© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 150
մարտ 2012
Սիտարոպուլոսը և and Զյակումոպուլոսն ընդդեմ Հունաստանի [GC] - 42202/07
Վճիռ 15.3.2012թ. [GC]
1-ին Արձանագրության Հոդված 3
Ժողովրդի կամքի ազատ արտահայտում
Քվեարկություն
Արտասահմանում բնակվող Հունաստանի քաղաքացիների` խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ընթացակարգի վերաբերյալ օրենսդրության բացակայությունը. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր - Դիմումատուները Հունաստանի երկու քաղաքացիներ են, ովքեր մշտապես բնակվում են Ստրասբուրգում (Ֆրանսիա): Ֆրանսիայում Հունաստանի դեսպանին ուղղված 2007թ. սեպտեմբերի 10-ով թվագրված նամակում նրանք ցանկություն են հայտնել իրականացնել քվեարկելու իրենց իրավունքը իրենց բնակության երկրից և մասնակցել 2007թ. սեպտեմբերի 16-ին Հունաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Երկու օր անց դեսպանը պատասխանել է, որ նրանց խնդրանքը չի կարող բավարարել, քանի որ բացակայում են երկրից դուրս գտնվող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման պայմանները կարգավորող նորմերը: Համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել և դիմումատուները, որոնք չեն մեկնել Հունաստան, չեն կարողացել իրականացնել իրենց ընտրական իրավունքը:
2010թ. հուլիսի 8-ի իր վճռում (Տե՛ս Տեղեկագիր թիվ 132) Դատարանի պալատը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:
Իրավունք - 1-ին Արձանագրության 3-րդ հոդված. Դիմումատուները բողոքել են այն փաստից, որ Հունաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն միջոցներ, որոնք արտասահմանում ապրող քաղաքացիներին հնարավորություն կընձեռեին քվեարկել խորհրդարանական ընտրություններում իրենց բնակության վայրից: Չնայած արդեն երեսունհինգ տարի է ինչ Սահմանադրության մեջ ներառվել են դրույթներ հայրենիքից դուրս բնակվողների քվեարկության վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկվել խնդրո առարկա իրավունքի կենսագործման ուղղությամբ: Դատարանն այդ իսկ պատճառով պետք է քննության առնի, թե արդյոքանկախ ընտրական իրավունքի իրականացման պայմանների վերաբերյալ օրենսդրության չընդունումից, ընտրական համակարգը այնուամենայնիվ թույլ է տալիս «ժողովրդաի կամքի ազատ արտահայտումը» և ավելի ընդհանուր, արդյոք 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածը պետության համար պարտավորություն է սահմանում համակարգ ներդնել հայրենիքից դուրս բնակվող քաղաքացիների` իրենց ընտրական իրավունքները արտասահմանից իրականացնելու համար:
Առաջին, ոչ համապատասխան միջազգային և տարածաշրգանայինպայմանգրերը և ոչ էլ դրանց` իրավասու միջազգային մարմինների կողմից տրված մեկնաբանությունը հիմք չի տալիս եզրակացնելու համար, որ պետությունից ժամանակավորապես կամ մշտապես բացակայող քաղաքացիների ընտրական իրավունքները պահանջում են շահագրգիռ պետությանը միջոցներ ձեռք առնել արտասհմանում դրանց իրականացման համար: Ճշմարիտ է, որ Եվրոպայի խորհրդի ինստիտուտները որոշ դեպքերում մասնակից պետություններին առաջարկում են հնարավորություն տալ արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին հնարավորինս ամբողջ ծավալով մասնակցել ընտրական գործընթացներին: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Վենետիկի Հանձնաժողովը*, հայրենիքից դուրս բնակվողների ընտրական իրավունքների իրականացմանը նպաստելը, չնայած ցանկալի է, սակայն պարտադիր չէ պետության համար և ավլի շուտ հանդիսանում է յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից դիտարկման ենթակա հնարավորություն:
Երկրորդ, Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների օրենսդրությունների համեմատական հետազոտությունը ցույց է տալիս, որ ներկայումս, չի կարելի պնդել, որ այդ պետությունները պարտավորություն ունեն ապահովել արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիների ընտրական իրավունքների իրականացումը: Մինչ Պայմանավորվող պետությունների գերակշիռ մեծամասնությունը իրենց քաղաքացիներին արտասահմանից քվեարկելու հնարավորություն է ընձեռում, որոշները այդպիսին չեն ընձեռում: Ինչ վերաբերում է այդ իրավունքի իրականացման պայմաններին, դրանք ներկայումս էականորեն տարբերվում են, որը նշանակում է, որ Պայմանավորվող պետությունները սույն հարցում օգտվում են հայեցողության լայն սահմաններից:
Երրորդ, Չնայած Հունաստանի Սահմանադրությունը նորմեր է պարունակում, որոնք թույլ են տալիս օրենսդիր մարմնին միջոցներ նախատեսել հայրենիքից դուրս գտնվող քաղաքացիների համար իրնեց բնակության վայրից ընտրական իրավունքների իրականացման համար, այն չի պարտավորեցնում օրենսդրին անել դա, քանի որ դրույթի բովանդակությունը կամընտրական է: Հետևաբար, Դատարանը չէ, որ պետք է ներպետական իշխանություններին հրահանգի, թե երբև ինչպես կիրառել այդ դրույթը: Ավելին, անժխտելի է, որ Հունաստանի իշխանությունները բազմիցս փորձել են կենսագործել խնդրո առարկա դրույթի կիրառումն ապահովող օրենսդրությունը, այնուամենայնիվ, այդ փորձերն ապարդյուն են եղել քաղաքական փոխհամաձայնություն ձեռք չբերելու պատճառով:
Վերջապես, չնայած այն փաստին, որ իրենց երկրի խնդիրները դիմումատուներին առնչվում են այնպես, ինչպես որ տեղի բնակիչներին, դա բավարար չէ Հունաստանի իրավական վիճակը հարցականի տակ դնելու համար: Ամեն դեպքում, իրավասու մարմինները ընտրական իրավունքները կարգավորելիս չեն կարող հաշվի առնել յուրաքանչյուր անհատական գործ, այլ պետք է սահմանեն ընդհանուր կանոն: Ինչ վերաբերում է դիմումատուների ֆինանսական, ընտանեկան և մասնագիտական կյանքերի խախտումներին, որոնք տեղի կունենային քվեարկության համար Հունաստան մեկնելու դեպքում, դա հիշատակված իրավունքի միջամտության աստիճանան համաչափ չի թվում:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
* Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը, որն առավել հայտնի է որպես Վենետիկի հանձնաժողով, սահմանադրական հարցերով Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմինն է, որը հիմնադրվել է 1990թ.;
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy