© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 148
հունվար 2012
Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [GC] - 36760/06
Վճիռ 17.1.2012թ. [GC]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Իր գործունակությունը վերականգնելու համար ուղղակիորեն դատարան դիմելու հնարավորությունից զրկված լինելը.խախտում
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Մտավոր խանգարումներով անձանցսոցիալական օգնության կենտրոնի կենսապայմանները. խախտում
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկելը
Օրենքով նախատեսված ընթացակարգ
Մտավոր խանգարումներով անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու օրինականությունը. խախտում
Հոդված 5-4
Դատարան դիմել
Մտավոր խանգարումներով անձանց սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու օրինականությունը վիճարկելու համար իրավական պաշտպանության միջոցների բացակայությունը. խախտում
Հոդված 13
Արդյունավետ իրավական պաշտպանության միջոց
Մտավոր խանգարումներով անձանցսոցիալական օգնության կենտրոնի վատ կենսապայմանների համար փոխհատուցում ստանալու իրավական պաշտպանության միջոցների բացակայությունը. խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունը պարտավոր է ընդհանուր միջոցներ ձեռք առնել իրենց գործունակությունը վերականգնել ցանկացող անձանց համար դատարանի արդյունավետ մատչելիությունն ապահովելու համար
Փաստեր –2000թ. Դիմումատուի ազգականներից երկուսի խնդրանքով դատարանը նրան մասնակի անգործունակ է ճանաչել` շիզոֆրենիայով տառապելու հիմքով: 2002թ. Դիմումատուի նկատմամբ, իր կամքին հակառակ, սահմանվել է մասնակի խնամակալություն և նա հանձնվել է հեռավոր լեռնային գյուղերից մեկի մերձակայքում գտնվող մտավոր խանգարումներով անձանցսոցիալական օգնության կենտրոնի խնամքին: 2003թ. և 2004թ. կատարած պաշտոնական այցելություններից հետո Խոշտանգումների կանխարգելման և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (CPT)հանգել է եզրակացության, որ կենտրոնի պայմանները կարող են հանգեցնել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: 2004 և 2005թթ. դիմումատուն իր իրավաբանի միջոցով խնդրել է դատախազությանը և քաղաքապետին դիմել դատարան իրեն մասնակի խնամակալությունից ազատելու համար, սակայն նրա դիմումները մերժվել են: Նրա խնամակալը նույնպես մերժել է այդպիսի հայց ներկայացնել, համարելով, որ մտավոր սոցիալական օգնության կենտրոնը ամենից հարմար վայրն է նրա բնակության համար, քանի որ նա միջոցներ չունի անկախ կյանք վարելու համար: 2006թ. իր իրավաբանի նախաձեռնությամբ դիմումատուն քննության է ենթարկվել անկախ հոգեբույժի կողմից, ով եզրակացրել է, որ շիզոֆրենիայի ախտորոշումը ճիշտ չէ, այլ դիմումատուն հակված է ալկոհոլի չարաշահմանը և այդ երկու իրավիճակների ախտանիշները կարող են շփոթեցնել, որ նա ունակ է վերաինտեգրվել հասարակությունում և սոցիալական օգնության կենտրոնում գտնվելը վնասակար է նրա առողջության համար:
Իրավունք –Հոդված 5 կետ 1
(ա) Կիրառելիություն –Դիմումատուին սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը վերագրելի է ներպետական իշխանություններին, քանի որ այն իրականացվել է հանրային իշխանությունների և մարմինների` իրենց ներկայացուցիչների միջոցով կատարված տարբեր քայլերիարդյունքում`սկսած որևէ հաստատության խնամքին հանձնելու նախնական դիմումից մինչև համապատասխան միջոցի կենսագործումը: Դիմումատուն բնակեցվել է մի մասնաշենքում, որից նա հնարավորություն է ունեցել հեռանալու, սակայն կենտրոնից դուրս գտնվելու ժամանակահատվածը և այն վայրերը, ուր նա կարող էր գնալ մշտապես եղել են հսկողության և սահմանափակումների առարկա: Բացակայությունների այս համակարգը և այն փաստը, որ ղեկավարությունն իր մոտ է պահել Դիմումատուի անձը հաստատող փաստաթղթերը, էականորեն սահմանափակել են նրա անձնական ազատությունը: Չնայած դիմումատուն հնարավորություն է ունեցել որոշակի ուղևորություններ իրականացնել, նա եղել է մշտական հսկողության ներքո և չէրկարող ցանկացած ժամանակ լքել կենտրոնը: Կառավարությունը չի հիմնավորել, որ Դիմումատուի առողջական վիճակն ուղղակի վտանգի տակ էր դնում նրան, կամ պահանջում նրան պաշտպանելու համար հատուկ սահմանափակումների կիրառում:Կենտրոնի խնամքին հանձնելու տևողությունը չի որոշակիացվել և հետևաբար եղել է անորոշ, քանի որ համայնքային ռեգիստրում որպես նրա մշտական բնակության հասցե նշված է եղել Կենտրոնի հասցեն, ուր նա դեռ բնակվում էր ` արդեն ութ տարուց ավելի: Նա հետևաբար պետք է կրած լինի նրա նկատմամբ կիրառված սահմանափակումների ողջ բացասական հետևանքները: Նրա կարծիքը չեն հարցրել իրեն կենտրոնում տեղավորելու վերաբերյալ և նա երբևէ հստակ համաձայնություն չի հայտնել: Ներպետական օրենսդրությունը որոշակի նշանակություն է տալիս Դիմումատուի ցանկությունների և նա, ենթադրվում է, որ լավատեղյակ է եղել իր վիճակին: Վերջապես 2004թ. ի վեր, դիմումատուն հստակորեն ցանկություն է հայտնել լքել սոցիալական օգնության կենտրոնը և՛ հոգեբույժներին և իր գործունակությունը վերականգնելու դիմումների միջոցով` տեղական իշխանություններին: Դատարանում չի հիմնավորվել, որ դիմումատուն համաձայնել է իրեն սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելուն կամ լռելյայն ընդունել է դա: Հաշվի առնելով բուլղարական իշխանությունների մասնակցությունը դիմումատուին` սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու հարցին, կենտրոնից բացակայելու կանոնները, կենտրոնի խնամքին հանձնված լինելու տևողությունը և Դիմումատուի համաձայնության բացակայությունը, քննության առնված իրավիճակը հանգեցրել է ազատությունից զրկելուն և 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է:
(բ) Էությունը –Առանց դիմումատուի նախնական համաձայնության` նրան մտավոր խանգարումներով անձանցսոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու որոշումն անվավեր է Բուլղարիայի օրենսդրության համաձայն: Այդ եզրակացությունը ինքնին բավարար էր Դատարանի համար որոշելու, որ դիոմումատուին ազատությունից զրկելը հակասում է 5-րդ հոդվածին: Ամեն դեպքում, այդ միջոցն օրինական չի եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, քանի որ այդ հոդվածում սահմանված բացառություններից ոչ մեկը կիրառելի չէր, ներառյալ 5-րդ հոդվածի 1(ե) կետը` «հոգեկան հիվանդ անձին» ազատությունից զրկելը: Սույն գործով ճշմարիտ է, որ Դիմումատուի գործունակության սահմանափակման դատավարության ընթացքում տրված բժշկական փորձաքննության եզրակացությունը նշում էր այն խանգարումները, որով նա տառապում էր: Այնուամենայնիվ ավելի քան երկու տարի էր անցել այն բժշկական փորձաքննության եզրակացության, որի վրա հենվում էին իշխանությունները և դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելու միջև, որի ընթացքում նր խնամակալը չէր ստուգել արդյոք նրա վիճակում որևէ փոփոխություն տեղի ունեցել է և չէր հանդիպել կամ խորհրդակցել նրա հետ: Այդ ժամանակահատվածը չափազանց մեծ էր և 2000թ. տրված բժշկական եզրակացությունը չէր կարող համարվել դիմումատուի հոգեկան առողջության վիճակի հիմնավոր արտացոլում կենտրոնի խնամքին հանձնելու ժամանակ (2002թ.): Անհրաժեշտ է նկատել, որ ներպետական իշխանությունները որևէ հոգեբուժական եզրակացություն պատվիրելու որևէ իրավական պարտավորություն չէին կրում կենտրոնի խնամքին հանձնելու ժամանակ: Բժշկական նոր եզրակացության բացակայությունը ինքնին բավարար էր եզրակացնելու համար, որ դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելն օրինական չի եղել: Ի հավելումն, չի հաստատվել, որ դիմումատուն վտանգ էր ներկայացնում իր կամ այլոց համար: Դատարանը նաև թերություններ է նկատել, դիմումատուն կենտրոնի խնամքին է հանձնելու համար հիմք հանդիսացած խանգարումների առկայության գնահատականների հետ կապված: Չնայաշ նա եղել է հոգեբույժի հսկողության ներքո, հսկողության նպատակը կանոնավոր ընդմիջումներով գնահատելը չի եղել, թե արդյոք դեռ անհրաժեշտ է պահել նրան սոցիալակն օգնության կենտրոնում 5-րդ հոդվածի 1(ե) կետի իմաստով: Իսկապես, համապատասխան օրենսդրությունը այդպիսի գնահատականների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում: Դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը չի իրականացվել «օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան» և արդարացված չէ (ե) ենթակետով կամ 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետերից որևէ մեկով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
5-րդ հոդված 4-րդ կետ: Կառավարությունը չի նշել ներպետական իրավական պաշտպանության որևէ միջոց, որը հնարավորություն էր տալիս դիմումատուին ուղղակիորեն բողոքարկել իրեն սոցիալական օգնության տան խնամքին հանձնելու օրինականությունը և այդ միջոցի երկարատև կիրառումը: Բուլղարական դատարանները որևէ ժամանակա և որևէ ձևով ներգրավված չեն եղել կենտրոնի պնամքին հանձնելու գործին, և ներպետական օրենսդրությունը չի նախատեսում մտավոր խանգարումներով անձանցսոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելու գործերի ավտոմատ պարբերական դատական վերանայում: Ավելին, քանի որ բուլղարական օրենսդրության համաձայն դիմումատուին կենտրոնի խնամքին հանձնելը չի համարվում ազատությունից զրկում, որևէ դրույթ չկա նաև ազատությունից զրկելու հիմքով դրա օրինականությունը վիճարկելու հնարավորություն ընձեռող ներպետական իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ: Կենտրոնի խնամքին հանձնելու մասին պայմանագրի օրինականությունը կարող էր վիճարկվել միայն համաձայնության բացակայության հիմքով` խնամակալի նախաձեռնությամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 կետ 5. Չի հիմնավորվել, որ դիմումատուն մինչև Դատարանի վճիռը կամ դրանից հետո կարող էր օգտվել ազատությունից ապօրինի զրկելու համար փոխհատուցում ստանալու իր իրավունքից:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 3. 3-րդ հոդվածն արգելում է իշխանությունների խնամքին հանձնված որևէ մեկի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, եթե դա հանգեցնում է քրեական դատավարության ենթատեքստում կալանքի կամ շահագրգիռ անձի կյանքի կամ առողջության պաշտպանության նպատակով նրան որևէ հաստատության խնամքին հանձնելու: Սոցիալական օգնության կենտրոնում սնունդը անհամապատասխան և վատորակ է եղել: Շենքը բավարար չի ջեռուցվել և ձմռանը դիմումատուն հարկադրված է եղել վերարկուով քնել: Նա է հնարավորություն է ունեցելցնցուղ ընդունելշաբաթական մեկ անգամ` հակահիգիենիկ և խարխուլ լոգարանում: CPT-ի եզրակացությանհամաձայն արտաքնոցները զզվելի վիճակում են եղել, իսկ դրանցից օգտվելը` վտանգավոր:Վերջապես կենտրոնը լվանալուց հետո նույն անձանց չի վերադարձրել իրենց հագուստները, ինչը հավանաբար անլիարժեքության զգացում է առաջացել կենվորների մոտ: Դիմումատուն ենթակա է եղել վերը հիշատակված բոլոր պայմաններինզգալի ժամանակահատված` մոտ յոթ տարի (2002-2009թթ ընթացքում, մինչև որ շենքը որտեղ նա բնակվում էր վերանորոգվել է): CPT-ին, կենտրոն այցելելուց հետո եզրակացրել է, որ դրա կենսապայմանները համապատասխան ժամանակահատվածում կարող են համարվելմ որ հանգեցրել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Չնայած այդ եզրակացություններին տեղյակ լինելու հանգամանքին բուլղարական իշխանությունների 2002-2009թթ. ընթացքում չեն կատարել հաստատությունը փակելու ստանձնած պարտավորությունը: Ֆինանսական միջոցների բացակայությունը, ինչն հղում է կատարել Կառավարությունը, համապատասխան փաստարկ չէ դիմումատուին` նշված պայմաններում պահելն արդարացնելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 13` հոդված 3-ի հետ համակցությամբ: Դիմումատուին սոցիալական օգնության կենտրոնի խնամքին հանձնելը ներպետական օրենսդրության համաձայն չի համարվում ազատությունից զրկում: Այդ պատճառով, նա իրավունք չէր ունենա վատ կենսապայմանների համար փոխհատուցում ստանալ Վնասի համար պետության պատասխանատվության մասին 1988թ. օրենքի համաձայն: Ավելին, չկար նաև դատական պրակտիկա, որի համաձայն օրենքը կիրառվել է սոցիալական օգնության տների վատ կենսապայմանների վիճարկումների գործերով: Նույնիսկ ենթադրելով, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել վերականգնել իր գործունակությունը և լքել կենտրոնը, նրան որևէ փոխհատուցում չէր տրամադրվի նվաստացնող պայմաններում պահվելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 կետ 1: Դիմումատուն հնարավորություն չի ունեցել դիմել իր գործունակության վերականգնման համար այլ կերպ քան խնամակալի կամ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածում թվարկված անձանցից որևէ մեկի միջոցով: Ներպետական օրենսդրությունը տարբերություն չ դնում գործունակությունից ամբողջովին զրկված և մասնակի անգործունակների միջև և որևէ հնարավորություն չի նախատեսում անձի նկատմամբ խնամակալության սահմանման հիմքերի ավտոմատ պարբերական ստուգման համար: Ավելին, Դիմումատուի գործով խնդրո առարկա միջոցը սահմանափակված չի եղել որոշակի ժամկետով:Քանի որ դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և անձի դատավարական իրավունքների սահմանափակումները կարող են արդարացվել, նույնիսկ եթե անձի գործունակությունը միայն մասնակիորեն է սահմանափակվել, դատարանին` անգործունակ հայտարարելը վերանայել խնդրելու իրավունքը շահագրգիռ անձի ամենակարևոր իրավունքներից է: Դրանից հետևում է, որ այդպիսի անձինք սկզբունքորեն պետք էուղղակիորեն դատարան դիմելու իրավունք ունենան այս հարցերի կապակցությամբ: Այնուամենայնիվ, պետությունն ազատ է որոշել, այն ընթացակարգը, որով պետք է իրականացվի դատարանների ուղղակի մատչելիությունը: Միևնույն ժամանակ, 6-րդ հոդվածին, չի հակասիներպետական օրենսդրությամբ այս ոլորտում դատարանի ուղղակի մատչելիության որոշակի սահմանափակումները` միակն նպատակով չափազանց և ակնհայտ անհիմն դիմումներովդատարանները գերծանրաբեռնվածությունից խուսափելու միակ նպատակով: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս խնդիրը կարող է լուծվել այլ, ավելի նվազ սահմանափակող միջոցներով քան ուղղակի մատչելիության ավտոմատ ժխտումը, օրինակ` սահմանափակելով դիմումների ներկայացման հաճախականությունը կամ ներդնելովգործի նյութերի հիման վրա դրանց ընդունելիության նախնական ուսումնասիրության համակարգ: Ի հավելումն, ներկայումս եվրապական մակարդակով նկատվում է անգործունակ ճանաչված անձանց իրենց գործունակության վերականգնման նպատակով դատարանին ուղղակիորեն դիմելու իրավունքի տրամադրման միտում:Հոգեկան խանգարումներով անձնաց պաշտպանության միջազգային փաստաթղթերը նույնպես աճող նշանակություն են հաղորդում նրանց հնարավորինս շատ իրավական ինքնավարության տրամադրմանը: 6-րդ հոդվածի 1-ին կետ պետք է մեկնաբանվի որպես սկզբունքորեն երաշխավորող, որ մասնակի անգործունակ ճանաչված յուրաքանչյուր ոք, ինչպես դիմումատուի դեպքում է, հնարավորություն ունենա ուղղակիորեն դատարան դիմել` իր գործունակության վերականգնման նպատակով: Դատարանի այդպիսի ուղղակի մատչելիությունը բավարար որոշակիությամբ երաշխավորված չի եղել բուլղարիայի գործող օրենսդրությամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Դիմումատուի իրավունքների խախտումների հետևանքների փոխհատուցման համար իշխանությունները պետք է հավաստիանային, արդյոք նակ ցանկանում էր մնալ սոցիալական օգնության կենտրոնում: Սույն վճիռը չի կարող ընկալվել որպես խնդրո առարկա կենտրոնում կամ հոգեկան խանգարումներով անձանց համար նախատեսված որևէ այլ կենտրոնումնրա նկատմամբ խնամքը շարունակելու խոչընդոտ, եթե հաստատված է նրա` այդ մասին համաձայնությունը: Այնուամենայնիվ դիմումատուն առարկում է կենտրոնում մնալու դեմ, իշխանությունները պետք է վերստին անհապաղ քննության առնեն նրա դրությունը սույն վճռի եզրակացությունների լույսի ներքո: Հաշվի առնելով 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ իր եզրակացությունը կապված գործունակությունից զրկված անձի կողմից իր գործունակության վերականգնման նպատակով դատարանին ուղղակիորեն դիմելու հնարավորության բացակայության հետ, Դատարանը հանձնարարում է պատասխանող պետությանը անհրաժեշտ ընդհանուր միջոցներ ձեռք առնել այդպիսի ուղղակի մատչելիության արդյունավետ հնարավորության ապահովման համար:
Հոդված 41. 15,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy