© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 179
2014թ. նոյեմբեր
Tarakhel-ն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] - 29217/12
Վճիռ 04.11.2014թ. [ՄՊ]
Հոդված 3
Արտաքսում
Դուբլինի II կանոնակարգի համաձայն ապաստան հայցող աֆղան ընտանիքի նախատեսվող արտաքսումը Իտալիա. արտաքսումը կհանդիսանա խախտում
Փաստեր. Դիմումատուները՝ ամուսնական զույգը և նրանց վեց անչափահաս երեխաները, հանդիսանում են Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք բնակվում են Շվեյցարիայում: Ամուսինները և նրանց ավագ հինգ երեխաները 2011թ. հուլիսին ափ են իջել Իտալիայում և անմիջապես ենթարկվել նույնականացման EURODAC ընթացակարգին (նրանց լուսանկարել են և մատնահետքեր վերցրել): Դիմումատուները այնուհետ ճանապարհորդել են Ավստրիա, իսկ հետագայում՝ Շվեյցարիա, որտեղ նրանք ապաստան հայցելու դիմում են ներկայացրել: Սակայն, նրանց դիմումը մերժվել է այն հիմքով, որ Եվրոպական միության Դուբլինի II կանոնակարգի համաձայն՝ այն պետք է քննվի Իտալիայի իշխանությունների կողմից: Հետևաբար, Շվեյցարիայի իշխանությունները կարգադրել են դիմումատուներին արտաքսել Իտալիա: Այդ որոշումը վիճարկող դիմումատուների ներկայացրած բողոքները մերժվել են: Եվրոպական դատարան ներկայացված իրենց գանգատում դիմումատուները բողոքել են, որ Շվեյցարիայից Իտալիա արտաքսումը կհանդիսանա Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքների խախտում:
Իրավունք. Հոդված 3՝ Սույն գործով Դատարանը պետք է հաստատեր, թե արդյոք ապաստան հայցողների ընդունման պայմանների ընդհանուր իրավիճակը Իտալիայում և դիմումատուների կոնկրետ դրությունը հաշվի առնելով՝ հիմնավոր հիմքեր են ներկայացվել ապացուցելու համար, որ Իտալիա վերադարձվելու պարագայում դիմումատուները կարող են կանգնել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի առաջ: Դատարանը անհրաժեշտ է համարել հետամուտ լինել այն մոտեցման, որը համանման է M.S.S.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի վճռով կայացված մոտեցմանը, որով Դատարանը քննել է դիմումատուի մասնավոր դեպքը Հունաստանում համապատասխան ժամանակահատվածում տիրող ընդհանուր իրավիճակի լույսի ներքո:
(ա) Ապաստան հայցողների ընդունման պայմանների հետ կապված ընդհանուր իրավիճակը Իտալիայում. Mohammed Hussein-ը և այլոք ընդդեմ Նիդերլանդների և Իտալիայի գործով կայացված իր վճռում Դատարանը նշել է, որ 2012թ. հրապարակված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հանձնարարականներում, ինչպես նաև նույն թվականի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում անդրադարձ է կատարվել մի շարք թերություններին, որոնք մասնավորապես վերաբերում են նույնականացման ընթացակարգի երկարատևության, ընդունման հաստատությունների ոչ բավարար կարողությունների և հասանելի հաստատություններում ապրելու պայմանների հետ կապված խնդիրներին:
(բ) Ապաստան հայցողների ընդունման հաստատությունների կարողությունները. Ըստ առկա տեղեկությունների՝ հասանելի տեղերի քանակը անհրաժեշտից շատ քիչ էր: Հետևաբար, առկա թվային տվյալների ճշգրտության հարցի շուրջ բանավեճի մեջ չմտնելով, Դատարանը նշել է 2013թ. առաջին վեց ամիսների ընթացքում ներկայացված ապաստան հայցելու դիմումների (14,184) և SPRAR-ի ցանցին պատկանող հաստատություններում հասանելի տեղերի (9,630 տեղ) թվի միջև առկա կոպիտ հակասության մասին:
(գ) Հասանելի հաստատություններում ապրելու պայմանները. Չնայած որոշ աստիճանի վատթարացման միտում էր արձանագրվել ընդունման պայմաններում և հաշվի առնելով ապաստան հայցողների ընդունման կենտրոնների (CARA-ներ) գերբնակեցման խնդիրը, ՄԱԿ ՓԳՀ-ը չի անդրադարձել առողջության համար վնասակար պայմանների և բռնության դեպքերի համատարած լինելու խնդրին և նույնիսկ ողջունել է Իտալիայի իշխանությունների կողմից ապաստան հայցողների ընդունման պայմանների բարելավմանն ուղղված միջոցները: Մարդու իրավունքների հանձնակատարը իր 2012թ. զեկույցում նույնպես անդրադարձել է «ընդունման որոշ հաստատություններում» առկա խնդիրներին: Վերջապես, 2014թ. փետրվարի 12-ի նիստի ընթացքում Իտալիայի կառավարությունը հաստատել է, որ դիմումատուների՝ CARA ժամանելուց անմիջապես առաջ այնտեղ տեղի են ունեցել բռնության որոշ դեպքեր, սակայն վերջիններս չեն ընդունել, որ ապաստան հայցողների ընտանիքները պարբերաբար տրոհվել են՝ նշելով, որ դա տեղի է ունեցել միայն մի քանի դեպքերում և այն էլ շատ կարճ ժամանակահատվածում, այն է՝ նույնականացման գործընթացի ժամանակ:
Հետևաբար, Իտալիայում ստեղծված ներկա իրավիճակը որևէ կերպ չի կարելի համեմատել Հունաստանում՝ վերևում մեջբերված M.S.S.-ի վճռի ժամանակահատվածում տիրող իրավիճակի հետ: Այդ գործով Դատարանը մասնավորապես նշել է, որ 1,000-ից պակաս տեղ ունեցող ընդունման կենտրոններն ի զորու չէին տեղավորել տասնյակ հազարավոր ապաստան հայցողների և որ դիմումատուի կողմից նկարագրված առավել ծայրահեղ աղքատության պայմանները մեծ ծավալների էր հասնում:
Թեև ընդունման կառուցակարգը և Իտալիայի ընդհանուր իրավիճակը ըստ էության չի կարող արգելք հանդիսանալ բոլոր ապաստան հայցողների՝ Իտալիա արտաքսելու համար, վերևում հիշատակված տվյալները և տեղեկատվությունը այնուամենայնիվ լուրջ կասկածներ են առաջացնում այդ համակարգի ներկայիս կարողությունների վերաբերյալ: Հետևաբար, անհիմն լինելու պատճառով չի կարելի մերժել այն հավանականությունը, որ մեծ թվով ապաստան հայցողներ կարող են առանց կեցավայրի մնալ կամ հարմարեցվեն մեկուսացման պայմաններ չունեցող գերբնակեցված հաստատություններում կամ նույնիսկ առողջության համար վնասակար կամ դաժան պայմաններում:
(դ) Դիմումատուների մասնավոր դեպքը. Քանի որ ապաստան հայցողների ընդհանուր վիճակը Իտալիայում համեմատելի չէ Հունաստանի ապաստան հայցողների դրության հետ, ինչպես որ վերլուծվել է M.S.S.-ի վճռում, սույն գործով դիմումատուի կոնկրետ դեպքը տարբերվում է M.S.S.-ի գործով դիմումատուի դեպքից: Մինչդեռ, սույն գործով Իտալիայի իշխանությունները դիմումատուներին անմիջապես վերցրել են հսկողության տակ, իսկ M.S.S.-ի գործով դիմումատուին սկզբից կալանավորել էին, որից հետո նա ստիպված էր ինքնուրույն հոգ տաներ իր մասին՝ չունենալով ապրելու որևէ միջոց:
Սույն գործով, Իտալիայում ընդունման ներկա համակարգի իրավիճակը գնահատելով, անհիմն չէ այն հավանականությունը, որ մեծ թվով ապաստան հայցողներ կարող են առանց կեցավայրի մնալ կամ հարմարեցվեն մեկուսացման պայմաններ չունեցող գերբնակեցված հաստատություններում կամ նույնիսկ առողջության համար վնասակար կամ դաժան պայմաններում: Հետևաբար, Շվեյցարիայի իշխանությունները պետք է հավաստիացումներ ձեռք բերեն իրենց իտալացի գործընկերներից այն մասին, որ դիմումատուների՝ Իտալիա ժամանելուն պես նրանց կտրամադրվի համապատասխան կեցավայր՝ երեխաների տարիքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, և որ նրանց ընտանիքը միասին կմնա:
Իտալիայի կառավարության համաձայն՝ երեխաներ ունեցող ընտանիքներն ընկնում են հատկապես խոցելի խմբի ներքո և նրանց նկատմամբ հսկողությունը սովորաբար իրականացնում է SPRAR-ի ցանցը: Այդ համակարգը, ըստ երևույթին, ապահովում է նրանց կեցավայրով, սննդով, բժշկական օգնությամբ, իտալերենի դասընթացներ հաճախելու, սոցիալական ծառայություններից օգտվելու, իրավական բնույթի խորհրդատվություն ստանալու, մասնագիտական վերապատրաստում անցնելու, արհեստներ ուսուցանելու հնարավորությամբ և աջակցում սեփական բնակարան գտնելու հարցերում: Սակայն, իրենց գրավոր և բանավոր դիտողություններում Իտալիայի կառավարությունը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այն պայմանների շուրջ, որոնց դեպքում իշխանությունները պետք է հսկողության տակ վերցնեն դիմումատուներին:
Ճշմարիտ էր, որ 2014թ. փետրվարի 12-ի նիստին Շվեյցարիայի կառավարությունը նշել է, որ Իտալիայի կառավարությունը տեղեկացրել է Միգրացիայի դաշնային գրասենյակին (FMO), որ եթե դիմումատուները վերադարձվեն Իտալիա, ապա նրանց կտեղավորեն Փախստականների եվրոպական հիմնադրամի (ERF) կողմից ֆինանսավորվող հաստատություններից մեկում: Այնուամենայնիվ, կոնկրետ հաստատության, ընդունման փաստացի պայմանների և ընտանեկան միավորի պահպանման հարցերի վերաբերյալ մանրամասն և հավաստի տեղեկատվության բացակայության պարագայում, Շվեյցարիայի իշխանությունները բավարար երաշխիքներ չունեին առ այն, որ Իտալիա վերադարձվելու դեպքում դիմումատուները այնպիսի հսկողության տան կառնվեն, որը հարմարեցված կլիներ իրենց երեխաների տարիքին:
Հետևաբար, եթե դիմումատուները վերադարձվեն Իտալիա՝ Շվեյցարիայի իշխանությունների կողմից Իտալիայի իշխանություններից անհատական երաշխիքներ նախապես չստանալով այն մասին, որ դիմումատուները այնպիսի հսկողության տան կառնվեն, որը հարմարեցված կլինի իրենց երեխաների տարիքին և որ ընտանիքը միասին կմնա, տեղի կունենա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Եզրակացություն. դիմումատուների արտաքսումը կհանդիսանա խախտում (ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. Դատարանի եզրահանգումը, որ դիմումատուների արտաքսումը կհանդիսանա խախտում, ինքնին հանդիսանում է արդարացի փոխհատուցում՝ դիմումատուների կրած որևէ ոչ նյութական վնասի համար:
(Տե՛ս M.S.S.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի [ՄՊ], 30696/09, 21 հունվար 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 137, և Mohammed Hussein-ը և այլոք ընդդեմ Նիդերլանդների և Իտալիայի (որոշ.), 27725/10, 2 ապրիլ 2013թ., Նախադեպային տեղեկատու թիվ 162, տե՛ս նաև «Դուբլին»-ի գործերի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy