© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 173
2014 թվականի ապրիլ
Տրանսպորտային, ծովային և երկաթուղային աշխատողների ազգային միությունն ընդդեմ Միացյալ Թագավորության - 31045/10
2014 թվականի ապրիլի 8-ի վճիռ [IV բաժանմունք]
11-րդ հոդված
11-րդ հոդվածի 1-ին մաս
Միավորման ազատություն
Աշխատանքային վեճի կողմ չհանդիսացող գործատուի դեմ իրականացվող երկրորդային ինդուստրիալ գործողության նկատմամն արգելք. խախտում առկա չէ
Գործի փաստական հանգամանքները – Երկրորդային (ի տարբերություն առաջնայինի) ինդուստրիալ գործողությունը 1980 թվականին Միացյալ թագավորությունում սահմանափակված էր և նման գործողությունն անօրինական էր սկսած 1990 թվականից:* 2007 թվականին «Ջ»-ի կազմակերպության 20 աշխատողներից կազմված խումբը, որոնք դիմող արհմիության անդամներն էին, փոխադրվել էին «Հ» կազմակերպության: Երկու տարի անց նրանք գործադուլ էին կազմակերպել, երբ «Հ» կազմակերպությունը որոշել էր, որ կրճատելու էր նրանց աշխատանքային պայմանները՝ հասցնելով մինչև իր մյուս աշխատողների մակարդակին: Գործադուլը հանգեցրել էր նրանց, որ «Հ» կազմակերպությունը բարելավված առաջարկ էր արել, որոնք շահագրգիռ աշխատողները սկզբում մերժել էին, սակայն վերջնական արդյունքում այլընտրանք չունենալով հարկադրված էին եղել ընդունել: Եվրոպական դատարանին ներկայացված իր գանգատում դիմող արհմիությունը փաստել է, որ «Հ» կազմակերպությունում իր անդամների կողմից կազմակերպված գործադուլն անարդյունավետ է եղել երկրորդային գործողության նկատմամբ օրենսդրական արգելքի պատճառով, որը նրան խոչընդոտել էր ավելի մեծ «Ջ» կազմակերպությունում համերաշխության գործադուլ կազմակերպելուց:
Դիմող արհմիությունը նաև վիճարկել էր, որ գործադուլային քվեարկություն կազմակերպելու մասին ազգային օրենքի կանոնները շատ խիստ էին և մանրամասն: Որպես արդյունք, գործատուին հաջողվում էր դատական արգելք դնել աշխատավարձը բարձրացնելու և աշխատանքային պայմանները բարելավելու մասին գործադուլների վրա այն հիմքով, որ դիմողը չէր ապահովել շահագրգիռ աշխատողների աշխատանքների հստակ նկարագրությունը:
Հիմնվելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա՝ դիմող արհմիությունը վիճարկել է, որ գործադուլի քվեարկության նկատմամբ սահմանափակումն ու երկրորդային գործողության նկատմամբ բացարձակ արգելքը խոչընդոտում են իր անդամների շահերը պաշտպանելու իր ունակությունը:
Իրավունք – 11-րդ հոդված
(ա) Գործադուլի մասին քվեարկությունը – Որևէ հիմք չի եղել, որի հիման վրա Դատարանը կարող էր եզրակացնել, որ դիմող արհմիության կողմից 11-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների իրականացման նկատմամբ միջամտություն էր եղել օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները պահպանելու վերաբերյալ պահանջ ներկայացնելով, որը նա վերջնական արդյունքում կատարել էր: Չնայած դիմող արհմիությունը փորձ էր ունեցել իր անդամների շահերի պաշտպանության համար կատարվող գործողության հետաձգման հարցում, սակայն նա կարողացել էր գործադուլ կազմակերպել 2 ամիս անց, որը հանգեցրել էր նրան, որ գործատուն բարելավել էր արհմիության անդամներին ներկայացվող իր առաջարկը: Առաջարկն ընդունվել էր և կարճ ժամանակ անց այն ստացել էր կոլեկտիվ համաձայնագրի ուժ: Դատարանը գանգատը կարող է քննել միայն կոնկրետ հանգամանքների լույսի ներքո և իրականում այս իրավիճակը բացահայտում է արհմիության կողմից իր անդամների օգտին հաջողությամբ կատարված կոլեկտիվ գործողություն:
Եզրակացություն. անընդունելի (միաձայն անհիմն է ճանաչվել):
(բ) Երկրորդային գործադուլային գործողություն – Դա առաջին անգամ էր, որ Դատարանը պետք է որոշեր, թե երկրորդային գործողություն կատարելու իրավունքն արդյոք ընկնում է 11-րդ հոդվածի ներքո: Մեծ պալատը Դեմիրն ու Բայկարան ընդդեմ Թուրքիայի գործում հաստատեց, որ Դատարանը բացի Կոնվենցիայից պետք է հաշվի առնի նաև միջազգային իրավունքի տարրերը, իրավասու մարմինների կողմից նման տարրերին տրված մեկնաբանությունները և ընդհանուր արժեքներն արտացոլող եվրոպական պետությունների պրակտիկան: Երկրորդային գործողությունը ճանաչված և պաշտպանված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 87 կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի կողմից և Դատարանի կողմից հակասական կլինի 11-րդ հոդվածի համար ընդունելու արհմիությունների միավորման ազատության վերաբերյալ մեկնաբանությունը, քանի որ 11-րդ հոդվածը շատ ավելի նեղ է, քան միջազգային իրավունքում գերակայող մոտեցումը: Բացի դրանից, բազմաթիվ եվրոպական պետություններ երկար ժամանակ երկրորդային գործողությունն ընդունել են որպես արհմիութենական գործողության օրինական ձև: Երկրորդային գործողության նկատմամբ օրենսդրական արգելքը հետևաբար միջամտում է դիմող արհմիության միավորման ազատության իրավունքի վրա:
Անվիճելի է, որ միջամտությունը նախատեսված է օրենքով, մասնավորապես՝ Արհմիությունների և աշխատանքային հարաբերությունների մասին 1992 թվականի (կոնսոլիդացված) ակտի 224-րդ բաժնով: Դատարանը նաև բավարարված է այն չափանիշով, որ արգելքը հետապնդել է իրավաչափ նպատակ՝ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որը ներառում է ոչ միայն ինդուստրիալ վեճին անմիջականորեն ներգրավված գործատուի շահերը, այլ նաև ներպետական տնտեսության ու հասարակության շահերը, որոնք կարող են խաթարվել երկրորդային գործողության կատարման պատճառով, քանի որ այն կարող է ավելի լայն լինել քան նախնական գործադուլային գործողությունը: **
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե՝ ոչ, ապա Դատարանը որոշելու կարիք չունի, թե գործադուլի իրավունքն ինքնին հանդիսանում է միավորման ազատության տարր, ինչպես նաև՝ այդ իրավունքի իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում արդյոք արդյոք խաթարում է այդ ազատության էությունը:
Դատարանը մերժեց դիմողի փաստարկն այն մասին, որ այս ոլորտում Պայմանավորվող պետությունը պետք է օժտված լինի հայեցողության շատ նեղ շրջանակով: Սա այն դեպքը չէ, երբ դրված արգելքը տարածվում է արհմիության ազատության էության վրա, ինչպիսին է արհմիության լուծարումը: Գործերով, ինչպիսին դիմողին է, այդ հայեցողության շրջանակը պետք է գնահատվի մի շարք հանգամանքների լույսի ներքո, ինչպիսիք են դրված սահմանափակման բնույթն ու աստիճանը , հետապնդվող նպատակը և այլ անհատների մրցակցող իրավունքներն ու ազատությունները, որոնք կարող են տուժել չսահմանափակված իրավունքի իրականացման արդյունքում: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում ընդհանրությանը աստիճանը կարող է վերաբերելի լինել, ինչպես առկա միջազգային կոնսենսուսն այս հարցի վերաբերյալ:
Դիմող արհմիության նկատմամբ կիրառված միջամտությունն իր բնույթով և աստիճանով չի հարվածել նրա միավորման ազատության էությանը: Ինչ վերաբերում է միջամտության նպատակին, ապա գործի առարկան վերաբերում է պատասխանող պետության սոցիալական և տնտեսական ռազմավարությանը, որը մի ոլորտ է, որտեղ Դատարանը սովորաբար թույլատրում է հայեցողության լայն շրջանակ: Այդ հետևությունը չի արվում այն նպատակով, որ Միացյալ Թագավորությունը փոքր խումբ կազմող եվրոպական պետություններից մեկն է, ով ընդունել է երկրորդային գործողությունների նկատմամբ ամբողջական արգելք սահմանելու մոտեցումը կամ բացասական գնահատական տալու սահմանված օրենսդրական արգելքին, որը կատարվել էր ԱՄԿ-ի և Եվրոպական սոցիալական խարտիայի վերահսկողական մարմինների կողմից, քանի որ նրանք խնդրին այլ՝ ընդհանուր տեսանկյունից են նայում:
Երկրորդային գործողության նկատմամբ արգելքն անփոփոխ է մնացել շուրջ 20 տարի՝ չնայած կառավարության 2 փոփոխությունների: Սա վկայում է այդ որոշման օգտին ժողովրդավարական կոնսենսուսի և դրա ընդունելիության մասին: Սա վկայում է այն գնահատականի մասին, թե ինչպես է հանրային շահը լավագույն ձևով ծառայեցվում հաճախակի տեղի ունեցող քաղաքական, սոցիալական և տնտեսական փոփոխությունների համատեքստում և ներպետական օրենսդիր իշխանությունները հիմնվում են այնպիսի պատճառների վրա, որոնք անհրաժեշտ և բավարար են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի իմաստով:
Այսպիսով, սույն գործի առանձնահատուկ հանգամանքները չեն բացահայտում դիմող արհմիության՝ միավորվելու ազատության նկատմամբ անհամաչափ միջամտության մասին, որի բաղկացուցիչ տարրերը նա իրականացնելու հնարավորություն ունեցել է, մասնավորապես՝ ներկայացնել իր անդամներին, գործատուի հետ վեճին ներգրավված աշխատողների անունից գործատուի հետ բանակցություններ վարել և այդ աշխատողների աշխատանքային վայրում գործադուլ կազմակերպել: Այս ոլորտում պատասխանող պետությունն օժտված է բավականին լայն հայեցողությամբ, որը նրան հնարավորություն է տալիս օրենսդրական արգելք սահմանել երկրորդային գործողության նկատմամբ և որևէ հիմք չկա եզրակացնելու, որ այդ արգելքն անհամաչափորեն սահմանափակել է դիմող արհմիության 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքը:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
(Տե՛ս նաև Դեմիրն ու Բայկարան ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], գանգատ թիվ 34503/97, 2008 թվականի նոյեմբերի 12, Տեղեկատվական նշում թիվ 113)
* Երկրորդային կամ համերաշխության ինդուստրիալ գործողությունը գործադուլային գործողություն է ընդդեմ ոչ թե այն գործատուի, ով հանդիսանում է ինդուստրիալ վեճի կողմ, այլ այն գործատուի դեմ, ով կարող է ազդել վեճին ներգրավված գործատուի վրա:
** Նախնական կան առաջնային գործադուլի վերաբերյալ տե՛ս «UNISON ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը, (dec.), գանգատ թիվ 53574/99, 2002 թվականի հունվարի 10, Տեղեկատվական նշում թիվ 38:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy