ետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա տեղա- կայված և առևտրային բնակարանաշինության նպատակով ապամոնտաժված մասնավոր անձին պատկանող ավտոտնակի Պ դիմաց փոխհատուցման բացակայություն Սվիտլանա Իլչենկոն ընդդեմ Ուկրաինայի (Svitlana Ilchenko v. Ukraine, application no. 47166/09, judgement of 4 July 2019) Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Depalle v. France [GC], application no. 34044/02, judgment of 29 March 2010 2) Radomilja and others v. Croatia [GC], application nos. 37685/10 and 22768/12, judgment of 20 March 2018 3) Volchkova and Mironov v. Russia, application nos. 45668/05 and 2292/06, judgment of 28 March 2017 4) Batkivska Turbota Foundation v. Ukraine, application no. 5876/15, judgment of 9 October 2018 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր P1 A1 • Possessions • Peaceful enjoyment of possessions • Interference • Deprivation of property • Public interest • Prescribed by law • Accessibility • Foreseeability • Safeguards against abuse Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն, սկսած 1980 թվականից, սեփականության իրավուն- քով օգտագործել է իր տան բակում գտնվող ավտոտնակը: 1995 թվականին ավտոտնակը գրանցվել է որպես դիմումատուի մասնավոր սեփականություն: 2003 թվականին քաղաքապետարանը նոր բնակա- րանաշինական ծրագրի համար հողը, որի վրա տեղակայված է ավտոտնակը, հատկացրել է մասնավոր ընկերության: Քաղաքապետարանը դիմումատուին առաջարկել է դրամական փոխհատուցում, սակայն դիմումատուն հետամուտ չի եղել բանակցելու առաջարկներին։ Ավտոտնակը ապամոտնաժվել է՝ հիմք ընդունելով ներպետական դատարանների որոշումները, որոնց համաձայն՝ դիմումատուին երբևէ չի էլ պատկանել ավտոտնակի տեղակայման հողակտորի նկատմամբ օգտագործման իրավունքը։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Հիշյալ իրավիճակը որակվում է որպես սեփականությունից զրկում, որը պետք է տարբերակել այն դեպքերից՝ u որոնք վերաբերում են ապօրինի կառուցապատմանը, քանի որ տվյալ դեպքում դիմումատուն, ինչպես հարկն է, գրանցել է ավտոտնակի նկատմամբ իր իրավունքը, որն անվավեր չի ճանաչվել կամ քննարկման առարկա չի դարձել նոր բնակա- րանաշինության ծրագրին նախորդող քսան տարիների ընթաց- քում. u երբ պետական սեփականությանը սահմանակից տան պահպան- ման թույլտվության վերաբերյալ յուրաքանչյուր որոշման մեջ մատնանշվում է թույլտվության ժամանակավոր լինելը և առանց փոխհատուցման չեղյալ հայտարարելու հնարավորությունը։ Սույն գործում դիմումատուի կողմից ենթադրաբար §առանց թույլտվության¦ հողի օգտագործումը բխում էր ոչ թե իր ավտոտնակի կառուցման պահին գործող օրենքի խախտումից, այլ ուկրաինական օրենսդրության զարգացման արդյունք էր։ Մասնավորապես, սովետա- կան իրավական համակարգը, որը չէր ճանաչում դասական իմաստով հողի մասնավոր սեփականություն և վարձակալություն, ժամանակի ընթացքում վերաճել էր այդ պահին ուկրաինական հողային իրավունքի համակարգի, այն է՝ սեփականության և վարձակալության իրավունքների ճանաչմամբ։ Հիշյալ գործում §հանրային շահ¦-ով պայմանավորված միջամտու- թյան հարցի քննարկումն անքակտելիորեն կապված է համաչափության խնդրի հետ, ուստի դրանք պետք է ուսումնասիրվեն միասին: Թեպետ պետությունների՝ քաղաքաշինության ոլորտում քաղա- քականության մշակման թույլատրելի հայեցողության շրջանակը լայն է, հիշյալ գործում որևէ նշում չկար և Կառավարությունը չէր ներկայացրել, թե մասնավորապես ինչ քաղաքականություն է հիմք ընդունվել քաղաքային իշխանությունների կողմից բնակարանաշինության ծրագիրը և դրա գտնվելու վայրը հաստատելու համար: Եվ այդ համատեքստում, անկախ այն հանգամանքից, որ միջամտու- թյունը բխում է հանրային շահից, որևէ այդպիսի հանրային շահ այնքան կարևոր չէր, որպեսզի արդարացված լիներ առանց փոխհատուցման գույքը վերցնելը։ Մասնավորապես, որևէ նշում չկար այնպիսի կարևոր շահի առկայության մասին, ինչպիսիք են բնապահպանությունը, օրենքի գերակայությունը պահպանելու անհրաժեշտությունը, ապօրինի կառու- ցապատման արգելումը կամ սոցիալական արդարությունը, որը դրդել էր իշանություններին կայացնելու նման որոշումներ: Քանի որ դիմումատուն դիտարկվել էր որպես հողը ապօրինի զբաղեցնող անձ, նա իրավունք չուներ ստանալու որևէ փոխհատուցում, բայց սկզբունքորեն ուներ պարտավորություն՝ քաղաքային իշխանությանը փոխհատուցելու իր ավտոտնակի քանդման համար կատարված ծախսերը. հաշվի չի առնվել իրավիճակի որևէ առանձնահատկություն: Այն, որ դիմումատուն հետամուտ չի եղել քաղաքային իշխանություն- ների հետ փոխհատուցման վերաբերյալ բանակցություններին, էական նշանակություն չուներ: Իսկապես, հաշվի առնելով ներպետական դատարանների կողմից ներպետական օրենքի մեկնաբանությունն ու կիրառությունը՝ փոխհատուցման ամեն առաջարկ կարող էր լինել միայն ex gratia16։ Միակ տարբերակը, որի դեպքում դիմումատուի՝ փոխհատուց- ված լինելու իրավունքը պահպանված կլիներ, հողի նկատմամբ իրա- վունքի հաստատումն էր, ինչին էլ դիմումատուն փորձել է հետամուտ լինել ներպետական դատարաններում: Ավելին, նման բանակցությունների անցկացման և դիմումատուին՝ յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու ընթացակարգեր չեն եղել: Հետևաբար, դիմումատուի կողմից քաղաքային իշխանությունների` ex gratia կարգավորմամբ առաջարկի շուրջ բանակցելուն ակնհայտ հետամուտ չլինելը չէր կարող մեկնաբանվել որպես իրավունքներից հրաժարում: Իսկապես, օրենքով նախատեսված որևէ փոխհատուցում և հաստատված որևէ ընթացակարգ չի եղել, որն էական երաշխիքներ կապահովեր այդ գործընթացի համար: Այդ հանգամանքներում դիմումատուի՝ քաղաքային իշխանությունների առաջարկի շուրջ բանակ- ցություններին հետամուտ չլինելը չի կարող բավարար հիմնավորում լինել իշխանությունների կողմից դիմումատուի իրավունքները չխախտելու համար։ Հետևաբար, դիմումատուն զրկվել է փոխհատուցման իրավուն- քից։ Չնայած նրան, որ զարգացման ծրագիրը հիմնականում նախատես- ված է առևտրային շահույթ ստանալու նպատակով մասնավոր բնակարանաշինություն իրականացնելու համար՝ ներպետական իշխա- նություններն այն գնահատել են որպես հանրային շահ, որովհետև այն կնպաստեր մատչելի բնակարանային ֆոնդի ավելացմանը և նորաց- մանը: Միայն սեփականությունից զրկելու հետևանքների ընդհանուր 18 Բարի կամքի դրսևորմամբ կատարված կամ բարոյական պարտավորությունից բխող վճարում, որն իրավական պահանջ չի հանդիսանում։ գնահատումն ապահովող ընթացակարգի միջոցով սահմանված փոխհատուցումը, ներառյալ՝ վերցված գույքի շուկայական արժեքով փոխհատուցումը, կարող էր բավարարել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջները: Տվյալ գործով նման փոխհատուցում իր պատշաճ երաշխիքներով դիմումատուին չէր առաջարկվել: Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։ Հոդված 41. 8000 եվրո նյութական և ոչ նյութական վնասի համար։
Full & Egal Universal Law Academy