© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 120
2009թ. հունիս
Զուլուքն ընդդեմ Միացյալ Թագավորության, 36936/05
Վճիռ - 02.06.2009թ. [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Նամակագրության նկատմամբ հարգանք
Բժշկի հետ բանտարկյալի նամակագրության վերահսկումը համարվում է խախտում:
Փաստեր
Թմրամիջոցների օգտագործման մեղադրանքով իր գործով դատավարության ընթացքում դիմողը տառապել էր ուղեղի արյունահոսությամբ, որի համար նա հետագայում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նախքան նրա ազատազրկումը նրան երկու անգամ վիրահատել են: Այնուհետև նա պարտավոր էր բուժում ստանալ հիվանդանոցում` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ բժշկական հետազոտությունների անցկացման համար համար: Նրան հայտնի էր դարձել, որ իր բուժումն իրականացնող նյարդաճառագայթաբանության մասնագետի հետ նամակագրությունը վերահսկվում է բանտի բժշկի կողմից: Ներպետական դատարաններ ներկայացված նրա բողոքը մերժվել է այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է վտանգ, որ դիմողի բժիշկը, ում bona fides բարեխղճությունը երբեք կասկածի տակ չի առնվել, կարող է §օժտվել¦ ապօրինի հաղորդագրություններ փոխանցելու հնարավորությամբ, ինչը բավարար կլինի դիմողի իրավունքներին միջամտությունն ապացուցելու համար:
Օրենք
Դիմողի նամակագրության վերահսկումը հանգեցրել է « պետական մարմնի կողմից միջամտությանե, ինչն իրականացվել է ըստ օրենքի և ուղղված է եղել հանցագործությունների կանխմանն ու այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:
Ինչ վերաբերում է միջամտության անհրաժեշտությանը, ապա Դատարանը նշել է, որ, հաշվի առնելով վիճակի ծանրությունը, հասկանալի է դիմողի մտահոգությունն առ այն, որ բժշկի հետ իր նամակագրության վերահսկումը կարող է վնաս պատճառել անհրաժեշտ բժշկական բուժում ստանալուն: Որևէ պատճառ չկար ենթադրելու, որ դիմողը չարաշահել կամ կարող էր չարաշահել բժշկական նամակագրության գաղտնիությունը, ինչպես նաև նա չէր հանդիսանում բարձր ռիսկային (A դասի) բանտարկյալ: Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ խորհրդարանի անդամների քարտուղարության անձնակազմի հետ անարգել նամակագրության կարևորությունը գերազանցում է ցանկացած չարաշահման վտանգը, և Դատարանի կարծիքով, բժշկի և կյանքին սպառնացող վիճակում գտնվող բանտարկյալի միջև անարգել նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքը պետք է պաշտպանվի ոչ պակաս չափով: Իրոք, Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ որոշ դեպքերում կալանավորի և բժշկի նամակագրության գաղտնիության մերժումը կարող է անհամաչափ լինել, և այդ առնչությամբ ներպետական օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել:
Վերջապես, Դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել անհրաժեշտ հիմնավորում առ այն, թե ինչու բժշկի անունը, ճշգրիտ հասցեն, որակավորումը և bona fides պարունակող նամակագրության չարաշահման վտանգն ընդունվում է ավելի մեծ, քան փաստաբանների հետ նամակագրության չարաշահման վտանգը:
Հետևաբար, դիմողի բժշկական նամակագրության վերահսկումը չի համապատասխանում նրա` նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի արդար հավասարակշռությանը:
Եզրակացություն. խախտում (գաղտնի):
Հոդված 41 – Ոչ նյութական վնասի համար 1000 եվրո (EUR):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy