© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 90
2006թ. հոկտեմբեր
Moscow Branch of the Salvation Army-ն ընդդեմ Ռուսաստանի - 72881/01
Վճիռ 05.10.2006թ. [Բաժանմունք I]
Հոդված 11
Հոդված 11-1
Հավաքների և միավորման ազատություն
Վերագրանցման անհիմն մերժում, որի հետևանքով դիմումատուն կորցրել է իրավաբանական անձի կարգավիճակը. խախտում
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնի ազատության իրավունք
Վերագրանցման անհիմն մերժում, որի հետևանքով դիմումատուն կորցրել է իրավաբանական անձի կարգավիճակը. խախտում
Փաստեր. Համաձայն 1997թ. ընդունված Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին օրենքի (the Religions Act)` նախքան 1997թ. գրանցված կրոնական միավորումները իրենց կանոնադրությունը պետք է համապատասխանեցնեին այդ օրենքին և վերագրանցման համար դիմում ներկայացնեին: Այս պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում կազմակերպությունը կորցնում էր իր իրավաբանական անձի կարգավիճակը: 1999թ. դիմումատու միավորման մասնաճյուղի վերագրանցումը մերժվեց: Մոսկվայի արդարադատության գերատեսչությունը իր մերժումը հիմնավորեց նրանով, որ միավորումը հիմնադրող անդամների քանակը անբավարար էր, և չէր ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը վկայում էր վերջինիս անդամների` Ռուսաստանի օրինական ռեզիդենտ լինելու մասին: Մոսկվայի արդարադատության գերատեսչությունը հայտնեց, որ քանի որ կազմակերպության անվանման մեջ առկա է «մասնաճյուղ» բառը, իսկ նրա անդամներն օտարերկրյա քաղաքացիներ են, ուստի Ռուսաստանի օրենսդրության համաձայն` դիմումատուն, որպես կրոնական կազմակերպություն, չէր կարող վերագրանցվել: Դիմումատուն բողոքարկեց մերժման որոշումը շրջանային դատարան, որտեղ Արդարադատության գերատեսչությունը պնդեց, որ դիմումատու կազմակերպության գրանցումը պետք է մերժվեր, քանի որ այն «ռազմականացված կազմակերպություն» էր: Արդարադատության գերատեսչությունը պնդեց նաև, որ «բանակ» բառի առկայությունը կրոնական կազմակերպության անվանման մեջ նույնպես անօրինական էր: Շրջանային դատարանը հիմնավոր համարեց այդ փաստարկը և մասնավորապես գտավ, որ դիմումատուի կանոնադրությունը պատշաճ կերպով չի բնութագրել կազմակերպության դավանած հավատքն ու նպատակները: Քաղաքային դատարանը անփոփոխ թողեց այդ վճիռը: Դիմումատուն վճիռը վերանայելու դիմումներ ներկայացրեց քաղաքային և Վճռաբեկ դատարաններ, որոնք սակայն մերժվեցին: Միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների վերագրանցման համար սահմանված վերջնաժամկետը ավարտվել էր և 2001թ. շրջանային դատարանը դիմումատուին հանեց Իրավաբանական անձանց պետական գրանցման ցուցակից:
Իրավունք` Հոդվածներ 9 և 11. Դատարանը ուսումնասիրեց տեղական իշխանությունների կողմից ներկայացրած երկու հիմնական փաստարկները, որոնք հիմք էին հանդիսացել դիմումատուի վերագրանցումը մերժելու համար. փաստարկներից հիմնականը կազմակերպության «օտարերկրյա ծագումն» էր, նրա ներքին կառուցվածքը և կրոնական գործունեությունը: Դատարանը գտավ, որ որևէ խելամիտ և օբյեկտիվ հիմնավորում չի ներկայացվել, որը կարող էր արդարացնել Ռուսաստանի և օտարերկրյա ազգերի նկատմամբ ցուցաբերված տարբերակված վերաբերմունքը` ձևավորված կրոնական համայնքներին անդամակցելու միջոցով վերջիններիս կրոնի ազատության իրավունքը իրականացնելու հարցում: Ավելին, այդ մերժումը չուներ որևէ իրավական հիմք: Ինչ վերաբերում է դիմումատուի հավատքին և նպատակներին, ապա դա ազգային դատարանների խնդիրն էր պարզաբանել կիրառվող իրավական պահանջները, և դիմումատուին հստակորեն տեղեկացնել այն փաստաթղթերի մասին, որոնք անհրաժեշտ էին վերագրանցումը կատարելու համար: Դատարանի կողմից այդ քայլերը չէին իրականացվել: Հետևաբար, դատարանները չէին կարող հիմք ընդունել գրանցման մերժման համար բերված վերոնշյալ հիմնավորումը: Ավելին, պետությունը պարտավոր չէր որոշելու, թե արդյո՞ք կրոնական համոզմունքները կամ այն միջոցները, որոնք օգտագործվում են այդ համոզմունքներն արտահայտվելու համար օրինական էին: Չնայած, որ դիմումատու կազմակերպության մասնաճյուղը ձևավորվել էր բանակին բնորոշ աստիճանային դասակարգումների հիման վրա, և նրա անդամները կրում էին համազգեստ, այդ հանգամանքը հստակորեն չէր հաստատել այն, որ դիմումատուն կողմ էր բռնի ճանապարհով սահմանադրական կարգը փոխելուն և խափանում էր երկրի անվտանգությունը կամ միասնականությունը: Այս հարցի շուրջ կայացրած ներպետական որոշումները նույնպես զուրկ էին փաստացի հիմնավորումներից: Չի եղել նաև որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն խախտել է Ռուսաստանի որևէ օրենք կամ չի հետապնդել այն նպատակները, որոնք արտացոլված են իր կանոնադրության մեջ: Այդ հարցի շուրջ կայացրած ազգային դատարանների որոշումը բացահայտ անհիմն էր և կամայական: Ամփոփելով` իշխանությունները դիմումատուի վերագրանցումը մերժելով չեն գործել բարեխղճորեն և չեն կատարել իրենց չեզոք եւ անկողմնակալ լինելու պարտականությունը vis-à-vis դիմումատուի կրոնական համայնքի նկատմամբ: Հետևաբար, միջամտությունը դիմումատուի` կրոնի և միավորման ազատության իրավունքի իրականացմանը արդարացված չէր:
Եզրակացություն. Հոդված 11-ի խախտում` Հոդված 9-ի հետ համակցությամբ (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական փոխհատուցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար տե´ս մամլո հաղորդագրություն թիվ 559:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy