© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 100
2007թ. օգոստոս-սեպտեմբեր
Սուլտանին ընդդեմ Ֆրանսիայի - 45223/05
Վճիռ - 20.09.2007թ. [Բաժին III]
Հոդված 3
Արտաքսում
Աֆղանստան արտաքսվելու ռիսկը: Արտաքսումը չէր հանգեցնի խախտման:
Հոդված 35
Հոդված 35-1
Ներպետական միջոցներն սպառելը
Արդյունավետ ներպետական միջոցը
Արտաքսմանն առնչվող որոշումը, որում առկա էր 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունքին ենթարկվելու ռիսկը, – վատ վերաբերմունք: Նախնական առարկությունը մերժվել է:
Թիվ 4 արձանագրության 4-րդ հոդված
Օտարերկրացիների զանգվածային արտաքսման արգելքը
Օդանավով ապօրինի ներգաղթյանլների կոլեկտիվ արտաքսման ռիսկը: Արտաքսումը չէր հանգեցնի խախտման:
Փաստեր. Դիմողը, ազգությամբ աֆղան, տաջիկների էթնիկական խմբի անդամ էր: Նրա հայրը եղել էր Աֆղանստանում կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, կոմունիստական վարչակարգի տապալումից հետո, տաջիկի կողմից նման գործունեության մեջ ներգրավված լինելը դիտվում էր որպես դավաճանություն: Հատկապես դիմողի ընտանիքի նկատմամբ թշնաբար էր տրամադրված նախկին առաջնորդը, որը դարձել էր հայտնի անձնավորություն, և որը զավթել էր դիմողի ընտանիքի ուեցվածքը: Դիմողի ընտանիքին պատկանող տունը ենթարկվել էր ռմբակոծության, որի արդյունքում դիմողը վիրավորվել էր գլխի և ազդրի մասերում: Դիմողը և նրա ընտանիքը Ավղանստանից մեկնել էին Պակիստան: Դիմողը հայտնել էր, որ ինքը Ֆրանսիա էր մուտք գործել 2002 թվականի վերջին: Նա քաղաքական ապաստարանի համար դիմել էր 2003 թվականին: Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գործակալությունը (OFPRA) մերժել էր դիմումը, իսկ Փախստականների բողոքարկման խորհուրդն այդ որոշումը թողել էր անփոփոխ: 2004 թվականի հուլիսին դիմողը ծանուցվել էր Ֆրանսիայի տարածքը լքելու մասին: Նրա ընտանիքը վերադարձել էր Պակիստան` այն գյուղը, որտեղ նրանք ապրում էին սկզբում, բայց համաձայն դիմողի հայտարարությունների՝ նրանց կրկին ստիպել էին հեռանալ այդտեղից:
2005 թվականի դեկտեմբերի 14-ին դիմողը ձերբակալվել է Փարիզում՝ այլ աֆղանցիների հետ մեկտեղ: Նա նշել էր, որ ֆրանսիական ոստիկանությունն իրականացրել է նպատակաուղղված ձերբակալություններ, ինչը հիմնված էր այդ ձերբակալվածների ազգային պատկանելության վրա` նպատակ ունենալով կազմակերպել ՙխմբակային թռիչք՚` իրենց արտաքսելու նպատակով: Նույն օրը վարչական կալանքի մասին որոշման հետ մեկտեղ, կայացվել է որոշում դիմողին Աֆղանստան արտաքսելու վերաբերյալ: Նա դիմել էր Փարիզի վարչական դատարան՝ այդ որոշումները վերացնելու համար: Նրա դիմումը մերժվել էր 2005 թվականի դեկտեմբերի 17-ին: Դեկտեմբերի 16-ին իշխանությունները կայացրել են որոշում` արգելելով նրան մնալ երկրում: Դեկտեմբերի 19-ին դիմողը դիմում է ներկայացրել Դատարան՝ Դատարանի Կանոնների թիվ 39-րդ կանոնի կիրառման միջնորդության հետ մեկտեղ: Հաջորդ օրը 39-րդ Կանոնի համաձայն՝ Դատարանի համապատասխան Պալատի նախագահը տեղեկացրել է ֆրանսիական կառավարությանն այն մասին, որ ցանկալի է, որ այն ձեռնպահ մնա դիմողին Աֆղանստան արտաքսելու մտադրությունից: Խմբակային թռիչքը Ֆրանսիայից Աֆղանստան տեղի ունեցել առանց դիմողի: Դիմողն ազատ է արձակվել: 2006 թվականի հունվարի 5-ին Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջոցի ժամկետը երկարացրել է մինչև հաջորդ որոշման կայացումը: Հաջորդ օրը դիմողը կանչվել է հարցազրույցի՝ ֆրանսիական իշխանությունների հետ նրա իրավական կարգավիճակը քննելու նպատակով` արտաքսման միջոցներն իրականացնել համար: Դիմողը ներկայացրել է քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ իր երկրոդ դիմումը, որը մերժվել է արագացված ընթացակարգով: Նա բողոքարկել է այդ որոշումը Փախստականների բողոքարկման խորհրդին: Վարչական դատարանի վճիռը մնացել է անփոփոխ:
Օրենք. Հոդված 3:
Ներպետական միջոցներն սպառելը
Ոչ Վարչական դատարանի վճռի դեմ բողոքը, որն անփոփոխ էր մնացել դիմողին արտաքսելու առումով, ոչ էլ Փախստականների բողոքարկման խորհրդին ներկայացված բողոքը չեն ունեցել կասեցնող բնույթ: Երբ դիմողը բողոքել է, որ իր արտաքսումը կհանգեցնի իր նկատմամբ 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի, ինչի դեմ բողոքարկումները չեն ունեցել կասեցնող բնույթ, չեն եղել ՙարդյունավետ՚ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Այդ իսկ պատճառով նախնական առարկությունները մերժվել են:
Արտաքսման գործընթացը: Դիմողի փաստարկները խորությամբ ուսումնասիրվել են փախստականների գործակալությունների և վարչական դատարանների կողմից: Ավղանստան արտաքսելու դեպքում հնարավոր ռիսկերի վերաբերյալ իր հայտարարություններով դիմողը ցույց է տվել միայն այդ երկրում ընդհանրապես լարված վիճակի առկայությունը, սակայն չի ապացուցել, թե ինչ աստիճան կլինի իր նկատմամբ վատ վերաբերմունքի ռիսկի առկայությունը:
Եզրակացություն. արտաքսման որոշման իրականացման դեպքում չկա խախտում (միաձայն):
Թիվ 4 արձանագրության 4-րդ հոդված
Այն փաստը, որ դիմողը 2005 թվականի դեկտեմբերի 20-ին խմբակային թռիչքով չի արտաքսվել, առկա էր միջանկյալ միջոցի արդյունքում, որը սահմանվել էր Դատարանի կողմից՝ Դատարանի Կանոնների 39-րդ կանոնի հիման վրա: Ուստի կառավարությունը սխալվել էր, երբ առարկել էր առ այն, որ Թիվ 4 արձանագրության 4-րդ հոդվածի ներքո գանգատը դարձել էր անիմաստ:
Դիմողը ֆրանսիական իշխանություններին ներկայացրել էր քաղաքական ապաստան ստանալու երկու դիմում, որոնցում նա հնարավորություն էր ունեցել ներկայացնելու իր հետագա փաստարկներն առ այն, թե ինչու ինքը չպետք է արտաքսվեր Աֆղանստան: Ներպետական իշխանությունները հաշվի են առել Աֆղանստանում առկա ընդհանուր դրությունը և դիմողի հայտարարություններն իր անձնական վիճակի առնչությամբ, ինչպես նաև այն ռիսկերը, որոնց նա կարող էր ենթարկվել իր ծննդավայր վերադառնալու դեպքում: Հետևաբար, դիմողի անձնական հանգամանքներն ուսումնասիրվել են, և դա ապահովել է բավարար արդարացիություն իր արտաքսման հարցում:
Եզրակացություն. խախտում չէր լինի, եթե արտաքսման որոշումն իրականացվեր (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy