© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 117
2009թ. մարտ
§Թայմս օրաթերթ¦ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2) - 3002/03 – 23676/03
Վճիռ - 10.03.2009թ. [Բաժին IV]
Հոդված 10
Հոդված 10-1
Ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ հարգանք
Ամեն անգամ համացանցում հասանելի դարձող զրպարտչական նյութերի պատճառով նոր գանգատների ներկայացում: Խախտում առկա չէ:
Փաստեր
Սույն գործը վերաբերում է համացանցի համատեքստում իրացվող ընդհանուր իրավունքի գերակայությանը, որ զրպարտչական հայտարարությունների հաջորդական հրապարակումները հանգեցրել են տարբեր գործողությունների:
1999թ. դեկտեմբերին դիմող օրաթերթը հրապարակել է, Գ. Լ.-ին զրպարտող երկու հոդված: Երկու հոդվածները տեղադրվել են օրաթերթի կայքում: Գ. Լ.-ն թերթի խմբագրի և հոդվածները գրած երկու լրագրողների դեմ զրպարտության դեմ վարույթ է սկսել: Ի պաշտպանություն իրենց` ամբաստանյալները հայտնել են, որ ենթադրություններն բնույթի և լրջության էին, որ իրենք պարտավոր էին այն հրապարակել, և հասարակությունը տեղեկացված լինելու իրավունք ուներ: Քանի դեռ առաջին զրպարտությանն առնչվող գործողություններն ընթացքի մեջ էին, հոդվածները հասանելի էին օրաթերթի կայքի արխիվներում: 2000թ. դեկտեմբերին Գ. Լ.-ն ներկայացրել է իր երկրորդ բողոքը կապված համացանցում զրպարտչական հոդվածների պահպանման հետ: Հետևելով դրան` օրաթերթը համացանցային արխիվի հայտարարին ավելացրել է ծանուցում, որ երկու հոդվածները, որոնք բողոքարկվել են դատական կարգով, չեն կարող վերարտադրվել կամ հիմք ծառայել` առանց հղում կատարելու դրանց իրավական հիմքերին: Ի պաշտպանություն` այն վիճարկել է երկրորդ վարույթը` հիմնվելով մեկանգամյա հրատարակչական կանոնի վրա, այն է` համացանցում տեղադրված հոդվածի միայն առաջին հրապարակումը կարող է զրպարտության վերաբերյալ բողոքի հիմք հանդիսանալ, և ոչ թե ընթերցողների կողմից հոդվածի հետագա ցանկացած բեռնումը: Այնուամենայնիվ, Duke of Brunswick v. Harmer [1849] 14 QB 154 գործում սահմանված կանոնը կիրառելով, այն է` զրպարտչական հայտարարությունների հաջորդական հրապարակումներն առաջացնում են առանձին հայցեր, Գերագույն դատարանը վճռել է, որ նոր բողոքներ են ներկայացվում ամեն անգամ, երբ զրպարտչական նյութերը հասանելի են դառնում (ՙհամացանցային հրատարակությունների կանոն՚): Վերաքննիչ դատարանը բավարարել է այդ որոշումը` նշելով, որ արխիվների պահպանումը խոսքի ազատության համեմատաբար աննշան գործոն է, և որ նպատակահարմար կլիներ ծանուցում կցել ընթերցողներին տեղեկացնելու համար, որ արխիվների նյութերը որպես ճշմարտություն չընդունել, քանի որ դա կարող է զրպարտանք լինել:
Օրենք
Գործը, ըստ էության, վերաբերում է նրան, թե արդյոք համացանցային հրատարակությունների կանոնի կիրառումը եղել է §անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում¦: Դատարանն ընդունել է, որ համացանցային արխիվները կարևոր աղբյուր են կրթական և պատմական ուսումնասիրությունների համար, սակայն նշել է, որ պետությունների գնահատման սահմանը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է:
Սույն գործում կարևոր է, որ թեև 1999թ. դեկտեմբերին զրպարտության վերաբերյալ վարույթ էր սկսվել երկու հոդվածների առնչությամբ, արխիվային օրինակների որևէ որակում չի ավելացել մինչև 2000թ. դեկտեմբեր: Քանի որ արխիվները կառավարվում էին օրաթերթի կողմից, և ներպետական դատարանները չեն առաջարկել հոդվածներն ընդհանրապես հանել կայքից` հոդվածների համացանցային տարբերակի համապատասխան որակման վերաբերյալ պահանջն անհամաչափ չէր:
Մինչդեռ, այդ եզրակացության տեսանկյունից, Դատարանը չի գտել, որ անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն միջոց համացանցային հրատարակությունների կանոնի առնչությամբ այն, այնուամենայնիվ, անդրադարձել է զրպարտության վերաբերյալ վարույթների սահմանափակման ժամկետների վրա: Այն նկատել է, որ սույն գործի փաստերով օրաթերթը սահմանափակված չի եղել ժամանակային առումով երկու զրպարտչական հոդվածները ջնջելու հարցում, քանի որ դրա նախնական հրապարակումից անցել էր 15 ամիս: Այնուամենայնիվ, երբ զրպարտության վերաբերյալ վարույթը հարուցվել է զգալի դադարից հետո, դրանք բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում կարող են առաջացնել անհամաչափ միջամտություն 10-րդ հոդվածով սահմանված մամուլի ազատության շրջանակներում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy