© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՍԻՏԱՐՈՊՈՒԼՈՍԸ ԵՎ ԶՅԱԿՈՒՄՈՊՈՒԼՈՍՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 42202/07)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
15 մարտի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Սիտարոպուլոսը և Զյակումոպուլոսն ընդդեմ Հունաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza),Նախագահ
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),
Ժոզեֆ Կասադևալլ (Josep Casadevall),
Բոշտյան Զուպանչիչ (Boštjan M. Zupančič,)
Լեխ Գարլիկի (Lech Garlicki),
Էգբերտ Միյեր (Egbert Myjer,),
Դեյվիդ Տոր Բյորգվինսսոն (David Thór Björgvinsson),
Յան Շիկուտա (Ján Šikuta)
Ինետա Զիեմելե (Ineta Ziemele)
Լուիս Լոպես Գերրա (Luis López Guerra),
Նոնա Ցոցորիա (Nona Tsotsoria),
Էնն Փաուեր (Ann Power),
Զդրավկա Կալաջիևա (Zdravka Kalaydjieva),
Վինսենթ Ա. դե Գաետանո (Vincent A. de Gaetano),
Անժելիկա Նուսբերգեր (Angelika Nußberger),
Սպիրիդոն Ֆլոգաիտիս (Spyridon Flogaitis),ad hoc դատավոր,
և Յոհան Քոլեվարտ Մեծ Պալատի Քարտուղարի տեղակալ,
2011 թվականի մայիսի 4-ին և 2012թ. հունվարի 18-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2007թ. սեպտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հունաստանի երեք քաղաքացիներ` պարոն Նիկոլաս Սիտարոպուլոսի, պարոն Ստեֆանոս և պարոն Քրիստոս Զյակումոպուլոսի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հունաստանի Հանրապետության բերված թիվ 42202/07 գանգատի հիման վրա: Դիմումատուներին, ներկայացնում էր Աթենքի փաստաբանական պալատի անդամ պարոն Յ. Կտիստակիսը: Հունական կառավարությունը («Կառավարություն») ներկայացված էր իր ներկայացուցչի պատվիրակների կողմից՝ տիկին Կ. Պարասկեվոպուլու, Պետական իրավաբանական խորհրդի խորհրդատու և տիկին Զ. Հացիպավլուն, Պետական իրավաբանական խորհրդի իրավաբանական օգնական: Դիմումատուները գանգատ են ներկայացրել իրենց բնակության վայրից ընտրելու անհնարինության հետ կապված, որը հանգեցրել է 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով ամրագրված` խորհրդարանական ընտրություններում իրենց քվեարկելու իրավունքի իրականացման անհամաչափ միջամտության, : Դիմումի քննությունը հանձնվել է Դատարանի Առաջին Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1): Քրիստոս Ռոզակիսը, Հունաստանից ընտրված դատավորը չի մասնակցել սույն գործի քննությանը: Կառավարությունը համապատասխանաբար նշանակել է Սպիրիդոն Ֆլոգաիտիսին մասնակցելու որպես ad hoc դատավոր (Կոնվենցիայի նախկին 27-րդ հոդվածի 2-րդ մաս և 29-րդ Կանոնի 1-ին մաս). 2010թ. հուլիսի 8-ին, ընդունելիության և էության վերաբերյալ (Կանոն 54, կետ 3) քննության արդյունքում, Բաժանմունքի այդ Պալատը դատավորների հետևյալ կազմով` Նինա Վայիչ, Նախագահ, Անատոլի Կովլեր, Էլիզաբեթ Սթեիներ, Խանլար Հաջիյեվ, Դին Սպիելման, Սվեր Էրիկ Ջեբենս, դատավորներ և Սպիրիդոն Ֆլոգաիտիս, ad hoc դատավոր, ինչպես նաև Սորեն Նիելսեն, Բաժանմունքի Քարտուղարը, ստանալով վճիռը, որոշել է երկրորդ դիմումատուի մասով դիմումը հանել գործերի ցանկից: Պալատը որոշել է 5 ձայնով ընդդեմ 2-ի, որ դիմումը ընդունելի է առաջին և երրորդ դիմումատուների մասով և որ եղել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում: 2010թ. նոյեմբերի 22-ին, ընդառաջելով 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թվագրությամբ Կառավարության խնդրանքին, պալատի կազմը որոշել է Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան ընդդատությունը զիջել Մեծ Պալատին: Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան: Դիմումատուները և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են գրավոր նկատառումներ (50-րդ կանոնի 1-ին մաս), ինչպես նաև այդպիսիք ներկայացրել է Մարդու իրավունքների Հունական Լիգան, որին Նախագահը թույլատրել էր մասնակցել գրավոր ընթացակարգին, որպես երրորդ կողմ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և Դատարանի կանոնների 44-րդ կանոն 3-րդ կետ): 2011թ. Մայիսի 4-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(a) Կառավարության անունից
տիկին Կ. Պարասկեվոպուլու, Պետական իրավաբանական խորհրդի խորհրդատու
տիկին Զ. Հացիպավլու, Պետական իրավաբանական խորհրդի իրավաբանական օգնականը
Գործակալության ներկայացուցիչներ
(b) Դիմումատուների անունից
Աթենքի փաստաբանական պալատի անդամ պարոն
Պարոն Յ. Կտիստակիսըիրավախորհրդատու
տիկին Ա. Տերզիսը խորհրդական
Դատարանը լսեց Պարոն Յ. Կտիստակիսի և տիկին Զ. Հացիպավլուի ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1967 և 1958 թվականներին և ապրում են Ստրասբուրգում: Նրանք Եվրոպայի խորհրդի ծառայողներ են: 2007 թվականի օգոստոսի 18-ի թիվ 154/2007 Նախագահական Հրամանագրով Հունաստանի խորհրդարանը լուծարվել էր և համընդհանուր ընտրություն էր նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 16-ին: 2007 թվականի սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայում Հունաստանի դեսպանին ֆաքսով ուղարկված նամակով դիմումատուները, որոնք Ֆրանսիայի մշտական բնակիչներ են, իրենց ցանկություն են հայտնել 2007 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվելիք ընտրություններում իրենց ընտրական իրավունքները Ֆրանսիայում իրականացնելու վերաբերյալ: 2007 թվականի սեպտեմբերի 12-ին դեսպանը, հղում կատարելով Արտաքին գործերի նախարարության ուղղորդումներին և տեղեկատվությանը, պատասխանել է հետևյալ կերպ.
‹‹Հունական պետությունը հաստատում է հաճախ ինստիտուցիոնալ մակարդակով արտահայտված իր ցանկությունը հնարավորություն ստեղծել արտասահմանում բնակվող հունական քաղաքացիների համար քվեարկել իրենց բնակության վայրից: Ինչևէ, պարզ է, որ դա անհրաժեշտ է դարձնում ընթացակարգային կանոնների գոյությունը, որոնք ներկայումս չկան: Փաստորեն, այդպիսի կանոնները ուղղակի չեն կարող սահմանվել վարչական որոշմամբ, քանի որ հատուկ միջոցառումներ են պահանջվում դեսպանատներում և հյուպատոսարաններում ընտրական տեղամասերի ստեղծման համար: Վերը շարադրվածի լույսի ներքո, չնայած պետության կողմից արտահայտված ցանկությանը, առաջիկա ընտրությունների վերաբերյալ Ձեր դիմումը չի կարող բավարարվել օբյեկտիվ պատճառներով:››:
Համապետական ընտրությունները կայացել են 2007 թվականի սեպտեմբերի 16-ին: Դիմումատուները, որոնք չէին գնացել Հունաստան, չեն իրականացրել քվեարկելու իրենց իրավունքը:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՊՐԱԿՏԻԿԱՆ
1. Հունաստանի 1975 թ. Սահմանադրությունը Սահմանադրության համապատասխան դրույթները սահմանում են.
Հոդված 1
“ ...
2. Պետական կարգի հիմքը ժողովրդի ինքնավարությունն է:
3. Ամբողջ իշխանությունը բխում է ժողովրդից, գոյություն ունի ժողովրդի և ազգի համար և իրականացվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով:
Հոդված 51 (մինչև 2001 թվականի սահմանադրական փոփոխությունները)
“1.Խորհրդարանի անդամների թիվը որոշվում է օրենքով, սակայն այն չի կարող լինել 200-ից պակաս և 300-ից ավել:
2. Խորհրդարանի անդամները ներկայացնում են ժողովրդին:
3. Խորհրդարանի անդամները ընտրվում են ուղղակի, համընդհանուր գաղտնի քվեարկությամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կողմից օրենքով սահմանված կարգով: Օրենքը չի կարող սահմանափակել ընտրելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը չի հասել նվազագույն տարիքի, կամ բացակայում է իրավաբանական գործունակությունը կամ որոշ հանցագործությունների համար վերջնական քրեական մեղադրանքի հետ կապված:
4. Խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն պետության ողջ տարածքում միաժամանակ:
Օրենքով կարող է սահմանվել պետության սահմաններից դուրս գտնվող ընտրողների ընտրական իրավունքների իրականացման կարգը”
5. Ընտրական իրավունքի իրականացումը պարտադիր է: Բացառությունները և քրեական պատիժները յուրաքանչյուր դեպքում սահմանվում են օրենքով:
Հոդված 54
“1. Ընտրական համակարգը և ընտրատարածքները սահմանվում են օրենքով, որը պետք է կիրառվի գալիք ընտրություններին անմիջապես հաջորդող ընտրությունների ժամանակ, եթե Խորհրդարանի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը կազմող մեծամասնության կողմից հստակ դրույթ չի ընդունվի, որ այն պետք է կիրառվի առաջիկա ընտրությունների ժամանակ:
2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար Խորհրդարանի անդամների թիվը որոշվում է նախագահական հրամանագրով տարածքի բնակչության թվի հիման վրա, իրավական նպատակներով, ըստ վերջին մարդահամարի, համապատասխան մունիցիպալ ցուցակներում հաշվառված մարդկանց թվից, ինչպես սահմանված է օրենքով: Մարդահամարի արդյունքները, որոնք պետք է օգտագործվեն սույն նպատակով, պետք է հրապարակվեն համապատասխան մարմնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, վերջին մարդահամարի վերջին օրվանից մեկ տարի անց:
3. Խորհրդարանի մի մասը, որը կազմում է ոչ ավելի, քան դրա անդամների թվի մեկ քսաներորդ մասը, կարող է ընտրվել միասնական կարգով պետության ողջ տարածքից ըստ ամբողջ երկրից յուրաքանչյուր կուսակցությանը տված ձայներին համամասնության, օրենքով նախատեսված կարգով:
Հոդված 108
“1. Պետությունը հոգ է տանում արտասահմանում բնակվող հույների նկատմամբ և հայրենիքի հետ կապերի պահպանման համար: Այն նաև հոգ է տանում իր սահմաններից դուրս հույների կրթական, սոցիալական և մասնագիտական զարգացման համար:
2. Օրենքը կարգավորում է Սփյուռքի հելլենների համաշխարհային խորհրդի ձևավորումը, գործունեությունը և իրավասությունները, որի հիմնական գործառույթը ամբողջ աշխարհում հելլենիզմի ամբողջական արտահայտումն է:
108-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է Սահմանադրության 2001 թվականի փոփոխություններով:
1. 2001 թվականին 51-րդ հոդվածի 4-րդ մասը փոփոխվել է հետևյալ կերպ.
«4. Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամբողջ երկրում միասնական կարգով: Երկրից դուրս բնակվող անձանց ընտրելու իրավունքն իրականացնելու պայմանները սահմանվում են օրենքով, որն ընդունվում է խորհրդարանի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ: Նման անձանց կապակցությամբ ընտրություններն անցկացնելու միասնականության սկզբունքը դուրս չի մղում հեռակա կամ այլ կարգով քվեարկության նրանց իրավունքի իրականացումը՝ պայմանով, որ ձայների հաշվարկը և հրապարակումը պետք է իրականացվեն ամբողջ երկրում միաժամանակ:»
2. Քննարկվող ժամանակաշրջանում գործող ընտրական օրենսդրությունը
2. Քննարկվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 96/2007 նախագահական հրամանագիրը, որն այդ ժամանակաշրջանում գործող օրենսդրությունն էր, սահմանում էր
Հոդված 4 – Ընտրելու իրավունքը
«1. 18 տարին լրացած Հունաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրավունք ունենա քվեարկելու:
Հոդված 5 – Իրավունքից զրկելը
“ Հետևյալ անձինք զրվում են ընտրելու իրավունքից
(a) Խնամակալության ներքո գտնվող անձինք` ըստ քաղաքացիական օրենսգրքի
(b) Անձինք, ում քրեական օրենսգրքով կամ զինվորական քրեական օրենսգրքով նախատեսված մեկ կամ մի քանի հանցագործությունների համար նախատեսված պատիժը զուգակցված է նրանց դատապարտման ժամանակահատվածում ընտրական իրավունքից զրկելու հետ»
Հոդված 6 – Իրավունքի իրականացումը
«1. Ընտրատարածքում ընտրելու իրավունքը պետք է վերապահված լինի այն անձանց, որոնք գրանցված են այդ ընտրատարածքի տեղական ինքնակառավարման մարմնի կամ մունիցիպալիտետի ընտրական ցուցակներում:Ընտրական իրավունքի իրականացումը պարտադիր է: »
3. «Արտասահմանում բնակվող Հունաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը խորհրդարանական ընտրություններում» վերտառությամբ օրինագիծը
3. Այս օրինագծի վերաբերյալ զեկույցը խորհրդարանին է ներկայացվել 2009 թվականի փետրվարի 19-ին ներքին գործերի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կողմից, նշելով, որ Օրինագծի նպատակն է «Կառավարության պատմական կարևոր պարտականություններից մեկը, որն անհերքելիորեն ամրապնդում է հույն արտագաղթածների կապը իրենց հայրենիքի հետ»: Զեկույցը նշում էր, որ արտասահմանում բնակվող Հունաստանի քաղաքացիների ընտրական իրավունքները ծագում են Սահմանադրության 108-րդ և 51-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա: Այն շեշտում էր, որ մասնավորապես 108-րդ հոդվածը հույն արտագաղթածներին «սոցիալական իրավունք» է տրամադրում: Այս դրույթը Հունական պետությանը պարտավորեցնում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել հույն արտագաղթածների կապը Հունաստանի հետ ամրապնդելու համար, երաշխավորելու, որ նրանց համար մատչելի է հունական կրթությունը և նախատեսելու դրույթներ` կապված պետական տուրքերի հետ Հունաստանից դուրս աշխատող հույների սոցիալական և մասնագիտական առաջխաղացման համար: Հույն արտագաղթածների հունական խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունքի իրականացման պայմանների կարգավորումը անկասկած կնպաստի Հույն արտագաղթածների և նրանց հայրենիքի միջև իրական կապերի ամրապնդմանը: Անցում կատարելով այս հարցի վերաբերյալ սահմանադրական դրույթին, մասնավորապես 51-րդ հոդվածի 4-րդ մասին, զեկույցը օրենքը բնութագրել է որպես Սահմանադրական այդ դրույթի իմպլեմենտացում: Ի վերջո, զեկույցը նշել է, որ «գլոբալիզացիայի ներկայիս պայմաններում ակնհայտ է, որ հույն արտագաղթածները պետք է որոշիչ ասելիք ունենան իրենց սեփական երկրի զարգացման հարցում:
4. Խորհրդարանի Գիտական խորհուրդը (Επιστημονικό Συμβούλιο) խորհրդատվական մարմին է, որը հաշվետու է Խորհրդարանի խոսնակին: Այն բաղկացած է 10 անդամից, ներառյալ պրոֆեսորներ իրավունքի, քաղաքագիտության, տնտեսագիտության, վիճակագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, և մեկ փորձագետ միջազգային հարաբերություններից: Այն վերը նշված օրինագծի վերաբերյալ 2009 թվականի մարտի 31-ով ամսագրված զեկույց է պատրաստել: Զեկույցում նշված էր, որ անցյալում որոշ հեղինակավոր իրավաբաններ գտել են, որ Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը օրենսդրի վրա պարտականություն է դնում թույլատրելու արտագաղթած հույներին Հունաստանից դուրս իրականացնելու իրենց ընտրական իրավունքները: Այնուամենայնիվ, հղում կատարելով այլ հեղինակավոր իրավաբանների և Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասի նախապատրաստական աշխատանքներին, այն հավաստում էր, որ օրենսդրի համար դա ավելի շատ հայեցողական լիազորություն է, քան պարտականություն՝ թույլատրելու արտասահմանում բնակվող անձանց արտասահմանից իրականացնելու իրենց ընտրական իրավունքները: Այն նաև ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ վերը նշված դրույթի հայեցողական բնույթը չէր փոփոխվել 2001 թվականի սահմանադրական փոփոխություններով:
5. 2009 թվականի ապրիլի 7-ին Խորհրդարանը մերժեց օրինագիծը, քանի որ այն չկարողացավ հավաքել Խորհրդարանի անդամների ձայների երկու երրորդը, ինչը պահանջվում էր Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասով: Խորհրդարանի անդամները, հատկապես ընդդիմադիրները հիմնվում էին մասնավորապես արտասահմանում բնակվող Հունաստանի քաղաքացիների թվի և Հունաստանում բնակվողների թվի հարաբերակցության վրա և այն ազդեցության, որ դա կունենար օրենսդրի ձևավորման վրա
Բ. Միջազգային իրավունքը և պրակտիկան
1. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տեքստերը
6. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված համապատասխան տեքստերը հետևյալն են.
(ա) Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1459 (2005) հանձնարարականը
« ...
2. Ըստ Ժողովրդավարություն օրենքի միջոցով Եվրոպական կոմիտեի (Վենետիկյան կոմիտե) կարծիքի, որն ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերին, [Խորհրդարանական վեհաժողովը...հորդորում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և դիտորդ պետություններին վերանայել ընտրական իրավունքների վերաբերյալ բոլոր գործող սահմանափակումները և վերացնել նրանք, որոնք այլևս անհրաժեշտ և համաչափ չեն իրավաչափ նպատակի հասնելու համար:
3. Վեհաժողովը գտնում է, որ որպես կանոն, նախապատվություն պետք է տրվի արդյունավետ, ազատ և հավասար ընտրական իրավունքների տրամադրմանը հնարավորինս մեծ թվով քաղաքացիների՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, բնակության վայրից, առողջական վիճակից, զինվորական կարգավիճակից և դատվածությունից: Պատշաճ կերպով պետք է հաշվի առնել այն քաղաքացիների ձայները, որոնք ապրում են արտասահմանում:
7. Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում ձայնի իրավունքի նշանակությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիների համար ապահովեն ազգային ընտրություններում քվեարկելու հնարավորություն: Նրանք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի առավելագույնս հեշտացնեն ընտրական իրավունքի իրականացումը, մասնավորապես՝ թույլ տալով փոստային քվեարկություն հյուպատոսական հաստատություններում կամ էլեկտրոնային միջոցների գործադրմամբ՝ Էլեկտրոնային քվերակության իրավական, գործառնական և տեխնիկական չափորոշիչների մասին Նախարարների խորհրդի թիվ Rec(2004)11 հանձնարարականին համապատասխան: Անդամ պետությունները պետք է այդ նպատակով համագործակցեն միմյանց հետ և զերծ մնան իրենց տարածքում բնակվող արտասահմանյան քաղաքացիների ընտրության իրավունքի արդյունավետ իրականացման ճանապարհին ավելորդ խոչընդոտներից:
11. Այդ կապակցությամբ Ասսամբլեան առաջարկում է.
i. Եվրոպայի խորհրդի համապատասխան անդամ պետություններին և դիտորդ պետություններին
a. ակտիվ և պասիվ ընտրական իրավունքներն իրականացնելու համար տարիքային պահանջներն իջեցնել մինչև 18 տարեկանը և ոչ աչ ավել քան 25 տարեկանը, որպեսզի անձն իրականացնի ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու իր իրավունքը:
...
b. իր բոլոր քաղաքացիներին ընտրական իրավունքներ տրամադրելը՝ առանց բնակության վայրի հետ կապված պահանջներ առաջադրելու
c. հեշտացնել այն քաղաքացիների ընտրական իրավունքների իրականացումը, որոնք ապրում են այլ երկրների տարածքում, նախատեսելով հեռակա քվեարկության հնարավորություն (փոստով և/կամ հյուպատոսական հաստատություններում), ներդնել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգն ըստ Նախարարների կոմիտեի Rec(2004)11 հանձնարարականի, ինչպես նաև այդ նպատակով համագործակցել մեկը մյուսի հետ:
...»
(բ) Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1714 (2005) հանձնարարականը-Ընտրելու իրավունքի սահմանափակումների վերացումը
«1. Հղում կատարելով 1459 (2005) հանձնարարականին` ընտրելու իրավունքի սահմանափակումների վերացման մասին, Խորհրդարանական վեհաժողովը Նախարարների կոմիտեին կոչ է անում
i. դիմելով անդամ և դիտորդ պետություններին
a. ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի 1992 թվականի տեղական մակարդակով հասարակական կյանքում օտարերկրացիների մասնակցության մասին կոնվենցիան (ETS No. 144) և տրամադրել ակտիվ և պասիվ ընտրական իրավունք բոլոր օրինական բնակիչներին տեղական ընտրություններում, և
b. վերանայել ազատազրկվածների և զինծառայողների ընտրական իրավունքի գոյություն ունեցող սահմանափակումները, որոնք այլևս անհրաժեշտ և համաչափ չեն իրավաչափ նպատակի հասնելու համար:
ii. Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին, մասնավորապես Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական կոմիտեին (Վենետիկյան կոմիտե) ժողովրդավարական ընտրությունների հարցերով Խորհուրդներին կոչ է անում ծավալել իրենց գործունեությունը հատուկ դժվարություններ ունեցող խմբերի ընտրական իրավունքների արդյունավետ իրականացման պայմանների բարելավելու ուղղությամբ, այնպիսիք, ինչպիսիք են օտարերկրացիները, ազատազրկվածները, դատապարտյալները, ծերանոցի բնակիչները, զինվորները և այլ խոցելի խմբեր:
iii. վերանայել գոյություն ունեցող գործիքները, Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համար հնարավոր անհրաժեշտությունը գնահատելու նպատակով զարգացնել միջազգային համագործակցությունը՝ արտասահմանցիների ընտրական իրավունքների իրականացմանը նպաստելու նպատակով.»
2. Ժողովրդավարություն օրենքի միջոցով Եվրոպական կոմիտեի (Վենետիկյան կոմիտե) կողմից ընդունված տեքստերը
(ա) Ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձի ժողովածու (Կարծիք թիվ 190/2002)
7. Ժողովածուն սահմանում է, որ «ընտրելու և ընտրվելու իրավունքը կարող է տրամադրվել արտասահմանում բնակվող քաղաքացիներին» (կետ I.1.1.c.v.). բացատրական զեկույցը այս առնչությամբ հետևյալ նկատառումներն է անում.
«ընտրելու իրավունքին և կամ ընտրվելու իրավունքին կարող են ներկայացվել բնակության ցենզի պահանջներ, բնակությունը այս դեպքում նշանակում է մշտական բնակություն... Մյուս կողմից մեծ թվով պետություններ արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին տրամադրում են ընտրելու իրավունք, և նույնիսկ ընտրվելու իրավունք: Այս պրակտիկան կարող է որոշ դեպքերում հանգեցնել չարաշահումների, օրինակ՝ երբ քաղաքացիությունը շնորհվում է էթնիկ հիմքի վրա»:
8. Ժողովածուի այլ համապատասխան մասերը սահմանում են
3.2 Ընտրողների՝ իրենց ցանկությունը արտահայտելու ազատությունը և գործողություններ ընտրակեղծիքների դեմ պայքարում
i. ընտրական գործընթացները պետք է պարզ լինեն;
ii. ընտրողները պետք է միշտ հնարավորություն ունենան ընտրելու ընտրատեղամասերում: Ընտրության այլ տարբերակները ընդունելի են՝ հետևյալ պայմաններում.
iii. փոստային քվեարկությունը կարող է թույլ տրվել միայն այնտեղ, որտեղ փոստային ծառայությունը ապահով և հուսալի է: Փոստի օգտագործմամբ ընտրական իրավունքը կարող է սահմանափակվել այն անձանց շրջանակով, որոնք գտնվում են հիվանդանոցում կամ բանտում կամ սահմանափակ շարժունակությամբ անձանց համար կամ արտասահմանում բնակվող ընտրողների համար. կեղծարարությունը և ահաբեկումը չպետք է հնարավոր լինեն:
iv. էլեկտրոնային քվեարկությունը պետք է օգտագործվի միայն եթե ապահով և հուսալի է, մասնավորապես՝ ընտրողները պետք է իրենց ձայների հաստատումը ստանալու և ճշգրտելու հնարավորություն ունենան, եթե անհրաժեշտ է, պահպանելով քվեարկության գաղտնիությունը. համակարգը պետք է թափանցիկ լինի,
v. լիազորագրով քվեարկելու շատ խիստ կանոններ պետք է գործեն, լիազորագրերի թիվը, որը կարող է տրվել մեկ ընտրողին, պետք է սահմանափակված լինի
...”
(բ) 2006 թվականի զեկույցը ԵՎրոպայում ընտրական իրավունքի և ընտրական (Ուսումնասիրություն թիվ 352/2005)
9. Զեկույցը սահմանում է, ի թիվս այլոց, հետևյալը
“Արտասահմանում քաղաքացիների ընտրական իրավունքը
57. Արտաքին ընտրական իրավունքները, օրինակ արտասահմանում բնակվող քաղաքացիներին ընտրական իրավունքով օժտելը համեմատաբար նոր երևույթ է: Նույնիսկ վաղեմի ժողովրդավարություններում այլ երկրներում ապրող քաղաքացիները չունեին ընտրական իրավունքներ մինչև 1980 թվականը (օրինակ՝ Գերմանիայի Ֆեդերալ հանրապետություն, Միացյալ Թագավորություն) կամ մինչև 1990-ականները (օրինակ՝ Կանադա, Ճապոնիա): Միևնույն ժամանակ, ինչևէ, Եվրոպայի բազմաթիվ զարգացող կամ նոր ժողովրդավարական երկրներում ընդունվել են իրավական դրույթներ՝ արտաքին քվեարկության համար (երկրից դուրս քվեարկություն, կամ քվեարկություն արտասահմանում): Չնայած դա դեռևս Եվրոպայում տարածված չէ, արտաքին ընտրական իրավունքների ներդրումը պետք է քննարկման առարկա դառնա, եթե մինչ այժմ ներդրված չէ: Ինչևէ, ձայների հավաստիությունը ապահովելու համար երաշխիքներ պետք է ներդրվեն:... .
...
152.Փոստային քվեարկությունը թույլատրելի է Արևմտյան Եվրոպայի հաստատված ժողովրդավարությամբ մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Իռլանդիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Շվեցարիայում.. Այն նաև կիրառվում է Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, որպեսզի երաշխավորվի ընտրական գործընթացներում առավելագույն ներգրավվածությունը (CG/BUR (11) 74). :Ինչևէ, դա պետք է թույլատրվի միայն եթե փոստային ծառայությունը ապահով և վստահելի է: Յուրաքանչյուր առանձին դեպք պետք է գնահատվի այն տեսանկյունից, թե արդյոք փոստային քվեարկության հետ կարող են կատարվել կեղծարարություն և այլ մանիպուլյացիաներ:
...”
(գ) 2010 թվականի զեկույցը երկրից դուրս քվեարկության վերաբերյալ (Ուսումնասիրություն թիվ. 580/2010)
10. Զեկույցի եզրակացությունները հետևյալն են.
«91. Արտասահմանում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքի և դրա իրականացման վերաբերյալ ազգային պրակտիկան Եվրոպայում հեռու է միատեսակությունից:
92. Այնուամենայնիվ, օրենսդրական զարգացումները, այնպիսիք, ինչպիսին է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջերս կայացրած որոշումը Հունաստանի հետ կապված գործով, որը դեռևս վերջնական չէ, մատնացույց է անում երկրից դուրս քվեարկության բարենպաստ միտմանն առնվազն ներպետական ընտրություններում, այն քաղաքացիների համար, որոնք կապ էին պահպանել իրենց հայրենի երկրի հետ:
93. Սա ճշմարիտ է առնվազն այն անձանց համար, ովքեր ժամանակավորապես բնակվում են երկրից դուրս; սակայն ժամկետի վերաբերյալ կարգավորումները մեծապես տարբերվում են և եթե այդպիսի պայմանն ընդունվի, այն պետք է հստակեցվի:
94. Տարբերություններ պետք է սահմանվեն նաև կապված ընտրությունների տեսակի հետ: Համազգային, մեկ ընտրատարածքով ընտրությունների դեպքում արտասահմանում բնակվող քաղաքացիներին հասանելություն տրամադրելն ավելի հեշտ է, մինչդեռ տեղական ընտրություններն ընդհանուր առմամբ նրանց համար անհասանելի են, մասնավորապես՝ տեղական քաղաքականության հետ նրանց թույլ կապի առումով:
95. Երկրից դուրս բնակվող քաղաքացիների հարաբերակցությունը նույնպես կարող է մեծապես տարբերվել տարբեր երկրներում: Երբ դրանց մեծ թիվ կա, նրանք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա, որը կարող է արդարացնել հատուկ միջոցառումների ներդրումը:
96. Միանգամայն իրավաչափ է արտասահմանում բնակվող ընտրողներից պահանջել հաշվառվել ընտրության հնարավորություն ունենալու համար, եթե նույնիսկ ռեզիդենտների համար հաշվառումը մեխանիկական է:
97. Դեսպանատանը կամ հյուպատոսարանում քվեարկելու պահանջը պրակտիկայում կարող է լրջորեն սահմանափակել արտասահմանում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը; Այդ սահմանափակումը կարող է արդարացվել այն հիմքով, որ քվեարկության այլ ձևերը (փոստային քվեարկություն, լիազորագրային քվեարկություն, էլեկտրոնային քվեարկություն) ոչ միշտ են վստահելի:
98. Որպես ամփոփում, չնայած արտասահմանում բնակվող քաղաքացիներին ընտրելու իրավունք չտրամադրելը կամ այդ իրավունքը սահմանափակելը հանգեցնում է համընդհանուր քվեարկության սկզբունքի սահմանափակման, Կոմիտեն այս փուլում չի համարում, որ Եվրոպական ընտրական ժառանգության սկզբունքները պահանջում են այդ իրավունքի ներմուծում:
99. Չնայած արտասահմանում բնակվող քաղաքացիների համար ընտրելու իրավունքի ներմուծումը չի պահանջվում Եվրոպական ընտրական ժառանգության սկզբունքներով, Ժողովրդավարություն օրենքի միջոցով Եվրոպական կոմիտեն առաջարկում է, որպեսզի պետությունները դրական վերաբերմունք ցուցաբերեն քաղաքացիների ընտրելու իրավունքի նկատմամբ, քանի որ այդ իրավունքը նպաստում է Եվրոպական և ազգային քաղաքացիության զարգացմանը:»
3. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
11. Ընտրելու իրավունքն ամրագրված է Դաշնագրի 25-րդ հոդվածում, որի համապատասխան մասերը հետևյալն են.
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրավունք և հնարավորություն ունենա, առանց 2-րդ հոդվածում նշված խտրականության և առանց անհիմն սահմանափակումների
...
(b) ընտրել և ընտրվել ողջամիտ պարբերականությամբ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքով, գաղտնի քվեարկությամբ, երաշխավորելով ընտրողների կամքի ազատ արտահայտումը:
...”
Դաշնագրի 25-րդ հոդվածի Ընդհանուր Մեկնաբանությունները նախագծելիս, որը հրապարակվել է 2006 թվականի դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների կոմիտեի կողմից, առաջարկ էր արվել, որպեսզի պետությունները արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին ընձեռնեն հեռակա փոստային քվեարկության համակարգ օգտագործելու հնարավորություն, որտեղ այդպիսի համակարգերը հասանելի են: Ինչևէ, Մարդու իրավունքների կոմիտեն չէր համաձայնել, որ այդ առաջարկը տեղ գտնի Ընդհանուր Մեկնաբանություններում:
4. Մարդու իրավունքների Ամերիկյան կոնվենցիա
12. Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 23-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հետևյալ իրավունքներն ու հնարավորությունները. Մասնակցություն ունենալ պետական գործերի վարմանն անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով,
b. ընտրել և ընտրվել ողջամիտ պարբերականությամբ ընտրություններում, որոնք անցկացվում են համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, որոնք երաշխավորում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը և
c. ընդհանուր հավասարության պայմաններում իրենց երկրում պետական ծառայության հասանելություն ունենան
2. Օրենքը կարող է կարգավորել նախորդ կետում շարադրված իրավունքների և հնարավորությունների իրականացումը բացառապես տարիքի, քաղաքացիության, բնակության վայրի, լեզվի, կրթության, քաղաքացիական և մտավոր գործունակության և քրեական հանցագործության համար իրավասու դատարանի կողմից դատապարտված լինելու առումներով:
13. 23-րդ հոդվածով նախատեսված ընտրելու իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների 2-րդ կետով շարադրված հիմքերի առկայության դեպքում, որը ներառում է նաև ‹‹բնակությունը››: Ինչևէ, բնակության հիմքով ընտրելու իրավունքի ամեն մի սահմանափակում չէ, որ արդարացված է:
14. Statehood Solidarity Committee ընդդեմ Միացյալ Նախանգների գործով (Նախադեպ 11.204, զեկույց թիվ 98/03 29 դեկտեմբերի 2003 թվականի), Մարդու իրավունքների Միջամերիկյան կոմիտեն սահմանել է, որ Ամերիկյան կոնվենցիայի 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ մոտեցումը համահունչ է մարդու իրավունքների պաշտպանության այլ միջազգային համակարգերի հետ, որոնց պայմանագրերը պարունակում են համանման երաշխիքներ, ինչպես նաև նախադեպային իրավունքի հետ: Այդ առումով այն հղում էր կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին:
«93 Ինչպես Եվրոպական դատարանը և այս կոմիտեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ճանաչում է, որ ICCPR-ի 25-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքները բացարձակ չեն, բայց ցանկացած պայման, որ կիրառվում է 25-րդ հոդվածով պաշտպանվող քաղաքական մասնակցության առումով, պետք է հիմնված լինի ‹‹օբյեկտիվ և հիմնավորված չափանիշի›› վրա: Կոմիտեն նաև գտել է որ համաչափության հիմնարար սկզբունքի լույսի ներքո քաղաքական իրավունքների ավելի մեծ սահմանափակումները պահանջում են հատուկ հիմնավորումներ:
...»
5. Աֆրիկյան խարտիայի վրա հիմնված՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը
15. Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիայի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
“1. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրավունք ունենա ազատորեն մասնակցելու իր պետության կառավարմանը կամ ուղղակիորեն կամ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով՝ օրենքի դրույթներին համապատասխան:”
16. Նկատի ունենալով, որ սույն դրույթը, ըստ էության, նման է միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին, Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան կոմիտեն խարտիայի 13-րդ հոդվածը մեկնաբանել է 25-րդ հոդվածի՝ Մարդու իրավունքների կոմիտեի Ընդհանուր մեկնաբանությունների լույսի ներքո: Այդիսկպատճառով այն սահմանել է, որ ցանկացած պայման, որն ընդունելի է 25-րդ հոդվածի իրավունքների կիրառման առումով, պետք է հիմնված լինի օրենքով սահմանված օբյեկտիվ և հիմնավորված չափանիշի վրա (Տես՝ Պուրոհիտը և Մուրն ընդդեմ Գամբիա Քոմյունիքեյշնի, թիվ 241/2001, կետ 76).
Գ. Համեմատական իրավունք
17. Ըստ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արտասահմանից քվեարկելու իրավունքի մասին օրենսդրության վերաբերյալ Դատարանին մատչելի համեմատական իրավունքի նյութերի՝ պետությունների մեծ մասում հավանություն են տվել և ընթացակարգեր են ներդրել արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիների՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի համար: Այնուամենայնիվ իրավիճակը մեծապես տարբերվում է և դարբեր սցենարները չեն ենթարկվում դասակարգման հստակ կատեգորիաներում: Տարբերակում, այնուամենայնիվ, հնարավոր է անել երկու լայն կատեգորիաների միջև. Այն անդամ պետությունները որոնք տարբեր կարգավորումների հիմքով թույլ են տալիս իրենց քաղաքացիներին արտասահմանից քվեարկել, և նրանք, որոնք որպես ընդհանուր կանոն, թույլ չեն տալիս: Վերջապես, երկրների մեծ մասում, որոնք թույլ են տալիս արտասահմանից քվեարկել, սահմանվում են վարչական ընթացակարգեր ընտրացուցակներում արտագաղթածների հաշվառման համար:
1.Արտասահմանից քվեարկելու կարգավորումները այն երկրներում, որոնք սկզբունքորեն դա թույլատրում են
33. Երեսունյոթ անդամ պետություններ ներառվում են այս կատեգորիայի տակ` Ավստրիան, Բելգիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգն, Մոլդովան, Մոնակոն, Նիդեռլանդներն, Նորվեգիան, Լեհաստանն, Պորտուգալիա, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիա, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիա, "նախկին հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան", Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը:
18. Վերը նշված պետություններիը քվեարկությունն ապահովում են կամ արտասահմանում ընտրատեղամասերում կամ փոստային քվեարկությամբ կամ երկուսով էլ: Հետևյալ 17 հանրապետությունները թույլատրում են քվեարկությունը դեսպանատներում կամ հյուպատոսարաններում կամ այլ տեղերում գտնվող ընտրատեղամասերում. Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունգարիա, Իսլանդիա, Մոլդովա, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, «նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիա" եւ Ուկրաինա.
Ութ երկրներում (Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Պորտուգալիա եւ Սլովակիա) արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին թույլ են տալիս քվեարկել միայն փոստի միջոցով, և կամ ուղղակիորեն ազգային մարմնին գրելու միջոցով: Կամ փոստով կամ դեսպանատանը (կամ հյուպատոսարանում) քվեարկելու հնարավորություն տրամադրում են Բելգիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան, Իսպանիան եւ Շվեդիան: Սակավաթիվ երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Շվեյցարիան եւ Միացյալ Թագավորությունը քվեարկություն թույլատրում են նաև լիազորագրով: Մոնակոյում լիազորագիրը միակ միջոցն է, որով այդ երկրի քաղաքացիները կարող են արտասահմանից քվեարկել:
Մի քանի երկրներ (Նիդերլանդները և Շվեցարիան) թույլ են տալիս ինտերնետային քվեարկությունը: Քվեարկության այս եղանակը արդեն օրենքով ամրագրված է և գործում է Էստոնիայում, քննարկվում է Իսպանիայում:
19. Հինգ անդամ պետություններում (Բոսնիա եւ Հերցեգովինայում, Դանիայում, Հունգարիայում, Լիխտենշտեյնում եւ «Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում») միայն երկրից դուրս ժամանակավոր բնակվող քաղաքացիներն իրավունք ունեն արտասահմանից քվեարկելու: Վերջին նշված երկրում օրենքը վերաբերում է բացառապես արտասահմանում ժամանակավոր բնակվող և աշխատող անձանց: Որոշ երկրներում արտագաղթածները կորցնում են իրենց քվեարկելու իրավունքը որոշակի ժամանակ անցնելուց հետո (15 տարի Միացյալ թագավորությունում և 25 տարի Գերմանիայում):
20. Մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Հունգարիան, Սլովենիան եւ Ուկրաինան թույլ են տալիս արտաքին քվեարկությունը միայն հայրենի երկրի թույլտվությամբ:
21. Չորս երկրներում՝ Խորվաթիա, Ֆրանսիա, Իտալիա և Պորտուգալիա, արտագաղթածները կարող են ընտրել ազգային խորհրդարանի իրենց ներկայացուցիչներին երկրից դուրս ստեղծված ընտրատարածքներում. Պորտուգալիայում, յուրաքանչյուր երկու ընտրատարածք ընտրում է խորհրդարանի մեկ անդամի: Արտասահմանում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիները մասնակցում են Սենատի 12 անդամների քվեարկությանը Ֆրանսիացի արտագաղթածների միության միջոցով: 2012 թվականից ի վեր նրանք պետք է նաև հնարավորություն ունենան ընտրելու Ազգային Ժողովի 11 անդամների: Խորվաթիայում եւ Իտալիայում արտասահմանյան ընտրատեղամասերի համար առանձնացված խորհրդարանական տեղերի քանակը կախված է ձայների թվից:
2. Պետություններ, որոնք չեն տրամադրում արտասահմանից ընտրելու իրավունք կամ էական սահամանափակումներ են սահմանում
38. Ութ անդամ պետություններ` Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Մոնտենեգրոն եւ Սան Մարինոն, թույլ չեն տալիս խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտասահմանից քվեարկել: Մասնավորապես` Ալբանիայում, գործող ընտրական օրենսգիրքը որևէ դրույթ չի պարունակում արտասահմանից քվեարկելու հետ կապված: Իռլանդիայում խիստ կանոններ են սահմանված արտագաղթածների փոստային քվեարկության համար` սահմանափակված միայն ոստիկանության և զինված ուժերի անդամներով և Իռլանդական դիվանագետներով և նրանց ամուսիններով: Հետևաբար, իրավունքը սահմանափակվում է որոշակի, շատ փոքրաթիվ խումբ անձանցով: Մոնտենեգրոի եւ Սան Մարինոի օրենսդրությամբ, արտասահմանում բնակվող քաղաքացիները կարող են քվեարկել միայն իրենց սեփական երկրում:
3. Վարչական ընթացակարգեր ընտրացուցակներում արտագաղթածների հաշվառման համար:
22. Առնվազն քսաներկու անդամ պետություններում, որոնք թույլ են տալիս արտասահմանից քվեարկություն, այս հնարավորությունից օգտվել ցանկացող անձինք պետք է հստակ ժամկետներում դիմեն ընտրացուցակներում հաշվառման համար կամ իրենց հայրենի երկրի իշխանություններին, կամ արտասահմանում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններին:
40. Բոսնիա և Հերցեգովինայում երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաշվառման դիմում պետք է ներկայացվի յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Դանիայում անձինք, որոնք քվեարկության իրավունք ունեն, պետք է դիմում ներկայացնեն իրենց վերջին բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնին: Հունգարիայում ընտրողներից կարող է պահանջվել հաշվառվել դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունում՝ նշված ժամկետներում համապատասխան տեղական ընտրական տեղամասին ուղղված դիմում լրացնելու միջոցով: Գերմանիայում և Լյուքսեմբուրգում դիմում պետք է ներկայացվի տեղական իշխանություններին; Սլովակիայում արտասահմանում բնակվող ընտրողները պետք է դիմեն Բրատիսլավիա-Պետրզալկայի տեղական մարմինների կողմից վարվող հատուկ ընտրացուցակներում հաշվառման համար: Սլովենիայում արտասահմանից քվեարկող անձինք պետք է տեղեկացնեն ազգային ընտրական կոմիտեին, այնինչ Սերբիայում նրանք պետք է դիմեն արտասահմանյան բնակիչների ընտրացուցակներում հաշվառման համար: Իսպանական ընտրողները պետք է դիմեն ընտրական բյուրոյի շրջանային բաժին՝ հեռակա քվեարկողների հատուկ ցուցակում հաշվառման համար: Միացյալ Թագավորությունում արտասահմանից ընտրողները պետք է վերահաշվառվեն յուրաքանչյուր տարի իրենց տեղական ընտրական հաշվառման տեղամասում:
23. Որոշ երկրներում դիմումը պետք է ուղարկվի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններին, որոնք կամ իրենք են կազմում ընտրողների ցանկը կամ դիմումներն ուղարկում են հայրենի երկրի իրավասու մարմնին: Բելգիայի քաղաքացիները, որոնք ներառված են բնակչության ռեգիստրում, որոնք վարվում են դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից, պետք է ձևաթուղթ լրացնեն՝ տեղական ինքնակառավարման մարմնին մատնանշելով, որտեղ են նրանք ցանկանում հաշվառվել և քվեարկության եղանակը, որոնք նրանք ցանկանում են օգտագործել:
24. Բուլղարիայում, Չեխիայում, Լեհաստանում և Ռուսաստանում արտագաղթած ընտրողների ցանկը կազմվում է դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից՝ ընտրողների դիմումների հիման վրա: Խորվաթիայի քաղաքացիները, որոնք ցանկանում են արտասահմանում քվեարկել, պետք է հաշվառվեն Խորվաթական դեսպանատանը կամ հյուպատոսարանում: Փոստի միջոցով քվեարկել ցանկացող Լատվիայի ընտրողները պետք է դիմեն համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը, որտեղ նրանք հաշվառվում են հատուկ ցուցակներում: Նիդերլանդներում, ընտրական իրավունք ունեցող և քվեարկել ցանկացող արտագաղթածները արտասահմանում բնակվող Դանիայի քաղաքացիների ընտրացուցակներում հաշվառվելու համար պետք է դիմեն հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարին, ով դիմումն ուղարկում է Հաագա: Պորտուգալիայում արտասահմանից քվեարկելը պահանջում է նախնական հաշվառում ընտրողների հյուպատոսական ցուցակներում: Արտասահմանում բնակվող Շվեցարիայի քաղաքացիները պետք է դիմեն այն համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, որտեղ նրանք հաշվառված են: Դիմումն ուղարկվում է այն տեղական ինքնակառավարման մարմնին, որտեղ քաղաքացին սովորաբար քվեարկել է և որի ընտրացուցակներում նա հաշվառված է: "Նախկին հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայում" արտագաղթած ընտրողները հաշվառվում են պետության ընտրացուցակներում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը դիմելուց հետո: Թուրքիայում արտագաղթած ընտրողները պետք է հաշվառվեն հատուկ ընտրացուցակներում բնակության վայրի վերաբերյալ մոտակա հյուպատոսարան հայտարարագիր ներկայացնելով:
25. Այլ պետություններում արտագաղթածները հաշվառման համար չպետք է անցնեն որևէ ձևական ընթացակարգ, քանի որ իշխանությունները նրանց մեխանիկորեն հաշվառում են՝ հիմնվելով ընտրողների գոյություն ունեցող ցուցակների վրա: Այսպիսին է իրավիճակը Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Իսլանդիայում, Իտալիայում, Լիտվայում, Մոլդովայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Շվեդիայում եւ Ուկրաինայում: Այն ընտրողները, որոնք ընտրացուցակներում չկան, կարող են հաշվառվել դիմումի հիման վրա (օրինակ, Ֆրանսիայում, Վրաստանում, Իտալիայում և Ուկրաինայում):
26. Իսլանդիայում, ընտրողները պետք է վերագրանցվեն ազգային ընտրացուցակներում արտասահմանում 8 տարվա բնակությունից հետո, Նորվեգիայում և Շվեդիայում ժամկետը 10 տարի է:
27. Որոշ երկրներում, որոնք ունեն մեխանիկական հաշվառում, արտագաղթածները պետք է անցնեն որոշակի ձևական ընթացակարգեր, որպեսզի քվեարկեն իրենց հայրենիքում: Օրինակ, Իտալիայում արտասահմանում բնակվող ընտրողները, որոնք ցանկանում են քվեարկել Իտալիայում, պետք է գրավոր տեղեկացնեն համապատասխան հյուպատոսին: Ֆրանսիացի արտագաղթածները Ֆրանսիայում պետք է դիմեն ընտրացուցակներում հաշվառվելու համար, եթե ցանկանում են այնտեղ քվեարկել:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
1-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
46. Դիմումատուները պնդում են, որ իրենց բնակության վայրում քվեարկելու անհնարինությունը առաջացրել է անհամաչափ միջամտություն 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրենց իրավունքի կիրառման առումով` խախտելով Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը, որը սահմանում է.
‹‹Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն իրենսդիր իշխանություն ընտրելիս››:
Ա. Պալատի վճիռը
47. 2010 թվականի իր վճռում Պալատը գտել է, որ տեղի է ունեցել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում: Այն հաշվի էր առել, որ սույն գործը չի վերաբերում դիմումատուների քվեարկության իրավունքին ճանաչմանը` որպես այդպիսին, ինչն արդեն ճանաչված էր Հունաստանի սահմանադրությամբ, բացառությամբ այն պայմաններին, որոնք վերաբերում են արտասահմանում ապրող հույների այդ իրավունքի կիրառմանը: Այս առումով, պալատը նշեց, որ 1975 թվականին ընդունված և 2001 թվականի Սահմանադրական փոփոխություններով հստակեցված Հունական Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը լիազորում է օրենսդիր մարմնին հստակեցնելու այս հարցի վերաբերյալ պայմանները: Չնայած դիմումատուները դեռևս հնարավորություն ունեին ճանապարհորդելու դեպի Հունաստան, որպեսզի քվեարկեն, պրակտիկայում սա էականորեն դժվարեցնում էր նրանց իրավունքի իրականացումը, քանի որ այն առաջացնում էր ծախսեր, և նրանց մասնագիտական և ընտանեկան կյանքի ընդհատում:
48. Պալատը նշել է, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը խորհրդարանական ընտրություններում արտասահմանում ապրող ընտրողների համար ընտրական իրավունքները ապահովելու որևէ պարտականություն չի սահմանում: Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դրույթը (Հոդված 51-րդ, 4-րդ մաս) չի կարող երկար ժամանակ մնալ չկիրառված՝ զրկելով այն իր բովանդակությունից, իսկ այն նախագծողների մտադրությունը՝ որևէ նորմատիվ արժեքից: 51-րդ հոդվածի 4-րդ մասի ընդունումից 35 տարի անց (վճռի կայացման ժամանակ) հունական օրենսդիրը դեռևս կյանքի չի կոչել դրա բովանդակությունը:
49. Պալատը նաև նշել էր, որ օրենսդրության կիրառման ձախողումը, որը պրակտիկայում ուղղակիորեն ազդում էր արտագաղթածների ընտրական իրավունքի վրա կարծես առաջ է բերում անարդարացի վերաբերմունք արտասահմանում բնակվող հունական քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ նրանց, ովքեր բնակվում են նշանակալի հեռավորության վրա, համեմատած այն անձանց, ովքեր բնակվում են Հունաստանում, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհուրդը անդամ պետություններին խորհուրդ է տալիս արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիների համար ընտրական գործընթացին ամբողջ ծավալով մասնակցության հնարավորություն ստեղծել: 33 անդամ պետությունների ներպետական օրենսդրության համեմատական վերլուծության հիման վրա Պալատը նշել է, որ գերակշռող մեծամասնությունը իմպլեմենտացրել են այս հարցի վերաբերյալ ընթացակարգերը և հանգել է եզրակացության, որ Հունաստանը չի համապատասխանում այդ կապակցությամբ անդամ պետությունների ունեցած ընդհանուր հայտարարին:
Բ. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմումատուները.
28. Ըստ դիմումատուների Հունաստանի քաղաքացիների` արտասահմանում քվեարկելու իրավունքը առաջին անգամ ճանաչվել է 1862 թվականին Երկրորդ Ազգային ժողովի անդամների ընտրությունների ժամանակ, երբ Հունաստանի քաղաքացիները հնարավորություն ունեին արտասահմանյան իրենց բնակության վայրից քվեարկել: Հունական սահմանադրական իրավունքի ակադեմիական կարծիքի մեծ մասը, ինչպես նաև հունական դատարաններն այն կարծիքն ունեին, որ այնպիսի կարևոր իրավունք, ինչպիսին ընտրելու իրավունքն է, երաշխավորող Սահմանադրական դրույթը, չի կարող անորոշ ժամանակով չկիրառված մնալ:
Դիմումատուները մասնավորապես նշեն են, որ երբ առնչվում էին Սահմանադրության 24-րդ հոդվածի 6-րդ մասի հետ կապված նմանատիպ խնդրի հետ, որը նախատեսում էր օրենքի ընդունում մշակութային միջավայրի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի սահմանափակման միջոցառումների և սեփականատերերի փոխհատուցման եղանակների վերաբերյալ, ամբողջ Գերագույն վարչական դատարանը գտել էր, որ քանի որ օրենսդիրը օրենք չէր ընդունել տվյալ հարցի կիրառման վերաբերյալ, ‹‹իշխանությունները Սահմանադրությունից ուղղակիորեն ծագող պարտավորություն ունեին երաշխավորելու հուշարձանի շարունակական պաշտպանությունը և միաժամանակ, փոխհատուցում տրամադրելու տուժած սեփականատիրոջը››: Հայցվորի կարծիքով, 108-րդ և 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենք ընդունելու Հունական օրենսդրին ներկայացված պահանջը պարտադիր էր և ոչ հայեցողական: Նրանք պնդում էին, որ Սահմանադրության հատուկ դրույթը կիրառելու և արտագաղթածների արտասահմանից ընտրելու իրավունքը արդյունավետ դարձնելու Հունական պետությանը վերագրվող 36-ամյա հապաղումը հանգեցրել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտման:
29. Դիմումատուների կարծիքով` Դատարանի կողմից Հիլբեն ընդդեմ Լիխտենշտեյնի ((dec.), թիվ 31981/96, ՄԻԵԴ 1999‑VI) գործով արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ սույն գործի նկատմամբ. Ի տարբերություն այդ գործով դիմումատուի, իրենք արդեն հաշվառված էին ընտրական ցուցակներում և իրենց` քվեարկելու իրավունքը հստակ ճանաչված էր ներպետական իրավունքում: Հետևաբար, նրանք ոչ թե բողոքում էին իրենց քվեարկելու իրավունքի սահմանափակման հետ կապված, որպես այդպիսին, այլ այդ իրավունքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու դեմ:
30.Դիմումատուները նշել են, որ իրենք հատուկ ուշադրությամբ հետևում էին իրենց հայրենի երկրում քաղաքական զարգացումներին և ցանկանում էին սերտ կապ պահպանել Հունաստանի հետ: Մասնավորապես, նրանք նշում էին, որ Հունաստանում իրենք հաշվառվել էին ընտրական ցուցակներում, ունեին վավերական Հունական անձնագրեր, անշարժ գույք Հունաստանում, որի համար նրանք վճարում էին շահույթի հարկ և դեռևս արտոնված էին որպես իրավաբաններ գործելու Հունաստանում: Նրանք նշել էին, որ իրենց բնակության երկրից Հունական խորհրդարանական ընտրություններում քվեարկել չկարողանալը հանգեցրել էր իրենց ընտրական իրավունքների միջամտությանը` խախտելով ինչպես Հունաստանի Սահմանադրությունը, այնպես էլ Կոնվենցիան: Միջամտությունը հանգեցրել էր այն փաստին, որ իրենք ստիպված պետք է լինեին մեկնել Հունաստան, որպեսզի իրականացնեին իրենց ընտրելու իրավունքը: Դիմումատուները ընդունում էին, որ խորհրդարանական ընտրությունների համար իրենք կարող էին թռչել Սամոս և Տեսսալոնիկի` իրենց հայրենի քաղաքները: Ինչևէ, նման հնարավորությունը չէր փոխում իրենց բողոքի էությունը, մասնավորապես, նրանք այդպիսով ստիպված կլինեին նշանակալի ծախսեր կատարել, և իրենց մասնագիտական և ընտանեկան կյանքը կընդհատվեր, քանի որ նրանք պարտավոր կլինեին մի քանի օրով հեռանալ իրենց աշխատանքից և իրենց ընտանիքներից:
31.Դիմումատուների կարծիքով, Եվրոպայի խորհրդի փաստաթղթերից, մասնավորապես, Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1459 (2005) եզրակացությունից և թիվ 1714 (2005) հանձնարարականից, ինչպես նաև Վենետիկյան կոմիտեի Ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձի ժողովածուից պարզ էր, որ անդամ պետությունները պարտավոր էին ընտրելու իրավունքն արդյունավետ դարձնել: Նրանք նշել էին, որ ըստ Պալատի կատարած հետազոտության, որին նա հղում էր կատարել իր 2010 թվականի հուլիսի 8-ի վճռում, Եվրոպայի խորհրդի առնվազն 29 անդամ երկրներ պրակտիկայում երաշխավորում էին պառլամենտական ընտրությունների ժամանակ արտասահմանից քվեարկելու արտագաղթածների իրավունքը:
2. Կառավարությունը
32.Կառավարությունը պնդել է, որ Հունաստանից դուրս բնակվող ընտրողների ընտրության իրավունքի կիրառումը կարգավորող օրենսդրության ընդունման` սահմանադրորեն ճանաչված հնարավորությունը սույն գործով չի կարող որոշիչ գործոն լինել` որոշելու համար, թե արդյոք եղել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում: Մասնավորապես, նշվել էր, որ Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը շատ հեռու է օրենսդրի համար պարտականություն սահմանելուց, և իր բնույթով հայեցողական է: Ավելին` Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը ճանաչում է, որ անդամ-պետությունները ունեն հայեցողության լայն շրջանակ, երբ խոսքը վերաբերում է նրանց ընտրական համակարգերի կազմակերպմանը: Կառավարությունն ավելացրել էր, որ ըստ Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասի, Հունաստանից դուրս բնակվող Հունաստանի քաղաքացիների քվեարկության կարգավորումները պետք է ընդունվեին Պառլամենտի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, ինչը հաստատում էր այդ հարցի վերաբերյալ Հունաստանում շատ մեծ քաղաքական համաձայնության ապահովման անհրաժեշտությունը: Ավելին` Հունաստանի կառավարությունը 2009 թվականին ձախողել էր Հունական արտագաղթյալների ընտրական իրավունքների վերաբերյալ օրենքի ընդունում, փաստ, որը ցույց է տալիս խնդրին լուծում տալու քաղաքական կամքը: Կառավարության կարծիքով, նման կարգավորումների հստակեցումը չափազանց բարդ և զգայուն հարց է: Իրենց բնակության վայրից պառլամենտական ընտրություններում քվեարկելու արտագաղթածների իրավունքի նորմատիվ ճանաչումը կարող է առաջ բերել քաղաքական և տնտեսական խնդիրներ ոչ միայն Հունաստանի, այլ նաև Եվրոպայի խորհրդի այլ անդամ-պետությունների համար:
33.Կառավարությունը հղում էր կատարել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի համապատասխանության վերաբերյալ Դատարանի և նախկին Մարդու իրավունքների եվրոպական կոմիտեի նախադեպային իրավունքին` կապված բնակության վայրում ընտրելու իրավունքի ապահովման պահանջի հետ: Կառավարությունը պնդում էր, որ ըստ նախադեպային իրավունքի, նման պահանջի ներկայացումն արդարացված է: Նրանք հղում էին կատարում օրենսդրի օրինական անհանգստությանը` սահմանափակելու արտասահմանում բնակվող քաղաքացիների ազդեցությունը խորհրդարանական ընտրություններում, որն առավելապես կենտրոնացած է այն հարցերի վրա, որոնք առնչվում են երկրում բնակվող քաղաքացիներին: Կառավարության կարծիքով` արտագաղթածները չեն կարող ողջամտորեն փաստարկներ բերել, որ իրենք տուժել են երկրի քաղաքական ինստիտուտների որոշումներից ավելի, քան Հունաստանում բնակվող Հունաստանի քաղաքացիները:
34. Մասնավորապես` հղում կատարելով 2001 թվականին Սահմանադրական փոփոխություններում խորհրդարանի ներդրմանը, Կառավարությունը նշել է, որ Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրենսդրությունը շարունակում է մնալ հայեցողական: Չնայած 51-րդ հոդվածի 4-րդ մասն առաջին անգամ հղում էր կատարում նամակագրական քվեարկությանը, վերջինս զուտ հայեցողական է: Բացի այդ, նամակագրական քվեարկության իրականացումը պետք է ապահովի խորհրդարանական ընտրությունների միաժամանակ կայացման սահմանադրական սկզբունքը: Կառավարությունը նաև կրկնեց պատճառները, որով պայմանավորված պահանջվում էր ընդլայնված 2/3 մեծամասնություն Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասին առնչվող օրենսդրության ընդունման համար, մասնավորապես քաղաքական համաձայնության անհրաժեշտությունը արտասահմանում բնակվող Հունաստանի քաղաքացիների նշանակալի քանակի կապակցությամբ (ավելի քան 3,700,000 հոգի` համեմատած Հունաստանում բնակվող 11,000,000բնակչության հետ): Օրինակ մոտ 1,850,000 Հունաստանի քաղաքացիներ ապրում են Միացյալ Նահանգներում և ավելի քան 558,000` Ավստրալիայում: Այսպիսով` ըստ Կառավարության` պահանջվում է քաղաքական կուսակցությունների ավելի մեծ հնարավոր համաձայնություն, որպեսզի կանխվի ընտրազանգվածի փաստացի աճի հետ կապված քաղաքական լարվածությունը:
35. Կառավարությունը պնդել է, որ Հունաստանի քաղաքացիները, ում մշտական բնակության վայրն արտասահմանում է, իրենց սոցիալական, տնտեսական և մշակութային կապերը զարգացնում են իրենց բնակության երկրում և որ նրանց շահերի հիմնական կենտրոնն այնտեղ է: Ի լրումն դրա, ցանկացած համեմատություն Հունաստանի և այլ պետությունների միջև, որը հնարավորություն կտար արտագաղթածներին քվեարկել իրենց բնակության վայրից, պետք է իրականացվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելով, մասնավորապես` իրենց հայրենի երկրից դուրս բնակվող քաղաքացիների թիվը, յուրաքանչյուր երկրում սոցիալ-քաղաքական ենթատեքստը և ընտրական համակարգը տեղերում:
36. Կառավարությունն այնուհետև պնդել էր, որ խորհրդարանական ընտրություններին արտագաղթած հույների մասնակցությունը չի կարող համեմատվել Եվրոպական պառլամենտի ընտրություններում քվեարկելու իրավունքի իրականացման հետ: Վերջին դեպքում դա պարզապես վերաբերում էր արտագաղթած հույների մի մասին ընտրելու իրավունք տրամադրելուն, մասնավորապես նրանց, ովքեր բնակվում էին Եվրոպական միության անդամ պետություններում, պարտականություն, որն ուղղակիորեն բխում էր Եվրոպական միության օրենքից և որը մասնավորապես նախատեսված էր ներպետական օրենսդրությամբ:
37. Ամփոփելով, Կառավարությունը նշել է, որ դիմումատուները բավարարված են այն պահանջներով, որոնք սահմանված են ընտրական օրենսդրությամբ` Հունաստանում իրենց ընտրելու իրավունքի կիրառման նպատակով: Արտագաղթածներին իրենց բնակության վայրում ընտրելու իրավունք շնորհելու հարցը ընդգրկվում է ներպետական իշխանությունների գնահատման շրջանակներում, որոնք էլ կարող են որոշել ինչպես և երբ շնորհեն այդ իրավունքը:
3. Երրորդ անձ
38. Մարդու իրավունքների հունական Լիգան, հիմնադրված 1953 թվականին, ամենահին հասարակական կազմակերպությունն է Հունաստանում և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Նա նշել է արտագաղթածների` իրենց բնակության վայրից ընտրական իրավունքների իրականացման հետ կապված հակասական վիճակը: Քանի դեռ ‹‹հայրենիքում›› քաղաքական որոշումներին մասնակցություն ունենալու արտագաղթածների իրավունքը չէր քննարկվում, խնդրո առարկա սկզբունքը, որը սահմանադրական արժևորում է ստացել, անարդյունավետ էր. Չնայած 10 տարին լրացել է, ինչ կատարվել են 2001 թվականի սահմանադրական փոփոխությունները, արտասահմանում ապրող հույների համար ‹‹փոստային քվեարկություն›› ընդունելու սահմանադրական պահանջը դեռևս չի կատարվել:
39.Արտագաղթածների քաղաքական իրավունքների վերաբերյալ քննարկումները հիմնվում են երկու հակադիր տեսակետների և պետությունների դիրքորոշումների և պրակտիկայի մեծամասնության վրա` տարբեր տարբերակներով և նրբերանգներով, որոնք բաշխվում են երկու հակառակ բևեռների միջև: Առաջինը` քաղաքական հանրության գաղափարն է` հիմնված տարածքի, երկրորդը հանրության` անկախ տարածքից, որը ձևավորվում է համերաշխության հետ կապված, ինչը միավորում է ազգը: Երրորդ անձը, մեջբերել է Ջ. Հաբերմասին, որի համաձայն հասարակության ժողովրդավարական ինքնորոշման հասկացությունը «պահանջում է, որ այն անձինք, ովքեր իրավունքի սուբյեկտ են և ում վերաբերում է օրենքը, պետք է իրենց համարեն օրենք ստեղծող»: Այս մեջբերումը արտացոլում է քաղաքացիների կարգավիճակի հասկացությունը, որը, որպես կանխորոշիչ գործոն, առաջին հերթին դիտարկում է տվյալ տարածքում բնակվելը, սակայն օբյեկտիվորեն հաշվի է առնում այն փաստը, որ անձանց համար բացարձակ անհրաժեշտություն չկա բնակվելու պետության տարածքում, որպեսզի նրանք կարողանան կենսական կապերով իրենց կապված զգալ այդ պետությանը: Աճող ընկալում կա, ըստ որի «հնարավոր է ապրել տանը և տնից հեռու»: Քաղաքացիությանը այս տրանսազգային մոտեցումը ժամանակավրեպ է դարձնում բացառապես տարածքային ընկալման վրա հիմնված արտագաղթածների ընտրական իրավունքների վերաբերյալ քննարկումները: Այն փաստը, որ ընտրարշավները ներկայումս հիմնականում իրականացվում են համակարգչային սոցիալական ցանցերի միջոցով (այնպիսիք, ինչպիսիք են Ֆեյսբուքը և Թվիթերը), հիմնավորում է այն փաստարկը, որ հեռավորությունը արտագաղթածի և իր հայրենի պետության միջև այլևս այդքան էլ էական չէ, որքան մի քանի տարի առաջ:
62. Երրորդ անձի կարծիքով, ի պատասխան այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է քաղաքական իրավունքներ շնորհել արտագաղթածներին, չի կարող լինել «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Անհրաժեշտություն կա որոշելու այն օբյեկտիվ չափանիշը, որով պետք է գնահատվի, թե արդյոք արտագաղթածներն ունեն նշանակալից կապեր Հունական պետության հետ և այդպիսով որոշել` արդյոք նրանք պետք է ընդգրկվեն ընտրազանգվածի մեջ: Լիգան ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի միության Անդամ-պետությունների մեծ մասում, որոնք ընտրական իրավունքներ են տրամադրում արտագաղթածներին, հիմնական նախապայմանը պետության ընտրական ցուցակներում հաշվառումն է այն դեսպանատանը կամ հյուպատոսարանում, որը տեղակայված է տվյալ տարածարջանում: Համապատասխանաբար՝ «փոստով կամ այլ համապատասխան եղանակներով քվեարկելու» իրավունքի տրամադրման կամ բացակայության միակ օբյեկտիվ կիրառելի չափանիշը պետք է լինի այն, թե արդյոք տվյալ տարածաշրջանի հյուպատոսարանում ընտրացուցակներ կան: Հունական ընտրություններին մասնակցելու հունական սփյուռքի պահանջը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով համաչափությունն ու հավասարակշռությունը,այն առումով, թե հայրենի երկրում ժողովրդավարական ընթացակարգերը ինչպես են ազդում արտագաղթածների կյանքի վրա:
Գ. Դատարանի գնահատականը
1.Ընդհանուր սկզբունքներ
Error! Reference source not found..Դատարանը կրկնում է, որ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածն ամրագրում է արդյունավետ քաղաքական ժողովրդավարությանը բնորոշ սկզբունք և համապատասխանաբար առաջնային կարևորություն ունի Կոնվենցիոն համակարգում (Տե՛ս Մատյե Մոենը և Քլերֆեյտն ընդդեմ Բելգիայի, 2 մարտի 1987թ., կետ 47, Սերիա A թիվ 113): Այս հոդվածն առաջին հերթին Կոնվենցիայի և իր արձանագրության այլ դրույթներից տարբերվում է, քանի որ այն ձևակերպված է որպես Բարձր պայմանավորվող կողմերի պարտականություն ընտրություններն անցկացնել այնպիսի պայմաններում, որ կհավաստեն մարդկանց կարծիքի ազատ արտահայտումը ավելի, քան ազատության մասնավոր իրավունքը: Ինչևէ, հաշվի առնելով Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի travaux préparatoires մեկնաբանությունը և դրույթը՝ Կոնվենցիայի՝ որպես ամբողջություն՝ ենթատեքստի ներքո, դատարանը սահմանել է, որ այն նաև ներառում է անհատական իրավունքներ, ներառյալ ընտրելու և ընտրվելու իրավունքը: (Տես` վերը նշված Մատյե Մոենը և Քլերֆեյտը, կետ 51). Հաստատվել է նաև, որ այն ստանդարտները, որոնք պետք է պահպանվեն Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի համապատասխանության տեսանկյունից, պետք է նվազ խիստ լինեն, քան նրանք, որոնք պետք է պահպանվեն Կոնվենցիայի 8-րդ կամ 11-րդ հոդվածների առումով (Տե՛ս Ժդանոկան ընդդեմ Լատվիայի [GC], թիվ 58278/00, կետ 115, ՄԻԵԴ 2006‑IV):
64. 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի ‹‹Կիրառվող սահմանափակումների›› հայեցակարգը մեծ կարևորություն ունի սույն դրույթով երաշխավորված իրավունքների սահմանափակմամբ նպատակների համապատասխանությունը որոշելու համար (Տե՛ս վերը նշված Մեթյու Մոհինը և Քլերֆայնը, կետ 51): Սահմանելով, որ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը սահմանափակված չէ ‹‹օրինական նպատակների›› հատուկ ցանկով, ինչպիսիք թվարկված են Կոնվենցիայի 8-րդ և 11-րդ հոդվածներով, Պայմանավորվող պետություններն ազատ են հիմնվելու այնպիսի նպատակի վրա, որն ընդգրկված չէ այդ ցանկում՝ ի արդարացումն այդ սահմանափակման, պայմանով, որ այդ նպատակին համապատասխանությունը օրինականության սկզբունքին և Կոնվենցիայի ընդհանուր նպատակներին հիմնավորվում է տվյալ գործի մասնավոր հանգամանքներով (Տես՝Ժդանոկան, loc. cit.): Ամեն դեպքում, դատարանի իրավազորությունն է որպես վերջին ատյան որոշելու՝ արդյոք 1-ին արձաագրության 3-րդ հոդվածի պահանջները պահպանվել են. ինքնին բավարար է, եթե ընտրելու իրավունքի և ընտրվելու պայմաններն այն աստիճան սահմանափակող չեն, որպեսզի վնասեն նրանց բուն էությանը և զրկեն նրանց արդյունավետությունից, ինչպես նաև որ նրանք համապատասխանում են օրինականության պահանջներին, որ նրանք հետապնդում են օրինաչափ նպատակ, և որ ընտրված միջոցներն անհամապատասխան չեն (Տես՝ վերը նշված Տենասեն ընդդեմ Մոլդովայի [GC],թիվ 7/08, կետ 162, ՄԻԵԴ 2010թ. (քաղվածքներ), և Մատյե Մոենը և Քլերֆեյտը` կետ 52).:
65. Ինչ վերաբերում է, մասնավորապես, ընտրական համակարգի ընտրությանը, դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող պետություններն այս ոլորտում ունեն գնահատման լայն շրջանակ: Այդ առումով 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը ավելի հեռուն չի գնում, քան ‹‹ազատ›› ընտրությունները ‹‹ողջամիտ պարբերականությամբ››, ‹‹գաղտնի›› և ‹‹այնպիսի պայմաններով, որոնք կերաշխավորեն անձի կարծիքի ազատ արտահայտման հնարավորությունը›› նախատեսելը` պայմանով, որ այն չի ստեղծում որևէ ‹‹հատուկ համակարգ հիմնադրելու պարտավորություն››, այնպիսին, ինչպիսին համամասնական կամ մեծամասնական ընտրակարգ սահմանելը՝ մեկ կամ երկու քվեաաթերթիկներով (Տես վերևը նշված Մատյե Մոենը և Քլերֆեյտը` կետ 54):
66. Ընտրական համակարգերի կազմակերպման և անցկացման բազմաթիվ ձևեր կան՝ հիմնված Եվրոպայում, ի թիվս այլոց, պատմական զարգացման, մշակութային բազմազանության և քաղաքական մտածողության տարբերությունների վրա, ուստի յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ինքը պետք է ձևավորի իր ժողովրդավարական տեսլականը (Տես՝ Հիրսթն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ. 2) [GC], թիվ 74025/01, կետ 61, ՄԻԵԴ 2005‑IX): Արձանագրության 3-րդ հոդվածի նպատակների կիրառման առումով ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի քննարկվող պետության քաղաքական զարգացման լույսի ներքո, քանի որ հատկանիշները, որոնք անընդունելի են մի համակարգի ենթատեքստում, կարող են արդարացված լինեն այլ համակարգի ենթատեքստում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրված համակարգը ապահովում է այնպիսի պայմանններ, որոնք կերաշխավորեն ‹‹օրենսդրի ընտրության ժամանակ անձի կարծիքի ազատ արտահայտման հնարավորությունը›› (Տես՝ Յումակը և Սադակն ընդդեմ Թուրքիայի [GC],թիվ 10226/03, կետ 111, 8 հուլիսի 2008թ.): Բացի այդ, քանի որ Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության առաջնային և կարևոր համակարգ է, դատարանը պետք է հաշվի առնի պատասխանող պետությունում և պայմանավորվող պետություններում փոփոխվող պայմանները ընդհանրապես, և արձագանքի, օրինակ, չափորոշիչների վերաբերյալ ցանկացած կայանալիք փոխհամաձայնության: Այս առումով իշխանությունների գնահատման շրջանակը որոշելու համապատասխան գործոններից մեկը կարող է լինել կամ չլինել Պայմանավորվող պետութոյունների օրենքների ընդհանուր հիմքը (Տես՝ Գլորն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 13444/04, կետ 75, ՄԻԵԴ 2009-...).
67. Պետք է նաև նշել, որ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի ենթատեքստի ներքո առաջնային պարտականությունը ոչ թե անգործությունն է կամ չմիջամտելը, ինչպիսին քաղաքացիական և քաղաքական իրավունքների մեծամասնությունում, այլ Պետության կողմից ժողովրդավարական ընտրություններ պոզիտիվ ‹‹ապահովելու›› նպատակով միջոցառումների ձեռնարկումը: (Տես՝վերը նշված Մետյու Մոենը և Քլերֆեյտը` կետ 50): Այս առումով Դատարանը նաև հաշվի է առնում այն փաստը, որ ընտրելու իրավունքը 1-ին արձանագրության 3-րդ հոդվածոով նախատեսված իրավունքների ‹‹ակտիվ›› տարրն է, և արտոնություն չէ: Քսանմեկերորդ դարում ժողովրդավարական պետությունում կանխավարկածը պետք է լինի հօգուտ ընդգրկման (Տես՝ վերը նշված Հիրստ (թիվ 2), կետ 59).
68. Համապատասխանաբար՝ ընդհանուր բնակչության ցանկացած խմբի կամ կատեգորիայի մեկուսացումն ընտրական իրավունքից պետք է համապատասխանի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի նշված նպատակներին (Տե՛ս վերը նշված Ժդանոկա կետ 105). Դատարանը նշել է, որ ներպետական օրենսդրությունը, ի թիվս այոց, ընտրական իրավունքի համար նախատեսելով նվազագույն տարիք կամ բնակության պայմաններ, սկզբունքորեն համապատասխանում է 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի հետ (Տես՝ վերը նշված Հիրստ (թիվ. 2), կետ 62, և Հիլբեն ընդդեմ Լիխտենշտեյնի (dec.), թիվ 31981/96, ՄԻԵԴ 1999-VI): Ընդունված է, որ համընդհանուր քվեարկության սկզբունքից ցանկացած ընդհանուր, ինքնաբերաբար և չտարբերակված շեղում պարունակում է այդ կերպ ընտրված օրենսդրի և նրա կողմից հրապարակված օրենքների ժողովրդավարական վավերականության խախտման վտանգ:
69. Ինչ վերաբերում է բնակության վայրով պայմանավորված արտագաղթածների ընտրական իրավունքների սահմանափակմանը, Կոնվենցիոն ինստիտուտներն անցյալում ընդունել են, որ դա կարող է արդարացված լինել մի քանի գործոններով. առաջինը՝ այն կանխավարկածով, որ ոչ ռեզիդենտ քաղաքացիները ավելի քիչ են ուղղակիորեն կամ շարունակաբար կապված իրենց պետության առօրյա խնդիրների հետ և ավելի քիչ են տեղյակ դրանցից, երկրորդ՝ այն փաստը, որ ոչ ռեզիդենտ քաղաքացիները ավելի քիչ ազդեցություն ունեն թեկնածուների ընտրության և նրանց նախընտրական ծրագրերի ձևավորման վրա, երրորդ՝ պառլամենտական ընտրություններում ընտրական իրավունքի և ընտրված քաղաքական մարմինների ակտերի ազդեցությանը ուղղակիորեն ենթարկվելու միջև սերտ կապը, և չորրորդ՝ օրենսդրի իրավաչափ անհանգստությունն է առ այն, որ հնարավոր է անհրաժեշտ լինի սահմանափակել արտասահմանում բնակվող քաղաքացիների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա, որոնք, ինչպես ընդունված է հիմնավորապես, առաջնային ազդեցություն ունեն պետություններում բնակվող քաղաքացիների վրա (Տես՝ վերը նշված Հիլբեն, Տես նաև Իքսը և Միությունն ընդդեմ Իտալիայի, դիմում թիվ 8987/80, Հանձնաժողովի որոշում 6 մայիսի 1981, Որոշումներ և Զեկույցներ (DR) 24, էջ. 192, and Պոլաչչոն և Գարոֆալոն ընդդեմ Իալիայի թիվ 23450/94, Հանձնաժոովի որոշում 15 սեպտեմբերի 1997թ., DR 90-A, էջ 5): Վերջերս դատարանը ուշադրություն է դարձրել, որ բնակության կամ երկարաժամկետ բնակության պահանջի պարտադիր լինելը, որպեսզի ընտրությունների ժամանակ ունենալ կամ իրականացնել ընտրելու իրավունքը, սկզբունքորեն ընտրելու իրավունքի կամայական սահմանափակում է և հետևաբար համատեղելի չէ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի հետ (Տես՝ Դոյլն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.),թիվ 30158/06, 2007թվականի փետրվարի 6). Սույն գործով այդ սկզբունքների կիրառումը
40. Դատարանն առաջին հերթին նշում է, որ դիմումատուները գանգատվել են, որ հունական օրենսդրությունը մինչ օրս չի իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտային հույն արտագաղթածներին քվեարկելու պառլամենտական ընտրություններում իրենց ներկայիս բնակության վայրից: Համապատասխանաբար, բողոքը չի վերաբերում արտագաղթածների քվեարկելու իրավունքի ճանաչմանը, որպես այդպիսին, ինչպիսի սկզբունքը արդեն ճանաչված է Հունաստանի Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասով և թիվ 96/2007 նախագահական հրամանագրի 4-րդ հոդվածին զուգահեռ, այլ առավելապես այն պայմաններին, որոնք ապահովում են այդ իրավունքի իրականացումը: Ինչպես և Պալատը, Մեծ պալատը այն կարծիքն ունի, որ իր խնդիրն է որոշել, թե արդյոք ի հակադրություն ընտրելու իրավունքի կիրառման համար պայմանների վերաբերյալ օրենսդրության չընդունման, Հունական ընտրական համակարգը սույն գործով ամեն դեպքում կարող է՞ թույլատրել ‹‹անձանց կարծիքի ազատ արտահայտում›› և պահպանել է՞ ‹‹ընտրելու իրավունքի... բուն էությունը››, ինչպես պահանջում է 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը (Տես՝ Մեթյուսն ընդդեմ ՄԻացյալ Թագավորության [GC], թիվ 24833/94, կետ 65, ECHR 1999‑I): Այն իր քննությունը կիրականացնի ավելի լայն հարցի լույսի ներքո, թե արդյոք 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը Պետությունների վրա պարտականություն է դնում այնպիսի համակարգ ներդնելու, որը հնարավորություն կտա արտագաղթած քաղաքացիներին արտասահմանից իրականացնել իրենց ընտրական իրավունքները:
71. Ընդհանուր առմամբ, 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը Պայմանավորվող պետությունների համար չի նախատեսում այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք թույլ կտան արտագաղթածներին իրենց ընտրելու իրավունքն իրականացնել իրենց բնակության վայրից: Այնուամենայնիվ, քանի որ ժողովրդավարական պետությունում կանխավարկածը պետք է լինի հօգուտ ընդգրկման (Տես՝ վերը նշված Հիրստը (թիվ 2), կետ 59), նման միջոցառումները համահունչ են այդ դրույթի հետ: Հարցը, այնուամենայնիվ, այն է, թե արդյոք 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը այնքան հեռու է գնում, որ պահանջում է նրանց ներառում: Այդ հարցին պատասխանելիս 3-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի միջազգային և համեմատական իրավունքին համապատասխան (Տես՝ վերը նշված Յումակը և Սադակըէ կետ 127, և Դեմիրը և Բայկարան ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 34503/97, կետեր 76 և 85, 12 նոյեմբերի 2008 թ), ինչպես նաև համապատասխան պետության ներպետական իրավունքին հղմամբ:
72. Սկզբում, միջազգային իրավունքի առնչությամբ Դատարանը նշում է, որ ոչ միջազգային և տարածաշրջանային պայմանագրերը, ինչպիսին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ դաշնագիրը, ոչ Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան, և ոչ Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիան, ոչ էլ իրավասու միջազգային մարմինների կողմից տված դրանց մեկնաբանությունները հիմք չեն տալիս եզրակացնելու, որ ընտրական իրավունքներն այն անձանց համար, ովքեր ժամանակավորապես կամ մշտապես բացակայում են այն պետությունից, որի քաղաքացին են, այնքան լայն են, որ Պետություններից պահանջում են միջոցառումներ իրականացնել դրանց՝ արտերկրում իրականացման համար (Տես՝ վերը` կետեր 26-31).:
73. Անշուշտ, որպեսզի պառլամենտական ընտրություններում ընտրելու իրավունքն ավելի մեծ արդյունք տա, Եվրոպայի խորհրդի ինստիտուտները, inter alia, կոչ են անում անդամ պետություններին հնարավորություն տալ արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին հնարավոր ամբողջ ծավալով մասնակցելու ընտրական գործընթացներին: Ավելին՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1459 (2005) Եզրակացությունը (Տես՝ վերը` կետ 21) սահմանել է, որ անդամ պետությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն նպաստելու հնարավորինս ամբողջական ծավալով ընտրական իրավունքների իրականացմանը, մասնավորապես՝ փոստային քվեարկության միջոցով: Բացի այդ, 1714 (2005) Եզրակացությամբ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին մեծացնել իրենց ջանքերն՝ առանձնահատուկ դժվարություններ ունեցող խմբերի, այդ թվում՝ արտագաղթածների ընտրական իրավունքների արդյունավետ իրականացմանն ուղղված պայմանների բարելավման ուղղությամբ: Վենետիկյան կոմիտեն, իր կողմից նշել է, որ 1980 թվականից ի վեր արտաքին քվեարկության իրավունքը որոշակի հիմքեր է ստեղծել Եվրոպայում: Միաժամանակ, այն խորհուրդ է տալիս, որպեսզի անդամ պետությունները նպաստեն արտագաղթացների ընտրական իրավունքներին, սակայն չի կարող համարվել, որ նրանք պարտավոր են դա անել: Ավելի շուտ, նման քայլը դիտվում է որպես յուրաքանչյուր պետությունում օրենսդրի կողմից քննարկելու հնարավորություն, որը պետք է հավասարակշռի համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքը մի կողմից և ի հակադրություն դրա` քվեարկության գաղտնիության անհրաժեշտությունը և պրակտիկ բնույթի հարցերը՝ մյուս կողմից (Տե՛ս մասնավորապես վերը` կետ 25):
74. Բացի այդ, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչ նրանց գերակշռող մեծամասնությունը իրենց քաղաքացիներին թույլ է տալիս արտասահմանից քվեարկել, մի քանիսը թույլ չեն տալիս (տես՝ վերը կետ 38); Ինչևէ, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ակնհայտ է դարձնում, որ այս առնչությամբ այն պետություններում, որոնք թույլ են տալիս արտասահմանից քվեարկել, արտագաղթածների ընտրական իրավունքների իրականացման կարգավորումները միատեսակ չեն, այլ տարբեր ձևեր են ստանում: Որպես օրինակ, որոշ երկրներ թույլատրում են քվեարկել արտասահմանում ստեղծված ընտրատեղամասերում, և/կամ փոստային քվեարկությամբ, լիազորված քվեարկությամբ կամ էլեկտրոնային քվեարկությամբ (տես՝ վերը` կետ 34): Արտասահմանում բնակության տևողությունը այլ գործոն է, որը հաշվի է առնվում անդամ-պետությունների կողմից: Որոշները ընտրական իրավունքներ են տրամադրում միայն այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես բնակվում են երկրից դուրս, մինչդեռ մյուսներում արտագաղթածները կորցնում են ընտրելու իրավունքը որոշակի ժամանակ անց (տես՝ վերը` կետ 35): Բացի այդ, մի քանի Պայմանավորվող պետություններ արտագաղթածների համար ազգային խորհրդարանում երկրից դուրս ստեղծված ընտրատեղամասերի միջոցով իրենց ներկայացուցիչներին ընտրելու հնարավորություն են նախատեսում (տե՛ս վերը` կետ 37): Եվ վերջապես, անդամ պետությունների մեծամասնությունը, որոնք թույլատրում են քվեարկել արտասահմանում, նախատեսում են, որ այն անձինք, ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, պետք է հաշվառվեն ընտրացուցակներում հստակ սահմանված ժամկետներում իրենց հայրենի երկրի իշխանությունների կամ արտասահմանում գտնվող դեսպանատների կամ հյուպատոսարանների կողմից (տե՛ս վերը` կետեր 39-45):
75. Կարճ ասած, վերը քննարկված ձևերից իրավական փաստաթղթերից ոչ մեկը հիմք չի հանդիսանում եզրակացության հանգելու համար, որ ինչպես իրավունքն է այժմ սահմանում, պետությունները պարտականություն են կրում հնարավոր դարձնել ընտրական իրավունքների կիրառումը արտասահմանում բնակվող քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է այդ իրավունքի կիրառման կարգավորումներին այն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից, որոնք թույլ են տալիս քվեարկել արտասահմանում, ներկայումս մոտեցումների լայն բազմազանություն կա:
76. Երկրորդ, սույն հարցի վերաբերյալ ներպետական օրենսդրության հետ կապված, Դատարանը նշում է, որ Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ‹‹Երկրից դուրս գտնվող անձանց ընտրելու իրավունքի իրականացման պայմանները կարող են հստակեցվել օրենքով...››: Խորհրդարանի գիտական խորհուրդը իր կողմից իր 31 մատի 2009 թվականի հաշվետվության մեջ արտասահմանում բնակվող հույն ընտրողների խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունքի իրականացման վերաբերյալ նախագծի առնչությամբ նշել է, որ արտասահմանից ընտրելու իրավունքի իրականացման թույլտվությունը ավելի շատ հայեցողություն, քան պարտականություն է օրենսդրի համար, մինչդեռ հարցի վերաբերյալ նման ընդգծված իրավական դիրքորոշումը միանշանակ չէ: (տես՝ վերևում 19-րդ պարբերությունը): Որպես եզրակացություն, թվում է թե Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս օրենսդրին արտագաղթած հույների համար կյանքի կոչել իրենց բնակության վայրից ընտրական իրավունքներն իրականացնելու հնարավորությունը, սակայն նա պարտավոր չէ դա անել: Համապատասխանաբար, հաշվի առնելով վերը նշվածը (տես կետ 75), Դատարանն այն կարծիքի է, որ իր խնդիրը չէ ներպետական իշխանություններին մատնացույց անել, թե երբ և ինչ եղանակով նրանք պետք է կյանքի կոչեն Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը:
77. Բացի այդ, 2000 թվականից ի վեր հունական իշխանություննները մի քանի փորձ են արել կյանքի կոչելու 51-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթները: 2001 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, օրինակ, այս դրույթների բովանդակությունը հստակեցվել է և ընդունվել է, որ միաժամանակյա քվեարկությունը փոստային կամ այլ եղանակով ընտրական իրավունքների իրականացումը չի բացառում, պայմանով, որ ձայների հաշվարկը և արդյունքների հրապարակումը պետք է կատարվեն նույն ժամանակ, ինչ երկրի ներսում (տե՛ս վերը` կետ 16):
78. Պետք է նաև նշել 2009 թվականի փետրվարի 19-ին ներքին գործերի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կողմից Պառլամենտ ներկայացված օրինագծի տեսքով 2009 թվականի նախաձեռնության մասին, որի նպատակն էր Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրենսդրության ընդունումը, որը կկարգավորեր պառլամենտական ընտրություններում ընտրական իրավունքների իրականացումը հույն արտագաղթած ընտրողների համար: Օրինագիծը չընդունվեց, քանի որ այն չկարողացավ ստանալ Պառլամենտի բոլոր անդամների ձայների 2/3-ը, ինչպես 2001 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում պահանջում էր Սահմանադրության 51-րդ հոդվածի 4-րդ մասը:
79.Վերջապես, ինչ վերաբերում է դիմումատուների հատուկ կարգավիճակին, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում կասկածելու նրանց պնդման մեջ, որ նրանք սերտ և մշտական կապի մեջ են գտնվում Հունաստանի հետ և անմիջականորեն հետևում են երկրում քաղաքական, տնտեսական սոցիալական զարգացումներին` նպատակ ունենալով ակտիվ դեր խաղալ երկրի գործերում: Այն կանխավարկածը, թե ոչ ռեզիդենտ քաղաքացիները նվազ չափով են ուղղակի կամ շարունակաբար կապված երկրի առօրյա խնդիրների հետ և ավելի քիչ են տեղյակ դրանց մասին (տե՛ս վերը` կետ 69), այսպիսով չի վերաբերում սույն գործին: Այնուամենայնիվ, դատարանի կարծիքով դա բավարար չէ Հունաստանի իրավական վիճակը կասկածի տակ դնելու համար: Ամեն դեպքում իրավասու մարմինները ընտրական իրավունքների կիրառումը կարգավորելիս չեն կարող հաշվի առնել յուրաքանչյուր առանձին դեպք, սակայն պարտավոր են սահմանել ընդհանուր կանոնը: (Տես` վերը նշված Հիլբեն):
80. Ինչ վերաբերում է դիմումատուների ֆինանսական, ընտանեկան և մասնագիտական կյանքի ընդհատմանը, որի պատճառ կհանդիսանար այն, որ նրանք ստիպված կլինեին ճանապարհորդել Հունաստան, որպեսզի իրականացնեին իրենց ընտրական իրավունքները 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում, դատարանը համաձայն չէ, որ դա անհամաչափ կլիներ քննարկվող ընտրական իրավունքների էությանը վնաս հասցնելու տեսանկյունից:
3. Եզրակացություն
41. Հաշվի առնելով վերոգրյալ դատողությունները, չի կարելի ասել, որ դիմումատուների` 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված ընտրական իրավունքների բուն էությանը սույն գործով վնաս է հասցվել: Համապատասխանաբար սույն դրույթի խախտում տեղի չի ունեցել:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Վճռում է, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. մարտի 15-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում` Դատարանի Կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ պարբերությունների համապատասխան:
Յոհան Քոլեվարտ Նիկոլաս Բրատցա
Քարտուղարի տեղակալ Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy