© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 153
2012թ. հունիս
Tatár-ն և Fáber-ն ընդդեմ Հունգարիայի - 26005/08
Վճիռ 12.06.2012թ. [Երկրորդ Բաժանմունք]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Խորհրդարանի շենքի մոտ կեղտոտ լվացք կախելու համար անօրինական հավաքի մեղադրանքով դատապարտում. խախտում
Փաստեր. Դիմումատուները քաղաքական բողոք անցկացնելուց հետո ենթարկվել են քրեական հետապնդման և տուգանվել` անօրինական հավաք կազմակերպելու համար: Դիմումատուների այդ արարքը ներառում էր Բուդապեշտի խորհրդարանի շենքի մոտակա ցանկապատին կեղտոտ լվացք կախելը, որը խորհրդանշում էր «ժողովրդի կեղտոտ լվացքը»: Բողոքի ակցիան տևել էր 13 րոպե, որին մասնակցել էին քիչ թվով լրագրողներ, ովքեր ակցիայի մասին տեղեկացել էին դիմումատուների էլեկտրոնային կայքից և հավաքվել էին այնտեղ` հիմնականում հարցեր հղելու նպատակով: Իրավախախտման մեջ դիմումատուներին մեղավոր ճանաչելիս դատարանները նշել էին, որ համաձայն Հավաքների մասին օրենքի 6-րդ հոդվածի` բողոքը դիտարկվել էր ոչ թե մշակութային իրադարձություն, այլ որպես «կազմակերպված իրադարձություն» և համապատասխան ներպետական մարմիններն օրենքով սահմանված ժամկետում երեք օր առաջ պետք է ծանուցվեին բողոքի ակցիայի մասին:
Իրավունք. Հոդված 10. Վիճարկվող իրադարձությունը, որին մասնակցել էր ընդամենը երկու մարդ և շատ կարճ էր տևել, գերազանցապես ընդգրկում էր անձի արտահայտման ոլորտը և կարգավորվում էր 10-րդ հոդվածով: Տուգանքի սահմանումը հանդիսացել էր միջամտություն դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքին և հետապնդել էր հասարակական անվտանգությունն ապահովելու, այլոց իրավունքները պաշտպանելու և անկարգությունները կանխելու օրինական նպատակ: Ինչևէ, եթե միջամտությունը անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում, ապա անհրաժեշտություն չկար պարզելու, թե արդյո՞ք այդ միջամտությունը նախատեսված էր օրենքով: Դիմումատուների բողոքի ակցիան չէր կարող համարվել հավաք: Լոկ այն փաստը, որ «արտահայտվելը» տեղի էր ունեցել հրապարակայնորեն այն անպայմանորեն չէր վերածում հավաքի: Ինչպես «միավորումը», այնպես էլ «հավաքը» Կոնվենցիայի նպատակների տեսանկյունից ինքնավար նշանակություն ունեն, և ներպետական օրենսդրության շրջանակներում հանդիսանում են ոչ ավելին, քան սկզբնակետ: «Հավաքն» իրենից ներկայացնում է գաղափարների փոխանակման յուրահատուկ ձև, որում անորոշ թվով անձանց համախմբումը, որոնք ունեն գաղափարների գործընթացին մասնակցելու նույնանման նպատակ, կարող է ինքնին հանդիսանալ գաղափարի ինտենսիվ արտահայտում: Նման դեպքերում գաղափարական աջակցությունը արտահայտվում է մի խումբ անձանց ներկայությամբ` մասնավորապես հասարակական նշանակություն ունեցող վայրերում: Հավաքը կարող է նաև հավաքին ելույթ ունեցողների և մասնակիցների միջև գաղափարների փոխանակման միջոց ծառայել: Դիմումատուների գործով «հավաքի» այս բաղկացուցիչ տարրերը առկա չեն եղել: Չնայած այն հանգամանքին, որ իրադարձության մասին ինտերնետով գովազդվել էր, մտադրություն չի եղել միջոցառմանը ներգրավել այլ մասնակիցների, բացառությամբ մի քանի լրագրողների: Այս «քաղաքական ներկայացման» նպատակը մեծ մասամբ զանգվածային լրատվամիջոցների միջոցով հաղորդագրություն տարածելն էր, այլ ոչ թե ցուցարարների անմիջական բողոքին համախմբելու խրախուսումը (որին հասնել 13 րոպեների ընթացքում ցանկացած պարագայում գործնականում հնարավոր չէր):
Երկու դիմումատուների պարզ փոխազդեցությամբ գաղափարների արտահայտումը որակելով որպես հավաք` իշխանությունները այդ միջոցառումը ընդգրկել էին Հավաքների մասին օրենքի կարգավորման ոլորտում, համաձայն որի իշխանությունները նախապես պետք է ծանուցվեին իրականացվող միջոցառման մասին: Եթե որոշ դեպքերում միջոցառման մասին նախնական ծանուցումը կարող էր արդարացված լինել` իշխանություններին հնարավորություն ընձեռելով արդյունավետորեն կոորդինացնել և աջակցել հավաքի անցկացմանը, սույն գործում նման անհրաժեշտություն չէր եղել, քանի որ որևէ ապացույց չկար, որ միջոցառման ընթացքում տեղի էր ունեցել հասարակական կարգի կամ այլոց իրավունքների որևէ խախտում: Պետական մարմինների մոտեցումը «հավաքների» հասկացության հարցում չէր համապատասխանում իրազեկման մասին կանոնի նպատակին և այդ կանոնի կիրառումը «հավաքներից» բացի նաև «արտահայտման» նկատմամբ, ստեղծում էր նախնական սահմանափակում, որն անհամատեղելի էր մտքերի ազատ փոխանակման հասկացության հետ:
Հետևաբար, իշխանությունները դիմումատուների արտահայտվելու ազատությանը միջամտելու վերաբերյալ գործին առնչվող և բավարար փաստարկներ չէին ներկայացրել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Յուրաքանչյուր դիմումատուին 1,500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy