© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 93
2007թ. հունվար
Սիսոևան և այլոք ընդդեմ Լատվիայի - 60654/00
Վճիռ - 15.01.2007թ. [GC]
Հոդված 37
Հոդված 37-1-c
Քննության անհիմն երկարաձգումը
Դիմողների կողմից իրենց ներգաղթյալի կարգավիճակի առնչությամբ պատասխանող Կառավարության պահանջները չբավարարելը: 8-րդ հոդվածի սշրջանակներից դուրս ներկայացված գանգատ:
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը
Անձնական կյանքը հարգելու իրավունքը
Հոդված 34
Միջնորդության քննումը ձգձգելը
Դատարանին ներկայացված դիմումի առթիվ ոստիկանության կողմից հարցաքննությունն այն բանից հետո, երբ դիմողը հարցազրույց էր ունեցել ռուսական հեռուստատեսությամբ: Խախտում չկա:
Փաստեր. Տեր և տիկին Սիսոևները բնակություն էին հաստատել Լատվիայում 1960 թվականների վերջերին՝ որպես Խորհրդային Միության քաղաքացիներ, և նրանց երեխաները ծնվել էին այնտեղ: Այդուհանդերձ, Խորհրդային Միության փլուզումից և 1991 թվականին Լատվիայի անկախության վերականգնումից հետո նրանք դարձել են քաղաքացիություն չունեցող անձինք: Թեև նրանց իր վերջո տվել էին Լատվիայում ապրելու իրավունք, 1996 թվականին շրջանային դատարանը վերացրել էր նրանց այդ կարգավիճակը՝ ներգաղթին վերաբերող կանոնների խախտման հիմքով: Դիմողների կողմից այն բողոքարկելու արդյունքում շրջանային դատարանի որոշումը մնացել է անփոփոխ: Շրջանային դատարանի համապատասխան որոշումն առ այն, որ տիկին Սիսոևան և նրա ամուսինը զինված ուժերի՝ թոշակի անցած զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար որպես ՙմշտապես բնակվող ոչ քաղաքացի՚ անձնագիր ստանալու վերաբերյալ Լատվիայի և Ռուսաստանի միջև ցուցումների հիմքով իրավունք են ունեցել մշտապես բնակվելու Լատվիայում, մերժվել է 1999 թվականի սեպտեմբերին Գերագույն դատարանի կողմից այն հիմքով, որ դիմողները թույլ են տվել ներգաղթի վերաբերյալ օրենսդրության կոպիտ խախտումներ՝ գաղտնի կերպով պահելով անձնագրերի կրկինօրինակներ, որոնցով բնակության վայր է գրանցվել երկու տարբեր երկրներում, ինչպես նաև նրանք իշխանություններին ներկայացրել են կեղծ տեղեկատվություն: Տարածքային դատարանը, որին փոխանցվել էր գործը, մերժել է դիմողների դիմումը, իսկ նրա որոշումը թողնվել է անփոփոխ Գերագույն դատարանի կողմից՝ 2000 թվականի ապրիլին: Դիմողներին ներգաղթի հարցերով մարմինների կողմից հիշեցվել է, որ նրանք պետք է լքեն Լատվիան: 2003 թվականի նոյեմբերին ներգաղթի հարցերով մարմինները գրավոր ծանուցում են ուղարկել՝ պարզաբանելով, թե ինչպիսի ընթացակարգով տիկին Սիսոևան պետք է առաջնորդվի, եթե նա կամենա կարգավորել իր մնալը Լատվիայում և ստանալ փաստաթուղթ որպես քաղաքացիություն չունեցող անձ, որից հետո նրա դուստրը և ամուսինը կկարողանային ստանալ բնակության թույլտվություն: Դիմողներից ոչ մեկը չի հետևել այդ ցուցումներին: Լատվիայի Կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Դատարանին, որ պարոն Սիսոևը և նրա դուստրը կարող էին ստանալ բանկվելու իրավունք՝ նախնական հինգ տարով, իսկ այնուհետև՝ անորոշ ժամկետով: 2005 թվականի դեկտեմբերին ներգաղթի հարցերով մարմինները կրկին հիշեցրել են դիմողներին, որ նրան դեռևս չեն կարգավորել իրենց մնալու հարցերը, սակայն չեն ստացել որևէ պատասխան: Դիմողները հայտարարել են, որ ժամանակ առ ժամանակ տիկին Սիսոևան կանչվել է անվտանգության ոստիկանության բաժանմունք և հարցաքննվել: Դատարան ներկայացված իր դիմումի և ռուսական հեռուստաալիքով իր կողմից տրված հարցազրույցի վերաբերյալ: Դիմողները շարունակել են մնալ Լատվիայում առանց բնակության օրինական թույլտվության:
Օրենք. Հոդված 8:
Դատարանն ընդունել է, որ եթե ոչ 1996 թվականի մայիսին բնակության մգրանցամատյանից նրանց անունները հանելու պահից, ապա ամենաուշը 2000 թվականի ապրիլին Գերագույն դատարանի կողմից նրանց բողոքը մերժելու պահից դիմողները Լատվիայում մնացել են անպաշտպանվածության և իրավական անորոշության վիճակում մինչև 2003 թվականի նոյեմբեր: Այդուհանդերձ, նրանք մեղավոր են եղել անձնագրերի կրկնօրինակներ ունենալու և իրենք իրենց և’ Ռուսաստանի Դաշնությունում, և’ Լատվիայում գրանցելու հարցում, առանց տեղյակ պահելու լատվիական իշխանություններին, չնայած որ նրանք, անկասկած, գիտեին, որ իրենց վարքագիծն անօրինական էր: Սկզբնական բնակության թույլտվության մերժումից հետո՝ դիմողների ունեցած խնդիրները, այդպիսով, մեծամասամբ եղել են իրենց իսկ գործողությունների արդյունք: Առաջին կոնկրետ առաջարկը, որը նպատակ է ունեցել կարգավորելու դիմողների մնալը, արվել է 2003 թվականի նոյեմբերին, այնպես որ, նրանք չեն կարող բողոքել, որ անորոշության մեջ են մնացել այդ օրվանից հետո: Ավելին, բացի երկար ժամանակ Լատվիայում ապօրինի մնալուց, պարոն Սիսոևը եղել է և շարունակել է մնալ որպես վարձատրվող աշխատով, իսկ նրա դուստրը հնարավորություն է ունեցել ավարտել բարձրագույն ուսումնական դասընթացը և ստանալ աստիճան: Դիմողները չունեին արտաքսման որևէ իրական և անխուսափելի ռիսկ: Անտեսելով ներգաղթի հարցերով մարմինների կողմից արված հիշեցումները` նրանք չեն գործել այդ մարմինների ցուցումներին համապատասխան, չեն արել որևէ քայլ գտնելու խնդիրների որևէ լուծում, ինչը տեղի կունենար, եթե նրանք ստանային պահանջվող փաստաթղթերը: Չկար ապացույց նաև առ այն, որ Լատվիայի կառավարությունը գործել է անբարեխղճորեն: Վերջում Դատարանը գտել է, որ լատվիական իշխանությունների կողմից իրականացված գործողությունները՝ կապված դիմողների բնակվելու խնդիրների լուծման հետ, եղել են համապատասխան և բավարար՝ 8-րդ հոդվածի խախտման վերաբերյալ նրանց գանգատը բավարարելու համար: Այդ իսկ պատճառով, գանգատի հիմքում դրված խնդիրը համարվում է ՙլուծված՚:
Եզրակացություն. գանգատը հանվում է (տասնվեց ձայնով՝ ընդդեմ մեկի):
Հոդված 34. Անձնական միջնորդության համակարգի արդյունավետ իրականացման համար մեծ կարևորություն ունի այն, որ դիմողները կամ հավանական դիմողները կարողացել են ազատորեն կապ հաստատել Դատարանի հետ, առանց ենթարկվելու որևէ ճնշման իշխանությունների կողմից, որոնք նպատակ կհետապնդեին հասնելու նրանց գանգատները հետ վերցնելուն կամ փոփոխվելուն: ՙՃնշում՚ բառը նպատակ ունի քողարկելու ոչ միայն ուղղակի հարկադրանքը կամ ահաբեկող գործողությունները, որ կարող էին դրսևորվել դիմողների նկատմամբ, այլ նաև ոչ պատշաճ այլ գործողութուններ կամ անուղղակի գործողություններ, որոնք նպատակ կունենային համոզել կամ հետ պահել նրանց Կոնվենցիայի միջոցներին դիմելուց: Տիկին Սիսոևան կարող էր հիմնավոր կերպով ակնկալել, որ ոստիկանությունը կամ դատախազության մարմինները շահագրգռված են ռուսական հեռուստատեսությամբ արված նրա հայտարարություններով՝ կապված ներգաղթի հարցերով մարմինների կոռումպացված լինելու հետ, իսկ հարցաքննությունը համապատասխանել է լատվիական օրենսդրությանը` թույլ տալով անվտանգության ոստիկանությանը քննելու կոռուպցիայի վերաբերյալ գործերը: Համապատասխանաբար, Դատարանն ընդունել է Կառավարության բացատրությունն առ այն, որ հարցաքննության հիմնական նպատակը եղել է կոռուպցիայի առթիվ հայտարարությունը, այլ ոչ թե Դատարանում ընթացող քննությունը: Այդուհանդերձ, Դատարան դիմելու պատճառների առթիվ տիկին Սիսոևային հարցաքննելիս ոստիկանության աշխատակիցը բավականաչափ անցել է քննության սահմանները: Այդ առթիվ, Դատարանը կրկնել է, որ եթե նույնիսկ Կառավարությունը պատճառ ունի հավատալու, որ կոնկրետ գործով անձի միջնորդության իրավունքը եղել է ոտնահարված, պատշաճ ուղին այն էր, որ Կառավարությունն արձագանքեր դրանց և հայտներ իր մտահոգությունների մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ներառյալ՝ նաև տիկին Սիսոևային ցուցմունք տալուն հարկադրելու կամ վկայակոչվող կոռումպացված պաշտոնատար անձանց բացահայտելուն հարկադրելու որևէ քայլի բացակայությունը, առկա չէր որևէ ապացույց եզրակացնելու, որ նրա հարցաքննությունը պետք է դիտվի որպես ՙճնշման՚, ՙահաբեկման՚ կամ ՙագրեսիայի՚ ձև, որը կարող էր ստիպել դիմողներին հետ վերցնել կամ փոխել իրենց դիմումը, կամ որևէ կերպ խոչընդոտել անձնական միջնորդություն ներկայացնելու իրենց իրավունքի իրականացմանը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Մյուս մանրամասների մասին, տե’ս մամլո հրատարակում թիվ 32:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy