© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Շտումմերն ընդդեմ Ավստրիայի - 37452/02
Վճիռ 7.7.2011թ. [GC]
Հոդված 14
Խտրականություն
Կենսաթոշակի հաշվարկման համար բանտում կատարված աշխատանքը հաշվի չառնելը. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր –Դիմումատուն իր կյանքի մոտ 28 տարին անց է կացրել բանտում: Բանտարկության ընթացքում նա երկար ժամանակահատված աշխատել է, սակայն ծերության կենսաթոշակի իրավունք ձեռք չի բերել` Ընդհանուր սոցիալական ապահովության մասին օրենքի համաձայն: Այնուամենայնիվ, 1994թ. հունվարի 1-ից նա ներառվել է գործազուրկների ապահովագրության համակարգում` հաշվի առնելով բանտում աշխատած ժամանակահատվածը: Նրա` վաղաժամկետ թոշակի նշանակման մասին դիմումը մերժվել է Աշխատողների կենսաթոշակային ապահովության գրասենյակի կողմից 1999թ. մարտին այն հիմքով, որ նա չի հավաքել կենսաթոշակի իրավունք ընձեռող առնվազն 240 ապահովագրական ամիսը: Դիմումատուն հետագայում բողոք է ներկայացրել Գրասենյակի դեմ` պնդելով, որ բանտում աշխատած ամիսները պետք է հաշվարկվեն որպես ապահովագրական ամիսներ: 2001թ. ապրիլին, աշխատանքի և սոցիալական հարցերով դատարանը մերժել է նրա բողոքը: Վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը պարզելով, որ այն փաստը, որ Պատիժների կատարման մասին 1993թ. օրենքի փոփոխություններից հետո ազատազրկվածները ներգրավված են եղել գործազուրկների ապահովագրության համակարգում, վճռորոշ նշանակություն չունի նրանց ծերության կենսաթոշակի համակարգում ընդգրկվելու տեսակետից: 2002թ. փետրվարին Գերագույն դատարանը ևս մերժել է դիմումատուի բողոքը: 2004թ. հունվարին բանտից ազատվելուց հետո դիմումատուն մի քանի ամիս գործազրկության նպաստ է ստացել և դրանից հետո` սոցիալական անապահովության նպաստ` Գործազուրկների ապահովագրության մասին օրենքին համապատասխան:
Իրավունք –Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` 1-ին Արձանագրոթւյան 1-ին հոդվածի հետ համակցությամբ: Դատարանը նկատել է, որ բանտում կատարված աշխատանքը տարբերվում է սովորական աշխատողների կատարած աշխատանքից բազմաթիվ առումներով և այն առաջին հերթին ռեաբիլիտացիայի և ռեսոցալիզացիայի նպատակներ է հետապնդում: Չնայած բանտում աշխատանքը Ավստրիայի օրենքների համաձայն պարտադիր է Դատարանն այդ գործոնը վճռական չի համարել: Խնդիրը վերաբերում է ծերության ապահովման անհրաժեշտությանը և այդ իմաստով դիմումատուն գտնվում էր սովորական աշխատողների հետ հարաբերականորեն համանման իրավիճակում: Ինչ վերաբերում է Ընդհանուր սոցիալական ապահովության մասին օրենքի համաձայն առողջության և դժբախտ դեպքերից ապահովագրության համակարգին, դիմումատուի վիճակը, որպես աշխատող դատապարտյալ տարբերվում է սովորական աշխատողների վիճակից, քանի որ դատապարտյալների առողջության և դժբախտ պատահարների ապահովումը իրականացվում էր պետության կողմից Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն:
Կառավարությունը պնդել է, որ աշխատող դատապարտյալները հաճախ միջոցներ չունեն սոցիալական ապահովության վճարներ կատարելու համար և որ դա կարող է խարխլել ծերության կենսաթոշակի համակարգի տնտեսական արդյունավետությունը, եթե ժամանակահատվածները, որոնց ընթացքում որևէ նշանակալի վճարումներ չեն կատարվել, հաշվարկվեն որպես կենսաթոշակային վճարումների իրավունք տվող ապահովության ժամկետներ: Ծերության կենսաթոշակի համակարգի ընդհանուր կայունությունը պետք է ապահովվի և բանտում կատարված աշխատանքի ժամանակահատվածը, հետևաբար, չի կարող հաշվարկվել, որպես համապատասխան կամ փոխարինել այն ժամանակահատվածներին, որոնց ընթացքում մուծումներ չեն կատարվել: Ավստրիայի սոցիալական ապահովության մասին օրենքը սահմանում է այդպիսի հնարավորություն միայն հասարակության կողմից ընդունված սահմանափակ թվով իրավիճակների համար, ինչպես օրինակ երեխաների դաստիարակությունը, գործազրկությունը կամ զինվորական ծառայությունը: Դատարանը նշված նպատակներն օրինական է համարել:
Աշխատող դատապարտյալների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի` հետապնդած օրինական նպատակներին համաչափ լինելու հարցը սերտորեն կապված է պետության տնտեսական և սոցիալական քաղաքականության ընդհանուր ընտրության հետ: Այս բնագավառում պետություններն օգտվում են հայեցողության լայն սահմաններից և Դատարանը կարող է միջամտել միայն երբ ընտրված քաղաքականությունը զուրկ է ողջամիտ հիմքերից: Ավելին, հարց պետք է դիտարկվի, որպես դատապարտյալների աշխատանքի ընդհանուր համակարգի և դատապարտյալների սոցիալական ապահովության մի մաս: Դատապարտյալների սոցիալական ապահովության վերաբերյալ, սակայն, համաեվրոպական միասնական մոտեցում չկա: Չնայած Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների բացարձակ մեծամասնությունը որոշակի սոցիալական ապահովություն է նախատեսում դատապարտյալների համար, փոքրաթիվ երկրներ ներգրավում են նրանց իրենց ծերության կենսաթոշակի համակարգում և որոշ երկրներ, ինչպես Ավստրիան, դա անում են նրանց` կամավոր հատկացումներ անելու հնարավորության ընձեռմամբ:
Դիմումատուն երկարատև ժամանակահատվածի ընթացքում աշխատել է բանտում: Ներպետական իշխանությունների որոշումներից երևում է, որ նրա` առանց ապահովության ժամանակահատվածը ընկած է 1960-ականների և 1990-ականների միջև: Խնդրո առարկա ժամանակահատվածում որևէ ընդհանուր մոտեցում չի եղել աշխատող դատապարտյալներին ներպետական սոցիալական ապահովության համակարգում ներառելու հետ կապված:Ընդհանուր մոտեցման բացակայությունն իր արտացոլվել է նաև 1987թ. Եվրոպական բանտային կանոններում, որը դրա հետ կապված որևէ դրույթ չի պարունակում: Հետագայում, 2006թ. Եվրոպական բանտային կանոնները հանձնարարում էին, հնարավորության սահմաններում, ներառել աշխատող դատապարտյալների ներպետական սոցիալական ապահովության համակարգերում: Ավստրիայի օրենսդրությունը արտացոլել է այդ միտումը` բոլոր դատապարտյալներին առողջության և դժբախտ դեպքերի ապահովագրությամբ ապահովելով և 1994թ. հունվարից բոլոր աշխատող դատապարտյալները ներառվել են գործազրկության ապահովագրության համակարգում: Էական է, որ չնայած դիմումատուն ծերության կենսաթոշակի իրավունք չի ստացել, սակայն զրկված չի եղել սոցիալական ապահովությունից: Բանտից ազատվելուց հետո նա գործազրկության նպաստ է ստացել և հետագայում սոցիալական անապահովության նպաստ, որի իրավունքն ուներ Գործազրկության ապահովագրության մասին օրենքի համաձայն որպես աշխատող դատապարտյալ: Դատարանի կողմից սույն գործով վճիռ կայացնելիս դիմումատուն շարունակում էր դեռ սոցիալական անապահովության նպաստ ստանալ, ինչպես նաև բնակարանային նպաստ, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին մոտ 720 եվրո` գրեթե կենսաթոշակի նվազագույն չափ (մոտ 780 եվրո):
Արդյունքում չափորոշիչների փոփոխության համատեքստում, Պայմանավորվող պետությունը չի կարող մեղադրվել ազատված դատապարտյալների վերաինտեգրման համար իր կարծիքով ավելի համապատասխան ապահովագրության համակարգին նախապատվություն տալու համար: Մինչ Ավստրիայից պահանջվել է սույն գործով բարձրացված հարցը հսկողության տակ պահել, Դատարանը գտել է, որ աշխատող դատապարտյալներին ծերության կենսաթոշակային համակարգում չներառելով այն չի գերազանցել սույն հարցում իրեն վերապահված հայեցողության լայն սահմանները:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 4. Դիմումատուն պնդել է, որ եվրոպական չափորոշիչներն այնքան են փոխվել, որ դատապարտյալների աշխատանքը առանց ծերության կենսաթոշակի համակարգում ներառվելու այլևս չի կարող համարվել ազատազրկման ընթացքում սովորաբար կատարվող աշխատանք: Ավստրիայի օրենսդրությունը արտացոլել է եվրոպական օրենսդրոթւյան զարգացումը կապված բոլոր դատապարտյալների առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության հետ և աշխատող դատապարտյալները ներառվել են սոցիալական ապահովագրության համակարգում, սակայն չեն ներառվել ծերության կենսաթոշակային համակարգում: Այնուամենայնիվ թվում է, որ էական միակարծություն առկա չէ աշխատող դատապարտյալներին ծերության կենսաթոշակային համակարգում ներառելու վերաբերյալ: Չնայած 2006թ. Եվրոպական բանտային կանոնները արտացոլում են զարգացող միտումները, դա չի կարող մեկնաբանվել որպես Կոնվենցիայով սահմանված պարտավորություն: Դատարանը հիմք չի տեսել 4-րդ հոդվածի` դիմումատուի պնդած մեկնաբանության համար և եզրակացրել է, որ նրա, որպես դատապարտյալ կատարած հարկադիր աշխատանքը առանց ծերության կենսաթոշակի համակարգում ընդգրկվելու, պետք է դիտվի որպես «ազատազրկման ընթացքում սովորաբար կատարվող աշխատանք» Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով և հետևաբար չի հանդիսանում «հարկադիր կամ պարտադիր աշխատանք»:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy