© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 162
2011թ. ապրիլ
Տարանտինոն և այլոք ընդդեմ Իտալիայի - 25851/09, 29284/09 և 64090/09
Վճիռ – 2.4.2013 [II բաժանմունք]
Թիվ 1 լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդված
Կրթության իրավունք
Հանրային և մասնավոր սեկտորի համալսարաններում բժշկական և ատամնաբուժական դասընթացներին մասնակցելու համար սահմանափակ թվով ուսանողների համար օրենսդրությամբ ընդունելության քննությունների սահմանումը – խախտում առկա չէ։
Գործի փաստական հանգամանքները – Իտալիայում, a numerus clausus-ը (համալսարան ընդունվելու թույլտվություն ունեցող թեկնածուների թվի սահմանափակում) կիրառվում է կոնկրետ մասնագիտական ֆակուլտետների համար, ինչպիսիք են բժշկական և ատամնաբուժական ֆակուլտետներ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր համալսարաններում։ Բոլոր դիմողները` այն ուսանողներ են, ովքեր ի վիճակի չէին եղել ընդունվելու բժակական կամ ատամնաբուժական ֆակուլտետներ, որտեղ նրանք դիմել էին։ Առաջին յոթ դիմողները չէին անցել ընդունելության քննությունները։ Ատամնաբուժության ֆակուլտետում նախապես տեղ զբաղեցնելուց հետո ութ ուսանողներ հեռացվել էին դասընթացից և նրանցից պահանջել էին վերահանձնել ընդունելության քննություններն այն բանից հետո, երբ բազմաթիվ անգամներ չէին հանձնել դասընթացի քննությունները: Բոլոր ութ դիմողները գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան, որ խախտվել է իրենց կրթության իրավունքը` երաշխավորված թիվ 1 Լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածով:
Իրավունքի հարցեր – Թիվ 1 լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդված: (ա) Գանգատը վերաբերում է բոլոր դիմողներին – Կիրառելի օրենսդրությամբ ընդունելության քննություններով դրված սահմանափակումներն ու ուսանողների թվի սահմանափակումը կանխատեսելի էին և համապատասխանում էին պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակներին հասնելու իրավաչափ նպատակին` գործող պայմաններին համապատասխան համալսարաններում երաշխավորելով նվազագույն և համաչափ կրթական մակարդակ: Այդ պատճառով գործը թեքվեց կիրառված սահմանափակումների համաչափության հարցի ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ընդունելության քննության պահանջին, որը համապատասխան թեստի միջոցով որոշում է առավել արժանի ուսանողներին, ապա այն համաչափ միջոց է համալսարաններում երաշխավորելու կրթության նվազագույն և համարժեք մակարդակ: Դատարանն իրավասու չէ որոշում ընդունել կիրառված թեստի բովանդակության կամ դրա համաչափության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ուսանողների թվի սահմանափակմանը, ապա հավասարակշռությունը պետք է լինի դիմողների անհատական շահերի և ընդհանուր առմամբ հասարակության միջև, ներառյալ` մյուս համալսարանի դասընթացներին այցելող ուսանողների միջև: Երկու չափանիշները, որոնց վրա հիմնված էր ուսանողների թվի սահմանափակումը` համալսարանների բնական ռեսուրսների ներուժն ու հնարավորությունը, և կոնկրետ մասնագիտության նկատմամբ հասարակական կարիքը համապատասխանում են Դատարանի նախադեպային իրավունքին, որի համաձայն` կրթության իրավունքի իրավակարգավորումը կարող է փոխվել հասարակության և անհատների կարիքներին ու միջոցներին համապատասխան: Դրանք պետք է դիտարկել նաև բարձրագույն (միջին մասնագիտական) կրթության մակարդակի տեսանկյունից:
Ինչ վերաբերում է այս չափորոշիչներից առաջինին, ապա ակնհայտ է, որ միջոցների ընտրությունը կարևոր է և, անկասկած, ընդունելի, քանի որ կրթության իրավունքը կիրառվում է այնքանով, որքանով այն մատչելի է, և դրան վերաբերող սահմանափակումների շրջանակներում: Թեև սա մասնավորապես ճշմարիտ է քննարկվող պետական համալսարանների համար, սակայն այն անհամաչափ կամ հայեցողական չէ պետության համար կարգավորելու մասնավոր հատվածի համալսարաններում ընդունելությունը և ոչ միայն այն պատճառով, որ Իտալիայում մասնավոր սեկտորը մասամբ կախված են պետական դոտիացիաներից, այլ նաև այն պատճառով, որ ընդունելիության կարգավորումը կարող է անհրաժեշտ լինել ինչպես ընդունման կամ հեռացման հարցում հայեցողությունը կանխելու համար այնպես էլ հավասար վերաբերմունքը երաշխավորելու համար: Հետևաբար, արդարացված է, որ պետությունը խիստ է այս սեկտորի կարգավորման հարցում /հատկապես այն ոլորտներում, որտեղ նվազագույն և համարժեք կրթության մակարդակը խիստ կարևոր է/ երաշխավորելու համար, որ մասնավոր համալսարաններ ընդունվելը մատչելի չլինի միայն հաշվի առնելով թեկնածուների ֆինանսական միջոցները` առանց հաշվի առնելու նրանց որակավորումն ու հակվածությունը տվյալ մասնագիտության ուղղությամբ: Ճիշտ է նաև այն, որ լեցուն լսարանները կարող են վնասակար լինել կրթական համակարգի արդյունավետության համար: Հետևաբար, առաջին չափանիշն իրավաչափ է և համարժեք:
Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին – կոնկրետ մասնագիտությունների նկատմամն հասարակության պահանջարկը – չնայած այն հանգամանքին, որ այն հաշվի չի առնում համապատասխան պահանջարկը ստեղծված Եվրոպական միությունում կամ մասնավոր հատվածում և նույնիսկ ապագա տեղական պահանջարկը, այնուամենայնիվ, Դատարանը գնահատում է այն հավասարակշռված և համաչափ: Մասնագիտությունների առանձնահատուկ կատեգորիաների դասավանդումը պահանջում է հսկայական ներդրումներ, և Կառավարությունն իրավասու է միջոցներ ձեռնարկել խուսափելու ավելորդ պետական ծախսերից: Ողջամիտ է, որ պետությունը պետք է ապահովի յուրաքանչյուր հաջող թեկնածուի` աշխատանքի շուկայում ինտեգրվելը, քանի որ գործազրկությունը կարող է սոցիալական բեռ լինել հասարակության համար: Թեև անհնարին է որոշել, թե քանի շրջանավարտ կարող է ելք փնտրել տեղական շուկայից և աշխատանք փնտրել արտասահմանում, սակայն պետության համար ողջամիտ չէ իր քաղաքականությունը հիմնել այն կանխավարկածի վրա, որ մեծ մասը կմնա երկրում աշխատանք գտնելու համար:
Վերջիվերջո, չէր մերժել այլ դասընթացների դիմելու կամ արտասահմանում սովորելու դիմողների իրավունքը, և, քանի որ ընդունելության քննություններին մասնակցելու թվի սահմանափակում չի եղել, նրանք դեռևս հնարավորություն ունեցել են հանձնելու թեստը և հաջողության դեպքում ձեռք բերել դասընթացին մասնակցելու իրավունք: Հետևաբար, կիրառված միջոցներն անհամաչափ չեն եղել և պետությունը չի չարաշահել իր հայեցողական լիազորությունները:
Եզրակացություն. խախտում առկա չէ (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
(բ) Միայն ութ դիմողներին վերաբերող գանգատը – Անհիմն չէ ուսանողին դասընթացից հեռացնելն ու նրանից պահանջելը, որ վերահանձնի ընդունելության քննությունը, երբ նա հաջորդաբար ութա տարիների ընթացքում ձախողել է ընթացիկ քննությունները, մասնավորապես, երբ քննարկվող դեպքում սահմանափակ թվով ուսանողներ կարող էին դիմել համալսարան: Այս միջոցը, որն ութ դիմողների և մյուս թեկնածուների ու ընդհանուր առմամբ հասարակության շահերի միջև հավասարակշություն է մտցրել, հետևաբար, համաչափ է:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy