© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի թիվ 157 նախադեպային իրավունքի տեղեկատու
Նոյեմբեր, 2012թ.
Ստամոսեն ընդդեմ Բուլղարիայի - 29713/05
Վճիռ 27.11.2012 [Չորրորդ ստորաբաժանում]
Թիվ 4 արձանագրության հոդված 2
Թիվ 4 արձանագրության հոդված 2, կետ 2
Երկրից մեկնելու ազատություն
Արտերկիր մեկնելու արգելք, որը հաջորդել է երրորդ կողմի պետության ներգաղթի կանոնների խախտմանը: խախտում
Փաստերը – 2003թ. դիմողն արտաքսվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից իր հայրենիք` Բուլղարիա, վճարովի աշխատանք գտնելուց հետո, որը տեղի էր ունեցել նրա ուսանողական այցագրի պայմանների խախտմամբ: Հայրենիք վերադառնալուն պես Բուլղարիայի իշխանություններն ԱՄՆ-ի դեսպանությունից ստացված նամակից հետո դիմողի վրա դրել էին երկամյա ճամփորդական արգելք և բռնագրավել նրա անձնագիրը: Բուլղարիայի իշխանությունների կայացրած որոշումների դատական կարգով վերանայման վերաբերյալ դիմողի դիմումը մերժվել էր:
Օրենսդրությունը – Թիվ 4 արձանագրության հոդված 2: Սա առաջին դեպքն էր, երբ Դատարանը քննում էր ճամփորդական արգելք, որը նախատեսված էր ներպետական կամ օտար երկրների ներգաղթի օրենքների խախտումները կանխելու համար: Բուլղարիան լքելու արգելքը և դրան հաջորդած` անձնագրի առգրավումը հավասարազոր էին իր ընտրությամբ ցանկացած երկրից մեկնելու` դիմողի իրավունքի միջամտության: Միջամտությունը “օրենքին համապատասխան էր”: Այնուամենայնիվ, հարկ չկար որոշել` արդյոք այն հետապնդում էր հասարակական կարգի պահպանության, թե մյուսների իրավունքների պաշտպանության օրինական նպատակներ, քանզի ամեն դեպքում դա ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէր:
Այնպիսի համընդհանուր և ոչ խտրական միջոցը, ինչպիսին է կոնկրետ մեկ երկրի ներգաղթի օրենքները խախտելու պատճառով դիմողին այս կամ այն օտար երկիր ճամփորդելու ինքնաբերաբար արգելելը, չի կարող համաչափ համարվել: Երկրի ներգաղթի օրենքների լուրջ խախտման սովորական հետևանքները խնդրո առարկա անձի համար կլինեին նրան այդ երկրից հանելը (այդ երկրի օրենքներով) և որոշ ժամանակ վերստին այնտեղ մուտք գործելն արգելելը: Դիմողին արտաքսել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հետևաբար Բուլղարիա պետության համար, որին չի կարելի դիտարկել իբրև դիմողի կողմից ԱՄՆ-ի ներգաղթի կանոնների խախտումից անմիջական տուժող, ի լրումն այդ ամենի, դրակոնյան միջոց էր նրան երկու տարի ժամանակով որևէ օտար երկիր ճամփորդելն արգելելը: Ավելին, իշխանություններն իրենց կարգադրության համար որևէ պատճառ չէին ներկայացրել և, ակնհայտորեն, հարկ չէին համարել քննել դիմողի անձնական հանգամանքները, ինչպիսին է նրա կողմից ԱՄՆ-ի ներգաղթի կանոնների խախտման ծանրությունը, այլ պետությունների կանոնների խախտման վտանգը, նրա ընտանեկան, ֆինանսական ու անձնական հանգամանքները և նրա նախորդները: Ներպետական դատարանները որոշում էին կայացրել առ այն, որ իրենք որևէ իրավասություն չունեն վերանայել այդ հարցում իշխանությունների հայեցողության գործադրումը: Թեպետ Դատարանը կարող էր պատրաստ լինել ընդունել, որ երկրից մեկնելու արգելքը, որը սահմանվել էր մեկ այլ պետության ներգաղթի օրենքները խախտելու պատճառով, կարող է, որոշ անհաղթահարելի հանգամանքներում, դիտարկվել իբրև հիմնավորված, այն չէր կարծում, որ այդօրինակ միջոցի ինքնաբերական սահմանումը, առանց հաշվի առնելու խնդրո առարկա անձի անձնական հանգամանքները, ժողովրդավարական հասարակությունում կարող է բնութագրվել իբրև անհրաժեշտություն:
Եզրակացություն: խախտում (միաձայն)
Հոդված 13: Ներպետական դատարանները մտահոգված էին միայն արգելքի ֆորմալ հիմնավորվածությամբ և կոնկրետ որոշում էին կայացրել առ այն, որ իրենք չեն կարող վերանայել արգելքի անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների հայեցողական գնահատականը, որը, փաստորեն, դիմողի կողմից բարձրացված միակ հարցն էր և Թիվ 4 արձանագրության 2 § 3 հոդվածով պահանջվող` հավասարակշռող կատարման առանցքային մասը: Վերանայման սահմանափակ շրջանակի պատճառով այդօրինակ ընթացակարգը հնարավորություն չէր ընձեռում գործ ունենալ Կոնվենցիայի վիճելի բողոքի բովանդակության հետ և, այդպիսով, չէր կարող բավարարել 13 հոդվածի պահանջները:
Եզրակացություն: խախտում (միաձայն)
Հոդված 41: Որևէ հայց չի ներկայացվել:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանը պատասխանատվություն չի կրում Քարտուղարության ներկայացրած` սույն ամփոփման համար:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy