© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Stoll v. Switzerland – 69698/01
2007 թվականի դեկտեմբերի 10-ի վճիռ [GC]
10-րդ հոդված
10-րդ հոդվածի 1-ին մաս
Ազատ արտահայտվելու իրավունք (արտահայտվելու ազատություն)
Լրագրողի դատապարտումը կոնֆիդենցիալ համարվող ռազմավարության վերաբերյալ դիվանագիտական փաստաթղթի հրապարակման համար. խախտում առկա չէ
Փաստեր. Գործը վերաբերում էր Համաշխարհային հրեական կոնգրեսի և շվեյցարական բանկերի միջև, ի թիվս այլնի, անցկացվող` շվեյցարական բանկային հաշիվներից Հոլոքոստի զոհերի չստացված ակտիվների մասին բանակցությունների նկատմամբ Շվեցարական կառավարությանորդեգրվելիք ռազմավարության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Շվեյցարիայի դեսպանի գաղտնի զեկույցը մամուլում հրապարակելու համար դիմումատուին տուգանքի դատապարտելուն:
1996 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում Շվեյցարիայի դեսպանը կազմել էր քննարկվող բանակցությունների բովանդակության վերաբերյալ ՙռազմավարական փաստաթուղթ՚, որը դասակարգվել էր որպես գաղտնի: Փաստաթուղթն ուղարկվել էր Բեռնի Արտաքին Հարաբերությունների դեպարտամենտի համապատասխան պաշտոնատար անձին, ով գործ ուներ այդ ՙնյութի (հարցի)՚ հետ: Պատճեններն ուղարկվել էին Շվեցարական Կառավարության 19-ն այլ անձանց, Ֆեդերալ իշխանություններին և արտասահմանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչություններին: Դիմումատուն ձեռք էր բերել պատճենը, որը հավանաբար անհայտ մնացած անձի կողմից պետական գաղտնիքի բացահայտման արդյունք էր:
Մյուս հոդվածների շարքում Ցյուրիխի Կիրակնօրյա թերթը հրապարակեց երկու հոդվածներ, որոնք դիմումատու կողմից վերնագրվել էին §Դեսպան Ջագմեթին վիրավորում է հրեաներին՚ և ՙԽալաթով և կոշիկներով դեսպանը կրկին միջամտում է¦: Հաջորդ օրը Ցյուրիխի ամենօրյա թերթը ռազմավարական փաստաթղթից մեծաքանակ տպաքանակներով տպագրեց, և հաջորդաբար այլ թերթ նույնպես տպեց տպաքանակները:
Դատարանը կարգադրել է դիմումատուին վճարել տուգանք 800 շվեյցարական ֆրանկ (մոտավորապես 476 եվրո) Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի իմաստով §պետական գաղտնի հաղորդակցության¦ հրապարակման համար: Դիմումատուի գանգատները վերջին ատյանում` Ֆեդերալ դատարանի կողմից մերժվեցին:
Շվեյցարիայի մամուլի խորհուրդը, ընդունելով, որ հրապարակումը, հաշվի առնելով Հոլոքոստի զոհերի հաշիվների վերաբերյալ հանրային քննարկման կարևորությունը տվյալ ժամանակահատվածում, եղել է լեգիտիմ, այն տեսակետին մնաց, որ դիմումատուն անպատասխանատու կերպով, կրճատված և դեպքերի ժամանակագրությունը հստակ չներկայացնելով, ռազմավարական փաստաթղթի տպագրմամբ դեսպանի գրառումները դարձրել էր շոկային և սկանդալային: Մամլո խորհուրդն ավելացրեց, որ մյուս թերթերը, ի տարբերություն, գործը տեղադրել էին համապատասխան բովանդակությամբ` ռազմավարական փաստաթուղթը տպագրելով գրեթե ամբողջությամբ:
Իրավունքի հարցեր. Դատավարությունը – Իր Պալատի վճռում Դատարանը 4 ձայնով ընդդեմ 3-ի սահմանեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում: Շվեյցարական կառավարության խնդրանքով Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա գործը փոխանցվեց Մեծ Պալատին:
Օրենք. Դիմումատուի դատապարտումը հանդիսանում է նրա` ազատ արտահայտվելու իրավունքի միջամտություն: Միջամտությունը տեղի է ունեցել Շվեյցարական քրեական օրենսգրքի հիման վրա և հետապնդել է օրինաչափ նպատակ` կանխելու կոնֆիդենցիալ համարվող տեղեկատվության բացահայտումը: Մեծ պալատը շեշտադրեց, որ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 33-րդ հոդվածի 3-րդ կետի լույսի ներքո և 10-րդ հոդվածի կնքմանը հակասող որևէ հատկանիշի բացակայության պայմաններում անհրաժեշտ է 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով սահմանել §գաղտնի տեղեկատվության բացահայտում¦ արտահայտության մեկնաբանությունը, որը ներառում է գաղտնի տեղեկատվության բացահայտումը ինչպես գաղտնի պահելու պարտակություն ունեցող անձի կողմից, այնպես էլ 3-րդ անձի կողմից և մասնավորապես, ինչպես սույն գործում է, լրագրողի կողմից:
Լուծում պահանջող հիմնական խնդիրն այն է, թե քննարկվող միջամտությունն արդյո±ք անհրաժեշտ է եղել §ժողովրդավարական հասարակությունում¦, թե` ոչ: Այս կապակցությամբ Մեծ Պալատը սկզբում հաստատեց, որ 10-րդ հոդվածը կիրառելի է լրագրողների կողմից կոնֆիդենցիալ կամ գաղտնի տեղեկատվության հրապարակման (տարածման) վրա:
Չպահանջված ակտիվների հարցը ներառում է ոչ միայն էական ֆինանսական շահեր, այլև ունի մեծ բարոյական ծավալ, որը նշանակում է, որ դա նույնիսկ ավելի լայն միջազգային հասարակության շահն է: Հետևաբար, գնահատելով, թե արդյոք Շվեյցարական իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն անհրաժեշտ են, եղել, թե` ոչ, Դատարանն ուշադրություն է դարձրել ներառված երկու հանրային շահերի գնահատելու անհրաժեշտությունը, մասնավորապես, ընթերցողների շահը` տեղյակ լինելու հոդվածի հարցի մասին, և իշխանությունների շահը երաշխավորելու ընթացող դիվանագիտական բանակցությունների դրական և բավարարող ելքը:
Չնայած վիճարկվող հոդվածները գրեթե կենտրոնացել էին դեսպանի անձի և անձնական վարքագծի վրա, նրանք կարող էին ներդրում ունենալ չպահանջված ակտիվների հարցի վերաբերյալ հանրային քննարկումներում, որն այդ ժամանակ Շվեյցարիայի ինտեսիվ քննարկումների առարկան էր: Ուստի` հասարակությունը հետաքրքրություն է ունեցել այդ հոդվածների տպագրման հարցում:
Ինչ վերաբերում է շահերին, որոնք Շվեյցարական իշխանությունները պարտավոր էին պաշտպանել, կենսական նշանակություն ունեին դիվանագիտական ծառայություններն ու միջազգային հարաբերությունների բնականոն գործունեությունը, որպիսի դիվանագետները կարողանային փոխանակել կոնֆիդենցիալ կամ գաղտնի տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դիվանագիտական զեկույցների գաղտնիությունը չի կարող պաշտպանվել ամեն գնով. միմյանց դեմ դրված շահերը հավասարակշռելիս կարևոր հանգամանքներ էին զեկույցի բովանդակությունն ու այն պոտենցիալ վտանգը, որը կարող էր վրա հասնել դրանց հրապարկման դեպքում: Սույն գործում նշված ժամանակահատվածում դեսպանի զեկույցից հատվածների բացահայտումը ունակ էր ոչ միայն դեսպանի գրառումների բովանդակության, այլև վերջինիս կողմից իրեն ներկայացնելու ձևի միջոցով բացասական հետևանք թողնել այն բանակցությունների բնականոն ընթացքի վրա, որոնց ներգրավվել էր Շվեյցարիան: Դեսպանի զեկույցի բովանդակության մասնակի բացահայտումը կարող էր կազմաքանդել դիվանագիտական հարաբերությունների բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ իրադրությունը և ունենալ բացասական հետևանքներ Շվեյցարիայի կողմից անցկացվող բանակցությունների վրա: Ուստի` հաշվի առնելով, որ դրանք հրապարակվել էին շատ նուրբ իրադրությունում, դիմումատուի կողմից գրված հոդվածները կարող էին Շվեյցարական իշխանությունների շահերին լուրջ վնաս հասցնող պատճառ հանդիսանալ:
Ինչ վերաբերում է դիմումատուի վարքագշին, ապա նա լինելով որպես լրագրող չէր կարող տեղյակ չլինել, որ զեկույցի գաղտնազերծումը Շվեյցարիայի քրեական օրենսգրքով պատժելի է: Հարցը, թե հոդվածների ձևն արդյո±ք չի համապատասխանել լրագրողական էթիկայի կանոններին, ունի մեծ նշանակություն: Հոդվածների բովանդակությունն ակնհայտորեն պարզեցված ու կրճատված էր, իսկ օգտագործվող լեզուն (գրելաոճը) հակված էր առաջարկելու, որ դեսպանի գրառումներն հակասեմինիստական են: Դիմումատուն քմահաճ ոճով սկսել էր բամբասանքներից, որոնք միանշանակորեն ներդրում էին ունեցել դեսպանի հրաժարականի վրա և որոնք ուղղակիորեն վերաբերում էին չպահանջված ակտիվների հարցի ակունքներին, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեական համայնքի դեմ իրականացված չարագործություններին: Դատարանը կրկնեց անհրաժեշտությունն ուղղակիորեն գործ ունենալու նման բնույթի զրպարտությունների ու մեղադրանքների հետ: Բացի դրանից, այն ձևով, որ հրապարակվել էին այդ հոդվածները` սենսացիոն վերտառությամբ, թվում էին պիտանի չեն այնքան կարևոր ու լուրջ առարկայի համար, որքան չպահանջված ակտիվների հիմնադրամներն էին: Վերջապես, դիմումատուի հոդվածները նաև որոշակի չէին և կարող էին ընթերցողին թյուրիմացության մեջ գցել:
Նման պայմաններում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոդվածներից մեկը տեղադրվել էր մեծ շրջանառություն ունեցող Շվեյցարական կիրակնօրյա թերթի առաջին էջին, Դատարանը կիսեց Շվեյցարական կառավարության և Մամուլի խորհրդի կարծիքը, որ դիմումատուի ղեկավարի մտադրությունը չի եղել հասարակությանը տեղեկացնել բոլորին հետաքրքրող թեմայի մասին, այլ դեսպանի զեկույցը դարձնել անհարկի սկանդալի առարկա: Հոդվածների պարզեցված և կրճատված ձևը, որը կարող էր ընթերցողին մոլորության մեջ գցել դեսպանի անձի և ունակությունների մասին, մեծապես նվազեցրել էր 10-րդ հոդվածով պաշտպանվող հանրային քննարկման մեջ ունեցած ներդրման կարևորությունը: Վերջապես դատարանը գտավ, որ դիմումատուի նկատմամբ նշանակված տուգանքը համաչափ է եղել հետապնդվող նպատակի հետ:
Եզրակացություն. խախտում առկա չէ (12 ձայնով ընդդեմ 5-ի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy