© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՍՏԱՆԵՎՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 36760/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
17 հունվարի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Ստանևն ընդդեմ Բուլղարիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza) ,Նախագահ
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),
Ժոզեֆ Կասադեվալլ (Josep Casadevall),
Նինա Վաջիչ (Nina Vajić),
Դին Շպիլման (Dean Spielmann),
Լեխ Գարլիկի (Lech Garlicki),
Խանլար Հաջիև (Khanlar Hajiyev),
Էգբերտ Միյեր (Egbert Myjer,),
Իզաբել Բերրո-Լեֆեվր (Isabelle Berro-Lefèvre),
Լուիս Լոպես Գերրա (Luis López Guerra),
Միրյանա Լազարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Զդրավկա Կալաջիևա (Zdravka Kalaydjieva),
Վինսենթ Ա. դե Գաետանո (Vincent A. de Gaetano),
Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska),
Անժելիկա Նուսբերգեր (Angelika Nußberger),
Յուլիա Լաֆֆրանկ (Julia Laffranque), դատավորներ
և Վինսենթ Բերգեր (Vincent Berger), իրավախորհրդատու,
2011թ. փետրվարի 9-ին և 2011թ. դեկտեմբերի 7-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2006թ. սեպտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Բուլղարիայի քաղաքացի` պարոն Ռուսի Կոսև Ստանևի (դիմումատու) կողմից ընդդեմ Իտալիայի Հանրապետության բերված թիվ 36760/06 գանգատի հիման վրա: Դիմումատուին, ում իրավաբանական օգնություն էր տրամադրվել, ներկայացնում էին Սոֆիայում գործող իրավաբան տիկին Ա. Գենովան և իրավաբաններ տիկին Վ. Լին և տիկին Լ. Նելսոնը` Հոգեբուժական իրավապաշտպան կենտրոնից, որը Բուդապեշտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է: Բուլղարիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էին ներկայացուցիչներ տիկին Ն. Նիկոլովան և տիկին Ռ. Նիկոլովան Արդարադատության նախարարությունից: Դիմումատուն գանգատ է ներկայացրել իրեն հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական կենտրոնի խնամքին հանձնելու և իր` կենտրոնը լքելու թույլատվություն ստանալ չկարողանալու վերաբերյալ(Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ կետեր): Հիմնվելով 3-րդ հոդվածի վրա առանձին վերցված և 13-րդ հոդվածի հետ մեկտեղ, նա այնուհետև գանգատվել է կենտրոնի բնակության պայմաններից: Նա հայտնել է նաև, որ իրեն հասանելի չի եղել դատարանը` մասնակի խնամակալությունից ազատվելու համար (Կոնվենցիայի 6-րդ հոդված): Վերջապես, նա պնդել է, որ խնամակալության ռեժիմից բխող սահմանափակումները, ներառյալ իրեն կենտրոնի խնամքին հանձնելը, խախտել են իր` մասնավոր կյանքի հարգանքի իրավունքը Կոնվեցիայի 8-րդ հոդվածի իմաստով` առանձին վերցված, և 13-րդ հոդվածի հետ մեկտեղ: Դիմումի քննությունը հանձնվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1): 2010թ. հունիսի 29-ին, ընդունելիության և էության վերաբերյալ (Կանոն 54, կետ 3) քննության արդյունքում, Բաժանմունքի Պալատը դատավորների հետևյալ կազմով` Պեեր Լորենցեն, Նախագահ, Ռինատա Ջագեր, Կարել Յունգվիրտ, Ռայտ Մարուստե, Իզաբել Բերրո-Լեֆեվր, Միրյանա Լազարովա Տրայկովսկա և Զդրավկա Կալաջիևա, ինչպես նաև Կլաուդիա Վեստերդիկ` Բաժանմունքի քարտուղար դիմումը համարել է ընդունելի: 2010թ. սեպտեմբերի 14-ին Նույն բաժանմունքի Պալատը դատավորների հետևյալ կազմով` Պեեր Լորենցեն, Նախագահ, Ռինատա Ջագեր, Կարել Յունգվիրտ, Ռայտ Մարուստե, Մարկ Վիլլինգեր, Իզաբել Բերրո-Լեֆեվր, Միրյանա Լազարովա Տրայկովսկա և Զդրավկա Կալաջիևա, ինչպես նաև Կլաուդիա Վեստերդիկ` Բաժանմունքի քարտուղար, որոշել են գործի քննությունը փոխանցել Մեծ Պալատին և կողմերից ոչ մեկը չի առարկել (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Կանոն 72): Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին և Դատարանի կանոնների 24-րդ կանոնին համապատասխան: Դիմումատուն և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են գրավոր նկատառումներ գործի էության վերաբերյալ: Ի հավելումն, նկատառումներ են ներկայացվել Ինտերայթս ոչ կառավարական կազմակերպության կողմից, որին Նախագահը թույլատրել էր մասնակցել գրավոր ընթացակարգին, որպես երրորդ կողմ (Կենվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և Դատարանի կանոնների 44-րդ կանոն 3-րդ կետ): 2011թ. փետրվարի 9-ին Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(ա) Կառավարության անունից
տիկին Ն. Նիկոլովա, Արդարադատության նախարարություն
տիկին Ռ. Նիկոլովա, Արդարադատության նախարարություն
համաներկայացուցիչներ
(բ) Դիմումատուների անունից
տիկին Ա. Գենովա.
տիկին Վ. Լի իրավախորհրդատու
տիկին Լ. Նելսոն խորհրդականներ
Դատարանը լսեց նրանց ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուն ծնվել է 1956թ. Ռուսեում, որտեղ ապրել է մինչև 2002թ. դեկտեմբերը և որտեղ բնակվում են նաև նրա միակ մերձավոր ազգականները` խորթ քույրը և հոր երկրորդ կինը: 1990թ. դեկտեմբերի 20-ին հոգեբուժական հանձնաժողովը ճանճաչել է նրան անաշխատունակ: Խորհուրդը եզրակացրել է, որ 1975թ. շիզոֆրենիայի ախտորոշման արդյունքում դիմումատուն ունի աշխատունակության 90% կորուստ, սակայն օգնության կարիք չունի: Այդ հիմքով նա ստանում է հաշմանդամության թոշակ:
Ա. Դիմումատուի նկատմամբ մասնակի խնամակալություն սահմանելը և հոգեկան խանգարում ունեցող անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը2000թ. անհայտ ամսաթվին, դիմումատուի երկու ազգականների պահանջով, Ռուսեի շրջանային դատախազը դիմել է Ռուսեի շրջանային դատարան` (Окръжен съд) դիմումատուին լիակատար անգործունակ ճանաչելու պահանջով: 2000թ. նոյեմբերի 20-ին կայացված վճռում դատարանը դիմումատուին ճանաչել է մասնակի անգործունակ` 1975թ.-ից ի վեր շիզոֆրենիայով տառապելու և իր գործերը և շահերը կառավարելու և սեփական գործողությունների հետևանքները գիտակցելու ունակության ախտահարվածության հիմքով: Դատարանը գտել էր, որ դիմումատուի վիճակն այնքան լուրջ չէ, որպեսզի նա ճանաչվի լիակատար անգործունակ: Դատարանը, մասնավորապես, նկատել էր, որ 1975թ.-ից 2000թ. ընկած ժամանակահատվածում նրան մի քանի անգամ ընդունել են հոգեբուժական հիվանդանոց: Դատարանը հաշվի էր առել դատաքննության ընթացքում ներկայացված բժշկական փորձագիտական եզրակացությունը և հարցաքննել դիմումատուին: Բացի այդ, դատարանի կողմից քննված որոշ այլ անձինք հայտնել էին, որ դիմումատուն վաճառել էր իր ողջ ունեցվածքը և զբաղվում էր մուրացկանությամբ, ալկոհոլի վրա էր ծախսում իր ամբողջ գումարը և խմած ժամանակ դառնում ագրեսիվ:Դիմումատուի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այդ վճիռը 2001թ, ապրիլի 12-ին անփոփոխ էր թողնվել Վելիկո Տարնովոյի վերաքննիչ դատարանի կողմից(Апелативен съд) և հետագայում` 2001թ. հունիսի 7-ին, փոխանցվել Ռուսեի համայնքային խորհրդին` խնամակալ նշանակելու համար:Քանի որ դիմումատուի ընտանիքի անդամները հրաժարվել էին ստանձնել խնամակալի պարտականությունները, 2002թ. մայիսի 23-ին Համայնքային խորհուրդը նշանակել էր խորհրդի ծառայող տիկին Ռ. Պ.-ին որպես դիմումատուի խնամակալ մինչև 2002թ. դեկտեմբերի 31-ը:2002թ. մայիսի 29-ին Ռ. Պ. խնդրել էր Ռուսեի սոցիալական ծառայություններին դիմումատուին հանձնել հոգեկան խանգարում ունեցող անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին: Նա դիմումին կցել էր մի շարք փաստաթղթեր, ներառյալ հոգեբուժական ախտորոշումը: 2002թ. հուլիսի 23-ին սոցիալական ծառայությունները կազմել են դիմումատուի վերաբերյալ զեկույց, նշելով, որ նա տառապում է շիզոֆրենիայով, բնակվում է միայնակ` իր խորթ քրոջ տան փոքր, խարխուլ կցակառույցում և որ նրա խորթ քույրը և հոր երկրորդ կինը հաստատել են, որ չեն ցանկանում հանդես գալ որպես նրա խնամակալներ: Կենտրոնի խնամքին հանձնելու պայմաններն, այդպիսով, համարվել են բավարարված:2002թ. դեկտեմբերի 10-ին սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու պայմանագիր է կնքվել Ռ. Պ.-ի և Ռիլայի համայնքում` Պաստրա գյուղի մոտ գտնվող, հոգեկան խանգարում ունեցող չափահասների սոցիալական օգնության կենտրոնի միջև («Պաստրայի սոցիալական օգնության կենտրոն»), մի հաստատության, որը գտնվում էր Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության ենթակայության ներքո: Դիմումատուին տեղյակ չի պահվել պայմանագրի վերաբերյալ:Նույն օրն`ավելի ուշ, դիմումատուն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ռուսեից 400 կմ հեռավորության վրա գտնվող Պաստրայի սոցիալական օգնության կենտրոն: Դատարանի առջև նա հաստատել է, որ իրեն չեն տեղեկացրել, թե ինչու և որքան ժամանակով են հանձնում այդ կենտրոնում. Կառավարությունը չի վիճարկել դա:2002թ. դեկտեմբերի 14-ին, Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի տնօրենի պահանջով դիմումատուի բնակության վայր է գրանցվել Ռիլայի համայնքը: Կացության վկայականի համաձայն նրա բնակության վայրը փոխվել է «մշտական հսկողության» նպատակով: Համաձայն 2011թ. փետրվարին ներկայացված նոր ապացույցների` դիմումատուն այդ ժամանակ դեռ բնակվում էր կենտրոնում:2005թ. սեպտեմբերի 9-ին դիմումատուի իրավաբանը պահանջել է Ռիլայի համայնքային խորհրդից խնամակալ նշանակել իր հաճախորդի նկատմամբ: 2005թ. սեպտեմբերի 16-ով թվագրված նամակով նա տեղեկացվել է, որ համայնքային խորհուրդը 2005թ. փետրվարի 2-ին որոշել է դիմումատուի խնամակալ նշանակել Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի տնօրենին:
Բ. Դիմումատուի` Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում մնալը
Խնամքի պայմանագրի դրույթները
Խնամակալ Ռ. Պ.-ի և Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի միջև 2002թ. դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում (տե՛ս վերը` կետ 14) դիմումատուի անունը չէր հիշատակվում: Այն սահմանում էր, որ կենտրոնը պետք է ապահովի սնունդ, հագուստ, բժշկական ծառայություններ, ջեռուցում և, իհարկե, կացարան օրենքով սահմանված գումարի վճարման դիմաց: Պարզվել է, որ դիմումատուի հաշմանդամության նպաստն ամբողջովին փոխանցվել է կենտրոնին` այդ գումարը վճարելու համար: Պայմանագիրը սահմանում էր, որ գումարի 80%-ը պետք է օգտագործվեր մատուցված ծառայությունների դիմաց վճարելու համար, իսկ մնացյալ 20%-ը հատկացվեր անձնական ծախսերին: Համաձայն գործում եղած տեղեկատվության, դիմումատուի հաշմանդամության նպաստը, 2008թ. դրությամբ, կազմել է 130 բուլղարական լև (մոտ 65 եվրո): Պայմանագիրում նշված չի եղել վերը հիշատակված ծառայությունների մատուցման ժամկետը:
Տեղի նկարագրությունը
Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնը տեղակայված է Ռիլայի լեռների մեկուսացված շրջանում` հարավ-արևմտյան Բուլղարիայում: Այն ամենամոտ բնակավայրին` 8 կմ հեռավորության վրա գտնվող Պաստրա գյուղին է կապվում գրունտային ճանապարհով:1920-ականներին կառուցված կենտրոնը բաղկացած է երեք շենքերից, որտեղ դրա բնակիչները` բոլորն արական սեռի, տեղավորված են իրենց հոգեկան առողջության վիճակին համապատասխան: Սոցիալական աջակցության գործակալության 2009թ. ապրիլի զեկույցի համաձայն կենտրոնում բնակվում էր յոթանասուներեք մարդ, մեկը գտնվում էր հիվանդանոցում և երկուսը փախուստի մեջ էին: Կենվորներից քսաներեքը լիակատար անգործունակ էին, երկուսը մասնակի անգործունակ, մնացածը` լիակատար գործունակ: Յուրաքանչյուր շենք ուներ բարձր մետաղյա ցանկապատով շրջապատված բակ: Դիմումատուին տեղավորել էր կենտրոնի 3-րդ մասնաբաժնում, որը հատկացված էր ամենաքիչ առողջական խնդիրներ ունեցող կենվորներին, ովքեր կարող էին տեղաշարժվել կացարանի տարածքում և միայնակ գնալ մոտակա գյուղ` նախնական թույլտվությամբ:Դիմումատուի համաձայն, տունը խարխուլ էր, կեղտոտ և ձմռանը հազվադեպ էր տաքացվում, և արդյունքում, ինքը և մնացած կենվորները ձմռանը ստիպված էին քնել վերարկուներով: Դիմումատուն, չորս այլ կենվորների հետ,բնակվում էր 16 քմ տարածքով սենյակում և մահճակալները, ըստ էության, կողք-կողքի էին: Նա ընդամենը մահճակալին կից սեղան ուներ հագուստը պահելու համար, սակայն գերադասում էր գիշերները հագուստը պահել անկողնում, վախենալով, որ դրանք կարող են գողանալ և փոխարինել հին հագուստով: Կենտրոնի կենվորները չունեին սեփական հագուստ, քանի որ հագուստը լվացվելուց հետո չէր վերադարձվում նույն անձանց:
Սնունդը, հիգիենան և սանիտարական պայմանները
Դիմումատուն պնդել է, որ կենտրոնում տրվող սնունդն անբավարար էր և անորակ: Նա զրկված էր նաև ճաշատեսակներ ընտրելու և դրանք պատրաստելիս օգնելու հնարավորությունից:Վտանգավոր և խարխուլ լոգարանից թույլատրվում էր օգտվել շաբաթական մեկ անգամ: Բակում գտնվող զուգարանները, որոնք հակահիգիենիկ էին և վերանորոգման կարիք ունեին, իրենցից ներկայացնում էին գետնին փորված անցքեր` կիսաքանդ ծածկերի ներքո: Յուրաքանչյուր զուգարանից օգտվում էր առնվազն ութ մարդ: Զուգարաններից կարելի էր օգտվել միայն առանձին դեպքերում:
Վերջին զարգացումները
Մեծ պալատին ներկայացված իր գրության մեջ Կառավարությունը նշել էր, որ 2009-թ. վերջին իրականացվել են վերանորոգման աշխատանքներ կենտրոնի այն մասում, ուր դիմումատուն էր բնակվում, ներառյալ սանիտարական հարմարությունները: Կենտրոնն այժմ ունի ջեռուցման կենտրոնացված համակարգ: Սնունդը տարբերակված է և կանոնավոր կերպով ներառում է միրգ և բանջարեղեն, ինչպես նաև միս: Կենվորներն ունեն հեռուստատեսություն, գրքեր և խաղեր: Պետությունն ապահովել է նրանց բոլորին հագուստով: Դիմումատուն չի վիճարկել այդ պնդումները:
Դիմումատուի կատարած ուղևորությունները
Կենտրոնի ղեկավարությունն իր մոտ է պահել դիմումատուի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, թույլ տալով նրան լքել կենտրոնը միայն տնօրենի հատուկ թույլտվությամբ: Նա կանոնավոր կերպով գնացել է Պաստրա գյուղ: Պարզվում է, որ իր այցելությունների ընթացքում նա հիմնականում տնային գործերով օգնել է գյուղացիներին կամ որոշ հանձնարարություններ կատարել գյուղի ռեստորանում:2002-2006թթ. ընթացքում դիմումատուն երեք անգամ արձակուրդ է գնացել Ռուսե: Յուրաքանչյուր ուղևորություն թույլատրված է եղել մոտ 10 օրով: Ուղևորության արժեքը կազմել է 60 բուլղարական լև (մոտ 30 եվրո), որը դիմումատուին վճարել է կենտրոնի ղեկավարությունը:Ռուսե կատարած առաջին երկու այցելություններից, դիմումատուն Պաստրա է վերադարձել մինչև հատկացված արձակուրդի ավարտը: Համաձայն կենտրոնի տնօրենի` դատախազությունում չպարզված ամսաթվին արված հայտարարության, դիմումատուն վաղ է վերադարձել, քանի որ ունակ չի եղել կառավարել իր ֆինանսական միջոցները և չի ունեցել կացարան:Երրորդ արձակուրդը տրված է եղել 2006թ. սեպտեմբերի 15-ից 25-ը ժամկետով: Այն բանից հետո, երբ դիմումատուն սահմանված օրը չի վերադարձել, կենտրոնի տնօրենը 2006թ. հոկտեմբերի 13-ին գրավոր դիմել է Ռուսեի համայնքային ոստիկանությանը` խնդրելով որոնել դիմումատուին և փոխադրել նրան Սոֆիա, ուր կենտրոնի աշխատակիցները կկարողանային նրան վերցնել և ետ վերադարձնել Պաստրա: 2006թ. հոկտեմբերի 19-ին Ռուսեի ոստիկանությունը տեղեկացրել է տնօրենին, որ դիմումատուի գտնվելու վայրը հայտնաբերվել է, սակայն ոստիկանությունը չի կարող տեղափոխել նրան, քանի որ դիմումատուն հետախուզման սուբյեկտ չէ: Նա սոցիալական օգնության կենտրոն է վերադարձվել 2006թ. հոկտեմբերի 31-ին, հավանաբար կենտրոնի աշխատակիցների կողմից:
Մշակութային գործունեության և ժամանցի հնարավորությունները
Կենտրոնում դիմումատուին հասանելի է եղել հեռուստացույց, մի քանի գրքեր և շախմատ մինչև ժամը 15-ը ընդհանուր սենյակում, որից հետո սենյակը փակվում էր: Սենյակը չէր ջեռուցվում ձմռանը և կենվորները ներսում չէին հանում վերարկուները, գլխարկները և ձեռնոցները: Որևէ այլ սոցիալական, մշակութային կամ սպորտային գործունեություն հասանելի չէր:
Նամակագրություն
Դիմումատուն նշել է, որ սոցիալական օգնության կենտրոնի աշխատակիցները մերժել են իրեն ծրարներ տրամադրել նամակագրության համար և քանի որ իր սեփական դրամն իրեն մատչելի չի եղել, նա չի կարողացել ինքնուրույն գնել դրանք: Աշխատակիցները խնդրել իրեն իրենց տալ թղթի ցանկացած կտոր, որը ցանկանում է ուղարկել, որպեսզի իրենք կարողանան դնել դրանք ծրարների մեջ և ուղարկել իր փոխարեն:
Բուժումը
2005թ. հունիսի 15-ի բժշկական տեղեկանքից պարզ է դարձել (տե՛ս ստորև` կետ 37), որ 2002թ. կենտրոնի խնամքին հանձնելուց հետո, հոգեբույժի ամսական հսկողությամբ դիմումատուին տրվել են հակափսիխոտիկ դեղեր (կարբամազեպին (600 մգ)),:Ի հավելումն, Մեծ պալատի առջև դիմումատուի ներկայացուցիչները, պնդել են, որ 2006թ.-ից ի վեր իրենց հաճախորդը եղել է կայուն ռեմիսիայի մեջ (հիվանդության նահանջ)և վերջին տարիներին որևէ հոգեբուժական բուժում չի ստացել:
Գ. Դիմումատուի` Պաստրայում գտնվելու ժամանակահատվածում սոցիալական ունակությունների գնահատումը և իր իրավաբանի պահանջով կազմված հոգեբուժական եզրակացությունները:
Տարեկան մեկ անգամ սոցիալական օգնության կենտրոնի տնօրենը և կենտրոնի սոցիալական աշխատակիցը կազմում էին դիմումատուի վարքագծի և սոցիալական ունակությունների գնահատման զեկույց: Զեկույցներում նշվում էր, որ դիմումատուն շփվող չէ, նախընտրում է միայնակ լինել քան մասնակցել խմբակային գործողությունների, հրաժարվում է ընդունել իր դեղամիջոցները և չունի որևէ մերձավոր ազգական, որին այցելի արձակուրդների ընթացքում: Նա լավ հարաբերությունների մեջ չէ իր խորթ քրոջ հետ և որևէ մեկը վստահ չէ արդյոք նա ունի բնակության վայր սոցիալական օգնության տանից դուրս: Զեկույցներում արվում էր այն եզրակացությունը, որ դիմումատուի համար անհնար է կրկին ինտեգրվել հասարակության մեջ և նպատակ էր սահմանվում ապահովել, որ նա ձեռք բերի սոցիալական վերաբնակեցման համար ահրաժեշտ ունակությունները և գիտելիքները, իսկ երկարաժամկետ հեռանկարում, վերաինտեգրվի իր ընտանիքում: Պարզվում է, որ նրան այդ նպատակով երբևէ որևէ բուժում չի առաջարկվել:Գործի նյութերում նշվում է, որ 2005թ. դիմումատուի խնամակալը խնդրել է Համայնքային խորհրդին սոցիալական նպաստ հատկացնել համայնքում նրա վերաինտեգրմանը նպաստելու համար: Ի լրումն այդ խնդրանքի` 2005թ. դեկտեմբերի 30-ին համայնքային սոցիալական աջակցության դեպարտամենտը «սոցիալական գնահատական» տվեց դիմումատուին, որում արվում էր այն եզրակացությունը, որ նա ունակ չէ աշխատելու, նույնիսկ հատուկ կացարանի միջավայրում, և կարիք չունի ուսուցման կամ վերապատրաստման և որ այդ հանգամանքներում նա ենթակա է սոցիալական նպաստի` իր տրանսպորտային, սննդի և դեղամիջոցների ծախսերը հոգալու համար: 2007թ. փետրվարի 7-ին համայնքային սոցիալական աջակցության դեպարտամենտը 16,50 բուլղարական լև (մոտ 8 եվրո) ամսական նպաստ նշանակեց դիմումատուին: 2009թ. փետրվարի 3-ին նպաստը բարձրացվեց մինչև 19,50 բուլղարական լև (մոտ 10 եվրո):Ի հավելումն, իր իրավաբանի խնդրանքով, 2006թ. օգոստոսի 31-ին դիմումատուն իրեն կանոնավոր այցելող բժշկից բացի քննության է ենթարկվել մեկ այլ հոգեբույժի` բժիշկ Վ. Ս.-ի կողմից, և հոգեբան տիկին Ի. Ա-ի կողմից: Այս անգամ կազմված զեկույցը եզրակացնում էր, որ 2005թ. հունիսի 15-ին տրված շիզոֆրենիայի ախտորոշումը (տե՛ս ստորև` կետ 37) հստակ չէր, այն իմաստով, որ դիմումատուի մոտ բացակայում են այդ վիճակի բոլոր ախկենտրոնիշանները: Այն ամրագրում էր, որ չնայած դիմումատուն տառապել է այդ վիճակում անցյալում, քննության պահին ցույց չի տվել ագրեսիայի որևէ նշան, այլ ավելի շուտ կասկածամիտ վերաբերմունք և «բանավոր ագրեսիայի» թեթև հակվածություն, որ 2002-2006թթ. ընթացքում նա չի ենթարկվել որևէ բուժման և որ նրա առողջությունը նկատելիորեն կայունացել է: Զեկույցում նշվում էր, որ նրա մտավոր առողջության վատթարացման որևէ ռիսկ չի նկատվել և նշվում էր, որկենտրոնի տնօրենի կարծիքով, դիմումատուն ունակ է վերաինտեգրվել հասարակությունում:Զեկույցի համաձայն, դիմումատուի մնալը Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում շատ վնասակար է նրա առողջությանը և ցանկալի էր, որ նա հեռանա տնից, այլապես այնտեղ երկար մնալու դեպքում նա կրում է «ինստիտուցիոնալացման սինդրոմի» զարգացման ռիսկը: Զեկույցն ավելացնում էր, որ նրա մտավոր առողջության և սոցիալական զարգացման համար ավելի շահավետ կլիներ թույլ տալ նրան ինտեգրվել համայնքի կյանքին հնարավորինսքիչ սահմանափակումներով, և դիտարկման ենթակա միակ ասպեկտը ալկոհոլի չարաշահման նկատմամբ հակումն էր, որն ակնհայտ էր նախքան 2002թ.: Դիմումատուին քննած փորձագետների կարծիքով, ալկոհոլային կախվածության մեջ գտնվող անձի վարքագիծը կարող է նման լինել շիզոֆրենիայով տառապող անձի վարքագծին, հետևաբար, աչալրջություն և հոգածություն պետք է դրսևորվեր դիմումատուի գործում` երկու իրավիճակները չշփոթելու համար:
Դ. Մասնակի խնամակալությունից ազատվելու դիմումատուի փորձերը
2004թ. նոյեմբերի 25-ին դիմումատուն, իր իրավաբանների միջոցով, խնդրել է դատախազությանը դիմել Շրջանային դատարան` վերականգնելու իր գործունակությունը: 2005թ. մարտի 2-ին դատախազը պահանջել է Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնից իրեն ուղարկել դիմումատուի խանգարումների վերաբերյալ բժշկի կարծիքը և այլ բժշկական փաստաթղթեր` դատարանին նրա գործունակության վերականգնման հնարավոր դիմումը նախապատրաստելու համար: Այդ պահանջից հետո, դիմումատուն ընդունվել է հոգեբուժական հիվանդանոց 2005թ. մայիսի 31-ից հունիսի 15-ը բժշկական եզրակացության համար: Նշված վերջին ամսաթվին ստացված բժշկական տեղեկանքում բժիշկները հաստատել են, որ հիվանդի մոտ առկա են եղել շիզոֆրենիայի ախտանշաններ: Քանի որ նրա առողջությունը չէր վատթարացել 2002թ. կենտրոնի խնամքին հանձնելուց ի վեր, նրա նկատմամբ կիրառվող ռեժիմը մնացել էր անփոփոխ: Նա 2002թ. ի վեր ընդունել է պահպանիչ դեղամիջոցներ` հոգեբույժի ամսական վերահսկողության ներքո: Հոգեբուժական հետազոտությունը ցույց էր տվել, որ նա գրգռված էր, լարված և կասկածամիտ: Նրա հաղորդակցման ունակությունները վատ էին և նա անտեղյակ էր իր հիվանդությանը: Նա հայտնել էր, որ ամեն գնով ցանկանում է հեռանալ այդ կենտրոնից: Բժիշկները կարծիք չէին հայտնել նրա վերաբնակության հնարավորության կամ Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում պահելու անհրաժեշտության վերաբերյալ:2005թ, օգոստոսի 10-ին շրջանային դատախազը մերժել է դիմումատուի գործունակության վերականգնման հայց ներկայացնել, այն հիմքով, որ բժիշկների, Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի տնօրենի և սոցիալական աշխատակցի կարծիքով դիմումատուն ունակ չէ ինքնուրույն ապրել և կենտրոնը, որտեղ նա կարող է բուժում ստանալ, ապրելու ամենից հարմար վայրն է նրա համար: Դիմումատուի իրավաբանը բողոքարկել էր հայցը ներկայացնելու մերժումը, պնդելով, որ իր հաճախորդին պետք է հնարավորություն ընձեռվի ինքնուրույն որոշել, արդյոք, հաշվի առնելով կենտրոնի կենսապայմանները, իր շահերից է բխում այնտեղ մնալը: Նա մատնանշել էր, որ նրա` կենտրոնում մնալու հարկադրանքի շարունակվելը, իր շահերից բխող բուժմամբ ապահովելու պատճառաբանությամբ, պրակտիկայում հանգեցրել է ազատությունից զրկելու անընդունելի իրավիճակի: Անձը չի կարող հանձնվել որևէ հաստատության խնամքի առանց իր համաձայնության: Գործող օրենսդրության համաձայն մասնակի խնամակալության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ ազատ է բնակության վայր ընտրելու, խնամակալի համաձայնությամբ: Այդ իսկ պատճառով բնակության վայրի ընտրության հարցը դուրս է դատախազական ծառայության իրավասությունից: Հակառակ այդ առարկությունների, շրջանային դատախազի մերժումը հաստատվել է 2005թ. հոկտեմբերի 11-ին վերադաս դատախազի կողմից և հետագայում` 2005թ. նոյեմբերի 29-ին` Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր դատախազության կողմից:2005թ. սեպտեմբերի 9-ին դիմումատուն, իր իրավաբանի միջոցով, խնդրել է Ռիլայի քաղաքապետին մասնակի խնամակալությունից իրեն ազատելու հայց ներկայացնել դատարան: 2005թ. սեպտեմբերի 16-ի նամակում Ռիլայի քաղաքապետը մերժել է նրա խնդրանքը, նշելով որ այդպիսի հայց ներկայացնելու որևէ հիմք չկա, հաշվի առնելով 2005թ. հունիսի 15-ի բժշկական տեղեկանքը, տնօրենի և սոցիալական աշխատակցի կարծիքները, եզրակացությունները, որոնց հանգել է դատախազությունը: 2005թ. սեպտեմբերի 28-ին դիմումատուի իրավաբանը դիմել է Դուպնիցայի շրջանային դատարան` Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի հիմքով (տե՛ս ստորև` կետ 49) քաղաքապետի որոշման դատական վերանայման պահանջով: 2005թ. հոկտեմբերի 7-ի նամակում Շրջանային դատարանը նշել է, որ քանի որ դիմումատուն մասնակի գործունակ է, նա պետք է ներկայացնի պատշաճ ձևի լիազորագիր, որը կհաստատի որ իրավաբանը ներկայացնում է իրեն, և որ պետք է մասնավորեցվի, արդյոք նրա խնամակալը մասնակից է դարձվել դատավարությանը: Անորոշ ամսաթվին դիմումատուի իրավաբանը ներկայացրել է դիմումատուի կողմից ստորագրված լիազորագրի պատճենը: Նա նաև պահանջել է, որ խնամակալը մասնակից դարձվի դատաքննությանը, որպես շահագրգիռ կողմ կամ նշանակվի ժամանակավոր ներկայացուցիչ: 2006թ. հունվարի 18-ին դատարանը նիստ է հրավիրել, որի ընթացքում Ռիլայի քաղաքապետի ներկայացուցիչն առարկել է, որ լիազորագիրն անվավեր է, քանի որ վերաստորագրված չէ խնամակալի կողմից: Նիստին ներկա գտնվող խնամակալը հայտնել էր, որ ինքը դեմ չէ դիմումատուի հայցին, սակայն քանի որ վերջինիս ծերության նպաստը բավարար չէ նրա կարիքները հոգալու համար, Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնն ապրելու համար ամենից լավ վայրն է նրա համար:Դուպնիցայի շրջանային դատարանը 2006թ. մարտի 10-ին կայացրել էր վճիռ: Դատական քննությանը հայցի ընդունելիության վերաբերյալ, այն վճռել էր, որ չնայած դիմումատուն հրահանգել էր իր իրավաբանին ներկայացնել իրեն, սակայն վերջինս իրավունք չուներ գործելու դիմումատուի անունից, քանի որ խնամակալը չէր ստորագրել լիազորագիրը: Ինչևէ սահմանվել էր, որ դատական նիստի ընթացքում խնամակալի հավանությունը հայցին, օրինականացրել էր դատավարական գործողությունները, որոնք կատարել էր իրավաբանը և որ հայցն այդ պատճառով ընդունելի է: Ինչ վերաբերում է Էությանը, դատարանը մերժել էր հայցը, գտնելով, որ խնամակալը քաղաքապետի որոշումը բողոքարկելու որևէ օրինական շահ չունի, հաշվի առնելով, որ նա կարող էր ինքնուրույն և ուղղակիորեն դիմել դիմումատուին մասնակի խնամակալությունից ազատելու համար: Քանի որ վճիռը բողոքարկման ենթակա չէր այն դարձել էր վերջնական:Վերջապես, դիմումատուն պնդել էր, որ նա մի քանի անգամ բանավոր խնդրել էր խնամակալին դիմել իրեն մասնակի խնամակալությունից ազատելու համար և թույլ տալ իրեն հեռանալ կենտրոնից: Ինչևէ, նրա խնդրանքները միշտ մերժվել էին:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Մասնակի խնամակալության ներքո գտնվող անձանց իրավական կարգավիճակը և նրանց ներկայացուցչությունը դատարանում:
1949թ. օգոստոսի 9-ի «Անձանց և Ընտանիքի մասին» օրենքի 5-րդ բաժինը սահմանում է, որ անձինք, ովքեր ունակ չեն հոգ տանել իրենց սեփական շահերի մասին հոգեկան հիվանդության կամ մտավոր հետամնացության պատճառով պետք է ամբողջապես զրկվեն գործունակությունից և հայտարարվեն անգործունակ: Այդպիսի խանգարումների ավելի թեթև ձևերով տառապող չափահասները պետք է ճանաչվեն մասնակի գործունակ: Գործունակությունից ամբողջապես զրկված անձանց նկատմամբ սահմանվում է լիակատար խնամակալություն (настойничество), մինչդեռ մասնակի գործունակների նկատմամբ` մասնակի խնամակալություն (попечителство – բառացի “հոգաբարձություն”): Օրենքի 4-րդ և 5-րդ բաժինների համաձայն, մասնակի խնամակալության ներքո գտնվող անձինք չեն կարող կնքել իրավական գործարքներ առանց իրենց խնամակալի համաձայնության: Նրանք, այնուամենայնիվ, կարող են կատարել ամենօրյա կյանքի մաս կազմող հասարակ գործողություններ և կարող են օգտվել իրենց կատարած աշխատանքի արդյունքում ստացած ռեսուրսներից: Համապատասխանաբար, մասնակի անգործունակ անձի խնամակալը չի կարող ինքնուրույն իրավական գործարքներ կնքել, որոնք պարտադիր են այդ անձի համար: Սա նշանակում է, որ միայն խնամակալի կողմից ստորագրված պայմանագրերը, առանց սահմանափակ գործունակ անձի համաձայնության, անվավեր են:Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, լիակատար խնամակալության ներքո գտնվող անձանց դատարանում ներկայացնում է իրենց խնամակալը: Մասնակի խնամակալության ներքո գտնվող անձինք, ինչևէ, իրավունք ունեն մասնակցել դատաքննությանը, սակայն իրենց խնամակալի համաձայնությամբ: Հետևաբար, սահմանափակ գործունակ անձի խնամակալը հանդես չի գալիս օրինական ներկայացուցչի դերում: Խնամակալը չի կարող գործել մասնակի խնամակալության ներքո գտնվող անձի անունից, սակայն կարող է իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն արտահայտել անձի անհատական գործարքների վերաբերյալ (Сталев, Ж., Българско гражданско процесуално право, София, 2006 г., стр. 171). Մասնավորապես, մասնակի խնամակալության ներքո գտնվող անձը կարող է ցուցումներ տալ իրավաբանին, պայմանով, որ լիազորագիրը ստորագրված լինի խնամակալի կողմից (նույն տեղում` стр. 173):
Բ. Սահմանափակ խնամակալության ներքո հանձնելը
Անձին սահմանափակ խնամակալության ներքո հանձնելու ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. Սահմանափակ գործունակության ճանաչում և խնամակալի նշանակում:
Դատարանի կողմից սահմանափակ գործունակության ճանաչումըԱռաջին փուլը ներառում է դատական ընթացակարգ, որի նկատմամբ տվյալ ժամանակ կիրառվում էր 1952թ. ՔԴՕ 275-277-րդ հոդվածները, որոնք անփոփոխ կերպով վերարտադրվեցին 2007թ. նոր ՔԴՕ 336-340-րդ հոդվածներում: Սահմանափակ գործունակության ճանաչումը կարող է տեղի ունենալ անձի ամուսնու, կամ մերձավոր ազգականի, դատախազի կամ այլ շահագրգիռ անձի դիմումով: Դատարանը վճիռ է կայացնում դռնբաց նիստում շահագրգիռ անձին քննելուց հետո կամ, եթե դա չի հաջողվել, անձի վիճակի վերաբերյալ անմիջական տպավորության և անձի մերձավոր ազգականների հարցաքննության արդյունքում: Եթե այդպիսով ստացված տեղեկությունները բավարար չեն, դատարանը կարող է դիմել այլ ապացույցների օգնությանը, ինչպիսին է բժշկական փորձագիտական եզրակացությանը: Ներպետական նախադեպային իրավունքի համաձայն, փորձաքննություն պետք է նշանակվի, եթե դատարանը գործում առկա այլ տեղեկությունների հիման վրա ի վիճակի չէ եզրակացության հանգել, որ գործունակությունից զրկելն անհիմն է: (Решение на ВС № 1538 от 21.VIII.1961 г. по гр. д. № 5408/61 г.; Решение на ВС № 593 от 4.III.1967 г. по гр. д. № 3218/1966 г.).
Խնամակալի նշանակումը վարչական մարմինների կողմից
Երկրոդ փուլը ներառում է խնամակալի նշանակման վարչական ընթացակարգ, որի նկատմամբ խնդրո առարկա ժամանակահատվածում կիրառվում էր 1985թ. Ընտանիքի օրենսգրքի (ԸՕ) X-րդ գլուխը (109-128-րդ հոդվածներ): Այդ դրույթները վերարտադրվել են 2009թ. նոր ԸՕ-ի 153-174-րդ հոդվածներում: Վարչական փուլն իրականացվում է «խնամակալության մարմնի»` քաղաքապետի կամ այլ նրա կողմից նշանակված համայնքային խորհրդի ծառայողի կողմից:Խնամակալը նախընտրելի է, որ նշանակվի շահագրգիռ անձի ազգականներից, ով ավելի լավ կկարողանա պաշտպանել նրա շահերը:
Գ. Խնամակալի ձեռնարկած միջոցների վերանայումը և խնամակալին փոխելու հնարավորությունը
Խնամակալի ձեռք առած միջոցները ենթակա են վերանայման խնամակալության մարմնի կողմից: Մարմնի պահանջով, խնամակալը պետք է ներկայացնի իր գործողությունների հաշվետվությունը: Որևէ խախտում նկատելու դեպքում խնամակալության մարմինը կարող է պահանջել ուղղել դա կամ կարող է հրահանգել կասեցնել խնդրո առարկա միջոցառումները (տես 1985թ. ԸՕ-ի 126-րդ հոդված, կետ 2, 125-րդ հոդված 2009թ. ԸՕ 170-րդ հոդվածը և 171-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը): Ներպետական իրավունքից հստակ չէ, արդյոք մասնակի խնամակալության ներքո գտնվող անձինք կարող են ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով դիմել քաղաքապետին` խնամակալի ձեռնարկած միջոցները կասեցնելու համար:Քաղաքապետի՝ որպես խնամակալության մարմնի որոշումները և քաղաքապետի` ԸՕ-ով սահմանված` խնամակալ նշանակելու կամ այլ քայլեր կատարելու մերժումը, իրենց հերթին կարող են բողոքարկվել դատական կարգով: Դրանք կարող են բողոքարկվել շահագրգիռ կողմերի կամ դատախազի կողմից շրջանային դատարանում, որը ըստ էության կայացնում է վերջնական որոշում (1985թ. ԸՕ 115-րդ հոդված): Այս ընթացակարգը թույլ է տալիս մերձավոր ազգականներին շահերի բախման դեպքում պահանջել խնամակալի փոփոխություն (Решение на ВС № 1249 от 23.XII.1993 г. по гр. д. № 897/93 г.): Ներպետական նախադեպային իրավունքի համաձայն լիակատար անգործունակները չեն ներառվում «շահագրգիռ կողմերի» թվում, որոնք իրավունք ունեն նախաձեռնել այդպիսի դատավարություններ (Определение № 5771 от 11.06.2003 г. на ВАС по адм. д. № 9248/2002): Առկա չէ նախադեպային որոշում, որը ցույց կտար, որ սահմանափակ անգործունակ անձն իրավասու է այդ անել:Ավելին, խնամակալության մարմինը կարող է ցանկացած ժամանակ փոխարինել այն խնամակալին, որը չի կատարել իր պարտականությունները (1985թ. ԸՕ 116-րդ հոդված): 1985թ. ԸՕ 116-րդ հոդվածի համաձայն անձը չի կարող նշանակվել խնամակալ, այդ անձի և սահմանափակ խնամակալության ներքո գտնվող անձի շահերի բախման առկայության դեպքում: 1985թ. ԸՕ 123-րդ հոդվածը սահմանում էր, որ խնամակալ պետք է փոխարինվի, եթե խնամակալն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, կամ շահերի բախման առկայության դեպքում: Երկու դեպքում էլ, խնամակալության մարմինը կարող է նաև նշանակել ad hoc ներկայացուցիչ:
Դ. Գործունակության վերականգնման ընթացակարգը
1952թ. ՔԴՕ-ի 277-րդ հոդվածի ուժով, այս ընթացակարգը նման է սահմանափակ խնամակալության ընթացակարգին: Այն կարող է նախաձեռնվել անձին սահմանափակ խնամակալության ներքո հանձնելու իրավունք ունեցող յուրաքանչյուրի, ինչպես նաև խնամակալության մարմնի և խնամակալի կողմից: Վերը հիշատակված դրույթը վերարտադրվել է 2007թ. ՔԴՕ-ի 340-րդ հոդվածում: 1980թ. փետրվարի 13-ին Լիակազմ Գերագույն դատարանը որոշում է ընդունել (թիվ 5/79) որը նպատակ ուներ պարզաբանել գործունակությունից զրկելու ընթացակարգի որոշակի հարցեր: Որոշման 10-րդ կետը վերաբերում էր գործունակության վերականգնման ընթացակարգին և սահմանում էր հետևյալը.
«Գործունակության վերականգնման ընթացակարգի նկատմամբ կիրառվում են նույն կանոնները ինչ գործունակությունից զրկելու նկատմամբ (ՔԴՕ 277-րդ հոդված և 275-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր): Անձինք, ովքեր պահանջել են միջոցների կիրառումը, կամ մերձավոր ազգականները հանդես են գալիս որպես պատասխանող կողմ դատավարությունում: Ոչինչ չի արգելում կողմին, որը դիմել է անձին գործունակությունից զրկելու պահանջով, պահանջել դադարեցնել միջոցները, եթե հանգամանքները փոխվել են:
Մասնակի խնամակալության ներքո գտնվող անձինք կարող են անհատապես կամ իրենց խնամակալի համաձայնությամբ պահանջել վերացնել միջոցները: Նրանք կարող են նաև խնդրել խնամակալության մարմնին կամ խնամակալության խորհրդին հայց ներկայացնել ՔԴՕ 227-րդ հոդվածի համաձայն իրենց գործունակությունից զրկած շրջանային դատարան: Այդպիսի դեպքերում, նրանք կարող են ցույց տալ, որ հայցը բխում է իրենց շահերից, ներկայացնելով բժշկական տեղեկանք: Այդպիսի հայցի ենթատեքստում, նրանք պետք է դիտարկվեն որպես հայցվոր: Եթե մասնակի գործունակ անձի խնամակալը, խնամակալության մարմինը կամ խնամակալության խորհուրդը (լիակատար անգործունակ անձանց դեպքում) մերժում է լիակատար գործունակության վերականգնման հայց ներկայացնել, անգործունակ անձը կարող է խնդրել դատախազին անել դա (Постановление № 5/79 от 13.II.1980 г., Пленум на ВС):»
Ի հավելումն, Կառավարությունը մեջբերել էր մի գործ, որում լիակատար անգործունակ ճանաչված անձի իրավական կարգավիճակի վերանայման դատավարությունը նախաձեռնվել էր խնամակալի պահանջով և անձն ազատվել էր խնամակալությունից (Решение № 1301 от 12.11.2008 г. на ВКС по гр. Д. № 5560/2007 г., V г.о.):
Ե. Անգործունակ անձանց ներկայացուցիչների կնքած պայմանագրերի վավերությունըՊարտավորությունների և պայմանագրերի մասին 1950թ.օրենքի 26(2) բաժինը սահմանում էր, որ պայմանագրերը, որոնք հակասում են օրենքին կամ կնքվել են առանց համաձայնության համարվում են անվավեր: Նույն օրենքի 27-րդ բաժնի համաձայն անգործունակ ճանաչված անձանց ներկայացուցիչների կողմից օրենքի դրույթների խախտմամբ կնքված պայմանագրերը համարվում են վիճահարույց: Առոչինչության հիմքերը կարող են ներկայացվել ցանկացած դեպքում, մինչդեռ վիճահարույց գործարքն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական հայցի արդյունքում: Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու վաղեմության ժամկետը երեք տարի է, որը սկսում է հաշվարկվել մասնակի խնամակալությունից ազատվելու օրվանից, եթե խնամակալ չի նշանակվել: Այլ դեպքերում քննարկվող ժամանակահատվածը սկսում է հաշվարկվել այն օրից, երբ խնամակալ է նշանակվել (բաժին 32(2) համատեղ 115(1)(ե) բաժնի հետ) վերը հիշատակված ակտի հետ, տես նաև РешениенаВС № 668 от 14.III.1963 г. погр. д. № 250/63 г., I г. о., Решение на Окръжен съд – Стара Загора от 2.2.2010 г. пот. д. № 381/2009 г. на I състав, Решение на Районен съд Стара Загора № 459 от 19.5.2009 г. по гр. д. № 1087/2008).:
Զ. Անգործունակ անձանց բնակության վայրը
1985թ. ԸՕ-ի 120-րդ հոդվածի և 122-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով, անգործունակ ճանաչված անձանց բնակության հասցե է համարվում իրենց խնամակալի տան հասցեն, եթե «բացառիկ պատճառներով» նրանք չեն բնակվում այլ վայրում: Եթե բնակության վայրը փոխվել է առանց խնամակալի համաձայնության, խնամակալը կարող է պահանջել շրջանային դատարանին պարտավորեցնել անձին վերադառնալ բնակության պաշտոնական վայր: 2009թ. ԸՕ-ի 163-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, նման դեպքերում, մինչև որոշում կայացնելը, դատարանը պետք է լսի խնամակալության ներքո գտնվող անձին: Եթե դատարանը գտնում է, որ առկա են «բացառիկ պատճառներ», այն պետք է մերժի պարտավորեցնել անձին և անմիջապես տեղեկացնի համայնքային սոցիալական աջակցության վարչությանը, որպեսզի պաշտպանիչ միջոցներ ձեռք առնվեն:Շրջանային դատարանի որոշումը կարող է բողոքարկվել շրջանային դատարանի նախագահին, առանց դրա գործողությունը կասեցվնելու:
Է. Անգործունակ անձանց հոգեկան խանգարումներ ունեցող չափահասների համար նախատեսված սոցիալական օգնության կենտրոնների խնամքին հանձնելը
Սոցիալական աջակցության մասին 1998թ. օրենքի համաձայն, սոցիալական աջակցություն տրամադրվում է մարդկանց, ովքեր բժշկական կամ սոցիալական պատճառներով, ունակ չեն ինքնուրույն բավարարել իրենց հիմնական պահանջմունքները սեփական աշխատանքով, սեփական գույքի կամ իրենց խնամելու` օրենքով սահմանված պարտականություն ունեցող անձանց օգնությամբ (օրենքի 2-րդ բաժին): Սոցիալական աջակցությունը ներառում է տարբեր ֆինանսական և բնեղենով հատկացումներ և սոցիալական ծառայությունների մատուցում, ներառյալ մասնագիտացված հաստատություններում տեղավորելը: Այդպիսի հատկացումները տրվում են անձի կարիքների անհատական գնահատման հիման վրա և նրանց ցանկություններին և անձնական ընտրությանը համապատասխան (բաժին 16(2)):1998թ. Սոցիալական աջակցության օրենքի կիրառման կարգի ուժով (Правилник за прилагане на Закона за социално подпомагане), համար երեք տեսակ հաստատություններ են սահմանված որպես սոցիալական ծառայություններ մատուցող «մասնագիտացված հաստատություններ». (1) երեխաների կենտրոններ (ծնողական սոցիալական օգնությունից զրկված երեխաների կենտրոններ, ֆիզիկական անաշխատունակությամբ երեխաների տներ, մտավոր հետամնացությամբ երեխաների կենտրոններ), (2) Անաշխատունակ չափահասների կենտրոններ (մտավոր հետամնացությամբ չափահասների կենտրոններ, ֆիզիկական անաշխատունակությամբ չափահասների կենտրոններ, զգայական օրգանների անլիարժեքությամբ չափահասների կենտրոններ, մտավոր հետամնաց չափահասների կենտրոններ) և (3) ծերանոցներ (կարգ 36(3)): Ներպետական իրավունքի համաձայն անգործունակ անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը չի դիտվում որպես ազատությունից զրկում:Նմանապես, 1999թ. մարտի 16-ի, Սոցիալական ծառայություններ ստանալու պայմանների մասին թիվ 4 հրամանի համաձայն (Наредба № 4 за условията и реда за извършване на социални услуги), հոգեկան խանգարումներով չափահասները հանձնվում են մասնագիտացված սոցիալական օգնության կենտրոնների խնամքին, եթե հնարավոր չէ նրանց ընտանեկան միջավայրում անհրաժեշտ բժշկական խնամքով ապահովելը (հրամանի բաժին 12 կետ (4) և բաժին 27): Հրամանի 33(1) բաժնի 3-րդ կետը սահմանում էր, որ սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելիս, պետք է բժշկական տեղեկանք տրվի անձի առողջական վիճակի վերաբերյալ: Հրամանի 37(1)-բաժնի համաձայն սոցիալական ծառայությունների մատուցման և խնամքի պայմանագիրը կնքվում է մասնագիտացված հաստատության և համապատասխան անձի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև` Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության կողմից հաստատված օրինակելի ձևի հիման վրա: Անձը կարող է տեղափոխվել մեկ այլ կենտրոն կամ հեռանալ այն հաստատությունից, որում իրեն տեղավորել են (1) իր կամ իր օրինական ներկայացուցչի` հաստատության տնօրենին գրավոր ներկայացված պահանջով, (2) եթե նրա մոտ առկա է հոգեկան կամ ֆիզիկական առողջության այնպիսի փոփոխություն, որը չի համապատասխանում կենտրոնի բնույթին, (3) ամսական սոցիալական ապահովության վճարները մեկից ավելի ամիս չվճարելու դեպքում, (4) հաստատության ներքին կանոնների պարբերաբար խախտումների դեպքում, (5) թմրամիջոցներից կախվածության հաստատման դեպքում:Ավելին, հարկադիր բուժման համար հոգեբուժական հիվանդանոցներ ընդունման կարգը սահմանված է «Առողջության մասին» 2005թ. օրենքով, որը փոխարինել է 1973թ. «Հանրային առողջության մասին» օրենքին:
Ը. Շահերի բախման դեպքում ժամանակավոր ներկայացուցչի նշանակումը
ՔԴՕ-ի 16-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ ներկայացուցչի և ներկայացվողի միջև շահերի բախման դեպքում, դատարանը նշանակում է ad hoc ներկայացուցիչ: Բուլղարական դատարանները կիրառել են այս դրույթը անչափահասների և նրանց ներկայացուցիչների շահերի բախման որոշակի իրավիճակներում: Այդպիսով, ad hoc ներկայացուցչի չնշանակումը համարվել է հայրության (ճանաչման) դատավարությունները (Решение на ВС № 297 от 15.04.1987 г. по гр. д. № 168/87 г., II г. о.), որդեգրյալի և կենսաբանական ծնողների միջև վեճերը (Решение на ВС № 1381 от 10.05.1982 г. по гр. д. № 954/82 г., II г. о.) կամ գույքային վեճերը (Решение № 643 от 27.07.2000 г. на ВКС по гр. д. № 27/2000 г., II г. о.; Определение на ОС – Велико Търново от 5.11.2008 г. по в. ч. гр. д. № 963/2008)կարգավորող դրույթների էական խախտում:
Թ. Պետության պատասխանատվությունը
Պատճառված վնասի համար պետության կամ համայնքների պատասխանատվության մասին 1998թ. օրենքի 2(1)-րդ բաժնի համաձայն (Закон за отговорността на държавата и общините за вреди – վերնագիրը փոփոխված է 2006թ.) պետությունը պատասխանատվություն է կրում մասնավոր անձանց կալանքի որոշակի տեսակներ սահմանող դատական որոշումներով պատճառված վնասի համար, եթե որոշումները վերացվել են իրավական հիմքերի բացակայության պատճառով:Նույն օրենքի 1(1)-րդ բաժինը սահմանում է, որ պետությունը և համայնքները պատասխանատու են մասնավոր և իրավաբանական անձանց` վարչական պարտականություններ իրականացնելիս իրենց մարմինների կամ պաշտոնատար անձանց ապօրինի որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի համար:Մի շարք որոշումներում տարբեր ներպետական դատարաններ կիրառելի են համարել այս դրույթները բանտում վատ պայմանների կամ անհամապատասխան բուժման հետևանքով բանտարկյալներին պատճառված վնասների նկատմամբ և համապատասխան դեպքերում մասամբ կամ ամբողջապես բավարարել են շահագրգիռ անձանց կողմից ներկայացված փոխհատուցման պահանջները (реш. от 26.01.2004 г. по гр. д. № 959/2003, ВКС, IV г. о. and реш. № 330 от 7.08.2007 г. по гр. д. № 92/2006, ВКС, IV г. о.):Չկա դատական որևէ որոշում, որում վերը հիշատակված դիրքորոշումը կիրառվել է սոցիալական օգնության տներում վատ կենսապայմանների վերաբերյալ պնդումների նկատմամբ:Ավելին, ներպետական դատարանների նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քննարկվող օրենքի 1(1) բաժնի համաձայն, յուրաքանչյուր ոք, ում առողջությունը վատթարացել է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմինների` դեղամիջոցների կանոնավոր մատակարարման իրենց պարտականությունը չկատարելու արդյունքում, կարող է պահանջել պատասխանատվության ենթարկել վարչական մարմիններին և ստանալ փոխհատուցում (реш. № 211 от 27.05.2008 г. по гр. д. № 6087/2007, ВКС, V г. о.):Վերջապես, պետությունը և իր մարմինները ենթակա են պատասխանատվության պարտավորությունների խախտելու ընդհանուր կանոնների համապատասխան պատճառված այլ տեսակի վնասների համար, որոնք ծագում են օրինակ մտավոր հետամնացությամբ չափահասների սոցիալական օգնության կենտրոնիից փախուստի մեջ գտնվող խնամակալության ներքո գտնվող անձի մահվան համար, այն հիմքով, որ կենտրոնի աշխատակազմը չի կատարել մշտական վերահսկողության իր պարտականությունը (реш. № 693 от 26.06.2009 г. по гр. д. № 8/2009, ВКС, III г. о.):
Ժ. «Ներքին գործերի նախարարության մասին» 2006թ. օրենքին համապատասխան ձերբակալությունը
Սույն օրենքի համաձայն ոստիկանությունն, inter alia, իրավասու է ձերբակալել յուրաքնաչյուրին, ով ծանր հոգեկան խանգարման հետևանքով իր վարքագծով սպառնալիք է ստեղծում հասարակական կարգի համար կամ իր կյանքը դնում է ակնհայտ վտանգի տակ (բաժին 63(1)-(3)): Շահագրգիռ անձը կարող է վիճարկել ձերբակալության օրինականությունը դատարանում, որը պետք է անմիջապես որոշում կայացնի (բաժին 63(4)):Ավելին, ոստիկանության պարտականություններից է նաև կորած անձանց որոնումը (բաժին 139(3)):
Ի. Դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվությունը հոգեկան խանգարումներով չափահասների սոցիալական օգնության տներից փախուստի դիմած անձանց որոնման վերաբերյալ
Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեն իրականացրել է ոստիկանության տեղամասերի հետազոտություն այս տիպի սոցիալական օգնության տներից փախուստի դիմած անձանց որոնման վերաբերյալ: Հետազոտությունից պարզ է դարձել, որ չկա միանման պրակտիկա: Ոստիկանության որոշ ծառայողներ հայտնել են, որ երբ այդ կենտրոնների աշխատակիցները իրենց դիմում են կորած անձի որոնման խնդրանքով, իրենք որոնման արդյունքում հայտնաբերված անձին բերում են ոստիկանության տեղամաս, մինչև կենտրոնոնին տեղյակ պահելը: Ուրիշ ծառայողներ բացատրել էին, որ իրենք որոնում են անձին, սակայն իրավասու չեն ձերբակալել նրան, այլ ուղղակի տեղեկացնում են կենտրոնի աշխատակազմին, ովքեր էլ ինքնուրույն ետ են տանում նրան:
Լ. Դիմումատուի կողմից դատավարության ընթացքում ներկայացված անգործունակ ճանաչելու վերաբերյալ վիճակագրությունը
Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեն տիրապետում է վիճակագրության ութ շրջանային դատարաններից 2002թ. հունվարից 2009թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գործունակության վերականգման ուղղված դատավարությունների ելքի վերաբերյալ: Այս ժամանակահատվածում 677 անձի գործունակություն սահմանափակվել է: Գործունակության վերականգնման դատավարություններ նախաձեռնվել են 36 գործով, որոնցից տասն ավարտվել են սահմանափակումը հանելով, ութ գործով լիակատար անգործունակությունը փոխվել է մասնակի գործունակության, 4 գործով դիմումները մերժվել են, դատարանները չեն շարունակել գործի քննությունը յոթ գործով և մնացած գործերը դեռ ավարտված չեն:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Ա. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, ընդունված 2006թ. դեկտեմբերի 13-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից (Բանաձև A/RES/61/106)
Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008թ. մայիսի 3-ին: Այն Բուլղարիայի կողմից ստորագրվել է 2007թ. սեպտեմբերի 27-ին սակայն դեռ պետք է վավերացվի: Կոնվենցիայի համապատասխան մասերը սահմանում են.
Հոդված 12
Օրենքի առաջ հավասարությունը
1. «Մասնակից պետությունները վերահաստատում են, որ հաշմանդամութ-յուն ունեցող անձինք ամենուր ունեն իրավահավասար պաշտպանության իրավունք:
2. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամութ-յուն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ունեն իրավունակություն կյանքի բոլոր ոլորտներում:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն այն աջակցությունը, որը կարող է պահանջվել նրանց իրավունակությունը կիրառելիս:
4. Մասնակից պետություններն ապահովումեն, որ իրավունակության կիրառման առնչվող միջոցներով սահմանվեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` կանխելու համար չարաշահումները` մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն: Նման երաշխիքներն ապահովում են, որ իրավունակության կիրառման ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքն ու նախասիրությունները, զերծլ ինեն շահեր իբախումից և չափից մեծ ազդեցությունից, համահունչ լինեն անհատի անձնական հանգամանքներին և մշակվեն դրանց համապատասխան, կիրառվեն հնարավորինս կարճ ժամկետներում և ենթարկվեն կանոնավոր վերահսկողության իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Այս երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցությանը, որ նման միջոցները գործում են անձի իրավունքների ու շահերի վրա:
5. Սույն հոդվածի դրույթների համաձայն` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքը իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիպոթեկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու համար, ինչպես նաև երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չեն զրկվի իրենց սեփականությունից:»
Հոդված 14
Անձի ազատությունը և անվտանգությունը
«Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով.
ա. Օգտվեն անձի ազատության և անվտանգության իրավունքից.
բ. Չազատազրկվեն անօրինական կամ կամայական կերպով, և որ ցանկացած ազատազրկում լինի օրենքի համաձայն, ինչպես նաև` որազատազրկումը ոչ մի դեպքում չհիմնավորվի հաշմանդամությամբ:
Մասնակից պետություններն ապահովում են, որ եթե հաշմանդամություն ունեցող անձինք ազատազրկվեն դատական որևէ գործընթացի արդյունքում, ապա նրան քայլ անձանց հետ հավասար հիմունքներով ունենան մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան տրվող երաշխիքների իրավունք, և նրանց վերաբերվեն սույնԿոնվենցիայի նպատակներին ու սկզբունքներին համաձայն` տրամադրելով նաև անհրաժեշտ հնարավորություններ:»
Բ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (99) 4 հանձնարարկանը չափահաս անգործունակ անձանց իրավական պաշտպանության սկզբունքների մասին (ընդունված 1999թ. փետրվարի 23-ին)
Հանձնարարականի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
Սկզբունք 2 – իրավական կարգավորման ճկունությունը
«1. Չափահաս անգործունակ անձանց անձնական և գույքային շահերի պաշտպանության միջոցները և այլ իրավական միջոցառումները պետք է իրենց ծավալով և ճկունությամբ բավարար լինեն անգործունակության տարբեր աստիճաններին և տարբեր իրավիճակներին համապատասխան պատշաճ իրավական կարգավորման ապահովման համար:
4. Պաշտպանության միջոցների շարքում պետք է ներառվեն, անհրաժեշտ դեպքերում, այնպիսիք, որոնք չեն սահմանափակում շահագրգիռ անձի գործունակությունը:»
Սկզբունք 3 – Գործունակության առավելագույնս պահպանումը
«1. Օրենսդրական կարգավորումը պետք է, հնարավորինս, ճանաչի անգործունակության տարբեր աստիճանների գոյությունը և որ անգործունակությունը կարող է փոփոխվել ժամանակ առ ժամանակ: Համապատասխանաբար, պաշտպանության միջոցը չպետք է ավտոմատ կերպով հանգեցնի քաղաքացիական գործունակությունից լիակատար զրկելուն: Ինչևէ, գործունակության սահմանափակումը պետք է հնարավոր լինի, եթե այն անհրաժեշտ է շահագրգիռ անձի պաշտպանության համար:
2. Մասնավորապես, պաշտպանության միջոցը չպետք է ավտոմատ կերպով շահագրգիռ անձին զրկի քվեարկելու, իր գույքը ժառանգելու, ինչպես նաև առողջության ոլորտի ցանկացած միջամտության համաձայնելու կամ հրաժարվելու, կամ ցանկացած ժամանակ այլ անձնական բնույթի որոշումներ կայացնելու իրավունքից, երբ նրա գործունակությունը հնարավորություն է տալիս իրեն այդպիսի գործողություններ կատարել: ...»
Սկզբունք 6 – Համաչափությունը
«1. Պաշտպանության միջոցի անհրաժեշտության դեպքում այն պետք է համաչափ լինի շահագրգիռ անձի գործունակության աստիճանին և համապատասխանի շահագրգիռ անձի անձնական հանգամանքների և կարիքներին:
2. Պաշտպանության միջոցը պետք է սահմանափակի շահագրգիռ անձի գործունակությունը, իրավունքները և ազատությունները այդպիսի սահմանափակման նպատակներին համապատասխան նվազագույն չափով:
Սկզբունք 13 – Լսված լինելու իրավունքը
«Շահագրգիռ անձը պետք է անձնապես լսված լինելու իրավունք ունենա իր գործունակությանը վերաբերող ցանկացած քննության ժամանակ.»
Սկզբունք 14 – Տևողություն, վերանայում և բողոքարկում
«1. Պաշտպանության միջոցների տևողությունը պետք է, երբ դա հնարավոր է և տեղին, սահմանափակ լինի: Ուշադրություն պետք է դարձվի պարբերաբար վերանայումների ինստիտուտին:
...
3. Պետք է նախատեսվի բողոքարկման համապատասխան իրավունք:»
Գ. Խոշտանգումների կանխարգելման և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի` Բուլղարիա այցելությունների վերաբերյալ զեկույցները (CPT)
CPT-ի 2004թ. հունիսի 24-ին հրապարակված զեկույցը` 2003թ. դեկտեմբերի 16-ից 22-ը այցելության վերաբերյալ,
Սույն զեկույցը ներկայացնում է հանրային իշխանության կողմից հոգեկան խանգարումներ կամ մտավոր հետամնացություն ունեցող անձանց համար սոցիալական օգնության տներում տեղավորված անձանց վիճակը, որոնք գտնվում են Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության իրավասության ներքո:CPT-ն նկատել է, որ կենտրոնը պաշտոնապես կարող էր ներառել 105 մարդ է: Այն ուներ 92 գրանցված արական սեռի կենվոր, որոնցից ութսունյոթը այցելության պահին ներկա էին: Երկու կենվորներ գտնվում էին փախուստի մեջ, իսկ մնացածը արձակուրդ էին մեկնել տուն: Կենվորների մոտ 90%-ը տառապում էր շիզոֆրենիայով և մնացածն ունեին մտավոր հետամնացություն: Մեծամասնությունը բազմաթիվ տարիներ էր անցկացրել հաստատությունում, նրանց բավական հազվադեպ էին դուրս թողնում:CPT-ի եզրակացությունների համաձայն Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի մասնաշենքերը գտնվում էին վերանորոգման և հիգիենայի ողբալի վիճակում և պատշաճ կերպով չէին ջեռուցվում:Մասնավորապես, շենքերում հոսող ջուր չկար: Կենվորները լվացվում էին սառը ջրով բակում և հաճախ չսափրված էին և կեղտոտ: Լոգասենյակը, որից նրանք կարող էին օգտվել շաբաթական մեկ անգամ, քայքայված էր և խարխուլ:Զուգարանները, որոնք նույնպես տեղակայված էին բակում, իրենցից ներկայացնում էին խարխուլ ծածկերի ներքո գետին փորված անցքեր: Դրանք զզվելի վիճակում էին և այնտեղ մտնելը վտանգավոր էր: Ավելին, տարրական զուգարանային պարագաները հազվադեպ էին հասանելի:Զեկույցում նկատվում էր, որ սննդի մատակարարումը անհամապատասխան էր: Կենվորներին օրական տրվում էր երեքանգամյա սնունդ, ներառյալ 750 գ. հաց: Կաթ և ձու երբևէ չէր առաջարկվում և թարմ մրգեր և բանջարեղեններ հազվադեպ էին տրվում: Հատուկ դիետաներ չկային:Կենտրոնում բուժում միակ ձևը դեղերի միջոցով էր: Կենվորները, որոնց բուժում էին, ինչպես խրոնիկ վերականգնողական թերապիայի կարիք ունեցող հոգեբուժական հիվանդներին, գրանցված էին որպես Դուպնիցայի հոգեբույժի ամբուլատոր հիվանդներ: Հոգեբույժը կենտրոն էր այցելում երկու կամ երեք ամիսը մեկ անգամ և ըստ պահանջի: Բացի այդ, կենվորները կարող էին տարվել մերձակա Ռիլա քաղաքում շաբաթական վիրահատություններ անցկացնող հոգեբույժի մոտ, եթե նրանց հոգեկան վիճակում փոփոխություններ էին նկատվում: Բոլոր կենվորները տարեկան երկու անգամ հոգեբուժական հետազոտության էին ենթարկվում, որը նրանց համար իրենց դեղամիջոցների վերանայման և անհրաժեշտության դեպքում ճշգրտման հնարավորություն էր ստեղծում: Գրեթե բոլոր կենվորներն ընդունում էին հոգեմետ դեղամիջոցներ, ինչը գրանցվում էր հատուկ քարտերում և կառավարվում բուժքույրերի կողմից:Բացի դեղամիջոցներով բուժումից, որևէ թերապևտիկ գործունեություն նախատեսված չէր կենվորների համար, ովքեր ապրում էին պասսիվ միապաղաղ կյանքով:CPT-ն եզրակացրել էր, որ այդ պայմանները հանգեցրել էին մի իրավիճակի, որը կարող էր բնութագրվել որպես անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք: Այն պահանջել էր Բուլղարիայի իշխանություններից անհապաղ տեղափոխել Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնը: Բուլղարիայի իշխանություններն իրենց 2004թ. փետրվարի 13-ի պատասխանում ընդունել էին, որ կենտրոնը չի համապատասխանում սոցիալական օգնության եվրոպական չափանիշներին և հավաստիացրել, որ այն կփակվի, որպես առաջնահերթություն, իսկ կենվորները կտեղափոխվեն այն հաստատություններ:CPT-ն այնուհետև նկատել էր, իր զեկույցի II.7 մասում, որ դեպքերի մեծամսնությունում, հոգեկան խանգարումներով անձանց մասնագիտացված հաստատությունների խնամքին հանձնելը հանգեցնում է ազատությունից de facto զրկելուն: Խնամքին հանձնելու ընթացակարգն, այդ պատճառով, պետք է ապահովված լինի համապատասխան երաշխիքներով, որոնց թվում օբյեկտիվ բժշկական և, մասնավորապես, հոգեբուժական եզրակացությունը: Էական է նաև, որ այդ անձինք իրավունք ունենան դիմել դատարանին` իրենց այդ հաստատությունների խնամքին հանձնելու օրինականությունը արագ որոշելու նպատակով: CPT-ն հանձնարարել էր երաշխավորել այդ իրավունքը Բուլղարիայում (տես զեկույցի 52-րդ կետը):
CPT-ի 2008թ. փետրվարի 28-ին հրապարակված զեկույցը 2006թ. սեպտեմբերի 10-ից 21-ը այցելության վերաբերյալ
Այս զեկույցում CPT-ն կրկին հանձնարարկան էր տվել, սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու օրինականության դատական վերանայման վերաբերյալ դրույթների ներմուծման վերաբերյալ (տես զեկույցի 176-177-րդ կետերը):Այն նաև խորհուրդ էր տվել ջանքեր գործադրել երաշխավորելու, որ հոգեկան խանգարումներով կամ մտավոր հետամնացությամբ տառապող մարդկանց սոցիալական օգնության կենտրոնների խնամքին հանձնելն ամբողջովին համապատասխանի օրենքի տառին և ոգուն: Սոցիալական ծառայությունների մատուցման պայմանագրերը պետք է ամրագրեն կենվորների իրավունքները, ներառյալ արտաքին մարմիններին բողոքներ ներկայացնելու հնարավորությունները: Ավելին, կենվորները, ովքեր ունակ չեն ըմբռնելու պայմանագրերը, պետք է համապատասխան աջակցություն ստանան (տես զեկույցի 178-րդ կետը):Վերջապես, CPT-ն կոչ էր անում Բուլղարական իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սոցիալական օգնության կենտրոնի աշխատակցին նույն հաստատության կենվորի խնամակալ նշանակելուց բխող շահերի բախումից խուսափելու համար (տես զեկույցի 179-րդ կետը):CPT-ն, իր` Բուլղարիա կատարած պարբերական այցի ընթացքում, 2010թ. հոկտեմբերին կրկին այցելել էր Պաստրայի սոցիալական օգնության կենտրոն:
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Ա. Գործունակության վերականգնման նպատակով դատարան դիմելը (հասանելիություն)
Եվրոպայի խորհրդի անդամ 22 պետությունների ներպետական օրենսդրության համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մեծամասնությունում (Խորվաթիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա և Թուրքիա) օրենսդրությամբ գործունակությունից զրկված յուրաքանչյուրին իրավունք է վերապահվում անմիջականորեն դիմել դատարան կիրառված միջոցի դադարեցման համար:Ուկրանիայում, մարդիկ, ում գործունակությունը մասամբ սահմանափակվել է, կարող են ինքնուրույն դիմել կիրառված միջոցը վերացնելու համար: Սա չի վերաբերում նրանց, ովքեր լիակատար անգործունակ են ճանաչվել, ովքեր, սակայն, կարող են դատարանում բողոքարկել իրենց խնամակալի ձեռնարկած ցանկացած միջոց:Անձին գործունակությունից զրկող որոշման դադարեցման վերաբերյալ դատական քննությունները չեն կարող ուղղակիորեն նախաձեռնվել շահագրգիռ անձի կողմից Լատվիայում (ուր հայցը կարող է հարուցվել դատախազի կամ խնամակալության խորհրդի կողմից) կամ Իռլանդիայում:
Բ. Անգործունակ անձանց մասնագիտացված հաստատություններում տեղավորելը
Կոնվենցիայի անդամ քսաներկու պետությունների օրենսդրության համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում միասնական մոտեցում չկա անգործունակ անձանց մասնագիտացված հաստատություններում տեղավորելու հարցի վերաբերյալ, մասնավորապես տեղավորման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմինների և շահագրգիռ անձանց տրամադրված երաշխիքների վերաբերյալ: Այնուամենայնիվ կարելի էր նկատել, որ որոշ երկրներում (Ավստրիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա և Թուրքիա) անձի կամքին հակառակ նրան` կենտրոնում երկարաժամկետ տեղավորելու վերաբերյալ որոշումը ուղղակիորեն ընդունվում կամ հաստատվում է դատավորի կողմից:Այլ իրավական համակարգերում (Բելգիա, Դանիա, Հունգարիա, Իռլանդիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո և Միացյալ Թագավորություն) խնամակալը, մերձավոր ազգականները կամ վարչական մարմինները լիազորված են առանց դատավորի հաստատման որոշում կայացնել մասնագիտացված հաստատությունում տեղավորելու վերաբերյալ: Պարզվեց նաև, որ վերոհիշյալ բոլոր երկրներում, տեղավորելը պայմանավորված է մի շարք էական պահանջներով, որոնք մասնավորապես, վերաբերում են անձի առողջությանը, վտանգի կամ ռիսկի առկայությանը և/կամ բժշկական եզրակացությունների տրմանը: Ի հավելումն, տեղավորելու վերաբերյալ շահագրգիռ հետ զրուցելու կամ խորհրդատվության պարտավորությունը, տեղավորման դադարեցման կամ վերանայման ժամկետների օրենքով կամ դատարանի կողմից սահմանումը, իրավական աջակցության հնարավորությունները մի քանի ազգային իրավական համակարգերում սահմաված երաշխիքների թվում են:Որոշ երկրներում (Դանիա, Էստոնիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Լատվիա, Լեհաստան, Սլովակիա, Շվեյցարիա և Թուրքիա) դատական մարմնին տեղավորման սկզբնական որոշման բողոքարկման հնարավորությունը տրված է շահագրգիռ անձին, առանց խնամակալի համաձայնության:Վերջապես, մի շարք երկրներում (Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա և Թուրքիա) շահագրգիռ անձին իրավունք ունի ուղղակիորեն պարբերաբար դիմել տեղավորման շարունակության օրինաչափության դատական քննության համար:Պետք է նկատել նաև, որ բազմաթիվ երկրների օրենքներ գործունակության կամ մասնագիտացված հաստատություններում տեղավորելու վերաբերյալ վերջերս փոփոխությունների են ենթարկվել (Ավստրա` 2007,Դանիա 2007, Էստոնիա 2005,Ֆինլանդիա 1999,Ֆրանսիա 2007,Գերմանիա 1992,Հունաստան 1992,Հունգարիա 2004,Լատվիա 2006,Լեհաստան 2007,Ուկրաինա 2000,Միացյալ Թագավորություն 2005) կամ փոփոխությունների գործընթացում են (Իռլանդիա): Այդ օրենսդրական բարեփոխումները ծրագրված են անգործունակ անձանց իրավական պաշտպանության բարձրացմանը ապահովելով նրանց կամ իրենց կարգավիճակի վերանայման համար ուղղակիորեն դատարան դիմելու իրավունքով կամ լրացուցիչ երաշխիքներով, երբ նրանք իրնեց կամքին հակառակ տեղավորվում են մասնագիտացված հաստատություններում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուն պնդել էր, որ Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում իրեն տեղավորելը հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի խախտում:
5-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում ևօրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո.
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրանիրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե. անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով։
Ա. Նախնական դիտողություններ
Մեծ պալատը նկատել է, որ Կառավարությունը մինչ այդ պնդել էր Պալատին ներկայացրած առարկությունը, վիճարկելով ներպետական պաշտպանության միջոցները սպառած չլինելու հանգամանքը 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:Առարկությունը հիմնված էր հետևյալ փաստարկների վրա: Առաջին. Դիմումատուն կարող էր ցանկացած ժամանակ անձնապես դիմել դատարան իր գործունակության վերականգնման նպատակով ՔԴՕ 277-րդ հոդվածին համապատասխան և խնամակալությունից ազատումը թույլ կտար նրան հեռանալ տնից իր կամքով: Երկրորդ. Նրա մերձավոր ազգականները չէին օգտվել ԸՕ-ի 113-րդ և 115-րդ հոդվածներով նախատեսված հնարավորությունից և խնդրել խնամակալության մարմնին փոխել խնամակալին: Կառավարության պնդմամբ մերժման դեպքում դիմումատուի ազգականները կարող էին դիմել դատարան, որը կքններ հայցն ըստ էության և անհրաժեշտության դեպքում կնշանակեր նոր խնամակալ, ով այնուհետև կկարողանար լուծել խնամքի պայմանագիրը: Կառավարությունը նաև ընդունել էր ըստ էության, որ դիմումատուի մերձավոր ազգականները կարող էին վիճարկել խնամակալ Ռ. Պ.-ի և Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի միջև կնքված պայմանագիրը: Վերջապես, նրանք նշել էին, որ դիմումատուն ինքնուրույն կարող էր խնդրել խնամակալության մարմնին ad hoc ներկայացուցիչ նշանակել` հաշվի առնելով իր ենթադրյալ շահերի բախումը խնամակալի հետ, հաստատությունը թողնելու և այլ վայրում իր տունը հիմնելու հարցի տեսանկյունից (ԸՕ 123-րդ հոդվածի 1-ին կետ):Մեծ պալատը նկատել է, որ ընդունելիության վերաբերյալ 2010թ. հունիսի 29-ի իր որոշմամբ պալատը գտել է որ, այս առարկությունն առաջացրել է հարցեր, որոնք սերտորեն կապված են այն հարցերին, որոնք ծագում են դիմումատուի` 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացրած բողոքի հետ կապված և այդ պատճառով միացրել է առարկությունը այդ դրույթի համաձայն գործի էության քննությանը: Ի հավելումն, այն հարցը պարզելը թե արդյոք տեղի է ունեցել «ազատությունից զրկում» 5-րդ հոդվածի իմաստով սույն գործում սերտորեն կապված է բողոքի էությանը սույն դրույթի համապատասխան, պալատը նմանապես միացնում է այս հարցը իր կողմից գործի էության քննությանը: Մեծ պալատը պատճառ չի գտնում քննության առնել պալատի եզրակացությունները այս հարցերի կապակցությամբ:
Բ. Արդյոք դիմումատուն զրկվել է ազատությունից 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով
Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուն
Դիմումատուն պնդել է, որ չնայած ներպետական իրավունքի համաձայն սոցիալական օգնության հաստատությունների խնամքին հոգեկան խանգարումներով անձանց հանձնելը համարվում էր «կամավոր», իր տեղափոխումը Պաստրայի սոցիալական օգնության կենտրոն հանդիսանում է ազատությունից զրկում: Նա պնդել է, որ ինչպես Ստորկն ընդդեմ Գերմանիայի գործով (թիվ 61603/00, ՄԻԵԴ 2005- V), այս գործում առկա են ազատությունից զրկման սուբյեկտիվ և օբյեկտիվ տարրերը: Կիրառված միջոցի բնույթի վերաբերյալ դիմումատուն նշել է, որ հեռավոր լեռնային վայրում գտնվող սոցիալական օգնության կենտրոնին ապրելը հանգեցնում է հասարակությունից ֆիզիկապես մեկուսացմանը: Նա չէր կարող իր նախաձեռնությամբ հեռանալ, քանի որ չուներ ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ կամ գումար, նա շուտով կկանգնեցվեր ոստիկանության կողմից ընթացիկ ստուգման համար, ինչը տարածված պրակտիկա է Բուլղարիայում: Սոցիալական օգնության կենտրոնից բացակայելու համար անհրաժեշտ էր թույլտվություն: Մոտ 420 կմ հեռավորությունը հաստատության և իր հայրենի քաղաքի միջև և այն փաստը, որ նա հնարավորություն չուներ օգտվելու իր հաշմանդամության թոշակից անհնար էր դարձրել նրա համար երեք անգամից ավելի Ռուսե մեկնելը: Դիմումատուն այնուհետև նշել էր, որ կենտրոնի ղեկավարությունը բազմաթիվ այլ դեպքերով իրեն մեկնելու թույլտվություն չի տվել: Նա ավելացրել էր, որ եղած պրակտիկայի համաձայն, որն իրավական հիմք չուներ, սահմանված ժամկետից ավելի երկար բացակայող կենվորները համարվում էին փախստականներ և որոնվում ոստիկանության կողմից: Նա հայտնել էր դրա հետ կապված, որ մի անգամ ոստիկանությունն իրեն ձերբակալել է Ռուսեում և որ, չնայած նրանք իրեն ետ չէին տարել սոցիալական օգնության կենտրոն, փաստը, որ տնօրենը խնդրել էր նրանց հայտնաբերել իրեն և ետ տեղափոխել տուն արդեն հանգեցրել էր իր մասնավոր կյանքի իրավունքի ակնհայտ սահմանափակման: Նա հայտնել էր, որ ձերբակալվել և պահվել է ոստիկանության կողմից մինչև իրեն վերցնելու համար կենտրոնի աշխատակազմի ժամանումը, առանց իրեն ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ տեղյակ պահվելու: Քանի որ նա ետ էր տեղափոխվել հարկադրանքի կիրառմամբ, էական չէ, որ դա իրականացվել է կենտրոնի աշխատակիցների կողմից: Դիմումատուն այնուհետև նկատել էր, որ իրեն կենտրոնում տեղավորելուց արդեն անցել է ավելի քան ութ տարի և որ իր` մի օր հեռանալու հույսերն ապարդյուն էին, քանի որ որոշումը պետք է հաստատեր իր խնամակալը: Ինչ վերաբերում է իրեն կենտրոնի խնամքին հանձնելու հետևանքներին, դիմումատուն ընդգծել էր իր նկատմամբ կիրառված ռեժիմի դաժանությունը: Իր աշխատանքային գործունեությունը, բուժումը և տեղաշարժվելը ենթակա էին կենտրոնի աշխատակիցների մանրակրկիտ և պրակտիկ վերահսկողությանը: Նրանից պահանջվում էր հետևել հստակ օրակարգին, արթնանալ, քնել և ուտել սահմանված ժամերին: Նա ազատ չէր ընտրել իր հագուստը, սննդի պատրաստումը, մասնակցել մշակութային իրադարձությունների կամ հարաբերություններ զարգացնել այլ մարդկանց հետ, ներառյալ ինտիմ հարաբերություններ, քանի որ կենտրոնի կենվորները բոլոր տղամարդիկ էին: Նրան թույլատրված էր հեռուստացույց դիտել միայն առավոտյան: Հետևաբար, կենտրոնում մնալը հանգեցրել էր իր առողջության էական վատթարացմանը և առաջացրել «ինստիտուցիոնալիզացիայի» համախտանիշ, այլ կերպ ասած հասարակության մեջ վերինտեգրվելու և նորմալ կյանք վարելու անընդունակություն: Սուբյեկտիվ տարրի վերաբերյալ դիմումատուն նշել է, որ իր իրավիճակը տարբերվում է Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի (թիվ 39187/98, ՄԻԵԴ 2002‑II) գործից, որում դիմումատուն համաձայնել էր իրեն ծերանոցում տեղավորելուն: Ինքը երբևէ նման համաձայնություն չի տվել: Այդ ժամանակվա իր խնամակալը` տիկին Ռ. Պ.-ն (տես վերը` 18-րդ կետ), չի խորհրդակցել իր հետ կենտրոնի խնամքին հանձնելու վերաբերյալ և, ավելին, նա նույնիսկ չի ճանաչել նրան, ոչ էլ տեղյակ է եղել 2002թ. դեկտեմբերի 10-ի խնամքի պայմանագրից (տես վերը` 14-րդ կետ), որը նա երբևէ չի ստորագրել: Այդ հանգամանքները արտացոլում են Բուլղարիայում տարածված պրակտիկան, երբ մեկ անգամ գործունակությունից նույնիսկ մասնակի զրկվելիս մարդիկ համարվուն են իրենց ցանկություններն արտահայտելու անընդունակ: Ի հավելումն, բժշկական փաստաթղթերից պարզ էր, որ դիմումատուի կենտրոնիից հեռանալու երազանքը մեկնաբանվել էր ոչ թե որպես ազատ արտահայտված ցանկություն, այլ ավելի շուտ որպես իր մտավոր հիվանդության ախտանիշ: Վերջապես, Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործում (վերը նշված) իշխանություններն դիմումատուին ծերանոցում տեղավորելու իրենց որոշումը կայացրել էին մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա, որոնց ցույց էին տվել, որ նրա սեփական կենսապայմանները խիստ վատթարացել էին նրա` սոցիալական ապահովության մարմինների հետ չհամագործակցելու արդյունքում: Դրան հակառակ, սույն գործով դիմումատուին երբևէ չի առաջարկվել և նա երբևէ չի հրաժարվել տնային սոցիալական օգնությունից:
(բ) Կառավարությունը
Պալատին ներկայացված իր գրավոր նկատառումներում, կառավարությունն ընդունել էր, որ գործի հանգամանքները հանգեցրել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով «ազատությունից զրկելուն»: Ինչևէ, Մեծ պալատում լսումների և քննության ժամանակ, կառավարությունը պնդել էր, որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ: Նրանք նկատել էին, որ քանի որ դիմումատուն ոչ թե հարկադրաբար տեղավորվել էր հոգեբուժական հաստատությունում հանրային մարմինների կողմից «Հանրային առողջության մասին» օրենքի համաձայն, այլ հանձնվել էր սոցիալական օգնության կենտրոնի խնամքին իր խնամակալի խնդրանքով, քաղաքացիական պայմանագրի հիման վրա և սոցիալական աջակցության վերաբերյալ նորմերին համապատասխան: Այդպիսով, աջակցության կարիք ունեցող անձինք, ներառյալ հոգեկան խանգարումներ ունեցողները, կարող են դիմել տարբեր սոցիալական և բժշկական ծառայություններ ստանալու, կամ ուղղակիորեն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով «Սոցիալական աջակցության մասին» 1998թ. օրենքի համաձայն (տե՛ս վերը` հիշատակված 57-60-րդ կետերը): Մտավոր խանգարում ունեցող չափահասների համար կենտրոնները առաջարկում են այդպիսի ծառայությունների մեծ շարք և այդպիսի հաստատությունների խնամքին հանձնելը չի կարող դիտվել իբրև ազատությունից զրկում: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուն երբևէ հատուկ և գիտակցաբար չի առարկել իրեն կենտրոնում տեղավորելու դեմ և այդ իսկ պատճառով չի կարելի եզրակացնել, որ միջոցը կիրառվել է նրա կամքին հակառակ: Ավելին, նա ազատ է եղել լքել տունը ցանկացած ժամանակ: Ի հավելումն, դիմումատուին քաջալերել են իր հնարավորությունների սահմաններում աշխատել գյուղի ռեստորանում և երեք անգամ տրամադրվել է արձակուրդ: Երկու անգամ սահմանված ժամանակից շուտ Ռուսեից վերադառնալու պատճառը եղել է կացարանի բացակայությունը (տես վերը` 27-րդ կետ): Կառավարությունն այնուհետև նշել էր, որ դիմումատուն երբևէ ետ չի վերադարձվել տուն ոստիկանության կողմից: Նրանք ընդունել են, որ 2006թ. սեպտեմբերին տնօրենը ստիպված է եղել խնդրել ոստիկանությանը որոնել նրան, քանի որ նա ետ չի վերադարձել (տես վերը` կետ 28): Այնուամենայնիվ Դոդովն ընդդեմ Բուլղարիայի գործից (թիվ 59548/00, 2008թ. հունվարի 17) պարզ է դառնում, որ պետությունը դրական պարտավորություն ունի հոգ տոնելու սոցիալական օգնության տների խնամքին հանձնված անձանց նկատմամբ: Կառավարության ներկայացմամբ, տնօրենի կողմից ձեռնարկված քայլերը նրա` պաշտպանության պարտականության մաս են կազմում: Կառավարությունն այնուհետև նկատել էր, որ դիմումատուն եղել է անգործունակ և չի ունեցել նպաստավոր ընտանեկան միջավայրի հնարավորություն, կացարան կամ ինքնուրույն կյանք վարելու բավարար միջոցներ: Դրա հետ կապված հղում կատարելով Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի (վերը նշված) և Նիելսենն ընդդեմ Դանիայի (1998թ. նոյեմբերի 28, Սերիա A, թիվ 144), նրանք նկատել են, որ դիմումատուի` կենտրոնի խնամքին հանձնելը պարզապես միայն նրա շահերից բխող պաշտպանիչ միջոցառում է եղել և հանդիսացել է սոցիալական և բժշկական ճգնաժամի համապատասխան արձագանքը: Այդպիսի արձագանքը չի կարող դիտվել որպես հարկադրանք:
(գ) Երրորդ անձինք Ինտերայթսը կատարել է հետևյալ ընդհանուր նկատառումները: Այն հայտնել է, որ իրականացրել է կենտրոնական և արևելյան եվրոպայում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց մասնագիտացված հաստատություններում տեղավորելու պրակտիկայի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտության եզրակացությունների համաձայն, դեպքերի մեծամասնությունում այդպիսի հաստատություններում տեղավորելը կարող է դիտարկվել որպես de facto ազատությունից զրկելուն հանգեցնող: Սոցիալական օգնության տները հաճախ տեղակայված են գյուղական կամ լեռնային շրջաններում, որոնք հեշտ հասանելի չեն: Այնտեղ ուր դրանք տեղակայված էին քաղաքային շրջանների մոտ դրանք շրջապատված էին բարձր պատերով կամ ցանկապատերով և դարպասները փակ էին պահվում: Որպես կանոն, կենվորները կարող էին լքել մասնաշենքերը միայն կենտրոնի տնօրենի հստակ թույլտվությամբ` սահմանափակ ժամանակով: Առանց թույլտվության հեռանալու դեպքում ոստիկանությունն իրավունք ուներ որոնել և վերադարձնել շահագրգիռ անձանց: Նույն սահմանափակ ռեժիմն էր կիրառվում բոլոր կենվորների նկատմամբ, առանց իրավական կարգավիճակի հետ կապված տարբերության, անկախ նրանից նրանք օժտված էին լիակատար թե մասնակի գործունակությամբ, թե անգործունակ էին և Ինտերայթսի կարծիքով սա վճռական գործոն էր: Որևէ նշանակություն չէր տրվում, արդյոք կենտրոնի խնամքին հանձնելը կամավոր էր եղել թե հարկադիր: Խնամքի հանձնելու սուբյեկտիվ ասպեկտի վերլուծության վերաբերյալ Ինտերայթսը հայտնել էր, որ շահագրգիռ անձանց համաձայնությունը զգուշավոր վերաբերմունք պահանջող հարց է: Հիմնավոր ջանքեր պետք է գործադրվեն նրանց իրական ցանկությունները պարզելու համար, անկախ նրանց` գործով տեղի ունեցած անգործունակության ճանաչումից: Ինտերայթսը պնդել էր, որ իրականում, երերուն, անտուն գոյության պահպանման և սոցիալական օգնության կենտրոնի առաջարկած հարաբերական անվտանգության միջև ընտրության առաջ կանգնելիս անգործունակ անձինք կենտրոնական և արևելյան եվրոպայում կարող են ընտրել վերջին լուծումը, պարզապես որովհետև որևէ այլ այլընտրանքային ծառայություններ պետության սոցիալական ապահովության համակարգի կողմից չեն առաջարկվում: Դա չի նշանակում, ինչևէ, որ կարելի է ասել, որ շահագրգիռ անձինք ազատորեն համաձայնել են խնամքին:
Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկնում է, որ ազատությունից զրկելու և տեղաշարժվելու ազատության սահմանափակման տարբերությունը` վերջինը, որի նկատմամբ կիրառվում է 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը, պարզապես աստիճանի կամ հաճախականության հարց է և ոչ թե բնույթի կամ էության: Չնայած այս հասկացություններից որևէ մեկի ներքո դասակարգելու գործընթացը երբեմն հեշտ գործ չէ և որոշ սահմանային գործերում ուղղակի դիրքորոշման հարց է, Դատարանը չի կարող խուսափել 5-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ ընտրություն կատարելուց (տե՛ս Գուզզարդին ընդդեմ Իտալիայի, 1980թ. նոյեմբերի 6, 92-93 կետեր, Սերիա A թիվ 39). Պարզելու համար, թե արդյոք ինչ որ մեկը զրկվել է ազատությունից, ելակետ պետք է հանդիսանա նրա կոնկրետ իրավիճակը և ուշադրություն պետք է դարձվի մի շարք այնպիսի չափանիշների ինչպիսիք են քննարկվող միջոցի կիրառման տեսակը, տևողությունը, ազդեցությունները և կիրառման եղանակը (վերը նշված Սթոքի գործը, կետ, և վերը նշված Գուզզարդիի գործը, կետ 92): Հոգեկան առողջության հիման վրա ազատությունից զրկելու ենթատեքստում Դատարանը որոշել է, որ անձը կարող է դիտվել որպես «ձերբակալված» նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ գտնվել է բաց տիպի հիվանդասենյակում կանոնավոր, առանց ուղեկցության, մուտք ունենալով առանց հսկողության հիվանդանոցի բակ և հիվանդանոցից առանց ուղեկցության հեռանալու հանրավորություն (տես Աշինգդենն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 մայիսի 1985թ. կետ 42 Սերիա A թիվ 93): Ավելին, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց որևէ հաստատությունում տեղավորելու հետ կապված, դատարանը սահմանել էր, որ ազատությունից զրկելու հասկացությունը կազմված չէ միայն անձին ոչ կարճ ժամանկահատվածով որոշակի սահմանափակ տարածությունում պահելու օբյեկտիվ տարրից: Անձը կարող է համարվել ազատությունից զրկված, եթե որպես լրացուցիչ սուբյեկտիվ տարր, նա օրինական կերպով չի համաձայնել քննարկվող ազատազրկմանը (տե՛ս վերը` նշված Սթոքի գործը, կետ 74): Դատարանը պարզել է, որ ազատությունից զրկում առկա է հետևյալ դեպքերում (a) երբ անգործունակ ճանաչված և իր օրինական ներկայացուցչի խնդրանքով հոգեբուժական հիվանդանոց ընդունված դիմումատուն ապարդյուն փորձել է հեռանալ հիվանդանոցից (տես Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 44009/05, կետ 108, 27 մարտի 2008թ.), (b) երբ դիմումատուն նախապես համաձայնել է իր` հիվանդանոց ընդունմանը, սակայն հետագայում փորձել է փասխուստի դիմել (տե՛ս վերը` նշված Սթորքի գործը, կետ 76) և (c) երբ դիմումատու է հանդիսացել հոգեբուժական հիվանդանոց ընդունելուն համաձայնություն տալու անընդունակ չափահաս անձ, որը չնայած, երբևէ չի փորձել հեռանալ հիվանդանոցից (տես Հ.Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 45508/99, կետեր 89-94, ՄԻԵԴ 2004‑IX): Դատարանը նաև սահմանել է, որ ազատության իրավունքը չափազանց կարևոր է ժողովրդավարական հասարակությունում անձի համար, որպեսզի չօգտվի կոնվենցիայի պաշտպանությունից որևէ պատճառով, որով ինքնուրույն համաձայնել էր անազատության մեջ պահվելուն (տես Դե Ուիլդը, Օոմսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի, 18 հունիսի 1971թ., կետեր 64-65, Սերիա A թիվ 12), հատկապես երբ չի վիճարկվում որ այդ անձը ունակ չէ համաձայնելու կամ չհամաձայնելու առաջարկված գործողությանը (տե՛ս վերը` նշված Հ.Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 90): Ի հավելումն Դատարանն առիթ է ունեցել նկատել, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը պետք է մեկնաբանել, որպես պետության համար իր իրավասության ներքո գտնվող անձանց ազատությունը պաշտպանելու դրական պարտավորություն սահմանող: Այլապես, նշանակալի ճեղքվածք կարող է առաջանալ ազատությունից կամայական զրկելուց պաշտպանության մեջ, որը կարող է անհամապատասխան լինել ժողովրդավարական հասարակությունում անձնական ազատության կարևորությանը: Պետությունն այդ պատճառով պարտավոր է խոցելի անձանց արդյունավետ պաշտպանությունն ապահովող միջոցներ ձեռնարկել, ներառյալ ողջամիտ քայլեր ձեռնարկել կանխելու ազատությունից զրկումը, որի վերաբերյալ համապատասխան մարմինները տեղյակ էին կամ պարտավոր էին տեղյակ լինել (տե՛ս վերը` հիշատակված Սթորքի գործը, կետ 102): Այդպիսով, դրանից առաջ եղած գործերի մասնավոր հանգամանքների հետ կապված, Դատարանը վճռել է, որ ներպետական մարմինների պատասխանատվությունն առաջացել է դիմումատուի խնամակալի խնդրանքով հոգեբուժական հիվանդանոցում պահելու հետևանքով (տե՛ս վերը նշված Շտուկատուրովի գործը) և մասնավոր հիվանդանոցում պահելու հետևանքով (տե՛ս վերը` նշված Սթորքի գործը):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը նկատում է, որ ի սկզբանե անհրաժեշտ չէ սույն գործում պարզել, արդյոք ընդհանուր առմամբ, անգործունակ ճանաչված անձին սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը հանդիսանում է արդյոք «ազատությունից զրկում» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Որոշ դեպքերում, խնամքին հանձնելը նախաձեռնում են ընտանիքները, որոնք նաև մասնակցում են խնամակալության պայմանագրերին և հիմնված է համապատասխան սոցիալական օգնության հաստատության հետ կնքված քաղաքացիական իրավական պայմանագրերի վրա: Հետևաբար, այդպիսի դեպքերում ազատության ցանկացած սահմանափակում մասնավոր անձանց գործողություոնների հետևանք է, իսկ իշխանությունների դերը սահմանափակված է վերահսկողությամբ: Դատարանը սույն գործով կոչված չէ որոշում կայացնել այդպիսի իրավիճակներում իշխանությունների պարտավորությունների վերաբերյալ, որոնք կարող են ծագել Կոնվենցիայի համաձայն: Դատարանը նկատում է, որ սույն գործով կան հատուկ հանգամանքներ: Դիմումատուի ընտանիքի որևէ անդամ չի մասնակցել նրա խնամակալության պայմանագրերին և խնամակալի պարտականությունները դրվել էին պետության ներկայացուցչի վրա (տիկին Ռ. Պ.), որը քննարկել և կնքել էր խնամքի պայմանագիրը Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի հետ առանց դիմումատուի հետ որևէ շփման, որին նա նույնիսկ փաստորեն երբևէ չէր հանդիպել: Խնամքի պայմանագիրը կիրառվել էր պետության կողմից կառավարվող հաստատությունում սոցիալական ծառայությունների կողմից, որոնք նմանապես չէին զրուցել դիմումատուի հետ (տե՛ս վերը` 12-15-րդ կետեր): Դիմումատուին երբևէ խորհրդատվություն չէր տրվել իր խնամակալի ընտրության վերաբերյալ, չնայած նա կարող էր օրինական կարծիք արտահայտել և իր համաձայնությունն անհրաժեշտ էր «Անձանց և ընտանիքի մասին» 1949թ. օրենքի համաձայն (տե՛ս վերը` կետ 42): Եթե դա տեղի ունեցած լիներ, նա չէր տեղափոխվի Պաստրայի սոցիալական օգնության կենտրոն իր խնդրանքով կամ կամավոր սոցիալական աջակցություն և պաշտպանություն ստանալու նպատակով որևէ հաստատություն ընդունվելու վերաբերյալ մասնավոր իրավական պայմանագրի հիման վրա: Դատարանը համարում է, որ դիմումատուի կողմից գանգատարկված սահմանափակումները նրան որևէ հաստատությունում տեղավորելու նախնական խնդրանքից և համապատասխան միջոցներ կիրառելու ընթացքում հանրային իշխանությունների և հաստատությունների կողմից` իրենց ներկայացուցիչների միջոցով կատարված տարբեր քայլերի արդյունք են, և ոչ թե մասնավոր անձանց գործողություններ կամ նախաձեռնություններ: Չնայած որևէ բան չի վկայում այն մասին, որ դիմումատուի խնամակալը գործել է վատ մտքով, վերը հիշատակված նկատառումները տարբերակում են սույն գործը Նիելսենի գործից (տե՛ս վերը), որում դիմումատուի մայրն իր անչափահաս որդուն հանձնել էր հոգեբուժական հաստատություն բարի շարժառիթներից ելնելով, ինչը դրդել էր դատարանին համարել, որ քննարկվող միջոցը հանգեցրել է օրինական կարծիք արտահայտելու անընդունակ երեխայի անազատության մեջ պահելու բացառիկ իրավունքների իրականացմանը: Կարելի է այդպիսով ասել, որ դիմումատուին սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը կարող է վերագրվել ազգային իշխանություններին: Պետք է պարզվի, արդյոք միջոցի կիրառումից բխող սահմանափակումները հանգեցնում են «ազատությունից զրկելուն» 5-րդ հոդվածի իմաստով: Օբյեկտիվ կողմի հետ կապված, դատարանը նկատում է, որ դիմումատուն բնակեցվել է մի մասնաշենքում, որից չէր կարող հեռանալ, սակայն ընդգծում է, որ որոշիչ չէ այն հարցը, թե արդյոք շենքը կողպված է եղել (տես վերը` Աշինգդենի գործը, կետ 42): Չնայած ճշմարիտ է, որ դիմումատուն կարողացել է գնալ մոտակա գյուղ, նա կարող էր դա անել միայն հատուկ թույլտվությամբ (տե՛ս վերը` կետ 25): Ավելին, կենտրոնիից դուրս անցկացրած ժամանակը և վայրերը, որոնք նա կարող էր գնալ միշտ հսկողության և սահմանափակումների առարկա են հանդիսացել: Դատարանն այնուհետև նկատում է, որ 2002-2009թթ ժամանակահատվածում դիմումատուին տրվել է երեք կարճ արձակուրդ (մոտ 10 օր) Ռուսե այցելելու համար (տե՛ս վերը` 26-28 կետեր): Դատարանը չի կարող դատողություններ անել, արդյոք կարող էր նա ավելի հաճախ այցելություններ կատարել, եթե խնդրած լիներ այդ մասին: Այնուամենայնիվ, դատարանը նկատում է, որ այդպիսի արձակուրդների տրամադրումն ամբողջովին կախված էր կենտրոնի ղեկավարության հայեցողությունից, ովքեր իրենց մոտ էին պահում դիմումատուի անձը հաստատող փաստաթղթերը և կառավարում նրա ֆինանսները, ներառյալ տրանսպորտային ծախսերը (տե՛ս վերը` 25-26 կետեր): Ավելին, դատարանը պարզել է, որ կենտրոնի տեղադրությունը լեռնային շրջանում` Ռուսեից հեռու (մոտ 400 կամ) դիմումատուի համար ցանկացած ճամփորդություն դարձնում էր վտանգավոր և թանկ` հաշվի առնելով նրա եկամուտը և իր սեփական ճամփորդական նախապատրաստությունները կոազմակերպելու ունակությունը: Դատարանը համարում է, որ արձակուրդի համակարգը և փաստը, որ ղեկավարությունն իր մոտ էր պահում դիմումատուի անձը հաստատող փաստաթղթերը էականորեն սահմանափակում էին նրա անձնական ազատությունը: Ավելին, չի վիճարկվում, որ երբ դիմումատուն 2006թ. չի վերադարձել արձակուրդից, կենտրոնի ղեկավարությունը խնդրել է Ռուսեի ոստիկանությունը որոնել և վերադարձնել նրան (տե՛ս վերը` կետ 28): Դատարանը կարող է ընդունել, որ այդպիսի քայլերը կազմում են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար կենտրոնի ղեկավարության` իր կենվորների նկատմամբ ունեցած պատասխանատվության մի մասը: Այն այնուհետև նկատում է, որ ոստիկանությունը չի ուղեկցել դիմումատուին ետ և որ նա չի ապացուցել, որ նա ձերբակալվել է մինչև կենտրոնի աշխատակազմի ժամանումը: Այնուամենայնիվ, քանի որ նրան տրված արձակուրդի ժամկետն ավարտվել էր, աշխատակազմը վերադարձրել էր նրան տուն առանց նրա ցանկությունը հաշվի առնելու: Հետևաբար, չնայած դիմումատուն ունակ է եղել կատարելու որոշ ճամփորդություններ, վերը նշված գործոնները թույլ են տալիս դատարանին եզրակացնել, որ հակառակ կառավարության պնդումների, նա գտնվել է մշտական վերահսկողության ներքո և ազատ չի եղել ցանկացած ժամանակ առանց թույլտվության հեռանալ կենտրոնից:
Դոդովի գործին հղում կատարելով (վերը նշված) Կառավարությունը պնդել էր, որ քննարկվող սահմանափակումները անհրաժեշտ էին իշխանությունների` դիմումատուի կյանքը և առողջությունը պաշտպանելու դրական պարտավորության տեսանկյունից: Դատարանը նկատում է, որ վերը հիշատակված գործում դիմումատուի մայրը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ որի, արդյունքում, նրա հիշողությունը և մտավոր ունակությունները շարունակաբար վատթարացել էին, այն աստիճանի, որ ծերանոցի աշխատակիցներին հրահանգ էր տրվել առանց հսկողության չթողնել նրան: Սույն գործում, ինչևէ, կառավարությունը ցույց չի տվել, որ դիմումատուի առողջական վիճակն այնպիսին էր, որ նրա համար ստեղծում էր անմիջական ռիսկ, կամ պահանջում էր հատուկ սահմանափակումների կիրառում նրա ողջառողջությունը պաշտպանելու համար: Միջոցի տևողության վերաբերյալ, դատարանը նկատել է, որ չի հստակեցվել և հետևաբար անորոշ է քանի որ համայնքային ռեգիստրում դիմումատուի մշտական բնակության վայր է գրանցված կենտրոնի հասցեն, որտեղ նա դեռ մնում է (ավելի քան ութ տարի): Այս ժամանակահատվածը բավականաչափ երկար է իր նկատմամբ կիրառված սահմանափակումների բացասական հետևանքները ողջ ծավալով զգալու համար: Միջոցի սուբյեկտիվ կողմի հետ կապված, պետք է նկատել, որ հակառակ ներպետական օրենսդրության պահանջներին (տե՛ս վերը` կետ 42), դիմումատուից կարծիք չեն հարցրել նրան կենտրոնի խնամքին հանձնելու վերաբերյալ և դիմումատուն երբևէ հստակ համաձայնություն չի տվել: Փոխարենը, նա տեղափոխվել է Պաստրա շտապօգնության մեքենայով և տեղավորվել կենտրոնում առանց իր պաշտոնապես նշանակված խնամակալի կողմից նախաձեռնված միջոցի կիրառման և տևողության վերաբերյալ տեղեկացվելու: Դատարանը նկատել է դրա հետ կապված, որ որոշ իրավիճակներում, խաթարված հոգեկան վիճակով անձանց ցանկությունները կարող են օրինականորեն փոխարինվել պաշտպանիչ միջոցի ենթատեքստում գործող այլ անձի ցանկություններով և երբեմն բարդ է գնահատել շահագրգիռ անձանց իրական ցանկությունները կամ նախընտրությունները: Ինչևէ Դատարանն արդեն վճռել է, որ անգործունակության փաստն անհրաժեշտաբար չի նշանակում , որ նա ունակ չէ ընկալելու իր վիճակը (տե՛ս վերը` Շտուկատուրովի գործը կետ 108): Սույն գործում ներպետական իրավունքը որոշակի նշանակություն է տալիս դիմումատուի ցանկություններին և պարզվում է, որ նա լավատեղյակ է իր վիճակին: Դատարանը նկատում է, որ 2004թ.-ից դիմումատուն հստակորեն արտահայտել է Պաստրայի սոցիալական տունը լքելու իր ցանկությունը հոգեբույժներին և իր գործունակությունը վերականգնելու և իրեն խնամակալությունից ազատելու վերաբերյալ իշխանություններին ուղղված իր դիմումների միջոցով (տե՛ս վերը` 37-41 կետերը): Սույն գործում առկա այս գործոնները տարբերվում են Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործից (տե՛ս վերը), որով դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել ազատությունից զրկում, քանի որ դիմումատուն հանձնվել է ծերանոցի խնամքին բացառապես իր շահերից ելնելով և ժամանումից հետո, համաձայնել է մնալ այնտեղ: Դրա հետ կապված Կառավարությունը չի ներկայացրել, սույն գործում, որ Պաստրայի սոցիալական տուն ժամանելիս կամ հետագայում երբևէ դիմումատուն համաձայնել է մնալ այնտեղ: Այդպիսով, Դատարանը համոզված չէ, որ դիմումատուն համաձայնել է իրեն` կենտրոնի խնամքին հանձնելուն կամ հետագայում լռությամբ արտահայտել է դա իր` այնտեղ մնալով: Հաշվի առնելով սույն գործի մասնավոր հանգամանքները, հատկապես դիմումատուին կենտրոնում տեղավորելու վերաբերյալ իշխանությունների կողմից որոշման ընդունումը և կիրառումը, արձակուրդի կանոնները, տեղավորման տևողությունը, դիմումատուի համաձայնության բացակայությունը, Դատարանը եզրակացնում է, որ քննարկվող իրավիճակը հանգեցրել է ազատությունից զրկելուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Հետևաբար այդ դրույթը կիրառելի է:
Գ. Արդյոք դիմումատուին Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին կետին:
Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուն
Դիմումատուն հայտնել է, որ քանի որ նա չի համաձայնել իրեն Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելուն և չի ստորագրել կենտրոնի և իր խնամալկալի միջև կնքված պայմանագիրը, պայմանագիրը հակասում է «Անձանց և ընտանիքի մասին» օրենքին: Նա ավելացրել է, որ սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելիս իրեն չեն տեղեկացրել պայմանագրի գոյության վերաբերյալ և որ նա երկար ժամանակ անտեղյակ է մնացել դրա մասին նաև հետագայում: Նա չի ունեցել նաև խնամակալի այդ քայլը վիճարկելու հնարավորություն: Չնայած խնամակալը Ընտանեկան օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն պարտավոր էր զեկուցել իր գործունեության մասին խնամակալության մարմնին (քաղաքապետին), վերջինս թույլ չի տվել որևէ գործողություն կատարել նրա դեմ: Ավելին, դիմումատուի վերաբերյալ երբևէ որևէ հաշվետվություն չի կազմվել և նրա խնամակալներից երբեք հաշիվ չի պահանջվել այդ թերությունների համար: Դիմումատուն այնուհետև վիճարկել է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար կենտրոնում իրեն տեղավորելը չի ներառվում հիմքերից որևէ մեկի շրջանակներում, որի համաձայն ազատությունից զրկելը կարող է արդարացվել 5-րդ հոդվածի իմաստով: Խնդրո առարկա միջոցը չի արդարացվել հասարակական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությամբ կամ շահագրգիռ անձի` հաստատությունից դուրս գոյություն պաշտպանելու անընդունակությամբ: Այդ պնդման հիմնավորման համար, դիմումատուն վիճարկել է, որ կենտրոնի տնօրենը նրան ունակ է համարել ինտեգրվելու հասարակության մեջ, չնայած իր ընտանիքի հետ մերձեցնելու փորձերը պսակվել են անհաջողությամբ: Հետևաբար իշխանություններն իրեն կենտրոնի խնամքին հանձնելու որոշման հիմքում դրել են այն պարզ փաստը, որ իր ընտանիքը պատրաստ չի եղել իրեն խնամելու և նա կարիք է ունեցել սոցիալական աջակցության: Նրանք չեն ուսումնասիրել, արդյոք անհրաժեշտ աջակցությունը կարող էր ապահովվել իր անձնական ազատությունն ավելի նվազ սահմանափակող այլընտրանքային միջոցների կիրառմամբ: Այդպիսի միջոցներն, ավելին, լիովին հնարավոր էին, քանի որ բուլղարական օրենսդրությունը նախատեսում է սոցիալական ծառայությունների լայն շարք, ինչպես օրինակ անցնական աջակցությունը, սոցիալական վերականգնողական կենտրոնները, հատուկ հավելավճարները և նպաստները: Իշխանություններն, այդպիսով, հավասարակշռություն չեն ապահովել դիմումատուի սոցիալական կարիքների և նրա ազատության իրավունքի միջև: Կամայական կլիներ և կհակասեր 5-րդ հոդվածի նպատակին, եթե ազատության սահմանափակումը պայմանավորված լիներ միայն սոցիալական նկատառումներով: Դատարանը պետք է ուշադրություն դարձնի, որ կենտրոնի խնամքին հանձնելու նկատմամբ կիրառելի է 5-րդ հոդվածի 1-ին(ե) կետը, որի համաձայն հոգեկան հիվանդները կարող են զրկվել ազատությունից, դիմումատուն հայտնել է, որ ազգային իշխանությունները չեն բավարարել այդ դրույթի պահանջները: Վերջին ժամանակներում իրականացված հոգեբուժական փորձաքննության բացակայության պարագայում պարզ էր, որ իրեն կենտրոնի խնամքին հանձնելը բուժմամբ ապահովելու նպատակ չի հետապնդել, այլ հիմնված է եղել միայն իրեն գործունակությունից զրկելու ենթատեքստում տրված բժշկական փաստաթղթերի վրա: Այդ փաստաթղթերը տրվել էին դրանից մոտ մեկուկես տարի առաջ և ուղղակիորեն կապված չէին իրեն հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված հաստատությունում տեղավորելու հետ: Վարբանովն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 31365/96, կետ 47, ՄԻԵԴ 2000-X) գործի հիման վրա դիմումատուն հայտնել է, որ իրեն Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին են հանձնել առանց տվյալ պահին իր մտավոր առողջության փորձաքննության անցկացման:
(բ) Կառավարությունը
Կառավարությունն նշել է, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հնձնելը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը, քանի որ խնամակալը ստորագրել է պայմանագիր, որպեսզի դիմումատուին իր շահերին համապատասխան սոցիալական ծառայություններ մատուցվեն: Նա այդպիսով գործել է իր պարտականություններին համապատասխան և կատարել մասնակի խնամակալության ներքո գտնվող անձի պաշտպանության իր պարտականությունը: Չմոռանալով, որ կենտրոնի խնամքին հանձնելու միակ նպատակը հանդիսացել է դիմումատուին «Սոցիալական աջակցության մասին» օրենքին համապատասխան սոցիալական ծառայություններով ապահովելը և ոչ թե հարկադիր բուժում իրականացնելը, Կառավարությունը նշել է, որ այս միջոցի նկատմամբ չի տարածվում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ե) ենթակետը: Դրա հետ կապված, իշխանություններն ուշադրություն են դարձրել նրա ֆինանսական և ընտանեկան դրությանը` այսինքն նրա ռեսուրսների սակավությանը և ամենօրյա աջակցություն ցույց տալու ունակ մերձավոր ազգականների բացակայությանը: Կառավարությունը նկատել է, որ դիմումատուին հնարավոր էր ցանկացած դեպքում վերաբերվել որպես «հոգեկան հիվանդի» 5-րդ հոդվածի 1-ին (ե) կետի իմաստով: Բժշկական եզրակացությունը, որը տրվել էր 2000թ` նրա գործունակությանը վերաբերող քննության ընթացքում, հստակորեն ցույց էր տվել, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ և այդ իսկ պատճառով իշխանությունների` նրան համապատասխան խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հաստատության խնամքին հանձնելն օրինական էր: Վերջապես, հաշվի առնելով Աշինգդանի գործով վճիռը (վերը նշված, կետ 44), Կառավարությունը նշել էր, որ համապատասխան կապ կա կենտրոնի խնամքին հանձնելու պատճառի, այսինքն դիմումատուի առողջական վիճակի և հաստատության միջև, որում նրան տեղավորել են: Հետևաբար, նրանք պնդել էն, որ քննարկվող միջոցը չի խախտել 5-րդ հոդվածի 1-ին (ե) կետը:
(գ) Երրորդ անձինք
Վերը` 112-114 կետերում հիշատակված ուսումնասիրության հիման վրա Ինտերայթսը հայտնել է, որ կենտրոնական և արևելյան եվրոպայի երկրներում հոգեկան խանգարում ունեցող անձանց սոցիալական օգնության տներում տեղավորելը դիտարկվում է միայն սոցիալական պաշտպանության նպատակով և կարգավորվում պայմանագրային իրավունքով: Քանի որ այդպիսի տեղավորումը ներպետական օրենսդրությամբ չի դիտվում որպես ազատությունից զրկելու ձև, ամրագրված դատավարական երաշխիքները, հարկադիր հոգեբուժական հիվանդանոցում ազատությունից զրկելու դեպքում կիրառելի չեն: Ինտերայթսը պնդել էր, որ այս բնույթի իրավիճակները համեմատելի են նրանց հետ, որոնք ուսումնասիրվել են Հ.Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (տես վերը) գործով, որում քննադատության էր ենթարկվել Միացյալ Թագավորությունում մինչև 2007թ. գործող համակարգը, երբ ընդհանուր իրավունքի «պատճառականության հայեցակարգը» թույլ էր տալիս հնազանդ հոգեկան խանգարմամբ անգործունակների ազատությունից «ոչ պաշտոնական» զրկումը: Դատարանը վճռել էր, որ այդպիսի անձանց ընդունման և ազատությունից զրկելու ամրագրված ընթացակարգային կանոնների բացակայությունը տարօրինակ է: Այս տեսակետից, կարգավորման պակասի և հոգեկան հիվանդների վերաբերյալ օրենսդրությամբ կարգավորվող ձևական հոգեբուժական հետազոտությունների նկատմամբ կիրառելի երաշխիքների լայն համակարգի հակադրությունը նշանակալի էր: Հաստատություն ընդունման կանոնակարգված ընթացակարգի բացակայության պայմաններում, որից պարզ կդառնար թե ով, ինչ պատճառով և հիմքերով կարող է առաջարկել ընդունումը, ազատությունից զրկելու տևողության կամ բուժման կամ սոցիալական օգնության բնույթի ցուցումների բացակայության պայմաններում, հիվանդանոցի առողջապահության մասնագետները լիակատար հսկողություն էին իրականցնում անգործունակ անձանց ազատության և բուժման նկատմամբ բացառապես իրենց սեփական կլինիկական եզրակացությունների հիման վրա, որոնք իրականցվում էին այնպես և այն ժամանակ, երբ իրենք հարմար էին գտնում: Կասկածի տակ չառնելով, որ այդ մասնագետները գործել են բարի նկատառումներով և դիմումատուի շահերից ելնելով, Դատարանը նկատել էր, որ ընթացակարգային երաշխիքների բուն նպատակը անձանց` ցանկացած սխալ դատողություններից և մասնագիտական սխալներից պաշտպանելն է (վերը նշված Հ.Լ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 120-121 կետեր): Ինտերայթսը կոչ է անում դատարանին հավատարիմ մնալ այդ մոտեցմանը և համարել, որ սույն գործով ընդունելիության ոչ պաշտոնական բնույթը և սոցիալական օգնության կենտրոնում անազատության մեջ շարունակաբար պահելը հակասում է կամայականությունից պաշտպանության` 5-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Դատարանները քննության որևէ փուլում ներգրավված չեն եղել, որևէ այլ անկախ մարմին լիազորված չի եղել մշտադիտարկել քննարկվող հաստատությունները: Կարգավորման բացակայությունը, զուգորդված հոգեկան խանգարում ունեցող անձանց խոցելիության հետ նպաստում է ծայրահեղ սահմանափակ վերահսկողության ենթատեքստում հիմնարար իրավունքների չարաշահմանը: Երրորդ կողմը այնուհետև ներկայացրել էր, որ այս կարգի գործերի մեծամասնությունում, հաստատության խնամքին հանձնելը կրում է ավտոմատ բնույթ, քանի որ այլընտրանքային սոցիալական աջակցության սակավ հնարավորություններ կան: Այն պնդել էր, որ իշխանությունները պետք է պրակտիկ պարտավորություն ունենան ապահովել համապատասխան միջոցներ, որոնք ավելի նվազ են սահմանափակում անձնական ազատությունը, սակայն հնարավորություն են տալիս ոչ պակաս երաշխավորել բժշկական խնամքը և սոցիալական ծառայությունները հոգեկան խանգարում ունեցող անձանց համար: Սա միջոց կլինի կիրառելու այն սկզբունքը, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները պետք է լինեն ոչ թե տեսական կամ երևակայական, այլ գործնական և արդյունավետ:
Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար ազատությունից զրկելու խնդրո առակա դեպքը նախևառաջ պետք է լինի «իրավաչափ»` ներառյալ օրենքով նախատեսված ընթացակարգի պահպանման տեսանյունից: Դրա հետ կապված Կոնվենցիան հղում է կատարում ներպետական իրավունքին և ամրագրում դրա նյութական և ընթացակարգային նորմերին ենթարկվելու պարտականությունը: Ի հավելումն, այն պահանջում է, այնուամենայնիվ, որ ազատությունից զրկելու յուրաքանչյուր դեպք պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակին, այսինքն կամայականությունից անձանց պաշտպանությանը (տե՛ս Հերցեգֆալին ընդդեմ Ավստիրայի, 24 սեպտեմբերի 1992, կետ 63 Սերիա A թիվ 244): Ավելին, անձին ազատությունից զրկելն այնպիսի լուրջ միջոց է, որ կարող է արդարացվել միայն եթե այլ, ավելի խիստ միջոցները դիտարկվել և համարվել են անբավարար այնպիսի մասնավոր և հանրային շահերը երաշխավորելու համար, որոնց համար կարող է պահանջվել շահագրգիռ անձի ազատությունից զրկումը: Դա նշանակում է, որ բավարար չէ, որ ազատությունից զրկելը չհակասի ներպետական օրենսդրությանը, այն պետք է նաև անհրաժեշտ լինի համապատասխան հանգամանքներում (տե՛ս Վիտտոլդ Լիտվան ընդդեմ Լեհաստանի թիվ 26629/95, կետ 78, ՄԻԵԴ 2000-III): Ի հավելումն 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա)-ից (զ) ենթակետերը պարունակում են ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկը և այդպիսի միջոցը օրինական չի լինի, եթե չի համապատասխանում այդ հիմքերից որևէ մեկին (նույն տեղում, կետ 49, տե՛ս նաև, մասնավորապես, Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 13229/03, կետ 43, 29 հունվար 2008թ., և Ժենդրովյակն ընդդեմ Գերմանիայի թիվ 30060/04, կետ 31, 14 ապրիլի 2011թ.): Ինչ վերաբերում է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատությունից զրկելուն, անձը չի կարող ազատությունից զրկվել որպես «հոգեկան հիվանդ», եթե հետևյալ երեք նվազագույն պայմանները բավարարված չեն. Առաջին, պետք է վստահորեն հիմնավորվի, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ հոգեկան խանգարումը պետք է լինի հարկադիր ազատազրկում պահանջող տեսակի կամ աստիճանի, երրորդ, շարունակական ազատազրկման օրինաչափությունը կախված է այդպիսի հիվանդության կայունությունից (տե՛ս Ուինթերվերպն ընդդեմ Նիդեռլանդների, 24 հոկտեմբերի 1979թ., կետ 39, Սերիա A թիվ 33, վերը նշված Շտուկատուրովի գործը կետ 114 և վերը նշված Վարբանովի գործը կետ 45): Ինչ վերաբերվում է վերոհիշյալ երկրորդ պայմանին, հոգեկան խանգարում ունեցող անձին ազատությունից զրկելը կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն այն դեպքում երբ անձը բուժման կամ իր վիճակը թեթևացնելու համար թերապիայի, դեղամիջոցների կամ հիվանդանոցային բուժման կարիք ունի, այլ նաև երբ անձը կարիք ունի հսկողության և վերահսկողության իրեն կամ այլ անձանց օրինակ վնաս պատճառելը կանխելու համար (տես Հաթչինսոն Ռեիդն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 50272/99, կետ 52, ՄԻԵԴ 2003‑IV): Դատարանն այնուհետև կրկնում է, որ որոշակի կապ պետք է լինի թույլատրելի ազատազրկման հիմքերի և անազատության մեջ պահվելու տեղի և պայմանների միջև: Սկզբունքորեն, անձին, որպես հոգեկան հիվանդ «անազատության մեջ պահելը» 5-րդ հոդվածի 1 (ե) կետի նպատակով իրավաչափ կլինի, միայն եթե տեղի է ունենում այդ նպատակի համար նախատեսված հոսպիտալում, հիվանդանոցում կամ այլ համապատասխան հաստատությունում (տե՛ս վերը` նշված Աշինգդենի գործը, կետ 44 և Պանկիեվիչն ընդդեմ Լեհաստանի, թիվ 34151/04, կետեր 42-45, 12 փետրվարի 2008): Ինչևէ, հաշվի առնելով վերոգրյալը, 5-րդ հոդվածի 1 (ե) կետը սկզբունքորեն չի վերաբերում համապատասխան բուժմանը կամ պայմաններին (տե՛ս վերը` նշված Աշինգդռնի գործը, կետ 44 և Հաթչինսոն Ռեյդի գործը կետ 49):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Ուսումնասիրելով, թե արդյոք դիմումատուին Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում տեղավորելը իրավաչափ էր 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար, դատարանը պետք է պարզի, թե արդյոք խնդրո առարկա միջոցը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը, արդյոք դրա վրա տարածվում է 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա) - (զ) ենթակետերում նշված անձնական ազատության բացառություններից որևէ մեկը, և, վերջապես, արդյոք այն արդարացվել է այդ բացառությունների որևէ մեկի հիման վրա: Համապատասխան ներպետական միջոցներից որևէ մեկի հիման վրա (տե՛ս վերը` 57-59-րդ կետեր), դատարանը նկատում է, որ Բուլղարիայի օրենսդրությունը նախատեսում է սոցիալական օգնության հաստատության խնամին հանձնելը որպես շահագիրգիռ անձի խնդրանքով կիրառվող պաշտպանիչ միջոց և ոչ թե հարկադիր` կիրառված 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա) - (զ) ենթակետերից մեկում թվարկված հիմքերից մեկի հիման վրա: Ինչևէ, սույն գործի մասնավոր հանգամանքներում քննարկվող միջոցը առաջացնում է անձնական ազատության նշանակալի սահմանափակումներ` հանգեցնելով ազատությունից զրկելուն, առանց դիմումատուի կամքը կամ ցանկությունները հաշվի առնելու (տե՛ս վերը` կետեր 121-132): Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պահպանվել է օրենքով սահմանված ընթացակարգը, դատարանը նկատում է նախևառաջ, որ ներպետական օրենսդրության համաձայն, մասնակի գործունակ անձի խնամակալը իրավասու չէ իրավաբանական գործողությունների կատարել այդ անձի անունից: Այդպիսի դեպքերում կնքված ցանկացած պայմանագիր իրավաչափ է միայն, երբ ստորագրված է խնամակալի և մասնակի գործունակ անձի կողմից միաժամանակ (տես վերը` կետ 42): Դատարանն այդ պատճառով եզրակացնում է, որ դիմումատուի խնամակալ Ռ. Պ.-ի` առանց նրա նախնական համաձայնության նրան մտովոր խանգարումներ ունեցող անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու մասին որոշումը հակասում է Բուլղարիայի օրենսդրությանը: Սույն եզրակացությունն ինքնին բավարար է դատարանի համար հաստատելու, որ դիմումատուին ազատությունից զրկելը հակասում է 5-րդ հոդվածին: Ցանկացած դեպքում, դատարանը համարում է, որ միջոցը իրավաչափ չէր Կոնվենիցայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով քանի որ արդարացված չէր (ա) (զ) ենթակետերից որևէ մեկի հիման վրա: Դիմումատուն ընդունել է, որ իշխանությունները գործել են հիմնականում սոցիալական աջակցությունը կարգավորող միջոցառումների հիման վրա (տես վերը` կետ 134): Այնուամենայնիվ, նա վիճարկել է, որ կիրառված սահմանափակումները հանգեցրել է ազատությունից զրկելուն, ինչը չի արդարացվում անձնական ազատությանը վերաբերող նորմերի` 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա) - (զ) ենթակետերով նախատեսված բացառություններից որևէ մեկով: Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը միմիայն նպատակ է հետապնդել պաշտպանել նրա` սոցիալական խնամք ստանալու շահերը (տես վերը` կետեր 136-137): Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ այն դեպքում, եթե դատարանը կորոշի, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է, քննարկվող միջոցը պետք է կիրառվեր (ե) ենթակետի համաձայն` դիմումատուի հոգեկան խանգարման տեսանկյունից (տե՛ս վերը` կետ 138): Դատարանը նկատում է, որ դիմումատուն սոցիալական աջակցության իրավունք ուներ քանի որ չուներ կացարան և իր հիվանդության պատճառով ունակ չէր աշխատել: Այն հաշվի է առնում, որ որոշակի հանգամանքներում, հոգեկան խանգարում ունեցող անձի բարեկեցությունը կարող է հաշվի առնվել որպես հետագա հարց, ի լրումն բժշկական եզրակացության, գնահատելիս, թե արդյոք անհրաժեշտ է անձին հանձնել որևէ հաստատության խնամքին: Այնուամենայնիվ, կացարանի և սոցիալական աջակցության օբյեկտիվ անհրաժեշտությունը չպետք է ավտոմատ կերպով հանգեցնի ազատությունից զրկելը ներառող միջոցների կիրառմանը: Դատարանը համարում է, որ ցանկացած պաշտպանիչ միջոց պետք է հնարավորինս արտացոլի իրենց կամքն արտահայտելու ունակ անձանց ցանկությունները: Նրանց կարծիքը չհարցնելը կարող է հանգեցնել խոցելի անձանց իրավունքների իրականացման չարաշահման և խոչընդոտման իրավիճակների: Այդ իսկ պատճառով, առանց շահագրգիռ անձի հետ նախապես խորհրդակցելու կիրառված ցանկացած միջոց որպես կանոն պահանջելու է մանրամասն հետաքննություն: Դատարանը պատրաստ է ընդունել, որ դիմումատուի` կենտրոնի խնամքին հանձնելը նրա հոգեկան առողջության, մասնակի գործունակ ճանաչվելու և նրա նկատմամբ մասնակի խնամակալության սահմանման ուղղակի հետևանք էր: Դիմումատուի խնամակալ նշանակվելուց ընդամենը վեց օր անց տիկի Ռ. Պ.-ն, առանց նրան ճանաչելու կամ նրա հետ հանդիպելու, նրա գործի նյութերի հիման վրա որոշել է խնդրել սոցիալական ծառայություններին հանձնել նրան հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կենտրոնի խնամքին: Սոցիալական ծառայություններն, իրենց հերթին, նմանապես հղում են կատարել դիմումատուի հոգեկան առողջությանը խնդրանքը բավարարելու վերաբերյալ որոշում ընդունելիս: Դատարանի համար պարզ է, որ եթե դիմումատուն զրկված չլիներ գործունակությունից իր հոգեկան խանգարման հետևանքով, չէր զրկվի ազատությունից: Այդ պատճառով սույն գործը պետք է քննվի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ե) ենթակետի համաձայն: Անհրաժեշտ է հաստատել, արդյոք դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը բավարարում է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատությունից զրկելու վերաբերյալ դատարանի նախադեպային իրավունքով սահմանված պահանջներին (տե՛ս վերը` 145-րդ կետում սահմանված սկզբունքները): Դրա հետ կապված դատարանը կրկնում է, որ որոշելիս, թե արդյոք անձը հանդիսանում է «հոգեկան հիվանդ» պետք է ճանաչվի ազգային իշխանությունների որպես որոշակի հայեցողության առկայությունը, քանի որ նրանց համար առաջին տեղում է գնահատել մասնավոր գործով իրենց ներկայացված ապացույցը: Դատարանի խնդիրն է քննության առնել Կոնվենցիային այդ իշխանությունների որոշումների համապատասխանությունը (տե՛ս վերը` նշված Ուինթերվրափի գործը, կետ 40 և Լուբերտին ընդդեմ Իտալիայի, 23 փետրվարի 1984թ., կետ 27, Սերիա A թիվ 75): Սույն գործում ճշմարիտ է, որ դիմումատուի մասնակի գործունակության քննության ընթացքում ներկայացված դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը վերաբերում էր այն հիվանդություններին որոնցով նա տառապում էր: Այնուամենայնիվ, համապատասխան փորձաքննությունը իրականացվել էր մինչև 2000թ. նոյեմբերը, մինչդեռ դիմումատուին Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին են հանձնել 2002թ. դեկտեմբերի 10-ին (տես վերը` 10-րդ և 14-րդ կետերը): Այդպիսով անցել էր ավելի քան երկու տարի դատաբժշկական եզրակացությունից, որը հիմք են ընդունել իշխանությունները, մինչև դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը, որի ընթացքում նրա խնամակալը չի ստուգել, արդյոք տեղի է ունեցել որևէ փոփոխություն նրա վիճակում և չի հանդիպել և չի խորհրդակցել նրա հետ: Ի տարբերություն կառավարության (տես վերը` կետ 138), Դատարանը համարում է, որ այս ժամանակահատվածը չափից շատ է և 2000թ. տրված բժշկական եզրակացությունը չի կարող դիտվել որպես դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելու ժամանակ նրա հոգեկան առողջության վիճակը հուսալի արտացոլող: Պետք է նկատել նաև, որ ազգային իշխանությունները կենտրոնի խնամքին հանձնելիս չունեին հոգեբուժական եզրակացություն պատվիրելու իրավական պարտականություն: Կառավարությունը բացատրել է դրա հետ կապված, որ կիրառելի են ոչ թե «Առողջության մասին» օրենքի այլ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի դրույթները (տես վերը` կետեր 57-60 և 137): Այնուամենայնիվ, դատարանի կարծիքով, բժշկական նոր փորձաքննության բացակայությունը էական է լինելու որոշելիս, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելն իրավաչափ չի եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Որպես օժանդակ դիտարկում, դատարանը նկատում է, որ 5-րդ հոդվածի 1-ին (ե) կետի այլ պահանջներ նույնպես չեն բավարարվել սույն գործով: Ինչ վերաբերում է կենտրոնի խնամքին հանձնելը` հիվանդության լրջությամբ արդարացնելուն, այն նկատում է, որ 2000թ. բժշկական եզրակացությունը նպատակ չի հետապնդել հետազոտել, թե արդյոք դիմումատուի առողջական վիճակը պահանջում է նրան տեղավորել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կենտրոնում, այլ միմիայն որոշելու նրա իրավական պաշտպանության հարցը: Թեև ճշմարիտ է, որ 5-րդ հոդվածի 1-ին (ե) կետը սահմանում է հոգեկան խանգարումից տառապող անձի ազատության սահմանափակումը, նույնիսկ եթե նախատեսված չէ որևէ բուժում (տե՛ս վերը` նշված Հաթչինսոն Ռեյդի գործը, կետ 52), այդպիսի միջոցը պետք է պետք է պատշաճ կերպով արդարացված լինի անձի վիճակի լրջությամբ, նրա սեփական կամ այլոց պաշտպանության շահերից: Սույն գործով, ինչևէ, չի հաստատվել, որ դիմումատուն իրենից վտանգ էր ներկայացնում այլոց համար, օրինակ իր հոգեկան վիճակի պատճառով: Որոշ վկաների ուղղակի հաստատումները, որ նա խմած ժամանակ դառնում է ագրեսիվ (տես վերը` կետ 10) չեն կարող բավարար համարվել: Իշխանությունները չեն ներկայացրել նաև դիմումատուի կողմից իրականացված որևէ բռնի գործողություն նրա` Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում գտնվելու ընթացքում: Դատարանը թերություններ է նկատում նաև այն գնահատականներում, թե արդյոք դիմումատուի ազատութկամ սահմանափակման հիմք հանդիսացած հիվանդությունները դեռ առկա են: Չնայած նա եղել է հոգեբույժի հսկողության ներքո (տես վերը` կետ 31), այդպիսի հսկողության նպատակը չի եղել կանոնավոր ընդմիջումներով փորձաքննությունների անցկացումը, պարզելու համար, թե արդյոք նա դեռ կարիք ունի պահվելու Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում 5-րդ հոդվածի 1-ին (ե) կետի համապատասխան: Իսկապես, որևէ քայլ չի ձեռնարկվել այդպիսի փորձաքննության ուղղությամբ` գործող օրենսդրության համաձայն: Հաշվի առնելով վերոգրյալը, դատարանը նկատում է, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը «օրենքով սահմանված ընթացակարգով» և որ նրա ազատության սահմանափակումը չի արդարացվել 5-րդ հոդվածի 1-ին կետի (ե) ենթակետով: Ավելին, Կառավարությունը չի նշել (ա)-(զ) ենթակետերում թվարկված այլ հիմքերից որևէ մեկը որը կարող էր արդարացնել սույն գործով քննարկվող ազատության սահմափակումը: Այդ պատճառով տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
ԿՈՆՎԵՆԻՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Դիմումատուն բողոքել է, որ հնարավորություն չի ունեցել իրեն Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու իրավաչափությունը բողոքարկել դատարանում:
Նա հղում է կատարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետին, որը սահմանում է, որ
«Ձերբակալման կամ կալանավորման պատճառով ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է։»
Ա. Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուն
Դիմումատուն նշել է, որ ներպետական իրավունքը որևէ հատուկ իրավական պաշտպանություն չի նախատեսում իր իրավիճակի վերաբերյալ, ինչպես օրինակ հոգեկան խանգարումների ունեցողների կենտրոնի խնամքին իրեն հանձնելու իրավաչափության պարբերական վերանայումը: Նա ավելացրել է, որ քանի որ ինքն ունակ չի եղել ինքնուրույն իրավաբանական գործողություններ կատարել, ներպետական իրավունքն իրեն չի ապահովել իրեն Պաստրայի սոցիալական կենտրոնից հեռանալու թույլտվություն ստանալու համար դատարան դիմելու հնարավորությամբ: Նա պնդել է, որ ինքը նմանապես ունակ չի եղել հասնել խնամքի պայմանագրի լուծմանը, շահերի բախման պատճառով, որն առկա էր իր և խնամակալի միջև, որը այդ ժամանակ կենտրոնի տնօրենն էր: Դիմումատուն այնուհետև նկատել է, որ իրեն չի թույլատրվել դիմել դատարան` ՔԴՕ 227-րդ հոդվածով նախատեսված քննության հարուցման համար (տես վերը` կետ 51) և որ, ավելին, այդպիսի գործողությունը չէր հանգեցնելու իրեն ազատությունից զրկելու օրինականության քննությանը, այլ միայն իր գործով մասնակի խնամակալությունը հիմնավորող պայմանների քննությանը: Նա այնուհետև հայտնել էր, որ ԸՕ 113 և 115 հոդվածներով նախատեսված ընթացակարգը (տես վերը` 49-50 հոդվածներ) տեսականորեն իր մոտ ազգականներին իրավունք է ընձեռում խնդրել քաղաքապետին, փոխել խնամակալին կամ հարկադրել քաղաքապետին լուծել խնամքի պայմանագիրը: Ինչևէ սա անուղակի պաշտպանությունը է, որը իրեն հասանելի չէր, քանի որ իր խորթ քույրը և հոր երկրորդ կինը չէին ցանկացել այդպիսի գործընթաց սկսել:
Կառավարությունը
Կառավարությունը հայտնել էր, որ քանի որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելու նպատակը սոցիալական ծառայությունների մատուցումն է եղել, նա կարող էր ցանկացած ժամանակ խնդրել լուծել խնամքի պայմանագիրն առանց դատարանի միջամտության անհրաժեշտության: Կառավարության ներկայացմամբ, քանի որ դիմումատուն հայտարարում է իր խնամակալի հետ շահերի բախման մասին, նա կարող էր ԸՕ 123-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա (տես վերը` կետ 50) խնդրել խնամակալության մարմնին նշանակել ad hoc ներկայացուցիչ, որն այնուհետև կարող էր համաձայնել մշտական բնակության վայրի փոփոխությանը: Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուի մերձավոր ազգականները չեն օգտվել իրենցից ոմանց համար ԸՕ 113 և 115-րդ հոդվածներով վերապահված հնարավորություններից` խնդրելով խնամակալության մարմնին փոխարինել նրա խնամակալին կամ բողոքարկել վերջինիս ձեռնարկած քայլերը: Կառավարությունն ավելացրել է, որ մերժումը նրա ազգականները կարող էին բողոքարկել դատարանում, որը կքններ գործն ըստ էության և համապատասխանության դեպքում, կնշանակեր նոր խնամակալ, որը կարող էր այնուհետև լուծել խնամքի պայմանագիրը: Սա, կառավարության ներկայացմամբ, հնարավորություն կտար նրանց ըստ էության վիճարկել տիկին Ռ. Պ.-ի և Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի միջև կնքված պայմանագիրը: Վերջապես Կառավարությունը հայտնել էր, որ գործունակության վերականգնման հայցը (ՔԴՕ 277-րդ հոդվածի համաձայն` տե՛ս վերը` 51-րդ կետը) հանդիսանում է 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով պաշտպանության միջոց, քանի որ, եթե դիմումատուի առողջության նշանակալի բարելավում նկատվեր և նա ազատվեր խնամակալությունից, նա ազատ կլիներ հեռանալ տնից:
Բ. Դատարանի գնահատական
Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետն իրավունք է վերապահում ազատությունից զրկված անձանց հարուցել քննություններ իրենց ազատությունից զրկելու դատավարական և նյութական նորմերի համապատասխանության վերաբերյալ, որն էական է Կոնվենցիայի իմաստով «օրինականության» տեսակետից: 5-րդ հոդվածի 4-րդ մասում «օրինականության» հասկացությունն ունի նույն իմաստը ինչ որ 1-ին մասում, այն որ կալանավորված անձն իր կալանավորման «օրինականության» քննության իրավունք ունի ոչ միայն ներպետական օրենսդրության, այլև Կոնվենցիայի, դրանում ամրագրված ընդհանուր սկզբունքների և 5-րդ հոդվածի 1-ին կետով թույլատրված սահմանափակումների նպատակի լույսի ներքո: 5-րդ հոդվածի 4-րդ կետը չի երաշխավորում դատական վերանայման իրավունքի այնպիսի սահմաններ, որոնք հնարավորություն են տալիս դատարանին քննելու գործի բոլոր հանգամանքները, ներառյալ զուտ նպատակահարմարության հարցեր, իր հայեցողությամբ փոխարինել որոշում ընդունելու իրավասություն ընդունելու մարմնի հայեցողությունը: Այնուամենայնիվ քննությունը պետք է բավականաչափ ընդարձակ լինի որպեսզի կարողանա անդրադառնալ այն պայմաններին, որոնք 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն էական են անձի «օրինական» կալանավորման համար (տե՛ս Ե.-ն ընդդեմ Նորվեգիայի, 29 օգոստոսի 1990, կետ 50. Սերիա А թիվ 181-А): Քննող «դատարանը» չպետք պարզապես խորհրդատվական գործառույթներ իրականացնի, այլ պետք է իրավասություն ունենա «որոշել» կալանավորման «օրինականությունը» և կալանքից ազատելու որոշում կայացնել, եթե այն անօրինական է (տես Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության 18 հունվարի 1978թ., կետ 200, Սերիա A թիվ 25; Ուիկսն ընդդեմ Միացյալ Թագավորության 2 մարտի 1987թ., կետ 61, Սերիա A թիվ 114; Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 15 նոյեմբերի 1996թ, կետ 130, Վճիռների և Որոշումների արձանագրություններ 1996‑V; և Ա.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 3455/05, կետ 202, 19 փետրվարի 2009թ): 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին բավարարող դատական քննության ձևերը կարող են տարբերվել պայմանավորված ոլորտով և կախված խնդրո առարկա ազատությունից զրկելու հետ: Դատարանի խնդիրը չէ քննել, թե որն է խնդրո առարկա ոլորտի ամենալավ համակարգը (տե՛ս վերը` նշված Շտուկատուրովի գործը, կետ 123): Այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 4-րդ կետը երաշխավորում է պաշտպանության միջոց, որը պետք է մատչելի լինի շահագրգիռ անձին և պետք է հնարավորություն ընձեռի վերահսկել այն պայմաններին համապատասխանությունը, որոնք պետք է բավարարվեն որպեսզի հոգեկան խանգարում ունեցող անձի կալանքը համարվի «օրինաչափ» 5-րդ հոդվածի 1(e)-ին մասի համաձայն (տես վերը` Աշինգդենի գործը, կետ 52): Ազատությունից զրկելն անկախ դատական քննության ենթակա լինելու կոնվենցիոն պահանջը հիմնարար նշանակություն ունի, Կոնցվենիայի 5-րդ հոդվածի ենթատեքստի հիմքում ընկած` կամայականության դեմ երաշխիքներ ապահովելու նպատակով: Խնդրո առարկա է և անձանց ֆիզիկական ազատության պաշտպանությունը, և՛ նրանց անձնական անվտանգությունը (տե՛ս վերը` նշված Վարբանովի գործը, կետ 58): Հոգեկան հիվանդության հիմքով կալանքի դեպքում հատուկ ընթացակարգային երաշխիքներ պետք է պահանջվեն այն անձանց շահերը պաշտպանելու նպատակով, ովքեր իրենց հոգեկան խանգարումների պատճառով ամբողջապես ունակ չեն գործել ինքնուրույն (տես, ի թիվս այլ աղբյուրների, վերը նշված Ուինթերվրափի գործը, կետ 60): 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն դատարանի` «հոգեկան հիվանդ անձանց» վերաբերող նախադեպային իրավունքից բխող սկզբունքներից են.
(a) Անորոշ կամ երկար ժամկետով կալանավորված անձը սկզբունքորեն իրավունք ունի, ամեն դեպքում, երբ բացակայում է ավտոմատ պարբերական դատական բնույթի վերահսկողությունը, «ողջամիտ ընդմիջումներով» դիմել դատարան ներկայացնելով իր կալանքի` Կոնվենցիայի իմաստով «օրինականության» հարցը:
(b) 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջում է, որպեսզի պահպանվող ընթացակարգը դատական բնույթի լինի և շահագրգիռ անձին ապահովի ազատությունից զրկելու խնդրո առարկա տեսակին համապատասխան երաշխիքներով: Որոշելու համար, թե արդյոք դատավարությունն ապահովում է համարժեք երաշխիքներ, պետք է հաշվի առնվեն այն կոնկրետ հանգամանքները, որոնցում դրանք տեղի են ունեցել
(c) 5-րդ հոդվածի 4-րդ կետում հիշատակվող դատական քննությունները պարտադիր չէ որ միշտ ուղեկցվեն, այն նույն երաշխիքներով, որոնք պահանջվում են 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն քաղաքացիական կամ քրեական դատավարությունների համար: Այնուամենայնիվ, էական է, որ շահագրգիռ անձի համար մատչելի լինի դատարանը և նա հնարավորություն ունենա լսված լինելու կամ անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ներկայացուցչության որևէ ձևով (տե՛ս Մեգյերին ընդդեմ Գերմանիայի, 12 մայիսի 1992թ., Սերիա A, թիվ 237- A):
Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի մատնանշել ներպետական պաշտպանության որևէ միջոց, որը դիմումատուին ուղղակիորեն հնարավորություն է տալիս վիճարկել իրեն` Պաստրայի սոցիալական կենտրոնի խնամքին հանձնելու օրինականությունը և այդ միջոցի կիրառության շարունակումը: Դատարանը նաև նկատում է, որ բուլղարական դատարանները երբևէ որևէ ձևով ներգրավված չեն եղել խնամքին հանձնլեու գործընթացին և որ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կենտրոնի խնամքին հանձնելու ավտոմատ պարբերական դատական վերահսկողություն: Ավելին, քանի որ դիումատուին կենտրոնի խնամքին հանձնելը բուլղարական օրենսդրությամբ չի ճանաչվում որպես ազատությունից զրկում (տե՛ս վերը` կետ 58), չկա նաև ներպետական իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ որևէ դրույթ, որի հիման վրա կարելի է վիճարկել դրա օրինականությունը` ազատությունից զրկելու տեսակետից: Ի հավելումն, դատարանը նկատում է, որ համաձայն ներպետական դատարանների պրակտիկայի, խնամքի պայմանագրի վավերությունը կարող էր վիճարկվել համաձայնության բացակայության հիմքով, միայն խնամակալի նախաձեռնությամբ (տե՛ս վերը` կետ 54): Քանի որ կառավարությունը հղում է կատարել ՔԴՕ 277-րդ հոդվածի համաձայն գործունակության վերականգնման ընթացակարգին (տես վերը` կետ 167), Դատարանը նկատում է, որ սույն ընթացակարգի նպատակը դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելու օրինականության per se քննությունը չի եղել, այլ միայն նրա իրավական կարգավիճակի քննությունը (տե՛ս ստորև` 233-246 կետեր): Կառավարությունը նաև հղում է կատարել խնամակալի կողմից քննության ուղղությամբ կատարած քայլերի ընթացակարգերին (տե՛ս վերը` կետեր 165-166): Դատարանն անհրաժեշտ է համարում որոշել, արդյոք այդպիսի պաշտպանության միջոցները կարող են հանգեցնել կենտրոնի խնամքին հանձնելու օրինականության նկատմամբ դատական վերահսկողությունը` 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին համապատասխան: Դրա հետ կապված այն նկատում է, որ 1985թ. ԸՕ-ն իրավունք է վերապահում մասնակի խնամակալության ներքո գտնվող անձի մերձավոր ազգականներին վիճարկել խնամակալության մարմնի որոշումները, ներառյալ խնամքի պայմանագիրը և փոխարինել խնամակալին` իր պարտականությունները չկատարելու դեպքում (տե՛ս վերը` կետեր 48-50): Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ իրավական պաշտպանության այդ միջոցներն ուղղակիորեն մատչելի չէին դիմումատուին: Ավելին, տեսականորեն դրանցից օգտվելու իրավունք ունեցող անձանցից ոչ ոք մտադրություն չի ունեցել գործել պարոն Ստանևի շահերից ելնելով, իսկ նա ունակ չի եղել գործել սեփական նախաձեռնությամբ, առանց նրանց հավանության: Անորոշ է, արդյոք դիմումատուն կարող էր խնդրել քաղաքապետին բացատրություններ պահանջել խնամակալից կամ կասեցնել խնամքի պայմանագրի գործողությունը` դրա անվավերության հիմքով: Ցանկացած դեպքում, պարզվում է, որ քանի որ նա մասամբ զրկվել էր գործունակությունից, օրենքը իրավունք չէր վերապահում նրան սեփական հայցադիմումը ներկայացնել դատարան քաղաքապետի կատարած քայլերը վիճարկելու նպատակով (տե՛ս վերը կետ 49): Սա չի վիճարկվել Կառավարության կողմից: Նույն եզրակացությունը վերաբերում է նաև դիմումատուի հնարավորությանը` խնդրել քաղաքապետին իր խնամակալին ժամանակավորապես ad hoc ներկայացուցչով փոխարինել` ենթադրյալ շահերի բախման հիմքով և ապա դիմել խնամքի պայմանագրի լուծման համար: Դատարանը նկատում է այս կապակցությամբ, որ քաղաքապետը հայեցողություն ունի որոշել, թե արդյոք առկա է շահերի բախում (տե՛ս վերը` կետ 50): Վերջապես, չի թվում, որ դիմումատուն կարող էի սեփական դիմումը ներկայացնել դատարան` քաղաքապետի` այդպիսի գործողություն կատարելուց հրաժարվելու դեպքն ըստ էության քննելու համար: Դատարանն այդ պատճառով եզրակացնում է, որ Կառավարության կողմից ներկայացված իրավական պաշտպանության միջոցները կամ անմատչելի էին դիմումատուի համար կամ իրենց բնույթով դատական չէին: Ավելին, դրանցից ոչ մեկը չէի կարող հանգեցնել դիմումատուին Պաստրայի սոցիալական կենտրոնի խնամքին հանձնելու օրինականության ուղղակի քննությանը` ներպետական օրենսդրության և Կոնվենցիայի հիման վրա: Հաշվի առնելով այդ նկատառումները, դատարանը մերժում է Կառավարության առարկությունը` իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ (տե՛ս վերը` կետեր 97-99) և գտնում է, որ տեղի է ունեցել Կոնցվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուն հայտնել է, որ զրկված է եղել 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված իր իրավունքների վիճարկվող խախտման համար փոխհատուցման իրավունքից
Նա հղում է կատարել 5-րդ հոդվածի 5-րդ կետին, ոը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք, ով ի խախտումն սույն հոդվածի դրույթների ձերբակալության կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուն հայտնել է, որ հանգամանքները, որոնցում ապօրինի կալանքը կարող է հանգեցնել փոխհատուցման, սպառիչ թվարկված են «Պատճառված վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ. օրենքում (տե՛ս վերը կետեր 62-67) և որ իր սեփական իրադրության նկատմամբ դրանցից որևէ մեկը չի տարածվում: Նա այնուհետև բողոքել է, չկան իրավական պաշտպանության միջոցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ փոխհատուցում պահանջել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման համար: Կառավարութոյւնը պնդել է, որ 1988թ. օրենքով սահմանված փոխհատուցման ընթացակարգը կարող էր նախաձեռնվել, եթե դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը որևէ իրավական հիմք չունենար: Քանի որ կենտրոնի խնամքին հանձնելը ճանաչվել էր ներպետական օրենսդրությունից և իր սեփական շահերից բխող նա ունակ չի եղել նախաձեռնել քննարկվող ընթացակարգը:
Բ. Դատարանի գնահատականը
Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, թե երբ է հնարավոր դիմել 1, 2, 3, կամ 4-րդ կետերին խախտմամբ ազատությունից զրկելու հետ կապված փոխհատուցման համար (տե՛ս Վասսինկն ընդդեմ Նիդեռլանդների 27 սեպտեմբերի 1990թ., կետ 38, Սերիա A թիվ 185-A, և Հաութմանը և Մեեուսն ընդդեմ Բելգիայի, թիվ 22945/07, կետեր 43, 17 մարտի 2009թ.): Այդ պատճառով 5-րդ կետում ամրագրված փոխհատուցման իրավունքը ենթադրում է, որ մնացած կետերից մեկի խախտումը հաստատված է կամ ներպետական իշխանությունների կամ Կոնվենցիոն ինստիտուտերի կողմից: Դրա հետ կապված 5-րդ հոդվածի 5-րդ կետով երաշխավորված փոխհատուցման իրավունքի արդյունավետ իրականացումը պետք է ապահովվի որոշակիության բավարար մակարդակով (տե՛ս Ցիուլլան ընդդեմ Իտալիայի, 22 փետրվարի 1989թ., կետ 44, Սերիա A թիվ 148; Սաքըքը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 26 նոյեմբերի 1997թ., կետ 60, Զեկույցներ1997-VII; և Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 24952/94, կետ 49, ՄԻԵԴ 2002‑X): Դառնալով սույն գործին Դատարանը նկատում է, որ 5-րդ կետը կիրառելի է 5-րդ հոդվածի 1-նի և 4-րդ կետերի վեր հանված խախտումների նկատմամբ: Այդ պատճառով պետք է սահմանվի, արդյոք նախքան սույն վճիռը, դիմումատուն ունեցել է ներպետական մակարդակում դատական պաշտպանությամբ երաշխավորված վնասի փոխհատուցման իրավունք, կամ արդյոք նա կունենա այդպիսի իրավունք սույն վճռի կայացումից հետո: Դատարանը կրկնում է, դրա հետ կապված, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում հայտնաբերելու համար, այն պետք է պարզի, որ 5-րդ հոդվածի այլ կետերի խախտումների հաստատումը կարող է հանգեցնել Դատարանի վճռից առաջ կամ հետո, ներպետական դատարաններում դատական պաշտպանությամբ երաշխավորված փոխհատուցման պահանջի ծագմանը (տե՛ս Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 29 նոյեմբերի 1988թ., կետեր 66-67, Սերիա A թիվ 145‑B): Վերը հիշատակված նախադեպային իրավունքի հետ կապված, Դատարանը համարում է, որ նախ պետք է սահմանվի արդյոք սույն գործով պարզված 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտումները կարող են մինչև սույն վճռի կայացումը հանգեցնել ներպետական դատարանների առջև փոխհատուցման իրավունքի ծագմանը: 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ Դատարանը նկատում է, որ «Վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ.օրենքի 2(1) բաժինը փոխհատուցում է սահմանում կալանքի որոշ տեսակներ սահմանող դատական որոշման արդյունքում պատճառված վնասի համար, եթե որոշումը բեկանվել է իրավական հիմքերից զուրկ լինելու պատճառով (տե՛ս վերը` կետ 62): Ինչևէ, այս դեպքում սա չէր հարցը: Գործից պարզ է դառնում, որ բուլղարական դատական մարմինները որևէ փուլում չեն գտել, որ կիրառված միջոցն ապօրինի է կամ հակասում Կոնվենցիայի 5-րդ հոդվածին: Ավելին, Կառավարության փաստարկներն ուղղված էին նրան, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը համապատասխանում է ներպետական օրենսդրությանը: Դատարանն, այդ պատճառով, եզրակացնում է, որ դիմումատուն հնարավորություն չի ունեցել փոխհատուցում պահանջել վերը հիշատակված դրույթների համաձայն ազգային իշխանությունների կողմից տեղավորելու ապօրինությունը չճանաչելու պատճառով: Ինչ վերաբերում է նույն օրենքի 1-ին բաժնում ամրագրված` իշխանությունների ապօրինի գործողությունների արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությանը (տե՛ս վերը` կետ 63), Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ներպետական որոշումը, որը ցույց կտար, որ դրույթը կիրառելի է քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա հոգեկան խանգարում ունեցող անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու գործերի նկատմամբ: Ավելին, քանի որ կենտրոնի խնամքին հանձնելու օրինականության վերահսկողության դատական պաշտպանության ոչ մի միջոց մատչելի չի եղել բուլղարական օրենսդրության համաձայն, դիմումատուն չի կարողացել պահանջել պետության պատասխանատվությունը, որպես 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման համար փոխհատուցում ստանալու հիմք: Ապա հարց է ծագում, թե արդյոք սույն գործով վճիռը, որում 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտումներ են հայտնաբերվել, կօժտի դիմումատուին բուլղարական օրենսդրության համաձայն փոխհատուցում պահանջելու իրավունքով: Դատարանը նկատում է, որ համապատասխան օրենսդրությունից չի բխում, որ այդպիսի իրավական պաշտպանության միջոց գոյություն ունի, ոչ էլ, հիրավի, Կառավարությունն է ներկայացնել որևէ փաստարկ հակառակն ապացուցելու համար: Այդ իսկ պատճառով չի հիմնավորվել, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել օգտվել մինչև սույն գործով Դատարանի վճիռը, կամ հնարավորություն կունենա վճռի կայացումից հետո, օգտվել 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտման համար փոխհատուցման իրավունքից: Այդ պատճառով տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ, ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ
Դիմումատուն բողոքել է, որ Պաստրայի սոցիալական կենտրոնի բնակության պայմանները վատն էին և որ բուլղարական օրենսդրության համաձայն որևէ արդյունավետ իրավական պաշտպանության միջոց մատչելի չէր այդ բողոքի հետ կապված: Նա հղում է կատարել 3-րդ հոդվածի վրա առանձին վերցված և 13-րդ հոդվածի հետ մեկտեղ: Այդ դրույթները ձևակերպված են հետևյալ կերպ:
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Ա. Ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ նախնական առարկությունը
Մեծ Պալատին ներկայացված գրությամբ Կառավարությունն առաջին անգամ առարկություն է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն բողոքի հետ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ: Կառավարությունը հայտնել է, որ դիմումատուն կարող էր փոխհատուցում ստանալ կենտրոնի բնակության պայմանների համար` հայց ներկայացնելով «Վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ.օրենքին համապատասխան: Դատարանը կրկնում է, որ Դատարանի կանոնների 55-րդ կանոնի համաձայն, անընդունելիության մասին ցանկացած միջնորդություն պետք է, որքանով որ թույլ են տալիս դրա բնույթը և հանգամանքները, ներկայացված լինի պատասխանող Մասնակից պետության կողմից բողոքի ընդունելիության վերաբերյալ իր գրավոր կամ բանավոր նկատառումներում (տե՛ս վերը` Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի, կետ 44): Ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը 55-րդ կանոնով նախատեսված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, կողմը զրկվում է առարկության իրավունքից, և առարկությունը հետևաբար պետք է մերժվի (տե՛ս Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի թիվ 41488/98, կետ 57, ՄԻԵԴ 2000‑VI, և Թանրբիլիրն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21422/93, կոտ 59, 16 նոյեմբերի 2000թ.) Սույն գործուվ Կառավարությունը հղում չի կատարել խնդրո առարկա առարկությունը Պալատի կողմից գործի ընդունելիության քննության ժամանակ չներկայացնելն արդարացնող որևէ հանգամանքի: Հաշվի առնելով դա, Դատարանը նկատում է, որ Կառավարությունը զրկվում է այս առարկությունը ներկայացնելու իրավունքից, որը հետևաբար մերժվում է:
Բ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համապատասխան ներկայացված բողոքի էությունը
Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուն հայտնել է, որ Պաստրայի սոցիալական կենտրոնի վատ պայմանները, մասնավորապես անհամապատասխան սնունդը, ողբալի սանիտարական վիճակը, ջեռուցման բացակայությունը, հարկադիր բուժումը, գերբնակեցված ննջասենյակները և թերապևտիկ և մշակութային գործունեության բացակայությունը, համարժեք են 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի: Նա նկատել է, որ Կառավարությունն արդեն 2004թ., ընդունել է, որ բնակության այդպիսի պայմանները չեն համապատասխանում Եվրոպական ստանդարտներին և պարտավորվել բարելավումներ իրականացնել (տե՛ս վերը` կետ 82): Այնուամենայնիվ, պայմաններն անփոփոխ են մնացել, առնվազն մինչև 2009թ. Կառավարությունը Պալատին ներկայացված իր նկատառումներում ընդունել է կենտրոնի բնակության պայմանների թերությունները: Նրանք բացատրել են որ այս տիպի հաստատությունների համար նախատեսված անբավարար ֆինանսական միջոցներն են հանդիսանում բնակության նվազագույն չափանիշներն ապահովելու հիմնական խոչընդոտը: Նրանք նաև պնդել են, որ Սոցիալական աջակցության գործակալության ստուգումից հետո, իշխանությունները որոշել են չփակել Պաստրայի սոցիալական տունը, այլ քայլեր ձեռնարկել դրա կենվորների համար բնակության պայմանների բարելավման ուղղությամբ: Կառավարության ներկայացմամբ, քանի որ բնակության պայմանները նույնն են եղել կենտրոնի բոլոր բնակիչների համար և վատ վերաբերմունքի կիրառման որևէ դիտավորություն չի եղել, դիմումատուն չի ենթարկվել նվաստացուցիչ վերաբերմունքի: Կառավարությունը Մեծ Պալատի առջև պնդել է, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են ուշ 2009-ին կենտրոնի այն մասում, որում դիմումատուն էր ապրում (տե՛ս վերը` կետ 24):
Դատարանի գնահատականը
(ա) Հիմնական սկզբունքներ
3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենից հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, անկախ հանգամանքներից և զոհերի վարքագծից (տե՛ս ի թիվս այլոց, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետ 90, ՄԻԵԴ 2000-XI, և Պոլտորատսկին ընդդեմ Ուկրաինայի թիվ 38812/97, կետ 130, ՄԻԵԴ 2003‑V): Վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի, 3-րդ հոդվածի գործողության ներքո հայտնվելու համար: Այս նվազագույնի գնահատականը, իրերի բնությունից ելնելով, հարաբերական է: Այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի բնույթը և ենթատեքստը, դրա իրագործման ձևը և մեթոդը, դրա տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան արդյունքները և, որոշ դեպքերում, զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս վերը` Կուդլայի գործը, կետ 91, և Պոլտորատսկու գործը, կետ 131): Վերաբերմունքը դատարանի կողմից բնութագրվել է անմարդկային, քանի որ, inter alia, այն եղել է նախապես ծրագրված, կիրառվել է ժամեր շարունակ անընդհատ և պատճառել կամ մարմնական վնասվածք կամ խիստ ֆզիկական կամ հոգեկան տառապանք (տե՛ս Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 120, ՄԻԵԴ 2000‑IV): Վերաբերմունքը համարվել է «արժանապատվությունը նվաստացնող» երբ այն զոհերի մոտ առաջացած նվաստացնելու և ստորացնելու վախի, տառապանքի կամ ստորադասության զգացումը հնարավորություն է տվել կոտրել է նրանց ֆիզիկական կամ բարոյական դիմադրությունը կամ դրդել գործել իրենց կամքին կամ գիտակցությանը հակառակ (տե՛ս Ջալլոհն ընդդեմ Գերմանիայի [GC],թիվ 54810/00, կետ 68, ՄԻԵԴ 2006‑IX): Դրա հետ կապված, հարցը, թե արդյոք այդպիսի վերաբերմունքը նպատակ է հետապնդել նվաստացնել կամ ստորացնել զոհին հաշվի առնելու ենթակա գործոն է, չնայած այդպիսի նպատակի բացակայությունն անխուսափելիորեն չի հանգեցնում եզրակացության, որ 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել (տե՛ս Պիրսն ընդդեմ Հունաստանի թիվ 28524/95, կետեր 67, 68 and 74, ՄԻԵԴ 2001-III, և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 47095/99, կետ 95, ՄԻԵԴ 2002-VI): Ամեն դեպքում պատճառվող տառապանքը և նվաստացումը չպետք է անցնի իրավաչափ վերաբերմունքի կամ պատժի հետ կապված տառապանքի և նվաստացման անխուսափելի տարրի սահմաններից:Անձին ազատությունից զրկող միջոցները հաճախ կարող են պարունակել այդպիսի տարրեր: Սակայն չի կարելի ասել, որ ազատությունից զրկելն ինքնին հանգեցնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված համապատասխան խնդրին: Այնուամենայնիվ, հոդվածի համաձայն պետությունը պարտավոր է ապահովել, որ անձը կալանավորված է իր մարդկային արժանապատվությանը համապատասխան պայմաններում, և որ միջոցի կիրառման ձևը և կարգը չի ենթարկում նրան կալանքից բխող անխուսափելի տառապանքի աստիճանը գերազանցող ինտենսիվությամբ տառապանքի կամ կարիքի և որ բանտարկության պրակտիկ պահանջներից հետ կապված, նրա կյանքը և առողջությունը համապատասխան կերպով պաշտպանված են, ի թիվս այլոց, ապահովելով նրան անհրաժեշտ բժշկական օգնությամբ (տե՛ս վերը նշված Կուդլայի գործը, կետեր 92-94): Ազատությունից զրկելու պայմանների` Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանությունը գնահատելիս, պետք է հաշվի առնվի դրանց գումարային ազդեցությունը և քննարկվող միջոցի տևողությունը (տե՛ս վերը նշված Կալաշնիկովի գործը, կետեր 95 և 102, Կեհայովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41035/98, կետ 64, 18 հունվարի 2005թ և Յովչևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41211/98, կետ 127, 2 փետրվարի 2006թ.): Դրա հետ կապված, բացի նյութական պայմաններից մի կարևոր գործոն ևս պետք է հաշվի առնվի` կալանքի ռեժիմը: Պարզելու համար, թե արդյոք սույն գործում սահմանափակող ռեժիմը կարող է հանգեցնել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կոնկրետ հանգամանքներին` ռեժիմի խստությանը, դրա տևողությանը, հետապնդած նպատակներին և շահագրգիռ անձի վրա դրա ազդեցությանը (տե՛ս վերը նշված Կեհայովի գործը, կետ 65):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Սույն գործով Դատարանը գտել է, որ դիմումատուին Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը, որի համար պատասխանատվություն պետք է կրեն ներպետական մարմինները, հանգեցնում է ազատությունից զրկման Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերը` կետ 132): Դրանից հետևում է, որ 3-րդ հոդվածը կիրառելի է դիմումատուի իրադրության նկատմամբ, քանի որ այն արգելում է իշխանությունների սոցիալական օգնությանը հանձնված որևէ մեկի նկատմամբ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը: Դատարանն ընդգծում էր, որ 3-րդ հոդվածով սահմանված վատ վերաբերմունքի արգելքը հավասարապես վերաբերում է ազատությունից զրկելու բոլոր ձևերին և մասնավորապես որևէ տարբերություն չի դնում քննարկվող միջոցի նպատակի հետ կապված: Էական չէ, արդյոք միջոցն իրենից ներկայացնում է քրեական դատավարության ենթատեքստում կիրառված կալանք թե շահագրգիռ անձի կյանքի կամ առողջության պաշտպանության նպատակով որևէ հաստատության խնամքին հանձնելը: Դատարանն ի սկզբանե նկատում է, որ Կառավարության պնդմամբ, շենքը, որում դիմումատուն ապրել է վերանորոգվել է 2009թ. վերջին, բարելավելով նրա բնակության պայմանները (տե՛ս վերը` կետ 200), ինչը դիմումատուն չի վիճարկում: Դատարանը, հետևաբար, համարում է, որ դիմումատուի բողոքը պետք է քննարկվի 2002-2009թթ. Ժամանակահատվածի վերաբերյալ: Կառավարությունը չի ժխտել, որ այդ ժամանակահատվածի ընթացքում դիմումատուի բնակության պայմանները համապատասխանել են նրա նկարագրությանը, և ընդունել է նաև, որ տնտեսական պատճառներով դրա հետ կապված եղել են որոշ թերություններ (տե՛ս վերը կետեր 198-199): Դատարանը նկատում է, որ չնայած դիմումատուն 16ք/մ տարածքով սենյակում բնակվել է 4 այլ կենվորների հետ, նա ունեցել է կենտրոնի ներսում և կենտրոնիից դուրս տեղաշարժվելու ազատություն, փաստ, որը հնարավոր է նվազեցնում է ննջելու տարածքի սահամանփակության բացասական հետևանքները (տե՛ս Վալաշինասն ընդդեմ Լիատվայի, թիվ 44558/98, կետ 103, ՄԻԵԴ 2001-VIII ): Այնուամենայնիվ, դիմումատուի բնակության պայմանների այլ կողմեր նույնպես մտահոգվելու նշանակալի պատճառ են: Մասնավորապես, պարզվում է, որ սնունդն անհամապատասխան էր և վատ որակի: Շենքը համապատասխան չէր ջեռուցվում և ձմռանը դիմումատուն ստիպված էր վերարկուով քնել: Նա ցնցուղ ընդունելու հնարավորություն է ունեցել շաբաթական մեկ անգամ` հակահիգիենիկ և խարխուլ լողասենյակում: Զուգարանները եղել են զզվելի վիճակում և դրանցից օգտվելը` վտանգավոր, CPT –ի եզրակացությունների համաձայն (տե՛ս վերը` կետեր 21, 22, 23, 78 և 79): Ի հավելումն, կենտրոնում հագուստները լվացվելուց հետո նույն անձանց չեն վերադարձրել (տե՛ս վերը` կետ 21), ինչը հավանաբար ստորացման զգացում է առաջացրել կենվորների մոտ: Դատարանը չի կարող ուշադրություն չդարձնել այն փաստին, որ դիմումատուն ենթակա է եղել բոլոր վերոհիշյալ պայմաններին նշանակալի ժամանակահատվածով` մոտ 7 տարի: Չեն կարող նաև անտեսվել CPT-ի եզրակացությունները, որը կենտրոնի այցելությունից հետո, եզրակացրել է որ խնդրո առարկա ժամանակահատվածում բնակության պայմաններն այնտեղ, կարելի է ասել, որ հանգեցնում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Չնայած այդ եզրակացություններին տեղյակ լինելուն, 2002-2009թթ. ընթացքում Կառավարությունը չի կատարել` հաստատությունը փակելու իր ստանձնած պարտավորությունը (տե՛ս վերը` կետ 82): Դատարանը համարում է, որ ֆինանսական ռեսուրսների պակասը, որին հղում է կատարել Կառավարությունը, համապատասխան փաստարկ չէ, դիմումատուին նկարագրված բնակության պայմաններում պահելու համար (տե՛ս վերը հիշատակված Պոլտորատսկու գործը` կետ 148): Դատարանն, այնուամենայնիվ, կցանկանար ընդգծել, որ չի ենթադրվում, որ ազգային իշխանությունները դիտավորություն են ունեցել ստորացնող վերաբերմունք ցույց տալ: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերը (տե՛ս կետ 203), այդպիսի նպատակի բացակայություն չի կարող ի վերջո բացառել 3-րդ հոդվածի խախտման եզրակացությունը: Որպես եզրափակում, հաշվի առնելով Պաստրայի սոցիալական կենտրոնում 2009թ. վերջերից իրականացված ակնհայտ բարեփոխումները, Դատարանը համարում է, որ ընդհանուր առմամբ, բնակության պայմանները, որոնցում դիմումատուն բնակվել է մոտ յոթ տարիների ընթացքում հանգեցրել են ստորացուցիչ վերաբերմունքի: Այդ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Գ. Բողոքի էությունը` 3-րդ հոդվածի հետ մեկտեղ 13-րդ հոդվածի համապատասխան
Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուն հայտնել է, որ ոչ մի ներպետական իրավական պաշտպանության միջոց, ներառյալ «Վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ. օրենքով սահմանված փոխհատուցման պահանջը, մատչելի չի եղել իր համար առանց խնամակալի համաձայնության: Դրա հետ կապված նա ընդգծել է, որ խնամակալ չի ունեցել ավելի քան երկու տարի`2002թ. դեկտեմբերի 31-ից` տիկին Ռ. Պ.-ի նշանակման ժամկետի ավարտից (տե՛ս վերը` կետ 12) մինչև 2005թ. փետրվարի 2-ին նոր խնամակալի նշանակումը (տես վերը` կետ 17): Ավելին, նրա նոր խնամակալը սոցիալական խնամքի կենտրոնի տնօրենն էր: Այդ պատճառով էլ դիմումատուի և նրա խնամակալի միջև առկա է եղել շահերի բախում` կենտրոնի բնակության պայմանների վերաբերյալ վեճի դեպքում և դիմումատուն չէր կարող ակնկալել, որ խնամակալը կաջակցի իր պնդումներին: Կառավարության ներկայացմամբ, գործունակության վերականգնման հայցը (տե՛ս վերը` կետեր 51-52) հանդիսանում է իրավական պաշտպանության միջոց, որի օգնությամբ դիմումատուն կարող էր ապահովել իր կարգավիճակի քննությունը, և մասնակի խնամակալությունից ազատվելու դեպքում կարող էր հեռանալ սոցիալական օգնության կենտրոնից և դադարեցնել կենտրոնի բնակության այն պայմանները, որոնցից բողոքում էր: Կառավարությունն ավելացրել է, որ դիմումատուն կարող էր ուղղակիորեն բողոքել Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի բնակության պայմաններից հայց ներկայացնելով` «Վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ. օրենքի 1-ին բաժնի համաձայն (տե՛ս վերը` կետեր 62-67):
Դատարանի գնահատականը
Դատարանը հղում է կատարում իր կողմից ձևավորված նախադեպային իրավունքին այն իմաստով, որ 13-րդ հոդվածը երաշխավորում է Կոնվենցիային համապատասխան «վիճարկելի բողոքի» էությանն առնչվող ներպետական իրավական պաշտպանության միջոցի համապատասխան դատական պաշտպանության առկայությունը: Պայմանավորվող պետություններին տրված է որոշակի հայոցողություն կապված սույն դրույթի հիման վրա ստանձնած պարտավորություննեի իրականացման ձևի հետ: 13-րդ հոդվածով սահմանված պարտավորության սահմանները տարբեր են կախված` դիմումատուի` Կոնվենցիայի համաձայն ներկայացրած բողոքի բնույթից: Այնուամենայնիվ 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է գործնականում նույնքան «արդյունավետ» լինի, որքան օրենքում (տե՛ս ՄաքԳլինչին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 50390/99, կետ 62, ՄԻԵԴ 2003‑V). Որտեղ, ինչպես և սույն գործում, Դատարանը գտել է 3-րդ հոդվածի խախտում, խախտումից բխող ոչ նյութական վնասի համար փոխհատուցումը պետք է սկզբունքորեն մատչելի իրավական պաշտպանության միջոցների շարքում լինի (նույն տեղում, կետ 63 և վերը նշված Յովչևի գործը, կետ 143): Սույն գործով Դատարանը նկատում է, որ «Վնասի համար պետության պատասխանատվության մասին» 1988թ. օրենքի 1(1) բաժինն իսկապես ներպետական դատարանների կողմից մեկնաբանվել է, որպես կալանավորման վատ պայմանների արդյունքում բանտարկյալներին պատճառված վնասի նկատմամբ կիրառելի (տե՛ս վերը` կետեր 63-34): Այնուամենայնիվ, համաձայն Կառավարության դիրքորոշման, դիմումատուին Պաստրայի սոցիալական կենտրոնի խնամքին հանձնելը ներպետական օրենսդրությամբ կալանք չի համարվում (տե՛ս վերը` կետեր 108-111): Ուստի, նա կենտրոնի վատ պայմանների համար փոխհատուցման իրավունքից չի օգտվել: Ավելին, չկա դատական նախադեպ, որոնցում այդ դրույթը կիրառելի է համարվել սոցիալական կենտրոնի վատ պայմանների վիճարկումների նկատմամբ (տե՛ս վերը` կետ 65) և Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ հակառակն ապացուցելու համար: Հաշվի առնելով այս նկատառումները Դատարանը եզրակացնում է որ քննարկվող իրավական պաշտպանության միջոցները արդյունավետ չէին 13-րդ հոդվածի իմաստով: Ինչ վերաբերում է Կառավարության հղմանը գործունակության վերականգնման ընթացակարգին (տե՛ս վերը` կետ 215), Դատարանը համարում է, որ նույնիսկ ենթադրելով, որ եթե իրավական պաշտպանության արդյունքում, դիմումատուն ունակ լիներ վերականգնել իր գործունակությունը և հեռանալ կենտրոնից, նրան չէր տրվելու որևէ փոխհատուցում իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի համար: Հետևաբար, խնդրո առարկա իրավական պաշտպանության միջոցը չէր ապահովում համապատասխան բավարարում: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, 3-րդ հոդվածի հետ մեկտեղ վերցված:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուն վիճարկել է, որ բուլղարական օրենսդրությունը չի ընձեռել իրեն գրծունակության համար դատարան դիմելու հանարվորությամբ:Նա հղում է կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, որի համապատասխան մասերը սահմանում են.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ունի...դատարանի կողմից... արդար... դատաքննության իրավունք»
Ա. Նախնական նկատառումներ
Մեծ պալատը նկատում է, որ Կառավարությունը պնդել է մինչև այդ Պալատին ներկայացված առարկությունը` վիճարկելով ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հանգամանքը: Առարկությունը հիմնված էր ՔԴՕ 227-րդ հոդվածի վրա, որը, Կառավարության համաձայն, իրավունք էր տալիս դիմումատուին անձնապես դիմել դատարան իր գործունակության վերականգնման համար: Մեծ պալատը նկատում է, որ իր` 2010թ. հունիսի 29-ի ընդունելիության վերաբերյալ որոշման մեջ Պալատը նկատել է, որ դիմումատուն վիճարկել է իրավական պաշտպանության միջոցի մատրելիությունը որը, Կառավարության համաձայն, իրավունք կտար իրեն հասնել իր իրավական կարգավիճակի վերանայմանը և որ այդ փաստարկը հիմնավորում է իր բողոքը` 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Պալատն այդպիսով միացրել է Կառավարության առարկությունը քննարկվող բողոքի ըստ էության քննությանը: Մեծ պալատը պատճառ չի տեսնում Պալատի եզրակացությունից հրաժարվելու համար:
Բ. Էությունը
Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուն պնդել է, որ ինքը հնարավորություն չի ունեցել անձնապես դատավարություն սկսել գործունակության վերականգնման համար ՔԴՕ 227-րդ հոդվածին համապատասխան և որ սա հաստատվել է նաև Գերագույն դատարանի թիվ 5/79 որոշմամբ (տե՛ս վերը` կետ 51): Ի պաշտպանություն այդ փաստարկի նա հայտնել է, որ Դուպնիցայի շրջանային դատարանը մերժել է քննել իր դիմումը քաղաքապետի` խնամակալ կողմից լիազորագիրը չստորագրած լինելու պատճառաբանությամբ այդպիսի դատավարություն սկսելու մերժման դատական վերանայման մասին (տե՛ս վերը` կետեր 37-40): Ի հավելումն, չնայած գործունակության վերականգնման հայցը մատչելի չի եղել նրա համար, դիմումատուն փորձել է այդպիսի հայց ներկայացնել դատախազության, քաղաքապետի և իր խնամակալի (կենտրոնի տնօրենի) միջոցով: Այնուամենայնիվ քանի որ նրանց կողմից որևէ դիմում չի ներկայացվել դատարան, նրա բոլոր փորձերը ձախողվել են: Հետևաբար, դիմումատուն երբևէ դատարանի կողմից իր գործի քննության հնարավորություն չի ունեցել: Կառավարությունն ընդունել է, որ ՔԴՕ 227-րդ հոդվածը հնարավորություն է տվել դիմումատուին ցանկացած ժամանակ ուղղակիորեն դիմել դատարան` իր իրավական կարգավիճակի վերանայման համար: Կառավարությունը նկատել է, որ ի հակադրություն դիմումատուի վիճարկման, Գերագույն դատարանի թիվ 5/79 որոշումը մեկնաբանել է ՔԴՕ 227-րդ հոդվածը որպես այն իմաստով, որ մասնակիորեն սահմանափակ գործունակությամբ անձինք ուղղակիորեն կարող են դիմել դատարան խնամակալությունից ազատվելու համար: Այդպիսի դիմում ներկայացնելու միակ պայմանը իրենց վիճակի բարելավման ապացույց ներկայացնելն էր: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է դատախազության պահանջով իրականացված բժշկական փորձաքննության արդյունքում (տե՛ս վերը` կետ 37), որը եզրակացրել էր, որ դիմումատուի վիճակը դեռ պահպանվում է և որ նա ունակ չէ հոգ տանելու սեփական շահերի մասին պարզ էր դարձել, որ դիմումատուն չի ունեցել որևէ այպիսի ապացույց: Կառավարությունն այդպիսով եզրակացրել է, որ դիմումատուն չի փորձել ինքնուրույն դիմել դատարան, քանի որ ունակ չի եղել հիմնավորել իր դիմումը: Կառավարությունն այնուհետև նկատել է, որ դատարանները կանոնավոր կերպով քննում են գործունակության վերականգնման դիմումներ, ներկայացված« օրինակ, խնամակալների կողմից:
Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է յուրաքանչյուրի` իր քաղաքացիական իրավունքների և պարտականություններին վերաբերող ցանկացած պահանջով դատարանին կամ տրիբունալի դիմելու իրավունքը (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 21 փետրվարի 1975թ., կետ 36, Սերիա A թիվ 18): Այս «դատարան դիմելու իրավունքը» որի բաղադրիչներից է մատչելիության իրավունքը, կարող է իրագործվել յուրաքանչյուրի կողմից, որ վիճարկելի հիմքերով համարում է, որ իր քաղաքացիական իրավունքների իրականացման միջամտությունն ապօրինի է և բողոքում է, որ հնարավորություն չի տրվել ներկայացնել այդ պահանջը 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները բավարարող դատարանի (տե՛ս inter alia, Ռոշեն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 32555/96, կետ 117, ՄԻԵԴ 2005‑X, և Սալոնտաջի-Դրոբնյակն ընդդեմ Սերբիայի թիվ 36500/05, կետ 132, 13 հոկտեմբերի 2009թ.): Դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, այլ կարող է սահմանափակվել: Դրանք թույլատրելի են անուղղակիորեն, քանի որ մատչելիության իրավունքն «իր բուն բնույթով պետական կարգավորում է պահանջում, կարգավորում, որը կարող է տարբերվել ժամանակի և տարածության մեջ` հասարակության և անձանց կարիքներին և հնարավորություններին համապատասխան» (տե՛ս Աշինգդենի վերը հիշատակված գործը, կետ 57): Այդպիսի կարգավորում սահմանելիս, Պայմանավորվող պետությունները ունեն հայեցողության որոշակի շրջանակ: Թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Դատարանին, Դատարանի գործառույթների մեջ չի մտնում ազգային իշխանությունների կարգավորումը փոխարինելը մեկ ուրիշով, որը կարող է այս ոլորտում ամենից լավ քաղաքականությունը լինել: Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն անձին տրված մատչելիությունն այն ձևով կամ այն չափով, որ խախտի իրավունքի բուն էությունը: Ավելին, սահմանափակում չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չի հետապնդում օրինական նպատակ և եթե հարաբերակցության ողջամիտ կապ չկա կիրառված միջոցների և այն նպատակի միջև, որին ցանկանում են հասնել (նույն տեղում, տե՛ս նաև, բազմաթիվ այլ աղբյուրների շարքում, Կորդովան ընդդեմ Իտալիայի (թիվ 1), թիվ 40877/98, կետ 54, ՄԻԵԴ 2003-I և համապատասխան սկզբունքների ամփոփումը Ֆայեդն ընդդեմ Միացյալ Թագավորության, 21 սեպտեմբերի 1994թ., կետ 65, Սերիա A թիվ 294-B): Ավելին, Կոնվենցիան նպատակ է հետապնդում երաշխավորել ոչ թե տեսական կամ թվացյալ իրավունքները, այլ իրավունքներ, որոնք գործնական են և արդյունավետ: Սա մասնավորապես ճշմարիտ է 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքների վերաբերյալ, ժողովրդավարական հասարակությունում հոդվածով սահմանված երաշխիքների հետ մեկտեղ արդար դատաքննության իրավունքի նշանակալի դերի տեսակետից (տե՛ս Լիխտենշտեյնի արքայազն Հանս Ադամ 2-րդն ընդդեմ Գերմանիայի [GC], թիվ 42527/98, կետ 45, ՄԻԵԴ 2001-VIII): Վերջապես Դատարանը նկատում է, որ իրեն ներկայացված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» մասնակցությամբ գործերի մեծամասնությունում ներպետական դատավարությունները վերաբերել են նրանց կալանքին և այդպիսով քննվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Այնուամենայնիվ դատարանը հաստատապես վճռել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված «դատավարական երաշխիքները» ընդհանուր առմամբ նման են 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվածներին (տե՛ս օրինակ վերը հիշատակված Ուինթերվերպի գործը, կետ 60, Սանչես-Ռեյսն ընդդեմ Շվեյցարիայի, 21 հոկտեմբերի 1986թ., կետեր 51 and 55, Սերիա A թիվ 107; Կամպանիսն ընդդեմ Հունաստանի, 13 հուլիսի 1995թ., կետ 47, Սերիա A թիվ 318-B և Իլիչկովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 33977/96, կետ 103, 26 հուլիսի 2001թ.): Շտուկատուրովի գործով (տես վերը` կետ 66) որոշելու համար թե արդյոք գործունակության սահմանափակման քննությունն արդար է եղել, Դատարանը հաշվի է առել, mutatis mutandis, իր նախադեպային իրավունքը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին (ե) և 4-րդ կետերի համաձայն:
(բ) Այդ սկզբունքների կիրառում սույն գործով
Դատարանն ի սկզբանե նկատում է, որ սույն գործում, կողմերց ոչ մեկը չի վիճարկել 6-րդ հոդվածի կիրառելիությունը գործունակության վերականգնման դատաքննությունների նկատմամբ: Դիմումատուն, ով մասնակիորեն զրկվել էր գործունակությունից, բողոքել է, որ բուլղարական օրենսդրությունն իրեն հնարավորություն չի ընձեռել ուղղակի դիմել դատարան` իր գործունակության վերականգնման պահանջով: Դատարանը հնարավորություն է ունեցել պարզաբանելու, որ գործունակության վերականգման դատավարությունները ուղղակիորեն որոշիչ են «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» սահմանման տեսանկյունից (տե՛ս Մաթթերն ընդդեմ Սլովակիայի, թիվ 31534/96, կետ 51, 5 հուլիսի 1999թ.): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը այդ պատճառով կիրառելի է սույն գործով: Դեռ հաստատման ենթակա է, արդյոք դիմումատուի դատարան դիմելու հնարավորությունը սահմանափակված է եղել, և եթե դա այդպես է, արդյոք սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ և համաչափ է եղել վերջինիս: Դատարանը նկատում է, նախևառաջ, որ կողմերը տարբեր տեսակտեր ունեն, թե արդյոք սահմանափակ գործունակ անձը ունի locus standi` գործունակության վերականգնման նպատակով ուղղակիորեն բուլղարական դատարան դիմելու համար: Կառավարությունը վիճարկել էր որ սա է խնդիրը, մինչդեռ դիմումատուն պնդել էր հակառակը: Դատարանն ընդունում է, դիմումատուի փաստարկը, որ բուլղարական դատարան դիմելու համար, մասնակի խնամակալության ներքո գտնվող անձը պետք է ստանան 1952թ. ՔԴՕ 277-րդ հոդվածում նշված անձանց աջակցությունը (որը դարձել է 2007թ. ՔԴՕ-ի 340-րդ հոդվածը): Դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց ցանկը բուլղարական օրենսդրության համաձայն հստակորեն չի ներառում սահմանափակ գործունակ անձանց (տե՛ս վերը` կետեր 45 և 51): Գերագույն դատարանի 1980թ. որոշման հետ կապված (տե՛ս վերը` կետ 51) Դատարանը նկատում է, որ չնայած որոշման 10-րդ կետի չորրորդ նախադասությունը, առանձին վերցված, կարող է տպավորություն ստեղծել, թե մասնակի գործունակ անձը կարող է ուղղակիորեն դիմել դատարան, Գերագույն դատարանը հաջորդիվ մեկնաբանում է, որ այն դեպքում, երբ մասնակի գործունակ անձի խնամակալը և խնամակալության մարմինը հրաժարվում են գործունակության վերականգնման դատավարություն սկսել, շահագրգիռ անձը կարող է այդ անելու խնդրանքով դիմել դատախազին: Դատարանի կարծիքով դատախազի միջամտությունը ստանալու անհրաժեշտությունը դժվար թե համատեղելի է մասնակի գործունակ անձանց ուղղակի դատարան դիմելու հետ, այնքանով, որ միջամտելու որոշումը թողնված է դատախազի հայեցողությանը: Դրանից հետևում է, որ Գերագույն դատարանի 1980թ. որոշումը չի կարելի ասել թե հստակ հաստատում է այդպիսի հնարավորության գոյությունը բուլղարական օրենսդրության համաձայն: Դատարանն այնուհետև նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ դատական որոշում, որը ցույց կտար որ սահմանափակ գործունակ անձինք հնարավորություն են ունեցել ինքնուրույն հայցով դիմել դատարան իրենց նկատմամբ կիրառված միջոցը վերացնելու համար: Այնուամենայնիվ, Կառավարությունը ցույց է տվել, որ գործունակության վերականգնման առնվազն մեկ դիմում հաջողությամբ ներկայացվել է լիակատար անգործունակ անձի խնամակալի կողմից (տե՛ս վերը` կետ 52): Դատարանն այդպիսով հաստատված է համարում, որ դիմումատուն հնարավորություն չի ունեցել դիմել իր գործունակության վերականգնման համար այլ կերպ քան իր խնամակալի կամ ՔԴՕ 277-րդ հոդվածում թվարկված անձանցից մեկի միջոցով: Դատարանը նաև ընդգծում է, որ քանի որ խոսքը վերաբերում է դատարանի մատչելիությանը, ներպետական օրենսդրությունը տարբերություն չի դնում գործունակությունից ամբողջությամբ զրկված անձանց և դիմումատուի նման միայն մասնակի անգործունակների միջև: Ավելին, ներպետական օրենսդրությունը որևէ հնարավորություն կամ ավտոմատ պարբերական վերահսկողություն չի նախատեսում, պարզելու համար թե արդյոք անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու հիմքերը դեռ առկա են: Վերջապես, դիմումատուի գործում խնդրո առարկա միջոցի ժամկետը սահմանափակված չի եղել: Պետք է նշել, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է, որ պետությունը պետք է ունենա հայեցողության որոշակի շրջանակ խնդրո առարկա ոլորտը կարգավորելիս (տե՛ս վերը հիշատակված Աշինգդենի գործը, կետ 57): Ի հավելումն, Դատարանն ընդունում է, որ անձի դատավարական իրավունքների սահմանափակումը, նույնիսկ եթե անձի գործունակությունը միայն մասնակիորեն է սահմանափակվել, կարող է արդարացվել անձի սեփական պաշտպանությամբ, այլոց շահերի պաշտպանությամբ և արդարադատության պատշաճ իրականացմամբ: Այնուամենայնիվ, այդ իրավունքների իրականացման անհրաժեշտությունը տարբեր կլինի կապված այն հայցի նպատակի հետ, որը շահագրգիռ անձը մտադիր է ներկայացնել դատարան: Մասնավորապես, դատարանին` անգործունակ ճանաչելու որոշումը վերանայել խնդրելու իրավունքը, շահագրգիռ անձի ամենակարևոր իրավունքներից է քանի որ այդպիսի դատավարությունը, սկսվելուց հետո, վճռորոշ կլինի անգործունակ ճանաչելու արդյունքում սահմանափակված բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման համար, հատկապես անձի ազատության ցանկացած սահմանափակման հետ կապված (տե՛ս նաև վերը նշված Շտուկատուրովի գործը, կետ 71): Դատարանն, ուստի, համարում է, որ այս իրավունքը ամենահիմնարար դատավարական իրավունքներից մեկն է գործունակությունից մասնակի զրկված անձանց պաշտպանության համար: Դրանից հետևում է, որ այդպիսի անձինք պետք է սկզբունքորեն ունենան այս ոլորտում դատարանների ուղղակի մատչելիության իրավունք: Այնուամենայնիվ, Պետությունը ազատ է մնում որոշել, այն ընթացակարգը, որի միջոցով այդպիսի ուղղակի մատչելիությունը պետք է կենսագործվի: Միևնույն ժամանակ Դատարանը համարում է, որ 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի կլինի ներպետական օրենսդրությամբ այս ոլորտում դատարանի մատչելիության որոշակի սահմանափակումներ սահմանելը, միայն այն նպատակով, որպեսզի ապահովվի, որ դատարանները գերծանրաբեռնված չլինեն չափազանց և ակնհայտ հոգեկան հիվանդ դիմումներով: Այնուամենայնիվ, ակնհայտ է թվում, որ այս խնդիրը կարող է լուծվել այլ, ավելի նվազ սահմանափակող միջոցներով, քանի ուղղակի մատչելիության ավտոմատ մերժումը, օրինակ սահմանափակելով, դիմումները ներկայացնելու հաճախականությունը, կամ ներմուծելով գործի ուսումնասիրության հիման վրա դրանց ընդունելիության նախնական ուումնասիրության համակարգ: Դատարանն այնուհետև նկատում է, որ սույն ենթատեքստում ուսումնասիրված քսան ազգային իրավական համակարգերից տասնութն ուղղակի դատարան դիմելու հնարավորություն են ապահովում ցանկացած մասնակի գործունակ անձի համար, ով ցանկանում է իր կարգավիճակի վերանայում: Տասյնոթ պետություններում այդպիսի հնարավորություն առկա է նույնիսկ լիակատար անգործունակ ճանաչվածների համար (տե՛ս վերը` կետեր 88-90): Սա ցույց է տալիս, որ այժմ եվրոպական մակարդակում առկա է միտում թույլ տալ անգործունակ անձանց ուղղակիորեն դիմել դատարան իրենց գործունակության վերականգնման նպատակով: Դատարանը նաև պարտավոր է նկատել աճող անհրաժեշտությունը, որը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերը կապում են նրանց հնարավորինս շատ իրավական ինքնավարություն շնորհելու հետ: Դրան է վերաբերում Միացյալ ազգերի կազմակերպության 2006թ. դեկտեմբերի 13-ի «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիետեի թիվ R (99) 4 հանձնարարականը անգործունակ չափահասների իրավական պաշտպանության սկզբունքների մասին, որը հանձնարարում է, որ համապատասխան դատավարական երաշխիքներ սահմանվեն անգործունակ անձանց հնարավորինս առավելագույն պաշտպանության համար, ապահովել նրանց կարգավիճակի պարբերական քննությունները և մատչելի դարձնել համապատասխան իրավական պաշտպանության միջոցները (տե՛ս վերը կետեր 72-73): Վերոգրյալի լույսի ներքո, մասնավորապես հաշվի առնելով ազգային օրենսդրություններում և համապատասխան միջազգային փաստաթղթերում զարգացող միտումները, Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պետք է մեկնաբանվի որպես սկզբունքորեն երաշխավորող, որ յուրաքանչյուր ոք, ով ճանաչվել է մասնակի գործունակ, ինչպես դիմումատուի դեպքում, ունենա դատարան դիմելու ուղղակի հնարավորություն իր գործունակության վերականգնման նպատակով: Սույն գործով Դատարանը նկատել է, որ այդ տեսակ ուղղակի մատչելիությունը երաշխավորված չէ բավարար աստիճանի հստակությամբ համապատասխան բուլղարական օրենսդրությամբ: Այդ եզրակացությունը բավարար է եզրակացնելու համար, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում դիմումատուի նկատմամաբ: Վերոհիշյալ եզրակացությունն ազատում է դատարանին այն հարցն ուսումնասիրելուց, թե արդյոք անուղղակի իրավական պաշտպանության միջոցները, որոնց հղում է կատարել Կառավարությունը ապահովել են դիմումատուին բավարար երաշխիքներով, որ իր գործը ներկայացվի դատարանի առջև: Ուստի դատարանը մերժում է Կառավարության առարկությունը ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 223) և եզրակացնում, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ, ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ
Դիմումատուն վիճարկել է, որ խնամակալության սահմանափակ ռեժիմը, ներառյալ իրեն Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը և այնտեղի ֆիզիկական բնակության պայմանները, հանգեցրել են իր մասնավոր կյանքի և հարգանքի իրավունքի անհիմն միջամտությանը: Նա հայտնել է, որ բուլղարական օրենսդրությունը դրա հետ կապված չի ապահովել իրեն բավարար և մատչելի իրավական պաշտպանության միջոցով: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին վերցված առանցին և 13-րդ հոդվածի հետ մեկտեղ:
8-րդ հոդվածը սահմանում է
«1. Յուրաքանչյուր ոչ ուն իիր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամաբ հարգանիք իրավունք
2,Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, որբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` իաշահ պետական անվտանգության, հասարակական կյանքի ակմ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարչգությունների կամ հանցագործութնունների կանխման, առողջության կամ բարոյական ության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»
Դիմումատուն պնդել է մասնավորապես, որ խնամակալության ռեժիմը չի համապատասխանեցվել իր անհատական դեպքին, սակայն սահմանել է սահմանափակումներ որոնք ավտոմատ կերպով կիրառվում են դատավորի կողմից անգործունակ ճանաչված ցանկացած անձի նկատմամաբ: Նա ավելացրել է, որ Պաստրայի սոցիալական կենտրոնում ապրել ստիպված լինելու փաստն էականորեն խոչընդոտել է իրեն համայնքի կյանքին մասնակցել և իր ընտրությամբ անձանց հետ հարաբերություններ զարգացնելը: Իշխանությունները չեն փորձել գտնել այլընտրանքային թերապևտիկ լուծումներ կամ միջոցներ ձեռնարկել որոնք ավելի քիչ կսահմանափակեին իր անձնական ազատությունը, ինչի արդյունքում նրա մոտ զարգացել է «ինստիտուցիոնալիզացիայի համախտանիշ», այն է, նա կորցրել է սոցիալական հմտությունները և անձնական անհատականության հատկանիշները: Կառավարությունը վիճարկել է այդ պնդումները Հաշվի առնելով իր եզրակացությունները Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների վերաբերյալ, Դատարանը համարում է, որ որևէ առանձին հարց չի ծագում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, վերցված առանձին և/կամ 13-րդ հոդվածի հետ մեկտեղ: Այդ պատճառով անհրաժեշտ չի համարում այս բողոքի ուսումնասիրությունը:
ԿՈՆԵՆՑԻԱՅԻ 46–ՐԴ ԵՎ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Ա. Կոնվենցիայի 46-րդ հոդվածը
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2, Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ» Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով Պայմանավորվող պետությունները պարտավորություն են ստանձնել ենթարկվել Դատարանի վերջնական վճիռներին ցանկացած գործով, որոնցում նրանք կողմեր են, դրանց կատարման վերահսկողությունը իրականացվելու է Նախարարների կոմիտեի կողմից: Դրանից հետևում է, inter alia, որ վճիռը, որում Դատարանը Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների խախտում է գտնում, պատասխանող պետության համար իրավական պարտավորություն է սահմանում ոչ միայն վճարել շահագրգիռ անձանց սահմանված գումարները, որպես արդարացի բավարարում, այլև ընտրել, Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո, ընդհանուր և/կամ, համապատասխանության դեպքում, անհատական միջոցներ, որոնք պետք է ընդունվեն իրենց ներպետական իրավակարգում, Դատարանի կողմից հայտնաբերված խախտումներին վերջ դնելու և դրա հետևանքները հնարավորինս վերացնելու համար (տե՛ս Մենթեշն և այլոք ընդդեմ Թուրքիայի (հոդված 50), 24 հուլիսի 1998թ., կետ 24, Զեկույցներ1998‑IV; Սկոզզարին և Ջիունտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 39221/98 և թիվ 41963/98, կետ 249, ՄԻԵԴ 2000-VIII, և Մաեստրին ընդդեմ Իտալիայի[GC],թիվ 39748/98, կետ 47, ՄԻԵԴ 2004-I): Դատարանն այնուհետև նկատում է, որ շահագրգիռ պետության համար առաջնային է ընտրել, Նախարարների խորհրդի վերահսկողության ներքո, ներպետական իրավակարգում կիրառվելիք միջոցները Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների կատարման համար (տե՛ս վերը նշված Սկոզարիի և Ջիունտայի գործը, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28342/95, կետ 20, ՄԻԵԴ 2001-I; և Օջալանն ընդդեմ Թուրաիայի [GC], թիվ 46221/99, կետ 210, ՄԻԵԴ 2005‑IV): Այնուամենայնիվ, պատասխանող պետությանն` իր պարտավորությունները 46-րդ հոդվածի համաձայն կատարել օգնելու տեսանկյունից Դատարանը կարող է փորձել նշել անհատական և/կամ ընդհանուր միջոցների տեսակը, որը կարող է կիրառվել հայտնաբերված առկա իրավիճակին վերջ դնելու համար (տե՛ս Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 31443/96, կետ 194, ՄԻԵԴ 2004-V, և Սկոպպոլան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [GC], թիվ 10249/03, կետ 148, ՄԻԵԴ 2009‑...) Սույն գործով Դատարանը համարում է, որ անհրաժեշտ է, իր կողմից հայտնաբերված 5-րդ հոդվածի խախտման տեսակետից, նշել վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցառումները: Դատարանը նկատում է, որ այդ հոդվածի խախտում է համարել այն պահանջի չկատարելը, որ ազատությունից ցանկացած զրկում պետք է լինի «օրենքով սահմանված ընթացակարգի համապատասխան» և դիմումատուին ազատությունից զրկելու արդարացման բացակայությունը (ե) ենթակետի համաձայն կամ 5-րդ հոդվածի 1-ին կետի ցանկացած այլ ենթակետի: Դատարանը նաև թերություններ է նկատել ցանկացած հոգեկան հիվանդության առկայության մշտականության փորձաքննության հետ կապված, որը հիմք է հանդիսանում սոցիալական օգնության կենտրոնում տեղավորելու համար (տե՛ս վերը կետեր 148-160): Դատարանը համարում է, որ դիմումատուի իրավունքների խախտումները վերացնելու համար, իշխանությունները պետք է պարզեն, արդյոք նա ցանկանում է մնալ քննարկվող կենտրոնում: Սույն վճռում որևէ բան չպետք է դիտվի որպես խոչընդոտ նրա` Պաստրայի սոցիալական օգնության կենտրոնում կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար ցանկացած այլ կենտրոնում մնալ շարունակելու համար, եթե հաստատված է, որ նա համաձայն է մնալուն: Այնուամենայնիվ, եթե դիմումատուն առարկում է այդպիսի հաստատությունում մնալու դեմ իշխանությունները պետք է անհապաղ վերաքննեն նրա վիճակը սույն վճռի եզրակացությունների լույսի ներքո: Դատարանը նկատում է, որ այն հայտնաբերել է նաև 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում կապված գործունակությունից մասնակիորեն զրկված անձի` գործունակության վերականգնման համար ուղղակիորեն դատարան դիմելու հնարավորության հետ (տե՛ս վերը` կետեր 233-248): Այս եզրակացության հետ կապված, Դատարանը հանձնարարում է, որ պատասխանող պետությունը անհրաժեշտ ընդհանուր միջոցներ նախատեսի այդպիսի մատչելիության արդյունավետ հնարավորության ապահովման համար:
Բ. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը
Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձջանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռոմ է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեքպում, տուժած կողմիցն արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Վնասը Դիմումատուն չի ներկայացրել որևէ պահանջ պատճառված նյութական վնասի համար, սակայն խնդրել է 64,000 եվրո ոչ նյութկական վնասի հատուցում: Նա պնդել է, մասնավորապես, որ սոցիալական օգնության կենտրոնն ունեցել է բնակության վատ պայմաններ և դրա համար պահանջել 14 000 եվրո գումար: Պաստրայի սոցիալական կենտրոնի խնամքին հանձնելու վերաբերյալ նա պնդել է, որ ունեցել է անհանգստության, թախծի և տխրության զգացում 2002թ. դեկտեմբերից ի վեր` ինչ իր նկատմամբ կիրառվել է այդ միջոցը: Իրեն կենտրոնի խնամքին հարկադիր հանձնելը նաև նշանակալի ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա, քանի որ իրեն տեղափոխել են իր սոցիալական միջավայրից և իր նկատմամբ կիրառել շատ սահմանափակող ռեժիմ, իր համար բարդացնելով հասարակության մեջ վերաինտեգրումը: Նա հայտնել է, որ չնայած համեմատելի նախադեպային իրավունքի բացակայությանը, որը կվերաբերեր հոգեկան խանգարում ունեցող անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հարկադիր հանձնելուն, հաշվի պետք է առնվեն հոգեբուժական հաստատություններում ապօրինի տեղավորելու համար Դատարանի կողմից տրված արդարացի փոխհատուցումները: Նա հղում է կատարել վճիռներին, Գաջչին ընդդեմ Հունգարիայի (թիվ 34503/03, կետեր 28-30, 3 հոկտեմբերի 2006) և Կայաջիևան ընդդեմ Բուլղարիայի (թիվ 56272/00, կետ 57, 28 սեպտեմբերի 2006), նկատելով, որ նա զրկված է եղել ազատությունից նշանակալիորեն ավելի երկար ժամանակահատվածով, քան վերոհիշյալ գործերով դիմումատուները: Նա նկատել է, որ 30 000 եվրոն համապատասխան փոխհատուցում կհանդիսանար այդ դեպքում: Վերջապես նա ավելացրել է, որ իր իրավական կարգավիճակի վերանայման համար դատարանի անմատչելիությունը սահմանափակել է իր անձնական կյանքին վերաբերող մի շարք ազատությունների իրականացումը` լրացուցիչ ոչ նյութական վնաս պատճառելով իրեն, որի համար 20 000 եվրոն կարող է հանդիսանալ փոխհատուցում: Կառավարությունը նշել է, որ դիմումատուի պահանջները չափազանցված են և չհիմնավորված: Նրանք վիճարկել են, որ եթե Դատարանը որոշում կայացնի ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն չպետք է գերազանցի հարկադիր հոգեբուժարաններ ընդունելու դեպքերով Բուլղարիայի դեմ կայացրած վճիռներով սահմանված չափը: Կառավարությունը հղում է կատարել Կայաջիևայի (վերը նշված, կետ 57), Վարբանովի (վերը նշված, կետ 67) և Կեպեներովն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 39269/98, կետ 42, 31 հուլիսի 2003թ.) գործերով կայացված վճիռներին: Դատարանը նկատում է, որ սույն գործում հայտնաբերել է Կոնվենցիայի մի քանի դրույթների խախտումներ, մասնավորապես 3-րդ, 5-րդ (տերեր 1, 4 և 5), 6-րդ և 13-րդ հոդվածների: Դատարանը համարում է, որ դիմումատուն պետք է տառապանք կրած լինի իրեն կենտրոնի խնամքին հանձնելու արդյունքում, որը սկսել է 2002թ. դեկտեմբերին և դեռ շարունակում է, նրա` այդ միջոցի դատական վերանայման անկարողությունը և իրեն անօգնականության և անհանգստության զգացումներից ազատելու համար դատարանի անմատչելիությունը: Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուն ոչ նյութական վնաս է կրել բնակության նվաստացուցիչ պայմանների արդյունքում, որը ստիպված է եղել կրել ավելի քան յոթ տարի: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն համարժեքության հիման վրա որոշում ընդունելով Դատարանը համարում է, որ դիմումատուին պետք է տրվի ընդհանուր առմամբ 15 000 եվրո կրած ոչ նյութական վնասի համար:
Ծախսերը և ծախքերը
Դիմումատուն ծախսերի և ծախքերի հետ կապված որևէ պահանջ չի ներկայացրել:
Տուգանային տոկոսը
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի չափով`գումարած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
Մերժում է միաձայն, Կառավարության նախնական առարկությունը իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին,
Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,
Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-ին կետի խախտում,
Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-ին կետի խախտում,
Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, առանձին վերցված և 13-րդ հոդվածի հետ համատեղ, խախտում,
Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,
Վճռում է տասներեքն կողմ և չորս դեմ ձայներով, որ անհրաժեշտ չէ քննել արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, առանձին վերցված և 13-րդ հոդվածի հետ համատեղ
Վճռում է միաձայն, որ
(a) պատասխանող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում դիմումատուին վճարի 15,000 (տասնհինգ հազար) եվրո ոչ նյութական վնասի հետ կապված, որը պետք է փոխարկվի բուլղարական լևի ` վճարման օրվա փոխարժեքով, գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը
(b) վերոհիշյալ եռամսյա ժամկետի լրանալուց հետո` մինչև գումարի վճարումը, պետք է վճարվի վերոհիշյալ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոս` հավասար պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին գումարած երեք տոկոս:
Մերժում է միաձայն դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. հունվարի 17-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Նախագահող`Նիկոլաս Բրատցա
Իրավախորհրդատու` Վինսենթ Բերգեր
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, հետևյալ չհամընկնող կարծիքները ներկայացված են սույն վճռի հավելվածում:
(ա) Դատավորների Տուլկենսի, Շպիլմանի և Լաֆֆրանկի միացյալ մասնակի չհամընկնող կործիքները
(բ) Դատավոր Կալաջիևայի մասնակի չհամընկնող կարծիքը
Ն.Բ.
Վ.Բ.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 [
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy