© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 176
2014 թվականի հուլիս
Սվինարենկոն և Սլյուդնևն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] - 32541/08 և 43441/08
2014 թվականի հուլիսի 17-ի վճիռ [ՄՊ]
3-րդ հոդված
Վատ վերաբերմունք
Քրեական դատավարության ընթացքում ամբաստանյալներին պահելու համար մետաղական ճաղավանդակների օգտագործումը. խախտում
Փաստերը – Երկու դիմողներն էլ մեադրվում էին հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ ավազակություն: Քրեական դատավարությունների ժամանակ դատական նիստերի ընթացքում նրանք պահվում էին 1.5մ լայնությամբ և 2.5մ երկարությամբ 4 կողմից մետաղյա ձողերով փակված և մետաղալարից կազմված տանիքով:
2012 թվականի դեկտեմբերի 11-ի իր վճռում Դատարանի պալատը միաձայն գտավ, որ ճաղավանդակներում նրանց պահելը պարունակել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող վատ վերաբերմունք:
Իրավունք – 3-րդ հոդված. Կառավարությունը հայտնել է, որ ճաղավանդակում պահելն արդարացված էր դատավարության պատշաճ ընթացքի ապահովման նպատակով համապատասխան պայմանների երաշխավորման համար՝ հաշվի առնելով մեղսագրվող արարքների բռնի բնույթը, դիմողների քրեական անցյալն ու դիմողների նկատմամբ վկաների և տուժողների վախը:
Դատարանը գտավ, որ թեև դատական նիստերի դահլիճում կարգն ու անվտանգությունն անհրաժեշտ են արդարադատության պատշաճ իրականացման համար, սակայն այդ նպատակին հասնելու գործիքները չպետք է ընդգրկեն հարկադրանքի այնպիսի խիստ միջոցներ, որ դրանք ընկնեն 3-րդ հոդվածի շրջանակներում, որը բացարձակ կերպով արգելում է խոշտանգումը և անմարդկային կամ վատ վերաբերմունքը կամ պատիժը:
Դիմումողների դատավարությունը դռբաց է եղել երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Դատաքննությանը մասնակցել են մոտավորապես 70 վկաներ: Այս հանգամանքներում ճաղավանդակներում նրանց տեղավորումը հանրության աչքերում խաթարել էր նրանց հեղինակությունն ու նրանց մոտ առաջացրել էր նվաստացման, անօգնականության, վախի, տառապանքի և թերարժեքության զգացում: Նրանք արժանացել էին այս վերաբերմունքին ողջ դատավարության ընթացքում, որը տևել էր մոտ 1 տարի յուրաքանչյուր ամիս մի քանի նիստերով: Նրանք ունեին նաև օբյեկտիվորեն արդարացված մտավախություն, որ իրենց ճաղավանդակում տեղավորելը կխախտի անմեղության կանխավարկածը դատավորների մոտ այն տպավորությունը ստեղծելով, որ իրենք վտանգավոր են: Դատարանը որևէ հիմնավոր փաստարկ չգտավ ցույց տալու, որ ամբաստանյալին դատավարության ընթացքում ճաղավանդակներում պահելն անհրաժեշտ էր նրա փախուստը կամ ագրեսիվ վարքը կամ դատական կարգը կամ նրանց արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար: Այս շարունակվող պրակտիկան հետևաբար կարող է ընկալվել որպես խցում բանտարկված անձի նվաստացում կամ արհամարհանք: Համապատասխանաբար, դիմողները եղել են ինտենսիվ սթրեսի սուբյեկտ, որը գերազանցել է կալանավորումից անխուսափելիորեն բխող տառապանքի աստիճանը և ճաղավանդակում նրանց պահելը հասել է խստության նվազագույն սահմանին, որն անհրաժեշտ է հարցը 3-րդ հոդվածի շրջանակներում դիտարկելու համար:
Պալատի վերջին տարիների վճիռները 3-րդ հոդվածի խախտում են գտել այն գործերում, որոնցում ճաղավանդակների օգտագործումն արդարացված չի եղել անվտանգության նկատառումներով: Այնուամենայնիվ, Մեծ Պալատը չի գտնում, որ այս համատեքստում ճաղավանդակների օգտագործումը երբևէ կարող է արդարացված լինել 3-րդ հոդվածի ներքո: Ամեն դեպքում, եթե նույնիսկ ընդունենք, որ կարող է այդպես լինել, ապա Կառավարության պնդումը, որ դիմողները վտանգ էին ներկայացնում, չի հիմնավորվել:
Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի բուն էությունը մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքն է, իսկ Կոնվենցիայի օբյեկտն ու նպատակը՝ որպես անհատի մարդկային էության պաշտպանության միջոց, պահանջում է, որ դրա դրույթներն այնպես մեկնաբանվեն ու կիրառվեն, որ իր երաշխիքները գործնականում կիրառելի ու արդյունավետ լինեն: Հաշվի առնելով դրա օբյեկտիվորեն արհամարհական բնույթը՝ դատավարության ընթացքում անձին ճաղավանդակներում պահելն ինքնին վիրավորական է մարդու արժանապատվության համար: Հետևաբար դատական նիստերի դահլիճում դիմողներին մետաղական ճաղավանդակներում պահելը 3-րդ հոդվածը խախտող վատ վերաբերմունք է:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը նաև միաձայն 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում գտավ քրեական դատավարությունների տևողության մասով:
41-րդ հոդված. յուրաքանչյուրի դիմողին վճարել 10 000-ական եվրո որպես ոչ-նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy