© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 129 նախադեպի վերաբերյալ
2010թ. ապրիլ
Tănase-ն ընդդեմ Մոլդովայի - 7/08
Դատավճիռ 27.4.2010 [GC]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 3
Ընտրվելու իրավունք
Բազմաքաղաքացիություն ունեցող անձանց՝ խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու անկարողությունը՝ խախտում։
Փաստեր՝ Գանգատարկուն՝ մոլդովացի հայտնի քաղաքական գործիչ, Ազատական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահն է և Քիշնևի քաղաքային խորհդրի անդամ։ Մոլդովայի հանրապետությունը տեղակայված է մի տարածքում, որը եղել է Ռումինիայի կազմում Համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ։ Տեղի բնակչությունը կորցրել է իր ռումինական քաղաքացիությունն այն բանից հետո, երբ այս տարածքը Խորհրդային միության կողմից անեքսիայի է ենթարկվել 1940թ.։ 1991թ. օգոստոսին Մոլդովայում անկախության հռչակումից հետև մի նոր օրենք էր ընդունվել մոլդովական քաղաքացիության վերաբերյալ, որով անձինք, ովքեր բնակվում էին նախկին Մոլդովական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքում անեքսիայից առաջ, դառել էին Մոլդովայի քաղաքացի։ Որպես այդ անձանց հետնորդ (ժառանգ)՝ գանգատարկուն ձեռք էր բերել Մոլդովայի քաղաքացիություն։ 1991թ. Ռումինիայի խորհրդարանը նույնպես ընդունել էր քաղաքացիության մասին մի նոր օրենք, որով Ռումինիայի նախկին քաղաքացիները և նրանց հետնորդները, ովքեր կորցրել էին իրենց քաղաքացիությունը մինչև 1989թ., կարող էին վերականգնել Ռումինիայի քաղաքացիությունը։ Քանի որ 2003թ. հանվել էր մոլդովայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու սահմանափակումը, գանգատարկուն դիմել և ստացել էր Ռումինիայի քաղաքացիություն։ 2008թ. Մոլդովայի խորհրդարանը բարեփոխել էր ընտրական օրենսդրությունը, մասնավորապես արգելելով կրկնակի կամ բազմակի քաղաքացիություն ունեցողներին դառնալ Խորհրդարանի անդամ (Թիվ 273 օրենք)։ Այլ կարևոր փոփոխությունները ներառում էին ընտրական շեմի մեծացումը և ընտրական դաշինքների և կոալիցիաների բոլոր ձևերի արգելումը։ Այս փոփոխություններն ուժի մեջ էին մտել 2008թ. մայիսին, իսկ ընդհանուր ընտրությունները կազմակերպվել էին 2009թ. գարնանը։ Գանգատարկուն ընտրվել էր Խորհրդարանի պատգամավոր։ Իր պաշտոնը ստանձնելու համար նա նամակ էր ուղարկել Քիշնևում Ռումինիայի դեսպանատուն՝ հայտարարելով, որ ինքը հարկադրված է նախաձեռնել իր ռումինական քաղաքացիությունից հրաժարումը, բայց մատնանշելով, որ ինքն իրեն իրավունք է վերապահում հրաժարվելու նշյալ նամակից այն բանից հետո, երբ Մեծ պալատը որոշում կայացնի տվյալ գործով։ Հաշվի առնելով այս նամակը՝ Սահմանադարական դատարանը վավերացրել էր գանգատարկուի մանդատը։ 2009թ. Սահմանադրական դատարանը գտել էր, որ Թիվ 273 օրենքը սահմանադրական էր։
Հաշվարկվել էր, որ ընդհանուր թվով 3,800,000 մոլդովացիներից 95,000-ը և 300,000-ն էին ձեռք բերել Ռումինիայի քաղաքացիություն 1991-2001թթ։ 2007թ. փետրվարին ռումինական քաղաքացիության համար դիմած մոտ 800,000 մոլդովացիների գործն ընթացքում էր։ Կային նաև մոտավորապես 120,000 մոլդովացիներ, ովքեր ունեին ռուսական անձնագրեր։
Իրավունք – (ա) Կիրառելիություն
(i) Զոհի կարգավիճակ՝ Գանգատարկուի վրա ուղղակիորեն ներգործել էր Թիվ 273 Օրենքը, քանի որ նա ստիպված էր եղել ձեռնարկել մի ընթացակարգ, ինչը նրան ենթարկել էր Ռումինիայի քաղաքացիությունը կորցնելու վտանգին։ Բացի այդ, գիտակցությունը, որ ընտրվելու դեպքում իրենից կպահանջվեր քայլեր ձեռնարկել Ռումինիայի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ, անկասկած ազդեցություն էր ունեցել նրա վրա ընտրական արշավի ողջ ընթացքում։ Ավելին, նա կարող էր ձայներ կորցրած լինել, քանի որ ընտրախավը տեղյալ էր, որ առկա էր հնարավորություն, որ նա կարող էր որոշել հրաժարվել իր տեղից, եթե դա նշանակեր կորցնել իր երկքաղաքացիության կարգավիճակը։ Նույնիսկ չնայած որ Ռումինիայի կառավարությունը դեռ չէր զրկել գանգատարկուին Ռումինիայի քաղաքացիությունից, նրանք ազատ էին ավարտելու հրաժարման ընթացակարգը ցանկացած ժամանակ։ Ամեն դեպքում, հենց որ գանգատարկուն ցանկանար առաջադրվել Խորհրդարանի թեկնածու, նա կհայտնվեր անորոշության մեջ, թե արդյոք Սահմանադարական դատարանը կվավերացնի նրա մանդատը և արդյոք Ռումինիայի կառավարությունը կհետևի Ռումինիայի քաղաքացիությունից հրաժարվելու իր խնդրանքին։ Ուստիև միջոցը բացասական ազդեցություն էր ունեցել նրա վրա։
Եզրակացություն՝ նախնական առարկությունը մերժել (միաձայն)։
(ii) Ներպետական միջոցների չսպառում՝ Կառավարության կողմից առաջարկված միջոցները մատչելի չէին գանգատարկուին, քանի որ նա չէր կարող մոտենալ Սահմանադարական դատարանին անմիջականորեն։ Ամեն դեպքում, քանի որ Սահմանադարական դատարանը որոշում էր կայացրել օրենքի սահմանադարական լինելու վերաբերյալ, ապա առաջարկված միջոցը սպառվել էր։
Եզրակացություն՝ նախնական առարկությունը մերժել (միաձայն)։
(բ) Էությունը – Թիվ 1 Արձանագրության Հոդված 3՝ Իր ընտրվելուն հաջորդիվ, գանգատարկուից պահանջվել էր իր ռումինական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց նախաձեռնել, որպեսզի Սահմանադրական դատարանը հաստատեր նրա մանդատը։ Համապատասխանաբար, տեղի էր ունեցել նրա իրավունքներին միջամտություն ըստ Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ի։ Դատարանին բավարարել էր այն, որ Թիվ 273 Օրենքը համապատասխանել էր կանխատեսելիության պահանջներին։ Չնայած որ ըստ երևույթին անհամապատասխանություն կար Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի Թիվ 17 Հոդվածի և նշված օրենքի միջև, Դատարանն անհրաժեշտ չէր համարել լուծել նորմերի ակնհայտ հակասությունը։
Ինչ վերաբերում է պետության նկատմամբ հավատարմության երաշխավորմանը, որը վկայակոչում էին կողմերը արգելիքի ներմուծումն արդարացնելու նպատակով, ապա այս հասկացությունը հստակ սահմանված չէր, և նրա բովանդակության ոչ մի բացատրություն չէր տրամադրվել կողմերին։ Իր հերթին, Դատարանը պետք է տարբերակեր ի սկզբանե Պետության նկատմամբ հավատարմությունը և Կառավարության նկատմամբ հավատարմությունը։ Եթե Պետության նկատմամբ հավատարմություն երաշխավորելու անհրաժեշտությունը կարող էր նաև հանդիսանալ իրավաչափ նպատակ, որն արդարացնում էր ընտրական իրավունքների նկատմամբ սահմանափակումները, ապա երկորդը չէր կարող։ Ժողովրդավարական Պետությունում պատգամավորների, և հատկապես ընդդիմադիր կուսակցությունների անդամների բուն դերը ընտրախավը ներկայացնելն էր՝ երաշխավորելով իշխանության գլուխ կանգնած կառավարության հաշվետողականությունն ու գնահատելով նրա քաղաքականությունը։ Բացի այդ, տարբեր և երբեմն տրամագծորեն հակառակ նպատակների հետամուտ լինելը ոչ միայն ընդունելի, այլև անհրաժեշտ էր՝ բազմակարծության խթանման և ընտրողներին՝ նրանց քաղաքական կարծիքն արտացոլելու ընտրության տրամադրման համար։ Պատգամավորների կողմից Պետության նկատմամբ հավատարմություն երաշխավորելու պահանջը սկզբունքորեն ներառում էր հարգանքը Սահմանադրության, օրենքների, հաստատությունների, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նշված տեսանկյունների հետ կապված որևէ փոփոխություն կատարելու յուրաքանչյուր ցանկություն պետք է առաջնորդվեր Պետության օրենքներին համապատասխան։ Ցանկացած այլ տեսակետ կվտանգեր իրենց ընտրողների, մասնավորապես փոքրամասնությունների խմբերի կարծիքը ներկայացնելու՝ պատգամավորների կարողությունը։ Այն փաստը, թե երկքաղաքացիություն ունեցող մոլդովացի պատգամավորները կարող են ցանկություն ունենալ հետամուտ լինել քաղաքական որևէ ծագրի, որն ըստ ոմանց անհամատեղելի կհամարվեր Մոլդովայի պետության սկզբունքներին և կառույցներին, դա անհամատեղելի չէր դարձնում ժողովրդավարության կանոններին։ Այս մտապահելով՝ Դատարանն անդրադարձել էր այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում միջոցն անկեղծորեն նպատակ էր հետապնդել երաշխավորել Պետության նկատմամբ հավատարմությունը։ Թիվ 273 օրենքը ընտրական բարեփոխումների փաթեթի ասպեկտներից մեկն էր, որի մյուս միջոցները ներառում էին ընտրական շեմի բարձրացումն ու ընտրական բլոկերի արգելումը։ Առաջարկված բոլոր միջոցներն ունեցել էին բացասական ազդեցություն ընդդիմության վրա, որը նախկինում դժվարությունների էր հանդիպել Խորհրդարան մտնելու համար բավարար ձայներ հավաքելու առումով և հաջողության էր հասել միայն ընտրական բլոկերի ձևավորման միջոցով։ 2009թ. ապրիլյան ընտրությունների արդյունքները ցույց էին տվել նոր օրենքի անհամաչափ ուժը։ Գանգատարկուի պնդումները, որ նոր օրենքն իր շրջանակներից դուրս էր թողնում Մերձդնեստրիայի բնակիչներին, ում մեծ մասը ռուսական քաղաքացիություն ունեին, ի հայտ էր բերել հետագա մտահոգություններ նշված օրենքի իրական նպատակի շուրջ։ Վերջապես, Դատարանը կարևոր էր համարել այն փաստը, որ փոփոխությունները կատարվել էին ընդհանուր ընտրություններից ավելի քիչ քան մեկ տարի առաջ։ Կառավարությունը չէր կարողացել տրամադրել գոնե մեկ օրինակ, երբ կրկնակի քաղաքացիություն ունեցող պատգամավորը անհավատարմություն ցուցաբերած լիներ Մոլդովա պետության նկատմամբ։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ բացի Մոլդովա պետությունը թուլացնող շարժումների վերաբերյալ հակիրճ վկայակոչումից, ընդհանրապես շատ քիչ կամ բոլորովին ոչ մի բացատրություն չէր տրամադրվել ընտրական քաղաքականության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Բացի այդ, պարզվում էր, որ կային ապացույցներ, որ այս օրենքը միատեսակ կիրառում չէր գտել։ Նման հանգամանքներում Դատարանը լիովին չէր գոհացել նրանով, թե միջոցի նպատակն էր եղել պատգամավորների հավատարմությունը Պետության նկատմամբ երաշխավորելը։
Ինչ վերաբերում է միջոցի համաչափ լինելուն, ապա Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում գործելակերպի վերանայումը բացահայտել է, որ կա համաձայնություն, որ այնտեղ, որտեղ բազմաքաղաքացիությունը թույլատրված է, մեկից ավելի քաղաքացիություն ունենալը պատգամավոր դառնալու իրավասություն չունենալու հիմք չէ, նույնիսկ երբ բնակչությունն էթնիկ առումով բազմազան է և բազմաթիվ քաղաքացիություն ունեցող պատգամավորների թիվը կարող է մեծ լինել։ Այնուհանդերձ, անկախ այս համաձայնությունից, մեկ այլ մոտեցում կարող է արդարացվել, եթե որոշակի պատմական կամ քաղաքական նկատառումներով առավել սահմանափակող գործելակերպ է անհրաժեշտ։ Դատարանը շեշտել էր Մոլդովայի հատուկ իրավիճակը, որն ուներ երկքաղաքացիների հավանական բարձր համամասնություն և հարաբերականորեն վերջերս էր անկախություն ձեռք բերել։ Մոլդովային պատմության լույսի ներքո, 1991թ. անկախություն հռչակելու պայմաններում պատգամավորություն ստանալու համար երկքաղաքացիության վրա դրված սահմանափակումը կարող էր արդարացվել։ Այնուհանդերձ, այս սահմանափակումը չէր կիրառվել մինչև տասնվեց տարի Մոլդովայի անկախություն ձեռք բերելուց հետո և դրանից մոտ հինգ տարի անց Մոլդովան թուլացրել էր իր օրենքները՝ թույլ տալով երկքաղաքացիություն։ Կառավարությունը չէր տրամադրել բացատրություն, թե ինչու վերջին ժամանակներում մտահոգություններ էին առաջ եկել երկքաղաքացիություն ունեցողների հավատարմության հետ կապված և թե ինչու նման մտահոգություններն առկա չէին եղել այն ժամանակ, երբ օրենքը փոխվել էր առաջին անգամ՝ թույլատրելով երկքաղաքացիությունը։ Դատարանն ընդունել էր, որ երկքաղաքացիություն ունեցող պատգամավորների թիվը նշանակալի էր։ Սակայն մեծ թվով քաղաքացիներ նույնպես երկքաղաքացիություն ունեին և նրանք իրավունք ունեին ներկայացվել այնպիսի պատգամավորներով, ովքեր արտացոլում էին իրենց մտահոգություններն ու քաղաքական տեսակետները։ Տվյալ գործում, առկա էին եղել Մոլդովայի օրենքները, հաստատությունները և ազգային անվտանգությունը պաշտպանելու այլ միջոցներ, ինչպես օրինակ անօրինական կամ ազգային շահերին սպառնացող վարքի համար պատիժները և գաղտնի փաստաթղթերին մուտք ունենալու համար անվտանգության ստուգումներին ենթակա լինելը։ Երբ ժողովրդավարության կամ անկախության ուղղակի սպառնալիքն անցել էր, Պետության շահերին վստահելի սպառնալիքների հատուկ տեղեկատվության վրա հիմնված սահմանումը պետք է նախընտրվեր այն կույր ենթադրությանը, թե բոլոր երկքաղաքացիություն ունեցողները սպառնալիք կամ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության կամ անկախության համար։ Վենետիկի հանձնաժողովը, Ռասիզմի և անհանդուրժողության եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ/ECRI), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և պարտավորությունների կատարումը վերահսկող հանձնաժողովը միաձայն քննադատել էին նշված արգելքը։ Մտահոգություններ էին հնչեցվել Թիվ 273 Օրենքի խտրական ազդեցության և քաղաքական գործընթացում մի շարք քաղաքական ուժերի արդյունավետ մասնակցության վրա նրա խոչընդոտող ներգործության շուրջ։ Դատարանն այնուհետև ի գիտություն էր ընդունել Քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի Հոդված 17-ը և Մոլդովայի հանձնառությունը այդ դրույթը կատարելու վերաբերյալ՝ երաշխավորելու, որ Մոլդովայի քաղաքացիները, ովքեր ունեն այլ քաղաքացիություն, պետք է ունենան միևնույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես Մոլդովայի մյուս քաղաքացիները։
Եվ վերջապես, ընտրական իրավունքների որևէ սահմանափակում չպետք է լինի այնպիսին, որ բացառի երկրի քաղաքական կյանքին մի շարք անձանց կամ անձանց խմբերի մասնակցությունը։ Այս առումով Դատարանը շեշտել է օրենքի անհամաչափ ուժը ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ օրենքի ներկայացման ժամանակ։ Դատարանը ստիպված էր առանձնահատուկ խնամքով քննել ցանկացած միջոց, որը գործել էր միայն կամ սկզբունքորեն ի վնաս ընդդիմությանը, հատկապես, երբ միջոցի բնույթն այնպիսին էր, որ այն ազդել էր ապագայում որևէ պահի իշխանություն ձեռք բերելու ընդդիմադիր կուսակցությունների բուն հեռանկարի վրա։ Այս բնույթի սահմանափակումները նվազեցրել էին Թիվ 1 Արձանագրության Հոդված 3-ով երաշխավորված իրավունքները այնպիսի չափով, որ խախտել էին դրանց բուն էությունն ու զրկել դրանց արդյունավետությունից։ Տվյալ դեպքում այս արգելքի ներկայացումը ընտրություններից անմիջապես առաջ, այն ժամանակ, երբ իշխող կուսակցության ձայների տոսկոսը նվազում էր, առավել անհամաչափ էր դարձնում տվյալ միջոցը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ ոչ մի պահանջ չէր ներկայացված հասցված վնասի փոխհատուցման համար
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy