ՀՈԴՎԱԾ 6 ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ինչ մեղադրական դատավճռի կայացումը գործը շարունակաբար ուղարկվել է առաջին ատյանի դատարան նոր քննության Մ Թեմփըլն ընդդեմ Չեխիայի (Tempel v. Czech Republic, application no. 44151/12, judgment of 25 June 2020) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջա- նակներում զարգացրել է այն տեսակետը, որ արդար դատաքննությունը չի կարող բացառապես պայմանավորված լինել մեկ անփոփոխ կանոնով, այլ այն կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստական հանգա- մանքներից։ Դատարանը, կարևորելով արդար դատաքննության իրավունքի դերը ժողովրդավարական հասարակությունում, արձանագրել է, որ Կոնվեն- ցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները սահմանափակող որևէ մեկնաբանություն չի կարող լինել արդարացված։ Միաժամանակ, յուրաքանչյուր գործով արդար դատաքննության պահանջները պահ- պանված լինելու հարցը պետք է քննարկվի դատաքննության ամբողջ գործընթացի համատեքստում, այլ ոչ թե դրա այս կամ այն ասպեկտն առանձին։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Ibrahim and Others v. the United Kingdom [GC], application nos. 50541/08 and 3 others, judgment of 13 September 2016 2) Hodžić v. Croatia, application no. 28932/14, judgment of 4 April 2019 3) Beuze v. Belgium [GC], application no. 71409/10, judgment of 9 November 2018 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Article 6 (criminal) • Fair hearing • Case repeatedly remitted to first- instance court for new examination until guilty verdict obtained on fifth occasion • High Court criticising first-instance courts’assessment of evidence and credibility of witness, an approach at odds with domestic law • High Court’s failure to provide reasons for its decision not to hear the key witness directly and assess his credibility itself • High Court’s approach suggesting that only a guilty verdict would be acceptable • Particular succession of events strongly indicating dysfunction in the operation of the judiciary, vitiating the overall fairness of the proceedings Article 6 (criminal) • Reasonable time • Excessive length of proceedings Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, բողոքել է, որ վերաքննիչ դատարանն ապօրինի կերպով իր գործն ուղարկել է իր իրավասության ներքո գտնվող առաջին ատյանի դատա- րան նոր քննության, ինչի արդյունքում ինքը դատապարտվել է: Ընդ որում՝ դատապարտումը հիմնավորվել է այնպիսի հանգամանքներով, որոնք համահունչ են եղել ապացույցների գնահատման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Դիմումատուն բողոքել է, որ վերաքննիչ դատարանը գնահատել է գործով հիմնական վկայի ցուցմունքների արժանահավատությունը՝ առանց նրան լսելու և առաջին ատյանի դատարանին տվել է ցուցումներ, թե ինչ եզրակացության պետք է հանգի վերջինս: Դիմումատուն բողոքել է նաև գործի քննության ողջամիտ ժամկե- տից9: Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական դատարանը նկատել է, որ քննության առարկա գործը հինգ անգամ քննվել է առաջին և երկրորդ ատյանների դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կողմից, քանի որ Բարձր դատարանը բեկանել էր Պլզենի շրջանային դատարանի (Plzeň Regional Court) չորս իրար հաջորդող՝ դիմումատուին արդարացնող վճիռները: Բարձր դատարանը գործը վերահասցեագրել էր առաջին ատյանի դա- տարանի նույն պալատին, այնուհետև նույն դատարանի մեկ այլ պալատին և վերջում՝ իր իրավասության ներքո գտնվող այլ առաջին ատյանի դատարանին: Ընդ որում, ազգային օրենսդրության համաձայն՝ Բարձր դատարանը կարող էր գործը վերահասցեագրել նույն դատարանի տարբեր պալատին կամ մեկ այլ դատարանին, §հստակ, ակնհայտ, անհերքելի կարևոր¦ պատճառների հիմնավոր առկայության պայման- ներում: Վերաքննիչ դատարանը կարող է ցուցել առաջին ատյանի դատարանին վերացնել փաստական հանգամանքների անհամապա- տասխանությունները կամ վերաքննել կամ ձեռք բերել որոշակի ապացույցներ: Երբ այս պահանջներն առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ պահպանված են, վերաքննիչ դատարանը չի կարող բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը բացառապես այն պատճառով, որ առաջ մղի ապացույցի գնահատման իր տարբերակը: Այսպիսով, ապացույցների գնահատման տեսանկյունից, վերաքննիչ 9 Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջը ընթացքի մեջ է։ դատարանը կարող է առաջին ատյանի դատարանին ուղղորդել, թե ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն, սակայն չի կարող պարտադրել առաջին ատյանի դատարանին հանգել այս կամ այն եզրակացության: Եվրոպական դատարանը նկատել է, որ առաջին ատյանի դատա- րանի կայացրած վճիռը բեկանելիս Բարձր դատարանը քննադատել է առաջին ատյանի դատարանի կողմից կատարված ապացույցների գնահատումը, ինչպես նաև կասկածի տակ է դրել վկայի ցուցմունքների արժանահավատությունը: Սա չի համապատասխանել Սահմանադրա- կան դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքին, ըստ որի՝ վերաքննիչ դատարանը սահմանափակված է առաջին ատյանի դատարանի կողմից ապացույցների գնահատմամբ, եթե դա չի վերա- բերում այնպիսի ապացույցի, որը վերաքննիչ դատարանը ստացել է բաց լսումների ընթացքում: Երբ Բարձր դատարանը գործը երկրորդ անգամ էր վերահաս- ցեագրել առաջին ատյանի նույն դատարանի (Plze Regional Court) այլ պալատին, այն, առաջին ատյանի դատարանի համեմատ, լրացուցիչ եզրահանգումներ էր արել՝ առանց վկային լսելու: Հաջորդաբար, երբ Բարձր դատարանը գործը վերահասցեագրել էր մեկ ուրիշ առաջին ատյանի դատարանի, Բարձր դատարանի վճիռը պարունակել էր այնպիսի ձևակերպումներ, որոնք կարելի էր մեկնաբանել որպես առաջին ատյանի դատարանին ուղղորդող՝ վկայի ցուցմունքների արժանահա- վատության վերաբերյալ հանգելու այլ եզրակացության, ինչպես նաև §ակնարկ¦, որ վերաքննիչ դատարանի համար ընդունելի է միայն մեղադրական դատավճիռը: Այդուհանդերձ, համաձայն Սահմանադրա- կան դատարանի կայուն նախադեպային իրավունքի՝ վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննադատել առաջին ատյանի դատարանի կողմից ապացույցների գնահատումը, նրա պարզած փաստական հանգամանքները կամ առհասարակ նրա արդարացման դատավճիռը կամ քննարկել առաջին ատյանի դատարանի դատավորի անկախու- թյունն ու անկողմնակալությունը բացառապես այն պատճառով, որ համաձայն չէ առաջին ատյանի դատարանի եզրահանգումների հետ: Եվրոպական դատարանի կարծիքով դեպքերի այսպիսի ընթացքը հանգեցնում է դատական համակարգի դիսֆունկցիայի՝ կասկածի տակ դնելով դատական քննության ամբողջ ընթացքի արդարությունը10: Եզրակացություն` խախտում (միաձայն): Հոդված 41. 12,500 եվրո ոչ նյութական վնասի համար: 10 Դատարանն արձանագրել է նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում դատական քննության ողջամիտ ժամկետի մասով:
Full & Egal Universal Law Academy