© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 94
2007թ. փետրվար
Թաթիշվիլին ընդդեմ Ռուսաստանի - 1509/02
Վճիռ - 22.02.2007թ.
Թիվ 4 արձանագրության հոդված 2
Թիվ 4 արձանագրության հոդված 2
Բնակարան ընտրելու ազատությունը
Դիմողին իր տան հասցեում գրանցելը իշխանությունների կողմից մերժելը. խախտում:
Հոդված 6
Քաղաքացիական գործի քննությունը
Հոդված 6-1
Արդարացի դատաքննության իրավունք
Ներպետական դատարանների կողմից իրենց որոշումները պատճառաբանելուց հրաժարվելը. խախտում
Փաստեր. Դիմողը ծվել է Վրաստանում, սակայն եղել է ԽՍՀՄ քաղաքացի մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ նա դարձել է քաղաքացիություն չունեցող անձ: Այդ ժամանակ նա ապրել է Մոսկվայում: 1990 թվականին ընդունված օրենսդրության, համապատասխան կանոնների համաձայն` 1990-ականներին Ռուսաստանում ապրող անձինք ստացել են կարգավիճակ, որը կրել է պրոպիսկա (ներքին գրանցում) անվանումը: Դա մի գրանցում էր, որով նրանք համարվել են բնակվող ցանկացած հասցեում 10 օրից ավելի ժամկետով: Գրանցումից հրաժարվելը կարող էր հանգեցնել տուգանքի, ինչպես նաև այնպիսի սոցիալական իրավունքների մերժման, ինչպիսիք են բժշկական օգնությունը, սոցիալական պաշտպանությունը կամ տարիքային թոշակը: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանի` 1998 թվականի որոշմամբ հստակեցվել է, որ գրանցումը եղել է զուտ ձևական գործընթաց, և որ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ընտրված հասցեում ապրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը հիմք էր, որպեսզի գրանցող մարմինը պարտավոր լիներ գրանցելու անձին համապատասխան հասցեում: 2000 թվականի դեկտեմբերի 25-ին դիմողը դիմել է անձնագրային բաժին, որպեսզի Մոսկվայի` իր բնակարանի հասցեն գրանցվի որպես իր գրանցման վայր, սակայն նրա դիմումը չի բավարարվել: Նա բողոքարկել է այդ որոշումը շրջանային դատարան, որը մերժել է նրա բողոքն այն հիմքով, որ նա բնակարանի անուղղակի տերն է եղել, ուստի նա իրավունք չի ունեցել բնակվելու այնտեղ բնակարանի վարձակալության մասին գործող օրենքի հիման վրա, և որ նա ենթակա էր Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա համաձայնագրով նախատեսված վիզայի պահանջներին: Նա դիմել է քաղաքային դատարան` բողոքարկելով այն, որ ինքը երբևէ չի ունեցել Վրաստանի քաղաքացիություն, և որ վիզայի պահանջները կիրառելի չէին իր գործով , և նաև ցանկացած դեպքում բնակության վայրին առնչվող կարգավորումները կիրառելի էին բոլորի նկատմամբ, որոնք օրինական հիմքով բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում` անկախ իրենց քաղաքացիությունից: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել շրջանային դատարանի հիմնավորումները, առանց անդրադառնալու դիմողի որպես բողոքի հիմք ներկայացված փաստարկներին:
Օրենք. Թիվ 4 արձանաԳրության 2-րդ հոդված»
Կառավարության փաստարկներն առ այն, որ դիմողը չի եղել ՙօրինական հիմքով Պետության տարածքում բնակվող՚` չունեին ոչ մի իրավական և/կամ փաստական հիմք, քանի որ այդ ժամանակ դիմողը ՙնախկին ԽՍՀՄ քաղաքացի՚ էր, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, և այդպիսով` չէր պահանջվում վիզա կամ բնակվելու իարվունք. ընդունելի:
Ներկայացված հասցեում գրանցելը իշխանությունների կողմից մերժելը հանգեցրել է միջամտության, քանի որ այն զրկել է դիմողին իրականացնելու տարբեր հիմնավոր սոցիալական իրավունքներ, երբ նրա նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր և տուգանքներ: Կառավարության կողմից ներկայացված միակ արդարացումն այդ միջամտության առթիվ այն էր, որ դիմողն ապօրինի կերպով էր բնակվում Ռուսաստանում, սակայն Դատարանն արդեն իսկ մերժել էր փաստարկները` ոչ կիրառելի լինելու հիմքով: Այդ առումով նշվել է նաև, որ Սահմանադրական դատարանի որոշումն առ այն, որ գրանցող մարմինը պարտավոր է եղել բավարարելու դիմողի ցանկությունը` բնակվելու համապատասխան հասցեում, և դիմողի գործով ներկայացված փաստաթղթերը կամ օրենքին դրանց համապատասխանությունը չի անտեսվել ներպետական իշխանությունների կողմից: Այդ իսկ պատճառով, միջամտությունը չի եղել ՙօրենքին համապատասխան՚:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6(1)
Շրջանային դատարանը չի ներկայացրել որևէ պատճառաբանություն առ այն, որ խնդիր է առկա եղել դիմողի և բնակարանի սեփականատիրոջ միջև, կամ երբ որոշում էր, որ համապատասխան օրենքների համապատասխան դրույթները պետք է կիրառվեն դիմողի գործով: Այնուհետև, դատարանը հիմնվել է անձնագրային բաժնի այն փաստարկների վրա, որ դիմողը ենթակա է եղել վիզայի պահանջներին, առանց ստուգելու, թե արդյոք Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա պայմանաԳիրը փաստացիորեն առկա է եղել , թե` ոչ, կամ այն հիմնավորումը, որ դիմողը եղել է Վրաստանի քաղաքացի: Շրջանային դատարանի պատճառաբանությունների անհամապատասխանությունը չի շտկվել քաղաքային դատարանի կողմից, որը պարզապես արտագրել է շրջանային դատարանի պատճառաբանությունները` ի մի բերելով, չվերանայելով դիմողի կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստարկները: Համապատասխանաբար, դատարանի կողմից չեն իրականացվել արդարացի դատաքննության պահանջները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 15 եվրո նյութական վնասի և 3,000 եվրո` ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy