© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՍՎԻՆԱՐԵՆԿՈՆ ԵՎ ՍԼՅՈՒԴՆԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(Գանգատներ թիվ 32541/08 և թիվ 43441/08)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի հուլիսի 17
Այս վճիռը վերջնական է, սակայն կարող է խմբագրական փոփոխությունների ենթարկվել:.
Սվինարենկոն և Սլյուդնևն ընդդեմ Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Մեծ Պալատ), հետևյալ կազմով.
Դին Սպիելմանն, Նախագահ,
Ջոսեպ Կասադեվալ,
Գուիդո Ռայմոնդի,
Ինտեա Զիեմել,
Մարկ Վիլիջեր,
Պիեր Լորենզեն,
Բոստջան Զուպանչիչ,
Դանութե Ջոսիենե,
Ժան Սիկուտա,
Ջորջ Նիկոլաու,
Լուիս Լոպեզ Գուերրա,
Վինսենտ Ա. դե Գայտանո,
Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոս,
Հելեն Կելլեր,
Ելենա Ժադերբլոմ,
Յոհաննես Սիլվիս,
Դմիտրի Դիդով, դատավորներ,
և Միքայել Օ Բոյլը, Քարտուղարի տեղակալ,
2013 թվականի սեպտեմբերի 18-ին և 2014 թվականի հունիսի 11-ին դռնփակ խորհրդակցելով,
Կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված ամսաթվին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ պարոն Ալեքսանդր Սերգեյի Սվինարենկոյիև պարոն Վալենտին Ալեքսեյի Սլյուդնևի («դիմողներ») կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ համապատասխանաբար 2008 թվականի մայիսի 5-ին և 2008 թվականի հուլիսի 2-ին բերված 2 գանգատների (թիվ 32541/08 և թիվ 43441/08) հիման վրա:
2. Դիմողները պնդում էին, մասնավորապես, որ դատարանի դահլիճում իրենց «մետաղական ճաղավանդակների» մեջ պահելը նվաստացնող վերաբերմունք է՝ արգելված Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, և որ նրանց դեմ հարուցված քրեական դատավարությունների տևողությունը ողջամիտ չի եղել՝ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:
3. Գանգատներն ուղարկվեցին Դատարանի Առաջին Բաժանմունք (Դատարանի Կանոնակարգի 52-րդ Կանոնի 1-ին մաս): 2012 թվականի դեկտեմբերի 11-ին այդ Բաժանմունքի Պալատը կայացրեց իր վճիռը: Պալատը որոշեց միացնել գանգատները (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին մաս), դիմողների գանգատները նրանց «մետաղական ճաղավանդակների» մեջ պահելու և նրանց դեմ հարուցված քրեական դատավարությունների տևողության վերաբերյալ մասով հայտարարել ընդունելի, իսկ գանգատների մնացած մասն՝ անընդունելի, և միաձայն գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ ու 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Պալատը կազմված էր հետևյալ դատավորներից, մասնավորապես՝ Իզաբելլ Բերրո-Լեֆեվրե, Նախագահ, Էլիզաբեթ Ստեյներ, Նինա Վաջիչ, Անատոլի Կովլեր, Խանլար Հաջիև, Միրժանա Լազարովա Տրաջկովսկա և Ջուլիա Լաֆֆրանքյու, և ինչպես նաև՝ Անդրե Վամպաչը՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ: 2013 թվականի մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը («Կառավարություն») միջնորդեց, որ գործը Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն փոխանցվի Մեծ Պալատին և 2013 թվականի ապրիլի 29-ին Մեծ Պալատի կոմիտեն բավարարեց այդ միջնորդությունը:
4. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի ու Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
5. Գործի ըստ էության քննության վերաբերյալ դիմողներն ու Կառավարությունը ներկայացրել են իրենց գրավոր դիրքորոշումները (Դատարանի կանոնակարգի 59-րդ կանոնի 1-ին մաս):
6. Դատական նիստը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների պալատում (Դատարանի կանոնակարգի 59-րդ կանոնի 3-րդ մաս):
Դատարան են ներկայացել.
(ա) Կառավարության անունից
Պարոն Գ.ՄԱՏՅՈՒՇԿԻՆԸ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը, Գործակալ,
Պարոն Ն.ՄԻԽԱՅԼՈՎԸ,
Պարոն Պ.ՍՄԻՐՆՈՎԸ,
Տիկին Օ.ՕՉԵՐԵՏՅԱՆԱՅԱ, Խորհրդատուներ.
(բ) դիմողների անունից
Պարոն Վ.ՊԱԼՉԻՆՍԿԻՆ, պարոն Սվինարենկոյի ներկայացուցիչը, Խորհրդատու,
Պարոն Ե.ՊԼՈՏՆԻԿՈՎԸ,
Տիկին Վ.ՏԱՅՍԱԵՎԱՆ, պարոն Սլյուդնևի ներկայացուցիչները, Խորհրդատու.
Դատարանը լսել է պարոն Պալչինսկիի, պարոն Պլոտնիկովի, տիկին Տայսաևայի և պարոն Մատյուշկինի Դատարանին հասցեագրված ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողները ծնվել էին համապատասխանաբար 1968 թվականին և 1970 թվականին: Առաջին դիմող՝ պարոն Սվինարենկոն, Մուրմանսկի մարզում կրում է իր նկատմամբ որպես պատիժ նշանակված որոշակի ժամկետով ազատազրկումը: Երկրորդ դիմողը՝ պարոն Սլյուդնևը, բնակվում է Մագադանի մարզի Յագոդնինսկի շրջանի Սինեգորյե գաղութ բնակավայրում:
Ա. Նախնական քննություն
8. Ներքին գործերի նախարարության քննչական կոմիտեյի հեռավոր արևելքի ֆեդերալ շրջանի քննչական դեպարտամենտը 2002 թվականին պարոն Գրիշինի դեմ հարուցել է մի քանի քրեական գործեր:
9. 2002 թվականի սեպտեմբերի 24-ին որպես կասկածյալ հարցաքննվեց առաջին դիմողը: 2002 թվականի հոկտեմբերի 9-ին նա ձերբակալվեց: Մագադանի քաղաքային դատարանը դիմողի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին իր 2002 թվականի նոյեմբերի 12-ի որոշման մեջ նկատեց, որ հանցագործությունները, որոնցում նա մեղադրվում էր, կատարվել էին 3-ամյա փորձաշրջանի ընթացքում, որը նրա նկատմամբ նշանակել էր Մագադանի մարզի Յագոդնինսկի շրջանի դատարանը 2001 թվականի ապրիլի 13-ի դատավճռով, որով դիմողին դատապարտել էր գողության համար և կայացրել էր նշանակված պատիժը՝ 5 տարի ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չկիրառելու մասին որոշում: Դատարանը նկատեց նաև, որ նրա բնակության վայրից բացասական բնութագիր էր ներկայացվել և նա խախտել էր նախաքննության մարմնին ներկայանալու իր ստանձնած պարտականությունը: Առաջին դիմողի դեմ վերջնական արդյունքում մեղադրանքներ էին առաջադրվել պարոն Ա.Ս.-ի և տիկին Տ.Ս.-ի նկատմամբ 2002 թվականին, որպես պարոն Գրիշինի բանդայի անդամ, ավազակային հարձակում կատարելու, ինչպես նաև՝ զենք ու զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար:
10. 2003 թվականի հունվարի 20-ին երկրորդ դիմողը, ով կրում էր Մագադանի մարզի Յագոդնինսկի շրջանի դատարանի 2002 թվականի հուլիսի 26-ի դատավճռով իր նկատմամբ նշանակված պատիժը Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի («ՔՕ») 109-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանցագործության՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար, որպես կասկածյալ հարցաքննվեց պարոն Գրիշինի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: 2003 թվականի հունվարի 22-ին նրան մեղադրանք առաջադրվեց հետևյալ հանցագործությունների համար, մասնավորապես՝
(i) պարոն Գրիշինի գլխավորությամբ զինված հանցավոր խումբ ստեղծելու և 2001 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի սեպտեմբերը քաղաքացիների վրա կազմակերպված ավազակային հարձակումներին մասնակցելու համար՝ նախատեսված ՔՕ 209-րդ հոդվածի 1-ին կետով:
(ii) 2001 թվականի հոկտեմբերին կազմակերպված խմբի կողմից պարոն Վ.Բ.-ի՝ ոսկու վերամշակմամբ զբաղվող մասնավոր ընկերության տնօրենի նկատմամբ կողոպուտ կատարելու համար, որ կատարվել էր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ ուրիշի գույքի էական չափերի հափշտակություն կատարելու նպատակով՝ նախատեսված ՔՕ162-րդ հոդվածի 3-րդ կետով:
(iii) 2001 թվականի հոկտեմբերին կազմակերպված խմբի կողմից զգալի չափերի թանկարժեք մետաղներ անօրինական պահելու և փոխադրելու (արդյունաբերական ոսկի, որն իբրև թե յուրացվել էր պարոն Վ.Բ.–ից) համար՝ նախատեսված ՔՕ 191-հոդվածի 2-րդ կետով։
(iv) 2001 թվականի հոկտեմբերին կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով սեփականության իրավունք ձեռքբերելու նպատակով պարոն Վ.Բ.-ի նկատմամբ կատարված շորթման համար՝ նախատեսված ՔՕ 163-րդ հոդվածի 3-րդ կետով։
(v) 2001 թվականի հոկտեմբերին նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով և զգալի չափերի յուրացում կատարելու նպատակով Մ.Բ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու համար, որը կատարվել էր զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և (կամ) նման բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նախատեսված ՔՕ 162-րդ հոդվածի 3-րդ կետով:
(vi) 2001 թվականի հոկտեմբերին կազմակերպված խմբի կողմից հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխանցելու և կրելու համար՝ նախատեսված ՔՕ 222-րդ հոդվածի 3-րդ կետով։
...
Բ. Դատավարությունները
...
3. Երրորդ դատավարություն
35. 2007 թվականի սեպտմբերի 4-ին Մագադանի շրջանային դատարանը ստացավ քրեական գործը և դատաքննություն սկսեց: ...
38. 2008 թվականի փետրվարի 5-ին դատարան ներկայացած 34 թեկնածուներից ընտրվեցին երդվյալ ատենակալները՝ բաղկացած 12 անդամից և 2 փոխարինող անդամներից, որից հետո դատավարությունը սկսվեց: 2008 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում Դատարանն անցկացրեց ամսական 5 կամ 6 նիստ, 2 նիստ՝ հուլիսին, 4 նիստ՝ օգոստոսին (երդվյալ ատենակալների արձակուրդի համար հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 18-ը տևած ընդմիջումից հետո), 11 նիստ՝ սեպտեմբերին, 6 նիստ՝ հոկտեմբերին, 10 նիստ՝ նոյեմբերին, և 4 նիստ՝ դեկտեմբերին: Որոշ նիստեր անցկացվել են առանց երդվյալ ատենակալների, քանի որ նրանք զբաղված էին տարբեր ընթացակարգային հարցերով, մասնավորապես՝ ապացույցի թույլատրելիությունը և երդվյալ ատենակալների կողմից դրանց հետազոտման վերաբերյալ առաջարկների քննարկումը: Դատարանը հետազոտեց ապացույցների մեծամասնությունը, այդ թվում՝ ավելի քան 70 տուժողների և վկաների հարցաքննություններն ու բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ:
...
40. 2009 թվականի փետրվարի 13-ին Շրջանային դատարանը սկսեց լսել կողմերի բանավոր փաստարկները:
41. 2009 թվականի մարտի 7-ին երդվյալ ատենակալներն առաջին դիմողի նկատմամբ կայացրեցին «մեղավոր չէ» որոշումը: Նրանք գտան, որ երկրորդ դիմողը մեղավոր է «ինքնիրավ ապօրինի գործողությունների», իսկ մեղադրանքների մնացած մասով անմեղ է:
42. 2009 թվականի մարտի 12-ին Շրջանային դատարանը երկրորդ դիմողին ազատ արձակեց բնակության վայրից չհեռանալու մասին և օրինապահ վարքագիծ դրսևորելու պայմանով:
43. 2009 թվականի մարտի 19-ին այն կայացրեց իր դատավճիռը՝ արդարացնելով առաջին դիմողին, իսկ երկրորդի կապակցությամբ գտավ, որ 2001 թվականի հոկտեմբերի 11-ին նա, պարոն Գրիշինը և պարոն Ն.Ջ.-ն (ում նկատմամբ քրեական գործով վարույթը կարճվել էր նրա մահվան կապակցությամբ) պարոն Ու.Բ.-ին խնդրել էին վերադարձնել իրենց պարտքը՝ 100,000 ռուսական ռուբլին (RUB). պարոն Ու.Բ.-ի մերժումից հետո պարոն Գրիշինն ու պարոն Ն.Ջ.-ին ծեծել էին նրան, իսկ երկրորդ դիմողը ծեծել էր պարոն Ս.Կ.-ին, ով ականատես էր եղել պարոն Ու.Բ.-ի ծեծին. այնուհետև նրանք պարոն Ու.Բ.-ին տարել էին նրա տուն, որտեղ պարոն Գրիշինը նրանից վերցրել էր 247 000 (RUB) ռուբլի գումար:
44. Շրջանային դատարանը նկատեց, որ երկրորդ դիմողի մասով քրեական գործի նյութերին հակասական հղումներ էին կատարվում, մասնավորապես՝ նա բացասական էր բնութագրվում տեղական ինքնակառավարման մարմնի և բնակության վայրի ոստիկանության կողմից, իսկ կալանավորածներին պահելու վայրի և այն բանտի վարչակազմի կողմից, որտեղ նա պատիժն էր կրում դատապարտվելուց հետո, դրական էր բնութագրվում:
45. Շրջանային դատարանը երկրորդ դիմողին մեղավոր ճանաչեց ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ կետով՝ բռնությամբ կատարված ինքնիրավ ապօրինի գործողությունների համար և դատապարտեց ազատազրկման 2 տարի և 10 ամիս ժամկետով, վերացրեց պատիժը մինչև 2001 թվականը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը, քանի որ նոր հանցագործությունը կատարվել էր փորձաշրջանի ընթացքում, և վերջնական արդյունքում դատապարտեց ազատազրկման 4 տարի և 5 ամիս ժամկետով: Դատարանը ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից նրան ազատեց, քանի որ այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել էր՝ գտնելով, որ այդ մասով նա իր պատիժը կրել է՝ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 2003 թվականի ապրիլի 24-ից մինչև 2004 թվականի հունիսի 22-ը և 2005 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2009 թվականի մարտի 12-ը, որն ընդհանուր կազմել էր 4 տարի 5 ամիս և 6 օր։ Մեղադրանքի մնացած մասերով նա արդարացվեց:
...
Գ. Դատական նիստերի դահլիճում պայմանները
48. Կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողներին կալանավայրից ոստիկանության պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխում էին Մագադանի շրջանի առաջին ատյանի դատարան։ Նիստերի ընթացքում նրանք նստած էին մի նստարանի վրա, որը չորս կողմից փակված էր 10մմ տրամագծով մետաղական ձողերով: Ճաղավանդակն ուներ 255 սմ երկարություն, 150 սմ լայնություն և 225 սմ բարձրություն, պողպատե առաստաղ և դուռ, որոնք նույնպես պատրաստված էին մետաղյա ձողերից։ Մետաղական ձողերի միջև հեռավորությունը 19 սմ էր։ Զինված ոստիկանների պահակախումը ճաղավանդակի կողքին էր։ Յուրաքանչյուր կալանավորի համար ոստիկանության 2 պահակ կար, իսկ ընդհանուր՝ 8 ոստիկաններ ճաղավանդակի մոտ առաջին և երկրորդ դատավարության ընթացքում և 6 ոստիկանության պահակներ՝ դիմողների և ամբաստանյալի համար 3–րդ դատավարության ընթացքում։
49. Զինված ոստիկանների պահակախումբը մշտապես գտնվում էր ճաղավանդակի կողքին: Յուրաքանչյուր կալանավորի համար առանձնացվել էր ոստիկանության 2 պահակ, իսկ առաջին և երկրորդ դատավարության ընթացքում ընդհանուր՝ 8 ոստիկան, և ոստիկանության 6 պահակ դիմողների և նրանց հանցակցի համար դատավարության 3-րդ փուլում:
Դ. Փոխհատուցման վարույթները
50. Առաջին դիմողի արդարացումը վերջնական դառնալուց հետո նա Պետության դեմ հայց ներկայացրեց իր դեմ իրականացված քրեական վարույթների արդյունքում կրած վնասների փոխհատուցման համար:
51. 2009 թվականի հոկտեմբերի 23-ին Մագադանի շրջանային դատարանը նրան վճարեց 18 569 (RUB) ռուբլի որպես կրած նյութական վնասի փոխհատուցում, մասնավորապես՝ անվճարունակության նպաստի գումարը, որը նրան չէր վճարվել կալանքի տակ գտնվելու արդյունքում: 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն օրինական ուժի մեջ թողեց Շրջանային դատարանի վճիռը:
52. 2010 թվականի մարտի 1-ին Մագադանի շրջանային դատարանն առաջին դիմողին վճարեց 50 000 (RUB) ռուբլի որպես նրա դեմ իրականացված քրեական հետապնդման, առանց թույլտվության բնակության վայրը չլքելու, 2002 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև նրա ազատ արձակումը, որը տեղի ունեցավ երդվյալ ատենակալների 2004 թվականի հունիսի 22-ի որոշումից հետո, և 2005 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի նոյեմբերի 17-ը կալանքի տակ գտնվելու հետևանքով կրած ոչ-նյութական վնասի փոխհատուցում: Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել վճռի դեմ՝ վիճարկելով, inter alia, որ նրան տրված գումարն արդարացված կամ ողջամիտ չէ: 2010 թվականի մարտի 30-ին Մագադանի շրջանային դատարանը մերժեց դիմողի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց քաղաքային դատարանի վճիռը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը
53. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«1. Մարդու արժանապատվությունը պետք է պաշտպանվի պետության կողմից։ Ոչինչ չի կարող հիմք ծառայել դրանից շեղվելու համար։
2.Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, բռնության կամ այլ դաժան և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ...»:
54. Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածն արգելում է, inter alia, քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը:
Բ. Դատական նիստերի դահլիճում մետաղական ճաղավանդակները
1. Արդարադատության նախարարության, Գերագույն դատարանի և Ներքին գործերի նախարարության շրջաբերականը
55. Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության (թիվ 1/483), Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի (թիվ 11-նկ/7) և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության (թիվ 5-63-96) կողմից 1993 թվականի փետրվարի 3-ին համատեղ ընդունված և չհրապարակված շրջաբերականը պարունակում էր «առաջարկներ քրեական գործերի պատշաճ քննության, դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության և ներքին զորքերի ու ոստիկանության կողմից իրենց պարտականությունների իրականացման համար դատարաններում համապատասխան պայմաններ ստեղծելու մասին»: Այդ հարցը գտնվում էր ընդհանուր իրավասության դատարանների նախագահների իրավասության ներքո «և մինչև 1994 թվականի հունվարի 1-ը նրանք պետք է ապահովեին քրեական գործերով դատական նիստերի դահլիճում մետաղյա նստարանի առկայությունն ամբաստանյալներին դատավարության մյուս մասնակիցների և դատական նիստին ներկաներից առանձնացնելու համար»: Այն նաև պահանջում էր, որ ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցները կանգնեին այդ արգելքների՝ յուրաքանչյուր կալանավորի հետևում:
2. Ներքին գործերի նախարարի հրամանները
(ա) 1996 թվականի հրամանը
56. Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի, Արդարադատության նախարարության և Գլխավոր դատախազության կողմից ընդունված և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության 1996 թվականի հունվարի 26-ի թիվ 41 (dsp) «միայն ներքին օգտագործման համար» հրամանով հաստատված՝ Ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցելու և պաշտպանելու մասին կանոնակարգը սահմանում էր, որ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալները տեղավորվում են մետաղական ճաղերի հետևում:
(բ) 2006 թվականի հրամանը
57. Նման դրույթ նախատեսված էր նաև Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի դատական դեպարտամենտի 2006 թվականի փետրվարի 8-ի (թիվ ՍԴ‑ԱՋ/269) և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության 2006 թվականի փետրվարի 16-ի (թիվ 16‑13‑06) կողմից համատեղ ընդունված ու Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության կողմից 2006 թվականի մարտի 7-ին հաստատված թիվ 40 (dsp) «միայն ներքին օգտագործման համար» հրամանով հաստատված՝ Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու կենտրոնների գործարկման և կասկածյալներին ու դատապարտվածներին ուղեկցող միավորների մասին ուղեցույցներում: Այդ ուղեցույցների համաձայն՝ «անվտանգության արգելքներով» (защитное ограждение, барьер) չկահավորված դատական նիստերի դահլիճ տեղափոխելն արգելվում է:
(գ) Գերագույն դատարանի կողմից հրամանների վերանայումը
58. Թիվ 41 հրամանը պարոն Շ.-ն վիճարկել էր Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում այն հիմքով, որ այդ դրույթը ամբաստանյալներին նրանց դատավարության ընթացքում «մետաղական ճաղավանդակների» հետևում պահելը խախտում է ներպետական օրենսդրությունն ու Կոնվենցիան այնքանով, որքանով երկուսն արգելում են նվաստացուցիչ վերաբերմունքը և երաշխավորում են արդար դատական քննության իրավունքը: Նա գանգատվում էր, որ իր դատավարության ընթացքում դատական նիստերի դահլիճում ինքը պահվել էր մետաղական ճաղավանդակների հետևում, ինչն անհնարին էր դարձրել իր պաշտպանի հետ հաղորդակցությունը:
59. 2004 թվականի հոկտեմբերի 19-ի իր որոշման մեջ մեկ դատավորից կազմված Գերագույն դատարանը նկատեց, որ վիճարկվող դրույթը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն դատարանի որոշման հիման վրա կալանավորված անձանց, և դա ոստիկանության պարտականությունն է պաշտպանելու ու ուղեկցելու նրանց դատական նիստերի դահլիճ կալանավորման վայրից (Ոստիկանության մասին ակտի 10-րդ հոդվածի 16-րդ մաս): Դատարանը կրկնեց, որ կալանավորումը պետք է իրականացվի օրինականության, արդարության, անմեղության կանխավարկածի, օրենքի առջև հավասարության, մարդասիրության և անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա, ինչպես նաև Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Ռուսաստանի Դաշնության միջազգային համաձայնագրերին համապատասխան. բացի դրանից, նման կալանքը չի կարող ուղեկցվել խոշտանգումներով կամ այլ գործողություններով, որոնց նպատակն անձին ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի պատճառելն է (Կասկածյալների և ամբաստանյալների կալանավորման մասին ֆեդերալ օրենք): Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գերագույն դատարանը մերժեց, որ կասկածյալներին «մետաղական ճաղավանդակների» հետևում պահելու մասին հրամանի դրույթը ոտնահարում է մարդու պատիվն ու արժանապատվությունը կամ խախտում է արդար դատաքննության իրավունքը:
60. Պարոն Շ.-ն Գերագույն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերեց վիճարկելով, inter alia, որ այդ որոշումը պատճառաբանված չէ: 2004 թվականի դեկտեմբերի 23-ին երեք դատավորից կազմված Գերագույն դատարանի վերաքննիչ բաժինը մերժեց նրա վերաքննիչ բողոքը և ամբողջությամբ հաստատեց առաջին ատյանի հետևությունը: Այն նկատեց, որ վիճարկվող հրամանը չի սահմանում «մետաղական ճաղավանդակների» նկարագիրը:
61. Գանգատները վիճարկում էին երկու հրամանների (1996 և 2006 թվականի հրամանները, տե՛ս վերը, կետեր 56 և 57) օրինականությունն այն հիմքով, որ դրանք պաշտոնապես չէին հրապարակվում, սակայն այս պահանջը մերժվեց Գերագույն դատարանի կողմից, ով հայտարարեց, որ այդ հրամանները չեն կարող հրապարակվել, քանի որ դրանք պարունակում էին գաղտնի տեղեկություններ և գրանցված էին Արդարադատության նախարարության կողմից (2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ անփոփոխ թողնվեց Գերագույն դատարանի վերաքննիչ բաժնի որոշումը):
3. Կահավորման կանոններ
(ա) Դիմողների դատավարության ժամանակ գործող կանոնները
62. Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի դատական դեպարտամենտը 1999 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 154 հրամանով հաստատեց Ընդհանուր իրավասության դատարանների դատական նիստերի դահլիճի նախագծման և կահավորման կանոնները (ՍՊ 31‑104‑2000): Կանոնները հետագայում հաստատվեցին Կառուցապատման, բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների ֆեդերալ հանրային կոմիտեյի կողմից և ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 1-ին: Նրանք նախագծվել էին փորձառու մասնագետների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահը, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի դատական դեպարտամենտի գլխավոր տնօրենը և Ռուսաստանի Դաշնության դատավորների խորհրդի անդամները: Կանոնները հաշվի էին առնում Արդարադատության նախարարության, Գերագույն դատարանի և Ներքին գործերի նախարարության 1993 թվականի փետրվարի 3-ի համատեղ շրջաբերականի պահանջները (տե՛ս վերը, կետ 55):
63. Կանոնները սահմանում էին, որ քրեական գործերով նիստերի ժամանակ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալները պետք է պահվեին համապատասխան ենթագոտում, որը չորս կողմից շրջապատված է երկաթե ճաղավանդակով (металлическая заградительная решетка)՝ բաղկացած 14 մմ-ից ոչ պակաս տրամագծով և 220 սմ բարձրությամբ ձողերից ու պողպատե մետաղալարով անցքից, որը ձգվում է մինչև դատական նիստերի դահլիճի առաստաղը, ինչպես նաև դռնից (Կանոնների 5.4, 5.9 և 8.3 կետեր):
64. Ի թիվս անվտանգության այլ միջոցների, Կանոնները նախատեսում էին, որ ամբաստանյալները դատական նիստերի դահլիճում գտնվող ճաղավանդակ մտնում էին առանձին միջանցքից, աստիճաններից և մուտքից: Քրեական գործեր լսելու համար հասարակության մուտքը դատարան և դատական նիստերի դահլիճ ապահովելու համար ներդրվել էին մետաղորսիչներ: Մետաղյա ձողերը պետք է տեղադրված լինեին նաև դատական նիստերի դահլիճի պատուհաններին (Կանոնների 5.11, 5.35, 8.1 և 8.2 կետեր):
(բ) Նոր կանոնները
65. Սկսած 2013 թվականի հուլիսի 1-ից ընդհանուր իրավասության դատարանների դատական նիստերի դահլիճի դիզայնն ու նախագիծը պատրաստվել էին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի դատական դեպարտամենտի, ճարտարապետական և շինարարական կազմակերպությունների փորձառու մասնագետների կողմից ու 2012 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել էին Կառուցապատման, բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների ֆեդերալ հանրային կոմիտեյի կողմից:
66. Նոր կանոնները կալանավորվածների համար դատական նիստերի դահլիճում սահմանում էին անվտանգության խցերի (защитные кабины) երկու տեսակներ, մասնավորապես, անվտանգության խուցը պատրաստված էր մետաղական ճաղավանդակներից, որոնց բնութագրիչները նույնական էին ուժը կորցրած կանոններում սահմանվածի հետ (տե՛ս վերը, կետ 63), ինչպես նաև մեկուսացված անվտանգության թափանցիկ խցիկ, որը պատրաստված է մետաղյա կորպուսից և զրահադիմացկուն ապակյա պատերից: Երկու խցերն էլ պետք է կահավորված լինեին դրսից կողպվող դռներով:
Գ. Կալանքն անփոփոխ թողնելը
67. Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի ընդհանուր դրույթի համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց կարող էր դատարանի կողմից կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում էին 2 տարուց ավել ժամկետով ազատազրկում (3 տարի ժամկետով ազատազրկում սկսած 2012 թվականի դեկտեմբերից) նախատեսող հանցագործության կատարման մեջ, եթե ավելի նվազ խստության խափանման միջոցները, օրինակ՝ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը, անձնական երաշխավորությունը կամ գրավը, չէին կարող կիրառվել: Ավելի նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ բացառիկ հանգամանքներում նույնպես կարող էր կալանք կիրառվել , մասնավորապես՝ եթե նրանք չունեին մշտական բնակության վայր, նրանց անձը չէր հաստատվել կամ նրանք խախտել էին նախկինում կիրառված խափանման միջոցի պայմանները կամ թաքնվել էին:
68. Դատարանից պահանջվում էր պարզել, թե արդյոք առկա են բավարար հիմքեր հավատալու, որ կասկածյալը կարող է թաքնվել, նոր հանցագործություն կատարել կամ խոչընդոտել դատավարությանը (ibid., 97-րդ հոդված): Այլ հանգամանքները, ինչպիսիք են օրինակ մեղադրանքի ծանրությունը, կասկածյալի անձը, նրա տարիքը, առողջական վիճակը, ընտանեկան դրությունը և զբաղմունքը, նույնպես պետք է հաշվի առնվեին (ibid., 99-րդ հոդված):
69. 2009 թվականի դեկտեմբերին և 2012 թվականի նոյեմբերին քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում տնտեսական ոլորտում և առանց բռնության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չէր կարող կիրառվել:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտե
70. 2014 թվականի մարտի 20-ի իր նիստի ընթացքում՝ պարոն Միխայիլ Պուստովոիտի կողմից ընդդեմ Ուկրաինայի ներկայացրած թիվ 1405/2005 գանգատի քննարկումից հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց այն մոտեցումը, որ պարոն Պուստովոիտին նրա հրապարակային դատավարության ընթացքում մետաղյա խցում տեղավորելը, ձեռքերը ձեռնաշղթաներով թիկունքին ամրացված, առանձին խախտել է ինչպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածն այն հիմքով, որ այդպես նրա նկատմամբ կիրառվել է վերջինիս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այնպես էլ այդ հոդվածը Դաշնագրի 14-րդ հոդվածի (1)-ին մասի հետ փոխկապակցված՝ հաշվի առնելով այն, որ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն իր ազդեցություն է ունեցել դատավարության արդարացիության վրա: (Դիրքորոշման 9.3 և 10 կետեր):
Բ. Միավորված ազգերի կազմակերպության Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները
71. Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները, հաստատված 1955 թվականին ՄԱԿ-ի Հանցավորության կանխման և ամբաստանյալների հետ վարվեցողության առաջին կոնգերսի կողմից և հաստատված Տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից նրա 1957 թվականի հուլիսի 31-ի թիվ C (XXIV) և 1977 թվականի մայիսի 13-ի թիվ 2076 (LXII) ռեզոլյուցիաներով, ներառում են ազատությունը սահմանափակող գործիքներին առնչվող հետևյալ ուղենիշային սկզբունքը.
«33. Որպես պատժամիջոց երբեք պետք չէ կիրառել այնպիսի զսպամիջոցներ, ինչպիսիք են ձեռնաշղթաները, կապանքները, զսպաշապիկներն ու շղթաները: Բացի այդ, կապանքներից ու շղթաներից ընդհանրապես չի կարելի իբրև զսպամիջոց օգտվել: Այլ զսպամիջոցներից կարելի է օգտվել միայն հետևյալ դեպքերում.
ա) տեղափոխելիս փախուստները կանխելու համար, այն պայմանով, որ բանտարկյալներն ազատվում են ձեռնաշղթաներից հենց որ նրանք կանգնում են դատական կամ վարչական մարմինների առջև,
...»:
Գ. Միջազգային քրեական տրիբունալները
72. Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալի (Կանոն 83) և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի (Rule 83) ապացույցի և դատավարության մասին կանոնները սահմանում են, որ ազատությունը սահմանափակող գործիքները, ինչպիսիք են ձեռնաշղթաները, կարող են օգտագործվել միայն տեղափոխման ընթացքում փախուստի կանխման համար նախազգուշական միջոցների համար կամ անվտանգության նկատառումներով, սակայն դատարանի առջև ներկայանալու դեպքում ազատությունից զրկելու գործիքները պետք է հանվեն:
73. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 63-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«1. Մեղադրյալը պետք է ներկա գտնվի դատաքննությանը:
2. Եթե մեղադրյալը, ներկա լինելով դատական նիստին, շարունակում է խոչընդոտել դատավարությանը, Տրիբունալի Պալատը կարող է նրան հեռացնել և նրա ու նրա պաշտպանի համար պայմաններ ստեղծել դատավարությանը դատական նիստերի դահլիճից դուրս հետևելու համար՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելվ հաղորդակցության տեխնոլոգիաներ: Նման միջոցները պետք է ձեռնարկվեն միայն բացառիկ հանգամանքներում, եթե մյուս ողջամիտ այլընտրանքներն անարդյունավետ են եղել և միայն այն ժամկետով, որը խիստ անհրաժեշտ է»:
Դ. Amnesty International
74. «The Amnesty International»-ի արդար դատավարությունների ձեռնարկը սահմանում է հետևյալը.
«15.3 Դատավարությունները ոտնահարում են անմեղության կանխավարկածը:
...
Հատկապես ուշադրություն պետք է դարձնել, որ դատավարության ընթացքում կասկածյալը մեղքի մասին վկայող ատրիբուտ չկրի, որը կարող է ազդեցություն ունենալ նրա անմեղության կանխավարկածի վրա: Նման ատրիբուտները կարող են ներառել դատական նիստերի դահլիճում կասկածյալին խցում պահելը ...»:
”
Ե. Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների դատական նիստերի դահլիճում մետաղական խցերի օգտագործումը
75. Կալանավորման ընթացքում դատարան ներկայացած կասկածյալների ու մեղադրյալների նկատմամբ մետաղական խուցը որպես անվտանգության ստանդարտ միջոց օգտագործվում է Եվրոպայի Խորհրդի որոշ անդամ պետություններում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Հայաստանն ու Վրաստանն արգելել են դրա օգտագործումը (տե՛ս Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը, գանգատ թիվ 34334/04, կետ 118, 2010 թվականի հունիսի 5, և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեյի թիվ CM/ResDH(2011)105 ռեզոլյուցիան): Մոլդովան և Ուկրաինան այդպես վարվելու գործընթացում են գտնվում (Ուկրաինայի մասով տե՛ս Ուկրաինայի 2012 թվականի քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները, մասնավորապես՝ XI բաժնի 21-րդ կետը, որը Նախարարների կաբինետին ուղորդում է առաջարկներ ներկայացնելու խորհրդարանին երաշխավորելու դատական նիստերի դահլիճում մետաղական խցերն ապակյա խցերով փոխարինումը): Ադրբեջանում թեև որոշ դատական նիստերի դահլիճներում մետաղական խցերը փոխարինվել են ապակյա խցերով (տե՛ս, օրինակ՝ Ադրբեջանի վերաբերյալ ԵԱՀԿ 2011 թվականի դատավարությունների վերաբերյալ զեկույցի 3-րդ բաժինը՝ «Արդարադատության բնագավառում զարգացումները» վերտառությամբ), սակայն նրանք շարունակում են դրա օգտագործումը, որը սահմանվում է Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման մասին Ադրբեջանի արդարադատության նախարարության 2012 թվականի դեկտեմբերի 29-ի կարգով, ինչպես նաև Ոստիկանության կողմից կալանավորվածներին պաշտպանելու և ուղեկցելու մասին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 2013 թվականի հունվարի 14-ի ընթացակարգով:
76. Որոշ այլ անդամ պետություններ խցերն օգտագործում են անվտանգության նպատակով կոնկրետ հանգամանքներում կամ կոնկրետ դատարաններում: Օրինակ՝ Ալբանիայի Ծանր հանցագործություններով դատարանում ամբաստանյալը կարող է նստել ամբաստանյալների աթոռին փակված մետաղական արգելքներով: Սերբիայում մեկ դատական նիստերի դահլիճ կա, մասնավորապես՝ Բելգրադի շրջանային (կենտրոնական) բանտում, որը Բելգրադի Բարձրագույն դատարանի լրացուցիչ դատական նիստերի դահլիճն է, որտեղ ամբաստանյալների աթոռը փակված է մետաղական արգելքներով և զրահադիմացկուն ապակով: Ֆրանսիայում որոշ դատարաններ օգտագործում են ապակյա խցեր, որոնք հազվադեպ դեպքերում ուժեղացվում են երկաթյա ձողերով և օգտագործվում են բացառապես նախագահող դատավորի որոշմամբ: Լատվիայում տրիբունալների փոքր մասն ունի մետաղական խցեր, սակայն դրանք չեն շահագործվում: Իտալիայում մաֆիայի կամ ահաբեկչական խմբի անդամների դատավարությունների համար 1980-ական թվականներին ներդրված մետաղական խցերն այլևս չեն օգտագործվում:
ԻՐԱՎՈՒՆՔ
...
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
84. Դիմողները գանգատ են ներկայացրել իրենց դատավարությունների ընթացքում դատական նիստերի դահլիճում մետաղական ճաղավանդակներում պահվելու դեմ: Նրանք պնդել են, որ նման տեղավորումը հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ արգելված Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, որը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
...»:
Բ. Մեծ Պալատին կողմերի ներկայացրած դիրքորոշումները
1. Կառավարությունը
88. Կառավարությունը հայտնեց, որ Սովետական Միությունում ամբաստանյալի համար նախատեսված աթոռն ամբիոն էր հիշեցնում: Մետաղյա խուցն առաջին անգամ օգտագործվել է հայտնի սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի դատավարության ժամանակ՝ 1992 թվականին, նրան իր բազմաթիվ զոհերի հարազատներից պաշտպանելու համար:
89. Դատական նիստերի դահլիճում մետաղական արգելքները Ռուսաստանում ներդրվել են 1994 թվականին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության, Գերագույն դատարանի և Ներքին գործերի նախարարության 1993 թվականի փետրվարի 3-ի համատեղ շրջաբերականով (տե՛ս վերը, կետ 55)՝ որպես Սովետական Միության փլուզումից հետո և պետական համակարգի վերակազմավորման ժամանակ հանցավորության ալիքին պատասխան: Այդ միջոցը նպատակ էր հետապնդում քրեական դատավարությունների ընթացքում կանխելու ամբաստանյալների փախուստը կամ նրանց կողմից ուղեկցող սպաների, դատավորների, վկաների կամ զոհերի վրա հարձակումները, քանի որ նման միջադեպերի թիվն աճել էր, ինչպես նաև ապահովելու դատական նիստի այցելուների անվտանգությունը:
90. Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի և արդարադատության նախարարությունների, և ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) վիճակագրության կոմիտեյի պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հանցավորության մակարդակը 1992 թվականին Ռուսաստանում և ԱՊՀ-ում, համեմատած նախորդ տարվա, աճել էր համապատասխանաբար 27 տոկոսով և 24 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 30 տոկոսով, մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործությունները՝ 30 տոկոսով, իսկ հափշտակությունները՝ 66 տոկոսով: 1994 թվականին վերջնական դատավճիռներով դատապարտված անձանց թիվն համեմատած նախորդ տարվա հետ աճել էր 16.7 տոկոսով և կազմել ընդհանուր 924.574:
91. Կառավարությունը պնդեց, որ թեև իրավիճակն այդ պահից ի վեր բարելավվել է, սակայն «անվտանգության արգելքների» օգտագործումը շարունակում է մնալ արդարացված, որպես փախուստների կանխման միջոց, որպիսի դատավորները և դատախազները չշեղվեն իրենց հիմնական պարտականությունների կատարումից, որպիսի տուժողները, վկաները և դատավարության այլ մասնակիցներն իրենց ավելի անվտանգ զգան, ինչպես նաև՝ որպիսի ապահովվի ամբաստանյալների պաշտպանվածությունն իրենց զոհերի վրեժխնդրությունից: Բացի դրանից, ամբաստանյալները սահմանափակված չեն իրենց շարժումների մեջ դաստակներով և կոճերով ու ազատ են զբաղեցնելու ավելի հարմարավետ դիրքեր: Կառավարությունը հայտարարեց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալի փախուստի փորձի կանխումն ավելի ապահով է, քան փախուստից հետո նրա ձերբակալումը: Կառավարությունը հայտնեց, որ որևէ միջազգային նորմ չի արգելում ձերբակալված ամբաստանյալներին դատարանում անվտանգության արգելքների հետևում պահելը, ինչպես նաև՝ առկա չէ որևէ միջազգային պահանջ, որը կսահմանի նման արգելքների օգտագործման պայմանները:
92. Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների՝ 2009 թվականից 2013 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի դատարանների դահլիճներից փախուստների ընդհանուր թիվը յուրաքանչյուր տարվա համար կազմում է համապատասխանաբար տարեկան 0, 4, 5, 2 և 3. դատական նիստերի դահլիճում պետական ծառայողների նկատմամբ կասկածյալների և կալանքի տակ գտնվողների հարձակումների ընդհանուր թիվը յուրաքանչյուր տարվա համար ընդհանուր կազմում է համապատասխանաբար տարեկան 1, 1, 7, 0 և 7, իսկ դատական նիստերի դահլիճում կալանավորվածների կողմից ինքնախեղման դեպքերի թիվը յուրաքանչյուր տարվա համար ընդհանուր կազմում է համապատասխանաբար 4, 14, 20, 16 և 18: Կառավարությունը հայտնեց, որ այս թվերն ավելի մեծ կլինեին, եթե կասկածյալները և կալանքի տակ գտնվողները չպահվեին անվտանգության արգելքների հետևում:
93. Կառավարությունը հայտնեց, որ բոլոր կասկածյալները և կալանքի տակ գտնվողները պահվում են անվտանգության արգելքների հետևում: Սակայն տուգանքի կարգը և կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը ծառայում են որպես երաշխիք կամայականությունների և անվտանգության միջոցների չափից ավելի օգտագործման դեմ: Կառավարությունն հղում է տվել կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ ներպետական օրենսդրական կարգավորմանը, ինչը նշանակում է, որ կալանքը բացառիկ խափանման միջոց է, որ կիրառվում է դատական իշխանության կողմից կոնկրետ հանգամանքների գնահատման արդյունքում, որոնք վկայում են փախուստի դիմելու վտանգի, նորից հանցագործություն կատարելու կամ արդարադատությանը խոչընդոտելու մասին և միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ծանր հանցագործությունների կատարման մեջ և վտանգ են ներկայացնում հասարակության համար (տե՛ս վերը, կետեր 67-69):
94. Ըստ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի դատական դեպարտամենտի տարեկան վիճակագրական զեկույցների՝ առաջին ատյանի դատարանի առջև կանգնած կասկածյալների ընդհանուր թվում կալանքն անփոփոխ թողնված կալանավորվածների ընդհանուր թիվը տատանվում է 17.7 տոկոսից կամ 241 111 անձից 2007 թվականի (բացառությամբ զինվորական դատարանների) մինչև 12.8 տոկոսը կամ 134 937 անձը 2012 թվականին:
95. Կառավարությունը պնդում է, որ սույն գործով դիմողները դատարանի դահլիճում պահվել են ճաղավանդակների հետևում ելնելով հասարակական անվտանգությունից և ըստ ներպետական օրենսդրության: Որևէ ապացույց չկա, որ նիստերի ընթացքում նրանց առողջական վիճակն այնքան վատ է եղել կամ նրանք այնքան տկար են եղել, որ պահանջվել է մշտական բժշկական օգնություն: Դիմողները հայտնի հասարակական գործիչներ չեն եղել, որպիսի դատական նիստերի դահլիճի ճաղավանդակների հետևում նրանց հայտնվելը նրանց հեղինակության վրա լրջորեն ազդեր: Նրանց դատավարությունը մեծ հնչեղություն չուներ և առկա չէ որևէ ապացույց, որ բացառությամբ որոշ տեղական լրատվամիջոցների հրապարակումների, նրանց դատավարությունը լայնորեն լուսաբանվեր լրատվամիջոցներով կամ դրան ներկա լինեին հանրության մեծ թվով ներկայացուցիչներ: Բացի դրանից, վկաները և տուժողները հրաժարվել էին նիստերին մասնակցելուց դիմողների վրեժի վախից դրդված: Կառավարությունը կասկածի տակ է դրել այն, որ դիմողների հարազատները կամ ծանոթները ներկա են եղել որևէ դատական նիստի, քանի որ դատավարությունը տեղի է ունեցել Մագադանում, իսկ դիմողները Սինեգորեից, որը գտնվում է 500 կմ հեռավորության վրա և որտեղից կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում:
96. Կառավարությունը փաստեց, որ Պալատն ակնհայտորեն թերագնահատել է դիմողների նախկին դատվածությունները (...): Նրանք դատվածություն ունեին բռնությամբ կատարված հանցագործությունների համար, որոնք կատարել էին կազմակերպված խմբերի կազմում, և ըստ Կառավարության դա ինքին մի փաստ է, որ վկայում է դիմողների հակումը բռնություն գործադրելու նկատմամբ և անվտանգության նկատմամբ իրական վտանգի առկայության մասին: Ի լրումն առաջին դիմողի գողության համար դատվածությանը, Կառավարությունը հղում է տվել նրա կողմից 1990 թվականին անչափահասի բռնաբարության փորձի դատվածությանը, 2001 թվականի կողոպուտին և 2011 թվականին Մագադանի մարզային դատարանի կողմից նրա դատվածությանը 1990 թվականից գործող լայնածավալ հանցավոր բանդայի անդամակցության համար: Երկու դիմողներին բացասական բնութագիր էին տվել նրանց բնակության վայրի տեղական իշխանության ղեկավարն ու թաղային տեսուչը՝ նրանց բնութագրելով որպես հակասոցիալական կենսակերպ վարող անձանց, որը դրսևորվում է ալկոհոլի չարաշահման, աշխատանքի բացակայության, քրեական անցյալ ունեցող անձանց հետ ունեցած կապի և ուրիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Ավելին, դիմողները մեղադրվում էին բռնությամբ կատարված հանցագործությունների համար:
97. Կառավարությունը նաև պնդել է, որ կալանավորման մասին հրամաններում վկաների վախին ուղղված հղումները հիմնավորվում են բավարար ապացույցներով, մասնավորապես 2002-2003 թվականների նախաքննության ընթացքում և 2005-2006 թվականների դատավարության ժամանակ նրանց կողմից տրված ցուցմունքներով: Ըստ Կառավարության՝ վկաներն ու տուժողները վախենում էին դատավարության բոլոր 4 մեղադրյալներից, քանի որ նրանք գործել էին կազմակերպված խմբի կազմում:
98. Կառավարությունը նկատեց, որ դատավարություններին դիմողներն ազատորեն ու ակտիվորեն մասնակցել են առանց վախի կամ անհանգստության որևէ նշան դրսևորելու:
99. Վերոհիշյալ հանգամանքների հիման վրա Կառավարությունը սույն գործն առանձնացրեց մյուս բոլոր այն գործերից, որոնք վերաբերում էին դատական նիստերի դահլիճում մետաղական խցերի օգտագործմանն ու որոնցով Դատարանն արձանագրել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (նրանք հղում էին տվել Սարբանն ընդդեմ Մոլդովայի գործին, գանգատ թիվ 3456/05, 2005 թվականի հոկտեմբերի 4, Ռամիշվիլին և Կոխերիձեն ընդդեմ Վրաստանի գործը, գանգատ թիվ 1704/06, 2009 թվականի հունվարի 27 [Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը, գանգատ թիվ 34334/04], 2010 թվականի հունիսի 15, Խոդորկովկին ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 5829/04, 2011 թվականի մայիսի 31 և Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործը, գանգատ թիվ 33376/07, 2012 թվականի հունիսի 26), և ընդգծեցին նմանությունը մի գործի հետ, որում ճաղավանդակի օգտագործման կապակցությամբ խախտում չէր արձանագրվել, մասնավորապես՝ Տիտարենկոն ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ թիվ 31720/02, կետեր 58‑64, 2012 թվականի սեպտեմբերի 12:
100. Կառավարությունը եզրակացրեց, որ դիմողներին ճաղավանդակների հետևում տեղավորելն արդարացված է եղել անվտանգության նկատառումներով: Նման վերաբերմունքը միանշանակ չի հասնում խստության նվազագույն շեմին, որն անհրաժեշտ է 3-րդ հոդվածը խախտելու համար, իսկ դրանց ազդեցությունը դիմողների վրա անխուսափելի տառապանքի կամ արժանապատվության տարրեր չի պարունակել և պայմանավորված է եղել իրավաչափ օրինական անվտանգության միջոցի կիրառման անհրաժեշտությամբ:
101. Կառավարությունը նշեց, որ դատական նիստերի դահլիճների կահավորման և դիզայնի մասին 2013 թվականի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները բացի գոյություն ունեցող մետաղական ճաղավանդակներից նախատեսում են նաև զրահադիմացկուն ապակյա խցերի ներդրումը (տե՛ս վերը, կետ 66): Մետաղյա ճաղավանդակների փոխարինումն ապակյա ճաղավանդակներով պարտադիր չէր և այդ գործընթացի համար վերջնաժամկետ չէր սահմանվել: Միևնույն ժամանակ որոշ դատարաններ իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ մետաղյա ճաղավանդակները փոխարինել են ապակե խցերով և այդ գործընթացը սկսել էր 2004 թվականից: Կառավարությունը հաստատեց, որ դատարանները սահմանափակված չեն անվտանգության խցերի կահավորման համար առավել հստակ պահանջներ սահմանելու հարցում:
102. Կառավարությունը պնդեց, որ, լինելով սովորական միջոց, ստեղծված մոտ քսան տարի առաջ և կիրառվելով կալանքի վերցված անձանց նկատմամբ, դիմողների դեպքում «անվտանգության պատնեշի>> օգտագործումը չէր կարող ազդել երդվյալ ատենակալների վրա նրանց դատավարության ժամանակ կամ խախտեր անմեղության կանխավարկածը: Բացի դրանից, այդ, նախագահող դատավորն երդվյալ ատենակալների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ դիմողների ձերբակալումը չի համարվել նրանց մեղքը հիմնավորող ապացույց: Բացի դրանից, առաջին դիմողն արդարացվել էր ներկայացված բոլոր մեղադրանքներում, իսկ երկրորդ դիմողն՝ ներկայացված մեղադրանքների մեծ մասում:
2. Դիմողները
103. Դիմողները հայտնեցին, որ կասկածյալներին և կալանքի տակ գտնվող մեղադրյալներին ընդհանուր իրավասության դատարանների կամ Հաշտության դատարանների մետաղական ճաղավանդակներում պահելը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք անձն ունի դատվածություն, թե՝ ոչ հանդիսացել է ընդհանուր պրակտիկա, որը կիրառվել է անկախ անհատական հանգամանքներից կամ իրավախախտման բնույթից՝ լինի դա տնտեսական հանցագործություն, սպանություն, գողության կամ թեթև հանցագործություն:
104. Ըստ դիմողների՝ այդ պրակտիկան անօրինական էր: Նրանք բացատրում էին, որ Ներքին գործերի նախարարության հրամանները, որոնք նախատեսում էին դատական նիստերի դահլիճում ճաղավանդակների օգտագործում (տե՛ս վերը, կետեր 56-57), երբեք չեն հրապարակվել: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով արգելվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող որևէ նորմատիվ ակտերի կիրառումը, քանի դեռ դրանք չեն հրապարակվել, այդ հրամանները չպետք է կիրառվեին ու Դատարանում Կառավարության համար հիմք հանդիսանային: 2000 և 2013 թվականների շինարարական կանոնները (տե՛ս վերը, կետեր 62-66) օրենսդիր իշխանության կողմից ընդունված օրենքներ չեն, հետևաբար չեն կարող մարդու իրավունքների իրականացման վրա սահմանափակումներ ունենալ: Դատավարությունների ընթացքում ճաղավանդակի օգտագործման օրինականությունը կարող է գնահատվել համապատասխան ազգային օրենքով, մասնավորապես՝ Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով: Դրանցից որևէ մեկը չի նախատեսում դատական նիստերի դահլիճում անձանց ճաղավանդակում պահելու հնարավորությունը:
105. Դիմողներն ընդգծեցին, որ մարդու արժանապատվությունը բացարձակ արժեք է, որը չի կարող խախտվել որևէ պատճառով և պետք է պաշտպանված լինի պետության կողմից՝ անկախ անձի կարգավիճակից, դատվածությունից կամ որևէ այլ հատկանիշներից: Հետևաբար, նրանց կարծիքով, կառավարությունը սխալ է պնդել, որ դիմողներին ճաղավանդակներում պահելը չի հանդիսացել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, քանի որ նրանք հասարակական գործիչներ և հայտնի անձինք չէին կամ որ նրանց դատը չէր գրավել հասարակական զգալի ուշադրություն կամ ծավալուն չէր լուսաբանվել լրատվամիջոցներով:
106. Դիմողները պնդում էին նաև, որ Կառավարությունը սխալվել է հայտարարելով, որ ամբաստանյալներին ճաղավանդակների հետևում տեղադրելն արգելող միջազգային գործիքներ չկան: Նման արգելք նախատեսված է 2007 թվականի օգոստոսի 23-ին հրապարակված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեյի թիվ 32՝ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի գլխավոր մեկնաբանության մեջ:
107. Դիմողներին ճաղավանդակներում տեղավորելը, բանտարկելը, կարծես թե նրանք վտանգավոր հանցագործներ են, ովքեր արդեն մեղավոր են ճանաչվել, երդվյալ ատենակալների վրա ապօրինի ներգործություն ունենալու գործիք է ծառայել՝ խախտելով երդվյալ ատենակալների հետ կապված հարաբերությունները կարգավորող կանոնները, որոնք արգելում են ցանկացած գործողություն, որը կարող է խախտել անմեղության կանխավարկածը, հատկապես որևէ պնդում, որը կարող է ամբաստանյալների վերաբերյալ երդվյալ ատենակալների մոտ կանխակալ կարծիք ձևավորել՝ հղում տալով, օրինակ՝ այն հանգամանքներին, որ ամբաստանյալները նախկինում դատված են եղել կամ որ նրանք քրոնիկ հարբեցողներ կամ թմրամոլներ են, քանի դեռ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ չէ հաստատելու համար այն հանցագործությունների տարրերի առկայությունը, որոնց մեջ նրանք մեղադրվում են: Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմողները չէին կարող ունենալ անմեղության կանխավարկածը հարգող արդար դատավարություն: Նրանք իրենց մեղավոր երբեք չեն ճանաչել և անհրաժեշտ էր հաղթահարել երդվյալ ատենակալների կանխակալ վերաբերմունքն իրենց անմեղությունն ապացուցելու համար: Իրենց ճակատագիրը որոշող դատավորների առջև պահվելով ճաղավանդակներում՝ դիմողները զգացել են անօգնականություն, թերարժեքություն և անհանգստություն դատավարության ողջ ընթացքում: Դատավարությունների ընթացքում նման խիստ միջոցն իր ազդեցություն է ունեցել նրանց կենտրոնանալու ուժի և մտավոր զգոնության վրա, քանի որ դատավորներն այնպիսի կարևոր հարց էին որոշում, ինչպիսին իրենց ազատությունն է:
108. Դիմողները, ինչպես > ճաղավանդակների մեջ ներկայացվեցին հասարակությանը, որի կազմում էին մեծ թվով երդվյալ ատենակալների թեկնածուներ և նույն խնդրով վկաներ, դիմողների ընտանիքի անդամներ և ծանոթներ, ովքեր ներկա էին նիստերին: Ի տարբերություն Կառավարության պնդումների, դիմողների բնակավայրի և Մագադանի միջև, որտեղ տեղի էր ունենում դատավարությունը, գործում էր կանոնավոր տրասնպորտային՝ ավտոբուսի ծառայություն: Դիմողների դատավարությունը 2002-2004 թվականներին հեռարձակվեց տեղական հեռուստատեսությամբ:
109. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ բռնության հետ զուգորդված հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքն արդարացնում է դիմողների տեղավորումը ճաղավանդակում, ապա առաջին դիմողի արդարացմասն մասին երեք դատավճիռները հաստատում են, որ նրա դեմ մեղադրանքներն անհիմն էին: Երկրորդ դիմողը մեղադրանքների մեծ մասով արդարացվել էր, այդ թվում՝ ավազակային հարձակման և բանդիտիզմի: Ամեն դեպքում, դա չէր կարող համապատասխան փաստարկ լինել անմեղության կանխավարկածի սկզբունքի տեսանկյունից:
110. Ինչ վերաբերում է դիմողների դատվածություններին, ապա 2001 թվականի հունիսի 15-ին առաջին դիմողին պայմանական պատժի ենթարկելով և դրանով վերջինիս ազատությունից չզրկելով դատարանն ընդունել է, որ նա հասարակության համար վտանգ չի ներկայացրել: Ինչ վերաբերում է 2011 թվականին առաջին դիմողի դատապարտմանը, ապա անհասկանալի էր, թե ինչպես կարող էր դա արդարացնել նրա տեղավորումը ճաղավանդակների հետևում:
111. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նշված՝ վկաների մտավախություններին, այդ ենթադրյալ վախերի հիմքերը և հանգամանքները, որոց հիման վրա այդ հայտարարությունները ներկայացվել են Կառավարության կողմից. երբեէ որևէ քննության չեն ենթարկվել: Բացի դրանից, նախքան 2005 թվականի դեկտեմբերի 6-ին կրկին ձերբակալվելը, պարոն Սլյուդնևն 2004 թվականի հունիսի 22-ի իր արդարացումից հետո մեկ տարի հինգ ամիս ազատ է եղել: Այդ ընթացքում մտավախություններ առաջացնող որևէ առիթ չի եղել, այսինքն, որևէ պատճառ չի եղել կարծելու, որ նա սպառնացել է տուժողներին և վկաներին կամ կատարել որևէ այլ անօրինական գործողություններ նրանց դեմ: 2005 թվականի փետրվարի 8-ին Մագադանի մարզային դատարանը որպես խափանման միջոց դիմողների նկատմամբ սահմանեց բնակության վայրից չհեռանալը, որը տևեց 10 ամիս: Դատարանը և մեղադրանքի կողմը, չբողոքարկելով այդ որոշումը, չէին կարծում, որ դիմողները վտանգ են ներկայացնում հասարակության համար: 2005 թվականի դեկտեմբերի 6-ին խափանման միջոցը կալանքով փոխարինելու որևէ հիմք չկար: Պարոն Սլյուդնևը ձերբակալվեց նույն հիմքով, ինչ պարոն Գրիշինը: Դատարանը հայտնաբերեց Կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ պարոն Գրիշինի բերած գործով, մասնավորապես, վկաների մտավախությունների հիմքերի բացակայությունը կիրառելի էին նաև սույն գործով (տե՛ս Միխայիլ Գրիշինն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 14807/08, կետեր 147-156, 2012 հուլիսի 24): Եթե կալանավորումը չուներ > պատճառները և
112. Դիմողները եզրակացրին, որ Կառավարությունը չի ներկայացրել ապացույց, որ նրա կողմից վկայակոչված անվտանգության ռիսկերը, ըստ էության, առկա էին և որ դիմողները կարող էին դիմել փախուստի կամ բռնության: Առկա չեն եղել լուրջ հիմքեր մտավախության համար, որ իրենք անօրինական վարք կդրսևորեն դատարանի դահլիճում: Հետևաբար, իրենց գործի դատավարության ընթացքում Մագադանի մարզային դատարանի կողմից անվտանգության նկատառումներով վերջիններիս մետաղյա ճաղավանդակում տեղավորելը արդարացված չի եղել և հանդիսացել է 3-րդ հոդվածը խախտող արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Նման միջոցը համեմատելի է վայրի կենդանիներին մետաղական վանդակում կրկեսում կամ կենդանաբանական այգում պահելու հետ, ինչն էլ ահաբեկել է դիմողներին ու նվաստացրել սեփական աչքերում և հասարակության առջև և առաջացրել է վախի, տառապանքի և նվաստացման զգացողություն, խախտելով նաև անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վերջերս նախաձեռնված գործընթացը դատարանում մետաղական ճաղավանդակներն ապակյա խցերով փոխարինելու վերաբերյալ, ինքին ցույց տվեց, որ Ռուսաստանը ճանաչում է, որ մետաղական ճաղավանդակների օգտագործումը պարունակում է մարդու իրավունքների խախտումներ:
Գ. Դատարանի գնահատականը
1. Համապատասխան սկզբունքները
113. Ինչպես դատարանը բազմիցս կրկնել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարունակում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակ կերպով արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն անկախ հանգամանքներից կամ տուժողների վարքագծից (տե՛ս, բազմաթիվ որոշումների շարքում, Լաբիտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ՄԻԵԿ 2000-IV):
114. Վատ վերաբերմունքը պետք է պարունակի խստության նվազագույն մակարդակ, որպիսի ընկնի 3-րդ հոդվածի շրջանակներում: Այս նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան ազդեցությունները, որոշ գործերով՝ զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, օրինակ՝ Ջալլոան ընդդեմ Գերմանիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 54810/00, կետ 67, ՄԻԵԿ 2006‑IX): Չնայած անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հարցին, թե վերաբերմունքի նպատակն արդյոք զոհին վիրավորելը կամ նվաստացնել է, թե՝ ոչ,քանի որ որևէ նման նպատակի բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտումը (տե՛ս, բազմաթիվ այլ որոշումների շարքում, Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], գանգատ թիվ 24888/94, կետ 71, ՄԻԵԿ 1999-IX):
115. Վերաբերմունքը 3-րդ հոդվածի իմաստով համարվում է >, երբ այն նվաստացնում կամ նսեմացնում է անհատին, ցույց տալով հարգանքի պակաս, նվազեցնում է մարդկային արժանապատվությունը, կամ երբ դա առաջացնում է վախի, տառապանքի կամ թերարժեքության զգացմունքներ՝ ընդունակ խախտելու անհատի բարոյական և ֆիզիկական դիմադրությունը (տե՛ս Մ.Ս.Ս.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 30696/09, կետ 220, ՄԻԵԿ 2011, և Էլ-Մասրին ընդդեմ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության գործը [ՄՊ], գանգատ թիվ 39630/09, կետ 202, ՄԻԵԿ 2012): Վերաբերմունքի հանրային բնույթը կարող է լինել հիմնական կամ ծանրացնող հանգամանք՝ 3-րդ հոդվածի իմաստով դրա > լինելը գնահատելու համար (տե՛ս, inter alia, Տուրերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1978 թվականի ապրիլի 25, կետ 32, Ա Սերիա, թիվ 26, Երդողան Յագիզն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 27473/02, կետ 37, 2007 թվականի մարտի 6, և Կումմերն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործը, գանգատ թիվ 32133/11, կետ 64, 2013 թվականի հուլիսի 25):
116. Որպիսի վերաբերմունքը համարվի «նվաստացնող>>, ապա կրած տառապանքը կամ վիրավորանքն ամեն դեպքում պետք է դուրս գա այդ անխուսափելի տառապանքի կամ նվաստացման անհրաժեշտ տարրի շրջանակներից կապված տվյալ իրավաչափ վերաբերմունքի ձևից (տե՛ս վերոհիշյալ Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 71): Անձին ազատությունից զրկելու հետ կապված միջոցները երբեմն կարող են պարունակել նման տարր: Սակայն չի կարելի ասել, որ կալանավորումն ինքնին բարձրացնում է 3-րդ հոդվածի հարցը: Այնուամենայնիվ, սույն դրույթի հիման վրա պետությունը պետք է ապահովի, որ անձը ձերբակալվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են իր մարդկային արժանապատվությանը և կիրառվող միջոցների ձևերը և եղանակները՝ չգերազանցելով կալանքին բնորոշ տառապանքների անխուսափելի մակարդակը, չպատճառեն նրան տառապանք կամ դժվարություն, որը կգերազանցի կալանավորումից բխող անխուսափելի տառապանքի պարտադիր մակարդակը (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 30210/96, կետեր 92-94, ՄԻԵԿ 2000‑XI):
117. Ինչ վերաբերում է հարկադրանքի միջոցներին, ինչպիսիք են ձեռնաշղթաները, հաճախ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խնդիր չեն առաջացնում այն դեպքերում, երբ դրանք պարտադրված են օրինական կալանավորման կամ ձերբակալման հետ կապված և չեն գերազանցում այդ հանգամանքներում ողջամտորեն անհրաժեշտ ուժի կիրառումը կամ հասարակության ներգործությունը: Այս առումով կարևոր է, թե, օրինակ՝ արդյոք առկա է պատճառ կարծելու, որ շահագրգիռ անձը կարող է դիմակայել ձերբակալությանը կամ փորձել փախչել կամ վնասել կամ թաքցնել ապացույցները (տե՛ս Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի գործը, 1997 թվականի դեկտեմբերի 16, կետ 56, Վճիռների և որոշումների զեկույցներ 1997‑VIII, Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 46221/99, կետ 182, ՄԻԵԿ 2005‑IV, և Գորոդնիտչևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 52058/99, կետեր 101, 102, 105 և 108, 2007 թվականի մայիսի 24, տե՛ս նաև Միրոսլավ Գարլիցկին ընդդեմ Լեհաստանի գործը, գանգատ թիվ 36921/07, կետեր 73-75, 2011 թվականի հունիսի 14):
118. Հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ կազմում է Կոնվենցիայի բուն էությունը (տե՛ս Պրեթթին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 2346/02, կետ 65, ՄԻԵԿ 2002‑III): Որպես անհատ մարդկային էակների պաշտպանության գործիք՝ Կոնվենցիայի օբյեկտը և նպատակը պահանջում են, որ դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որպիսի դրա երաշխիքները լինեն գործնական և արդյունավետ: Երաշխավորված իրավունքների և ազատությունների ցանկացած մեկնաբանություն պետք է Կոնվենցիայի գլխավոր ոգուն համահունչ լինի. գործիք, որը նախագծված է պահպանելու և խթանելու ժողովրդավարական հասարակության գաղափարներն ու արժեքները (տե՛ս Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1989 թվականի հուլիսի 7, Ա Սերիա, թիվ 161):
2. Նախորդ համանման գործերով մոտեցումը
119. Վերջին մի քանի տարիներին Դատարանը 3-րդ հոդվածի տեսանկյունից քննել է մի քանի գործեր, որոնք վերաբերում էին դատական նիստերի դահլիճում մետաղյա ճաղավանդակների օգտագործմանը: Դատարանը գտավ, որ նման վերաբերմունքը > և > է (տե՛ս վերոհիշյալ Ռամիշվիլի և Կոխերիձե գործը, կետ 102, Աշոտ Հարությունյան գործը, կետեր 128, 129 և Փիրուզյան գործը, կետեր 73, 74): Դատարանը գնահատեց, թե անվտանգության նկատառումներով նման մոտեցումն արդյոք կարող է արդարացված լինել, հատկապես այն հիմքով, թե ինչպիսին է դիմողի անձը (տե՛ս վերոհիշյալ Ռամիշվիլի և Կոխերիձե գործը, կետ 101), հանցագործությունների բնույթը, որոնցում նա մեղադրվում էր, չնայած այս գործոնն ինքնին չի համարվում բավարար հիմնավորում (տե՛ս վերոհիշյալ Փիրուզյան գործը, կետ 71), նրա դատվածությունը (տե՛ս վերոհիշյալ Խոդորկովսկի գործը կետ 125, և Խոդորկովսկին ու Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատներ թիվ 11082/06 և 13772/05, կետեր 485-486, 2013 թվականի հուլիսի 25), նրա վարքագիծը (տե՛ս վերոհիշյալ Աշոտ Հարությունյանի գործը, կետ 127) կամ այլ վկայություն դատական նիստերի դահլիճում անվտանգության կամ դիմողի փախուստի վտանգի վերաբերյալ (ibid.): Այն նաև հաշվի առավ այնպիսի լրացուցիչ գործոններ, ինչպիսիք են հասարակակության ներկայությունը և դատավարության լուսաբանումը լրատվամիջոցների կողմից (տե՛ս վերոհիշյալ Սարբանի գործը, կետ 89, և Խոդորկովսկիի գործը, կետ 125):
120. Առանձնակի հանգամանքներում նման խափանման միջոցի օգատագործումը եղել է չարդարացված կամ «ավելորդ>>, ինչի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ վերոհիշյալ դեպքերում դատական նիստերի դահլիճում մետաղյա ճաղավանդակում պահելը հանգեցնում է նվաստացնող վերաբերմունքի: Սակայն, մեկ դեպքում Դատարանը մեծամասնությամբ գտել է, որ առկա չէ 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերոհիշյալ Տիտարենկոյի գործը, կետեր 58-64):
3. Պալատի վճիռը
121. Պալատը հետևեց վերոհիշյալ գործերով ընդունված մոտեցմանը (տե՛ս վերը, կետ 119): Չգտնելով որևէ ապացույց, որը կարող է լուրջ հիմք ծառայել ենթադրելու համար, որ դիմողները դատական նիստերի դահլիճում վտանգ կներկայացնեն կարգի և անվտանգության դեմ կամ որ բռնության կամ փախուստի կդիմեն կամ առկա է վտանգ նրանց սեփական անվտանգության համար՝ այն գտավ, որ դատական նիստերի դահլիճում նրանց մետաղյա ճաղավանդակների հետևում պահելն արդարացված չէ և հետևաբար, հանգեցրել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի (տե՛ս Պալատի վճռի կետ 70):
4. Մեծ Պալատի գնահատականը
122. Սույն գործով Դատարանը հանդիպել է կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին քրեական վարույթների ընթացքում դատական նիստերի դահլիճում ճաղավանդակների հետևում պահելու պրակտիկային: Այս պրակտիկան մի ժամանակ բնորոշ էր Խորհրդային Միության փլուզումից հետո նախկինում նրա մաս կազմող հանրապետություններին, սակայն այն ներկայումս հիմնականում չի օգտագործվում: Նույնիսկ ԱՊՀ մի քանի պետություններ, որոնք պահպանում են այդ պրակտիկան, այդ թվում՝ Պատասխանող պետությունը, արդեն սկսել են դատարաններից մետաղյա ճաղավանդակները հեռացնելու գործընթացը (տե՛ս վերը, կետեր 75 և 101):
123. Ռուսաստանում դատական նիստերի դահլիճում մետաղյա ճաղավանդակների օգտագործումը կիրառվում էր յուրաքանչյուր կասկածյալի ու մեղադրյալի նկատմամբ (տե՛ս վերը, կետեր 57 և 93): Այն շարունակում է մնալ որպես Ռուսաստանում հաստատված պրակտիկա և վերջինս պարտավորություն չի ստանձնել հրաժարվելու մետաղյա ճաղավանդակների օգտագործումից (տե՛ս վերը, կետեր 65-66 և 101): Կալանքի տակ գտնվող անձանց պայմանները (տե՛ս վերը, կետեր 67-69) և Կառավարության վիճակագրությունները՝ 17.7 տոկոս կամ 241 111 կալանավորներ 2007 թվականին և 12.8 տոկոս կամ 134 937 կալանավորներ 2012 թվականին (տե՛ս վերը, կետ 94) ցույց են տալիս այդ պրակտիկայի մասշտաբը:
124. Դատարանը մասնավորապես նկատում է, որ նման պրակտիկան կարգավորվում է չհրապարակված նախարարական հրամաններով (տե՛ս վերը, կետեր 57 և 61): Այս հանգամանքն ինքնին խնդրահարույց է հաշվի առնելով ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության հիմնարար կարևորությունը, ինչը ենթադրում է օրենսդրական կանոնների ընդունում (տե՛ս, օրինակ՝ Սիլվերն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1983 թվականի մարտի 25, կետեր 86-87, Ա Սերիա, թիվ 61):
125. Դատարանը Մագադանի շրջանային դատարանի դատական նիստերի դահլիճի լուսանկարների հիման վրա գտավ, որ դիմողները սահմանափակված էին որպես պարիսպ չորս կողմերում տեղադրված մետաղյա ձողերով և մետաղալարից պատրաստված առաստաղով (տե՛ս վերրը, կետ 48), որը կարող էր նկարագրվել որպես խուց: Դիմողներին հսկում էին զինված ոստիկանության պահակները, որոնք գտնվում էին խցի կողքին (տե՛ս վերը, կետ 49):
126. Մագադանի շրջանային դատարանում 2008-2009 թվականներին երդվյալ ատենակալների մասնակցությամբ անցկացվող դատավարությանը դիմողները պահվում էին խցում՝ որպես հանցավոր խմբի անդամներ բռնությամբ կատարված ավազակության և այլ իրավախախտումների համար, որոնք իբրև թե կատարվել էին 2001-2002 թվականներին (...): Կառավարությունը փաստում էր, որ հանցագործությունների բռնի բնույթը, որոնցում դիմողները մեղադրվում էին, իրենց քրեական գրառումների, իրենց մշտական բնակության վայրերում բացասական բնութագրերի և վկաների՝ դիմողների անօրինական վարքագծի նկատմամբ վախի հետ միասին բավարար էին հաստատելու նրանց հակումը բռնության հանդեպ ու դատարանի դահլիճում անվտանգությանը սպառնացող վտանգի առկայությունը, որպիսի արդարացվեր դատավարության անցկացման համապատասխան պայմանների ապահովման համար խցից օգտվելը: Դիմողները չհամաձայնեցին, պնդելով, մասնավորապես, որ առաջին դիմողի լրիվ արդարացումը և երկրորդ դիմողի՝ մեղադրանքների մեծ մասով, այդ թվում՝ ավազակության և բանդիտիզմի մեջ արդարացումը հաստատում է, որ մեղադրանքները նրանց դեմ եղել են անհիմն, և որ ցանկացած դեպքում դա չի կարող համարվել համապատասխան փաստարկ՝ ելնելով անմեղության կանխավարկածի սկզբունքից:
127. Դատարանը համաձայն է Կառավարության հետ առ այն, որ դատարանի դահլիճի կարգն ու անվտանգությունն ունեն մեծ նշանակություն և անհրաժեշտ են պատշաճ արդարադատության իրականացման համար: Դատարանի խնդիրը չէ քննարկելու դատական նիստերի դահլիճի արտաքին տեսքի (դիզայնի) և կահավորման հարցերը, ոչ էլ տալ ցուցումներ, թե ինչ կոնկրետ ֆիզիկական զսպման միջոցներ կարող են անհրաժեշտ լինել: Սակայն, միջոցները, որոնք ընտրվել են նման կարգի և անվտանգության ապահովման համար, չպետք է պարունակեն այնպիսի հարկադրանքի միջոցներ, որոնք իրենց խստության մակարդակով կամ բնույթով (տե՛ս վերը, կետ 114) հանգեցնում են 3-րդ հոդվածի խախտմանը, քանի որ Դատարանը բազմիցս նշել է, 3-րդ հոդվածը բացարձակապես արգելում է խոշտանգումները կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը որպիսի պարագայում նման վերաբերմունքի ոչ մի արդարացում չի կարող լինել:
128. Հետևաբար Դատարանը նախ պետք է քննի, թե վերը՝ 127 կետում նշված խստության նվազագույն մակարդակն այս հանգամանքներում արդյոք հասել է, թե՝ ոչ: Այդպես վարվելով Դատարանը կգնահատի այն հետևանքները, որոնք խափանման միջոցներն ունեցել են դիմողների վրա:
129. Այս առումով Դատարանը գտավ, որ դիմողների գործը քննվել է տասներկու երդվյալ ատենակալների, երկու հետագա փոխարինող ատենակալների և նախագահող դատավորի կազմով: Դատարանը գտել է նաև, որ վարույթին դատական նիստերի դահլիճում ներկա են եղել այլ մասնակիցներ, այդ թվում՝ մի շարք վկաներ, որոնք ավելի քան յոթանասուն ցուցմունք են տվել դատավարության ժամանակ, և երդվյալ ատենակալների թեկնածուներ, ովքեր եկել են դատարան մասնակցելու ցուցակագրման գործընթացին (տե՛ս վերը, կետ 38), ինչպես նաև այն փաստը, որ նիստերը բաց են եղել հանրության համար: Այն գտել է, որ հասարակության աչքերում դիմողների գտնվելը խցում պետք է որ վարկաբեկեր նրանց հեղինակությունը և պետք է առաջացներ նրանց մոտ նվաստացման, անօգնականություն, վախ, տառապանքի և նսեմացման զգացողություն:
130. Դատարանը հետագայում գտավ, որ Մագադանի շրջանային դատարանում անցկացվող ամբողջ դատավարության ընթացքում դիմողները ենթարկվել են կամայական վերաբերմունքի, որը տևել է ավելի քան մեկ տարի՝ ամեն ամիս տեղի ունեցող մի քանի նիստերով:
131. Ավելին, այն փաստը, որ վիճարկվող վերաբերմունքը տեղի է ունեցել դատարանի դահլիճում դիմողի դատավարության համատեքստում բարձրացնում է անմեղության կանխավարկածի սկզբունքի հարցը՝ որպես քրեական դատավարություններում արդար դատաքննության տարր (տե՛ս mutatis mutandis, Ալլեն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 25424/09, կետ 94, ՄԻԵԿ 2013) և դատավարության արդարության կարևորությունը (տե՛ս Բորգերսն ընդդեմ Բելգիայի գործը, 1991 թվականի հոկտեմբերի 30, կետ 24, Ա Սերիա, թիվ 214 Բ, Ժուկն ընդդեմ Ուկրաինայի գործը, թիվ. 45783/05, կետ 27, 2010 թվականի հոկտեմբերի 21, Աթանեսով ընդդեմ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության գործը, գանգատ թիվ 22745/06, կետ 31, 2011 թվականի փետրվարի 17): Անհրաժեշտ է, որ դատարանները ժողովրդավարական հասարակությունում վստահություն ներշնչեն հասարակությանը և առաջին հերթին, այնքանով, որքանով քրեական գործերը վայելում են հետաքրքրվածություն, մեղադրյալներին (տե՛ս, mutatis mutandis, դե Կուբբերն ընդդեմ Բելգիայի գործը, 1984 թվականի հոկտեմբերի 26, Ա Սերիա, թիվ 86):
132. Դատարանը նշեց, որ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն վերջերս գտել է, որ մեղադրյալին ձեռնաշղթաներով մետաղյա ճաղավանդակում տեղակայելը նրա հրապարակային դատավարության ժամանակ վերջինիս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, որը նաև ազդում է նրա արդար դատավարության վրա (տե՛ս վերը, կետ 70): Բանտարկյալների հետ վարվեցողության ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները և միջազգային դատարանների ընթացակարգային նորմերը նախատեսում են, որ որոշ խափանման միջոցներ կարող են օգտագործվել միայն որպես նախազգուշացական միջոց տեղափոխման ընթացքում փախուստները կանխելու համար, այն պայմանով, որ բանտարկյալները դրանցից ազատվեն դատարանում հայտնվելիս (տե՛ս վերը, կետեր 71 և 72): >-ի արդար դատավարությունների ձեռնարկը հայտարարում է, որ մեղադրյալին դատական նիստերի դահլիճում ճաղավանդակների հետևում պահելը կարող է ազդել նրա անմեղության կանխավարկածի վրա (տե՛ս վերը, կետ 74):
133. Դատարանը գտնում է, որ դիմողները պետք է ունենային օբյեկտիվորեն հիմնավորված մտավախություններ, որ նրանց նիստերի ընթացքում ճաղավանդակներում գտնվելը կարող էր փոխանցել նրանց դատավորների, որոնք պետք է որոշումներ ընդունեին իրենց քրեական պատասխանատվության և ազատության վերաբերյալ հարցերով, հիմք ընդունելով նրանց բացասական կերպարը, որպես ծայրահեղ ֆիզիկական սահմանափակում պահանջող վտանագավոր պատճառ, այդպիսով խախտելով անմեղության կանխավարկածը: Սա պետք է առաջացներ նրանց մոտ անհանգստության և մտահոգություն, հաշվի առնելով նրանց համար դատավարությունում առկա վտանգի լրջությունը:
134. Դատարանը պետք է նկատի ունենար, որ արդար դատավարության այլ նկատառումները ևս կարող են պատճաշ համարվել դատարանի դահլիճում ազատազրկման չափանիշի որոշման համատեքստում (թեև ոչ սույն գործով անհանգստացնող հարցերում), մասնավորապես՝ մեղադրյալի իրավունքները՝ արդյունավետորեն մասնակցելու վարույթներին (տե՛ս Ստանֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1994 թվականի փետրվարի 23, կետեր 27-32, Ա Սերիա թիվ 282 Ա) և ստանալու գործնական ու արդյունավետ իրավական օգնություն (տե՛ս Ինսանովն ընդդեմ Ադրբեջանի գործը, գանգատ թիվ 16133/08, կետեր 168-170, 2013 թվականի մարտի 14 և վերոհիշյալ Խոդորկովսկին և Լեբեդև գործը, կետեր 642-648):
135. Վերջապես, Դատարանը չգտավ որևէ համոզիչ փաստարկ այն մասին, որ առկա հանգամանքներում ուժով դատավարության ժամանակ մեղադրյալին խցում պահելը (ինչպես նկարագրված է վերը՝ կետ 125-ում), անհրաժեշտ միջոց է վերջինիս ֆիզիկապես զսպելու, նրա փախուստը կանխելու՝ կապված անկարգ կամ ագրեսիվ վարքագծի հետ, կամ դրսից եկող ագրեսիայից պաշտպանելու համար։ Դրա շարունակական պրակտիկան, հետևաբար, կարող է ընկալվել ոչ այդ կերպ, այլ՝ միջոց՝ ուղղված խցում գտնվող անձին նվաստացնելուն և ստորացնելուն։ Ուստի դատավարության ժամանակ խցում պահվող անձին նվաստացնելու և ստորացնելու օբյեկտն ակնհայտ է:
136. Ի հեճուկս այս համատեքստի Դատարանը գտավ, որ իրենց դատավարության ընթացքում դատական նիստերի դահլիճում դիմողների բանտարկությունը ճաղավանդակում պետք է անխուսափելիորեն հանգեցներ նրանց ուժի հյուծմանը՝ գերազանցելով դատարանում կալանքի տակ գտնվելու ընթացքում տանջանքին բնորոշ նվազագույն մակարդակը, և որ վիճարկվող վերաբերմունքը հասել է խստության նվազագույն մակարդակին 3-րդ հոդվածի շրջանակներում:
137. Դատարանը չի համարում, որ խցերի օգտագործումը (ինչպես նկարագրված է վերը) այս համատեքստում երբևէ կարող է արդարացված լինել 3-րդ հոդվածով (տե՛ս վերը, կետ 138), քանի որ Կառավարությունը ձգտել է ներկայացնել իր պնդումները՝ վկայակոչելով ենթադրյալ սպառնալիքն անվտանգության դեմ (տե՛ս վերը, կետ 126): Այս կապակցությամբ, ցանկացած պարագայում, Դատարանը չի ընդունում, որ նման վտանգը հիմնավորված է եղել։ Մագադանի շրջանային դատարանը երբեք չի գնահատել, թե արդյոք դիմողների ֆիզիկական զսպվածությունն անհրաժեշտ է եղել բոլոր նիստերի ընթացքում։ Ավելին, ոչ մի պատճառ չի ներկայացվել դիմողներին խցում պահելու համար։ Նման պատճառները չեն կարող հայտնաբերվել նաև դատական կալանքի տակ պահելու՝ դատարանի որոշումներում, ինչը հակասում է կառավարության պնդումներին առ այն, որ դիմողները սպառնացել են վկաներին, և որ այդ սպառնալիքն է հիմք հանդիսացել նրանց կալանավորման համար: Առաջին դիմողը չի կալանավորվել երրորդ դատավարության ընթացքում։ Նա ազատվել է ձերբակալությունից Դատարանին անհայտ պատճառներով (...): Երկրորդ դիմողը կալանավորվել է դատարանի նույն այն որոշումների հիման վրա, որոնք Դատարանը հետազոտել է դիմողների հանցակցի գործով և գտել, որ քիչ են «համապատասխան և բավարար>> պատճառները, որպիսի կալանավորումը համատեղելի լինի Կոնվեցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների հետ, և մասնավորապես, քիչ են պատճառները, որոնք ցույց են տալիս վկաների հանդեպ վրեժխնդրության կամ նրանց նկատմամբ ճնշում գործադրելու վտանգը, ինչն այժմ պնդում է Կառավարությունը (տե՛ս վերոհիշյալ Միխայիլ Գրիշինի գործը, կետեր 149-150): Այս եզրակացությունը լիովին կիրառելի է սույն գործով և Կառավարության կողմից Մեծ Պալատին ներկայացված պնդումներում առկա չէ ոչինչ, ինչը կերաշխավորի նման մոտեցումից հրաժարումը։ Ոչ մեղադրանքներն առ այն, որ դիմողները կատարել են բռնի հանցագործություններ կամ նրանց նախկին դատվածությունները, որոնցից ոմանք դատավարությունից 6 կամ ավելի տարիներ առաջ պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռներով են եղել, չեն կարող ողջամտորեն աջակցել այս հարցի շուրջ Կառավարության պնդումներին։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նշված բացասական անդրադարձներին (տե՛ս վերը, կետ 96), դրանցով չի հիմնավորվում, որ դիմողներն այնպիսի անձինք էին, որոնց նկատմամբ դատավարության ընթացքում պահանջվում էր ֆիզիկական զսպվածության կիրառում, իսկ երկրորդ դիմողն ունեցել է նաև դրական բնութագրեր կալանավայրի վարչակազմի և բանտի կողմից (տե՛ս վերը, կետ 44):
138. Անկախ սույն գործով կոնկրետ հանգամանքներից՝ Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի բուն էությունը հարգանքն է մարդկային արժանապատվության նկատմամբ, և որ Կոնվենցիայի՝ որպես անհատական մարդկային էակների պաշտպանության միջոցի առարկան ու նպատակը պահանջում է, որ դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որպեսզի դրա երաշխիքները լինեն գործնական և արդյունավետ: Ուստի դատավարության ժամանակ անձին մետաղական ճաղավանդակներում պահելն ինքնին կրում է արժանապատվությունն օբյեկտիվորեն նվաստացնող բնույթ, ինչն անհամատեղելի է քաղաքակիրթ վարքագծի չափանիշներին, որոնք բնորոշ են ժողովրդավարական հասարակությանը:
139. Հետևաբար, դատական նիստերի դահլիճում դիմողների տեղավորումը մետաղական ճաղավանդակներում 3-րդ հոդվածով արգելված արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է: Համապատասխանաբար տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
...
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
...
3. Գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
...
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, ծանուցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին դռնբաց դատական նիստում Ստրասբուրգի Մարդու իրավունքների պալատում:
Միքայել Օ ԲոյլԴին Սպիելման
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն վճռին կցվել են հետևյալ հատուկ կարծիքները.
...
(բ) դատավորներ Նիկոլաոուի և Կելլերի համատեղ հատուկ կարծիքը,
(գ) դատավոր Սիլվիսի համընկնող կարծիքը:
Դ.Ս.
Մ.Օ Բ.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy