© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ.139
մարտ 2011
S.T.S. ընդդեմ Նիդերլանդների - 277/05
Վճիռ 7.6.2011թ. [Երրորդ բաժանմունք]
Հոդված 5
Հոդված 5-4
Կալանքի օրինականության վերանայում
Վերանայման արագություն
Գերագույն դատարանի կողմից չափազանց հապաղումը և կալանքի դեմ բերված բողոքը քննելու մերժումը կալանքի որոշմամբ սահմանված ժամկետան ավարտվելու պատճառով. խախտում
Փաստեր –2002թ. հոկտեմբերին դատարանը թույլատրել է կալանքի տակ վերցնել դիմումատուին` նախկինում իրավախախտումներ կատարած և բարդ վարքով անչափահասի: Նախնական եռամսյա ժամկետը երկարացվել է մի քանի անգամ մինչև դատավորը որոշում է կայացրել երկարացնել այն ևս մեկ տարով` 2003թ. հոկտեմբերից: 2003թ. դեկտեմբերին վերաքննիչ դատարանը կրճատել է այդ ժամկետը մինչև 2004 թ. մայիսի 1-ը: 2004թ. հունվարի կեսերին դիմումատուն դիմել է Գերագույն դատարան, որը 2004թ. նոյեմբերին անընդունելի է համարել նրա բողոքը դրա քննության նշանակության կորստով պայմանավորված, քանի որ վերաքննիչ դատարանի որոշմամբ նախատեսված ժամկետն արդեն լրացել էր:
Իրավունք – Հոդված 5 կետ 4:
(ա) Արագությունը – Հաշվի առնելով վերաքննիչ դատարանի կողմից տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ձեռք բերելու և գործի քննությանը մի շարք անձանց արդյունավետ մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը` որոշման ընդունման համար հարկավոր 63-օրյա ժամանակահատվածը ինքնին արագության հետ կապված հարց չի առաջացնում: Նույն չի կարելի ասել Գերագույն դատարանի քննության վերաբերյալ, որը որոշում է ընդունել Դիմումատուի բողոքը ստանալուց 294 օր հետո: Այդպիսի ժամկետը չափազանց երկար է թվում: Ինչպիսին էլ որ լինեն հետաձգման պատճառները ներպետական դատական մարմինները պարտավորություն էին կրում ձեռնարկել անհրաժեշտ վարչական գործողությունները հրատապ հարցերի արագ ուսումնասիրության համար, հատկապես, երբ խոսքը գնում է անձնական ազատության մասին:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
(բ) Արդյունավետություն – Դիմումատուի բողոքը Գերագույն դատարան է ներկայացվել վերաքննիչ դատարանի կողմից Դիմումատուի նկատմամբ սահմանված կալանքի ժամկետի լրանալուց մոտ երեք և կես ամիս առաջ: Այնուամենայնիվ նշված չեն եղել հիմքերը, թե ինչու Գերագույն դատարանից չէր կարելի ողջամտորեն ակնկալել որոշման ընդունում այդ ժամանակահատվածի ընթացքում: Այդպիսի հիմքերի բացակայության պայմաններում մինչև դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետի ավարտը վերջնական որոշման ընդունումից խուսափելը ինքնին բավարար էր Դիմումատուի կողմից Գերագույն դատարան ներկայացված բողոքի որպես իրավական պաշտպանության կանխարգելիչ կամ իրավավերականգնիչ միջոցի գործնական արդյունավետությունից զրկելու համար:
Ավելին, անընդունելի համարելով Դիմումատուի բողոքը կապված դրա քննության նշանակության կորստի հետ, Գերագույն դատարանը զրկել է դրան այն հետագա արդյունքից, որը կարող էր ունենալ: Նախկին կալանավորը կարող է շահագրգռված լինել իրեն կալանքի տակ պահելու օրինականության պարզման մեջ նույնիսկ ազատ արձակվելուց հետո, օրինակ կապված նրա 5-րդ հոդվածի 5րդ կետով սահմանված «հայցի ուժով օժտված փոխհատուցում ստանալու իրավունքի հետ», երբ կարող է անհրաժեշտ լինել դատական որոշում, որը կժխտեր ներպետական օրենսդրության համաձայն գոյություն ունեցող այն կանխավարկածը, որի համաձայն իրավասու մարմնի կողմից կալանքի տակ վերցնելու որոշումը perse օրինական է:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 2,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy