշխարհիկ աշխատակազմի միջև տարբերությունը, կա’մ այն հարցը, թե արդյոք արհմիություններին անդամակցելն արգելող եկեղեցական նորմերը համապատասխանում էին աշխատակիցների արրհմիութենական իրավունքները պաշտպանող ներպետական և միջազգային իրենսդրությանը:
86. Վերջապես, արհմիություններին միանալու ուղղափառ եկեղեցու աշխատակիցների իրավունքներն արդեն ճանաչվել էին ներպետական դատարանների կողմից այլ արհմիությունների պարագայում, Պալատը եզրակացրեց, որ այնպիսի արմատական միջոցառումը, ինչպիսն էր դիմող արհմիության գրանցման մերժումը անհամաչափ էր հետապնդած նպատակներին և հետևաբար ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Բ. Կողմերի փաստարկները
1. Դիմող արհմիություն
87. Դիմող արհմիությունը փաստարկում էր, որ ռումինական ուղղափառ եկեղեցու քահանաները և հոգևոր աշխատակազմը ունեին քաղաքացիական ծառայողի միևնույն կարգավիճակը: Ինչպես քաղաքացիական ծառայողները, նրանք աշխատանքի են ընդունվում մրցութային քննությունների միջոցով: Այնուհետև նրանք նշանակվում ին եպիսկոպոսի հրամանով, որտեղ սահմանվում էին նրանց իրավունքները և պարտականությունները: Նրանք երդում են տվել իրենց ձեռնադրումից հետո և նրանց աշխատավարձները սահմանվում էին օրենքով, որը կանոնակարգում էր քաղաքացիական բոլոր ծառայողների աշխատավարձները և կրճատվում ին նույն համամասնությամբ տնտեսական ճգնաժամի դեպքում: Նրանք վճարներ էին կատարում ընդհանուր կենսաթոշակային հիմնադրամին և իրավասու էին սոցիալական նպաստների ամբողջ փաթեթի համար: Ավելին, համալսարանների նման, ռումինական ուղղափառ եկեղեցուն հատկացվում էր ֆոնդեր պետական բյուջեից՝ վճարելու աշխատողների աշխատավարձները: Հետևաբար, դիմող արհմիությունը պնդում էր, որ ո’չ ռումինական ուղղափառ եկեղեցու կողմից իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր չստորագրելու գործելակերպը, ո’չ էլ այն փաստը, որ իրենց աշխատավարձերի մի մասը այն վճարում էր սեփական միջոցներից, չէր կարող ազդել եկեղեցու և նրա աշխատակիցների միջև հարաբերություններ իրական բնույթի վրա, քանի որ այդ հարաբերություններն ընդգրկում էին աշխատանքային պայմանագրի բոլոր ասպեկտները և նման էին այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեին քաղաքաղիական ծառայողի և նրա գործատուի միջև:
88. Դիմող արհմիությունը բերում էր փաստարկ, որ ի տարբերություն աշխատանքային այլ խմբերի, որոնք նմանապես ունեն հավատարմության որոշակի պարտականություններ, սակայն ունեն նաև արհմիություններ, որոնք պաշտպանում են իրենց շահերը, 15,000 աշխատակից ունեցող ռումինական ուղղափառ եկեղեցին զրկված էր պաշտպանության որևէ ձևից՝ կապաված աշխատավարձերի կամ փոխանցումներին առնչվող հնարավոր չարաշահումների հետ:
89. Այն ավելացրեց, որ միջամտությունը իր անդամների կազմակերպվելու ազատության իրավունքին, չէր նախատեսվել ներպետական օրենսդրությամբ: Այ կապակցությամբ՝ այն վկայակոչում էր Սահմանադրության 40-րդ, 53-րդ և 73-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ քաղաքացիների համար երեշխավորվում էր քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, գործատուների միություններ և ցանկացած տիպի այլ միավորումներ կազմելու նպատակով ազատորեն միասին միավորվելու իրավունքը, մի իրավունք, որը կարող էր սահմանափակվել միայն ինստիտուցիոնալ Ակտով: Այն բերում էր փաստարկ, որ այդ դրույթներից կարելի էր եզրակացնել, որ գոյություն չուներ որևէ օրենսդրական գործիք, որը կարգելեր քահանաների միավորումներ ստեղծել: Նրանց գրանցման մերժումը հիմնված էր բացառապես Եկեղեցու կանոնագրքի 123-րդ հոդվածի 8-րդ կետի վրա: Զուտ այն փաստը, որ կանոնագիրքը հաստատվել էր կառավարության կողմից, նրան չէր տալիս ներպետական օրենսդրական գործիքի կարգավիճակ, բացառությամբ ինստիտուցիոնալ Ակտի հաստատման, որը կարող է սահմանափակել սահմանադրական ազատությունները: Փաստարկելով, որ Կանոնագրքի 123-րդ հոդվածի, 8-րդ կետը տարբերվում է սահմանադրությունից՝ դիմող արհմիությունը երզրակացրեց, որ արգելման մասին որոշումը ներպետական օրենսդրության խախտում է: Հետևաբար, որոշումը չուներ որևէ իրավական հիմք և խախտում էր Կոնվենիցիայի 11-րդ հոդվածը:
90. Դիմող արհմիությունը ընդունեց, որ խնդրո առարկա միջոցառումը, մասնավորապես եկեղեցու շահերի պաշտպանությունը, հետապնդում էր օրինական նպատակ, սակայ պնդեց, որ միջոցառումն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում եկեղեցու կրոնական ինքնավարության պաշտպանության համար:
91. Պետության և կրոնական համայնքների հարաբերություններին վերաբերող իրենց փաստարկներում պետք է տարբերակում դնել համայնքի կրոնական գործունեության և նրա քաղաքացիական և առևտրային գործունեության միջև: Այսպիսով, չնայած Պետության միջամտությունը կրոնական գործերին խստորեն պետք է արգելվի, եկեղեցու քաղաքացիական և առևտրային գործունեությունը կապված չեն կրոնի ու եկեղեցու հոգևոր առաքելության հետ և հետևաբար, պետք է կանոնակարգվի քաղաքացիական օրենսդրությամբ: Այս կապակցությամբ դիմող արհմիությունը շեշտեց, որ այն չէր ցանկանում փոխել ո’չ քրիստոնեական դոգմաներ, ո’չ էլ կրոնական պաշտամունքի կազմակերպումը, սակայն, որ իր միակ նպատակն էր պայքարել իր անդամների օրենսդրական իրավունքների համար՝ ներառյալ երաշխավորված օրինական աշխատավարձ ստանալու իրավունքը և անարդարացի չհեռացման իրավունքը: Այն նաև պնդեց, որ իր անդամները փորձել էին և ձեռք էին բերել արհմիություն կազմելու բանավոր թույլտվություն, սակայն հետագայում արքեպիսկոպոսը հետ վերցրեց իր նախնական համաձայնությունը՝ հետևելով Սուրբ սինոդի ընդդիմությանը:
92. Դիմող արհմիությունն ընդունեց, որ իր սահմանադրությամբ սահմանված նպատակներից մի քանիսը հնարավոր է հակասի քահանաների պարտականություններին, սակայն պնդեց, որ իրենք նպատակ ունեին պաշտպանելու եկեղեցու աշխարհիկ աշխատակիցների շահերը, որոնք սահմանափակված չէին նույն պատականություններով, ինչ որ քահանաները: Նա նաև պնդեց, որ ամեն դեպքում, ցանկացած հնարավոր գործողության, ներառյալ գործադուլի կամ նման այլ գործողության իրականացումը, ենթակա են դատական իշխանությունների վերանայմանը, որոնք կարող են պատժամիջոցներ պարտադրել մինչև կամ ներառյալ լուծարումը: Այն նաև ավելացրեց, որ եթե քահանաները չորոշեին, գործադուլ կամ այլ գործողություն անել իրենց նախարարության շրջանակից դուրս, ապա նրանք կշարունակեին ենթակա մնալ եկեղեցու կարգապահական ընթացակարգին և Կանոնագրքին, որոնք սահմանում են նմանատիպ պատժամիջոցներ:
93. Վերջապես, դիմող արհմիությունը նշեց, որ երկու այլ արհմիությունները արդեն ստեղծվել էին եկեղեցում մեջ և Պետության կողմից նրանց ճանաչումը չէր ազդել նրա ներքին կազմակերպման վրա կամ չէր առաջացրել կառավարման զուգահեռ կանոնների ստեղծման պնդիր: Այն նաև փաստարկ ներկայացրեց, որ եկեղեցու աշխատակազմի արհմիությունները ազատ գործում էին Եվրոպայի խորհրդի այլ պետություններում:
94. Որպես եզրակացություն՝ դիմող արհմիությունը պնդեց, որ իր արգելումը, որպես կանխարգելիչ միջոց՝ հիմնված զուտ այն ենթադրությունների վրա, համարժեք չեն եղել հետպնդած նպատակին և հանգեցրել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման:
2. Կառավարությունը
95. Կառավարությունը չբարձրացրեց որևէ միջնորդություն անընդունելիության վերաբերյալ և ընդունեց, որ դիմող արհմիության դիմումի գրանցման մերժումը հանդիսացել էր մրջամտություն միավորումների ազատության իր իրավունքներին: Նրանք նաև շեշտեցին, որ գոյութություն չուներ իրավական որևէ արգելք, որը կխոչընդոտեր ռումինական ուղղափառ եկեղեցու աշխարհիկ աշխատակիցներին կազմելեու արհմիություններ:
96. Ինչ վերաբերում է հոգևորականության ներկայացուցիչներին, Կառավարությունը փաստարկում էր, որ ռումինական ուղղափառ եկեղեցու Կանոնագրքի և Կրոնական ազատությունների մասին ակտի ուժով եկեղեցու հետ հարաբերությունները, դուրս են մնում աշխատանքային օրենսդրության շրջանակից: Նրանք նշեցին, որ քահանաները իրականացնում էին իրենց պարտականությունները, եպիսկոպոսի որոշման համաձայն, որով սահմանվում էր նրանց իրավունքներն ու պարտականությունները և հավատի ու հնազանդության երդումը, որը նրանք ընդունել էին ձեռնադրվելուց հետո: Նրսնո ավելացրեցին, որ 2004թ Քրայովայի գերագույն եպիսկոպոսական թեմի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրերը օրենքի սխալ մեկնաբանման արդյունք են և երբեևէ չի գրանցվել Աշախտանքային տեսչությունում, որը փաստորեն հաստատեց, որ աշխատանքային օրենսդրությունը կիրառելի չէր ուղղափառ եկեղեցու և նրա հոգևորական աշատակազմի միջև հարաբերություններում: Այս տեսակետի հետ համաձայն էր նաև Գերագույն վճռաբեկ և արդարադատության դատարանը և Սահմանադրական դատարանը, որոնք երկուսն է եզրակացրեցին, որ համաձայն կրոնական դավանանքների ինքնավարության՝ սովորական ներպետական դատարանները իրավազորություն չունենին վերանայելու եկեղեցական դատարանների որոշումները, որոնք կապված էին աշխատանքային օրենսքրք դրույթների հետ:
97. Կառավարությունը նաև հաստատեց, որ Պետությունը չէր տրամադրում վարձատրություն քահանաներին, այս առումով նրա դերը սահմանափակվում է ֆինանսական աջակցության շնորհմամբ, որը հաշվարկվում էր եկեղեցու հետևորդների թիվ և իրական կարիքների հիման վրա: Եկեղեցին ամբողջապես պատասխանատու էր Պետության կողմից ստացած ֆինանսական միջոցների իր աշխատակիցներին վերաբաշխելու համար: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Պետությունը ուղղափառ եկեղեցուն տրամադրում է 12,765 օգնություն, որոնց գոմարները տատանվում են 163 եվրոյից մինչև 364 եվրո, մինչդեռ եկեղեցին քահանաներին վճարում է 1,005, իսկ աշխարհիկ աշխատակիցներին՝ 1,408 եվրո: Ինչ վերաբերում է հոգևորականների և եկեղեցու այլ աշխատակիցների ներգրավմանը պետական սոցիալական և ապահովագրական ծրագրում, Կառավարությունը փաստարկում էր, որ դա ազգային խորհրդարանի նախընտրությունն էր, որը օգտվում էր հայեցողության լայն շրջանակից, սակայն նրանց ներգրավվածությունը չէր ազդում նրանց կարգավիճակի վրա և չէր դրարձնում նրանց պետական պաշտոնյաներ:
98. Որպես այլընտրանք, Կառավարությունը շեշտեց, որ քահանաները պատասխանատու էին իրենց ծխերի կառավարման համար և որպես այդպիսին իրականացնում են կառավարման գործառույթներ՝ համաձայն թիվ 54/2003 օրենքի, որը նրանց չի թողնում զբաղվել արհմիութենական գործունեությամբ:
99. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Կառավարությունը մտահոգություն հայտնեց, որ 11-րդ հոդվածը կարող էր կիրառվել տվյալ գործի համար՝ տեսնելով, որ հաշխատանքային օրենսդրության դրույթները չէին կիրառվում դիմող արհմիության անդամների վրա:
100. Ամեն դեպքում, նրանք փաստարկեցին, որ միջամտությունը նախատեսված էր օրենքով, հետապնդում էր օրինական նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության համար:
101. Իրենց փասարկներում, խնդրո առարկա միջոցառման իրավական հիմքը եկեղեցու կանոնագրքի123-րդ հոդվածի 8-րդ կետն էր, որով հոգևորականության ներկայացուցիչների մասնակցությունը ցանկացած տիպի միավորումներում ենթակա էր արքեպիսկոպոսի նախնանական համաձայնությանը: Այդ դրույթը կազմում էր ներպետական օրենսդրության մաս, որին հետևեց Կառավարության հրամանագրով եկեղեցու կանոնարգրքի հաստատումը, և չէր հակասում սահմանադրությանը, որը, չնայած երաշխավորելով միավորումներ, ներառյալ արհմիություններ կազմելու ազատությունը, այն ենթակա էր դարձնում օրենքով սահմանված պայմաններին՝ ներկա դեպքում գործող օրենսդրությանը՝ եկեղեցու կանոնագրքին: Ավելին՝ այն փաստը, որ արհմիությունների մասին Ակտը հստակորեն չէր արգելում քահանաներին կազմել արհմիություններ միանշանակ չէր հանգեցնում նման իրավունքի ճանաչման, փոխարենը, իրականացնելով ինքնավարություն՝ եկեղեցին որոշել էր, որ իր աշխատակիցների գործողությունները պետք է կանոնակարգվեին այլ կանոններով, քան աշխատանքային օրենսդրությունն էր:
102. Ինչ վերաբերում է միջամտության կողմից հետապնդած օրինական նպատակին, ապա Կառավարությունը Մեծ Պալատին կոչ արեց հետ կանգնել Պալատի կողմից արված վերլուծությունից, որը գտել էր, որ խնդրո առարկա միջոցառումները նպատակ ունեին պաշտպանել հասարակական կարգը և կրոնական համայնքների ինքնավարությունը: Նրանք պնդեցին, որ միջամտության միակ նպատակն է եղել պաշտպանել այլոց, մասնավորապես ռումինական ուղղափառ եկեղեցու իրավունքներն ու ազատությունները: Քանի որ դա տեղի ունի, հասարակական կարգին հատուկ վկայակոչելը տեղին չէր այս գործի համար:
103. Ինչ վերաբերում է, թե միջոցառումը եղել էր արդյո՟ք անհարաժեշտ և համաչափ, Կառավարությունը շեշտեց, առաջին՝ որ արհմիություններ կազմելու արգելքը առանց արքեպիսկոպոսի համաձայնության վերաբերում էր միայն հոգևորականներին և որ եկեղեցու աշխարհիկ աշխատակազմը ազատ էր միավորումներ կազմելու հարցում՝ համաձայն Արհմիությունների մասին ակտով առաջադրված պայմանների և չափանիշների:
104. Միաժամանակ հոգևորականների միավորվելու ազատությունը ամբողջովին հարգվել է հռոմեական ուղղափառ եկեղեցու կողմից, որի շրջանակներում գործում էին հարյուրավոր միավորումներ և հիմնադրամներ, այդ թվում՝ Apostolia միավորումը Քրայովային գերագույ եպիսկոպոսական թեմում:
105. Կառավարության փաստարկմամբ, արքեպիսկոպոսի թույլտվության պահանջը հոգևորականության ներգրավմամբ ցանկացած տիպի միավորումների կազմման հարցում համարվում էր օրինական և արտացոլում էր եկեղեցու ինքնավարությունը: Կառավարությունը զարմացած էր, որ ներկա գործում դիմող արհմիությունը չէր փորձել ձեռք բերել թույլտվություն և ավելացրեց, որ սովորական դատարանները, համապատասխան հանգամանքներում, կարող էին որոշումներ կայացնել, թույլտվության մերժման սխալ լինելու կապակցությամբ:
106. Կառավարությունը նշեց, որ քահանաներն իրենց կարգավիճակի պատճառով սահմանափակված էին ուղղափառ եկեղեցու նկատմամբ բարձր աստիճանի հավատարմությամբ: Գոյություն չուներ չհամաձայնվելու իրավունք. Չհամաձայնող քահանաները ցանկացած պահին կարող էին լքել եկեղեցին, սակայն քանի դեռ նրանք մնում էին, նրանք դատապարտված էին ենթարկվելու կանոններին՝ հրաժարվելով իրոնց որոշ իրավունքներից:
107. Ինչ վերաբերում է գործառնական մեթոդների վրա արհմիության ստեղծման հնարավոր արզդեցություններին, Կառավարությունը փաստարկեց, որ կփորձի եկեղեցու կանոններին զուգահեռ ներկայացնել կանոնների խումբ: Սա հստակորեն բացահայտ էր, երբ ընթերցում ես աշխատակիցներին աշխատանքի ընդունելու, նրանց առաջխաղացմանը, մրցակցության և արտահայտվելու ազատությանը, կոլեկտիվ համաձայնագրերին և աշխատանքային պայմանագրերին վերաբերող հատվածները, ուսումնասիրում ես քաղաքացիական օրենսգրքում աշխատաժամերին, որոշումներ կայացնող մարմիններում ներկայացվածությանը և գործադուլին վերաբերող դրույթները: Կառավարությունը, հետևաբար, փաստարկ ներկայացրեց, որ դիմող արհմիությունը անհրաժեշտորեն կհանգեցներ ռումինական եկեղեցու ներսում կառավարման կառավարման համատեղ համակարգի առաջացմանը: Դա կհանդիսանար վեճի աղբյուր միության և եկեղեցական հիերարխիայի միջև, պահանջելով միջնորդություն ներպետական իշխանությունների կողմից, ինչը կխախտեր չեզոքության և անկողմնակալության պետության պարտականությունը և կրոնական համայնքների ինքնավարությունը:
108. Նրանք բացատրեցին, որ ներկա գործում Պետությունը մտահոգված էր կանխել միավորման ցանկացած փորձ՝ նախքան դիմող արհմիությունը սկսել էր միավորվել և որ այդ մոտեցումը արդարացվել էր այն փաստով, որ միավորումը կկարողանար օգտվել իրավունքներից Արհմիությունների մասին ակտի շրջանակում գրանցվելուց անմիջապես հետո՝ առանց դատական նախնական վերահսկման որևէ ձևի:
109. Վերջապես, Կառավարությունը ուշադրություն դարձրեց տարբեր կանոնների լայն շրջանակի, որոնք կանոնակարգում էին քահանաների կարգավիճակը և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում նրանց միավորվելու ազատության իրավունքը և փաստարկեց, որ համաեվրոպական կոնսենսուսի բացակայությունը այս ոլորտում ցույց էր տվել, որ ազգային իշխանություններին պետք էր շնորհել հայեցողության լայն շրջանակ:
Գ. Երրորդ կողմերը
110. Երրորդ կողմ հանդիսացող կառավարությունները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջամտել էին դատավարությանը, բոլորը կիսեցին պատասխանող ԿԱռավարության դիրքորոշումը:
1. Հունական կառավարությունը
111. Հունական կառավարությունը ներկայացրեց փաստարկ, որ Կոնվենցիայի 9 և 11 հոդվածներով պաշտպանվող իրավունքների միջև հակադրություն առաջանալու դեպքում Դատարանը պետք է սկսի այն բանից, թե արդյոք կրոնական համայնքի ներսում միավորվելու ազատության իրավունքի ճանաչումը խախտել է խնդրո առարկա համայնքի ինքնավարության իրավունքը: Նրանց տեսանկյունից, կրոնական համայնքների ինքնավարությունը պետք է գերակայի և նման համայնքները պետք է օգտվեն իրենց աշխատակազմի հետ իրենց հարաբերությունները որոշելու իրավունքից՝ իրենց ներքին կանոնակարգերի հիման վրա, նույնիսկ եթե դրանք սահմանափակում են որոշ իրավունքների իրականացումը:
112. Հունական կառավարությունը հաստատում էր, որ քանի որ քահանաներն իրականացնում էին հիմնականում կրոնական գործառույթներ, կրոնական և ոչ կրոնական գործողությունների միջև տարբերությունը էական չէր: Ավելին՝ ներպետական դատարանները ավելի լավ, քան միջազգային դատարանները, կարող էին կարգավորել այս ոլորտում ծագած ցանկացած վեճ:
2. Մոլդովայի Հանրապետության կառավարությունը
113. Մոլդովայի Հանրապետության կառավարությունը ներկայացրեց փաստարկ, որ Պալատը չէր պահպանել բավարար հավասարակշռություն դիմող արհմիության կողմից պահանջվող միավորվելու ազատության և կրոնի ազատության, ուղղափառ եկեղեցու ինքնավարության իրավունքի միջև: Նրանք փաստարկում էին որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը չէր կարող մեկնաբանվել որպես Պետությանը պարտադրված դրական պարտականություն՝ կրոնական համայնքի ներսում ճանաչելու աշխարհիլ միավորումներին, երբ նման ճանաչումը կտարբերվեր կրանական չեզոքության մասին պետական պարտականությունից:
114. Նրանք նաև փաստարկեցին, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի շրջանակներում պետք է համարվի, որ կրոնական համայնքի անդամները ազատորեն են ընտրել համայնքին միանալու մասին որոշումը՝ հրաժարվելով որոշ քաղաքացիական իրավունքներից, որոնց հետ կապված կկարողանային հայց ներկայացնել 11-րդ հոդված շրջանակներում:
3. Լեհական կառավարությունը
115. Լեհական կառավարությունը փաստարկ ներկայացրեց, որ Պալատը պետք է ավելի շատ ուշադրություն դարձներ եկեղեցու և հոգևորականների միջև հարաբերությունների հատուկ բնույթին: Այն փաստը, որ հոգևորականների կողմից պահանջվող իրավունքները տնտեսական, սոցիալական կամ մշակութային բնույթի էին չի ամրապնդում այն եզրակացությունը, որ անհավանական էր, որ արհմիության ճանաչումը խաթարեր խնդրո առարկա կրաոնական համայնքի աշխատանքը:
116. Նրանք փաստարկում էին, որ առաջին հերթին կրոնական համայնքներն իրենք պետք է որոշեն, թե որ գործողությունները պետք է համարվեն կրոնական գործունեության մաս կամ ունեն ներգործություն իրենց ներքին կազմակերպության կամ առաքելության վրա: Այս պարտականությունը ներպետական դատարաններին վստահելը կհանդիսանար վեճի աղբյուր և կպահանջեր դատարաններից լուծել կրոնական հարցեր, որո խախտում է կրոնական համայնքների ինքնավարությունն ու չեզոքություն պահպանելու Պետության պարտականությունը:
117. Վերջում նրանք փաստարկեցին, որ քանի որ քահանաները ստացել էին ուսուցում և որոշում էին ընդունել միանալ հոգևորականությանը, նրանք ունեին բարձր հավատարմություն եկեղեցու հանդեպ և պետք է իրազեկ լինեին իրենց առաքելությունից բխող պահանջներին, որոնք սահմանափակում էին որոշ իրավունքների իրականացումը:
4. Վրացական կառավարությունը
118. Վրացական կառավարությունը շեշտեց, որ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները տարբեր երկրներում տարբեր էին և որ գոյություն չունի համաեվրոպական կոնսոնսուս այս ոլորտում:
119. Հետևաբար, նրանք փաստակեցին, որ Պայմանավորվող Պետությունները և նրաց դրատարանները պետք է ունենան հայեցողության լայն շրջանակ ապահովելու կրոնական համայնքների ինքնավարությունը ցանկացած սպառնալիքից: Պետությունը պետք է ձեռնպահ մնա նման համայնքների ներսում ծագած ցանկացած անհամաձայնությունը խրախուսելուց:
5. Քրայովայի գերագույն եպիսկոպոսական թեմը
120. Քրայովայի գերագույն եպիսկոպոսական թեմը ներկայացրեց փաստարկ, որ ռումինական ուղղափառ եկեղեցին աանմիջական կապ ունի եպիսկոպոսի հետ: Եպիսկոպոսի և նրա հոգևորականության միջև փոխհարաբերությունները հիմնված էին փոխադարձ վստահության և եկեղեցու առաքելության միասնության վրա և կանոնական օրենքներով անհավատալի կլիներ թշնամանքը Սուրբ սինոդի կողմից ներկայացված եկեղեցական իշխանությունների, եպիսկոպոսի և հոգևորականության միջև: Վերջիններս մասնակցում էին եկեղեցական կառավարման ժողովրդավարականացմանը և կարող էին հակադարձել եկեղեցու ներքին կանոններին՝ պաշտպանելու իրենց իշխանության չարաշահումներից: Ի շրումն՝ արքեպիսկոպոսի կողմից ցանկացած տիպի միավորումների կազմելու թույլտվության մերժման դեպքում կարող էին դիմել Սուրբ սինոդին:
121. Որպես եզրակացություն՝ գերագույն եպիսկոպոսական թեմը փաստարկեց, որ քահանաների և աշխարհիկ հոգևորականների արհմիության ձևավորումը կխախտեր եկեղեցու և հոգևորականության միջև գոյություն ունեցող հարաբերությունները և ա սպառնալիք կներկայացներ հասարակական կարգի և սոցիալական ներդաշնակության համար:
6. Մոսկվայի պատրիարքը
122. Մոսկվայի պատրիարքը շեշտեց կրոնական համայնքների մեջ գործող հարաբերությունների հատուկ հիերարխիկ բնույթը և հավատարմության բարձր աստիճանը, որը բխում է այդ հարաբերություններից: Պետությունը, եկեղեցական համայնքների ինքնավարության ուժով, պետք է երաշխավորի նրանց բացառիկ իրավասությունը՝ որոշոլու իրենց ներքին կառուցվածքը և ներքին գործառնական կանոնները:
123. Հոգևորականների համար ծառայողական հարաբերությունների հիմնարար տարրն էր կրոնական ծառայությունների մատուցումը և այս հարաբերությունները չէին կարող նեղացվել և վերացական, արհեստական ձևով դառնալ աշխատանքային հարաբերություններ՝ ենթակա քաղաքացիական օրենսդրության կանոնակարգմանը: Մոսկվային պատրիարքությունը փաստարկում էր, որ գործնականում անհնար էր տարածել սովորական օրենսդրությունը կրոնական համայնքների վրա և նման մոտեցումը կառաջացներ դժվար խնդիրներ նման համայնքների՝ ներառյալ ռուսական ուղղափառ եկեղեցու համար:
7. Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոն ոչ կառավարական կազմակերպություն (ԻԱԵԿ)
124. ԻԱԵԿ-ը ներկայացրեց փաստարկ, որ քահանաներ ունեն եկեղեցուն հավատարիմ լինելու բարձր պարտականություն: Այս պարտականությունը ճանաչվել է Խորհրդի 2000թ նոյեմբերի 27-ի 2000/78/EC-ի հանձնարարականով և Դատարանի նախադապային իրավունքով:
125. ԻԱԵԿ-ը ավելացրեց, որ քահանաները դուս են մնում կազմակերպման իրավունքը իրականացնողների շրջանակից, քանի որ նրանք ՙաշխատակիցներ՚ չէին, այլ ունեին բացառիկ կորնական մասնագիտություն և եկեղեցու հետ նրանց հարաբերությունները հիմնաված չէր աշխատանքային պայմանագրի վրա:
126. Վերջում նրանք փաստարկ ներկայացրեցին, որ երբ, ինչպես ներկա գործում, վեճի առարկա փաստերը կրոնական բնույթի էին, խնդրի միջամտությունը չէր կարող քննվել համաչափության թեստի միջոցով՝ հակակշռելով կրոնական համայնքների շահը ընդդեմ մեկ այլ շահի, որն անհատները կարող էին պահանջել ԿՈնվենցիայի 8-րդ և 12-րդ հոդվածներով, քանի որ այս հոդվածները պաշտպանում են այնպիսի իրավուքները, որոնք տվյալ անհատները ազատորեն որոշել էին չիրականացնել:
8. Becket հիմնադրամ և Իրավական ու կրոնական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունները
127. Այս կազմակերպությունները վկայակոչում էին ՄԱԿ-ի Գերագույն դատարանի նախադեպային իրավունքին, որը վերաբերում էր կրոնական հաստատությունների ինքնավարությանը: Ազգային աշխատանքային հարաբերությունների խորհուրդն ընդդեմ Չիկագոյի կաթոլիկ եկեղեցու գործում (440 U.S. 490 (1979)) Գերագույն դատարանը եզրակացրեց, որ ներպետական իշխանությունները չէին կարող անտեսել եպիսկոպոսի կամքը՝ ճանաչելով կաթոլիկ դպրոցների ուուցիչների արհմիությունը՝ նշելով, որ նման ճանաչումը միջամտություն կհանդիսանար կրոնական հաստատությունների ինքնավար գործունեության համար: Hosanna‑Tabor ավետարանչական, լյութերական եկեղցին և դպրոնցն ընդդեմ Աշխատանքի հավասար հնարավորության հանձնաժողովի գործում (թիվ 10-553 (2012)) Գերագույն դատարանը կիրառեց ՙնախարարական բացառություն՚ ուսմունքը՝ եզրակացնելով, որ աշխատանքային օրենսդրության դրույթները կիրառելի չէին կրոնական հաստատությունների աշխատակիցների համար՝ և’ հոգևորականների, և’ աշխարհիկների դեպքում:
Դ. Մեծ Պալատի գնահատումը
129. Կառավարությունը հարցում արեց առ այն, թե Կոնվենցիայի11-րդ հոդվածը վերաբերում էր հոգևորականության ներկայացուցիչներին, թե՝ ոչ: Մեծ Պալատը համարում է, որ այդ հարցը կազմում է գործի հատկանիշների քննության մի մասը և հետևաբար քննվելու է ստորև.
1. Ընդհանուր սկզբունքները
(ա) Արհմիություններ կազմելու իրավունքը
130. Դատարանը ի սկզբանե նշում է, որ հաշվի է առնում աշխատանքի միջազգային օրենսդրության զարգացումները, արհմիությունների ազատությունը, որպես գործատուի և աշխատակիցնների միջև երկխոսության կարևոր տարր և հետևաբար, կարևոր գործիք սոցիալական արդարության և ներդաշնակության հասնելու համար:
131. Այնուհետև, այն կրկին նշեց, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը ներկայացնում է արհմիությունների ազատությունը որպես միավորումներ կազմելու ազատության հատուկ ասպեկտ և որ չնայած այդ հոդվածի հիմնական օբյեկտը հանրային իշխանությունների կամայական միջամտությունից անձի պաշտպանությունն է, ի լրումն Պետության վրա կարող են լինել դրական պարտականություններ՝ նման իրավունքների իրականացումն ապահովելու համար (տես, Demir և Baykara ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] գործով վճիռը, թիվ. 34503/97, կետ 109 և 110, ՄԻԵԴ 2008):
132. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում Պետությունների դրական և բացասական պարտականությունների միջև սահմանը ճշգրիտ սահմանված չէ: Կիրառելի սկզբունքներն այնուամենայնիվ նույնն են: Անկախ այն բանից, թե գործը վերլուծվում է Պետության դրական պարտականության, թե հանրային իշխանությունների միջամտության առումով, որն անհրաժեշտ է հիմնավորել, կիրառվող չափանիշներն էականորեն չեն տարբերվում: Երկու համատեքստում էլ պետք է արդար համակշռում սահմանել անհատի և որպես ամբողջություն, համայնքի մրցակցող շահերի միջև:
133. Ելնելով աշխատավորների և կառավարիչների մհամապատասխան շահերի միջև պատշաճ համակշռման հասնելու հարցում առկա սոցիալական և քաղաքական խնդրիների զգայուն բնույթից և այս ոլորտում ներպետական համակարգերի միջև գոյություն ունեցող տարամիտվածության բարձր աստիճանից՝ Պայմանավորվող Պետություններն օգտվում են հայեցողության լայն շրջանակից այն հարցում, թե ինչպես կարող է երաշխավորվել արհմիությունների ազատությունը և արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանությունը (տես, Sørensen և Rasmussen ընդդեմ Դանիայի [ՄՊ], թիվ 52562/99 և 52620/99, կետ 58, ՄԻԵԴ 2006‑I):
134. Կոնվենցիայի11-րդ հոդվածը արհմիությունների անդամներին տալիս է իրավունք, որպեսզի իրենց արհմիությունը լսելի դառնա իրենց շահերը պաշտպանելու համար, սակայն նրանց չի երեածավորում Պետության կողմից որևէ կոնկրետ վերաբերմունքից: Կոնվենցիան պահանջում է, որ ազգային օրենսդրության շրջանակներում արհմիությունները, 11-րդ հոդվածից չտարբերվող պայմաններով, պայքարեն իրենց անդամների շահերի պաշտպանության համար (տես, Բելգիական ոստիկանության ազգային միությունն ընդդեմ Բելգիայի գործը, 27-ը հոկտեմբերի 1975, կետեր 38 և 39, սերիս Ս, թիվ19, and Շվեդիայի մոտոցիկլիստների միությունն ընդդեմ Շվեդիայի գործը, 6-ը փետրվարի, 1976թ, կետեր 39-40, Սերիա A թիվ 20):
135. Նախադեպային իրավունքի միջոցով Դատարանը, ձևավորել է կազմակերպվելու իրավունքի բաղկացուցիչ տարրերը՝ ներառյալ արհմիությունների ստեղծման կամ դրանց միանալու իրավունք, փակ պայմանագրերի արգելման իրավունք: Հաշվի առնելով վերջին զարգացումները աշխատանքային հարաբերութոյւններում՝ այն եզրակացրեց վերջերս, որ գործատուի հետ կոլեկտիվ սակարկելու իրավունքը, բացառապես շատ կոնկրետ դեպքերի, դարձել էր շահերի պաշտպանության նպատակով արհմիությունների ստեղծման կամ դրանց միանալու իրավունքի կարևոր տարրերից մեկը (տես, Demir և Baykara՝ վկայակոչված վերևում, կետ 145 և154):
(բ) Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը
136. Դատարանը մեկ անգամ ևս հայտնեց, որ կրոնական համայնքները ավանդապես և համընդանուր գոյություն ունեն կազմակերպված կառույցների տեսքով: Երբ կրոնական համայնքների կազմակերպումը դառնում է խնդրո առարկա, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի 11-րդ հոդվածի լույսի ներքո, որն ապահով է միավորումներին ընդդեմ Պետության չհիմնավորված միջամտության: Դիտվելով այս տեսանկյունից հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը ներառում է այն, որ համայնքը խաղաղ, Պետության կամայական միջամտությունից ազատ գործելու հնարավորություն կստանա: Կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անբաժանելի մասն է և 9-րդ հոդվածի պաշտպանության բուն խնդիրն է: Այն ուղղակիորեն վերաբերում է ոչ միայն այդ համայնքների կազմավորմանը՝ որպես այդպիսին, այլ նաև նրանց բոլոր ակտիվ անդամների համար կրոնի ազատության իրավունքից արդյունավետօրեն օգտվելուն: Այնտեղ, որտեղ համայնքի կազմակերպական կյանքը պաշտպանված չէ 9-րդ հոդվածի կողմից անձի՝ կրոնի ազատության մյուս բոլոր ասպեկտները կդառնա խոցելի (տես, Hasan և Chaush ընդդեմ Բուլղարիայի գործը [ՄՊ], թիվ 30985/96, կետ 62, ՄԻԵԴ 2000-XI, Բեսարաբիայի կենտրոնական եկեղեցին և այլոք ընդդեմ Մոլդովայի գործը, թիվ 45701/99, կետ 118, ՄԻԵԿ 2001-XII, և Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը (Մետրոպոլիտ Ինոկենտին) և այլոք՝ ընդդեմ Բուլղարիայի գործը, կետ 412/03 և 35677/04, կետ 103, 22-ը հունվարի 2009թ):
137. Համաձայն ինքնավարության սկզբունքի՝ Պետությանը չի թույլատրվում պարտադրել կրոնական համայնքին ընդունելու նոր անդամներ կան հրաժարվելու ներկա անդամներից: Նմանապես, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը չի երաշխավորում կրոնական մարմնի ներսում անհամաձայնության որևէ իրավունք: Ոսմունքի հարցերի կամ կազմակերպման շուրջ կրոնական համայնքի և իր անդամների միջև ծագած անհամաձայնության դեպքում անձի կրոնական ազատությունն իրականացվում է համայքնը լքելու նրա ազատության միջոցով (տես, Miroļubovs և այլոք ընդդեմ Լատվիայի գործով վճիռը, թիվ 798/05, կետ 80, 15-ը սեպտեմբերի, 2009թ):
138. Վերջապես, երբ դրված է Պետության և կրոնների հարաբերություններին վերաբերող հարցը, որի շուրջ կարծիքները ժողովրդավարական հասարակությունում կարող են լայնորեն տարբերվել, որոշումների կայացման ազագային մարմնի դերին պետք է հատուկ կաևորություն տրվի (տես, Leyla Şahin ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], թիվ 44774/98, կետ 109, ՄԻԵԴ 2005-XI): Սա մասնավորապես, մի գործ է, որտեղ եվրոպական պետությունների պրակտիկան բնութագրվում է Պետության և կորնական համայքների միջև հարաբերությունների կարգավորման սահմանադրական մոդելների լայն բազմազանությամբ:
2. Ներկա գործում վերոնշյալ սկզբունքների կիրառումը
139. Դատարանը պետք է պարզի, թե, հաշվի առնելով հոգևորականի իրենց կարգավիճակը, արդյոք դիմող արհմիության անդամներն իրավունք ունեն հենվել Կոնվենցիայի11-րդ հոդվածի վրա և եթե դա այդպես է, արդյոք արհմիության գրանցման մերժումը չէր խաթարում միավորումներ կազմելու ազատության բուն էությունը:
(ա) 11-րդ հոդվածի կիրառում գործի փաստերի նկատմամբ
140. Այն հարցը, թե արդյոք դիմող արհմիության անդամներն իրավունք ունեին արհմիություն կազմելու, բարձրացնում է մի հարց, թե արդյոք11-րդ հոդվածը կիրառելի էր նրանց համար: Այս կետի վերաբերյալ Մե Պալատը չի կիսում Կառավարության այն տեսակետը, որ հոգևորականության անդամները պետք է բացառություն կազմեն 11-րդ հոդվածով ապահովվող պաշտպանության շրջանակից այն հիմքով, որ նրանք իրականացնում են իրենց պարտականությունները եպիսկոպոսի ղեկավարության ներկքո, հետևաբար և ներպետական աշխատանքային օրենդրության շրջանակից դուրս:
141. Դատարանի խնդիրը չէ կարգավորել արհմիության անդամների և եկեղեցական հիերարխիայի վեճը, որը վերաբերում է նրանց կողմից իրականացվող պարտականությունների ճշգրիտ բնույթին: Միակ հարցը, որ բարձրանում է այստեղ, այն է, թե արդյոք, անկախ պարտականությունների որևէ բնույթից, դրանք հանգեցնում են այնպիսի աշխատանքային հարաբերությունների, որոնք կիրառելի են դարձնում արհմիություններ կազմելու իրավունքը՝ 11-րդ հոդվածի իմաստով:
142. Անդրադառնալով այս հարցին՝ Մեծ Պալատը կիրառելու է միջազգային համապատասխան գործիքներով սահմանված չափանիշները (տես, համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Demir և Baykara, վկայակոչված վերևում, կետ 5): Այս կապակցությամբ այն նշում է, որ թիվ 198 Հանձնարարականում, որը վերաբերում է աշխատանքային հարաբերություններին (տես, վերոնշյալ կետ 57), Աշխատանքի միջազգային կազմակերպությունը համարում է, որ նման հարաբերությունների գոյությունը պետք է առաջին հերթին ուղղորդվի աշատակցի աշխատանքի կատարման և վարձատրության փաստերով, անկախ այն բանից, թե ինչպես են բնութագրվում պայմանագրային կամ այլ հարաբերությունները կողմերի միջև կայացած ցանկացած հակառակ պայմանավորվածության դեպքում: Ի լրումն՝ ԱՄԿ-ի 87-րդ Կոնվենցիան (տես, վերոնշյալ կետ 56), որը հիմնական միջազգային իրավական գործիք է՝ երաշխավորելով կազմակերպման իրավունքը, 2-րդ հոդվածով սահմանում է, ՙաշխատակիցները և գործատուները, առանց որևէ տարբերության՚ իրենց ընտրությամբ իրավունք ունեն ստեղծելու կազմակերպություններ: Եվ վերջապես, չնայած Խորհրդի թիվ 78/2000/EC հանձնարարականը (տես, վերոնշյալ կետ 60-ը վերևում) հավատարմության բարձր աստիճանի գոյությունը, որպես գործատուի մշակույթ, այն նշում է, որ դա չի կարող կանխակալ վերաբերմունք առաջացնել միավորվելու ազատության, մասնավորպես արհմիություններ հիմնելու ազատության նկատմամբ:
143. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը նշում է, որ տվբյալ արհմիության անդամների կողմից իրականացվող պարտականությունները հանգեցնում են աշխատանքային հարաբերությունները բնութագրող շատ գծերի: Օրինակ՝ նրանք իրականացնում են իրենց գործութնեությունը եպիսկոպոսի հրամանի հիման վրա, ով նշանակում է իրենց աշխատանքի և սահմանում իրենց իրավունքներն ու պարտականությունները: Եպիսկոպոսի ղեկավարությամբ նրանք իրականացնում են իրենց հանձնարարված առաջադրանքները, բացի ծիսական արարողություններից և ծխականների հետ կապ պահպանելուց, այդ պարտականությունները ներառում են կրթությունը և ծխի գույքի կառավարումը: Հոգևորականության ներկայացուցիչները նաև պատասխանատու են ծիսական պիտույքների վաճառքի համար (տես, կետ 44-ը վերևում): Ի լրոմն՝ ներպետական իրավունքը հոգևորականության և աշխարհիկ անձանց համար սահմանում է մի շարք պաշտոնները, որոնք ֆինանսավորվում են պետական կամ տեղական բյուջեներից, պաշտոնյաների աշխատավարձները սահմանվում են Կրթության նախարարության աշխատակիցների աշխատավարձերին համապատասխան (տես վերոնշյալ կետ 30): Ռումինական ուղղափառ եկեղեցին վճարում է գործատուի վճարներ հոգևորականների աշխատավարձներից և վճառում է եկամտահարկ, ներդրում է ունենում պետական սոցիալական ապահովագրության ծրագրին իրավասու է սոցիալական այն բոլոր նպաստներն, որոնք հասանելի են սովորական աշխատակիցների համար, ինչպիսին է առուջապահության ապահովագրումը, համապատասխան օրենսդրական տարիքին հասնելուց հետո կենսաթոշակային ապահովագրումը և գործազրկության ապահովագրումը:
144. Ինչպես շեշտեց կառավարությունը, հոգևորականների աշխատանքի առանձնահատուկ գիծը նաև այն է, որ այն հետապնդում է նաև հոգևոր նպատակ և իրականացվում է ինքնավարության որոշակի աստիճան ունեցող եկեղեցու շրջանակներում: Հետևաբար, հոգևորականության ներկայացուցիչները ստանձնում են հատուկ բնույթի պարտականություններ և դրանով նրանք սահմափակված են հավատարմության բարձր պարտականությամբ, որը սկզբունքորեն պարտադիր գործառույթ է յուրաքանչյուր հոգևորականի համար: Հետևաբար, նուրբ առաջադրանք կլինի ճշգրիտ առանձնացնել հոգևորականության ներկայացուցիչների խիստ կրոնական գործունեությունը նրանց ավելի շատ ֆինանսական բնույթ ունեցող գործունեությունից:
145. Սակայն, խնդիրը, որը պետք է լուծում ստանա, այն է, թե արդյոք հատուկ բնութագրիչ գծերը բավարար են չդիտարկելու հոգևորականության և նրանց եկեղեցու միջև հարաբերությունները 11-րդ հոդվածի կարգավորման շրջանակում: Այս կապակցությամբ Դատարանը մեկ անգամ ևս նշեց, որ11-րդ հոդվացի 1-ին կետը ներկայացնում են արհմիություններ կազմելու ազատությունը, որպես միավորումներ կազմելու ձևերից մեկը կամ միավորումներ կազմելու ազատության հատուկ ասպեկտներից մեկը և որ 2-րդ կետը չի բացառում աշխատավորական որևէ խմբի այդ շրջանակից: Հաճախ ազգային իշխանությունները իրավունք ունեն պարտադրելու ՙօրինական սահմանափակումներ՚ որոշ աշխատակիցների նկատմամբ համաձայն 11-րդ հոդվածի 2-րդ կետի (տես,Tüm Haber Sen և Çınar ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 28602/95, կետ 28 և 29, ՄԻԵԴ 2006‑II): Ավելին՝ աշխատավորկան մյուս խմբերը, ինչպիսիք են՝ ոստիկանությունը կամ քաղ.ծառայողները, նույնպես ենթակա են առանձնահատուկ սահմանափակումների և հավատարմության որոշակի պարտականության՝ չկարողանալով իրականացնել կազմակերպվելու իրենց իրավունքը (տես, օրինակ Բելգիական ոստիկանության ազգային միության գործով վճիռը, վկայակոչված վերևում, յետ 40 և Demir և Baykara գործը՝ վկայակոչված վերևում կետ 107):
146. Ավելին, նույնիսկ ենթադրելով որ հոռոմեական ուղղափառ եկեղեցու հոգևորականության ներկայացուցիչները կարող են հրաժարվել 11-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքներից, Դատարանը նշում է, որ նեկա գործում որևէ շեշտադրում չկա, որ դիմող արհմիության անդամները համաձայնել են այդ անել՝ հաշվի առնելով իրենց պարտականությունները:
147. Դատարանը նաև նշում է, որ ներպետական դատարանները հստակորեն արդեն ճանաչել են ռումինական ուղղափառ եկեղեցու հոգևորականների և աշխարհի աշխատակազմի արհմիություններ իրավունքը (տես, վերոնշյալ կետ 46 և 49):
148. Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ Դատարանը համարում է, որ, չնայած հատուկ հանգամանքներին, հոգևորականության ներկայացուցիչներն իրականացնում են իրենց պարտկանությունները աշխատանքային հարաբերությունների համատքստում, որը կանոնակարգվում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով: 11-րդ հոդվածը, հետևապես, կիրառելի է սույն գործի փաստերի նկատմամբ:
149. Մեծ Պալատը համաձայն է կողմերի հետ, որ հարհմիության գրանցման մերժումը հանգեցրել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացմանը պատասխանող Պետության միջամտությանը:
150. Նման միջամտությունը չի համապատասխանում 11-րդ հոդվածի 2-րդ կետին, քանի դեռ այն ՙսահմանված է օրենքով՚, հետապնդում է մեկ կամ մի քանի օրինական նպատակներ ՙանհրաժեշտ է ժողովրդավարական հասարակություն՚ այդ նպատակներին հասնելու համար:
(բ) Արդյոք միջամտությունը ՙսահմանված էր օրենքով՚ և հետապնդում էր մեկ կամ մի քանի օրինական նպատակներ
151. Կողմերը համաձայնվեցին, որ խնդրո առարկա միջամտությունը հիմնված էր ռումինական ուղղափառ եկեղեցու կանոնագրքի դրույթների վրա: Սակայն նրանց մոտեցումները տարբեր էին այն հարցում, թե արդյոք դա ՙսահմանված էր օրենքով՚, թե՝ ոչ:
152. Դիմող արհմիությունը փաստարկեց, որ ներպետական օրենսդրություն մեջ չի ունեցել որևէ իրավական հիմք, քանի որ եկեղեցու կանոնագրքի դրույթները չեն դասակարգվում որպես ինստիտուցիոնալ Ակտ և չեն կարող գերակայել արհմիություններ ազատությունը երաշխավորող սահմաանադրական դրույթներին: Կառավարությունը վիճարկում էր այդ փաստարկը՝ պնդելով, որ Կառավարության որոշմամբ Կանոնագրքի հաստատումը այն դարձնում էր ներպետական օրենսդրության մաս:
153. Դատարանը ևս մեկ անգամ նշեց իր նախադեպային իրավունքը այն առումով, որ ՙսահմանված էր օրենքով՚ արտահայտությունը ոչ միայն պահանջում է վիճարկելի միջոցառումները պետք է որոշ հիմք ունենան ներպետական օրենսդրության մեջ, այլ նաև պետք է վկայակոչեն խնդրո առարկա օրենքի որակը, որ պետք է բավարար չափով մատչելի և հետևանքները կանխատեսելի լինեն տվյալ անձի համար (տես, Rotaru ընդդեմ Romania [ՄՊ], թիվ 28341/95, կետ 52, ՄԻԵԴ 2000‑V): Այն նաև մեկ անգամ ևս հայտնեց, որ ՙսահմանված էր օրենքով՚ արտահայտությունն առաջին հերթին վերաբերում էր ազագային օրենսդրությանը և սկզբունքորեն Դատարանը չի քննարկում ՙերկրորդական օրենսդրության՚ վավերականությունը, ինչը առաջին հերթին տեղական դատարանների խնդրին է (տես, Campbell ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 25-ը մարտի, 1992, կետ 37, սերիա Ա, թիվ 233):
154. Ներկա գործի մասով, այն նշում է, որ ո’չ Սահմանադրությունը, ո’չ էլ Արհմիությունների և կրոնական ազատությունների մասին ինսիտուցիոնալ Ակտերը և, իրականում, ո’չ էլ եկեղեցու Կանոնագիրքը հստակորեն չեն արգելում հոգևորականությանը կամ աշխարհիկ աշխատակազմին կազմել արհմիություններ: Ներպետական դատարանների եզրակացությունները նման արգելքի վերաբերյալ հիմնված են եկեղեցու Կանոնագրքի վրա, որի համաձայն եկեղեցական միավորումների և հիմնադրամների հիմնումը Սուրբ սինոդի առաջնահերթություններց, հոգևորականների համար պահանջվում արքեպիսկոպոսի թույլտվությունը՝ մասնակցելու միավորման ցանլացած ձևի:
155. Դատարանը նշում է, որ վերոնշյալ դրույթների կանխատեսեիությունն ու մատչելիությունը խնդրո առարկա չեն այստեղ: Այստեղ չի վիճարկվում դիմող արհմիության անդամների իրազեկվածությունը Կանոնակարգի համապատասխան դրույթների մասին կամ այն որ արքեպիսկոպոի թույլտվության բացակայությամբ եկեղեցին դեմ կլիներ արհմիության գրանցման: Իրոք, նրանք հաստատեցին, որ փորձել են ստանալ արքեպիսկոպոսի թույլտվությունը, որը մերժվել է և դրան հետևել է Սուրբ սինոդի միջամտությունը:
156. Ինչ վերաբերում է դիմող արհմիությայն հիմնական փաստարկին, մասնավորապես, որ չնայած եկեղեցու կանոնագիրքը հաստատվել էր Կառավարության կողմից, նրա դրույթները չէին կարող գերակա լիել Սահմանադրության դրույթներից, Մեծ Պալատը համարում է, որ դա հանգեցնում է տեղական օրենսդրության վիճարկմանը այն հիմքերով, որ խնդրո առարկա դրույթները սահմանադրական չեն և անտեսում են նորմերի հիերարխիան: Սակայն Դատարանի դերը չէ քննարկել այս փաստարկը, որը վերաբերում է ՙերկրորդային օրենսդրության՚ ձևի վավերականությանը: Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրության մեկնաբանությունը ազգային դատարանների հիմնական խնդիրն է (տես, Rekvényi ընդդեմ Hungary [ՄՊ], թիվ 25390/94, կետ 35, ՄԻԵԴ 1999‑III): Այս կապակցությամբ, պետք է շեշտադրվի, որ Շրջանային դատարանը, որը հանդիսանում է վերջին ատյանի դատարան, իրեն սահմամափակեց ընդհանուր դիտարկումներով, որ թիվ 54/2003 համաձայն, ներքին կանոնակարգերը չեն կարող պարունակել որևէ դրույթ, որը կխախտեր Սահմամադրությունն ու այլ օրենքները: Ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, այն չքննարկեց կոնկրետ հիմնախնդրիը, թե առանց արքեպիսկոպոսի թույլտվության արհմիություններ կազմելու արգելքը համապատասխանում էր սահմանադրական դրույթներին, թե՝ ոչ: Սակայն Դատարանը համարում է, որ, քանի որ Շրջանային դատարանը իր վճիռը կայացնելիս հենվել է եկեղեցու Կանոնագրքի վրա, նա հաշվի էր առել, որ Կանոնագրքի դրույթները հակասահմանադրական չէին:
157. Հետևաբար Դատարանը պատրաստ է, ինչպես ներպետական դատարանները, ընդունել, որ միջմտությունը, որի հետ կապված բողոք էր ներկայացվել, ուներ իրավական հիմք ռումինական ուղղափառ եկեղեցու Կանոնագրքի համապատասխան դրույթներում և այդ դրույթները բավարաում էին նախադեպային իրավունքով սահմանված ՙօրինականության ՚ պահանջին (տես, համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Miroļubovs և այլոք գործը՝ վկայակոչված վերևում, կետ 78):
158. Վերջապես, Մեծ Պալատը համաձայն է կողմերի հետ, որ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ՝ համաձայն 11-րդ հոդվածի, 2-րդ կետի, մասնավորապես այլոց, կոնկրետէ ռումինական ուղղափառ եկեղեցու իրավունքների պաշտպանությունը: Ի տարբերություն Պալատի, այն որևէ պատճառ չի տեսնում անկարգությունը կանխելու որևէ լրացուցիչ նպատակ:
(գ) ՙԱրդյոք՚ միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում
159. Դատարանի կարծիքով, ներպետական դատարանների խնդիրն է ապահովել, որ գործող օրենսդրության և Կոնվենցիայի սահմաններում նման համայնքներում դիտարկվեն և’ միավորումներ կազմելու ազատությունը, և’ կրոնական համայնքների ազատությունը: Երբ խոսքը վերաբերում է միավորվելու ազատության իրավունքին միջամտելուն, Կոնվենցիայի 9-րդ հոդվածից հետևում է, որ կրոնական համայնքներն ունեն իրենց սեփական կարծիքի իրավունք իրենց անդամների ցանկացած կոլեկտիվ գործունեության վերաբերյալ, որոնք հնարավոր է խաթարեն իրենց ինքնավարությունը և որ այս կարծիքը սկզբունքորեն պետք է հավի առնվի ազգային իշխանությունների կողմից: Սակայն, եկեղեցական համայնքի կողմից ներկայացված պարզ ենթադրությունը, որ գոյությու ունի իրական կամ հնարավոր սպառնալիք իրենց իրքնավարությանը բավարա չէ համարելու որպես միջամտություն իր անդամների՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված արհմիութենական իրավունքներին: Դա, առանձին գործի հանգամանքների ներքո, պետք է նաև ցույց տա, որ ենթադրյալ սպառնալիքը իրական է և հիմնարար և որ վիճարկելի միջամտությունը միավորման ազատությանը, չի գերազանցել այն սահմանը, որն անհրաժեշտ է այդ վտանգը չեզոքացնելու համար և չի ծառայել կրոնական համայնքի ինքնավարության իրականացման հետ առընչություն չունեցող այլ նպատակի: Ազգային դատարանները պետք է ապահովեն այս պայմանների բավարարումը՝ անցկացնելով գործի հանգամանքների խորը քննություն և մրցակցող շահերի համակշռման խորը աշխատանք (տես, համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Schüth և Germany գործով վճիռը, թիվ 1620/03, կետ 67, ՄԻԵԴ 2010 և Siebenhaar ընդդեմ Germany գործով վճիռը, թիվ 18136/02, կետ 45, 3-ը փետրվարի, 2011թ):
160. Չնայած այնպիսի գործերում, ինչպիսին է տվյալ գործը, Պետությունն ընդհանուր առմամբ օգտվում է հայեցողության լայն շրջանակից, երբ պետք է համակշռել տարբեր մասնավոր շահերը և Կոնվենցիայի իրավունքները (տես, համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Evans ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը [ՄՊ], թիվ 6339/05, կետ 77, ՄԻԵԿ 2007‑I), գանգատի արդյունքը, սկզբունքորեն չպետք է տարբերվի ելնելով այն բանից, թե այն Դատարան է ներկայացված Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն մի անձի կողմից, ում միավուվելու ազատությունը խախտվել է, թե Կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածների համաձայն, կրոնական համայնքի կողմից, որը պնդում է, որ խախտվել է ինքնավարության իր իրավունքը:
161. Սույն գործի կենտրոնական հարցը արհմիությունը չճանաչելն է արհմիությունների դիմումի ճանաչման քննության իրավասություն ունեցող դատարաններում դատավարությունների ժամանակ, գորագույն եպիսկոպոսական թեմը, որը դեմ էր դրա ճանաչմանը, պնդեց, որ արհմիության կանունադրության մեջ սահմանված նպատակները չէին համապատասխանում այն պարտականություններին, որոնք քահանաները ստանձնել էին իրենց կազմակերպության և արքեպիսկոպոսի նկատմամբ: Այն պնդեց, որ եկեղեցու մեջ նոր կառույցի երևան գալը կվտանգեր կրոնական համայնքների կազմկեպվելու ազատությունը համաձայն իրոնց ավանդույթների և որ հետևաբար, արհմիության հիմնումը կխաթարեր եկեղեցու ավանդական հիերարխիկ կառուցվածքը: Այդ պատճառով, այն փաստարկում էր, որ անհրաժեշտ էր սահմանափակել դիմող արհմիության արհմիութենական ազատությունները:
162. Հաշվի առնելով Քրայովային գերագույն եկեղեցական թեմի կողմից ներպետական դատարանների առջև ներկայացված տարբեր փաստարկները՝ Դատարանը գտնում է, որ Շրջանային դատարանի համար ողջամիտ կլիներ ի նկատի ունենալ, որ դիմող արհմիության գրանցման թույլտվության մասին որոշումը կստեղծեր իրական վտանգ խնդրո առարկա կրոնական համայնքի ինքնավարության համար:
163. Այս կապակցությամբ Դատարանը նծում է, որ Ռումինիայում կրոնական բոլոր համայքները իրավունք ունեն ընդունել իրենց ուրույն որոշումները, որոնք վերաբերում են ներքին կանոնակարգերին և այդպիսով, ազատ են որոշումներ ընդունել իրենց գործառնությունների, աշխատակազմի ներգրավվման և հոգևորականների հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ (տես, վերոնշյալ կետ 29): Կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքը ռումինական պետության և նրա տարածքում գտնվող կրոնական համայնքների՝ ներառյալ ռումինական ուղղափառ եկեղեցու միջև հարաբերությունների անկյունաքարն է: Ինչպես Կառավարությունը նշեց, ռումինական ուղղափառ հոգևորականության ներկայացուցիչները և հետևաբար, դիմող արհմիությանը պատկանող քահանաները, իրականացնում են պարտականություններ, որոնք ստանձնել են իրենց կազմակերպույան և եպիսկոպոսի առջև՝ վերջինիս ընդունած որոշման համաձայն: Ռումինական ուղղափառ եկեղեցին նախընտրել է չներառել այս գործի առումով տեղին համարվող աշխատանքային օրենսդրության դրույթները իր, մի ընտրություն, որը հավանության է արժանացել Կառավարության որոշմամբ՝ համաձայն կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքի:
164. Հաշվի առնելով դիմող արհմիության կողմից իր սահմանադրության մեջ առաջադրված նպատակները, մասնավորապես այն նպատակները, որոնք խթանում են նախաձեռնությունը, մրցակցությունը, անդամների միջև արտահայտման ազատությունը, ապահովելով, որ իր անդամներից որևէ մեկ կմասնակցի Սուրբ սինոդի նիստերին, պահանջելով եպիսկոպոսից տարեկան ֆինանսական զեկույցները և օգտագործելով գործադուլները՝ որպես իր անդամների շահերի պաշտպանության միջոց, Դատարանը չի համարում, որ արհմիության գրանցումը մերժելու դատական որոշումը եղել էր ոչ ողջամիտ՝ եկեղեցական համայնքների ինքնավարության հարգման տեսանկյունից և մասնավորապես այդ ինքնավարության պահպանման գործում Պետության դերը հաշվի առնելով:
165. Այս կապակցությամ Դատարանը նշում է, որ այն հաճախ շեշտել է Պետության դերը որպես կրոնների, հավատի և դավանանքի կիրառման չեզոք և անկողմնակալ կազմակերպիչ և հայտնել, որ այս դերը նպաստում է հասարակական կարգին, կրոնական ներդաշնակությանն ու հանդուրժողականությանը Ժողովրդավարական հասարակությունում, մասնավորապես ընդդիմացող խմբերի միջև (տես, Hasan և Chaush գործը՝ վկայակոչված վերևում, կետ 78 և Leyla Şahin գործը՝ վկայակոչած վերևում, կետ 107): Այդ կարող է միայն հաստատել այս դիրքորոշումը ներկա գործում: Պետության կողմից ճանաչված կրոնական համայնքների ինքնավարության հարգումը մասնավորապես ենթադրում է, որ Պետությունը պետք է ընդունի այդ համայնքների իրավունքը արձագանքելու համաձայն իրենց ուրույն կանոնների և շահերի, ցանկացած այլախոհ շարժման առաջացմանը իրենց շարքերում, որը կարող է սպառնալիք հանդիսնալ իրենց ամբողջությանը, բարի համբավին կամ միասնությանը: Հետևաբար, ազգային իշխանությունների խնդիրը չէ գործել որպես դատավոր կրոնական համայնքների և տարբեր այլախոհ խմբավորումների մեջ, որոնք գոյություն ունեն կամ կարող են առաջանալ եկեղեցու ներսում:
166. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող ամբողջ տեղեկությունը՝ Դատարանը կիսում է պատասխանող Կառավարության այն տեսակետը, որ մերժելով գրանցել դիմող արհմիությանը Պետությունը պարզապես հրաժարվել է ռումինական ուղղափառ եկեղեցու կազմակերպման և աշխատանքի մեջ ներգրավվելուց, դրանով իրականացնելով Կոնվենվիայի 9-րդ հոդվածով սահմանված չեզոքության իր պարտականությունը: Մնում է որոշել, թե արդյոք դիմող արհմիաության գրանցման մերժման հետ կապված Շրջանային դատարանի կողմից իրականացված քննությունը բավարարում էին այն պայմանները, որոնք կերաշխավորեին, որ գրանցման մերժումը անհրաժեծտ էր ժողովրդավարական հասարակության համար (տես, վերոնշյալ կետ 159-ը):
167. Պալատի մեծ մասը այս հարցին բացասական պատասխան տվեց: Նրանք եզրակացրեցին, որ Շրջանային դատարանըչէր հավաքել բավարար քանակությամբհամապատասխան բոլոր փաստարկները՝ հիմնավորելով արհմիության գրանցման իր մերժումը զուտ կրոնական հիմքերով՝ ելնելով եկեղեցու Կանոնակարգի դրույթներից (տես, Պալատի վճիռը, կետ 77):
168. Մեծ Պալատ չհամաձայնեց այս եզրակացության հետ: Այն նշեց, որ Շրջանային դատարանը մերժել էր արհմիության գրանցումը, այն բանից հետո, երբ նկատել էր, որ նրա դիմումը չէր բավարարել եկեղեցու Կանոնագրքի պահանջներին, քանի որ նրա անդամների չէրն կիրառել միավորում ստեղծելու համար գոյություն ունեցող հատուկ ընթացակարգը: Այն համարում է, որ իրականացնելով այդ մոտեցումը՝ Շրջանային դատարանը պարզապես կիրառել է կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքը: Դիմող արհմիության գրանցման մերժումը Շրջանային դատարանի կողմից արքեպիսկոպոսից թույլտվություն ստանալու պահանջը չկատարելու համար իր Կանոնագրքի համաձայն իր կազմակերպական և գործառնական ֆունկցիաները իրականացնելու տվյալ կրոնական համայնքի իրավունքի ուղիղ հետևանքն էր:
169. Ավելին՝ դիմող արհմիությունը չէր ներկայացրել որևէ պատճառ՝ հիմնավորելու, թե ինչու պաշտոնապես արքեպիսկոպոսից թույլտություն չէր պահանջել: Այնուամենայնիվ, ազգային դատարանները լրացրել էին այս բացը՝ ձեռք բերելով Քրայովայի գերագույն եկեղեցակնա թեմի կարծիքը և քնելով նրա կողմից նեկայացված պատճառները: Շրջանային դատարանը, հաստատելով Քրայովայի գերագույն եկեղեցակնա թեմի առաջադրած պատճառները, եզրակացրեց, որ եթե այն ստիպված լիներ թույլ տալ արհմիության հիմնադրումը, եկեղեցու Կանոնագրքով սահմանված խորհրդակցական մարմինները կփոխարինվեին կամ ստիպված կլինեին միասին աշխատել նորաստեղծ մարմնի՝ արհմիության հետ, որը սահմանափակված չէր որոշումների կայացումը կանոնակարգող կանոնական նորմերով: Դատարանի կողմից վերանայումը, հետևաբար, հաստատում էր, որ եկեղեցական իշխանությունների կողմից ներկայացված ենթադրյալ սպառնալիքը, հնարավոր և հիմնավոր էր, որ նրանց կողմից առաջարկված պատճառները չէին ծառայելու այլ նպատակի, որն առնչություն չուներ տվյալ կրոնական համայնքի ինքնավարության իրականացման հետ և որ դիմող արհմիության գրանցման մերժումը չէր գերազանցել այն սահմանը, որն անհրաժեշտ էր այդ վտանգը վերացնելու համար:
170. Ավելի ընդհանուր, Դատարանը նշեց, որ ռումինական ուղղափառ եկեղեցու Կանոնագիրքը հոգևորականության առջև բացարձակ արգելք չի սահմանում իրենց օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով արհմիություններ ստեղծելու համար: Հետևաբար, դիմող արհմիությանը ոչինչ չի խանգարում իրականացնելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքը իրականացնելու համար՝ կազմելով այնպիսի միավորում, որի հետապնդած նպատակները կհաապատասխանեն եկեղեցու կանոնագրքին և հարցականի տակ չեն դնի եկեղեցու ավանդական հիերախիկ կառուցվածքը և որոշումների կայացման ընթացակարգերը: Դատարանը նշում է, որ դիմող արհմիության անդամներն ազատ են միանալու ռոմինական ուղղափառ եկեղեցու շրջանակում ներկայումս գործող ցանկացած միավորումներին, որոնք թույլատրված են ազգային դատարանների կողմից և գործում են համաձայն եկեղեցու Կանոնագրքի պահանջների (տես, վերոնշյալ կետ 52):
171. Վերջապես Դատարանը հաշվի է առնում Եվրոպայում գործող, Պետությունների և կրոնական համայնքների միջև փոխհարաբերությունները կարգավորող սահմանադրական մոդելներ լայն բազմազանությունը: Հաշվի առնելով այս հարցում համաեվրոպական կոնսենսուսի բացակայությունը՝ (տես, վերոնշյալ կետ 61-ը)՝ այն համարում է, որ այս ոլորտում Պետությունն ունի հայեցողության լայն շրջանակ՝ ներառյալ իրավունք՝ որոշելու, թե ճանաչելու է, թե՝ ոչ այն արհմիություններին, որոնք գործում են կրոնական համայնքների ներսում և հետապնդում են նպատակներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նման համայնքների ինքնավարության իրականացման համար:
172. Որպես եզրակացություն, հաշվի առնելով սույն վճռում սահմանված հիմնավորումները, Շրջանային դատարանը մերժելով դիմող արհմիության գրանցում չէր խախտել այս ոլորտում ազգային իշխանությունների տրված հայեցողության շրջանակի սահմանները և հետևաբար անհամաչափ չէր:
173. Հետևաբար, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում տեղի չէր ունենցել:
Այս հիմքերով Դատարանը.
1. Վճռում է միաձայն, որ Կառավարությունը զրկվում է սույն գանգատի անանունության հարցը բարձրացնելու իրավունքից,
2. Վճռում է միաձայն, որ դիմող արհմիությունը զրկվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտումը փաստարկելու իրավունքից, քանի որ իրադրաձությունները տեղի էին ունենցել նախան Պալատի կողմից վճռի արձակումը և որ կապված այդ օրվանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ պատասխանող Պետությունը չէր խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները,
3. Վճռում է տասնմեկն ընդդեմ վեց ձայնի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
Պատրաստված է անգլերեն և ֆրանսերեն և բաժանված է բաժանված է 2013թ հուլիսի 9-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքում տեղի ունեցած հանրային լսումների շամանակ:
Michael O’Boyle՝Dean Spielmann՝
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդված կետ 2-ի և Կանոն 74-ի կետ 2-ի՝ հետևյալ առանձին կարծիքները կցվում են վճռին.
(ա)Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող՝
Դատավոր Wojtyczek-ի հատուկ կարծիքը (Թարգմանություն)
(բ)Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը մասամբ չհամընկնող Դատավորներ Spielmann-ի, Villiger-ի, López-ի Guerra-ի, Bianku-ի, Møse-ի և Jäderblom-ի համատեղ հատուկ կարծիքը:
D.S.
M.O’B.
ՙՀատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են վճռի պաշտոնական լեզուներով տարբերակ (ներ) ում՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն, որոնք մատչելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում՝ HUDOC-ում՚:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Բոսնիա և Հերցոգովինա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Մոլդովա, Իռլանդիա, Հարավսլավիայի նախքին հանրապետություն Մակեդոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա Լեհաստան, Սլովենիա, Ֆրանսիա, Շվեյցարիայի որոշ կանտոններ:
[2] Ֆինլանդիան, Բուլղարիան, Սլովակիան, Ուկրաինան, Բելգիան, Ավստրան, Ռուսաստանը Թուրքիան Լյուքեմբուրգը, Շվեդիան և Շվեյցաևիայի որոշ կանտոններ: .
[3] Բելգիա, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն:
Full & Egal Universal Law Academy