© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 123
2009թ. Հոկտեմբեր
Թիբիեթի Մյուհաֆիզ Ցեմիեթին և Իսրաֆիլովն ընդդեմ Ադրբեջանի 37083/03
Վճիռ - 08.10.2009թ. [Բաժին I]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորվելու ազատություն
Օրենքի և իր կանոնադրության ենթադրյալ խախտումների պատճառով ընկերակցության լուծարումը համարվում է խախտում:
Փաստեր
Դիմող ընկերակցությունը գրանցվել էր Արդարադատության նախարարության կողմից (ՙՆախարարություն՚) 1995թ.-ին: Ըստ նրա կանոնադրության` պահանջվում էր, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ տեղի ունենա ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չի ունեցել մինչև 2002թ. օգոստոս: Երկու շաբաթ անց այն Նախարարության կողմից ստացել է նախազգուշական նամակ` պահանջելով վերացնել ներպետական օրենսդրության և իր կանոնադրության որոշ խախտումներ: Ընկերակցությունը պատասխանել է, որ ժողովը տեղի է ունեցել, և որ քայլեր են ձեռնարկվել կանոնադրությունն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար: Նախարարությունն, այնուհետև ներկայացրել է իր երկրորդ զգուշացումը, որում նշել է 2002թ. օգոստոսին կայացած ժողովի թույլ տրված խախտումների, մասնավորապես` ընկերակցության կողմից իր անդամների և մասնաճյուղերի վերաբերյալ կազմված արձանագրություններում առկա սխալների մասին: 2002թ. հոկտեմբերի վերջին ուղարկվել է երրորդ զգուշացումը, որում նշվել է, որ որևէ տեղեկատվություն չի ստացվել նախորդ երկու նամակների վերաբերյալ: Երրորդ նախազգուշացնող նամակը պարունակել է այն պնդումները, որ ընկերակցությունը խախտել է հասարակական միավորումների կանոնադրական արգելքը` միջամտելով մասնավոր ձեռնարկատիրական գործունեությանը: 2003թ. մարտին Նախարարությունն ստացել է ընկերակցությունը լուծարելու վերաբերյալ դատարանի վճիռը` երեք նախազգուշական նամակներում առկա խախտումները չվերացնելու պատճառով: Հետևաբար, մի շարք անհաղոջ դիմումներ ներկայացնելուց հետո ընկերակցությունը լուծարվել է:
Օրենք
Հոդված 11
Դատարանը պատրաստ էր ընդունել, որ դիմող ընկերակցության լուծարումը իրավաչափ նպատակ է հետապնդել` պաշտպանելու համար այլոց իրավունքները և ազատությունները: Այն հարցը, թե արդյոք այդ միջամտությունը եղել է օրենքով նախատեսված` պետք է քննվի սերտորեն կապակցված առավել լայն հարցի հետ, թե արդյոք այն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Հարցական է օրենսդրության կանխատեսելիությունը, որն ընդգրված է ընդհանուր դրույթներում և լայն հայեցողություն է տրամադրում Արդարադատության նախարարությանը: Մասնավորապես, գործունեության հասկացությունը §անհամատեղելի է¦ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի հետ:
Ներպետական իշխանությունները հիմնվել են ընկերակցության լուծարման երկու հիմքերի վրա: Առաջին` ներքին կառավարման կանոնների խախտում, երկրորդ` ենթադրյալ ներգրավվածության հակաօրինական գործունեության մեջ:
Ինչ վերաբերում է առաջինին, Դատարանը նշել է, որ միավորվելու ազատությունը չի խանգարում պետություններին կորպորատիվ կառավարման և ղեկավարման կանոններ և պահանջներ սահմանել: Նման կանոնները ծառայում են ընկերակցության կառավարմանը անդամների մասնակցության իրավունքների ապահովմանը: Դիմող ընկերակցությունը հստակ մեղավոր էր շուրջ յոթ տարի շարունակ ընդհանուր ժողով չանցկացնելու կամ իր կանոնադրությունը ներպետական օրենսդրությանը չհամապատասխանեցնելու հարցում: Այնուամենայնիվ, նույնիսկ առաջին նախազգուշացումն ստանալու դեպքում այն պետք է շտկեր այդ խախտումները` հրավիրելով ընդհանուր ժողով: Փոխարենը, մեղադրանքներին հաջորդել են այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ մեղադրանքներ, և Նախարարությունը համեմատաբար կարճ ժամանակում ներկայացրել է ևս երկու զգուշացումներ` յուրաքանչյուրով տրամադրելով 10 օր` իրավիճակը շտկելու համար, առանց որևէ բացատրության, թե ինչպիսի հատուկ միջոցներ են պահանջվում: Այդ ժամկետը սահմանվել է կամայականորեն, և ժամանակահատվածը չափազանց կարճ էր, որպեսզի իրական հնարավորություն տրվեր բացթողումները շտկելու համար: Ամեն դեպքում, ընկերակցության ներքին խոհանոցին Նախարարության միջամտությունը հիմնավորված չէր այն չափով, որ ներկայացվել էին երկու լրացուցիչ զգուշացումներ, հատկապես անդամների կողմից բողոքների բացակայության դեպքում: Մինչդեռ իշխանության մարմինները պետք է ներկայացնեին որոշակի նվազագույն պահանջներ ընկերակցության դերի և կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև իշխանությունները չէ, որ պետք է ապահովեն ընկերակցության կողմից սեփական կանոնադրության յուրաքանչյուր ձևականության պահպանումը: Ամեն դեպքում, ներպետական դատարանները չեն իրականացրել որևէ անկախ դատական քննություն Արդարադատության նախարարության պաշտոնյաների կողմից հայտնաբերված ենթադրյալ բացթողումների կապակցությամբ, հետևաբար` չեն եղել ապացույցներ առ այն, որ բավարար պատճառներ են եղել միջամտության համար: Ըստ այդմ, ներպետական իշխանությունները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ միջամտության վերաբերյալ: Վերջապես, ուղղակի լուծարումը անհամաչափ պատասխան է կոնկրետ ներքին կառավարման կանոններին համապատասխան չգործելու համար:
Ինչ վերաբերում է երկրորդ հիմքին` հակաօրինական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, պնդումները խիստ անորոշ, հակիրճ և մանրամասներից զուրկ էին: Ներպետական դատարանները պարզապես Նախարարության մեղադրանքներն ընդունել են իբրև ճշմարտություն, առանց քննելու ենթադրյալ խախտումների վերաբերյալ որևէ կոնկրետ վկայություն կամ լսելու ենթադրյալ զոհերի և վկաների վկայությունները: Ընդհանուր առմամբ, ենթադրություններն ապացուցված չէին, և այս հիմքերով դիմող ընկերակցությունը լուծարելու վերաբերյալ որոշումը եղել է կամայական:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - 8,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի 31-րդ հոդվածի հիմքով առկա նախազգուշացումը կարող է վերաբերել ցանկացած հասարակական կազմակերպության` օրենքի §պահանջներին անհամապատասխան գործողություններ¦ կատարելու դեպքում: Լուծարման վերաբերյալ դատական որոշումը կարող է ընդունվել, եթե ոչ կառավարական կազմակերպությունը մեկ տարվա ընթացքում ստանում է ավելի քան երկու նախազգուշացում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy