© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանոթագրություն Դատարանի թիվ 165 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հուլիս, 2013թ
Sindicatul (թարգմ.`Աշխատավորների արհմիություն)“Păstorul cel Bun” ընդդեմ Ռումինիայի գործով վճիռը [ՄՊ] - 2330/09
Վճիռ 9.7.2013թ [ՄՊ]
Հոդված 11
Միավորման ազատություն
Քահանաների արհմիության գրանցման մերժումը կրոնական համայնքների ինքնավարության պատճառով. խախտում տեղի չի ունենցել
Փաստեր -2008թ ապրիլին հռոմեական ուղղափառ եկեղեցու 35 հոգևորականներ և աշխարհիկ աշխատկիցներ որոշեցին ստեղծել արհմիություն: Ընտրված նախագահը դիմեց առաջին ատյանի դատարան` իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու նպատակով և գրանցվեց արհմիությունների գրանցամատյանում: Սակայն գերագույն եպիսկոպոսական թեմի ներկայացուցիչը առարկություն ներկայացրեց: Արհմիության ներկայացուցիչը հայց ներկայացրեց, որը ստացավ դատախազության աջակցություն: 2008թ մայիսին դատարանը բավարարեց հայցը և որոշեց գրանցել գրանցամատյանում` դրանով շնորհելով իրավաբանական անձի կարգավիճակ: Սակայն գերագույն եպիսկոպոսական թեմը բողոքարկեց վճիռը: Վերջնական դատավճռով շրջանային դատարանը բավարարեց բողոքը, չեղյալ համարեց առաջին ատյանի դատարանի վճիռը, և գործի հատկանիշներով, մերժեց, որպեսզի արհմիության շնորհվի իրավաբանական անձի կարգավիճակ և ներառվի արհմիությունների գրանցամատյանում:
2012թ հունվարի 31-ի դատավճռով (տես, Տեղեկատվական ծանոթագրություն թիվ 148) Դատարանի պալատը հինգ ձայնն ընդդեմ երկուսի վճռեց, որ տեղի էր ունեցել 11-րդ հոդվածի խախտում` եզրակացնելով, որ ՙճնշող հասարակական պահանջի՚ և հիմնավորվածության բացակայության պայմաններում այնպիսի խիստ մերժումը, ինչպիսին դիմող արհմիության գրանցման մերժումն է, անհամաչափ էր հետապնդվող նպատակին և ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Օրենքը՝ հոդված 11
(ա) Կիրառելիությունը – Արհմիությունների անդամների իրականացրած պարտականությունները և նրանց վարձատրության ձևը պարունակում էր աշխատանքային հարաբերություններին բնորոշ շատ գծեր: Սակայն հոգևորականների աշխատանքն ուներ որոշ առամձնահատկություններ (ինչպիսին էր հոգևոր նպատակը)` այն փաստը, որ այն իրականացվում էր որոշ ինքնավարությունն ունեցող եկեղեցում և եկեղեցու նկատմամբ հավատարմության պարտականությունը: Հետևաբար, խիստ կրոնական գործունեության և ավելի շատ ֆինանսական բնույթի գործունեության միջև ճշգրիտ տարբերություն սահմանելը կարող է լինել շատ նուրբ խնդիր: Սակայն չնայած իրեն առանձնահատուկ հանգամանքներին՝ հոգևորականությունն իրենց առաքելությունն իրականացնում է 11-րդ հոդվածով կանոնակարգվող աշխատանքային հարաբերությունների համատեքստում, որը հետևաբար կիրառեի էր գործի փաստերի համար:
(բ) Գործի հատկանիշները – Դիմող արհմիության գրանցման մերժումը հանգեցրել է միջամտության, որը հիմնված էր ռումինական ուղղափառ եկեղեցու կանոնագրքի դրույթների վրա: Ներպետական դատարանները կանոնագրքից եզրակացրել էին, որ եկեղեցական միավորումների և հիմնադրամների ստեղծումը Սուրբ Սինոդի բացառիկ իրավունքն է և ցանկացած միավորումներում հոգևորականության ներկայացուցիչների ներգրավումը պահանջում էր արքեպիսկոպոսի թույլտվությունը: Միջամտությունը հետապնդում էր այլոց՝ մասնավորապես հռոմեական ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելու օրինական նպատակ:
Հիշելով ներպետական դատարաններին գլխավոր եպիսկոպոսական թեմի ներկայացրած՝ արհմիությունը ճանաչելուց հրաժարվելուն սատարող փաստարկները՝ ողջամիտ էր համարվում շրջանային դատարանի այն կարծիքը, որ արհմիության գրանցման թույլտվության մասին որոշումը իրական վտանգ կստեղծեր տվյալ կրոնական համայնքի ինքնավարության համար: Ռումինիայի բոլոր կրոնական համայնքները իրավունք ունեին ընդունել իրենց ներքին կանոնակարգերը և այդպիսով, ազատ էին դրա գործարկման, աշխատակազմի ընտրության և իրենց հոգևորականների հետ հարաբերությունների հետ կապված որոշումների ընդունման հարցում: Եկեղեցական համայնքների ինքնավարության սկզբունքը ռումինական պետության և նրա տարածքում ճանաչված կրոնական համայնքների միջև հարաբերությունների անկյունաքարն է: Ռումինիայի ուղղափառ եկեղեցին որոշել էր իր կանոնադրության մեջ ներառել աշխատանքային օրենսդրության դրույթները, որոնք այս առումով տեղին էր: Սա մի ընտրություն էր, որը հաստատվել էր կառավարության որոշմամբ՝ համաձայն կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքի: Հաշվի առնելով դիմող արհմիության՝ իր կանոնադրության մեջ առաջադրած նպատակները, մասնավորապես այն նպատակները, որոնք նպաստում էին իր անդամների նախաձեռնությանը, մրցակցությանը, խոսքի ազատությանը՝ ապահովելով, որ իր անդամներից մեկը մասնակցություն ունենա Սուրբ Սինոդում, պահանջելով արքեպիսկոպոսից տարեկան ֆինանսական հաշվետվություն և օգտագործելով գործադուլները՝ որպես իր անդամների շահերի պաշտպանության միջոց, արհմիությունը գրանցելու մասին դատարանի վճիռը, որը նպատակ ունի հարգել կրոնական համայնքների ինքնավարությունը, թվում է ողջամիտ, մասնավորապես ելնելով նման ինքնավարությունը պահպանելու Պետության դերից: Արհմիության գրանցումը մերժելով՝ Պետությունը պարզապես հրաժարվել էր ներգրավվել հռոմեական ուղղափառ եկեղեցուկազմակերպության և գործունեության մեջ՝ դրանով նշելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված չեզոքության իր պարտականությունը:
Շրջանային դատարանը մերժել էր գրանցել դիմող արհմիությանը նշելով, որ նրա գանգատը չէր համապատասխանել եկեղեցու կանոնադրության պահանջներին, որովհետև նրա անդամները չէին բավարարել միավորումները ստեղծելու համար գոյություն ունեցող հատուկ ընթացակարգերը: Այսպիսով, դատարանը պարզապես կիրառել էր կրոնական համայնքների ինքնավարության սկզբունքը: Հաստատելով գերագույն եպիսկոպոսական թեմի ներկայացրած հիմնավորումները՝ այն եզրակացրեց, որ եթե այն լիազորեր արհմիության ստեղծումը, եկեղեցու կանոնադրությամբ սահմանված խորհրդակցական մարմինները կփոխարինվեին նոր մարմնով՝ արհմիությունով կամ պարտադրված լինի աշխատել արհմիության հետ՝ սահմանափակված չլինելով եկեղեցու ավանդույթներով և խորհրդակցությունն ու որոշումների կայացումը կանոնակարգող կանոնական օրենսդրության կանոններով: Դատարանը այսպիսով հաստատել էր, որ եկեղեցական իշխանությունների կողմից փաստարկվող վտանգը հնարավոր և հիմնավոր և նշանակալի էր, որ այն հիմնավորումները, որոնք նրանք ներկայացրել էին չէր ծառայել որևէ այլ նպատակով, որոնք չէին առնչվում տվյալ կրոնական համայնքի ինքնավարության իրականացմանը, և դիմող արհմիության գրանցման մերժումը չէր գերազանցում այն սահմանը, որն անհրաժեշտ էր վտանգը վերացնելու համար:
Ընդհանուր առմամբ, հռոմեական ուղղափառ եկեղեցու կանոնադրությունը հոգևորականության ներկայացուցիչների համար չի սահմանում բացարձակ արգելք, որպեսզի նրանք կազմեին արհմիություններ՝ իրենց օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Հետևաբար, դիմող արհմիության անդամներին որևէ բան չի կարող կանգնեցնել օգտվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածով իրենց վերապահված այնպիսի միավորումների ձևավորման իրավունքից, որոնք հետապնդում էին եկեղեցու կանոնադրությանը համապատասխան նպատակներ և հարցականի տակ չէին դնում եկեղեցու ավանդական հիերարխիկ կառուցվածքը և որոշումների կայացման ընթացակարգերը: Ավելին՝ դիմող արհմիության անդամները ազատ էին միանալ հռոմեական ուղղափառ եկեղեցու ներկայումս գոյություն ունեցող որևէ միավորման, որը թույլատրված է ազգային դատարանների կողմից և գործում է եկեղեցու կանոնադրության պահանջներին համապատասխան:
Վերջապես, գոյություն ուներ սահմանադրական մոդելների լայն բազմազանություն, որոնք կանոնակարգում են Պետությունների և կրոնական համայնքների միջև փոխհարաբերությունները Եվրոպայում: Հաշվի առնելով, որ այս հարցում գոյություն չուներ համաեվրոպական կոնսենսուս՝ այս ոլորտում Պետությունն օգտվում է հայեցողության լայն շրջանակից, որը ներառում է որոշելը, թե արդյոք ճանաչել, թե՝ ոչ այն արհմիությունները, որոնք գործում էին եկեղեցական համայնքների շրջանակում և հետպնդում էին այնպիսի նպատակներ, որոնք կարող էին խոչընդոտել նման համայնքների ինքնավարության իրականացումը: Որպես եզրակացություն, շրջանային դատարանի կողմից դիմող արհմիության գրանցման մեժումը չէր գերազանցել ազգային իշխանություններին վերապահված հայեցողության շրջանակը այս ոլորտում և հետևաբար անհամաչափ չէր:
Եզրակացություն` իրավունքի խախտում չկա (տասնմեկ կողմ ձայն` ընդդեմ վեցի):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy