© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 135 նախադեպի վերաբերյալ
2010թ. նոյեմբեր
Taxquet-ն ընդդեմ Բելգիայի - 926/05
Դատավճիռ 16.11.2010 [GC]
Հոդված 6
Քրեական հետապնդում
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Համարժեք ընթացակարգային երաշխիքների բացակայություն, որոնք հնարավորություն կտային մեղադրյալներին հասկանալու դատարանի մեղավոր ճանաչող դատավճիռը արտահերթ դատավարության (Assize Court ) ժամանակ՝ խախտում։
Փաստեր՝ 2003-2004թթ. գանգատարկուն դատվում էր արտահերթ դատարանի կողմից, յոթ համա-ամբաստանյալների հետ միասին՝ մեղադրվելով պատվո նախարարի (ministre d’Etat) սպանության և նրա զուգընկերուհու սպանության փորձի մեջ։ Վճիռ կայացնելու համար (ոչ պրոֆեսիոնալ) դատարանը պետք է պատասխաներ երեսուներկու հարցի, որոնցից չորսը վերաբերում էին գանգատարկուին։ Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելուց հետո գանգատարկուն դատապարտվել էր քսան տարվա ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը մերժել էր արտահերթ դատարանի կայացրած վճռի առնչությամբ իրավունքի հարցերով նրա հետագա բողոքը։
2009թ. հունվարի 13-ին Եվրոպական դատարանի պալատը միաձայն որոշել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ի խախտում, արտահերթ դատարանի վճռում հիմնավորումների բացակայության պատճառով (տես Տեղեկատվական ծանուցում Թիվ 115)։
Իրավունք՝ Հոդված 6 § 1՝ Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետություններ ունեին ատենակալների դատարանով դատավարության համակարգ, որոնցում պրոֆեսիոնալ դատավորները չէին կարող մասնակցություն ունենալ դատավճռի վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ ատենակալների քննարկումներին։ Այս համակարգը, ուղղորդվելով քաղաքացիներին արդարադատության վարչարարության մեջ ներգրավվելու ցանկությամբ, հատկապես կապված առավել լուրջ հանցագործությունների հետ, չէր կարելի կասկածի տակ դնել տվյալ համատեքստում։ Դատարանը նախկինում նշել էր, որ ոչ պրոֆեսիոնալ ատենակալների պատճառաբանված դատավճռի բացակայությունն ինքնին Հոդված 6-ի խախտում չէր։ Այնուամենայնիվ, արդար դատաքննության պահանջները բավարարելու համար, անհրաժեշտ էին բավարար երաշխիքներ՝ հնարավորություն տալու մեղադրվողներին և հասարակությանը հասկանալ դատավճիռը, որը կայացվել էր։ Նման երաշխիքներ կարող էին հանդիսանալ օրինակ ատենակալներին հրահանգներ տալը կամ նրանց ուղղորդումը քննարկվող իրավական հարցերի կամ բերված ապացույցների առնչությամբ, առաջադրելով հստակ և անհերքելի հարցեր դատարանին՝ դատավճռի շրջանակները ձևավորելու համար, կամ չեզոքացնելու այն փաստը, որ ատենակալների դատարանի պատասխանները ոչնչով չէին պատճառաբանված։ Այնուհանդերձ, սույն գործում ո՛չ մեղադրականը և ո՛չ էլ դատարանի հարցերը չէին պարունակել բավարար տեղեկատվություն կապված գանգատարկուի ընդգրկված լինելու հետ այն հանցագործություններում, որոց մեջ նա մեղադրվել էր։ Մեղադրականում նշված էին եղել բոլոր հանցագործությունները, որոնցում նա մեղադրվել էր, սակայն մտնանշված չէր եղել թե նյութական ինչ ապացույցներ կարող էր նրա դեմ օգտագործել մեղադրող կողմը։ Դատարանի նախագահի կողմից ատենակալների դատարանին առաջադրված հարցերը ձևակերպված էին կարճ և միանման բոլոր ամբաստանյալների վերաբերյալ։ Նույնիսկ մեղադրական եզրակացության հետ միասին դրանք գանգատարկուին հնարավորություն չեն տվել պարզելու, թե ո՞ր ապացույցները և փաստական հաանգամանքներն են ստիպել դատարանին մեղադրական դատավճիռ կայացնել իր դեմ։ Նա չի կարողացել հասկանալ, օրինակ, թե դատարանը ո՞րն է ընկալել որպես իր հստակ դերը կապված մյուս մեղադրյալների հետ, ինչու՞ էր հանցագործությունը դասակարգվել որպես կանխամտածված սպանություն (assassinat) այլ ոչ սպանություն (meurtre), և ինչու կանխամտածված լինելու խորացնող գործոնը հաշվի էր առնվել իր դեպքում՝ կապված նախարարի զուգընկերուհու սպանության փորձի հետ։ Այս թերությունը շատ ավելի խնդրահարույց էր, քանի որ գործը փաստացիորեն և իրավաբանորեն բարդ էր, և դատավարությունը տևել էր ավելի քան երկու ամիս, երբ մեծ թվով մարդիկ վակայություններ էին տվել։ Վերջապես, ներպետական համակարգը որևէ դրույթ չուներ արտահերթ դատարանի վճիռների սովորական բողոքարկման համար։ Վճռաբեկ դատարան բերվող բողոքները վերաբերում էին միայն օրենքի կետերին, ուստի մեղադրյալին չէին ապահովում դատավճռի հիմքերի բավարար պարզաբանում։ Համապատասխանաբար, գանգատարկուին չէին տրամադրվել բավարար երաշխիքներ, որոնք նրան հնարավորություն կտային հասկանալու, թե ինչու է ինքը մեղավոր ճանաչվել, ուստի և դատավարությունն անարդար էր եղել։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝4,000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy