© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 85
2006թ. ապրիլ
Stec-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC] - 65731/01
Վճիռ 12.04.2006թ. [GC]
Հոդված 14
Խտրականության արգելում
Որոշակի արտադրական վնասվածքների հետևանքով սոցիալական ապահովագրության նպաստ ստանալու տղամարդկանց և կանանց իրավունքի տարբերակում. խախտում չկա
Հոդված 37
Նախկին անվանումը՝ Hepple-ը և այլոք ու Kimber-ն ընդդեմ Միացյալ Թագավորության
Դիմումատուն՝ տիկին Hepple-ը, Դատարանին հայտնեց, որ անձնական պատճառներից ելնելով, այլևս չի ցանկանում ընթացք տալ իր գործին: Վերջինիս դիմումը հանվեց քննվող գործերի շարքից: Ավելի ուշ տիկին Hepple-ը հայտնեց Դատարանին, որ փոխել է իր որոշումը: Դատարանն, այնուամենայնիվ, որոշեց չվերականգնել վերջինիս դիմումը գործերի ցուցակում:
Փաստեր. Միացյալ Թագավորությունում մինչև 1950թ. ապրիլի 6-ը ծնված տղամարդկանց համար կենսաթոշակային տարիք է համարվում 65 տարեկանը, իսկ կանանց համար՝ 60 տարեկանը: Դիմումատուները՝ երկու կին և երկու տղամարդ, ստացել էին արտադրական վնասվածքներ, որի հետևանքով ստանում էին նվազեցված եկամտի նպաստներ: Կենսաթոշակային համապատասխան տարիքի հասնելուց հետո բոլոր դիմումատուները ստացել էին կենսաթոշակային նպաստներ: Այդ ամենը բացասական ազդեցություն էր ունեցել բոլոր դիմումատուների եկամտի վրա: Ընդ որում, եկամտի նվազեցումից կարելի էր խուսափել, եթե նրանք պատկանեին հակառակ սեռին և նրանց համար սահմանված լիներ այլ կենսաթոշակային տարիք: Գործը ներպետական մակարդակով քննելիս ազգային դատարանը՝ նախնական կարգավորում ստանալու համար դիմեց Արդարադատության եվրոպական դատարանին, որը 2000թ. մայիսի 23-ին վճռեց, որ ստեղծված իրավիճակում առկա չէ որևէ անհամապատասխանություն «Սոցիալական ապահովագրության ոլորտում հավասար վերաբերմունքի մասին» թիվ 79/7 ԵՄ հրահանգի հետ:
Իրավունք՝ Հոդված 14. Գանգատի ընդունելիության իր որոշման մեջ (6 հուլիս 2005թ.) Դատարանն ընդունել է այն փաստը, որ դիմումատուների շահերը գտնվում են թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիության ոլորտում: Անվիճելի է այն փաստը, որ արդյունավետ կլինի դադարեցնել վճարել նվազեցված եկամտի նպաստներն այն տարիքից հետո, երբ շահառուներն ամեն դեպքում պետք է անցնեն կենսաթոշակի: Նվազեցված եկամտի նպաստի դադարեցման համար տարիքային շեմի նախատեսումը, որը չի համընկնի կենսաթոշակային տարիքի հետ, ինչպես առաջարկում են դիմումատուները, չի կարող, այնուհանդերձ, հասնել այն նույն աստիճանի ներդաշնակությանը պետության կենսաթոշակային համակարգի հետ, որը հիմնված է «աշխատանքային կյանքի պայմանական ավարտի», այն է՝ կանանց համար 60 և տղամարդկանց համար 65 տարեկան վրա: Այդպիսի համակարգը հեշտ չէր լինի նաև հասկանալ և կիրառել: Ավելին, կարևոր է այն փաստը, որ Արդարադատության եվրոպական դատարանը գտավ, որ նվազեցված եկամտի նպաստը միտված է եղել փոխհատուցել աշխատանքային տարիքի այն անձանց, ովքեր կորցրել են աշխատունակությունը արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով և որ միատեսակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր փոխշաղկապել տարիքային սահմանափակումները: Ե´վ քաղաքական որոշումը՝ դադարեցնելու նվազեցված եկամտի նպաստներն այն անձանց, ովքեր բոլոր դեպքերում կենսաթոշակի են անցնում վճարովի աշխատանքից, և´ որոշումը՝ այդ նպատակի իրագործման համար փոխկապակցելու նվազեցված եկամտի նպաստի դադարեցման տարիքային շեմը «աշխատանքային կյանքի ավարտի» հասկացության կամ պետության կողմից սահմանված կենսաթոշակային տարիքի հետ, հետապնդում էին իրավաչափ նպատակ և հիմնված էին ողջամիտ և օբյեկտիվ հիմքերի վրա: Մնում է որոշել, թե արդյո՞ք պետական կենսաթոշակային համակարգում տղամարդկանց և կանանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքը հանդիսանում է 14-րդ հոդվածի խախտում, թե՝ ոչ: Թվում է, թե վերաբերմունքի տարբերությունը սահմանվել է մեղմացնելու համար ֆինանսական անհավասարությունը և դժվարությունները, որոնք բխում են կնոջ` ավանդական չվճարվող տան տիկնոջ դերից, այսինքն` կինը դիտարկվում է իբրև ընտանիքի մասին հոգ տանող, այլ ոչ թե՝ աշխատավայրում գումար վաստակող անձ: Կենսաթոշակի տարիքային տարբերությունները միտված են ուղղելու կանանց և տղամարդկանց միջև «փաստացի անհավասարությունը», ուստի 14-րդ հոդվածի իմաստով դրանք արդարացված են: Հետևաբար, կենսաթոշակային տարիքային տարբերությունը արդարացված կլինի մինչ այն ժամանակ, երբ սոցիալական պայմաններն այնպես փոխվեն, որ կանայք այլևս չեն հայտնվի անբարենպաստ կարգավիճակում՝ կարճ աշխատանքային կյանքի պատճառով: Այս փոփոխությունը պետք է ընթանա աստիճանաբար, և դժվար կամ անհնարին կլինի ընդգծել այն պահը, երբ տղամարդկանց նկատմամբ նման վերաբերմունքի խնդիրը կգերակշռի կանանց՝ ոչ բարենպաստ կարգավիճակը շտկելու նկատմամբ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պայմանավորվող պետություններից շատերը դեռևս սահմանում են տղամարդկանց և կանանց՝ թոշակի անցնելու տարբերակված տարիք: Հաշվի առնելով սեռերի ֆինանսական անհավասարության ուղղման, կանանց աշխատանքային կյանքի փոփոխման հիմնավորումը, և պայմանավորվող պետությունների միջև ընդհանուր չափանիշների բացակայությունը, Դատարանը վճռեց, որ Միացյալ Թագավորությունը չի կարող քննադատության ենթարկվել՝ կենսաթոշակային միասնական տարիքին անցնելու ուղղությամբ ավելի վաղ գործողություններ չձեռնարկելու համար: Երբ սկսում ես շարժվել սեռերի հավասարության ուղղությամբ, թեև Դատարանը ողջամիտ է համարում կառավարության կողմից խորհրդատվության և ստուգման բազմակողմանի գործընթաց անցկացնելը, սակայն միևնույն ժամանակ չի կարելի քննադատել խորհրդարանին՝ 1995 թվականին փուլային և դանդաղ բարեփոխում անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Հաշվի առնելով, որ նշված բարեփոխումները հեռու գնացող և լուրջ հետևանքներ ունեն կանանց և առհասարակ տնտեսության համար, հարկ է նշել, որ նշված հարցերը անդամ պետության բացարձակ հայեցողության խնդիր են:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy