© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
TARANTINO AND OTHERS ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատներ թիվ 25851/09, 29284/09 և 64090/09)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. ապրիլի 2
Սույն վճիռը կլինի վերջնական այն հանգամանքներում, որոնք ամրագրված են 44-րդ հոդվածի 2-րդ կետում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Տարանտինոն և այլոք ընդդեմ Իտալիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (երկրորդ բաժնի) Պալատը, հետևյալ կազմով `
Danute Jociene` Նախագահը,
Guido Raimondi,
Peer Lorenzen,
Dragoljub Popovic,
Isil Karakas,
Nebojsa Vucinic,
Paulo Pinto de Albuquerque - դատավորները
և Francoise Elens-Passos` Քարտուղարի տեղակալը,
2013թ. մարտի 5-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել ընդդեմ Իտալիայի Հանրապետության երեք դիմումների հիման վրա (թիվ 25851 /09, 29284/09 և 64090 /09), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, 2009թ. մայիսի 18-ին և նոյեմբերի 16-ին Իտալիայի ութ քաղաքացիների կողմից` տկն Կլաուդիա Տարանտինո, պրն Ջիուզեպպե Ռեյտանո, տկն Լաուրա Ազիզ, պրն Մաուրիցիո Բրանկադորի, պրն Մասսիմո Կրոսիա, պրն Մասսիմո Ֆիլետի , պրն Պասկալինո Լա Մելա և պրն Կարմելո Մարկուզո («դիմողներ»):
2. Դիմողների շահերը ներկայացրել է պրն Գ. Լիպարին, ով հանդիսանում է փաստաբան Միսիլմերիում: Իտալիայի Կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իրենց համագործակալ` տկն Պ. Ակարդոն:
3. Դիմողները բողոքել են իրենց Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքը խախտելու վերաբերյալ: Մասնավորապես, նրանք պնդել են, որ թիվ 127/1997 օրենքով նախատեսված նպատակները, որոնք կարգավորվում են Numerus clauses, լեգիտիմ միջոցներ չեն և անհամաչափ:
4. 2011թ. հունիսի 21-ին դիմումները միացվել և ներկայացվել են Կառավարությանը: Նաև որոշում է կայացվել միևնույն ժամանակ որոշվել դիմումների թույլատրելիության և դրանց էության հարցը (հոդված 29, կետ 1):
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողները` բոլորը Իտալիայի քաղաքացիներ են: Համապատասխան տեղեկատվություն կարելի է գտնել հավելվածում:
A. Գործի նախապատմությունը
1. Առաջին դիմողը` տիկին Տարանտինոն
6. 2007թ. սեպտեմբերի 4-ին տկն Տարանտինոն չի կարողացել հանձնել Պալերմոյի համալսարանի դիմորդների ընդունելության բժշկական ֆակուլտետի քննությունը: 2007թ. երկու հազար ուսանողներ հանձնել են այդ քննությունը, բայց կար միայն երկու հարյուր տասը տեղ: Նա չի կարողացել հանձնել քննությունը նաև 2008 և 2009թթ.:
7. 2007թ. դեկտեմբերի 14-ին առաջին դիմողը և այլ դիմորդներ բողոք են ներկայացրել Հանրապետության Նախագահին` պնդելով, որ թիվ 264/1999 օրենքի, մասնավորապես, երկու պարտադիր չափանիշները, որոնց հիման վրա Նախարարությունը սահմանել է համալսարանի յուրաքանչյուր համապատասխան ֆակուլտետ ուսանողների թույլատրելի ընդունելության թիվը (տես ստորև` կետ 17) չի համապատասխանում Եվրոպական տնտեսական համայնքի կողմից կնքված համաձայնագրի 3 (2) (c) և (g) հոդվածներին, մասնագիտական որակավորման ճանաչման մասին 2005/36/CE ղեկավար ուղեցույցին, Եվրոպական միության (այսուհետ` «ԵՄ») հիմնարար իրավունքների խարտիայի 15-րդ հոդվածին, հավասարության սկզբունքի հետ կապված` Եվրոպական միության պայմանագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետին և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի Թիվ 1 արձանագրությանը: Նա նաև վիճարկել է մասնավոր բուհերում պետության նույն սահմանափակումները պարտադիր կիրառելու որոշումը և ընդունելության քննությունների համարժեքության հարցը: Առաջին դիմողը նաև խնդրել է իրեն ընդունել համալսարան որոշակի պայմանների առկայությամբ:
8. 2008թ. հուլիսի 2-ի հրամանագրով Գերագույն վարչական դատարանը (Consiglio di Stato) մերժել է նրա միջանկյալ միջոցի խնդրանքը:
9. 2008թ. սեպտեմբերի 23-ին առաջին դիմողը կրկին խնդրանք է ներկայացրել և վերահաստատել իր պահանջը` իր գործն Արդարադատության եվրոպական դատարան (այսուհետ §ECJ») նախնական քննության նպատակով ներկայացնելու վերաբերյալ: Նրա գանգատը 2008թ. փոխանցվել է Գերագույն վարչական դատարան:
10. 2009թ. ապրիլի 28-ի հրամանագրի համաձայն, որն ընդունվել էր Գերագույն վարչական դատարանի 2008թ. նոյեմբերի 12-ին հայտնած խորհրդակցական կարծիքի (Թիվ 2256) հիման վրա, որի մասին առաջին դիմողը տեղեկացվել է 2009թ. մայիսի 14-ին` Հանրապետության Նախագահը մերժել է բողոքները: Հրամանագիրը սահմանում է, որ, հաշվի առնելով համալսարանների նյութական և մարդկային ռեսուրսները` վիճարկվող ընդունելության սահմանափակումները, ըստ որոնց ընդունվել են միայն առավել արժանավոր դիմորդները, ողջամիտ է, և, հետևաբար, համատեղելի ԵՄ օրենքի դրույթների հետ: Բացի դրանից, հասարակության որակյալ բժիշկների նկատմամբ պահանջմունքի աճի հետ կապված բժշկական ֆակուլտետներ ընդունելությունը 2008-2009թթ. ավելացել էր 10-20%-ով: Այն նշել է, որ մասնագիտական քննությունը որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո` ինքնին գիտական կոչում չէ, այլ պետական քննություն, ինչպես մի շարք այլ պետություններում: Վերջապես, այն մերժել է գանգատն առ այն, որ քննության հիմնական բովանդակության համապատասխան չէ:
2. Մյուս յոթ դիմողները
11. Մյուս յոթ դիմողներն աշխատում կամ շարունակել են աշխատել որպես ատամնատեխնիկներ կամ հիգիենայի մասնագետներ մի քանի տարի շարունակ:
12. 2009թ. սեպտեմբերի 4-ին, չնայած համապատասխան մասնագիտական փորձին, այդ յոթ դիմողները ձախողվել են ստոմատոլոգիայի ֆակուլտետ ընդունելության քննություններ հանձնելիս: Ցանկացած նախորդ և հետագա փորձերը ևս անհաջողության են մատնվել:
13. Պրն Մարկուսոն (այսուհետև` «ութերորդ դիմողը»), այնուամենայնիվ, հանձնել է ընդունելության քննությունը 1999/2000թթ.. ուսումնական տարում: Սակայն լուրջ ընտանեկան խնդիրների պատճառով քննություններն ութ տարի անընդմեջ չհանձնելու արդյունքում (ինչպես նախատեսված է համապատասխան համալսարանի կանոններով, թիվ 1592/1933 որոշման 149-րդ հոդվածի ներքո), նա 2009թ. կորցրել է ուսանողի իր կարգավիճակը:
14. Այդ դիմողներն ընդունում են, որ իրենք չեն սպառել մատչելի ներպետական միջոցները, քանի որ, նրանց կարծիքով, դրանք անարդյունավետ են: Ըստ Գերագույն վարչական դատարանի սահմանված դատական պրակտիկայի` համալսարանների մատչելիության սահմանափակումները համատեղելի են ԵՄ օրենքի և Սահմանադրության հետ (տես` 2008թ. նոյեմբերի 12-ի վերը նշված խորհրդատվական եզրակացությունը): Ութերորդ դիմողը նաև պնդել է, որ Գերագույն վարչական դատարանն անընդհատ առաջ է քաշել սուբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են ընտանեկան խնդիրները (ինչպես իր դեպքում), որոնք չեն կարող դիտվել որպես ուսման շարունակականությունից բացառություն:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Օրենք թիվ 127/1997
15. Թիվ 127/1997 օրենքը փոփոխություններ է կատարել թիվ 341/1990 օրենքի 9(4) բաժնում` սահմանելով իտալական հանրային և մասնավոր համալսարանների սահմանափակ մատչելիություն: Այդ օրենքի 17 (116) բաժինը սահմանում է, որ այդ սահմանափակումները եղել են Նախարարության` բուհերի գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների նպատակով: Այնուամենայնիվ, օրենքը չի սահմանել չափորոշիչներ կամ հստակ սահմանափակումներ թափուր տեղերի քանակի կամ ընտրության կարգի վերաբերյալ:
16. 1998թ. նոյեմբերի 27-ին (թիվ 383/1998 վճիռ), ստանալով խնդրանք` որոշել թիվ 127/1997 օրենքի 17 (116) բաժնի սահմանադրականության հարցը, Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել` հաստատելով այդ օրենքի սահմանադրականությունը: Այն գտել է, որ Համալսարանների և հետազոտությունների նախարարության կողմից կիրառած հայեցողությունը անսահմանափակ չէ, քանի որ այն պետք է գործի համաձայն սահմանված իրավական շրջանակների: Այս կապակցությամբ, ազգային օրենսդրության բացակայության պարագայում` Սահմանադրական դատարանը հղում է կատարել ԵՄ համապատասխան ղեկավար ուղեցույցներին, որոնք ուղղված են կրթության համապատասխան չափանիշների ապահովմանը: Դատարանը նաև նշել է, որ Խորհրդարանը պետք է որոշում կայացներ սույն հարցի առնչությամբ:
17. Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդունվել է թիվ 264/1999 օրենքը: Այն նախատեսում է, որ Համալսարանների և հետազոտությունների նախարարությունը սահմանում է բժշկական, անասնաբուժական, ատամնաբուժության, ճարտարապետության ու բուժքույրական ֆակուլտետների տեղերի քանակը երկու պարտադիր չափանիշների հիման վրա` համալսարանների տեղերի քանակն ու ռեսուրսները և հասարակության համար նման մասնագիտությունների անհրաժեշտությունը (fabbisogno di professionalità del sistema sociale e produttivo): Այս գնահատականի հիման վրա նախարարությունը պետք է սահմանի յուրաքանչյուր համալսարանի համապատասխան ֆակուլտետ ուսանողների ընդունելության թույլատրված թիվը:
18. 2009թ. ապրիլի 21-ին Հակամենաշնորհային մարմինը (այսուհետ` «AA») ներկայացրել է առաջարկություն ստոմատոլոգիայի ֆակուլտետ ընդունելության չափանիշների վերաբերյալ: Այն նշել է, որ` (ա) գործնականում օրենքով սահմանված երկու չափանիշները կիրառվել են Համալսարանների և հետազոտությունների նախարարության և Առողջապահության նախարարության դիտարկումների հիման վրա և (բ) հավաքված տվյալները կքննարկվեն Բժիշկների ազգային դաշնության և Բժիշկների և Ատամնաբույժների պալատի ներկայացուցիչներից կազմված փորձագիտական խմբի կողմից:
19. AA-ի կարծիքով, Իտալիայի կառավարությունը գործել է` խախտելով Սահմանադրական դատարանի (վերը նշված թիվ 383/1998) որոշումը և ԵՄ օրենքը, քանի որ օրենքը հաշվի է առել ոչ միայն կրթական չափորոշիչները, այլև մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի վերաբերյալ տվյալները: Նշելով, որ գնահատականները կատարվել են բացառապես Առողջապահության ազգային ծառայության մասնագիտականպահանջով` AA-ն եզրակացրել է, որ ստոմատոլոգիայի ֆակուլտետ ընդունելության սահմանափակումը մասնագիտականծառայությունների ոլորտում առաջացրել է անհիմն մրցակցության սահմանափակում: Իսկապես, հաշվի առնելով միայն հասարակական պահանջարկը` ատամնաբույժների քանակն արհեստականորեն նվազել է, ինչը հանգեցրել է ատամնաբուժական վճարի անհիմն աճի: Բացի դրանից, AA-ն հավանության չի արժանացրել մասնագիտական ընկերակցությունների մասնակցությունը, քանի որ դրանց որոշումները կարող են պայմանավորված լինել իրենց շահերով:
20. Ընդունվելու համար թեկնածուները պարտավոր էին հանձնել բազմակի քննություներ, որոնք բաղկացած էին ընդհանուր մշակույթի (այդ թվում` միջազգային աշխարհագրության և պատմության), կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի վերաբերյալ ութսուն հարցերից: Քննությունը հիմնված էր ավագ դպրոցի կրթական ծրագրերի վրա, որն ուղղված էր ստուգելու դիմորդների համապատասխանությունն իրենց ընտրած ֆակուլտետին ներկայացվող պահանջներին:
B. Իրավագիտություն
21. Համապատասխան ներպետական դատարանները բազմիցս գտել են, որ numerus clausus և եղանակը, որով այն կիրառվել է իտալական օրենսդրության մեջ, համապատասխանում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ Եվրոպական միության օրենսդրությանը: Այս եզրակացությունները պաշտպանող որոշումները, ներառյալ, inter alia, 2008թ. ապրիլի 29-ի թիվ 1931, 2008թ. հունիսի 24-ի թիվ 5418 և Գերագույն վարչական դատարանի 2008թ. հունիսի 6-ի թիվ 5542 վճիռները, Ֆլորենցիայի Տոսկանի վարչական դատարանի 2007թ. փետրվարի 12-ի թիվ 197 վճիռը, Նեապոլի վարչական դատարանի 2008թ. թիվ 4559 վճիռը, Ֆլորենցիայի Տոսկանի վարչական դատարանի 2008թ. ապրիլի 17-ի թիվ 1931 վճիռը, Տրենտի վարչական դատարանի 2008թ. հունիսի 11-ի թիվ 145 վճիռը և Գերագույն վարչական դատարանի 2010թ. ապրիլի 15-ի թիվ 1631 վճիռը:
Մասնավորապես, հաշվի առնելով դիմողների գանգատներն առ այն, որ հասարակության մեջ գոյություն ունեցող` տվյալ մասնագիտության նկատմամբ պահանջարկի վերաբերյալ չափանիշը չպետք է սահմանափակվի ազգային տարածքում բացառությամբ ամբողջ եվրոպական հանրության ընթացիկ և ապագա կարիքների, Գերագույն վարչական դատարանն իր 2008թ. ապրիլի 29-ի թիվ 1931 որոշմամբ վճռել է, որ ակնհայտ է, որ որոշման հիմնական չափանիշը հիմնված էր համալսարանների թափուր տեղերի և ռեսուրսների վրա, ինչը թույլ է տվել պատշաճ գիտական վերապատրաստման աշխատանքներ կատարել, ինչպես պահանջվում է ԵՄ օրենսդրությամբ: Ինչպես նախկինում հաստատել է Սահմանադրական դատարանը (1998թ. թիվ 393 վճիռ), նույնիսկ առավել վաստակավոր ուսանողների համար բարձրագույն կրթության իրավունքը կախված է ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեխնիկական միջոցների և մարդկային ռեսուրսների առկայությունից, մասնավորապես` գիտությունների ոլորտում: Իսկապես, ԵՄ օրենսդրությունը չի արգելում numeri clause: Եվրոպական ղեկավար ուղեցույցները նախատեսված են ճանաչելու կոչումները և աստիճանները` նվազագույն ուսումնասիրությունների և մասնագիտությունը կիրառելու վրա հիմնված անհրաժեշտ գիտելիքների իրական տիրապետման չափանիշներն և երաշխիքները: Սակայն նրանք թույլ են տվել, որպեսզի պետությունները որոշեն այդ ղեկավար ուղեցույցներով սահմանված միջոցները և մեթոդները: Հասարակության մեջ որոշակի մասնագիտության նկատմամբ պահանջարկի չափանիշն առավել փոքրակշիռ է, քան հնարավորությունների և ռեսուրսների չափանիշը և, հետևաբար` այն երկրորդական է: Այն դեր կունենար միայն այն անհավանական դեպքում, երբ ոլորտն այնքան հագեցած լինի, ինչը հնարավոր կդարձնի այդ մասնագիտության սահմանափակումը` խուսափելու համար շուկայի գերբեռնվածությունից: Անդրադառնալով Առողջապահության նախարարության առաջարկին` մի շարք գրանցված ուսանողների թիվը սահմանափակելու վերաբերյալ (որը ձևավորել էր 2006-2007թթ. Ուսումնական տարվա տեղերի քանակը)` Դատարանը գտել է, որ դա պետք է դիտվի որպես քանակական սահմանափակում ոչ թե հասարակության կարիքների տեսակետից, այլ հաշվի առնելով եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագիտական կրթության ապահովման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով, որ այս չափանիշը կիրառվել է մի շարք թեկնածուների առնչությամբ` որևէ տարի չի ապացուցվել, և քանի որ ԵՄ օրենքն ուսանողների համար չի ապահովում անսահմանափակ և անվերապահ կրթության մատչելիություն, ուստի անհրաժեշտ չէր դիմելու Եվրոպական դատարան:
22. Ըստ Գերագույն վարչական դատարանի 2005թ. թիվ 1855 վճռի՝ 1933թ. թիվ 1592 որոշման մեջ նշված ութ տարի ժամկետը կարգադրողական ժամկետը չէ, որը կարող է ընդհատվել, սակայն առավելագույն (դասընթացներին հաճախելու) իրավունքի ժամկետն է:
C. Եվրոպական միության օրենքին համապատասխանությունը
23 III-րդ բաժնի 39-րդ հոդվածը (նախկին 48-րդ հոդված) վերաբերում է Եվրոպական համայնքի պայմանագրի` անձանց ազատ տեղաշարժի և ծառայությունների իրավունքին: Այն սահմանում է.Ընկերակցության ներսում երաշխավորվում է աշխատույժի ազատ տեղաշարժի իրավունքը:Տեղաշարժման ազատությունը ենթադրում է անդամ պետությունների աշխատողների միջև զբաղվածության, վճարման և աշխատանքի ու զբաղվածության այլ պայմանների հետ կապված քաղաքացիության հիմքի վրա ցանկացած խտրականության վերացում:Տեղաշարժման ազատությունը, բացառությամբ հասարակական կարգի, հանրային անվտանգության կամ առողջապահության հիմքերով պայմանավորված սահմանափակումների, ենթադրում է հետևյալ իրավունքները.
(a) ընդունել փաստացի աշխատանքի առաջարկները.
(b) այդ նպատակով ազատ տեղաշարժվել անդամ պետությունների տարածքում.
(c) աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով գտնվել որևէ անդամ պետությունում, համաձայն այդ պետության քաղաքացիների զբաղվածությունը կարգավորող դրույթների, որոնք սահմանված են օրենքով, կանոնակարգերով կամ վարչական գործողություններով.
(d) մնալ անդամ պետության տարածքում այդ պետությունում աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո` ենթարկվելով Հանձնաժողովի կողմից ընդունված իրավակիրառ կանոնակարգով սահմանված պայմաններին:Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում պետական ծառայության ոլորտում զբաղվածությանը:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
25. Դիմողները բողոքել են, որ խախտվել է Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված, իրենց կրթության իրավունքը որն ապահովում է՝
«Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»:
26. Կառավարությունն առարկել է այս փաստարկը:
...
B. Գործի քննությունը
1. Կողմերի պնդումները
(a) Դիմողները
35. Դիմողները պնդել են, որ իրենց ընտրությամբ համապատասխան դասընթացներին մասնակցելու սահմանափակումը, մասնավորապես, numerus clauses կիրառելու հիմքերը հակասում են Սահմանադրությանը և ԵՄ օրենքին:
36. Նրանք նաև պնդել են, որ օրենքով հետապնդվող նպատակները չեն եղել օրինակարգ (լեգիտիմ) կամ համաչափ: Մասնավորապես, ընդունելով ապագա մասնագետների հմտությունների համապատասխան մակարդակի անհրաժեշտությունը` նրանք վիճարկել են թիվ 264/1999 օրենքով սահմանված երկու չափանիշները, որոնք կիրառելի են և հանրային, և մասնավոր բուհերում: Բացի դրանից, նրանք գտել են, որ հանրության կարիքների բավարարումը չի կարող գնահատվել միայն պետական հատվածի հիման վրա, հատկապես հաշվի առնելով, որ մասնագետների մեծամասնությունը, հատկապես` ատամնաբուժության ոլորտում, աշխատում է մասնավոր հատվածում: Ավելին, գնահատումը վերաբերել է բացառապես տեղական տարածաշրջանին և հաշվի չի առնվել այն հնարավորությունը, որ Իտալիայում ուսում ստացած անձինք կարող են աշխատել մեկ այլ երկրում:
37. Դիմողները բացատրել են, որ առանձին բուհերում մի շարք թափուր տեղեր ստեղծվել են Բուհերի նախարարության կողմից տարածաշրջանային հիմունքներով, տարածքի կարիքներին համապատասխան համաձայն: Վերջերս, սակայն, իտալական հաստատությունները հանգել են այն եզրակացությանը, որ մատչելիության սահմանափակումն առաջացնում է մասնագետների պակաս այնքանով, որ որոշ մարզերում հայտարարվել է, որ իրենց հիվանդանոցները շուտով կունենան բժիշկների և ատամնաբույժների կարիք: Նրանք որպես օրինակ վկայակոչել են (ինչպես հաղորդվել է մամուլում) Լոմբարդի տարածաշրջանը, որտեղ կատարված հաշվարկների համաձայն մինչև 2015 թվականը կլինի առկա աշխատուժի (բժիշկների և ատամնաբույժների) 40% կորուստ: Այդ տարածաշրջանը խնդրել է Կառավարությանը վերացնել մատչելիությունը սահմանափակող ներկայիս համակարգը, սակայն Իտալիայի առողջապահության նախարարությունը գտել է, որ Իտալիայում արդեն առկա են ավելի մեծ թվով բժիշկներ, քան անհրաժեշտ է: Դիմողները գտել են, ոլորտի հագեցվածությունն օրինական պատճառ չէ խոչընդոտելու համար նոր մասնագետների պատրաստումը: Դիմողները հայտնել են, որ սահմանափակումների իրական նպատակը բժիշկների և ատամնաբույժների շահերը պաշտպանելն էր` սահմանափակելով մրցակցությունն այս ոլորտում, ինչը հակասում է ԵՄ օրենքին: Մասնավորապես, նրանք վիճարկել են սահմանափակող միջոցների կիրառումը մասնավոր բուհերում, ինչը կարող է ավելացնել այդ բուհեր ընդունելության թիվը` առանց լրացուցիչ ֆինանսական բեռ դնելու պետության վրա: Այսպիսով, ներկայիս համակարգը մերժել է դիմողների` իրենց ընտրությամբ կրթություն ստանալու մատչելիության իրավունքը, նույնիսկ մասնավոր կամ պետական համալսարանին վճարում կատարելու դեպքում: Սա հանդիսանում է կրթության իրավունքի սահմանափակում` առանց հարգելի պատճառի: Այս կապակցությամբ դիմողները նշել են, որ Բելգիայի լեզուների օգտագործման գործով Դատարանը գտել է, որ վիճարկվող միջոցը կարող է դիտարկվել որպես համաչափ, եթե այն չի խանգարում դիմողներին (իրենց միջոցներով) գրանցվել տարածաշրջանի մասնավոր ֆրանսիական օտարալեզու դպրոցներում:
38. Դիմողները նշել են, որ Դատարանը պետք է որոշի միջոցառման համատեղելիությունը Կոնվենցիայի հետ և ոչ թե ազգային դատարաններում քննված գործի փաստերը: Նրանք գտել են, որ այդ միջոցառումը, մասնավորապես՝ քննություն հանձնելու մատչելիության սահմանափակումը` հասարակության «տվյալ մասնագիտության նկատմամբ պահանջարկին» հիման վրա (և ոչ թե numerus clausus per se)` համաչափ չէ հաշվի առնելով հետապնդվող նպատակները:
(b) Կառավարությունը
40. Կառավարությունը պնդել է, որ համալսարանական ընդունելությունը սահմանափակելն սկզբունքորեն չի հակասում Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածին`հաշվի առնելով առկա ռեսուրսները և բարձր պրոֆեսիոնալիզմի հասնելու նպատակը, մասնավորապես՝ քննարկվող մասնագիտություններով, ինչպիսին բժշկության ոլորտն է: Այսպիսով, numerus clausus կիրառումը չի կարող խախտել նշված դրույթը, եթե այն եղել է ողջամիտ և բխել է հասարակության ընդհանուր շահերից: Այս հարցը դուրս չի եկել պետության գնահատման սահմանից:
41. Սույն գործում պետությունն իրականացրել է ընտրական գործընթաց, ինչը հիմնված էր համապատասխան քննություն հանձնելու, որը նախատեսված էր կատարելու օբյեկտիվ գնահատում, որը թույլ կտար սահմանափակ թվով մատչելի տեղերի համար ընտրել լավագույն թեկնածուներին: Այն նաև գտել է, որ AA-ի առաջարկությունը չի վերաբերել ընդհանուր գործոններին որպես հիմնավորող միջոց: Ավելին, Կառավարությունը պնդել է, որ Դատարանը չպետք է քննի փաստերը, որոնց հիման վրա ներպետական դատարանները կայացրել են մեկ կոնկրետ որոշում` ի տարբերություն այլ դատարանի:
42. Կառավարությունը նաև գտել է, որ ութերորդ դիմողի վիճակը եղել է նախընտրական սահմանված կարգի համաձայն:
2. Դատարանի գնահատականը
(a) Ընդհանուր սկզբունքներ
43. Դատարանը կրկնում է, որ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա բարձրագույն ուսումնական հաստատություններում, և որ ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության իրավունքն անքակտելի է ինչպես որ սահմանված է Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով (տես` Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 44774/98, կետեր 134-42, ՄԻԵԴ 2005թ.-XI և Մյուրշել Էրեն ընդդեմ Թուրքիայի, թիվ 60856/00, կետ 41, ՄԻԵԴ 2006թ.-):
44. Չնայած իր կարևորությանը, այդ իրավունքը, այնուամենայնիվ, բացարձակ չէ, այլ կարող է ենթարկվել որոշ սահմանափակումների, որոնք թույլատրված են, քանի որ §մատչելիության իրավունքն ըստ իր բնույթի կարգավորվում է պետության կողմից» (տես` «Բելգիայի կրթական համակարգում լեզուների օգտագործման օրենքների որոշակի գործոններն ընդդեմ Բելգիայի¦ գործը ((ըստ էության), 1968թ. հուլիսի 23, Series A, թիվ 6)): Ճիշտ է, ուսումնական հաստատությունների գործունեության կարգավորումը կարող է տարբեր լինել` կապված վայրի և ժամանակի հետ, inter alia, ըստ համայնքի կարիքների ու ռեսուրսների և կրթական տարբեր մակարդակների տարբերակիչ հատկանիշների: Հետևաբար, Պայմանավորվող պետություններն օգտվում են որոշակի հայեցողությունից այս ոլորտում, չնայած վերջնական որոշումը, ինչպես նաև Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության վերաբերյալ որոշումը կայացվում է Դատարանի կողմից (տես վերը նշված` Լեյլա Շահինի գործը [GC], կետ 154, և Ալին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 40385/06, կետ 53, 2011թ. հունվարի 11):
45. Համոզվելու համար, որ կիրառված սահմանափակումները չեն սահմանափակում իրավունքն այն աստիճանի, որ վնասեն դրա բուն էությանը և զրկեն իր արդյունավետությունից՝ Դատարանը պետք է համոզվի, որ դրանք կիրառելի են այդ անձանց համար և հետապնդում են իրավաչափ նպատակ: Այնուամենայնիվ, ի տարբերություն Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածների դիրքորոշման՝ այն կապված չէ «օրինական նպատակների» սպառիչ ցանկի հետ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի ներքո: Բացի դրանից, սահմանափակումը կլինի համատեղելի Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի հետ, եթե միայն առկա է ողջամիտ համաչափություն միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես վերը նշված` Լեյլա Շահինի գործը, [GC], կետ 154):
46. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը ցանկացած դեպքում թույլատրում է բուհեր ընդունելության սահմանափակում, այն անձանց համար, ովքեր պատշաճ կերպով դիմել են ընդունվելու համար և հանձնել քննություն (տես` Լուկաչն ընդդեմ Ռուսաստանի (dec), թիվ 48041/99, 1999թ. նոյեմբերի 16):
(b) Սույն գործով բոլոր դիմողների գանգատը
47. Սույն գործով Դատարանն ընդունում է, որ իտալական պետության կողմից ընտրված սահմանափակումները, մասնավորապես, քննության մատչելիությունը և numerus clausus per se, եղել են կանխատեսելի թիվ 127/1997 և թիվ 264/1999 օրենքների հիման վրա, որոնք ընդունվել են ավելի ուշ և տվել լրացուցիչ մանրամասներ numerus clausus կիրառման վերաբերյալ:
48. Դատարանն այնուհետև գտնում է, որ այս սահմանափակումները համապատասխանում են պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու օրինական նպատակին` ապահովելով առնվազն այն, ինչը կերաշխավորի բուհերի կրթական նվազագույն և համապատասխան մակարդակը, որը բխում է ընդհանուր շահերից:
49. Ինչ վերաբերում է սահմանափակումների համաչափությանը` կապված առաջին հերթին ընդունելության քննության մատչելիության հետ Դատարանը նշում է, որ համապատասխան թեստերի միջոցով թեկնածուներին գնահատելը` առավել արժանավոր ուսանողներին առանձնացնելու նպատակով, համաչափ միջոց է, որն ապահովում է նվազագույն և համապատասխան կրթական մակարդակը համալսարաններում: Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, Դատարանը Կջելթսենը, Բասք Մադսենը և Պադերսենն ընդդեմ Դանիայի գործով վճռել է (1976թ. դեկտեմբերի 7, կետ 53, Series A, թիվ 23), որ ուսումնական տարվա պլանավորումն սկզբունքորեն վերապահված է Պայմանավորվող պետությունների հայեցողությանը, և Դատարանը չի կարող լուծել նման հարցերը: Նմանապես, Դատարանն իրավասու չէ որոշել թեստերի բովանդակությունը կամ նպատակահարմարությունը:
50. Ինչ վերաբերում է numerus clausus, Դատարանը նշում է, որ դիմողները բողոքել են մասնավորապես numerus clausus կիրառման վերաբերյալ, մասնավորապես վկայակոչելով երկու չափանիշներ` ա) բուհերի հնարավորությունները և ռեսուրսները և բ) հասարակության համար որոշակի մասնագիտության անհրաժեշտությունը: Դատարանը գտնում է, որ հավասարակշռություն պետք է առկա լինի դիմողների, այդ թվում` այդ համալսարանում ուսանող այլ ուսանողները անհատական շահերի և հասարակության լայն զանգվածի միջև,: Դատարանը նշում է, որ երկու չափանիշները համահունչ են Դատարանի նախադեպային իրավունքին, նշելով, որ կրթության իրավունքը կարող է տարբեր լինել` ըստ համայնքի և ֆիզիկական անձանց կարիքների և ռեսուրսների (տես վերը` Բելգիայի լեզուների օգտագործման գործը): Այն նաև նշում է, որ սույն գործով նման սահմանափակումները պետք է դիտարկվեն ելնելով բարձրագույն կրթական մակարդակից, մասնավորապես` բարձրագույն կրթության համատեքստից:
51. Ինչ վերաբերում է առաջին չափանիշին` ռեսուրսների վերաբերյալ նկատառումները հստակորեն համապատասխան են, և անկասկած, ընդունելի: Դա հասկացություն է, որը հետևում է տրամաբանորեն մեկնաբանման դրույթին, այն է որ կրթության իրավունքը ենթադրում է կրթության ցանկացած §գոյություն ունեցող» բարձրագույն հաստատության մատչելիությունը: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան չի սահմանում որևէ կոնկրետ պարտավորություն ուսուցման միջոցների վերաբերյալ (տես` X.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 8844 /80, 1980թ. դեկտեմբերի 9-ի Հանձնաժողովի որոշում, DR 23, էջ 228, և Գիորգիուն ընդդեմ Հունաստանի (dec), թիվ 45138/98, 2000թ. հունվարի 13): Սա ենթադրում է կրթության իրավունք միայն այնքանով, որքանով որ այն հասանելի է: Դատարանը նշում է, որ նման սահմանափակումները հաճախ կախված են այնպիսի կառույցներ աշխատեցնելու անհրաժեշտությունից, ինչպիսիք են, մասնավորապես, մարդկային, նյութական և ֆինանսական միջոցները: Սա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ բուհերը պետական են:
53. Ավելին, դատարանն ընդունում է, որ գերհագեցած դասասենյակները կարող են վնասակար ազդեցություն ունենալ կրթության համակարգի արդյունավետության վրա, ինչը խանգարում է հատուկ ուսուցմանը:
54. Այսպիսով, հաշվի առնելով մրցակից շահերը` Դատարանը գտնում է, որ կիրառված առաջին չափանիշն օրինական է և համաչափ:
55. Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին, այսինքն` հասարակության համար որոշակի մասնագիտության անհրաժեշտությանը, Դատարանը գտնում է, որ դրա մեկնաբանումն, իրոք, սահմանափակ է: Այն սահմանափակում է ազգային հեռանկարը, որը վերաբերում է հանրային հատվածին` այդպիսով անտեսելով ԵՄ-ում կամ մասնավոր համատեքստում ծագող որևէ համապատասխան կարիք: Բացի դրանից, այն կարելի է համարել անհեռատես` այնքանով, որքանով լուրջ ուշադրություն չի դարձնում տեղական կարիքներին:
56. Սակայն, Դատարանի կարծիքով, նման միջոցառումը, այնուամենայնիվ, հավասարակշռված է, քանի դեռ Կառավարությունն ունի իրավունք որոշակի գործողություններ ձեռնարկելու ավելորդ հանրային ծախսերից խուսափելու նպատակով: Դատարանը նշում է, որ որոշակի հատուկ կատեգորիաների մասնագետների վերապատրաստումը պահանջում է հսկայական ներդրում: Ուստի պետության համար խելամիտ է աշխատաշուկայի համար յուրաքանչյուր հաջող թեկնածուի ուսուցումը: Իսկապես, այնպիսի կատեգորիաների պաշտոնների պակասը, թեկնածուների առատության պատճառով, առաջացնում է ծախսեր, քանի որ գործազրկությունը, անկասկած, հասարակության համար սոցիալական բեռ է: Հաշվի առնելով այն, որ պետությունը չի կարող պարզել, թե քանի շրջանավարտ կարող է աշխատել տեղական ոլորտներում և աշխատանք փնտրել արտասահմանում, Դատարանը չի գտնում, որ ողջամիտ չէ պետության համար ենթադրել, թե քանի տոկոսը նրանցից կարող է մնալ երկրում աշխատանք փնտրելու համար: Հետևաբար, Դատարանի կարծիքով երկրորդ չափանիշը նույնպես համաչափ է:
57. Վերջապես, Դատարանը նշում է, որ դիմողները չեն հերքել իրենց ցանկությամբ ցանկացած այլ դասընթաց անցնելու իրավունքը (տես վերը`mutatis mutandis, Լուկաչի գործը (dec)), և որի առնչությամբ նրանք կստանան համապատասխան որակավորում: Նրանց չեն մերժել իրենց ուսումն արտասահմանում շարունակելու հնարավորությունը` այն դեպքում, եթե նրանք ցանկանային շարունակել կարիերան արտասահմանում:
58. Եզրափակելով` Դատարանը գտնում է, որ կիրառված միջոցառումները չեն եղել անհամաչափ, և որ կիրառելով այդ միջոցները` պետությունը չի գերազանցել իր հայեցողության սահմանը:
59. Դրանից հետևում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
(c) Սույն գործով ութերորդ դիմող պարոն Մարկուսոյի գանգատը
60. Կարելի է ասել, որ ութերորդ դիմողի պահանջն ավելին է, քան վերը նշված պնդումները, քանի որ նա ստիպված էր ընդունելության քննությունը վերահանձնել իր ութ տարվա բացակայությունից հետո, Դատարանը նշում է, որ չի վիճարկվել, որ այդ միջոցառումը եղել է անկանխատեսելի: Այն նաև գտնում է, որ ողջամիտ է հեռացնել մի ուսանողի, ով ներկա չի գտնվել քննություններին ութ տարի անընդմեջ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ համալսարանում կիրառվել է numerus clauses: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ այդ միջոցառումը հետապնդել է իրավաչափ նպատակ, և, հաշվի առնելով, որ կրթության իրավունքը, ապա կարգավորելու` պետության իրավունքը` միջոցառումը եղել է համաչափ: Ըստ էության, այն հարվածել է, մի կողմից, դիմողի և մյուս կողմից` այլ անձանց միջև շահերի հավասարակշռությանը:
61. Դրանից հետևում է, որ ութերորդ դիմողի սույն գանգատի տվյալ մասի առնչությամբ տեղի չի ունեցել խախտում:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
...
2. Վճռում է, վեց ձայնով` ընդդեմ մեկի, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է, միաձայն, որ որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում` ութերորդ դիմողի հետագա գանգատի առնչությամբ:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2013թ. ապրիլի 2-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Ֆրանսուա Էլենս-ՊասոսԴանութ Ջոսիեն
Քարտուղար Նախագահող
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն՝ դատավոր Պինտո դե Ալբուքերքի մասնակի չհամընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy