© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Topčić-Rosenberg-ն ընդդեմ Խորվաթիայի - 19391/11
Վճիռ 14.11.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 14
Խտրականության արգելում
Որդեգրող մորը հասանելիք հետծննդյան վճարովի արձակուրդի ներպետական օրենսդրության չափազանց ձևական մեկնաբանությունը. խախտում
Փաստեր. Դիմումատուն, լինելով անհատ ձեռնարկատեր, որդեգրել էր երեք տարեկան մի երեխայի: Նա խնդրել էր իրեն հետծննդյան վճարովի արձակուրդ տրամադրել, սակայն տեղական առողջության ապահովագրության հիմնադրամը մերժել էր դիմումատուին, հիմնավորելով իր որոշումը նրանով, որ ներպետական օրենսդրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կենսաբանական մայրերը հետծննդյան վճարովի արձակուրդ ստանալու իրավունք ունեն միայն մինչև երեխայի առաջին ծննդյան օրը, և որ որդեգրող մայրերի նկատմամբ նույն կերպ պետք է վարվել: Այդ որոշման դեմ դիմումատուի կողմից բերված բողոքները մերժվել են: Համապատասխան օրենսդրությունը փոփոխվել է 2009 թվականին, սակայն դիմումատուի գործի նկատմամբ այն կիրառելի չէր:
Իրավունք. Հոդված 14՝ հոդված 8-ի հետ համակցությամբ. Ծնողական կամ մայրական հետծննդյան արձակուրդն որդեգրող մայրերի համար հետապնդում է նույն այն նպատակը, ինչ որ կենսաբանական մայրերի պարագայում. այն է՝ մնալ տանը և երեխայի խնամքով զբաղվել: Բացի այդ, պետությունները պետք է խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասական հետևանք ունենալ որդեգրող ծնողների և իրենց երեխաների միջև հարաբերությունների վրա կամ երեխաների ինտեգրմանն որդեգրող ընտանիքում: Եթե պետությունը որոշում է ներդնել ծնողական կամ մայրական հետծննդյան արձակուրդի համակարգ, ապա պետք է դա իրականացնի 14-րդ հոդվածի հետ համատեղելի ձևող: Դիմումատուի գործով վերաբերմունքի տարբերակումը հիմնված էր նրա՝ որպես որդեգրող մոր կարգավիճակի վրա: Հետծնդդյան վճարովի արձակուրդ ստանալու դիմումատուի պահանջը մերժվել է այն պատճառով, որ ներպատական իշխանությունները չափազանց ձևական և խստապահանջ կերպ էին մեկնաբանել կիրառելի օրենսդրությունը: Ի դեպ, իշխանություններն անտեսել են Աշխատանքային օրենքով նախատեսված այն ընդհանուր սկզբունքը, ըստ որի կենսաբանական մոր կարգավիճակը ծննդաբերության ժամանակ համապաստախանում է ծննդաբերությունից հետո որդեգրող մոր կարգավիճակին: Փոխարենը, նրանք այն կերպ էին մեկնաբանել գործի քննության ժամանակահատվածում գործող lex specialis (հատուկ օրենք), ըստ որի որդեգրող մայրերն իրավունք ունեին ստանալ հետծննդյան վճարովի արձակուրդը մինչև երեխայի առաջին ծննդյան օրը՝ անկախ որդեգրման պահին երեխայի ունեցած տարիքից: Նման հանգամանքներում, Դատարանն ի վիճակի չէ գտնել որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում դիմումատուի նկատմամբ տարբերակված մոտեցման դրսևորման համար: Չնայած որ կիրառելի օրենսդրությունը հետագայում փոփոխվել էր և վերացել էին բոլոր այն կասկածները, որոնք վերաբերում էին այն հարցին՝ արդյո՞ք պետք էր հավասարապես վերաբերվել որդեգրման պահին որդեգրող մայրերի նկատմամբ, ինչպես որ ծնդդաբերության ժամանակ կենսաբանական մոր դեպքում, այնուամենայնիվ վարչական դատարանը և Սահմանադրական դատարանը դիմումատուի գործի քննության ընթացքում հաշվի չէին առել համապատասխան քաղաքականության և ներպետական իրավական համակարգի սկզբունքները:
Եզրակացություն. խախտում (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 7,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացված պահանջը մերժվել է:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy