© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 168
2013 թվականի նոյեմբեր
Սյոդեռմանն ընդդեմ Շվեդիայի [Մեծ պալատ] - 5786/08
2013 թվականի նոյեմբերի 12-ի վճիռ [Մեծ պալատ]
8-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ
8-րդ հոդվածի 1-ին մաս
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Մերկ երեխային գաղտնի նկարահանելու գործողությունը քրեականացնող հստակ օրենսդրական նորմերի բացակայությունը. խախտում:
Գործի փաստական հանգամանքները – 2002 թվականին, երբ դիմողը 14 տարեկան էր, նա հայտնաբերել է, որ նրա խորթ հայրը թաքնված տեսախցիկ է տեղադրել լոգարանի սպիտակեղենի զամբյուղում: Տեսախցիկն ուղղված էր այն կողմ, որտեղ դիմողը հանում էր հագուստը նախքան լոգանք ընդունելը: Նա դա ցույց էր տվել մորը, ով այրել էր այն` առանց որևէ մեկին ցույց տալու: 2004 թվականին միջադեպի մասին հաղորդում է ներկայացվել այն բանից հետո, երբ մայրը լսել էր, որ դիմողի զարմիկը նման միջադեպի փորձ էր ունեցել խորթ հոր հետ: Խորթ հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել և, 2006 թվականին շրջանային դատարանի կողմից նա դատապարտվել էր երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար, ինչպես շարադրված էր այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 7-րդ բաժնի 6-րդ գլխում: Այնուամենայնիվ, նրա դատապարտումը բեկանվել էր վերանայման արդյունքում այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը գտել էր, որ խորթ հոր արարքը չի համապատասխանում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության հանցագործության ձևակերպմանը: Վերաքննիչ դատարանն ընդգծել էր, որ արարքը կարող էր պարունակել երեխայի պոռնոգրաֆիայի փորձերի առանձին հանցագործություններ, սակայն այդ հարցն այլևս չէր քննել որևէ մեղադրանքի բացակայության պատճառով: Գերագույն դատարանը մերժել էր վերանայման թույլտվությունը:
2012 թվականի հունիսի 21-ի վճռով Դատարանի պալատը 4 ձայնով` ընդդեմ 3-ի, գտել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում չի եղել (տես տեղեկատվական նշում թիվ 153):
Իրավունքի հարցեր – 8-րդ հոդված. Դատարանը հաստատում է ներպետական դատարանների հետևությունները, որ խորթ հոր արարքը խախտում է դիմողի անձնական անձեռնմխելիությունը: Եթե նույնիսկ քննարկվող դեպքը չի ներառել որևէ ֆիզիկական բռնություն, սեռական ակտ կամ շփում, սակայն այն մեծապես ազդել է դիմողի անձնական կյանքի ինտիմ կողմի վրա: Ապացույց առկա չէ, որ ներպետական իշխանությունները ձախողել են արդյունավետ քննություն կատարելու իրենց պարտավորությունը: Դատարանի առջև բարձրացված հարցն այն է, թե սույն գործի փաստական հանգամանքների շրջանակում Շվեդիան արդյոք ունեցել է 8-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունների ներքո դիմողին` իր խորթ հոր գործողություններից պաշտպանելու համաչափ իրավական շրջանակ: Մեծ պալատն ընտրել է դրանից տարբերվող մոտեցում` հաջորդելով Պալատին, որը հաստատել էր, որ >: Նման էական բացի թեստը, թեև հասկանալի է քննությունների համատեքստում, սակայն նշանակալից դերակատարություն չունի այն խնդրի գնահատման առումով, թե արդյոք պատասխանող Պետությունն ունեցել է իր պոզիտիվ պարտավորություններին համապատասխանող համաչափ իրավական շրջանակ, քանի որ Դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է նրան, թե այս հանգամանքներում օրենքը դիմողին արդյոք առաջարկում է պաշտպանության ընդունելի մակարդակ:
Ինչ վերաբերում է հնարավորությանը, որ խորթ հոր գործողությունը կարող էր Քրեական օրենսգրքի ներքո պարունակել երեխայի պոռնոգրաֆիայի փորձեր, ապա Դատարանը համոզված չէ, որ այդ գործողությունը համընկնում է այդ հանցագործությանը: Տեղեկություն առկա չէ, որ դատախազը քննել է այդ հանցագործության կատարման համար խորթ հորը մեղադրանքի առաջադրման հնարավորությունը: Ընդհակառակը, պատասխանող Կառավարությունը թվարկել է մի քանի պատճառներ, թե ինչու էր դատախազը, հավանաբար, որոշել նման կերպ վարվել, մասնավորապես` այն դժվարությունները, որոնք առկա են բավարար ապացույցի ապահովման առումով ցույց տալու համար, որ եղել է > նկար: Ըստ դիմողի` եթե նույնիսկ ֆիլմը, որը ոչնչացվել էր, մինչ այժմ գոյություն ունի, ապա դժվար կլինի այդ նյութը բնութագրել որպես պոռնոգրաֆիա: > եզրույթը Շվեդիայի քրեական օրենսգրքում սահմանված չէ և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ դրույթների նախապատրաստական աշխատանքներն ընդգծում էին, որ դրա նպատակը բոլոր մերկ երեխաների նկարների քրեականացումը չէ:
Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի ներքո սեռական ոտնձգությունների մասին հանցագործության դրույթներին, որոնք դատապարտում են, մասնավորապես, անվայել պահվածքն ու վարքագիծը` դրևորված բառի կամ գործողության միջոցով, ապա Վերաքննիչ դատարանը գտել էր, որ խորթ հայրը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել առանց դիմողի իմացության նրան տեսանկարահանելու գաղտնի գործողության համար: Շվեդիայում տվյալ պահին գործող օրենքը պահանջում է, որ սեռական բնույթի ոտնձգության դեպքում հստակեցվի այն, թե արդյոք սեռական բնույթի ոտնձգություն կատարող անձը ենթադրում էր, որ զոհը կպարզի այն, թե անտարբեր է տվյալ ռիսկի հանդեպ: Այնուամենայնիվ, դիմողի գործում պահանջը չի պահպանվել: Ապացույցի բացակայության պատճառով չէր, որ հայրն արդարացվել էր երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, բայց առավելապես այն պատճառով էր, որ այդ ժամանակ նրա գործողությունը չէր կարող պարունակել երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության հանցակազմի հատկանիշներ: Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դրույթը, ինչպես շարադրված էր այդ ժամանակ գործող օրենքում, չէր կարող ֆորմալ առումով ընդգրկել քննարկվող գործողությունը, ուստի և չէր պաշտպանել դիմողին իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի բացակայությունից:
Նրա իրավունքների պաշտպանության բացերն այդ ժամանակ չէին փոխհատուցվել քրեական իրավունքի որևէ այլ դրույթով: Ընդհակառակը, գաղտնի կամ չհամաձայնեցված գաղտնի տեսանկարահանման կամ լուսանկարման գաղտնի գործողությունը քրեականացնող դրույթի բացակայությունը երկար ժամանակ Շվեդիայում վեճի առարկա է եղել: Նոր օրենսդրությունը` նախատեսված լինելով քրեականացնելու նման գործողությունը, որը տեղի էր ունեցել դիմողի գործում, ընդունվել էր վերջին ժամանակներսև 2003 թվականին ուժի մեջ էր մտել:
Սույն գործում, Դատարանի կարծիքով, քրեական իրավունքի հետընթացը միակ անհրաժեշտ միջոցը չէր, որով պատասխանող Պետությունը կարող էր ապահովել 8-րդ հոդվածի ներքո իր պարտավորությունների կատարումը: Ինչ վերաբերում է քաղաքացիական իրավունքի փոխհատուցումներին, ապա երբ խորթ հայրն արդարացվել էր, վերաքննիչ դատարանը նաև մերժել էր դիմողի` վնասների փոխհատուցման վերաբերյալ հարուցված քաղաքացիական հայցերը: Քրեական դատավարության օրենսգրքի ներքո, եթե մեղադրանքի հետ ներկայացվել է նաև քաղաքացիական հայց, ապա քրեական պատասխանատվության հարցի վերաբերյալ դատարանի եզրակացությունները պարտադիր ուժ է ստանում քաղաքացիական հայցով որոշման համար: Ավելին, այլ հիմքեր առկա չէին, որոնց պարագայում դիմողը կարող էր հիմնվել վնասների փոխհատուցման մասին իր քաղաքացիական հայցի բավարարման համար: Վերջապես, Դատարանը չի պնդում, որ շվեդական դատարանները կարող էին նրան փոխհատուցում տրամադրել միայն Կոնվենցիայի խախտում արձանագրելու հիմքով:
Այսպիսով, Դատարանի համար համոզիչ չէ, որ որ այդ ժամանակ գործող համապատասխան շվեդական օրենքը դիմողին երաշխավորել է նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի այնպիսի պաշտպանություն, որը կհամապատասխաներ 8-րդ հոդվածի ներքո պետության պարտավորություններին: Նրա խորթ հոր կողմից կատարված գործողությունը խախտել էր նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը և ավելի էր ծանրացել այն հանգամանքով, որ նրա տանն այդ գործողության կատարման ժամանակ, նա անչափահաս էր եղել, և հանցագործն այն անձն էր, ում նա վստահում էր:
Եզրակացություն. խախտում (16 ձայնով` ընդդեմ 1-ի):
41-րդ հոդված. 10,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy